Էրդողանը «չարյաց փոքրագույնն» է. թուրքագետ

Արտակ-ՇաքարյանցԹուրքիայում օգոստոսի 10-ին տեղի ունեցան նախագահական ընտրությունները: Քվեարկողների 52 տոկոսը իր ձայնը տվեց գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայում ընտրելու իրավունք ունի 56 միլիոն մարդ, որից միայն 38,8 միլիոնը մասնակցեց ընտրություններին: Համաձայն թուրքական օրենսդրության՝ եթե ընտրողները 700 հազարով ավելի քիչ լինեին, ընտրությունների արդյունքները չեղյալ կհամարվեին:

«Համեմատած մարտյան ՏԻՄ ընտրություններին՝ Թուրքիայի նախագահական ընտրություններն անցան առանց լուրջ խախտումների: Տեղեկություն չեղավ  զեղծարարությունների կամ ընտրակեղծիքների մասին: Միակ բանը, ինչի մասին ընդդիմադիրները անընդհատ խոսում էին այն էր, որ իշխանությունները ավելի մեծ լծակներ են ունեցել գովազդելու համար, հեռուստատեսությամբ նրանց ավելի մեծ ժամանակ էր տրվում և այլն», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ ընդգծելով, որ մյուս կողմից, ընդդիմությունը ասելիք չուներ: Եթե Էրդողանը խոսում էր այն բանից, թե ինչ է արել և ինչ ծրագրեր ունի, ապա ընդդիմադիրները զբաղված էին միայն վարչապետին քննադատելով: Ընդդիմադիրները անգամ հրաժարվել էին հանդիպել ընտրողների հետ:

Ըստ Շաքարյանի՝ հայերի համար Էրդողանը «չարյաց փոքրագույն» տարբերակն է: Ընտրություններից առաջ նա մի սխալ արտահայտություն թույլ տվեց, սակայն հետագա ելույթների ընթացքում նա փորձեց մեղմել դրա ազդեցությունը:

Հիշեցնենք, որ ելույթներից մեկի ժամանակ էրդողանն ասել էր.«Իմ մասին ինչեր ասես, որ չեն ասել, շատ են վիրավորել, վրացի են անվանել, դեռ ավելի վատ, կներեք՝ բայց նույնիսկ հայ են անվանել»: Ավելի ուշ՝ Քրոնիայում նա հայտարարել էր, թե ազգային փոքրամասնությունը` հույն լինի, հայ լինի, ասորի լինի, բոլորը այս երկրի հավասար քաղաքացիներն են: «Երկրորդ անգամ նա իր հաղթական ելույթում ասել էր, որ հայ լինելուց, քուրդ լինելուց, հույն լինելուց առաջ մենք բոլորս «թուրքիացի ենք»: Այս կերպ Էրդողանը նոր եզրույթ է փորձում հորինել: Նախ և առաջ՝ ոչ թե թուրք ենք բոլորս, այլ Թուրքիայի քաղաքացի, սրանով փորձելով գոնե իր ելույթում համերաշխություն բերել», – ասաց Շաքարյանը:

Նրա խոսքով՝ ազգայնականները ֆաշիզմն էին վերադարձնելու, ինչպես մի քանի տարի առաջ ցեղասպանություն բառն անգամ արտասանելը քրեորեն պատժելի էր Թուրքիայում, հայերի եկեղեցապատկան հողերի մասին խոսելը քրեական պատասխանատվության էր ենթարկվում: «Մենք շատ ավելի մեծ խնդիրներ էինք ունենալու: Եվ քանի որ Թուրքիան դեմ է հայկական շահերին, ապա Էրդողանը նույնպես դեմ է հայկական հարցի լուծմանը: Էրդողանը հակահայ քաղաքական գործիչ չէ, նա պարզապես Թուրքիայի Հանրապետության զարգացման համար աշխատող մարդ է», -ընդգծեց Արտակ Շաքարյանը:

Անկախ

Ադրբեջանական կողմը նորից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

կրակելԱնցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Նախորդ օրերի համեմատությամբ` հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականությունը նվազել է:

Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 10-11-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմն ադրբեջանական կողից խախտվել է 31 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 6 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 889 կրակոց:

Հայկական կողմից տուժածներ չկան:

ՀՀ զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

Անկախ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մենք Ադրբեջանին կցուցաբերենք ցանկացած անհրաժեշտ օժանդակություն». թուրք պատգամավոր

ozganԹուրքական մեջլիսի պատգամավոր Օզջան Ենիչերին անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին: «Ադրբեջանի վրա իրականացված ցանկացած հարձակում մենք ընկալում ենք որպես ուղիղ հարձակում նախ մեր, ապա ողջ թուրքական աշխարհի վրա»,-հայտարարել Ենիչերին` ընդգծելով, որ «թուրքերը երբեք թույլ չեն տա, որ Ադրբեջանը թեքուզ մի փոքր գլուխը կախի հայերի առաջ»:

«Մենք Ադրբեջանին կցուցաբերենք ցանկացած անհրաժեշտ օժանդակություն»,-նշել է պատգամավորը:

 

Անկախ

Օգոստոսի 7-ին լրանում է ասորիների ցեղասպանության 100-ամյակը

Ռազմիկ ԽոսրոևՕգոստոսի 7-ին լրանում է ասորիների ցեղասպանության 100-ամյակը: Այս օրերին ասորական  համայնքների եկեղեցիներում պատարագներ են մատուցվում զոհերի հիշատակին:

«Շատ քչերը գիտեն, որ Թուրքիայում 850 հազար քրիստոնյա ասորի են սպանել նույն միջոցներով, ինչ հայերին: Այս տարի ամբողջ աշխարհում նշվում է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցը: Շատ երկրներ, այդ թվում` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, ուռճացնում են իրենց տված զոհերի մասին վիճակագրական տվյալները, այն դեպքում, որ ամենաշատ զոհեր այդ տարիներին տվել են հայերը և ասորիները. սպանվել է 1,5 մլն հայ և 850 հազար ասորի», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Աթուր» կազմակերպության անդամ Ռազմիկ Խոսրոևը: Նա նշեց, որ, եթե հայերի ցեղասպանությունը Թուրքիայում 20-ական թվականներին ավարտվեց, ապա ասորիների ցեղասպանությունը շարունակվում է: 1933թ.-ին Սեմել գյուղում անգլիացիների դրդմամբ դաժանաբար սպանվեց 300 հազար ասորի.«Այն, ինչ կատարվում է Մոսուլում` պատմական Նինվեի տարածքում, սարսափելի է: Իսլամիստները ասորիներին առաջարկել են կա՛մ դավանափոխ լինել, կա՛մ էլ մեծ հարկեր վճարել: Ասորիները ստիպված լքում են այն տարածքները, որտեղ ապրել են անհիշելի ժամանակներից», – նշեց Խոսրոևը:

Ամբողջ աշխարհում,  եղած տվյալների համաձայն, ապրում է մոտ 2,5 միլիոն ասորի: Սադամ Հուսեյնի օրոք միայն Իրաքում կար 2 մլն ասորի, ովքեր մշակութային բարձր վերելքի էին հասել, վերականգնել հին տաճարներ:  Ասորիների ցեղասպանությունը ընդունել են մի քանի երկրներ, որոնց շարքում են Շվեդիան, որտեղ մեծ համայնք կա, Ավստրալիան և «Ցեղասպանությունների միջազգային ասոցիացիան»:

Ռազմիկ Խոսրոևը ընդգծեց, որ  Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել ասորիների ցեղասպանությունը, և անցած տարի էլ մերժել է համապատասխան օրենքը`  պատճառաբանելով, թե ձևակերպումն է սխալ:

Հայաստանում ասորիները քաղաքական խնդիրներ չունեն. նրանց հիմնական խնդիրները կրթամշակութային են. «Փորձել մեղադրել պետությանը չի կարելի, ընդհակառակը` ամբողջ կրթական համակարգը` ասորական լեզվի դասավանդումը, բոլորը վճարվում է և գտնվում է պետական հոգածության տակ: Արդեն 15 տարուց ավելի է՝ մեր դպրոցներում սովորում են գրել, կարդալ, պատմություն: Վերջին 15 տարում կրթական համակարգը բավականին զարգացել է», – ասաց Ռազմիկ Խոսրոևը:

Հայաստանի արևելքի ասորական կաթողիկոսության Սուրբ առաքելական եկեղեցու հոգևոր հայր Նիկադիմ Մուխանաևը պատմեց, որ ինքն ընդամենը մեկ տարի առաջ Իրաքում ուսանում էր, իսկ այսօր իր հայրենակիցներին վտարում են այնտեղից: Վերջին 2000 տարվա ընթացքում առաջին անգամ նախորդ երկու կիրակիներին Մոսուլում չեն հնչել եկեղեցու զանգերի ղողանջները. «Կոչ ենք անում գերտերություններին բացել աչքերը ու տեսնել. թե ինչ է կատարվում աշխարհում: Մեր հույսը միայն Աստծո վրա է, և աղոթում ենք, որ Աստված գթությամբ լցնի վայրագների հոգիները»,- ասաց նա:

 Անկախ

Թայվանում գազի արտահոսքից առաջացած պայթյունից 15 մարդ է զոհվել, կան հարյուրավոր վիրավորներ

տայվան,պայթյունԹայվանում գազի արտահոսքի հետևանքով առաջացած հսկա պայթյունից զոհվել է 15 և վիրավորվել 228 մարդ:

Ուրբաթ օրը Գաոսյուն քաղաքում բազմաթիվ պայթյուններ են գրանցվել խողովակային համակարգում տեղի ունեցած արտահոսքի պատճառով:

Ականատեսների խոսքով՝ արտահոսքը սկսվել է երեկոյան ժամը 9-ին, որից հետո քաղաքի վրա սպիտակ մառախուղ է առաջացել՝ նախքան մի շարք փողոցներում կրակի բռնկվելը:

Դեպքի վայրում փողոցներ են ավերվել և մեքենաներ շրջվել:

Թայվանի հրշեջ ազգային գործակալության տվյալներով՝ զոհվել է 15 և վիրավորվել 228 մարդ: Մահացածներից չորսը հրշեջներ են եղել:

 

Ռադամել Ֆալկաոն կհամալրի Մադրիդի «Ռեալի» կազմը

ռֆ50px-Radamel_Falcao_6334Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունն ընդհանուր հայտարարի է եկել «Մոնակոյի» հետ՝ կոմլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տեղափոխության հարցում:

Երկու  ակումբների ղեկավարները նման որոշման են հանգել անձնական հանդիպման արդյունքում՝ Ֆալկաոն վարձակալության հիմունքներով՝ 12 մլն եվրոյի դիմաց, կտեղափոխվի «Ռեալ»: Մադրիդյան ակումբը նաև գնման իրավունք է ձեռք բերել: Որպես փոխհատուցում պետք է վճարել 33 մլն եվրո:

«Ռեալի» ղեկավարները նախընտրել են վարձակալել ֆուտբոլիստին, որպեսզի համոզվեն ապաքինվե՞լ է արդյոք ֆուտբոլիստը խաչաձև կապանների վնասվածքից հետո, թե՞ ոչ:

128 տրանսպորտային միջոցի 58 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 70-ը` առանց համապատասխան փաստաթղթերի

Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխված 107 ավտոմեքենաներից 40-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, 67-ը` առանց համապատասխան փաստաթղթերի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Հուլիսի 14-ից մինչև հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 128 տրանսպորտային միջոց. 58 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 70-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:

Անկախ

Շերի հյուրախաղերը` ամենահաջողը 2014-ին

0lwD8GWe6h8Ըստ  Billboard-ի , ամերիկացի փոփ-կատարող Շերի Dressed to Kill  2014 –ի հյուրախաղեն    ամենահաջողն են լինելու: Համերգային շրջագայության առաջին փուլի ավարտին, հուլիսի 11-ին, Շերն արդեն վաստակել է 54,9 մլն դոլար, 49 անշլագ համերգներին ներկա է եղել 610 հազար մարդ:

Շրջագայությունը վերսկսվելու է սեպտեմբերի 11-ին, նյույորքյան Times Union Center-ում:

68-ամյա Շերը «Օսկարի», «Գրեմիի», «Էմմիի», «Ոսկե գլոբուսի»  դափնեկիր է: Այս նոր շրջագայությունն առաջինն է վերջին «հրաժեշտի» համաշխարհային տուրից հետո, որը սկսվել էր 2002-ին ու ավարտվել 2005-ին:

Հենրիխ Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ

հմնշ139746462422Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան»,  ընկերական խաղում 4:1 հաշվով հաղթեց Գերմանիայի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող Կասելի «Հեսենին»:

Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ առաջին խաղակեսի ավարտից հետո և 66-րդ րոպեին գրավեց  մրցակցի դարպասը: Մխիթարյանը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ: Հայ ֆուտբոլիստը օգնեց գնդակ խփել Հարդերին:

 

Տեխնիկական արդյունքներ


«Կասել» – «Բորուսիա» Դորտմունդ՝ 1:4

1:0 Լեմկե (38),1:1 Յորդանով (63),1:2 Մխիթարյան (66) 1:3 Հարդեր (71), Կիրչ 1:4 (77)

Լեհաստանում եվրապատգամավորն իր գործընկերոջից ապտակ է ստացել

1183-390x290Լեհաստանի «Նոր աջերի» առաջնորդ Յանուշ Կորվին-Միկեն ապտակել է իր գոծընկերոջը, կառավարող «Քաղաքացիական հարթակ» կուսակցության եվրապատգամավոր Միխալ Բոնիին, հաղորդում է  Газета.Ru.-ն:

Միջադեպը տեղի է ունեցել ԱԳՆ-ում Լեհաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ու եվրապատգամավորների հանդիպման ժամանակ: Բոնիի խոսքով, Կորվին Միկեն իրեն ապտակել է 20-ամյա վաղեմության վիրավորանքի համար:

Կորվին Միկեի արարքը խիստ քննադատվել է նախարարությունում: Դրա մասին ծանուցումն ուղարկվելու է Լեհաստանի դատախազություն:

Անկախ

Շոգը դեռ առջևում է. ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայություն

Զարուհի պետրոսյան«Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ 2-3 աստիճանով: Երևանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Նա նշեց, որ հուլիսի 10-14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, սակայն լեռնային շրջաններում հնարավոր են կարճատև անձրևներ: Վաղը Արարատյան դաշտում սպասվում է մինչեւ 36 աստիճան տաքություն, իսկ լեռնային շրջաններում` 29 աստիճան տաքություն։ Տավուշում կլինի 32 աստիճան, Սյունիքում` 36 աստիճան տաքություն։ Զարուհի Պետրոսյանը չբացառեց, որ հուլիսի 15-ին հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում մինչև 37 աստիճան:

Հուլիսին ամսական կանխատեսումները նորմային մոտ են դրական շեղում, տեղումները նորմայից ավել, այս ամսվա նորման ցածր է՝ 11 մմ: Օգոստոսին սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան, տեղումները՝ նորմայից պակաս. սպասվում է չոր օգոստոս:

«Թեև ամառը արդեն գրեթե կիսվել է, սակայն շոգը դեռ առջևում է։ Վստահ չեմ կարող ասել, սակայն օգոստոսին չի բացառվում ջերմաստիճանի բարձրացում մինչև 40 աստիճան»:

Սևանի ջրի ջերմաստիճանը 19 աստիճան է:

Անկախ

Եվրոպայի լիգայի մրցաշարում գրավախաղերի կազմակերպիչներն ավելի բարձր են դասում հայկական ֆուտբոլայինթիմերի մրցակիցների հաղթելու հնարավորությունները

Եվրոպա լիգաarm136333175562Այսօր ֆուտբոլի Եվրոպայի լիգայում անցկացվելու են որակավորման առաջին փուլի պատասխան խաղերը:

Երևանի «Փյունիկը» Ղազախստանում կմրցի «Աստանայի» , Գյումրիի «Շիրակը» Կարագանդայում` ղազախական «Շախտյորի» հետ, իսկ «Միկան» Երևանում կհյուրընկալի խորվաթական «Սպլիտին»:

Ուշագրավն այն է, որ այդ մրցամարտերում գրավախաղերի կազմակերպիչներն ավելի բարձր են դասում հայկական թիմերի մրցակիցների հաղթելու հնարավորությունները:

Բուքմեյքերական ընկերությունները «Շախտյոր» – «Շիրակ» խաղում ղազախների հաղթանակի համար սահմանել են  1,44 գործակիցը, գյումրեցիների հաղթանակն ունի 6 , ոչ-ոքին՝ 4,33 գործակիցը:

«Աստանա» – «Փյունիկ» խաղում տանտերերի թիմի հաղթանակի գործակիցն է` 1,12, հյուրերի ակումբի` 13, ոչ- ոքին՝ ունի 7,5 գործակիցը:

«Միկա» – «Սպլիտ» խաղում երևանցիների հաղթանակի գործակիցը 4 է, խորվաթներինը՝ 1,83, իսկ ոչ ոքին՝ 3,4:

Հավելենք, որ մեր թիմերը խայտառակ են անցկցրել առաջին հանդիւպոմները. «Փյունիկը» պարտվել է 1:4, «Միկան»` 0:2, «Շիրակը»`1:2 հաշվով:

 

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը կդիմի Սահմանադրական դատարան

Դուրս մեր գրպանից«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջոցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին նախաձեռնող խմբի անդամները:

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները.  մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:

Այժմ շարժման անդամ Արմեն Եփրեմյանը, նշում է, որ իրենց գերակա խնդիրը համաներման հասնելն է այն վարորդների նկատմամբ, ովքեր ժամանակին չեն կարողացել վճարել և արդյունքում նրանց տուգանքները եռապատկվել կամ հնգապատկվել են. «Մեր պահանջներին ի պատասխան կառավարությունը հայտարարել է, որ հարցը ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ է ստեղծել, որի կազմում եղել են  հասարակական կազմակերպություններ (որոնց մասին մենք իհարկե ոչինչ չգիտենք): Որոշում է կայացվել զիջումների գնալ և տուգանքների չափերը որոշ չափով նվազեցնել: Մենք կարծում ենք, որ դա բավարար չէ, քանի որ համաներում չի հայտարարվել այն մարդկանց նկատմամբ, ովքեր նախկինում խախտել են կանոնակարգը», – ասաց նա` ընդգծելով, որ իրենք դեմ չեն տուգանքներին , պարզապես «դրանք պետք է համահունչ լինեն մարդկանց գրպանին»:

Ըստ նախաձեռնության մեկ այլ մասնակից Արմեն Պետրոսյանի` համաներում չհայտարարելը անտրամաբանական է, քանի որ կառավարությունը ընդունել է, որ ներկայիս կանոնակարգը թերություններ ունի «Կառավարության կողմից արդեն որոշ չափով մեղմացվել են տուգանքների չափերը, այսինքն` նրանք ընդունում են, որ նախկին օրենքը՝ տուգանքների գների հետ կապված, սխալ է եղել», – ասաց նա:

Արմեն Պետրոսյանի խոսքով` իրենք դեմ չեն նորմալ երթևեկությանը, բայց չեն ընդունում, երբ հետապնդում են բիզնես շահեր ու ոչ թե քայլեր են անում նրա համար, որ երթևեկությունը կանոնակարգվի:

Նշենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության հաջորդ երթը տեղի կունենա հուլիսի 17-ին. դրա նպատակը մարդկանց իրազեկումն է, իսկ կարգախոսն է` «Չենք վճարում տուգանքները»:

Դրանից հետո նախաձեռնությունը ծրագրում է ակցիաներ իրականացնել նաև մարզերում:

 

Անկախ

Արևը` որպես դեղամիջոց

արևի օգտակարությունը

Բոստոնի բժշկական կենտրոնից Միքայել Հելիկը պնդում է` աշխարհում մոտ 1  միլիարդ մարդ պարբերաբար վիտամին D-ի պակաս է ունենում: Ընդ որում, խոսքը չի գնում միայն հյուսիսի ցուրտ գոտիներում ապրողների մասին. այս վիտամինի պակասի վտանգի առջև հաճախ կանգնում են նաև արևադարձային գոտիների բնակիչները:

Ավանդաբար համարվում էր, որ այս վիտամինի պակասը զգում են հատկապես հյուսիսի բնակիչները: Սակայն սա մոլորություն է, քանի որ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի կամ Հնդկաստանի բնակիչների մոտ ևս նկատվում է այս վիտամինի պակաս:

Բանն այն է, որ այս երկրների բնակիչները նախընտրում են փակ հագուստ կրել: Նրանք նաև մուգ մաշկ ունեն, որն  արգելափակում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցմանը օրգանիզմ, որն էլ հենց պատասխանատու է D վիտամինի ստեղծման համար: Պետք է նաև հիշել, որ արևապաշտպան քսուքները կարող են 95% -ով կրճատել D վիտամինի ստեղծումը /սակայն սա, իհարկե, չի նշանակում,որ պետք է հրաժարվել արևապաշտպան քսուքներից. մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը չի վերանում/:

Այս պատճառով էլ, ինչպես ցույց է տալիս փորձը, որ  երկրում էլ ապրեք, արևի վիտամինը ստանալը բավականին դժվար է: Անհրաժեշտ է օգտագործել այս վիտամինով հարուստ սնունդ: Յուղոտ ձուկն օգտակար է այս առումով, իսկ կաթը պարունակում է օրական օրգանիզմին անհրաժեշտ վիտամինի քանակի քառորդ մասը:

D վիտամինի պակասը կարող հարուցել հիվանդություններ, ինչպիսիք են ռախիտը, նաև կոտրվածքների հավանականությունն է մեծանում այն պատճառով, որ  օրգանիզմ ներթափանցող կալցիումի 10–15%  է միայն կարող յուրացվել օրգանիզմի կողմից առանց վիտամին D-ի: Բացի դրանից, մարդիկ, ովքեր քիչ են ստանում D վիտամին, հակված են հիվանդությունների` օստեպորոզ կամ քաղցկեղ: Նրանց շրջանում են հանդիպում նաև ավելորդ քաշ ունեցողները:

Հիշեցնենք նաև, որ ըստ վերջին հետազոտությունների` D վիտամինը երկարացնում է կյանքը: Մահացությունը երկու անգամ ավելի բարձր է D  վիտամինի պակաս ունեցողների շրջանում: Իսկ վիտամինի փոքր քանակության և մահացության դեպքերի միջև կապը դեռևս բացահայտված չէ:

 

Typhoon Stops Transport, Knocks out Power in Japan

Japan Asia StormA typhoon paralyzed transportation and knocked out power to thousands on the southern Japanese islands of Okinawa on Tuesday.

The Okinawan government said 17 people were injured, one seriously. Separately, a man was reported missing from a fishing boat in rough seas off Kyushu island, to the north.

One of the strongest and biggest typhoons to hit during Japan’s summer, Typhoon Neoguri was packing sustained winds of 162 kilometers (100 miles) per hour and gusts up to 216 kph (134 mph) in late evening, the Japan Meteorological Agency said.

Local airports were closed and nearly 600,000 people were advised to evacuate their homes, though most stayed put, taking refuge from the destructive winds, waves up to 14 meters (46 feet) high and storm surges that were set to intensify as the storm passed the main island of Okinawa in the evening and headed north toward Kyushu. Almost 100,000 homes remained out of electricity late Tuesday.

Մաքսային միությանը անդամակցելու դեպքում միգրացիոն խնդիրները չեն լուծվի. Ռուբեն Եգանյան

Ռուբեն Եգանյան«Միգրացիայի խնդիրը լուծված չէ, և դրա արմատական լուծման համար ես տեսանելի ապագայում ոչինչ չեմ նկատում: Հայաստանի համար առանձին մոտեցումների հավանականությունը ես լուրջ չեմ համարում, քանի որ սա միայն Հայաստանի խնդիրը չէ. օրենքը գործում է նաև այլ երկրների համար», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Ըստ նրա` ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը փորձում է օգնել մարդկանց, որոնց համար Ռուսաստանի մուտքը արգելափակվել է այդ երկրում ուժի մեջ մտած նոր օրենքի պատճառով: Հատկանշական է, որ այդ խնդիրների առջև են կանգնել նույնիսկ այնպիսի մարդիկ, ովքեր նախկինում երբեք Ռուսաստանում չեն եղել:

«Այնուհանդերձ ազգային միգրացիոն ծառայությունը փորձում է նեցուկ կանգնել այն մարդկանց, ովքեր իրենց դիմել են»,-նշեց ժողովրդագիրը, հավելելով, որ արդեն 50-60 մարդու գործ ընթացքի մեջ է, և փորձ է արվում խնդիրը լուծել Ռուսաստանի միգրացիոն ծառայության հետ:

Անդրադառնալով այն հարցին թե խնդիրը չի լուծվի արդյոք Մաքսային միությանն անդամակցելու դեպքում, Ռուբեն Եգանյանը պատասխանեց, թե «դա ուրիշ օպերայից» է, և ոչ ոք անգամ չգիտի, թե այդ Միությունը երբ կկայանա:

Ժողովրդագիրը գտնում է, որ անգամ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում մեր միգրացիոն խնդիրները չեն լուծվի: «Ըստ ՌԴ օրենքի` այս մարդիկ անօրինական միգրանտներ են,  եթե մտնենք Մաքսային միություն, դա նշանակո՞ւմ է, որ իրենք օրենքը չեն խախտել: Չեմ կարծում, որ հենց անդամ դարձավ, այս օրենքը չեղյալ կհայտարարվի»:

 

Անկախ

Բուքմեյքերներն ավելի բարձր են դասում Բրազիլիայի ֆոտբոլի հավաքականի հաղթելու հնարավորությունները

բրազիլիաԲրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականների մրցամարտից առաջ գրավախաղերի կազմակերպիչներն ավելի բարձր են դասում տանտերերի թիմի հաղթելու հնարավորությունները:

Բուքմեյքերները Բրազիլիայի թիմի հաղթանակի համար սահմանել են 2,77 գործակիցը, գերմանացիների թիմի հաղթանակը գնահատվում է 2,8 գործակցով: Ոչ- ոքին ունի 3,2 գործակիցը:

Հավելենք, որ Բրազիլիա – Գերմանիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Անկախ

Բնակչության առողջության համար ավելի անվնաս են տեղական արտադրության ապրանքները. Սպառողների ազգային ասոցիացիա

Մելիտա Հակոբյան«Բնակչության առողջության վրա ազդում է ներկրված մթերքը, քանի որ դրանում կոնսերվանտները շատ են լինում, պահպանման ժամկետները երկարում են, իսկ շատ դեպքերում կրկնաժամկետներով են շուկայում հայտնվում: Հաճախ ապրանքներից ժամկետը պոկում են և ուրիշ թիվ գրում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Նա, անդրադառնալով սննդի անվտանգության խնդրին, ասաց, որ ճիշտ չի լինի ասել, որ ունենք վստահելի շուկա, բայց ճիշտ չի լինի ասել նաև, թե չունենք նորմալ շուկա:

Նա գտնում է, որ մենք չունենք քաղաքակիրթ սպառող. անգամ այն մարդիկ, ովքեր գիտեն իրենց իրավունքները կա´մ չեն ուզում, կա´մ ամաչում են պաշտպանել իրենց իրավունքները:  «Ճիշտ է` 90-ականներից հետո շատ բան է փոխվել. ներկայումս ամեն օր 20-25 բողոք–դիմումներ ենք ստանում, բայց դա բավարար չէ», -ասաց Մելիտա Հակոբյանը:

Նա նշեց, որ երբեմն անգամ արտադրողը մեղավոր չէ ապրանքի վատ որակի համար. այդ խնդիրները ավելի շատ կախված են այն պայմաններից, որոնցում մթերքը պահվում է խանութներում և սուպերմարկետներում:

Անդրադառնալով ամռանը արդիական խնդիրներին` Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը նշեց, որ խորհուրդ չի տալիս մինչև հուլիսի 15-ը ձմերուկ կամ սեխ օգտագործելը. «Այժմ  բոլորը ներկրված են, տեղում հասունացած ձմերուկներ չունենք, կարող է քիմիկատների շնորհիվ մեծացնենք, բայց նորմալ ձմերուկները կլինեն միայն 15-ից հետո; Ես ինքս նման խնդրի եմ բախվել. մի քանի օր առաջ ամուսինս մի հատ ձմերուկ էր գնել,  կտրեցինք, մեջը փտած էր: Ամենաշատը վրան ազդում է, երբ դնում են արևի տակ, այդ ընթացքում մեջը աննկարագրելի բաներ են տեղի ուենում»:

Հանդիպմանը ներկա Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը նշեց, որ, թեև  երկարաժամկետ յոգուրտներից վտանգ չկա, բայց օգուտ էլ չկա: Ամեն դեպքում ավելի ցանկալի է հայաստանյան արտադրողների յոգուրտներից օգտվել; «Տեղական արտադրության յոգուրտներն ավելի օգտակար են, քանի որ նրանցում պահպանվում են կենդանի բակտերիաները»,- ասաց նա:

 

Անկախ

Երեխայի խնդիրների հիմքում ընկած է ծնողների և շրջապատի ազդեցությունը. հոգեբան

Իրինա Խանամիրյան-1Երեխայի խնդիրների մեծ մասի հիմքում ընկած է ծնողների և շրջապատի ազդեցությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Իրինա Խանամիրյանը:

Նա նշեց, որ երեխաների ագրեսիվությունը վերջին տարիներին շատացել է. «Ինձ հաճախ են դիմում ագրեսիայի խնդիրների պատճառով, ցավոք դա շատ տարածված  է: Երեխան հենց այնպես չի ունենում վարքային խնդիրներ: Պետք է հասկանանք` ինչն է հուզում նրանց և փորձենք օգնել: Երբեմն ծնողներն իրենք են հասցնում նրան, որ երեխան լալիս է: Կան նաև ամուսնալուծության հետ հետևանքով  առաջացած խնդիրներ: Այդ պատճառով մենք խորհուրդ ենք ամուսնալուծությունը այնպես անել, որ նվազագույն կերպով անդրադառնա երեխաների վրա», -ասաց հոգեաբանը:

Ըստ նրա` խնդիրների պատճառները տարբեր են լինում, և ծնողը միշտ հետամուտ պետք է լինի դրանք հայտնաբերելու: Երեխաների հոգեկան և ֆիզիկական առողջություն վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք ենք ծնողները, շրջապատը, համացանցը սերիալները, հեքիաթները, մուլտֆիլմերը և այլն:  Բոլորի ազդեցությունն էլ կարելի է դրականի վերածել, եթե ծնողը ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով դրանք մատուցի երեխային:

Մուլտֆիլմերը մեծ  ազդեցություն են ունենում: Երբեմն երեխաները ժամանակակից մուլտֆիլմերի ուղերձները չեն կարողանում ընկալել  և  նրանց մոտ հոգեբանական խնդիրներ են ձևավորվում:

Շատ կարևոր գործոն են նաև հեքիաթները, քանի որ, ըստ էության, դրանք փորձի փոխանակում են սերունդից սերունդ: «Հեքիաթներն այնպիսի որակներ են տալիս, որոնք անհրաժեշտ են անձի ձևավորման համար: Կարևոր է, որ ծնողը կողմնորոշվի, որ տարիքում ինչ հեքիաթ կարդալ: Նախադպրոցական տարիքում ճիշտ է կենդանիների մասին հեքիաթներ պատմել: Դա բարոյական կրթության զարգացման տարիք է, նա այդ տարիքում է սովորում ճիշտն ու սխալը, բարոյական նորմերը: Իսկ կենդանիների մասին հեքիաթներում դա կա»,- ասաց Իրինա Խանամիրյանը:

Նրա խոսքով ` երեխաների վրա շատ վատ են անդրադառնում սերիալները. «Այն, ինչ հիմա նրանք սերիալներում տեսնում են, ուղղակի սարսափելի է: Դրանք բացարձակապես  չեն նպաստում առողջ անձի ձևավորմանը: Բայց արդյունքում ծնողը հայտնվում է երկու քարի արանքում, որովհետև, եթե թույլ չտա նայել, երեխան   հետ է մնում հասարակությունից, մյուս կողմից` եթե թույլ տա նախօրոք գիտի , թե դա ինչ ազդեցություն է թողնելու:  Երեխայի զարգացման համար շատ կարևոր է հերոսի առկայությունը: Տեսեք` ովքեր են սերիալներում հերոսներ. անկիրթ, ագրեսիվ անձինք», – ասաց հոգեբանը` հավելելով. «Հարցը պետք է պետական մակարդակով լուծել, պետք է հասկանալ ինչ սերունդ ենք ցանկանում դաստիարակել: Այսօրվա սերիալները ոչ մի կերպ չեն նպաստում անձի ճիշտ դաստիարակմանը»:

 

Անկախ