ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ճանապարհՀ ՀԱԻ նախարարությունը Անկախին  տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դիլիջանի ոլորաններում, Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում առկա է մառախուղ:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

 Անկախ

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթհան Անանդը կմասնակցի՞ հավակնորդների մրցաշարին, թե՞ ոչ

վամկindexՄարզասերներին տեղյակ ենք պահել, որ Շախմատի միջազգային ֆեդերացիան  հիշեցրել է, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք ունեցող գրոսմայստերները պետք է մինչև հունվարի 20-ը հայտեր ներկայացնեն: Ստուգատեսն անցկացվելու է 2104-ի մարտի 11-ից մինչև ապրիլի 1-ը Խանտի Մանսիյսկում:

Եվ ահա, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը հայտարարել է, որ հավանաբար չի մասնակցի  աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարին: Կանոնակարգի համաձայն, հավակնորդների մրցաշարի մասնակիցը 2013-ին պետք է հայտնի իր հրաժարվելու մասին: Եթե Անանդը վերջնականապես հաստատի իր հրաժարականը, ապա նրա փոխարեն Խանտի Մանսիյսկում հանդես կգա իտալացի Ֆաբիանո Կարուանան, որը ներկայումս ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 7-րդ տեղում է: Նա շախմատի «Գրան պրի» մրցաշարում 3-րդն էր  ճանաչվել:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ավտոճանապարհՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը Անկախին  տեղեկացրեց, որ

դեկտեմբերի 21-ին` ժամը 09:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում  առանց  տեղումների եղանակ է:

Աշոցքի, , Սիսիանի, Գորիսի,Աշտարակի, Ջաջուռի, Կոտայքի, Քաջարանի, Վայքի, Մ-8 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ  առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում 17:00 – ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր- Նավուր ճանապարհից:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անկախ

Ստորագրվել է ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության 2014թ. ծրագիրը

 ՀՀ ՊՆ,ԵԱՀԿ ,համագործակցություն Ս.թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև 2013թ. համագործակցության ծրագրի ամփոփումը: Ամփոփմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ: Իրենց ելույթներում ՀՀ պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը գերազանց գնահատեցին կատարված աշխատանքները` նշելով, որ համագործակցությունը մեծապես նպաստել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման և լավ կառավարման    ուղղությամբ իրականացվող բարեփոխումների ինստիտուցիոնալիզացմանը:

Ամփոփումից հետո ՀՀ պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը ստորագրեցին ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության 2014թ. ծրագիրը:

 Անկախ

 

 

ՙ”Հայաստան”հիմնադրամը մեկնարկել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը

ՙ"Հայաստան"հիմնադրամԴեկտեմբերի 9-ին եւ 10-ին Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցման աշխատանքների մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպությունների հետ”Հայաստան՚”համահայկական հիմնադրամը կնքել է աշխատանքների իրականացման պայմանագրեր, համաձայն որոնց, ճանապարհի կառուցման առաջին փուլի` հողային աշխատանքների մեկնարկը հայտարարվում է 2014թ. հունվարին: Շուրջ 116 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի ողջ երկայնքով աշխատանքները կիրականացվեն նույն ժամանակահատվածում:

 Անկախ

Հեռացվում են տանիքներից կախված սառցալեզվակները

տանիքներ,սառցալեզվակներԵրևանի քաղաքապետարանից Անկախին տեղեկացրին, որ մայրաքաղաքում շարունակվում են  բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական  շենքերի ու շինությունների տանիքներին կուտակված ձյան և առաջացած սառալեզվակների հեռացման աշխատանքները: Արդեն հիմնականում բակային տարածքներում շարունակվող ձյան մաքրմանը զուգահեռ կատարվող այս գործընթացն իրականացվում է  հետիոտնի անվտանգ անցուդարձն ապահովելու և հնարավոր  վտանգը կանխելու նպատակով: Այս աշխատանքներում Երևանի քաղաքապետարանին տեխնիկայով և հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում են ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայությունն ու մայրաքաղաքի այն համատիրությունների աշխատակիցները, որոնց սպասարկման տարածքում են գտնվում տվյալ շենքերը:  Մինչ համատեղ ուժերով կատարվող աշխատանքների ավարտը, խորհուրդ է տրվում խուսափել  շենքերին անմիջականորեն հարող հատվածներով  անցուդարձից:

Անկախ

Ճանապարհային ոստիկանությունը 17.12.2013 թ. հրաժարվել է Ֆ. Մարտիրոսյանի նկատմամբ Վարչական դատարան ուղարկված հայցից

ճոՀամացանցում շրջանառվել է մի լրատվություն, որտեղ քաղաքացին իր դժգոհությունն է հայտնում ճանապարհային ոստիկանության գործունեության վերաբերյալ` նշելով, որ օրեր առաջ դատարանից ստացել է 150.000 դրամ տուգանքի  վճարման կարգադրություն, քանի որ իր կողմից  30.000 դրամ կազմող տուգանքը սահմանված ժամկետում չի վճարվել,  ինչի արդյունքում տուգանքի գումարը հնգապատկվել է, սակայն  պարզել է,  որ 09.07.2012 թ. իր կողմից Tandem Payments  տերմինալով վճարվել է  30.000 դրամ տուգանքը:
Հրապարակման կապակցությամբ  կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ  սահմանված առավելագույն արագությունը  70ւօ400 հաշվառման համարանիշի ավտոմոբիլով 23 կմ/ժ-ով գերազանցելու համար Ֆելիքս Մարտիրոսյանի նկատմամբ  19.06.2012 թ. կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին  թիվ 1200120023 որոշումը` 30.000 դրամ տուգանելու մասին:  11.07.2012 թ.  ՃՈ արտաբյուջետային 900013150058 հ/հ-ին  փոխանցվել է Ֆ. Մարտիրոսյանի  կողմից Tandem Payments  տերմինալով վճարված 30.000 դրամ  գումարը: Տուգանքի  վճարման ժամանակ վճարումն ընդունող կամ կատարող անձի կողմից  «Վճարման նպատակը» դաշտում որոշման համարը մուտքագրվել է  որոշակի թերությամբ՝ որոշման համարից հետո բացակայել է ազատ միջակայքը՝ բացատը, ինչի պատճառով  համակարգչային ծրագիրը  չի նույնականացրել  տվյալ որոշումը վճարման անդորրագրի հետ, և որոշման կատարման վարույթը չի համարվել ավարտված, ինչի արդյունքում` օրենքով սահմանված ժամկետն անցնելուց հետո տուգանքի հնգապատկված գումարը գանձելու պահանջով ճանապարհային ոստիկանության կողմից հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան:
Ճանապարհային ոստիկանությունը 17.12.2013 թ. հրաժարվել է Ֆ. Մարտիրոսյանի նկատմամբ Վարչական դատարան ուղարկված հայցից:
Ձեռնարկվել են միջոցառումներ հաճախակի հանդիպող նմանատիպ թերությունների վերացման ուղղությամբ, միաժամանակ` ճանապարհային ոստիկանության կողմից բազմիցս հայտարարվել է, որ նման խնդիրներ առաջանալու դեպքերում նպատակահարմար է դիմել ճանապարհային ոստիկանություն, որտեղ հրատապ կերպով  կլուծվեն առաջացած խնդիրները:
Ճանապարհային ոստիկանություն

 

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը կես միավորով ետ մնաց մրցաշարի հաղթողից

տղTigran-Gharamian-620x300Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը (Ֆրանսիա) Լոնդոնում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում 190 մասնակիցների պայքարում բաժանեց 2-6-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով նա դարձավ երրորդ մրցանակակիր:

Ղարամյանը չկրեց ոչ մի պարտություն և միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Յոն Լյուդվիգ Համերից (Նորվեգիա):

Վրաստանի քաղաքացին բերման է ենթարկվել

ձերբակալությունԴեկտեմբերի 16-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1988 թ. ծնված Վարազդատ Թ.-ին, որը դեկտեմբերի 5-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի  /դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերի մեղադրանքով:

 

Անկախ

Վերականգնվել է Տաթև – Աղվանի – Կապան ավտոճանապարհի փլուզված հատվածը

ճանապարհՀՀ տրանսպորտի  և կապի նախարարությունից  Անկախին հայտնեցին, որ   2013թ.  վերականգնվել   և  շահագործման  են հանձնվել  ՀՀ  Սյունիքի  մարզի Տաթև համայնքով  անցնող  հանրապետական   նշանակության  Տաթև – Աղվանի – Կապան  ավտոճանապարհի  կմ 14+800  և կմ 23+500 փլուզված  հատվածները:

Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Ոսմար» ՍՊ ընկերությունը:

Կատարվել են հողային և ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ:

Անկախ

Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը պարտվեց

անիAni-AmiraghyanՀնդկաստանի Նավի Մումբայ քաղաքում անցկացվող թենիսիստուհիների միջազգային մրցաշարում, որի պարգևատրման հիմնադրամը 25 հազար դոլար է, 20-ամյա Անի Ամիրաղյանը քառորդ եզրափակչում զիջեց 32-ամյա ճապոնուհի Ռիկա Ֆուջիվարային` 0:6, 3:6 հաշվով:

Այդուհանդերձ, այս մրցաշարում Անին բարելավեց իր վարկանիշը: Նա այժմ  միջազգային դասակարգման աղյուսակի 559-րդ հորիզոնականում է:

Անկախ

Դեսպան Մելքոնյանի հանդիպումը Եգիպտոսի փոխվարչապետ Զիյադ Բահա Էդդինի հետ

678. Ambassador Melkonyan met Minister of International Cooperation of Egypt 11.12.2013Դեկտեմբերի 10-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպեց այդ երկրի փոխվարչապետ, միջազգային համագործակցության նախարար Զիյադ Բահա Էդդինի հետ:

Քննարկվեցին ներկա փուլում փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու հեռանկարները: Այդ առումով կարևորվեց հայ–եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը։ Դեսպան Մելքոնյանը փոխվարչապետին ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման առաջնահերթությունները և ներդրումային հնարավորությունները:

Անդրադարձ կատարվեց հայ-եգիպտական ավանդական պատմամշակութային կապերին, Եգիպտոսի հասարակական, տնտեսական կյանքում եգիպտահայ համայնքի ունեցած նշանակալից ներդրմանը:

 

Անառողջ սնունդ և գազավորված ըմպելիքներ օգտագործող երեխաները երկու անգամ պակաս երջանիկ են, քան առողջ սնունդ օգտագործող երեխաները

անառողջ սնունդԱրագ սնունդը և գազավորված ըմպելիքները երեխաների շրջանում մեծ տարածում ունեցող դեպրեսիայի պատճառ կարող են լինել:

10-15 տարեկան երեխաների շրջանում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ սպորտով զբաղվողները և առողջ սնունդ օգտագործողները երկու անգամ ավելի երջանիկ են:

Հետազոտության ժամանակ կարևոր դեր են կատարել երեխաների սեռը և տարիքը: Պարզվել է, որ ավելի մեծ տարիք ունեցող երեխաները հիմնականում ավելի դժգոհ են եղել, իսկ աղջիկները ավելի շատ են առողջ սնունդ օգտագործում:

Դեռահասները ավելի շատ են անառողջ սնունդ օգտագործում և ավելի քիչ երջանիկ են, քան իրենցից տարիքով փոքրերը:

Հետազոտության ընթացքում երջանկության մակարդակը գնահատվել է 20 հարցերի միջոցով՝ ներառյալ ինչպես են երեխաները շփվում իրենց հասակակիցների հետ՝ բարի և բաց են շփման մեջ, թե անհանգիստ ու ջղային են:

Էսեքսի համալսարանի Սոցիալ և տնտեսական հետազոտությունների ինստիտուտի հետազոտող Կարա Բուկերը հայտնել է, որ չնայած այս հետազոտության մեջ անառողջ սնունդը կարևոր դեր ունի, սակայն սա չի նշանակում, որ այն չի կարելի ուտել, պարզապես այն չպետք է անընդհատ օգտագործել:

 Անկախ

Վրաերթ և բախում Երևանում

ՎրաերթՈստիկանությունից Անկախին հայտնեցին, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 11.00-ին, Երևանի Մ. Խորենացու և Վրացյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ և նրան տեղափոխել տուն: Հետագայում կնոջ ինքնազգացողությունը վատացել է, և նա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 18.00-ին, Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 10 շենքի դիմաց «Նիսան Պայտֆանդեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ` կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի:
«Լադա Պրիորա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Երգչախմբային արվեստի միջազգային օրը Հայաստանում

հայ փոքրիկ երգիչներԴեկտեմբերի 8-ին ` ժամը 15:00-ին,  Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ Երգչախմբային Արվեստի Միջազգային օրվան նվիրված տոնական համերգը:

ՀՀ Մշակույթի Նախարարության հովանավորությամբ ու Երևանի Քաղաքապետարանի աջակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ Մշակույթի Նախարար տիկին Հասմիկ Պողոսյանը, դեսպաններ, ներկայացուցիչներ պետական և միջազգային կառույցներից, արվեստի գործիչներ և 1200 դպրոցական՝ քաղաքի տարբեր դպրոցներից:

 

Հայ Փոքրիկ Երգիչներ Միջազգային Ասոցիացիայի Նախագահ Մաեստրո Տիգրան Հեքեքյանն իր ելութում նշեց. ՛՛ Այսօր մենք ցանկացանք ցույց տալ, որ եգելու համար խոչընդոտներ չկան: Ես ուզւոմ, եմ, որ դուք այսօր՝ այս համերգից  <<վարակված>>` վազեք երգչախմբեր, որովհետև ոչինչ այնպես չի միավորում մարդկանց ինչպես երաժշտությունը՛՛:

 

Իրենց ողջույնի խոսքերն ասացին Երևանի՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանն ու  Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիայի Նախագահ Գայանե Բաղդասարյանը:

Միջոցառման վերջում Մաեստրո Տիգրան Հեքեքյանի նախաձեռնությամբ և օգնությամբ ամբողջ դահլիճը եռաձայն երգեց Կոմիտասի՝ ՛՛Սոնա Յար՛՛ ստեղծագործությունը

Մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

Մայրաքաղաք,ձնամաքրման աշխատանքներՄայրաքաղաքում դեկտեմբերի 8 ին տեղացած առաջին ձյան հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից տեղումների սկզբից ևեթ սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Աշխատանքներում ներգրավված են ընդհանուր թվով 126 միավոր ձյուն մաքրող, աղցան, մայթ մաքրող և այլ մասնագիտացած մեքենամեխանիզմներ: Գործընթացը շարունակվել է նաև գիշերային ժամերին: Առավոտյան տվյալներով՝ մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 167 տոննա աղ և ավելի քան 462 խ/մ ավազ։ Ներկայում, փողոցների և մայթերի մաքրմանը զուգահեռ, համապատասխան Մայրաքաղաք,ձնամաքրման աշխատանքներծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև պայմանագրային կարգով ներգրավված աշխատողների ու երիտասարդ կամավորների ուժերով մայրաքաղաքի հատկապես բարձրադիր վարչական շրջաններում, որտեղ տեղումներն ավելի առատ են եղել, ընթանում են նաև շքամուտքերի հարակից և բակային տարածքների մաքրման աշխատանքներ։Աշխատանքները համակարգում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ջամալ Սլոյանը վաղաժամկետ ազատ է արձակվել

սամվել հովհաննիսյան2001-2006թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի գործով այսօրվա նիստին վերջապես ներկայացավ գործով վկա, «պրոֆեսոր» մականունով «հեղինակություն» Արթուր Խուրշուդյանը:  4 անգամ դատապարտված Խուրշուդյանը վերջին անգամ 4,5 տարվա ազատազրկման պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել,հաղորդում է Փաստինֆոն: Վկան բերման էր ենթարկվել դատարան: Այս կապակցությամբ Ա.Խուրշուդյանը նշեց, որ առողջական վիճակը թույլ չի տալիս, հազիվ է տեղից վեր կացել ու ոստիկանների ուղեկցությամբ եկել դատարան:      Վկան հաստատեց գործով մեկ այլ վկա Ռոբերտ Տոնոյանի ցուցմունքները, ըստ որի՝ 2012թ.  Սամվել Հովհաննիսյանը Ռ.Տոնոյանի միջոցով դատապարտյալ Ջամալ Սլոյանին սպանելու պատվեր է տվել: Ըստ Ա.Խուրշուդյանի՝ Ռոբերտ Տոնոյանն եկել է իր մոտ՝ «Դատապարտյալների հիվանդանոց», և ասել, որ Թելմանիչը, խոսքը Սամվել Հովհաննիսյանի մասին է, ասել է՝ «պրոֆեսորին» ասա, թող Ջամալ Սլոյանի գլուխն ուտի:   Հեղինակությունն անգամ վիրավորվել է՝ «ես ի՞նչ է,  քիլլե՞ր եմ» և ստացել պատասխան՝ «ուզում է, որ 100 տոկոս գլուխն ուտեն»:  Վկան հայտնել է, որ ոչ ինքը, ոչ էլ  Ռ.Տոնոյանն այդ քայլին գնացողներից չեն, ուստի կանխելու համար որոշել են պարզել, թե ով է պատվիրատուն՝ Սամվել Հովհաննիսյանից  բացի:  «Սլավիկ»-Սամվել Հովհաննիսյանն իր հետ հեռախոսով կապվել է և պահանջել արագացնել գործը, սակայն  Ա.Խուրշուդյանն իր հերթին պահանջել է հանդիպել  և խոսել «Սլավիկի» հետ, սակայն ապարդյուն:    Ըստ վկայի՝ առաջին խոսակցությունը Ռ.Տոնոյանի հետ «թռուցիկ է եղել», ինքն այն լուրջ չի ընդունել, սակայն հետագայում լսել է Ռոբերտ Տոնոյանի ու Սամվել Հովհաննիսյանի ձայնագրությունները: Ինքը տեղյակ է եղել, որ Տոնոյանը դիմել է իրավապահ մարմիններին ու Քրեակատարողական ծառայության պետի տեղակալին:     Սպանությունը, ըստ «ծրագրի», պետք է լիներ կոկայինի մեծ չափաբաժնի օգնությամբ: Ըստ վկայի՝ Ջամալ Սլոյանը թմրանյութ չէր օգտագործում, սակայն ամեն մարդ էլ կարող է մի անգամ օգտագործել: Իսկ թե ինչպես պետք է կոկայինը մուտք գործեր քրեակատարողական հիմնարկ, «կքննարկեինք այն դեպքում, եթե համաձայնվեի  սպանություն կատարել»: Վկան համոզված էր, որ 100 հազար դոլար փող են վերցնում, իսկ իրեն առաջարկել են միայն  6000-7000:             Ա. Խուրշուդյանը պնդեց իր նախաքննական ցուցմունքները, ինչպես նաև՝ Սամվել Հովհաննիսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ իր ասածները, ճիշտ են նաև դատաքննության ցուցմունքները՝ «ճիշտը չասեմ, որ գնամ նորից նստե՞մ»:     Վկան հայտնեց, որ Ջամալ Սլոյանը զանգահարել, իրեն շնորհակալություն է  հայտնել: Ջ.Սլոյանն, ի դեպ,  ազատվել է կալանավայրից:  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը, սպանության համար դատապարտված Ջամալ Սլոյանը «օրենքով սահմանված կարգով վաղաժամկետ ազատ է արձակվել»: Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 2 դեպքից բացահայտվել է 1-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, մարմնական վնասվածք հասցնելու` 26,  խուլիգանության` 1, խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 14 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 5, մարմնական վնասվածք հասցնելու` 3,  սպանության փորձի, խուլիգանության և խարդախության 1-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար. 1 մարդ զոհվել է, 37-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նեկրասովի անվան գրադարանում ցուցադրվել են ֆոնդերում պահվող հայատառ գրականության հրատարակություններ

Նեկրասովի գրադարան, հայատառ գրականությունՌուսաստանի Դաշնության մայրաքաղաքում Երևանի օրերի անցկացման շրջանակում քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության անդամների հետ այցելել է Մոսկվայի Նիկոլայ Նեկրասովի անվան կենտրոնական ունիվերսալ գիտական գրադարան:

Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների շրջանակում գրադարանում կազմակերպվել է ցուցադրություն, որում ներկայացվել են գրադարանի ֆոնդերում պահպանվող հայատառ գրականության մի շարք հրատարակություններ, այդ թվում՝ գրքեր, ամսագրեր, ինչպես նաև որոշ փաստաթղթեր:
Գրադարանի գլխավոր տնօրենի միջազգային գծով տեղակալ Ռաիսա Սամսոնովան, ջերմորեն ողջունելով հյուրերին և ուղեկցելով գրադարանի սրահներով, նշել է, որ գրադարանի ֆոնդերում պահվող հայատառ գրականության զգալի մասը արժեքավոր է և բացառիկ:

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, շնորհակալություն հայտնելով ցուցադրության կազմակերպման համար, ընդգծել է, որ նման հավաքածուի առկայությունը ռուսական գրադարանում երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և հայկական արժեքների նկատմամբ սրտացավ վերաբերմունքի ամենախոսուն գնահատականն է:
Ի դեպ, կազմակերպված ցուցադրության շրջանակում առանձին ներկայացվել է նաև հայ գեղանկարչության նշանավոր ներկայացուցիչների ալբոմների ցուցահանդեսը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն