Սթիվ Ջոբսը հայերեն գիտեր

SՊարզվում է, որ Սթիվ Ջոբսը շատ լավ հայերեն է խոսել: Այդ մասին տեղեկանում ենք http://armenianeyes.com և khabararmani.com արաբական կայքերից: Պատասխանը պետք է փնտրել նրա ինքնակենսագրության մեջ:

Apple-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել է 1955 փետրվարի 24-ին Սան Ֆրանցիսկոյում: Նրան որդեգրել են Փոլ և Կլարա Ջոբսերը (Հակոբյանները): Նշված կայքերի հավաստմամբ` Սթիվը մեծացել է հայկական ընտանիքում (մայրը Կլեր, Վիկտորյա Արթինյան, հայրը՝ Լուիս Հակոբյան): «Քլեր Հակոբյանը` որդեգրող մայրը, նշանակալի դեր է ունեցել հանճարի դաստիարակության գործում և հենց նա է Սթիվին հայերեն սովորեցրել», – տեղեկանում ենք արաբական կայքից: Սակայն Ջոբսը երբեք չի ցանկացել խոսել իր կենսաբանական ծնողների և ընտանիքի մասին: Նրա երեխաները հաճախ էին բողոքում, որ Սթիվը շատ ժամանակ չի անցկացնում իրենց հետ: Նա հպարտությամբ էր արտահայտվում իրեն մեծացնող ծնողների, հատկապես մոր մասին, բայց համացանցում այդպես էլ չկարողացանք գտնել նրա հայերենով զրույցը և հայ ծնողների մասին փաստող տեսանյութեր:
Նորարարի հայերենի իմացության մասին և նման այլ կարևոր տեղեկությունները գուցե պարզ դառնան այն ժամանակ, երբ կհրատարակվի նրա պաշտոնական` Apple-ի հավաստագրած կենսագրությունը՝ Apple-ի գործունեության մասին առաջին գիրքը` «iSteve: The Book of Jobs» (հեղինակ՝ CNN-ի նախկին գլխավոր տնօրեն և British Times-ի նախկին խմբագիր Ուոլթեր Իսաակսոն):
Ջոբսն ունեցել է բազմաթիվ և բազմաբնույթ նախասիրություններ մինչ Ս. Վոզնյակի հետ Apple Computers-ը սկսելը: Դպրոցում հետաքրքրվել է էլեկտրոնիկայով, ծանոթացել Սթիվ Վոզնյակի հետ և չի բավարարվել ձեռք բերած հաջողություններով։ Վոզնյակի հետ նրա առաջին համատեղ աշխատանքն ավելի շատ նման էր հաքերության: Երկու ընկերներով պատրաստել էին մի սարք՝ Blue Box, որը հնարավորություն էր տալիս անվճար զանգահարելու հեռավոր տարածքներ, իսկ հետագայում սկսեցին աշխատել դրա վաճառքով։ Առաջին կիսամյակից հետո Սթիվն ընդհատել է ուսումը, բայց հաճախել է գեղագրության դասընթացների, ինչը շատ է օգնել նրա Macintosh համակարգչի՝ MacOS համակարգի ստեղծմանը։ 1970-անների վերջին Ջոբսը Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի հետ ստեղծեց առաջին առևտրային հաջողություն ունեցած անհատական համակարգիչներից մեկը, 1985 թ. տնօրենների խորհրդի հետ պայքարում կորցրեց իր տեղը Apple-ում և առանձին ստեղծեց NeXT ընկերությունը: 1997 թ. նա վերադարձավ և Apple-ը դարձավ աշխարհի ամենաթանկ IT ընկերությունը, այնուհետև նրա գլխավորությամբ Apple-ը թողարկեց զարմանալի սարքեր` iPad պլանշետ, ամենաբարակ նոութբուքը՝ MacBook Air, iPhone հեռախոսներ և iPod երաժշտական փլեյեր:
Ջոբսն իսկապես զարմանալի էակ էր, որ փոխեց աշխարհընկալումը՝ թևակոխելով XX-XXI դարերի թվայնացված կենսակերպ: Նա զարմացնում էր ոչ միայն իր անընդհատ առաջ գնալու ձգտումով, այլև հետաքրքրասիրությամբ և այլ սովորություններով: Դրանցից էր, օրինակ՝ Թուրքիա կատարած այցը, որի մասին հետաքրքիր մանրամասներ է պատմել նրան ուղեկցող գիդը՝ Ասիլ Թունչերը: Գիդի խոսքով` տաճարի քրիստոնեական անցյալի մասին հիշատակելիս Ջոբսը սկսել է նրան հարցեր տալ Թուրքիայի քրիստոնյաների մասին: Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Սթիվը մեծացել է հայկական ընտանիքում, իսկ իրեն դաստիարակած ծնողները Հայոց ցեղասպանությունից ցրված հայերից էին:
Ս. Ջոբսը մահացավ 2011 թ. հոկտեմբերի 5-ին, 56 տարեկան հասակում քաղցկեղից և թողեց շատերին անհայտ մի շարք փաստեր: Բայց մի բան հստակ էր. Սթիվը մինչև վերջ սիրեց իրերի արտաքին տեսքը, դիզայնը և նույնիսկ իր կյանքի վերջին րոպեներին չցանկացավ կրել թթվածնի դիմակը, քանի որ այն անտանելի տեսք ուներ:

Ելենա Չոբանյան

Անկախ

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը իրազեկման ավտոերթ կիրականացնի

ԴԵՄ-ԵՄ-Մեքենաներին-փակցնելու-համար-նախատեսված-պաստառները-պատրաստ-են«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը մարտի 20-ին կազմակերպում է ավտոերթ` մարտի 22-ի հավաք-երթի մասին տեղեկացնելու նպատակով: Իրազեկման նպատակներից են հավաք-երթի օրվա, ժամի, քննարկվող թեմաների և նպատակների մասին տեղեկատվության տարածումը:

Երթևեկման կարգը՝

Հարգելի՛ ՀՀ քաղաքացի։ Երթին մասնակցելու համար անհրաժեշտ է մարտի 20-ին, ժ. 12:30-ին (ոչ շուտ և ուշ) մեքենայով կամ տաքսիով գալ Հանրապետության Հրապարակ և երթևեկել օրենքով սահմանված կարգով մինչև ժամը 13:30-ը։

Ժամը 13:30-ին մեքենաները շարասյունով կշարժվեն դեպի Աբովյան պուրակ (պլանի գլուխ), որտեղ կշարունակվի ակցիան մինչև ժամը 14:30-ը, որով և կավարտվի ավտոերթը։

Ճանապարհների կամ ուղիների փակվելու դեպքում հարկավոր է ենթարկվել ոստիկանների հրահանգներին և նոր ուղի գտնել Հանրապետության Հրապարակ կամ Աբովյան պուրակ (պլանի գլուխ) մտնելու համար։

Երթի ողջ ընթացքում տեղի կունենա քաղաքացիների իրազեկում բարձրախոսներով և մեքենաներին փակցված թռուցիկներով։

Ցանկալի է ունենալ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կամ ՀՀ դրոշակներ` երթի ընթացքում ծածանելու համար։

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

 

Անկախ

Քննարկվել են սեփականատերերի կողմից տարածքների մաքրության ապահովման հետ կապված հարցեր

001 (5)Սեփականատերերի կողմից իրենց պատկանող, սակայն ինչ-ինչ պատճառներով չօգտագործվող տարածքներում համապատասխան մաքրության և պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ համապատասխան աշխատանքների և դրանց առավել արդյունավետ կազմակերպման վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական և կոմունալ տնտեսության վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժինների պետերի մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված խորհրդակցությանը: Խորհրդակցությունը վարել է Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը:

Խորհրդակցության շրջանակում մասնավորապես ներկայացվել և քննարկվել են համապատասխան ծանուցումներից հետո սահմանված ժամկետում  իրենց պարտավորությունները չկատարած սեփականատերերի նկատմամբ վարչարարության իրականացման հետ կապված հարցեր:

Առանձին քննարկվել են նաև սեփականատեր հանդիսացող, սակայն ներկա պահին ՀՀ-ից բացակայող քաղաքացիների նկատմամբ վարչարարության իրականացման միջոցներն ու տեսակները, ինչպես նաև օրենքով սահմանված համապատասխան այլ միջոցների ձեռնարկման հարցը:

Անդրադարձ է եղել նաև օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանմանն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ակտիվացմանը:

 

Անկախ

Գյումրիում սկսել են նորմալ հարկեր հավաքագրել

գյումրիԳյումրու ավագանին հաստատեց 2013թ. քաղաքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը զեկուցեց, որ բյուջեի եկամուտների պլանը շատ մոտ է եղել 100 տոկոսանոց ցուցանիշին, մի բան, որ Գյումրիում երբեք չի եղել: «Բյուջեի եկամուտների պլանը կատարել ենք 99.1%-ով. կարելի է ասել՝ հանրապետությունում ամենափայլուն ցուցանիշն է: Փաստացի կատարողականը կազմել է 3 մլրդ 113 մլն 295.5 հազար դրամ: Պլանավորած ծախսերն ամբողջովին չենք կատարել, ունենք նույնիսկ տնտեսում, որի արդյունքում ունեցանք ազատ միջոց, որը տեղափոխել ենք 2014թ. բյուջե»:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նաև տեղեկացրեց, որ բյուջեի կատարողականի առումով այս տարին ևս շատ լավ է սկսվել Գյումրիում. «Փայլուն արդյունք ունեցանք: Եռամսյակը լրանալուց նույնպես փայլուն արդյունք ենք ունենալու՝ 100 տոկոս կատարելու ենք, նույնիսկ գերակատարելու ենք: Այսպիսի նախադեմ Գյումրիում երբեք չի եղել»: Իսկ թե ինչու նախորդ տարվա բյուջեն ևս հարյուրտոկոսանոց կատարում չի ստացել՝ քաղաքապետը դա կապում է մի քանի խնդրի հետ. «Ավելի շատ կկատարեինք, եթե իհարկե կարողանայինք ավտոկայանատեղիների հետ կապված հարցը լուծել, այն հիմա դատական պրոցեսում է: Նաև՝ որոշ տրանսպորտային գծեր պետք է մուծումներ կատարեին՝ չկատարեցին»:

Անկախ

«Օդի մեջ փող չենք տալիս». Սամվել Բալասանյանը` քաղաքային բյուջեից նվիրատվություններ կատարելու մասին

samvel-balasanyanԳյումրու ավագանին այսօր կայացած նիստում մի շարք դրամական նվիրատվություններ է կատարել: Մասնավորապես, 1 մլն դրամ է նվիրաբերվել կինոռեժիսոր Արեմն Գասպարյանի «Վերջին քաղաքը» փաստավավերագրական ֆիլմի համար: Ֆիլմը պատմելու է Գյումրու մասին՝ երկրաշարժ, հետերկրաշարժյան խնդիրներ և այլն:
Ավագանու մեկ այլ որոշմամբ 600.000 դրամ է հատկացվել Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքին, 30000 դրամ՝ Գյումրու վետերանների խորհրդին, ինչպես նաև 700 հազար դրամ Գյումրու դրամատիկական թատրոնին նվիրատվելու համար: Դրան կցվելու է նաև քաղաքապետի մեկ ամսվա աշխատավարձը: Քաղաքապետը տեղեկացրեց, որ նվիրատվություններ կատարվելու է նաև տիկնիկային թատրոնին՝ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:
Նիստի ավարտին քաղաքապետից հետաքրքրվեցինք, թե ինչու են վերջին շրջանում այդքան շատ նվիրատվություններ կատարվում մեր քաղաքի առանց այն էլ սուղ միջոցներից:
«Քանի որ մենք մշակութային քաղաք ենք, ես գտնում եմ, որ պետք է ամեն մի կարևոր ծրագիր, հանձինս Վերածնունդ փառատոնը, որը շատ քննադատվեց, օգնենք: Այսօր մեր խնդիրն է որպես մշակութային մայրաքաղաք վերջնական ձևավորվել, հավերժ մշակութային մայրաքաղաք լինելու վերսիան: Մենք օդի մեջ փող չենք տալիս. չենք կարող ասել՝ էստի համեցեք, ձեզ նվեր ենք տալիս: Տեսեք, թատրոնի միջազգային օրն է, մենք նվեր ենք տալիս: Բայց այդ, թատրոնը մեզ վարձակալման գնի 50 տոկոսով միշտ դահլիճ է տրամադրել: Մեկ տարվա ընթացքում իրենք են արել, հիմա, մեկ օր էլ մենք անենք: Այնպես որ ուղղակի, օդի մեջ գումար տալ հնարավոր չէ. ես լումա-լումա հավաքում եմ, որպեսզի կարողանանք ասֆալտապատման, լուսավորման, աղբի հեռացման աշխատանքներ իրականացնել», – մեկնաբանեց Սամվել Բալասանյանը:

Անկախ 

«Գեղեցիկ չէ». Բալասանյանը հանձնարարել է լուծարել Ղուկասյաններին պատկանող զբոսայգին

unnamed (1)Այսօր կայացած Գյումրու ավագանու նիստում երկու հարց էր ընդգրկված՝ «Գյումրու զբոսայգիներ և պուրակներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Քաղաքային  զբոսայգի» ՓԲԸ-ն լուծարելու մասին:
«Ինչպես գիտեք, մեր քաղաքի գերակա ուղղություններից է կանաչ տարածքների վերականգնումը, պահպանումը և ըստ նպատակային օգտագործումը: Ներկա դրությամբ զբոսայգիները շատ վատ վիճակում են գտնվում, և անհրաժեշտություն կա կանոնակարգելու օգտագործման առումով: Դրա համար նպատակահարմար ենք գտել ստեղծել նոր կազմակերպություն՝ համայնքային ենթակայության, «Գյումրու զբոսայգիներ և պուրակներ», որի վրա պարտականություն է դրվում վերականգնել մեր զբոսայգիները, պուրակները, հանրային օգտագործման կանաչ տարածքները, և միևնույն ժամանակ իրականացնել որոշակի գործունեություն: Վերահսկողություն սահմանել», – նշեց քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի ժ/պ Հենրիկ Գասպարյանը:
Անցնելով հաջորդ հարցին` պաշտոնյան նշեց, որ ՓԲԸ-ի մասին քաղաքապետարանում ոչ մի փաստաթուղթ չեն կարողացել հայտնաբերել՝ ոչ կանոնակարգ, ոչ ռեգիստրի վկայական. «Մենք հանդիպում ունեցանք նաև ռեգիստրի տարածքային բաժնում, որտեղ գրանցումը կար, բայց որոշակի տեղեկատվություն չկարողացանք ստանալ»:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը զայրացավ, թե ինչպես կարող են նման երևույթներ կատարվել. «Շատ վատ է, լուծարային հանձնաժողով ստեղծեք, որպեսզի մենք կարողանանք պարզել` ինչ կա այդ այգում, համայնքն ինչ սեփականություն ունի, ինչ է արվել այնտեղ, այդ կարուսելներն ումն են և այլն: Մենք պետք է հասկանանք, ունենք տնտեսություն, զբոսայգի, որը 6 հա-ի վրա է, այդ ամեն ինչը պետք է պարզաբանվի: Դուք էլ հին աշխատող եք, նոր ավագանի ու քաղաքապետ պիտի գար, որ այդ հարցին պարզաբանում տրվե՞ր: Ուղղակի գեղեցիկ չէ»:
Բալասանյանը նաև հավելել է, որ բնավ չի զարմանում պետռեգիստրում տվյալների բացակայությամբ, քանի որ քաղաքապետարանում ևս  2007-2008 թթ. արխիվը չկա:
Ավագանու մի քանի անդամներ ձեռնպահ մնացին լուծարային հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկմանը, սակայն ձայների մեծամասնությամբ այն ընդունվեց:
Հավելենք, որ քաղաքային զբոսայգին, որ առավել հայտնի է «Գորկայի այգի» անունով, նախկին քաղաքապետի օրոք հատկացվել էր նրա եղբորը՝ Գևորգ Ղուկասյանին՝ 99 տարի ժամկետով:

 

Անկախ 

Վարչական շրջաններում ընթանում են օրենսդրությանը հակասող գովազդների ապամոնտաժման աշխատանքներ

unnamedԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2013 թվականից մեկնարկել և այս տարի ևս շարունակվում է մայրաքաղաքում առկա «Գովազդի մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին չհամապատասխանող գովազդային վահանակների ապամոնտաժումը:

Վարչական բոլոր շրջաններում մարտից մեկնարկած աշխատանքների ընթացքում արդեն իսկ ապամոնտաժվել է գործող օրենսդրությանը հակասող շուրջ 320 գովազդային վահանակ:

Ապամոնտաժված վահանակների փոխարեն բոլոր այն վայրերում, որտեղ օրենքով թույլատրվում է գովազդ տեղադրել, կտեղադրվեն նոր, օրենսդրությանը չհակասող և քաղաքային չափորոշիչներին համապատասխան գովազդներ: Երևանի քաղաքապետարանն, ի դեպ,  վահանակների ձևն ու չափը սահմանված կարգին համապատասխանեցնելու համար տնտեսվարողներին կտրամադրի դիզայներական անվճար խորհրդատվություն:

 

Անկախ

Հայաստանում կանցկացվի Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը

HEHԱյս տարվա հունիսին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը Ծաղկաձորում համատեղ կանցկացնեն «Երիտասարդ Եվրասիա» խորագրով Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը։ Կմասնակցի շուրջ 150 երիտասարդ՝ ԱՊՀ, Բալթյան տարածաշրջաններից և Վրաստանից։

Ինչպես տեղեկացրեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, համաժողովին դասախոսություններ կկարդան անվանի փորձագետներ, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ տարբեր երկրներից։ Ծրագիրը ներառում է նաև կլոր սեղաններ, քննարկումներ՝ եվրասիական ինտեգրման հարցերի, երիտասարդական հիմնախնդիրների շուրջ։ Զուգահեռաբար կանցկացվեն մի շարք մրցույթներ, մասնավորապես՝ «Միսս Եվրասիա-2014», ինտելեկտուալ խաղեր և սպորտային մրցումներ։

Մինչ համաժողովի անցկացումը՝ ապրիլին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը կստորագրեն համագործակցության հուշագիր։

 

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

9-ամյա աղջկան վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

загруженное (2)Մարտի 15-ին՝ ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2005 թ. ծնված Ինեսսա Հ.-ն:

Երեխայի մայրը հայտարարել է, որ Ն. Աշտարակեցու փողոցում դուստրը վրաերթի է ենթարկվել:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է:
Կատարվում է հետաքննություն:

 

Անկախ

Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է

վրաերթ1Մարտի 17-ին, ժամը 20.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 2000 թ. ծնված Վաղինակ Թադևոսյանին և 2001 թ. ծնված Լավրենտ Պետրոսյանին և դիմել փախուստի:
Վրաերթի հետևանքով Վ. Թադևոսյանը տեղում մահացել է, իսկ Լ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` մարտի 18-ին, ժամը 01.30-ին, Քասախ գյուղի Երիտասարդական փողոցի 9 շենքից, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով, բերման է ենթարկվել 50-ամյա վարորդը: Նա խոստովանել է, որ վրաերթը կատարել է ինքը:
Վարորդը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

 

Անկախ

Ճանապարհաշինարարների ջանքերով Վարդենյաց լեռնանցքում մեքենաները դուրս են բերվել ձնաբքից

imagesՀՀ   տրանսպորտի և  կապի նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի  18-ին ժամը  05:00- ի  սահմաններում, եղանակային պայմանների  պատճառով  Վարդենյաց  լեռնանցքում  տեղի էր ունեցել մեքենաների կուտակում, որոնք  ձնաբքից դուրս են բերվել ճանապարհը սպասարակող  «Շանթ- Սեյրան» ՍՊԸ – ի  ճանապարհաշինարարների  ջանքերով:

Ներկա պահին  ճանապարհահատվածը  գործում է  բնականոն:
Անկախ

Երիտասարդ ՀՀԿ-ականների բնապահպանական ծրագիրը՝ Թռչկանի ջրվեժի տարածքում

P1030764Մարտի 16-ին ՀՀԿ Լոռու և Տավուշի մարզային երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել <<Մաքուր պահենք մեր շրջակայքը>> խորագրով միջոցառումը: Ծրագրի նպատակը Թռչկանի ջրվեժի գետափնյա և հարակից տարածքների մաքրումն ու բարեկարգումն է, ինչպես նաև այդ տարածքների զբոսաշրջային գրավչությունն ավելացնելը և տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը նպաստելը:

Միջոցառմանը մասնակցել են ինչպես Լոռու և Տավուշի մարզերի երիտասարդ ՀՀԿ-ականները, այնպես էլ բնության պահպանմամբ շահագրգիռ այլ անձինք:

Երիտասարդ հանրապետականները բաժանվել են մի քանի խմբերի, որոնք տեղաբաշխվել են ջրվեժին հարակից տարբեր հատվածներում:

Մաքրման աշխատանքներից հետո տեղի է ունեցել ծառատունկ։ Կազմակերպիչները հույս են հայտնել, որ ծառատունկն այսուհետև կդառնա բարի ավանդույթ, և եթե յուրաքանչյուր տարի ամեն մի հայ մի ծառ տնկի, կկարողանանք վերականգնել երբեմնի կանաչ տարածքները:

Ծրագրի մասնակիցները վստահ են, որ  նման միջոցառումներն օրինակ կծառայեն մյուս երիտասարդներին նույնպես: Նրանք նշել են, որ բնապահպանական այսպիսի նախաձեռնություններով հանդես են գալու պարբերաբար՝ նաև այլ մարզերում։ Ըստ երիտասարդների՝ նման ակցիաներով երիտասարդների շրջանում ոչ միայն սերմանում են սեր բնության նկատմամբ, այլև ձևավորում շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի նոր մշակույթ:

 

Անկախ 

 

Տաք հագուստ՝ անօթևաններին

DSC_4042Մարտի 17-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տաք հագուստ տրամադրեց ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող անօթևան հիվանդներին։

ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը տեղեկացնում է, որ ցրտաշունչ ձմռան հետևանքով ցրտահարված անօթևաններ են տեղափոխվել բժշկական կենտրոն։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնն այդ հիվանդների հետագա ճակատագիրը լուծելու համար համագործակցում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։

DSC_4046Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի առաջարկով այսօր լուծվել է 13 անօթևանների հագուստի խնդիրը։ Կարեն Ավագյանի տեղեկացմամբ՝ հիմնադրամը բազմաթիվ սոցիալական ծրագրեր է իրականացնում կարիքավոր, հաշմանդամության խնդիրներ ունեցող անձանց համար։ Մասնավորապես առաջիկայում նախատեսվում է անվասայլակներ տրամադրել դրանց կարիքն ունեցող անձանց։ Ըստ Կարեն Ավագյանի՝ ծրագիրը կօգնի հաշմանդամություն ունեցող մարդկանց լուծել իրենց համար խիստ կենսական այդ հարցը։

Էդվարդն ու Վարդանը երախտապարտ էին հիվանդանոցի բուժանձնակազմին շաբաթներ շարունակ իրենց ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար։ Նրանք շնորհակալություն հայտնեցին նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամին՝ ծանր պահերին իրենց միայնակ չթողնելու համար։

 

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 14-ից 17-ը

1395054240,4369Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 20-ը, խարդախության 9 դեպքից` 8-ը, խուլիգանության` 2, կողոպուտի և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 21 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:

Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Անկախ

Ապրիլի 1-ից կգործարկվեն մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները, ապիրլի 7-ից՝ շատրվանները

facf78b4b6c68088b972ef459666a7e3af2d3b31Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ «Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական ակցիայի շրջանակում նախորդ շաբաթվա ընթացքում քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 3786 կին: Կատարված տարբեր հետազոտություններից հետո 371 կին ուղեգրվել է վիրահատության, որոնցից 71-ն արդեն վիրահատվել են:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է  2012-2013թթ. ընթացքում քաղաքապետարանի ծրագրով և «Երևան գազ», «Երևան Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների կողմից իրականացված ասֆալտապատման աշխատանքներում առկա թերությունները սեփական միջոցներով վերացնելու գործընթացը: Մեկ  կազմակերպություն արդեն իսկ վերացրել է ի հայտ եկած թերություններն ու ավարտել աշխատանքը: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքների իրականացման ուղղությամբ խիստ հսկողությունն ու աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար իրազեկել հանրությանը:

Անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող սանմաքրման և աղբահանության աշխատանքներին՝ քաղաքապետը պատասխանատու բոլոր օղակներին հանձնարարել է առավել խիստ և հետևողական լինել սանմաքրման ձեռնարկությունների կողմից աշխատանքների պատշաճ իրականցման նկատմամբ:

«Խստորեն հետևեք, որ աղբահանության աշխատանքները կազմակերպվեն ու իրականացվեն այնպես, ինչպես սահմանված կարգն է: Մասնավորապես, աղբ տեղափոխող մեքենաների դեպքում հստակ սահմանված է, որ դրանց թափքերը պետք է ծածկված լինեն, մինչդեռ այսօր հանդիպում ենք նաև դեպքերի, երբ տվյալ նորմը չպահպանելու պատճառով աղբավայր տեղափոխվող աղբի մի զգալի մասը հայտնվում է փողոցների երթևեկելի հատվածներում:  Մեր համաքաղաքացիներից նաև դժգոհություններ ենք ստանում, որ աղբի տեղափոխման գործընթացը փնթի է կազմակերպվում, ինչի հետևանքով աղբատարների հարակից տարածքները միառժամանակ վերածվում են մինի աղբավայրերի: Նման անփութությունն անթույլատրելի է, ուստի ձեռնարկեք համապատասխան միջոցներ ու խստորեն հետևեք սահմանված նորմերի պահպանմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների մասով բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ  դրանք վարչական բոլոր շրջաններում ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Զեկուցվել է նաև, որ կայացել է ոռոգման ցանցերի ընդլայնման համար հայտարարված մրցույթը: Արդյունքների ամփոփումից հետո  կմեկնարկեն բուն աշխատանքները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել նաև ապրիլի 1-ից մայրաքաղաքում առկա բոլոր ցայտաղբյուրների և ապրիլի 7-ից՝ շատրվանների շահագործման ուղղությամբ:

«Անվտանգ քաղաք» ծրագրի աշխատանքների շրջանակում էլ հանձնարարվել է կարգաբերել արտաքին լուսավորության ցանցն ու տեսախցիկներով կահավորել Մանկական երկաթուղու, ինչպես նաև դեպի երկաթուղի տանող թունելի տարածքը:

Հանձնարարվել է նաև հայտնաբերել ու գույքագրել վարչական շրջաններում գտնվող և ոչ նպատակային նշանակությամբ տնօրինվող գույքերն և օրենքով սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր:

Երևանի գլխավոր ճարտարապետն էլ զեկուցել է, որ գույքագրվել է նախկինում կառուցված 417 մասնավոր օբյեկտ, որոնց սեփականատերերը պարտավորություն են ստանձնել սեփական միջոցներով իրենց կառույցների մուտքերը հարմարեցնել հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ազատ տեղաշարժի համար: Զեկուցողը նաև հավելել է, որ տվյալ օբյեկտներից 11-ն արդեն իսկ կառուցել են սահմանված չափորոշիչներով թեքահարթակները: Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել հնարավորին սեղմ ժամկետում և դրանց իրականացման նկատմամբ տեղերում սահմանել խիստ հսկողություն:

Խորհրդակցության շրջանակում զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 դպրոցի տնօրենը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Նշվել է, որ մանկավարժին ոչ հարիր պահվածքի համար նույն տնօրենը շուրջ 6 ամիս առաջ ստացել էր բանավոր խիստ նկատողություն և նախազգուշացվել, որ կրկնվելու դեպքում կազատվի աշխատանքից: Անդրադառնալով տնօրենի ազատման հարցին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է. «Զբաղեցրած պաշտոնից կազատվեն բոլոր այն դպրոցների տնօրենները, որոնք թույլ կտան իրենց մանկավարժին ոչ հարիր պահվածք: Դպրոցում կարգուկանոնի և  համապատասխան առողջ մթնոլորտի ապահովումը մեզ համար կարևոր է, և այդ հարցում մեր մոտեցումը հստակ է: Եթե ծնողների կողմից կան արդարացի դժգոհություններ, ընդ որում՝ երբ դրանք մի քանի անգամ են բարձրացվում, ապա պետք է անհապաղ ձեռնարկել համապատասխան քայլեր: Աշակերտների և ծնողների նկատմամբ կոպիտ և անհարգալից վերաբերմունքն անպատիժ չի կարող մնալ: Եվ սա վերաբերում է ոչ միայն հանրակրթական, այլև կրթամշակութային բոլոր հաստատությունների տնօրեններին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նշվել է, որ խիստ նկատողություն է հայտարարվել նաև թիվ 37 դպրոցի տնօրենին՝ նախազգուշացմամբ, որ կրկնվելու դեպքում վերջինս կազատվի աշխատանքից:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել նաև դպրոցներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ: Նա ընդգծել է, որ դրամահավաքության որևէ դեպքի հայտնաբերման պարագայում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, ընդհուպ՝ տնօրեններին աշխատանքից ազատում:

 

Անկախ

 

Մահվան ելքով պատահար Արմավիր-Գյումրի ճանապարհին

196180Մարտի 16-ին, ժամը 20.00-ի սահմաններում, ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1940 թ. ծնված Ժորա Պետրոսյանը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Գյումրի ճանապարհի 80-րդ կմ-ին բախվել է 1963 թ. ծնված Գասպար Գ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով Գասպար Գ.-ն և վերջինիս 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն, իսկ «ՎԱԶ-2106»-ի վարորդ Ժ. Պետրոսյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

 

Անկախ

Գեղարվեստական միջոցառում-ակցիաներ` ընդդեմ կենսաթոշակային պարտադիր համակարգի

загруженное (1)

«Դեմ եմ» թիմը հաղորդագրություն է տարածել, որ այսօր՝ մարտի 17-ին, տարբեր թատրոնների դերասանների մասնակցությամբ տեղի է ունենալու գեղարվեստական միջոցառում՝ իրազեկման ակցիա ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների:

Տևողությունը՝ 5 րոպե:
** Ա. Բաբաջանյանի արձանի մոտ, ուղիղ ժամը 19:00-ին
** Շ. Ազնավուրի հրապարակում, ուղիղ ժամը 19:30-ին
** Հանրապետության հրապարակում, ուղիղ ժամը 20:00-ին:

«Սևանա լիճը գտնվում է էկոլոգիապես անհավասարակշիռ վիճակում, ճահճացման վտանգ կա». փորձագետ

imagesՍևանում ձկնաբուծության զարգացման և Սևանից ջրբացթողումների մասին ծրագրերից խոսելիս պետք է հաշվի առնել մի քանի կարևոր հիմնախնդիր` էկոլոգիական, ազգային անվտանգության, ինֆորմացիոն-գիտատեխնիկական, ինչպես նաև՝ Սևանա լճի էկոհամակարգի կառավարման խնդիրը, որը մենք անում ենք փոփոխական հաջողությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց անկախ փորձագետ Սեյրան Մինասյանը:

Մասնագետի խոսքով` Սևանա լճի էկոլոգիական վիճակը նկարագրելիս պարզ է դառնում, որ այն գտնվում է խիստ անհավասարակշիռ վիճակում: Այս իրավիճակում լճի վրա էքսպերիմենտներ անելն անթույլատրելի է:

«Լճից ջրի բացթողման հետևանքով տեղի է ունեցել ֆոսֆորի կոնցենտրացիայի անկում, Սևանը հիմա դարձել է սովորական լիճ: Փոխարենը բաձրացել է ազոտի կոնցենտրացիան անասնապահության, գյուղատնտեսության, կենցաղային ջրերի արտահոսքի պատճառով: Կենցաղային աղբը տարածված է ամբողջ ավազանով մեկ: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կարպիի նման կայուն ձկնատեսակի դնթ-ն վնասված է 30-40 %-ով: Դրանից ելնելով ոչ թե պետք է կասեցնել, այլ պետք է շարունակել լճի մակարդակի բարձրացումը»,- ասաց Սեյրան Մինասյանը:

Ըստ փորձագետի` երկրորդ խնդիրն ազգային ավտանգության խնդիրն է: 1990-ականներին, երբ պատերազմ էր, ճանապարհները փակ էին, չկար հոսանք, սննդամթերք, ժողովրդին փրկեց Սևանա լիճը, ջրի բացթողումներ եղան էլեկտրաէներգիա ապահովելու համար, իսկ ձկնապաշարներով սնվեց ժողովուրդն ու բանակը: Նրա խոսքով` ոչ ոք չի կարող երաշխավորվել, որ նման իրավիճակում նորից չենք հայտնվի: Ազգային անվտանգության տեսանկյունից դիտարկելիս` մենք պետք է ունենանք ոչ միայն այդ ավելացող ջուրը, այլև 2-3 մետր ավել ջուր ապահովենք, որը կարող է պետք գալ ֆորս-մաժորային իրավիճակում:

«Տարեկան մենք Սևանում պետք է ունենանք 20-25 հազար տոննա վերարտադրվող ձկնապաշար, որովհետև Սևանում սնուցիչ նյութերի կոնցենտրացիան բարձրացել է, կենսազանգվածի աճն ինտենսիվացել: Ձկան սնունդը կա, բայց ձուկ չկա, որ սնվի դրանով: Եթե արագորեն չլուծվի այդ խնդիրը, լիճը կսկի ճահճանալ, և մենք կկորցնենք ողջ Գեղարքունիքի մարզը: Իսկ ծծմբաջրածնի և ամոնիումի հոտը կհասնի մինչև Երևան»,- ասաց փորձագետը:

 

Անկախ

Բնապահպանները նամակ կուղարկեն ՀՀ նախագահին Սևանի նկատմամբ ոտնձգությունները կանխելու համար

sevan«2001 թվականի մայիսի 15-ին ընդունված <<Սևանի մասին>> ՀՀ օրենքը մեծ հրամայական էր, անհրաժեշտություն: Օրենքն ընդունվեց մեծ չարչարանքներից հետո: Օրենքի ընդունումից հետո 12 տարի է անցել, իսկ Սևանի նկատմամբ բազում ոտնձգություններ են կատարվել: Սևանի նկատմամբ ոտնձգություններն ազգային անվտանգության և ազգային արժանապատվության նկատմամբ ոտնձգություններ են»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Սևանում ձկնաբուծության զարգացման և Սևանից ջրբացթողումների մասին ծրագրերի բացասական հետևանքներին, ասաց «Սևանի մասին» ՀՀ օրենքի համահեղինակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Թադևոսյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ մոտ 50 բնապահպանական կազմակերպություններ իրենց համաձայնությունն են տվել ստորագրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակի ներքո և հույս հայտնեց, որ նախագահը կկանխի այս ծրագրերի ընդունումը, ինչպես որ 2009-ին կանխեց Սևանի կողքին ոսկու հանքի պոչամբարի կառուցումը:

«Օրենքի համաձայն` Սևանը բաժանված է գոտիների, որոնցում ցակացած տնտեսական գործունեություն արգելվում է: Առաջինը խախտումը Սևան լցվող գետերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումն էր, տնտեսական գործունեություն, որը խախտում է Սևանի էկոհամակագը` թույլ չտալով, որ ձկան պաշարները բնական ճանապարհով բարձրանան գետերի ակունքները ձվադրման համար: Հիմա էլ նոր ոտնձգություն է կատարվում: Ցանկնում են 74 ֆերմա ստեծել լճի ջրավազանի մեջ, 50 000 ձուկ արտադրել, 50 000 տոննա ազոտական կեր լցնել լիճը, որը վտանգավոր է ջրի ճահճացման համար»,- ասաց Սամվել Թադևոսյանը` հավելելով, որ խախտվել են Սևանի մասին օրենքի 10, 11, 13, 15, 16, 28 հոդվածները:

Ըստ բանախոսի` խախտվել է ջրի դրական հաշվեկշիռը: Համառորեն չի վերանորոգվում Արփա-Սևան ջրատարը: Այն ջրի ֆիզիկական ծավալները, որոնք պետք է լցվեն լիճ, չեն լցվում:

«Մի կողմից արհեստական կերերի միջոցով է ջուրն աղտոտվում, մյուս կողմից դրական հաշվեկշիռն է խախվտում: Եթե մենք չկարողանանք բարձրացնել ջրի մակարդակը, ապա չենք կարող պահպանել նաև այսօրվա մակարդակը: Հենց ջրի անշեղ բարձրացումը իջեցվի, մենք կկորցնենք Սևանը` որպես քացրահամ ջրի աղբյուր: Օրենքն ասում է, որ ձկնաբուծությունը պետք է լինի բնական ճանապարհով: Եթե անգամ արհեստական ճանապարհով լինի, ապա այն չպետք է վնասի ջրային համակարգն ու էկոհամակարգը: Աս ծրագրերը, որոնք կառավարության կողմից բերվում են ԱԺ, խախտում են նաև միջազգային կոնվենցիաները: Սևանա լիճը բնական հուշարձան է, եթե այդ տարածքում բնակավայրեր չլինեին, ՅՈՒՆՍԵԿՈ-ն այն կպահպաներ որպես բնական հուշարձան»,- ասաց Սամվել Թադևոսյանը` հավելելով, որ Սևանը միայն մեր ազգային հարստությունը չէ, այն տարածաշրջանային հարստություն է:

 

Անկախ