2014-ի պետբյուջեն հաստատվեց. վարչապետն՝ այս բյուջեի 3 առանձնահատկությունների մասին

tigran-sargsyan-government-program-parliament2014 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հաստատվեց: Պետբյուջեի նախագծին կողմ քվեարկեց պատգամավորներից 70-ը, դեմ՝ 40-ը, ձեռնպահ՝ մեկ հոգի:

Մինչ քվերակությունը ԱԺ ամբիոնից եզրափակիչ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան՝ հայտարարելով, որ եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթում ներառվել են պատգամավորների և խմբակցությունների մի շարք առաջարկություններ, իսկ տասնյակները դարձել քննարկման առարկա, որոնք մոտակա ամիսներին կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն: Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ առաջարկների 27 տոկոսն է մերժվել:

Այնուհետև վարչապետը ներկայացրեց 2014 թ. պետբյուջեի առանձնահատկությունները, որոնցից առաջինը բխում է Մաքսային միությանը միանալու գործընթացից, որն, ըստ Տիգրան Սարգսյանի, կարող է էական արդյունքներ ապահովել մեր տնտեսության զարգացման համար: Վարչապետն առանձնացրեց ՏՏ, դեղագործության, գինեգործության, կոնյակագործության ոլորտները, որտեղ, ըստ նրա, երկնիշ աճ է արձանագրվել:

Վարչապետը դրական գնահատեց Մաքսային  միությանն անդամակցելու դեպքում թեթև արդյունաբերության ոլորտում ձեռք բերվող հարաբերական առավելությունները: Նրա խոսքով՝ արդեն իսկ կոշկագործության և տեքստիլ արդյունաբերության ծրագրեր են մշակվել, և կառավարությունը հույս ունի, որ Հայաստանը կվերականգնի իր խորհրդային ժամանակների ցուցանիշները ՄՄ տարածքի սահմանում:

Պետբյուջեի հաջորդ առանձնահակությունը Տիգրան Սարգսյանը համարում է բիզնես միջավայրի բարելավումը: «Անցյալ տարի մենք արձանագրել ենք որոշակի առաջընթաց այդ ոլորտում, բայց դա մեզ չի բավարարում, և մենք այդ ոլորտում անելիքներ ունենք»,-նշեց վարչապետը՝  կարևորելով հարկայի-մաքսային, դատական ոլորտների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը:

Պետբյուջեի երրորդ առանձնահատյությունը նա համարեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, որին, ըստ վարչապետի, Հայաստանը նախապատրաստվել է տասը տարի:

«Դրա վրա աշխատել են ՀՀ երկու նախագահներ, երեք վարչապետներ, չորս կոալիցիոն կուսակցություններ, տասնյակ մասնագետներ, միջազգային կազմակերպություններ, աշխարհի լավագույն փորձագետներ: Տասը տարիների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, երկու ընդլայնված նիստ ՀՀ նախագահի մոտ: Այս հայեցակարգը քննարկվել է նաև ԶԼՄ-ների մասնակցությամբ, ես անձամբ տասնյակ սեմինարներ եմ կազմակերպել ներկայացնելու այս համակարգի տրամաբանությունը»,-թվարկեց նա:

2009-10 թվականներին կառավարությունը, ընդառաջելով ընդդիմախոսների պահանջին, որոշելէ համակարգը ներդնել 2014-ին, որպեսզի և՛ մասնավոր հատվածը պատրաստվի, և՛ պետությունը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ կենսաթոշակային բարեփոխումներն աշխարհում բարդագույնն են: Նա գիտի նաև, որ սա մեր անկախության ամենաբարդ ռեֆորմներից է, որովհետև առնչվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու և յուրաքանչյուր ոլորտի: Սակայն միաժամանակ նա համոզված է, որ սա է ամենաճիշտ և արդար ճանապարհը, որն այսօր այլընտրանք չունի:

Այնուհետև վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանում կա 510 000 թոշակառու, և 2014 թ բետբյուջեով 240 միլիարդ դրամ է հատկացվել թոշակներին: «2014 թ. պետբյուջեով միջին թոշակը կավելանա 15 տոկոսով՝ 31 հազարից հասնելով 36 հազարի»-հայտարարեց վարչապետը՝ միաժամանակ նշելով, որ դա էլ բավարար չէ արժանապատիվ ծերությունն ապահովելու համար, եթե հաշվի առնենք, որ նվազագույն զամբյուղը կազմում է 41 հազար դրամ, առողջապահականը՝ 51 000 դրամ:

Այսօր Հայաստանում գործող կենսաթոշակային համակարգի հիմքում ընկած  սերունդների համերաշխության սկզբունքը, ըստ որի սոցիալական հարկերի շնորհիվ է ապահովվում մեր ծերացող բնակչության արժանավայել ծերությունը, արդյունավետ չէ: Կարող է արդյունավետ լինել, եթե շեշտակիորեն ավելացնեն սոցիալական հարկերը կամ Հայաստանում փոխվի կենսաթոշակի անցնելու տարիքը: Սակայն, ըստ վարչապետի, այդ խնդիրն ավելի շոշափելի և ցավոտ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ունենք ծերացող հասարակություն:

«Մոտակա տասը տարիների ընթացքում շեշտակիորեն ավելանալու է թոշակառուների թիվը, և տարեցտարի ավելանալու է նաև սոցիալական բեռը պետբյուեջի վրա»,-ասաց Սարգսյանը,- ներկայիս մոդելը ենթադրում է, որ թոշակառուն կարող է ստանալ այնքան թոշակ, որքան պետությունը հնարավորություն ունի հարկել իր քաղաքացիներից:

Նրա խոսքով՝ 21-րդ դարի կարևորագույն մարտահրավերներից մեկը համարվում է կենսաթոշակային ճգնաժամը, և այս խնդիրն առաջին հերթին ծանրանում է այն երկրների վրա, որտեղ բնակչությունը ծերանալու միտում ունի:

Նա ընդգծեց, որ լրացուցիչ խթան ստեղծելու համար կառավարությունը հատկացրել է 20 միլիարդ դրամ, և պետությունն այդ վճարների 5 տոկոսն իր վրա է վերցրել՝ հայտարարելով, որ  այդ տարիների ընթացքում կուտակված միջոցները խթանելու են ՀՀ տնտեսական զարգացումը, քանի որ ստեղծվելու է երկար փողերի շուկա, առանց որի Հայաստանը չի կարող զարգացնել իր տնտեսությունը:

Վարչապետի խոսքով՝ սա բացառիկ հնարավորություն է հաղթահարելու այն ծուղակը, որում մենք հայտնվել են նախկին կենսաթոշակային համակարգի պատճառով:

Ինչ վերաբերում է հասարակության ընդվզմանը, ապա Տիգրան Սարգսյանը դա բնական է համարում, քանի որ ցանկացած ռեֆորմ ենթադրում է վարքագծի փոփոխություն:

Վարչապետը կրկին որպես օրինակ բերեց ԱՊՊԱ-ն՝ հիշեցնելով, որ դա նույնպես սվիններով էր ընդունվում, բայց այսօր հասարակության 75 տոկոսը դրական է այն գնահատում: Նա համոզված է, որ նույն ճակատագրին էլ արժանանալու է կենսաթոշակային նոր համակարգը:

«Ստանձնելով քաղաքական այս պատասխանատվությունը՝ մենք համոզված ենք, որ օր առաջ այդ համակարգը պետք է ներդնել, որպեսզի հաղթահարենք կենսաթոշակային ճգնաժամը»,-հայտարարեց նա:

Տիգրան Սարգսյանն ասաց, որ երեկ հանդիպել է ՏՏ ոլորտի երիտասարդների հետ, և հանդիպման ընթացքում երկուսուկես ժամ բանավիճել են՝ ավելի լավ հասկանալով, թե ինչ հարցեր են մտահոգում երիտասարդներին:

Այդ հանդիպումից վարչապետը գոհ է, քանի որ տեսնում է, թե ինչպես է օրեցօր Հայաստանում հասունանում քաղաքացիական հասարակությունը:

Ընդգծելով այն հանգամանքը, որ մարդիկ հնարավորություն են ունենալու վերահսել իրենց միջոցները՝ նա համոզված է, որ նրանք նաև պահանջելու են, որպեսզի իրենց միջոցները մշտապես լինեն նաև կառավարության ուշադրության կենտրոնում, ինչն էլ կձևավորի որակապես նոր միջավայր և որակապես նոր քաղաքացի:

«Կառավարությունը նույնպես պետք է սովորի այդ միջավայրում աշխատել, որն այսօր Հայաստանում կա, և դա էլ լինելու է այն երաշխիքը, որ այս մոդելը հաջողություն է ունենալու»,-ամփոփեց Տիգրան Սագսյանը:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը վարչապետի ելույթից հետո հայտարարեց, որ նրա ասածները իրականության հետ քիչ առնչություն ունեն, իսկ քաղաքացիների բարձրացրած հարցերը՝ կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ, իրենք կքննարկեն Սահմանադրական դատարանում: Պատգամավորը համոզված է, որ ՍԴ-ն կկասեցնի գործընթացը:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ պետբյուջեի նախագծին դեմ քվեարկելու իմ որոշումն ավելի ամրապնդվեց վարչապետի եզրափակիչ ելույթը լսելուց հետո, քանի որ նա հանգիստ տոնով ներկայացրեց վիճակագրություն, որը հաստատում է Հայաստանի ծանրագույն սոցիալական վիճակը և ոչ մի խոսք չասաց այն մասին, որ դրա մեջ նաև իրենց մեղավորությունը կա: Ինչ վերաբերում է վարչապետի ապագայի խոստումերին, ապա Փաշինյանը դրանց հավատում է այնքանով, որքանով որ կատարվել են նախկինում տրված խոստումները:

Պատգամավորը նաև հիշեցրեց ՀՀ նախագահի խոսքը, որ եթե կառավարությունը չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, ապա պետք է հրաժարական տա, մինչդեռ կառավարությունն ապահովել է 5.5 տոկոս աճ:

  Անկախ

 

Սերժ Սարգսյանն ու Ահմեդ Դավութօղլուն Երևանում չեն հանդիպի

արման սաղաթելյանՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը թվիթերի իր էջում  գրել է, որ Սերժ Սարգսյանի և Ահմեդ Դավութօղլուի հանդիպում պլանավորված չէ և չի լինելու:

«ՀՀ Նախագահի հանդիպում Թուրքիայի արտգործնախարարի հետ վերջինիս երևանյան այցի ընթացքում պլանավորված չէ և տեղի չի ունենալու»,- գրում է Սաղաթելյանը:

Անկախ

Հերմինե Նաղդալյանը՝ կառավարության «քոփի փեսթ» և մակերեսային գնահատականներ պարունակող օրինագծերի մասին

imagesԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այսօր խորհրդարանում քննադատեց կառավարությանը՝ կապված «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հետ, որի արդյունքում Արարատյան ջրավազանում բնապահպանական տեսանկյունից կստեղծվի ջրային ռեսուրսների օգտագործման ավելի կանոնակարգված եւ հավասարակշռված իրավիճակ:

Հերմինե Նաղդալյանը նախ հայտարարեց, որ չի պատրաստվում բնապահպանության նախարարին խորհուրդներ տալ, հատկապես որ նա վատ չի կատարում իր գործառույթները, սակայն հիշեցրեց, որ յուրաքանչյուր նախարար, որ մոտենում է այս ամբիոնին և ներկայացնում է որևէ նախագիծ, պետք է հիշի, որ միայն նեղ ոլորտի նախարար չէ, այլ կառավարության ներկայացուցիչ է, և պարտավոր է հաշվի առնել բոլոր հետևանքները:

Նաղդալյանը հիշեցրեց, որ իրավական ակտերի մասին օրենքով յուրաքանչյուր օրինագիծ կամ որոշում պետք է ունենա կարգավորման ազդեցության գնահատականներ: Սակայն, ըստ Նաղդալյանի, վերջերս կառավարությունը գործելաոճ է դարձրել Ազգային ժողով ուղարկել ֆորմալ բնույթի, մակերեսային և «քոփի փեսթ» արած ազդեցության գնահատականներ ու եզրակացություններ: «Ես կարծում եմ, որ երեկ ծավալված բանավեճը պայմանավորված է այս խնդիրներով,-ասաց Նաղդալյանը,- եթե ազդեցության գնահատականը լիներ սկզբունքային և բովանդակային, ապա նման բանավեճ չէր լինի»:

ԱԺ փոխնախագահը դեմ չէ ջրային ռեսուրսների պահպանությանը, բայց կարծում է, որ միանգամից տասն անգամ գին բարձրացնելն անհետևանք չի մնա: Նա առաջարկում է փոքր քայլերով, աստիճանական մոտեցումներով հարցը լուծել և գոնե վեց ամիս ժամանակ տալ տնտեսվարողներին, որպեսզի հարմարվեն նոր պայմաններին: «Տնտեսվարողին աջակցելու խնդիրներ էլ կան, մեր խնդիրը միայն ջրային ռեսուրսների պահպանումը չէ: Այս օրինագիծը միակողմանի է մոտենում խնդրին»,-հայտարարեց նա:

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյան, որը Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների պահպանումը համարեց ոչ միայն բնապահպանական, այլև ազգային անվտանգության խնդիր: «Վաղուց ի վեր ապացուցված է, որ Արարատյան հարթավայրի ամբողջ տարածքով երկու շերտ մեծ լճեր կան՝ քառասուն-հիսուն մետր խորությանմբ և երեք հարյուր մետր խորությամբ: Ի՞նչ է նշանակում, որ մենք առանց հաշվարկելու օգտագործում ենք այդ լճերը: Օրերից մի օր, եթե հանկարծ ստորգետնյա ջրերի հոսքը պակասեց, բացառված չէ, որ Արարատյան դաշտավայրը նստի, ինչը բնական աղետի կբերի»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ օրենքի փոփոխությամբ ձկնաբուծական եւ խեցգետնաբուծական գործունեություն իրականացնողները ջրօգտագործման համար վճարի հաշվարկն իրականացնելու են Արարատի եւ Արմավիրի մարզերում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի ընդհանուր ծավալի 50 տոկոսի, իսկ մակերեւութային ջրերի օգտագործված ընդհանուր ծավալի 10 տոկոսի հիման վրա, ՀՀ մյուս տարածքներում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի, իսկ մակերեւութային ջրերի օգտագործված ընդհանուր ծավալի 5 տոկոսի հիման վրա: Նշվել էր, որ փոփոխությունների արդյունքում Արարատյան ջրավազանում բնապահպանական տեսանկյունից կստեղծվի ջրային ռեսուրսների օգտագործման ավելի կանոնակարգված եւ հավասարակշռված իրավիճակ:

Նախարարը նաև տեղեկացրել էր, որ կառավարությունը նախաձեռնում է փակել նախորդ 20 տարիների ընթացքում անօրինական բացված խորքային հորերը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարել էր, որ տասն անգամ թանկացնելով բնապահպանական վճարը, կառավարությունը վատացնում է ձկնաբուծության ոլորտում աշխատող տնտեսվարողների վիճակը, ինչի հետևանով կարող է, օրինակ, ձկնամթերքը թանկանալ:

Սակայն բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը բացատրել էր, որ կառավարության նպատակը ջրային պաշարների արդյունավետ օգտագործումն է և տնտեսվարողներին պարտադրելը, որ նրանք ժամանակակից մեթոդներ օգտագործեն:

Հիշեցնենք, որ Արարատյան դաշտավայրում կան բազմաթիվ ձկնաբուծարաններ, որոնք պատկանում են  գործարար պաշտոնյաներին, օրինակ, Արարատի մարզում գործող «Ալեքս Գրիգ», «Մխչյան ֆիշ», «էնի ֆիշ», «էկո ֆիշ» , «Յունի Ֆիշ» ձկնաբուծարանները պատկանում են ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Նշենք, որ Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների նվազման հարցն արդեն քանի տարի է` բարձրացնում է Հանրային խորհուրդը, որն անցյալ տարի ՀՀ նախագահին ու կառավարություն էր ներկայացրել իր մտահոգություններն ու առաջարկությունների փաթեթ:

Անկախ

Շանթ Հարությունյանը վերադարձվել է քրեակատարողական հիմնարկ

շանթ հարությունյան«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, Երևանի կենտրոնում նոյեմբերի 5-ի դեպքերի գործով մեղադրյալ Շանթ Հարությունյանը երեկ «Նուբարաշեն» հոգեբուժական հիմնարկից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նա պահվում է գործով որպես մեղադրյալ ներգրավվելուց ի վեր: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Շ.Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, իր պաշտպանյալի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության անցկացումն ավարտվել է, սակայն դեռևս փորձաքննության եզրակացությունը չի կազմվել:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին որոշում կայացրել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ՝ բավարարելով քննչական խմբի ղեկավար Ս.Տոնոյանի միջնորդությունը:
Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

ԲՀԿ-ն չմասնակցեց «ուրբաթ կեսգիշերին որոշված» կառավարության նախագծի քվեարկությանը

2ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` կառավարության նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը:

ԱԺ նախագահը ներկայացրեց արտահերթ նստաշրջանի օրակարգը, Քվեարկության դրվեց հունվարի 1-ից նույնականացման քարտի և կենսաչափական անձնագրի պարտադիր ներդրման մասին օրինագիծը, որն Ազգային ժողով է ներկայացվել հատուկ ընթացակարգով և օրինագծի քննարկումն ու քվեարկությունը պետք է տեղի ունենա 24 ժամվա ընթացքում:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի ուրբաթ կեսգիշերին որոշվող և երկուշաբթի Ազգային ժողով բերվող հապճեպ օրինագծերի քվեարկությանը, քանի որ դա անհարգալից վերաբերմունք է Ազգային ժողովի հանդեպ:

Օրինագիծն ընդունվեց 71 կողմ, 8 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Քվեարկության դրվեց նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որն ընդունվեց 70 կողմ, 39 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

 

Անկախ

Դեկտեմբերի 10-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

ԱԺՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, 2013 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Արտահերթ նստաշրջանի օրակարգը`

1.«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում),(քվեարկություն)

2.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում),(քվեարկություն)

3.ա) «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

բ) «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ(երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

գ) «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ(երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

դ) «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

ե) «Զինծառայողների նյութական պատասխանատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

զ) «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

է) «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծ երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

ը) «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

թ) «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

ժ) «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

ժա) «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

ժբ) «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

ժգ) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

ժդ) «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

ժե) «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

ժզ) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

ժէ) «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

ժը) «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

ժթ) «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

ի) «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

իա) «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

իբ)«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

իգ)«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

իդ) «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

իե) «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

իզ) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

իէ) «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրինագիծ(երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

իը) «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

իթ) «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

լ) «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

լա) «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

լբ) «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

լգ) «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

լդ) «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

լե) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)

4.ա) «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծ (քվեարկություն), (երկրորդ ընթերցում)

բ) «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ (քվեարկություն), (երկրորդ ընթերցում)

գ)«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծ (քվեարկություն), (երկրորդ ընթերցում)

դ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծ

5.«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (քվեարկություն), (երկրորդ ընթերցում)

6.«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծ (քվեարկություն), (երկրորդ ընթերցում)

7.ա) «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրինագիծ (քվեարկություն), (երկրորդ ընթերցում), (երրորդ ընթերցում)

բ)«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (քվեարկություն), (երկրորդ ընթերցում), (երրորդ ընթերցում)

գ)«Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (քվեարկություն), (երկրորդ ընթերցում), (երրորդ ընթերցում)

դ)«Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (քվեարկություն), (երկրորդ ընթերցում), (երրորդ ընթերցում)

ե) «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (քվեարկություն), (երկրորդ ընթերցում), (երրորդ ընթերցում)

զ) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (քվեարկություն), (երկրորդ ընթերցում), (երրորդ ընթերցում)

է) «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (քվեարկություն), (երկրորդ ընթերցում), (երրորդ ընթերցում)

ը) «Հատուկ քննչական ծառայության մասի» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծ (քվեարկություն), (երկրորդ ընթերցում), (երրորդ ընթերցում)

8.ա)« Պետական նպաստների մասին» օրինագիծ (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում), (երրորդ ընթերցում)

բ)«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում), (երրորդ ընթերցում)

գ) «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում), (երրորդ ընթերցում)

9.ա) «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծ (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)

բ) «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծ (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)

10.«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)

11.«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծ (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)

12.ա)«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)

բ) «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)

13.«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)

14.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում)

15.«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում)

16.«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում)

17.ա)«Զբաղվածության մասին» օրինագիծ (երրորդ ընթերցում)

բ)«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծ (երրորդ ընթերցում)

18.«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում)

19.«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» օրինագիծ (քննարկման շարունակություն)

20. Միջազգային պայմանագրերի վավերացում.

ա) 2013 թվականի նոյեմբերի 5-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասի» համաձայնագիր


09.12.2013
Տեղեկատվություն 
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի մասնակցությամբ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով կազմակերպում է հետեւյալ միջոցառումները. Դեկտեմբերի 10-ին՝…

Պարգևատրում Վ. Պուտինի կողմից

1074952013 թ. նոյեմբերին ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության անդամ երկրների ռազմաքաղաքական ինտեգրմանն ուղղված աշխատանքում ակտիվ մասնակցության համար արժանացել է պատվոգրի։

Նվեր Թորոսյանի հետ միասին պարգևատրվել են ՀԱՊԿ անդամ երկրների տարբեր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Հայաստանից նման պատվի արժանացել է միայն ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրենը։ Պարգևատրման որոշումն ընդունվել է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից։ Որոշումը ստորագրել են ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները։

Նշենք, որ այս օրերին լրանում է Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտի 5-րդ տարեդարձը։ ԱՊՀ տարածաշրջանում այն միակ նման կառույցն է։ Ինստիտուտը Եվրասիական տարածաշրջանում և ժամանակակից աշխարհում իրականացնում է ուսումնասիրություններ ՀԱՊԿ-ի դերի և տեղի վերաբերյալ, անցկացնում է տարածաշրջանում և աշխարհում առկա ռիսկերի ամենամսյա գնահատում և վերլուծություն, ՀԱՊԿ խնդիրների վերաբերյալ կազմակերպում է գիտական սեմինարներ, համաժողովներ, այլ միջոցառումներ։

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց

shooting-armenia-azerbaijan-border_1ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն:

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն անդրադարձել է Շարմազանովի ու Փաշինյանի միջև տեղի ունեցած վիճաբանությանը

1127«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների տեղեկացմամբ՝ նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանն անդրադարձել է Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև Աժ նիստում տեղի ունեցած վիճաբանությանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանը հանդիմանել է Շարմազանովին իր պահվածքի համար ու հույս հայտնել, որ հաջորդ անգամ նման բան չի կրկնվի։ Տեսակետ կա, որ Ս. Սարգսյանին դուր չի եկել այն փաստը, որ երբ Շարմազանովը Փաշինյանի վրա մատ է թափ տվել ու դիմել «արա»-ով, ինչին Փաշինյանը հակադարձել է «արան դու ես ու շեֆդ ա», դրանից հետո Շարմազանովը չի կանգնել «շեֆի թիկունքին»։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Էդ. Շարմազանովը հերքեց այս լուրը՝ ասելով թե այն իրականությանը չի համապատասխանում, «Ս. Սարգսյանը մշտապես դրական է գնահատել Աժ ՀՀԿ խմբակցության աշխատանքները և մասնավորապես այս քառօրյայի ընթացքում»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այսօրվա ամենահարուստ դատավորը Երվանդ Զախարյանի որդին է

Capture765865«Երևանի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների ամենաշատ դրամական միջոցներ ունեցող դատավորը ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որդին է` Արտակ Զախարյանը։

Նա 2008թ. նշանակվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Նրա կողմից լրացված և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ 2012թ. տարեսկզբին նա ունեցել է 412 մլն դրամ, 200.000 դոլար, 200.000 եվրո։ Տարեվերջին նրա դրամական միջոցներն ավելացել են դառնալով 504 մլն դրամ։ Դոլարով և եվրոյով նրա ունեցած դրամական միջոցները չեն փոխվել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ». այս նստաշրջանի ընթացքում ամենաշատը բացակայած պատգամավորների եռյակը

1127«Երեկ Parliamentmonitoring.org կայքը հրապարակել է ԱԺ 5-րդ գումարման 4–րդ նստաշրջանի (09.09.2013) տվյալները, որտեղ ներկայացված է, թե հայրենի օրենսդիրներն ինչ գործունեություն են ծավալել այս ընթացքում։ Մոնիթորինգի տվյալների համաձայն՝ այս նստաշրջանի ընթացքում ամենաշատը բացակայած պատգամավորների եռյակը գլխավորում են ԲՀԿ-ականները՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Գուրգեն Արսենյանն ու Աբրահամ Մանուկյանը։ Իսկ ահա ՀՀԿ-ական պատգամավորներն աչքի են ընկել ամենաշատ կողմ քվեարկություններով․ Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Հայկ Գրիգորյանը, Ռազմիկ Զոհրաբյանն ու Մկրտիչ Մինասյանն ամենաշատը կողմ քվեարկած պատգամավորներն են։

Ներկայացնենք նաև հաջորդ «անվանակարգերը»։ Աժ ամբիոնից ամենաշատը ելույթներ ունեցել են Աժ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը (86), խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը (68) և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը (59)։ Իսկ ամենաշատը «դեմ» են քվեարկել Աժ ՀԱԿ խմբակցության անդամներ Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ջհանգիրյանը և «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը։

Ներկայացված տվյալների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Աժ պատգամավորների հետ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Պատգամավորը տվերային տնտեսության և արտագաղթի ավելացում է կանխատեսում

загруженноеԽորհրդարանական ավանդական ճեպազրույցն այսօր ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ոչ ավանդաբար սկսեց լավ լուրով: Նա ասաց, որ այսօր մասնակցել է արդյունաբերական քաղաքականության նիստին, որի ժամանակ ներկայացվել է, թե առաջիկա ամիսներին հայկական արտադրության պլանշետների և հեռախոսների զանգվածային արտադրություն է սկսվելու, որը գնային առումով մոտ 50-60 տոկոս առավելություն կունենա օտարերկրյա արտադրանքի նկատմամբ:

Այնուհետև, անցնելով տխուր թեմաներին` մասնավորապես պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, պատգամավորը նշեց, որ մեծամասնությունը չի ցանկանում լսել փաստարկներ, այլ համառորեն իրենն է առաջ տանում, սակայն քառօրյայի ընթացքում իրենց գոնե հաջողվեց արտահերթ քննարկման ժամանակ դրանք լսելի դարձնել, որոնց մեծամասնությունը հակափաստարկներ բերել չկարողացավ:

Նա ասաց, որ իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ նման որոշումների համար քաղաքական համաձայնություն է պետք, հակառակ դեպքում այն կմատնվի անհաջողության:

«Մենք հաջորդ շաբաթ կդիմենք Սահմանադրական դատարան: Ներկայացնելու ենք նաև միջնորդություն, որ ՍԴ-ն կասեցնի կուտակային կենսաթոշակային օրենքի կիրառումը, մինչև քննության ավարտը»,-ասաց նա:

Պատգամավորը նաև հնարավոր համարեց, որ կառավարությունը երկրորդ ընթերցման ժամանակ ներկայացնի տուգանքի հետաձգման դրույթը, քանի որ դեռևս պատրաստ չէ համակարգի կիրառմանը:

Մինասյանը հիշեցրեց, որ կենսաթոշակային համակարգը մեծ ռիսկեր է պարունակում, որոնց մասին ոչ կառավարությունը, ոչ էլ հանրությունը տեղեկացված չեն:

Պատգամավորի կանխատեսմամբ` այս ամենը կավելացնի ստվերային տնտեսությունը և կխթանի արտագաղթը:

 

Պատգամավորը հուսով է, որ կառավարությունը երկրորդ ընթերցման ժամանակ կներկայացնի առաջարկություն, որը կհետաձգի օրենքի կիրառումը: Բայց վստահ չի կարող ասել, որ հետաձգման ցանկությունը նրանց կողմից առայժմ չի երևում:

Արծվիկ Մինասյանը Թուրքիայից գեղեցիկ փաթեթավորված նվեր չի սպասում

44393435d5a10a37265780c2c205b5f1ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեծ հույսեր չի կապում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու Հայաստան կատարելիք այցի հետ:

«Կասկածում եմ, որ այն որևէ դրական արդյունք տա, և մենք գեղեցիկ փաթեթավորված նվեր ստանանք Թուրքիայից, քանի որ Թուրքիան միշտ էլ խոսել է նախապայմանների լեզվով»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է թուրք դիվանագետի քայլի քաղաքական ենթատեքստին, ապա Մինասյանը կարծում է, որ այդ քայլով Թուրքիան փորձելու է ցույց տալ, թե իբր հարևանների հետ խնդիրներ չունի, սակայն Թուրքիայի «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը արդեն վաղուց ապացուցել է, որ միայն ձևական բնույթ է կրում:

Արամ Մանուկյանը բացահայտել է ողջ ճշմարտությունը գազի մասին

Aram-MAnukyan_0Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, բացելով գազի իր թղթապանակը, սենսացիոն բացահայտումներ ներկայացրեց իր վեց ամսվա համառ ջանքերի արդյունքում ստացված տեղեկատվության հիման վրա, որը վերաբերում է գազի սակագնին և «ՀայՌուսգազարդ»-ի հայկական 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին հանձնելուն: Նա իր բացահայտումները որակեց խարդախություն, կոռուպցիա և հանցագործություն:

Նրա ձեռքի տակ է 2008 թվականին ստորագրած պայմանագիր, ըստ որի գազի գինը պետք է թանկանար 3 անգամ, սակայն իրականում գազը թանկացել է 5 անգամ, մինչդեռ ժողովրդին ընդամենը մեկ անգամ է տեղեկացվել գազի թանկացման մասին: Նա փաստերով ու ժամանակագրությամբ փորձեց ապացուցել, որ դա եղել է մաքուր քաղաքական խաղ` կապված վերջին երեք ընտրությունների հետ և ամբողջ գործընթացը գաղտնի է պահվել և´ խորհրդարանից, և´ ժողովրդից, և´ անգամ հանրապետական կուսակցությունից. «2010 թվականից մենք մուծում ենք 180 դոլար 1000 խմ համար, 2011 թվականի երրորդ եռամսյակի մաքսային թվերով մենք պետք է մուծեինք 205 դոլար, 4-րդ եռամսյակում` 217 դոլար, 2012 թվականին` 219 դոլար, իսկ պառլամենտի ընտրություններից հետո` միանգամից 244 դոլար, 255 դոլար: Այսինքն, պառլամենտական և նախագահական ընտրություններին հաջորդել է գազի կտրուկ թանկացում: Մինչդեռ 2013-ի նախագահական ընտրությունից առաջ բացառում էին որևէ թանկացում, որև գործարք, որևէ փաստաթուղթ, որի հիման վրա պետք է գազը թանկանա»:

Նա նաև նշեց, որ նախորդ տարի ՀԱԿ-ն, ունենալով տեղեկատվություն «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոսը ռուսական կողմին տալու վերաբերյալ, հարց էր տվել Արմեն Մովսիսյանին, որը պատասխանել է, թե նման բան չկա:

Արամ Մանուկյանը թվարկեց նաև այն պաշտոնական հայտարարությունները, որոնց ժամանակ ասվել է, որ թանկացումներ չեն սպասվում և 20 տոկոսը ռուսական կողմին չի տրվելու:

2013-ի ընտրություններից հետո` մարտի 29-ին, ստորագրվում է պայմանագիր գազի գինը ապրիլի 1-ից թանկացնելու մասին, բայց քանի որ առջևում Երևանի քաղաքապետի ընտրություններն էին, ապա, Մանուկյանի խոսքով, դա նույնպես գաղտնի է պահվում:

Սակայն 14 օր հետո Տիգրան Սարգսյանը մտնում է գների կոմիտե գազի սակագինը 270 դոլար դարձնելու համար: «Գինը դառնում է 270 դոլար, բայց նշածս ամբողջ ընթացքում «ՀայՌուսգազարդ»-ը չի մուծել այն գներով, ինչ որ այս պայմանագրերն են և այս ստորագրությունները: Անընդհատ մուծել են 180 դոլարի չափով: Մնացածը անընդհատ պարտք է կուտակվել` փոխադարձ համաձայնությամբ, հայկական կողմի խնդրանքով, որ դա կարող է սոցիալական բունտ առաջացնել և այլն»:

Արդյունքում, ըստ Մանուկյանի, առաջացել է 300 միլիոն դոլարի պարտք, որից այս տարվա պարտքը կազմում է 130 միլիոն դոլար:

Ընդ որում` Մանուկյանը նշում է, որ պայմանագրում կան կետեր պարտքը չմուծելու և ուշացնելու դեպքերի մասով, ըստ որոնց ռուսական կողմը կարող էր տուգանքներ ավելացնել, անգամ գազն անջատել. «Հիմա ի՞նչ է տեղի ունեցել: Պայմանավորվել են, մերոնք ասել են` մի անհանգստացեք, մենք ձեզ տալիք բան ունենք, կտանք, ինչ ուզում եք, միայն գազը չկտրեք և չբացահայտեք,  որ ժողովրդի խաբում ենք»:

Իսկ «տալիքը» եղել է «ՀայՌուսգազարդ»-ի սեփականությունը, որը հաշվարկել են ոչ թե իրական արժեքով, այլ այնքան, որքան պարտքն է կազմել` 65 միլիարդ դրամ: «Այսինքն, ոչ թե գնահատել են մեր ունեցած շենքերը, գազատարը, հաշվիչները և այլն, այլ ասել են` քո պարտքը էսքան է, էսքան էլ գնահատում ենք: Եվ Հայաստանը իր 250 միլիոն դոլարանոց արժեքը տվել է 155 միլիոն դոլարով»:

Սակայն Մանուկյանը մի հետաքրքիր դիտարկում էլ է անում. եթե դա բաժնետիրական ընկերություն է, որի 20 տոկոսն է պատկանում Հայաստանի կառավարությանը, այդ դեպքում «ՀայՌուսգազարդ»-ի կողմից կուտակված 300 միլիոն դոլարի պարտք ինչո՞ւ պետք է միայն 20 տոկոսի սեփականատերը վճարի: Նա հիշեցնում է բաժնետիրական ընկերությունների կանոնադրությունը, որում ամրագրված է, որ ով որքան կապիտալի ներդրում արել է, այդքան մասով պետք է ռիսկերը, կորուստներն ու օգուտները բաժանվեն:

«Սա նշանակում է, որ մենք ոչ թե վճարել ենք 1000 խմ-ը 189 դոլարով, այլ շատ ավելի թանկ, քան մեզ վաճառել են, որովհետև մենք պարտքի դիմաց տվել ենք մեր սեփականությունը, որն արժեցել է ոչ թե 155 միլիոն դոլար, այլ նվազագույնը` 260 միլիոն դոլար: Այսինքն, այն բլեֆը, որ կառավարությունը սոցիալական խավերին էժան գնով գազ է մատուցել, սուտ է»:

«Անկախ»-ի հարցին, թե ինչ է պատրաստվում այս փաստաթղթերը ձեռք բերելուց հետո անել պատգամավորը, նա ասաց, որ առայժմ դրա մասին մտածելու ժամանակ չի ունեցել:

 

ԲՀԿ-ն կմիանա կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի կիրառման դեմ ՍԴ ներկայացվելիք հայցին

ԱԺԱյսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը լրագրողներից մեկի խնդրանքով անդրադարձավ դիտարկմանը, թե ինչու՞ է ԲՀԿ-ն դեմ քվեարկում կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի կիրառմանը, եթե 2010 թվականին կողմ է քվեարկել դրան:

«Մենք կողմ ենք եղալ համակարգին, ոչ թե պարտադիր բաղադրիչին: Այն ժամանակ, երբ քննարկումներ էին ընթանում, ենթադրվում էր, որ արդեն2014 թվականին կլինի ավելի բարձր տնտեսական աճ, քան հիմա է, և աղքատության մակարդակն էլ ավելի ցածր կլինի: Այն ժամանակ կարծում  էինք, որ այդ բեռն ավելի հեշտ կլինի տանել: Սակայն կանքը հակառակը ցուց տվեց», – ասաց Միքայել Մելքումյանը:

ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանն էլ հավելեց, որ, չնայած ամեն տեսակ խոչընդոտներին, որ առաջադրում է կառավարությունը, իրենք շարունակելու են օրենքի շրջանակներում պայքարել պարտադիր բաղադրիչի կիրառման դեմ: Պատգամավորները տեղեկացրեցին, որ իրենց խմբակցությունը կմիանա այն ընդդիմադիր խմբակցություններին, ովքեր պատրաստվում են այս խնդրով հայց ներկայացնել Սահմանադրական դատարան, թեև ԲՀԿ-ում վստահ չէն, որ ՍԴ-ն կկայացնի սոցիալական զանգվածների տեսակետն արտահայտող որոշում:

 

Պուտինը հաստատեց՝ Ռուզինսկու հայտարարությունը պատահական չէր. քաղաքական մեկնաբան

108511

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` վերլուծելով Հայաստան կատարած պետական այցի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինի և 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու միջև տեղի ունեցած առանձնազրույցը.

“ՌԴ նախագահը Հայաստան կատարած այցի շրջանակներում, 102-րդ ռազմաբազայում առանձնազրույց է ունեցել ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու հետ, խոսել զինծառայողների առօրյա խնդիրների, ռազմաբազայի հրամանատարության ու տեղի իշխանությունների և բնակիչների հարաբերությունների մասին:

Այն, որ ՌԴ նախագահը առանձնազրույց է ունեցել ռուսական ռազմաբազայի հրամանատարի հետ՝ բնական է, սակայն, այն փոքր-ինչ այլ բնույթ է ստանում երկու ամիս առաջ ռազմաբազայի հրամանատարի կողմից ՌԴ ՊՆ պաշտոնաթերթ համարվող «Կռասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցից հետո:
Այդ հարցազրույցում Ռուզինսկին հայտարարել էր, թե «եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ապա ռուսական 102-րդ ռազմաբազան, ՀԱՊԿ շրջանակներում ՌԴ ստանձնած պարտավորությունների համաձայն, կներգրավվի ռազմական գործողություններում»:

Այս հայտարարությունը Ադրբեջանում մեծ անհանգստություն էր առաջացրել. ադրբեջանական կողմը օր առաջ փորձում էր հերքում ստանալ այս հայտարարության առնչությամբ: Ճիշտ է՝ լուրեր տարածվեցին, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ նրա ռուս գործընկերը նշել է, թե դա, միգուցե, լրագրողական վրիպակ է եղել, սակայն ռուսական կողմի համար առաջնայինն այն է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի հրամանատարն արդեն իսկ ռազմաբազայի մակարդակով անհրաժեշտ մեսիջը հասցեագրել էր Ադրբեջանի իշխանությանը:

Վերջիվերջո, հասկանալի է, որ ռուսական ռազմակայանի հրամանատարը, այն էլ` ՌԴ ՊՆ պաշտոնաթերթին տված հարցազրույցում, չէր կարող պատահական հայտարարություն անել: Եթե իրավիճակը սահմանագծին լիներ` պայթյունավտանգ, անշուշտ այդ հայտարարությունը կհնչեցներ ոչ թե Ռուզինսկին, այլ ինքը՝ Շոյգուն, սակայն ստեղծված իրավիճակում, Ռուզիսնկու հայտարարությունը անհրաժեշտ զգուշացման չափաբաժին ապահովեց:
Հետաքրքրական է` ՌԴ նախագահի այցից առաջ, անանուն աղբյուրներին հղումներով, լուրեր տարածվեցին, թե ռուսական ռազմակայանի հրամանատարը արձակուրդ է ուղարկվել, քանի որ «այդ հայտարարության պատճառով Պուտինը չի ցանկանում վերջինիս դեմքը տեսնել» և որ, ամենայն հավանականությամբ, Ռուզինսկին «արձակուրդից չի վերադառնա»:

Եթե Ռուզինսկին այդ հայտարարությունն իր նախաձեռնությամբ աներ՝ շեղվելով պաշտոնական գծից, ապա նրան վաղուց պաշտոնանկ արած կլինեին: Ընդ որում՝ ռուսական լրատվամիջոցները ներկայացրեցին ոչ միայն նրա ներկայությունը Պուտինի՝ ռազմաբազա կատարած այցի ընթացքում, այլև ընդգծված ձևով առանձնացրեցին նրա ու ՌԴ նախագահի առանձնազրույցն ու դրա մանրամասները:

Ռուզինսկու կողմից այդ հայտարարության «մարսելն» ու Պուտինի հետ վերջինիս ունեցած առանձնազրույցի ընդգծումը ցույց է տալիս, որ ամեն ինչ տեղի է ունեցել ըստ նախապես հաստատված սցենարի”,-գրել է մեկնաբանը:

Հիմնադրամներն ընտրելու վերջնաժամկետը 2014-ի մարտ ամիսն է. Ներսես Երիցյան

big_7a6b82ca58353a1a450704a5a195a048Խորհրդարանում «Կենսաթոշակների մասին» օրենքի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին խնդրեց թվարկել այն երկրները, որտեղ հաջողությամբ կիրառվել է կուտակային կենսաթոշակային համակարգը:

Ներսես Երիցյանը նշեց, որ բազմաթիվ են այն երկրները, որոնցում հաջողությամբմոդելը կիրառվել է, օրինակ` Սինգապուր, լատինաամերիկյան երկրներ, Չիլի, որտեղ մոդելն ամենահաջողվածներից է, Արևելյան Եվրոպայի երկրներ և այլն:

Պատգամավարոի հաջորդ հարցին, թե արդյոք քաղաքացիներն ինչպես պետք է հասցնեն մինչև հունվարի 1-ը ընտրել, թե որ ֆոնդին ու որ կառավարչին են հանձնում իրենց գումարները, Երիցյանը պատասխանեց, որ ընտրելու վերջնաժամկետը մինչև 2014 –ի մարտ ամիսն է:

Այնուհետև Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյոք մոդելը կիրառվել է այնպիսի երկրներում, որտեղ գոյություն չունի զարգացած արժեթղթերի շուկա: Երիցյանը հավաստիացրեց, որ կան անգամ երկրներ, որոնց արժեթղթերի շուկան զարգացել է համակարգը ներդնելուց հետո: «Այնպես որ, եթե դուք ագրեսիվ չքարկոծեք, ապա մենք մեր ուժերը կներդնենք արժեթղթերի շուկայի զարգացման ուղղությամբ, որն ավելի օգուտ կտա, քան քարկոծելը»:

Պատգամավորը նաև հարցրեց, թե կարող է Ազգային ժողովը ստանալ  «Նասդաք Օեմեքսի»ին վաճառված Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի գործարքի առքուվաճառքի պայմանագիրը, սակայն  Երիցյանը պատասխանեց` ոչ, քանի որ դա ֆինանսական գաղտնիք է:

Միաժամանակ նա նշեց, որ որևիցե պայման կամ պարտավորություն «Նասդաք Օեմեքսի»-ի հետ գործարքի մեջ մտնելու համար չկա. «Ռեֆորմին հավատալով` ներդրում են կատարել Հայաստանում»,-նշեց նա:

Նշենք նաև, որ ամփոփիչ ելույթի ժամանակ Ներսես Երիցյանը ջանք չխնայեց գովաբանելու կենսաթոշակային նոր համակարգը` վստահեցնելով, որ սա համակարգային բարեփոխում է, որի օգուտները ոչ թե քսան տարի հետո, այլ մի քանի տարի հետո են երևալու:

«Աշխարհի բոլոր փորձերն ուսումանսիրված են, տեղայնացված են: Մենք և´ լավն ենք տեսել, և´ վատը: Նախկին համակարգը արդար չէր սոցիալական տեսակետից, և սա ուղղելու է սոցիալական արդարության սկզբունքը: Համակարգը հավասարակշռված չէր: Մինչդեռ այս ռեֆորմն ապահովում է երկարաժամկետ հավասարակշռված բյուջե: Այս ռեֆորմի սոցիալական կողմը շատ ուժեղ է»,-ասաց նա:

Երիցյանի կարծիքով` բարեփոխման դրական կողմերից մեկն էլ այն է, որ ներդրումներ կատարելով` մարդիկ ավելի ուժեղ են կպնելու իրենց հողին և հաշվետու են պահելու իշխանություններին, որ իրենք էլ իրենց հերթին կարողանան համակարգը հաջողությամբ պսակել:

«Արա»-ն դու ես ու քո շեֆը. Փաշինյանը՝ Շարմազանովին

Փաշինյան,ՇարմազանովԱզգային ժողովում երեկ ՀԱԿ խմբակցությունը ներկայացրել էր կոռուպցիայի մասին հարցապնդում: Այսօր կայացավ հարցապնդման քվեարկությունը, սակայն միայն այդ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմեց խորհրդարանական մեծամասնությանը՝ հորդորելով կողմ քվեարկել հարցապնդմանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ իր խմբակցությունը դեմ է քվեարկելու. «Դուք խնդիր ունեք, դուք էլ լուծեք: Անհեթեթությունները չեն կարող իրավական տեսք ստանալ», – շեշտեց նա:

Այնուհետև վարման կարգի վերաբերյալ ելույթի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դիմեց քաղաքական փոքրամասնության «մի հատված»-ին: Նրա ելույթը, սակայն, ընդհատեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատգամավորին  հանգստացրեց՝ նշելով, որ եթե Շարմազանովը բովանդակային քննարկման մեջ մտնի, ինքը կարձագանքի:

Շարմազանովը, դիմելով Փաշինյանին, խոսքում թույլ տվեց «արա» արտահայտությունը, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. ««Արա»-ն դու ես ու քո շեֆը»:
Արդյունքում նախագիծը չընդունվեց ձայների 10 կողմ, 62 դեմ հարաբերակցությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների և Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը

նալբանդյան-մամեդյարովԵԱՀԿ Նախարարների խորհրդի՝ Կիևում անցկացվող նիստի կապակցությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները (Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Թիերի Ռեպանտենը, ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը), Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին արդեն ձեռք բերվածի հիման վրա շարունակել համատեղ աշխատանքը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և խաղաղ կարգավորմանը:

Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները ողջունեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, վերջերս, բարձր մակարդակով երկխոսության վերսկսումը և հույս հայտնեցին, որ առաջիկա հանդիպումները կնպաստեն խաղաղ կարգավորման գործընթացին: Նրանք կոչ արեցին կողմերին դիտարկել միջոցներ, որոնք կնվազեցնեն լարվածությունը տարածաշրջանում:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվեցին հանդիպել 2014 թվականի սկզբին` Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` նախապատրաստելու համար բարձրագույն մակարդակով հետագա բանակցությունները:

Նախարարներն նշեցին, որ տարածաշրջանի բնակչությունը ակնկալում է և արժանի է առաջընթացի չափազանց ձգձգված հակամարտության կարգավորման գործընթացում: Նախարարները բարձր գնահատեցին համանախագահող երկրների միջնորդական դերակատարությունը:

«Մեր միակ բարեկամը ո՛չ Եվրոպան է, ո՛չ էլ Ռուսաստանը, մեր միակ բարեկամը մենք ենք». Վազգեն Մանուկյան

arm137820609085Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցի վերաբերյալ  «Անկախը» զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

 

 

– Պարոն Մանուկյան, իշխանությունները Ռուսաստանի նախագահի այցն աննախադեպ են որակում` թվարկելով մի շարք դրական արդյունքներ:  Դո՞ւք ինչպես եք գնահատում այդ այցը:

– Նախևառաջ սա Պուտինի առաջին պետական այցն էր, որը միշտ էլ նշանակություն ունի, քանի որ անկախ Մաքսային միությունից, մենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր ունենք կնքած, 90-ականներից Թուրքիայի և Իրանի հետ սահմանների պաշտպանությունը պայմանագրով տվել ենք Ռուսաստանին, ռազմական բազայի հետ կապված պայմանագիր ունենք և այլն: Դա նշանակում է, որ անվտանգության հարցերում Ռուսաստանը շատ կարևոր ռազմավարական գործընկեր է, և այդ առումով, իհարկե, այցը կարևոր էր:

Ինչ վերաբերում է ստորագրված որոշ փաստաթղթերին և որոշ խոստումներին, ապա հետագայում կերևա, թե դրանցից ինչ դուրս կգա: Ամեն դեպքում տնտեսական այնպիսի հարցեր են լուծվում, որոնք դրական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի համար:

– Հայտարարվեց գազն առավել ցածր գնով ձեռք բերելու մասին, սակայն պարզվում է, որ Հայաստանում գազի սակագինը մնալու է նույնը, ի՞նչ է դա նշանակում:

– Երբ գազի մուտքի գինը բարձրացավ, այդ ժամանակ Հայաստանի կառավարությունը դիմեց Ռուսաստանին, և գրեթե ողջ ավելցուկը մեկ տարով սուբսիդավորվեց Ռուսաստանի կողմից: Բայց կենցաղային օգտագործման գազի գինը, միևնույն է, բարձրացավ, որովհետև «Հայռուսգազարդն» արդեն մի քանի տարի էր` իր ծախսերն ավելացնելու պահանջ էր դրել՝ աշխատավարձեր և այլն: Հանրային խորհուրդը, ի դեպ, կարծում էր, որ ներկայացված ծախսերը գերազանցված են ցույց տալիս: Այնուամենայնիվ, կառավարությունը գնաց այդ պահանջի կատարմանը, և գազի գինը բարձրացավ դրա պատճառով: Մյուս տարի, երբ  Ռուսաստանի կողմից այլևս սուբսիդիա չլիներ, ապա պետք է ավելանար այդ ավելցուկի արժեքը, իսկ հիմա, փաստորեն, չի ավելանում և արդյունքում գազի սակագինը սպառողների համար մնում է նույնը:

– «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսի բաշխումը ռուսական կողմին ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար:

– Ցանկալի կլիներ, որ այդ 20 տոկոսը մենք չտայինք: Իսկ տնտեսական տեսանկյունից դա վճռական նշանակություն չունի: Եթե երկարատև ժամկետներով ենք նայում, մեր ազդելու հնարավորությունները էլի մնում են պետական մեխանիզմների, օրենքների միջոցով, բայց, ամեն դեպքում հաճելի չէ: Ես կարծում եմ, որ դա Ռուսաստանին պետք էր այնքանով, որ ցույց տա, թե ինքը ինչ-որ բան ստացել է ինչ-որ բանի դիմաց:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ նախագահի հայտարարությունը, թե իրենք չեն հեռանալու Հարավային Կովկասից, ավելին՝ մտադիր են ամրապնդվել:

– Դա նորություն չէ: Միգուցե նորություն է բացահայտ հնչեցնելու տեսանկյունից: Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Անդրկովկասում առաջացավ ազդեցության վակուում, Ռուսաստանն այդ ժամանակ քաղաքականապես կուչ էր եկել, հիմա կամաց-կամաց թևերը տարածում է, իրեն ավելի ուժեղ է զգում, բնականաբար, պետք է փորձի բոլոր այն երկրներում, երկրամասերում, որտեղ ժամանակին Ռուսական կայսրությունը, հետագայում՝ Խորհրդային Միությունը ազդեցություն են ունեցել, վերականգնի: Իհարկե, այլ մեխանիզմներով՝ տնտեսական, ռազմական դաշինքների և այլն: Կհաջողվի՞ դա Ռուսաստանին, թե՞ ոչ` այլ հարց է, բայց դա ողջ աշխարհի աշխարհաքաղաքականությունն է:

– Այնուամենայնիվ, այդ հայտարարությունը Հայաստանի համար լա՞վ է, թե՞ վատ:

– Լավի ու վատի հարց չկա, դա այդպես է: Դու կարող ես հերոսական ջանքերով դուրս գալ այդ ազդեցությունից և մտնել մեկ այլ ազդեցության տակ, բայց այս տարածաշրջանում որևէ այլ ազդեցություն չկրել, լինել հպարտ մենակության մեջ, ոչ ոք քեզ թույլ չի տա: Եթե նման քայլ անես, պետք է մտածես՝ ինչ ես կորցնում: Եվ ես կարծում եմ, որ մենք ավելի շատ կկորցնենք, քան կշահենք:

– Այսինքն` Ռուսաստանի ազդեցությունը կրելով մենք շահո՞ւմ ենք:

– Մենք Ռուսաստանից՝ որպես դաշնակցից, շատ դեպքերում դժգոհ ենք մնացել, որն արտահայտվել է, օրինակ, Ցեղասպանության ժամանակ: Երբեմն մենք հույս ենք դրել Ռուսաստանի վրա, բայց մեր հույսը չի արդարացել: Իսկ կա՞ մեկ ուրիշ երկիր, որն ավելի վստահելի է: Մեզ շատ ավելի «քցեցին» եվրոպական երկրները, հենց, օրինակ` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և միշտ: Այդ տեսանկյունից պետք է նկատել, որ մենք երբեմն դժգոհ ենք լինում Ռուսաստանից, նրան չենք համարում հարյուրտոկոսանոց հենարան, բայց մյուս կողմից էլ փոխարինող այլ երկիր այս տարածաշրջանում գոյություն չունի: Հարյուրտոկոսանոց վստահություն քաղաքականության մեջ չկա, որովհետև ամեն երկիր ունի իր շահերը: Սակայն անվտանգության տեսանկյունից այսօր կարծես թե Ռուսաստանին ալտերնատիվ երկիր չի երևում:

– Բացի անվտանգության ապահովումից, այլ տեսանկյունից, օրինակ՝ տնտեսական, Ռուսաստանի հետ մերձեցումը ի՞նչ է տալու Հայաստանին:

– Տնտեսական տեսանկյունից, եթե կարճատև՝ 5-10 տարի ժամկետով վերցնենք, մեր օգուտները Մաքսային միությունից անհամեմատ ավելի մեծ են, քան Եվրամիության ասոցացված անդամ լինելուց: Մենք ունենք մի քանի միլիոն հայրենակից Ռուսաստանում, լավ ուսումնասիրված շուկա, բավականին մեծ ազդեցություն, մեր ապրանքը դեռևս Խորհրդային Միության ժամանակներից ճանաչված է: Օրինակ` հայկական կոնյակը կամ Ջերմուկը Ռուսաստանում բրենդ է, իսկ Եվրոպայում` ոչինչ, կամ հայկական կոշիկները և այլն: Եվրոպական շուկա մտնելու և լուրջ առևտուր, ներդրումներ անելու համար մենք պետք է բավարարենք եվրոպական չափանիշները, իսկ դա բավականին ծանր պրոցես է, որի ընթացքում մենք շատ բան կկորցնենք:

Ինչ վերաբերում է երկարատև ժամկետներին, ապա դա քննարկելու հարց է: Եթե Ռուսաստանը լուրջ մոդեռնիզացիայի չգնա, մնա հումք վաճառող պետության կարգավիճակում և բավարարվի դրանով, ապա մեր տնտեսությունը տուժած դուրս կգա: Բայց կարծում եմ, այնուամենայնիվ, Ռուսաստանն էլ յուրովի ձգտում է եվրոպական ճանապարհով գնալուն և ջանքեր կգործադրի ներկա կարգավիճակից դուրս գալու համար, ինչը կնպաստի նաև մեր ձգտմանը` ունենալ ժամանակակից չափանիշներին բավարարող տնտեսություն և արտադրություն:

– Պարոն Մանուկյան, Դուք Հայաստանում առաջիններից էիք, որ պայքարում էիք անկախության համար: Այսօր ինչպե՞ս եք ընդունում մի միության կազմի մեջ մտնելը, որտեղ, միևնույն է, կա գերիշխող երկիր՝ Ռուսաստանը:

– Այո, Եվրամիություն ասելով՝ մենք մի պետություն չենք ընդգծում, իսկ Մաքսային միության մասին խոսելիս անընդհատ ասում ենք՝ Ռուսաստան, Ռուսաստան: Բայց տվյալ դեպքում, ինչքան էլ պարադոքսալ թվա, մեզ ձեռնտու է այդ միության մեջ Ռուսաստանի որոշ չափով գերիշխող դիրքը, որովհետև Ղազախստանն իր շահերն ունի` կապված թուրքախոս ժողովուրդների և Թուրքիայի հետ, որը շատ վտանգավոր  է մեզ համար, Բելառուսին էլ մեծ վարկի դիմաց ցանկացած երկիր, այդ թվում և Ադրբեջանը, իր ձեռքը կվերցնի: Հետևաբար, որքան էլ տարօրինակ թվա, մեզ ձեռնտու է, որ գոնե մոտ ժամանակներս Ռուսաստանն ավելի մեծ դերակատարություն ունենա Մաքսային միությունում: Սուվերենության մասին ես չեմ ասում, որովհետև բոլորը մոռացել են, թե այս 10-15 տարում ով էր անընդհատ մատ թափ տալիս մեզ վրա: Ամեն անգամ մեր ղեկավարները փորձում էին Եվրոպայի մոտ արդարանալ կամ ստիպված էին լինում ընդունել ծրագրեր, որոնք մեր ազգային արժեքներին, շահերին դեմ էին: Պարզապես Եվրոպան մեզ սպիտակ ձեռնոցներով էր պարտադրում: Այնպես որ, մենք մեր ինքնուրույնությունն այս տարիների ընթացքում արդեն մասամբ զիջել ենք Եվրոպային: Այստեղ այլ վտանգ կա՝ ստրկամտությունը: Երբեմն Ռուսաստանին անիմաստ քծնում են: Ես օրինակ` կտրականապես դեմ եմ, որ  մեր կառավարությունը գումար է հատկացրել «Что, Где, Когда» հաղորդմանը: Դա կարելի էր շատ հեշտ հայերեն ցուցադրել, ինչպես շատ այլ հաղորդումներ: Ի՞նչ իմաստ ունի քծնել: Ռուսաստանն էլ, որ սովոր է իրեն տեր զգալ, ցիվիլ, եվրոպական ձեռնոցներով չի աշխատում, այլ երբեմն նույնիսկ, անկախ իրենից, կոշտ ձևով ընդգծում է, որ ինքը տեր է: Ես կարծում եմ, որ դրանք և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի կողմից լուրջ խոչընդոտներ են:

– Իսկ մեր քաղաքական դիվանագիտությունն օժտվա՞ծ է իր ազգային շահն արժանապատվորեն առաջ տանելու, միաժամանակ ռազմավարական գործընկերոջը «չնեղացնելու» ձիրքով:

– Կարծում եմ՝ առայժմ ոչ: Խոսում են տնտեսական հարցերից, ընդհանուր շահերից, բայց անընդհատ գլորվում են բարեկամության գիրկը: Մշակութային, ժողովրդական փոխհարաբերություններում բարեկամությունը լավ բան է: Բայց բարեկամությամբ գազի գին չես իջեցնի, տնտեսությունդ չես զարգացնի, Ղարաբաղի հարց չես լուծի: Պետք է հասկանան, որ այդ արևելյան խոսակցությունները օգուտ չեն բերում, այլ երբեմն նվաստացուցիչ են ազգային արժանապատվության համար: Իսկ եթե մենք մեր արժանապատվությունը չպահենք, ապա ի՞նչ պետք է սպասենք դիմացինից: Եթե դու ճիշտ ես տանում քո շահերը և ընդհանուր շահերի շրջանակների մեջ ես, ապա դիմացինը քո քայլերից հետո ավելի մեծ հարգանքով քեզ կվերաբերվի:

 – Պուտինի այցի օրը տեղի ունեցան բողոքի ցույցեր և հարյուրից ավելի քաղաքացիներ, այդ թվում նաև անչափահաս, բերման ենթարկվեցին ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Ինչպե՞ս եք գնահատում այդ երևույթը:

– Նախևառաջ այդ ցույցերը բնական էին, կազմակերպված չէին ինչ-որ «չար» ուժերի կողմից, այլ արտահայտում էին ցուցարարների անկեղծ գաղափարները: Ինձ նույնիսկ ուրախացնում է, որ նման ցույցեր եղան, որովհետև շարժման սկզբում, երբ ես հայտարարում էի, որ մենք չունենք մշտական բարեկամներ ու մշտական թշնամիներ, մարդիկ ասում էին՝ ո՞նց, Ռուսաստանը մեր մշտական բարեկամն է: Այսօր կա մի երիտասարդություն, որն այդպես չի մտածում, և դա դրական է: Ես ուրիշ բանից եմ վախենում. հիմա էլ հանկարծ երիտասարդության մեջ չառաջանա մի շերտ, որը մեր միակ բարեկամը համարի Եվրոպան: Ոչ, մեր միակ բարեկամը ո՛չ Եվրոպան է, ո՛չ էլ Ռուսաստանը, մեր միակ բարեկամը մենք ենք, բայց ինքներս մեզ անընդհատ ոտնահարում ենք:

Ինչ վերաբերում է բերման ենթարկվածներին և թե կոնկրետ ինչ իրավունքներ են խախտվել, ապա կան մարդու իրավունքների պաշտպաններ, համապատասխան կառույցներ, որոնք այդ հարցով զբաղվում են և կտան համապատասխան գնահատական:

 

Հարցազրույցը վարեց Անի ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

Անկախ