Երևանում նորոգվում է 50-ից ավելի մշակութային, ուսումնական և այլ հաստատություններ

001Երևան քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրով վերանորոգման ու հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում մշակութային, առողջապահական, ուսումնական ու արտադպրոցական հիմնարկությունների 54 շենքերում. դրանց կեսից ավելին՝ 28-ը, նախադպրոցական ուսումնական հաստատություններ են։

Տարեկան ծրագրում ներառված հաստատությունները որոշվել են ըստ նորոգման անհրաժեշտության գնահատման առաջնայնության, որի շրջանակում առաջնահերթությունը տրվել է նախ տանիքների, ապա կոյուղագծերի և սանհանգույցների անհապաղ նորոգման խնդիրներ ունեցողներին։ Ըստ այդմ սահմանված չափորոշիչներով ծրագրում ընդգրկվել են նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության 16 գրադարաններ։

Մշակութային և առողջապահական մի շարք հիմնարկությունների շենքերի ջեռուցման աշխատանքների կազմակերպման շրջանակում իրականացվում են նաև նոր լուսամուտների, դռների տեղադրման և ջերմամեկուսացման այլ աշխատանքներ, ինչպես նաև ջեռուցման համակարգերի անցկացման ու ընդլայնման ներքին հարդարման աշխատանքներ։ Ի դեպ, ջեռուցման ծրագրում ներառվել են նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և Կ. Դեմիրճյանի անվան թանգարանը։

Մշակութային, առողջապահական, ուսումնական ու արտադպրոցական հիմնարկությունների նորոգման 2013 թվականի տարեկան ծրագրում ընդգրկված են նաև 4 երաժշտական դպրոցներ, 2 պոլիկլինիկաներ, 2 մշակութային օբյեկտներ՝ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի և Նոր Նորք մշակույթի կենտրոնի շենքերը։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

ՎՊ հաշվետվության ուսումնասիրության արդյունքում 6 նյութ ուղարկվել է ոստիկանություն

դատախազությունՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է ՀՀ վերահսկիչ պալատի` 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրությունը:

2013թ. հուլիսի 17-ի դրությամբ՝ ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են 6 նյութեր եւ ուղարկվել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

ՀՀ Ազգային ժողովից ստացված ՀՀ վերահսկիչ պալատի` 2012թ. տարեկան և պալատի կայքէջում տեղադրված 17 ընթացիկ հաշվետվությունների ուսումնասիրության ընթացքում 2013թ. հուլիսի 1-ին պալատից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր, որոնք դեռևս չեն ստացվել:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն են ուղարկվել հետևյալ նկութերը.

-Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ՚ պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,

– ՀՀ կրթության և գիտության նախարարությունում «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում ուսումնական հաստատությունների հիմնանորոգման, գույքի և սարքավորումների ձեռք բերման, հանրակրթական ուսուցման (Աշտարակի, Վաղարշապատի թիվ 10, Մասիսի թիվ 5, Սևանի Խ.Աբովյանի, Վանաձորի թիվ 17, Գյումրու թիվ 42, թիվ 45, Հրազդանի թիվ 13, Եղեգնաձորի և Դիլիջանի ավագ դպրոցներ), համակարգչային և ինտերնետային կապի ծառայություններ ծրագրերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,

– Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,

-ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորգման, ավտոճանապարհների պահպանման և շահագործման, հեռահաղորդակցության և կապի կանոնակարգման ծառայությունների, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցների օգտագործման ծրագրերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,

-Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,

-Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ:

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Երիտասարդական նվագախմբի ելույթով մեկնարկեց Musica Riva-ն

20130720_194131Հուլիսի 20-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթով մեկնարկեց իտալական Musica Riva 30-րդ միջազգային փառատոնը։ Համերգը ղեկավարում էր բրազիլացի դիրիժոր Իսահակ Կարաբչևսկին, մենակատար` Նատալյա Գուտման (թավջութակ)։ Նշենք, որ երիտասարդական նվագախումբը հրավիրվել է փառատոնի կազմակերպիչների կողմից որպես Musica Riva-ի պաշտոնական նվագախումբ։

Իսահակ Կարաբչևսկին, որ եղել է Բրազիլիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, դիրիժորական աշխատանքի մեծ փորձ ունի Վիեննայի պետական օպերայում, բարձր գնահատեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և նշեց, որ ինքը շատ ուրախ է, որ հենց հայկական այս նվագախումբն է հրավիրվել մասնակցելու Musica Riva-ին։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր, թավջութակահար Նատալյա Գուտմանն էր նշեց, որ շատ անգամներ է եղել Հայաստանում, սակայն տեղյակ չէր, որ մեր երկրում գործում է երիտասարդական նվագախումբ, այն էլ` այսքան բարձր մակարդակի։ Նվագախմբի հետ հենց առաջին փորձից Գուտմանը նկատեց, որ Հայաստանը շատ լուրջ կատարողական դպրոց ունի։

Փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հաջորդ ելույթը հուլիսի 24-ին է։ Որպես մենակատար հանդես կգա հանրահայտ դաշնակահար Ալդո Չիկոլինին։

Փառատոնի շրջանակներում հուլիսի 30-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի նաև հայկական երաժշտության երեկո, որը նվիրված կլինի հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, մենակատարներ` Ելենա Թանսկին (ջութակ, Ավստրիա), Լուսինե Մկրտչյանը (սոպրանո, Հայաստան)։

Իտալական հեղինակավոր Musica Riva փառատոնին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությունը հնարավոր է դարձել ՀՀ մշակույթի նախարարության, Արթուր Վարժապետյանի` «Լուդինգ» ընկերության հիմնադիր նախագահ, և շատ այլ ընկերների աջակցության շնորհիվ:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Ոչ 150 դրամին. Քաղաքացիները շարունակում են պայքարել (լուսանկարներ, տեսանյութ)

MHM80063 copyԵրևանի քաղաքացիները շարունակում են պայքարել մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի թանկացման դեմ: Նրանք կոչ են անում Երևանում երթևեկելու համար շարունակել վճարել 100 դրամ, իրենք էլ այդպես են վարվում:


Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է արձակուրդ

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդՆախագահ Սերժ Սարգսյանն այսօրվանից մեկնել է արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախագահը հրամանագիր է ստորագրել Կառավարությանն առնըթեր ճարտարապետության պետական կոմիտե ստեղծելու մասին

ստորագրել2Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե ստեղծելու և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում լրացում կատարելու մասին:

Հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 85-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 7-րդ կետը՝ որոշում եմ.

1. Ստեղծել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի II բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.
«13. Ճարտարապետության պետական կոմիտե:»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Նախագահը Արդարադատության խորհրդի իրավաբան-գիտնական անդամների է նշանակել

ստորագրելՆախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արդարադատության խորհրդի իրավաբան-գիտնական անդամներ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 11.1-րդ կետով՝ որոշում եմ.

Արդարադատության խորհրդի իրավաբան-գիտնական անդամներ նշանակել՝
1) իրավաբանական գիտությունների դոկտոր Վահե ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ.
2) իրավաբանական գիտությունների թեկնածու Հովսեփ ՓԱՆՈՍՅԱՆԻՆ»,- ասված է հրամանագրում:

«Ինչի ՞ համար 50 դրամ ավել վճարեմ, որ շարունակեք ոտնահարե՞լ իմ իրավունքները»

զառա«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության շահերի պաշտպանության պատասխանատու  Զարուհի Բաթոյանը պատրաստ է քաղաքային տրանսպորտի ծառայությունների համար կրկնակի, եռակի կամ քառակի ավել վճարել, եթե, իհարկե, այն ունենա սայլակով երթևեկելու հնարավորություն։ Այս մասին վերջինս գրել է իր facebook-յան էջում։ «Վաղը ես պատրաստ եմ քաղաքային տրանսպորտի ծառայությունների համար կրկնակի, եռակի կամ քառակի ավել վճարել, եթե, իհարկե, կարող են սայլակով երթևեկելու համար հնարավորություն տալ ինձ: Այսօր իմ միակ փոխադրամիջոցը տաքսին է, որը թանկանալուց էլ ասում են` 50 դրամ յուրաքանչյուր կիլոմետրի համար է թանկանալու: Երևանում ապրում է հաշմանդամություն ունեցող 60.000 մարդ: Ինչպե՞ս են նրանք ու նրանց ընտանիքի անդամները երթևեկում քաղաքում: Ինչպե՞ս են երեխաների ծնողները նրանց դպրոց տանում, եթե նույնիսկ տաքսու բեռնախցիկում չի տեղավորվում սայլակը, որովհետև գազի բալոններ են դրված կամ էլ վարորդը հրաժարվում է: Որևէ մեկին հետաքրքրե՞լ է արդյոք այս հարցը: Պատասխանատուները միայն խոստումներ են տալիս:
Ո՞ւր են հարմարեցված ավտոբուսները: Իմ ընտանիքի անդամները, իմ համաքաղաքացիները, իմ ընկերներն ինչի ՞ համար 50 դրամ ավելի վճարեն, որ շարունակեեք ոտնահարե՞լ իմ իրավունքները», – գրել է Զարուհի Բաթոյանը։

“Միտք” վերլուծական կենտրոն”-ը դադարեցնում է գործունեությունը

միտք““Միտք” վերլուծական կենտրոն” հասարակական կազմակերպությունը (հիմնադրված 2005 թ.) հանգամանքների բերումով դադարեցնում է իր գործունեությունը: Կազմակերպության նախագահ Էդուարդ Աբրահամյանը տնտեսական գործունեության և ուսման նպատակներով անորոշ ժամկետով մեկնում է արտերկիր, իսկ կազմակերպության անդամներն անցնում են այլ աշխատանքների` յուրաքանչյուրն ըստ իր մասնագիտության կամ որոշման:

Լինելով  ՀՀ հասարակական և երիտդաշտի ամենաակտիվ կազմակերպություններից մեկը, “Միտք” վերլուծական կենտրոնն իր գործունեության շուրջ 8 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ նախագծեր ու ծրագրեր, որոնք միտված են եղել ինչպես  Կովկասի և Այսրկովկասի, այնպես էլ լայն իմաստով տարածաշրջանի մի շարք կնճռոտ խնդիրների ուսումնասիրմանը, վերհանմանն ու լուծման ուղիների մշակմանը: Կազմակերպությունը մշտական ուշադրության կենտրոնում է պահել ներկա Ադրբեջանի և Վրաստանի տարածքներում ապրող բնիկ ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների խնդիրները, իր գործունեությամբ տեղական և միջազգային հանրությունների ուշադրությունը մշտապես սևեռել նշյալ ժողովուրդներին հուզող հիմնահարցերի վրա: Այդպիսի միջոցառումներից առանձնահատուկը դա Աղվանքին նվիրված խորհրդաժողովն էր, կազմակերպված Երևանում` 2007 թ. սեպտեմբերին, որին մասնակցեցին նշանավոր գիտնականներ ՀՀ-ից, ՌԴ-ից, Վրաստանից և Ադրբեջանից: Նույն թվականին “Միտք” վերլուծական կենտրոնը “Արիա” Միջազգային համալսարանի հետ համատեղ հրատարակել է “Очерки по истории и культуре талышского народа, Выпуск I” գիտական ժողովածուն:

“Միտք” վերլուծական կենտրոնն իր գործունեության մեջ մեծ տեղ է հատկացրել նաև Ջավախքի հիմնահարցին: Իրականացվել են մի շարք ծրագրեր` կոնֆերանսներ, կլոր-սեղաններ, հանդիպումներ, մամլո ասուլիսներ, հրատարակություններ, ֆիլմի նկարահանում, գրքերի շնորհանդեսներ և այլն, որոնց միջոցով փորձ է արվել և’ արձագանքել Ջավախքում տեղի ունեցող ոչ հայանպաստ գործընթացներին (այս պատճառով կենտրոնի անդամներից ոմանք վրացական իշխանությունների կողմից կրել են բազմաթիվ ու բազմապիսի հալածանքներ), և’ մասսայականացնել Ջավախքի հիմնահարցը` վերջինիս լուծման գործին ներգրավելով հասարակության ամենատարբեր շրջանակներին. կազմակերպության հիմնական նպատակը եղել է Ջավախքի հիմնահարցը բերել հիմնավորապես մշակված հայեցակարգային հողի վրա, հայեցակարգ, որի բացակայությունը մեծապես վնասել է նշյալ խնդրի կարգավորմանը: Ցավոք, իր գործունեության ակտիվ շրջանում կազմակերպությանը տարբեր պատճառներով չհաջողվեց տեսնել նշյալ հայեցակարգի վերջնական ձևավորումն ու հաստատումը,  սակայն այդ ուղղությամբ սկսված գործընթացի մեջ իր համեստ լուման ունի նաև “Միտք” կազմակերպությունը:  Ջավախքին նվիրված հրատարակությունները ևս միտված են եղել վերոնշյալ նպատակի իրագործմանը. “Միտք” վերլուծական կենտրոնը կազմել և հրատարակել է Հայոց հյուսիսային դարպասներին` Ջավախքին և Լոռուն նվիրված մի շարք գրքեր, որոնք իրենց մեջ ներառում են Հայկական լեռնաշխարհի նշյալ վայրերի պատմությանն ու ժողովրդագրությանը, մշակույթին ու տնտեսությանը, բանահյուսությանն ու արվեստին, լուսավորությանը, մամուլին ու գրատպությանը, հայ-վրացական սահմանային ու սահմանագծման հարցերին վերաբերող մի շարք հոդվածներ, արխիվային նյութեր, տարբեր տարիներին հրատարակված, այժմ քիչ հասանելի գրքույկներ ու հոդվածներ, առանձին մարդկանց տպագրված ու անտիպ գործեր և այլն: Կենտրոնն այդ շրջանակներում 2009 թ. հիմնադրել և հրատակում էր նաև “Հայոց հյուսիսային դարպասները. Ջավախք, Լոռի” մատենաշարը (մինչ այժմ հրատարակել է թվով 9 հատոր): Բացի այդ, հրատարկվել են նաև ջավախքյան գրականությանը, բանահյուսությանը, քաղաքական կյանքին, հայ-վրացական հարաբերություններին վերաբերող մի շարք առանձին գրքեր ու գրքույկներ (Վ. Սարգսյան, Ջավախքը 1988-2008 թթ. (հոդվածների ժողովածու), Ե., 2009, В. Саркисян, Джавахк в 1988-2008 гг. (сборник статей), Е., 2009, Ա. Ջամալեան, Հայ-վրացական կնճիռը, կազմող, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ` պ.գ.թ. Խ. Ստեփանյան, Ե., 2011, Ջավախքի հիմնահարցի մատենագիտություն (ի սկզբանե մինչ 2012 թ. սկիզբը), կազմող` պ.գ.թ. Վ. Սարգսյան, Ե., 2012, Ջավախքի ժողովրդական հեքիաթներ, կազմողներ` պ.գ.թ. Վ. Սարգսյան, պ.գ.թ. Է. Աբրահամյան, Ե., 2012, Ջավախքի ժողովրդական հեքիաթներ և զրույցներ, կազմողներ` պ.գ.թ. Վ. Սարգսյան, պ.գ.թ. Է. Աբրահամյան, Ե., 2012), իսկ 2009 թ. կենտրոնը նկարահանել և հանրության ուշադրությանն է ներկայացրել Ջավախքի հիմնահարցը լուսաբանող փաստավավերագրական “Վահե” ֆիլմը:

“Միտք” վերլուծական կենտրոնի և հայտնի գիտնականների հետ համագործակցության արդյունքում կենտրոնը 2011 թ. հրատարակեց պ.գ.դ., պրոֆ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Մելքոնյանի հեղինակած “Հայաստանի պատմության և ժողովրդագրության հիմնահարցեր” գիտական հոդվածների ժողովածուն:

“Միտք” վերլուծական կենտրոնն անտարբեր չի գտնվել նաև ՀՀ-ում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացների, հայ երիտասարդությանը հուզող խնդիրների նկատմամբ: Այդ ուղղություններով ևս իրականացվել են մի շարք նախագծեր, հրատարակվել են երիտասարդ գիտնականների մի շարք գրքեր (Վ. Միրաքյան, “Ագրեսիվ հեռուստատեսության” հետևանքները, Ե., 2012): Կենտրոնը պարբերաբար իրականացրել է նաև լրագրողական վերապատրաստման եռամսյա դասընթացներ, որի ընթացքում վերապատրաստվել, ազգային-ռազմավարական և այլ բնույթի մի շարք խնդիրներին ավելի մոտիկից են տեղեկացվել հարյուրավոր լրագրողներ, ուսանողներ ու երիտասարդներ. հաշվի առնելով ակն հանգամանքը, որ ապազգային համոզմունքները, ազգային հիմնահարցերի նկատմամբ անտարբերությունը, անսկզբունքայնությունը, քծնողական տրամադրությունները և այլ չարիքներ մեծացնում են իրենց ազդեցությունը, կազմակերպությունն իր գործունեությամբ ձգտել է դաստիարակել պատվախնդիր, գաղափարական, հայրենանվեր ու համազգային խնդիրներին հետամուտ երիտասարդություն:

“Միտք” վերլուծական կենտրոնի աշխատակիցները լրագրողների առջև մշտապես բարձրացրել են հայությանը հուզող բազմաթիվ հիմնահարցեր, առաջարկել լուծման ուղիներ:

Չնայած քաղաքական ոչ այնքան բարենպաստ պայմաններին, “Միտք” վերլուծական կենտրոնն իր գոյության ոչ երկարատև ժամանակահատվածում հասցրեց ստեղծել ազգանվեր գաղափարներ, ստեղծել արժեհամակարգ, այդպիսով` իր հետևից թողնելով լուսավոր հետագիծ, մի ճանապարհ, որով դեռ կանցնեն հայ ազգի ճակատագրով մտահոգ շատ մարդիկ:

Հարգանքներով` “Միտք” վերլուծական կենտրոնի աշխատակազմ

 Նախագահ` Էդուարդ Աբրահամյան

Տնօրեն` Վահե Սարգսյան

Վաղը Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա կանցկացվի ընդդեմ ուղևորափոխադրումների թանկացման

150 dramԵրևանի քաղաքապետարանի որոշումը` ուղևորափոխադրումը թանկացնելու մասին, բացարձակ անհիմն է:
«Հայազն» կուսակցությունը հուլիսի 23-ին, ժամը 16.00 հրավիրում է բողոքի ակցիայի՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց,որի ընթացքում կտրվի նամակ՝ պահանջագիր,որից հետո երթով կշարժվենք դեպի կառավարություն:

Պահանջագիրը ստորև՝

Պաշտոնապես ներկայացված հիմնավորումը ակնհայտորեն ուռճացված է` մասնավորապես, հաշվարկված է ուղևորների` իրականից բազմապատիկ փոքր քանակության համար: Իրական քանակի դեպքում, վարձավճարը պետք է կազմեր առավելագույնը 70 դրամ:
Վստահ ենք, որ Երևանի բնակիչները դեմ չէին լինի ուղեվարձի որոշ թանկացմանը, եթե այն իրոք համապատասխաներ մատուցվող ծառայության որակին: Իսկ երբ սակագնի թանկացման միակ իմաստը առանձին արտոնյալ անձանց համար գերշահույթ ապահովելն է, ապա հանրային բողոքն անխուսափելի է: «Հայազն» կուսակցությունը վճռականորեն միանում է այդ բողոքին:
Պահանջում ենք.
1. Անմիջապես չեղյալ հայտարարել սակագնի թանկացման որոշումը:
2. Վերացնել երթուղիների անհատ սեփականատերերի ավելորդ ինստիտուտը: Ամբողջությամբ հանրայնացնել մայրաքաղաքային ուղևորափոխադրումը` շահույթն ու պատասխանատվությունը թողնելով քաղաքապետարանին:
3. Ապահովել երթուղիներում, ըստ ժամերի, բավարար քանակի մեքենաների առկայությունը` այդ թվում ուշ և պիկ ժամերին: Բացառել սահմանվածից ավել թվով ուղևորների նստեցումը:
4. Կատարելագործել վճարման համակարգը: Խրախուսել ոչ կանխիկ` քարտային վճարումը` կիրառելով ավելի ճկուն սակագներ` ըստ հեռավորության, օգտվելու ժամի, արտոնություններ հաճախ օգտվողների, կարիքավոր խմբերի համար: Վարորդներին աստիճանաբար ազատել կանխիկ մանրադրամով գործառույթից:
5. Երաշխավորել վարորդների ծանրաբեռնվածության համապատասխանեցումը աշխատանքային օրենսդրությանը` միաժամանակ սահմանելով ավելի հաստատուն և արժանապատիվ վարձատրություն` աշխատավարձ: Բացառել նրանց եկամուտների կախվածությունը ուղևորների քանակից, ինչը հաճախ հանգեցնում է ուղևորների որսի, խախտումների և կոնֆլիկտների:
6. Ապահովել մեքենաների սրահների, նստատեղերի քանակի և դիրքի համապատասխանությունը սահմանված նորմերին: Վարորդներին ազատել մեքենաների նորոգման ծախսերի բեռից: Մեքենաների տեխնիկական վիճակի պատասխանատվությունը դնել գերազանցապես ընկերության վրա:
7. Հստակեցնել քաղաքավարի սպասարկման կանոնները և խստությամբ հետևել դրանց կիրառմանը:
8. Սակագնի հարցին անդրադառնալ վերոնշյալ բարեփոխումներից հետո` ներկայացնելով առարկայական, ճշգրիտ հիմնավորում:

42-ամյա բնակիչը ինքնասպան է եղել

Ադրբեջանում 17-ամյա երկու ընկերներ ինքնասպան են եղելՀուլիսի 21-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 141 շենքի 6-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի դռան շրջանակից կախված վիճակում հայտնաբերել են 1971թ. ծնված Ս. Պողոսյանի դին:

Ավտոպատահար Վայք-Զառիթափ ճանապարհին

ավտոպատահարՀուլիսի 21-ին, ժամը 08.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայք-Զառիթափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վայք-Զառիթափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում “Նիսսան” մակնիշի 17 ԼU 203 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը, ինչից վարորդ` 1972 թ. ծնված Ա. Աբրահամյանը, ուղևորներ՝ 1996 թ. ծնված Լ. Աբրահամյանը, 1996 թ. ծնված Ա. Սարգսյանը և 1993 թ. ծնված Հ. Առաքելյանը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղի ուժերով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն, որտեղ Ա. Աբրահամյանը և Ա.Սարգսյանը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել, իսկ Հ. Առաքելյանը և Լ. Աբրահամյանը տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, և թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոց:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը:

Այրվել են բեռնատարի անվադողերը

big_1374396882_1Հուլիսի 21-ին, ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղի անցակետի մոտակայքում այրվում է կցորդիչով բեռնատար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.08-ին, մարվել՝ 11.14-ին:

Այրվել են Լոմաիձե Ախթանդիլի վարած «Սկանյա» մակնիշի VSV-360 պետհամարանիշի բեռնատարի2 անվադողերն ամբողջությամբ , 4-ը՝ մասամբ:

Սպասվում են տեղումներ

եղանակՀՀ տարածքում`

Հուլիսի  22-ին, 26-ին  հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ:

Հուլիսի 23-25-ին առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը  հուլիսի 23-24-ին կբարձրանա  2-3 աստիճանով:

 

Երևանում՝

Հուլիսի` 22-ին, 26-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Բելգիա

Էդվարդ ՆալբանդյանԵվրամիության անդամ-պետությունների և Արևելյան գործընկերության մասնակից պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 22-ին կայցելի Բրյուսել։

Հայկոն և նրա ընկերները միացան «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային

993303_599809320049879_1359687082_nՇոու-մեն Հայկ Մարությանը (Հայկո) և նրա ընկերները միացել են «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային: Նրանք իրենց մեքենաներով շրջելու են Մաշտոցի պողոտայից դեպի Կոմիտաս և հակառակը՝ մարդկանց կանգառներից տեղափոխելով նշված ուղղություններով և հորդորելով չվճարել 150 դրամ, իսկ նրանց կանայք քաղցրավենիք են բաժանելու քաղաքային տրանսպորտի վարորդներին։

Նախընտրական խոստումների խմբագրման հետաքրքիր ձև

Տարոն Մարգարյանի` տրանսպորտի ուղեվարձերը չթանկացնելու մասին նախընտրական խոստումը հաստատող հոլովակը հանվել է նրա կայքէջից: Սակայն սոցիալական ցանցերի մի քանի օգտատերեր նախօրոք հասցրել էին պահպանել այն, և այժմ հոլովակը տեղադրված է youtube-ում:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն էլ facebook-յան իր էջում գրել է. «Նախընտրական խոստումների խմբագրման հետաքրքիր ձև է. Տարոն Մարգարյանի ալիքից այս` բոլորի կողմից սիրված տեսանյութը չթանկացնելու խոստումով փակվել է, դրված է պրիվատ։ Կարծում եմ, լիքը մարդ քաշած կլինի արդեն, քիչմ ուշացրել են»:
Հոլովակի հղումը` https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=3g3fVM-w0z8

Որոշ վարորդներ չեն պատրաստվում ուղեվորներից պահանջել 150 դրամ ուղեվարձը

FacebookFacebook սոցիալական ցանցի իրատես դիտորդ օգտատերը պնդում է, որ որոշ վարորդներ չեն պատրաստվում ուղեվորներից պահանջել 150 դրամ ուղեվարձը: Այդ մասին է վկայում հետևյալ գրառումը. «Այսօր նստեցի երթուղային տաքսու դիմացը` հատուկ նպատակով: Ցանկանում էի վարորդի հետ զրուցել վերջին հայտնի թանկացման մասին:
Ի զարմանս ինձ, երթուղայինի վարորդը, որը միջին տարիքի միջին-վիճակագրական վարորդ էր, ասաց, որ թե ինքը, թե բազմաթիվ այլ վարորդներ, որոնց հետ ինքը զրուցել է, նշել են, որ չեն պատրաստվում ժողովրդից պահանջել 150 դրամ ուղեվարձ, և ով տա 100 դրամ, իրենք խելոք կվերցնեն: «Մեկ ա` ես էդ 150 դրամից օգուտ չունեմ, էդ սաղ գնում ա գծի տիրոջը»,- նշեց վարորդը` ավելացնելով, որ իրենք էլ են վատ զգում նոր սակագնից: «Ես էս ժողովրդի հետ կիսելու բան չունեմ, էսքան ժամանակ 100-ով եմ քշել, էլի 100-ով կքշեմ, թող չտան, ավելի լավ: Գոնե սենց էս երկրում մի բան կփոխվի»,- վարորդներին բնորոշ լեքսիկոնով ասաց վարորդը,- «Մենակ ես չեմ, լիքը շոֆեր կա, որ հիմա ինչ ասես ասում ա սրանց. Խեղճ ժողովրդի վերջին կոպեկն են ուզում քերեն, մեջտեղը մենք ենք վատամարդ դառնում»:
Վարորդը նաև նշեց, որ ներքին համաձայնություն ունեն 100 դրամ վճարողներից չպահանջել վճարել 150 դրամ: Համաձայնությունը դեռ լատենտ է, քողարկված, բայց եթե տեսնեն, որ հասարակության մեջ դա տարածվում է (150 դրամ չվճարելը), ապա իրենք էլ են միանալու ժողովրդին: «Օրենքները իրանք են ընդունում, բայց արդյունքում մենք ենք մեզ վատ զգում. Ինչի՞ համար: Թող ով ինչ ուզում ա տա. Մեկը ես չեմ պնդելու, որ 150 դրամ տան»»:

Ստորագրահավաք տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ

993303_599809320049879_1359687082_nFacebook սոցիալական ցանցի ակտիվիստները քաղաքապետարանին ուղղված էլետրոնային ստորագրահավաք են կազմակերպել, որում պահանջում են անվավեր ճանաչել Երևան քաղաքում երթուղային

տաքսիների,ավտոբուսների և տրոլեյբուսների ուղեվարձը թանկացնելու որոշումը:

Ակտիվիստների նամակում ասվում է. «Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ս.թ. հուլիսի 20-ից Երևան քաղաքում երթուղային տաքսիների,ավտոբուսների և տրոլեյբուսների ուղեվարձը թանկացել է 50-100%-ով, ինչի վերաբերյալ պատկան մարմինները տվել են, մեղմ ասած, անտրամաբանական հիմնավորումներ: Ելնելով վերոհիշյալից՝ մենք՝ ՀՀ քաղաքացիներս,պահանջում ենք Երևանի քաղաքապետարանից անվավեր ճանաչել

վերոհիշյալ որոշումը՝ ուղեվարձը թողնելով մինչև հուլիսի 20-ը եղած սահմաններում»:

Ստորագարահավաքին արդեն միացել է 2495 մարդ:

150 դրամ չվճարելու կոչ անող ակտիվիստներից մի քանիսը ոստիկանության Մաշտոցի բաժնում են

993303_599809320049879_1359687082_n«Տրանսպորտային անհնազանդությունը սկսված է» ֆեյսբուքյան նախաձեռնության ակտիվիստները  այսօրվանից սկսել են մարդկանց իրազեկել, որ պետք է բողոքել տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ: Նրանք իրենց պայքարն սկսել են  թռուցիկներ բաժանելով։

Արդեն կան տեղեկություններ, որ այսօր առավոտյան ոստիկանության Մաշտոցի բաժին ենտարել քաղաքացիական ակտիվիստներ Արսեն Օհանյանին, Դավիթ Հարությունյանին և Սոնյա Մսրյանին, քանի որ նրանք թռուցիկներ են փակցրել մասնավոր տների և խանութների վրա: