Չինացին գումար է վաստակում մարդկանց թույլատրելով իրեն հարվածել ամբողջ ուժով

china-man1Չինացի տղամարդը իրեն կենդանի հարվածելու պարկ է դարձրել, և մարդիկ վճարում են նրան իրենց ողջ ուժով հարվածելու համար:

48-ամյա Սե Շուիպինգը իրեն առաջարկում է փողոցում, բարերում և գիշերային ակումբներում գտնվող մարդկանց՝ նրանց հնարավորություն տալով իր ստամոքսին երեք անգամ հարվածել:

Ուհան քաղաքի բնակիչ Սեն հայտնում է, որ ամսական 20,000 յուան (1897 ֆունտ) է աշխատում, ինչը բավարար է ապրելու համար:

Նա որպես կենդանի հարվածելու պարկ սկսել է աշխատել 2004 թ-ից սուպերմարկետում կազմակերպված շոուի ընթացքում, որտեղ նա թույլատրում էր հանդիսատեսին իր գլխին հարվածել գինու շշերով:

Այդ ժամանակից ի վեր նա սկսել է գումար աշխատել՝ մարդկանց թույլատրելով իրեն հարվածել ամբողջ ուժով:

Սեն նշում է, որ յուրաքանչյուր հարվածելու գործընթացը տևում է 20 րոպե, որի ընթացքում մարդիկ նրա ստամոքսին հարվածում են երեք անգամ:

 Անկախ

Պապը կկնքի նույնիսկ Մարսի բնակիչներին

Pope Francis1Պապ Ֆրանցիսկոսը հայտնել է, որ ինքը կկնքի Մարսի բնակիչներին, եթե նրանք ցանկանան:

Իր ամենօրյա պատարագի ժամանակ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նշել է, որ ոչ ոքի որևէ պատճառով չի մերժի եկեղեցում կնքվել:

Նա կատակել է, որ նույնիսկ այլմոլորակայիններն  արժանի են կնքվելու, եթե նրանք նման ցանկություն հայտնեն:

Պապն  այս մասին խոսել է Աստվածաշնչի հատված քննարկելիս, որտեղ սուրբ Պետրոսին քննադատել են ոչ հրեաներին քրիստոնեական եկեղեցում կնքելու համար:

Հունվարին պապը տարաձայնություններ է առաջացրել՝ Սիքստինյան կապելայում չամուսնացած զույգի երեխային կնքելով:

Յուրահատուկ կով-աղջիկը դարձել է հարթակի աստղ, տեսանյութ

o_946616Տորոնտոյից սկսնակ մոդել Շանտել Բրաուն Յանգը հայց է ուղարկել ամերիկյան հայտնի  America’s Next Top Model հեռուստաշոուին: Մյուս մրցակիցներից 19-ամյա աղջիկը տարբերվում է  մաշկի հազվադեպ պիգմենտացիայի խախտմամբ, ինչ պատճառով նմանվել է զեբրի կամ խայտաբղետ կովի, հաղորդում է  NY Daily News-ը:

o_946617Երբ Շանտելը 4 տարեկան էր, նրան ախտորոշեցին “Վիտլիգո հիվանդություն”: Ճիշտ այդ նույն թերությունից էր տառապում Մայքլ Ջեկսոնը: Աղջիկը ասում է, որ այդ հազվագյուտ հիվանդությունը չի ազդում իր ինքնազգացողության վրա, եթե չհաշվենք ամբողջ մարմնի վրա,այդ թվում դեմքի,  խոշոր սպիտակ նշանները:19-ամյա Կանադայի բնակչուհին պատմել է, որ դպրոցում բազմիցս ենթարկվել է համադասարանցիների նվաստացումներին, որոնք իր արտաքինի վրա ծիծաղում էին: Եվ ինչ որ չափով այդ հանգամանքն է դեր խաղացել, որ ինքը դառնա մոդել և աշխարհին ցույց տա, որ ի հեճուկս իր առանձնահատկության մարդը կարող է հասնել հաջողությունների ցանկացած ասպարեզում:

“Ես միշտ ինչ որ մի տեսակի անհաջողակ եմ եղել, և այդ պատճառով ուզում եմ բոլորին ապացուցել, որ այս կյանքում անհնարին ոչինչ չկա”,-ասում է Շանտել Բրաուն Յանգը: Ընդ որում , եթե  բարետես ու գրավիչ աղջիկը չանցնի ընտրական փուլը, դա չի ազդի մոդելային բիզնեսի իր կարիերայի վրա: Շանտելը բազմիցս ելույթ է ունեցել հարթակների վրա և նկարահանվել կլիպերում: Ապրիլին նա մասնակցել է հայտնի լուսանկարիչ Նիկ Նայտի ֆոտոսեսիայում, որը մի ժամանակ հայտնի դարձրեց Քեյտ Մոսին և Կարլա Նոսին:

Ծնողները  և կրտսեր քույրը ամբողջովին սատարում են Շանտելին, ասելով, որ  նա շատ  կենսախինդ և բարի մարդ է: Իր հիվանդության մասին պատանի մոդելը առաջին անգամ հայտնել է 2011թ., հրապարակելով   YouTube -ում “Վիտիլգո.հիվանդությունը չպետք է փոխի կյանքը” հոլովակը : Երկրի բնակչության0,5-1%ունի այդ թերությունը:

Անկախ

Նիգերիան բանակցություններ է վարում առևանգված աղջիկներին ազատելու համար

boko_haramՆիգերիայի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցություններ են վարում Բոկո հարամի առաջնորդների հետ առևանգված դպրոցական աղջիկներին ազատելու համար:

Նիգերիայի նախագահի ստեղծած բանակցության խմբի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք այժմ խմբավորման առաջնորդների հետ չեն բանակցում աղջիկներին Բոկո հարամի ձերբակալված անդամների հետ փոխանակելու հարցը: Ըստ Նիգերիայի ներքին գործերի նախարարության՝ Բոկո հարամի շուրջ 4,000 անդամներ բանտում են գտնվում:

Այս զարգացումները տեղի ունեցան իսլամիստական խմբավորման տեսանյութ տարածելուց մեկ օր անց, որտեղ ցուցադրվում էին 100 առևանգված աղջիկներ: Աղջիկների որոնումներին այժմ միացել է նաև ԱՄՆ-ի վերահսկման և հետախուզական ինքնաթիռը:

 

Բանակցությունների համար Վիեննա է ժամանել Իրանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը

Javad Zarif head ofՄայիսի 13-ին  Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Վիեննա, որպեսզի մասնակցի Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա) միջուկային բանակցությունների կարևոր փուլին:

Վիեննայում անցկացված բանակցությունների նախորդ փուլում Իրանը և «Վեցնյակը» հայտարարել էին, որ մայիսի 13-16-ը կայանալիք բանակցությունների չորորդ փուլում, մշակվելու է վերջնական համաձայնության նախագիծը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Եվրամիությունը 1,5 մլն եվրո է տրամադրելու Իրանին

ԻրանԻրանի առևտրի պալատում կայացել է օրգանական արտադրանքների շուկայի զարգացման երկրորդ միջազգային համագումարը: Համագումարին մասնակցել են Իրանի գյուղատնտեսության, օրգանական արտադրանքների և տնտեսության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Իրանի օրգանական արտադրանքների շուկայի ընդլայնման երկրորդ միջազգային համագումարի քարտուղար Մոհամմեդռեզա Արդաղանին հայտնել է, որ Եվրամիությունը 1,5 մլն եվրո է տրամադրելու Իրանին` երկրում գյուղատնտեսությունը զարգացնելու համար:

«Այս օգնությունն Իրանին կփոխանցվի գյուղատնտեսական հստակեցված նախագիծ ներկայացնելուց հետո»,-ասել է Արդաղանին:

Համագումարի անցկացման հետ միաժամանակ, Իրանում իր աշխատանքն է սկսել օրգանական արտադրանքների համաշխարհային ֆեդերացիայի գրասենյակը:

Անկախ

Նավատորմի հզորացումն Իրանի պաշտպանության նախարարության գերխնդիրներից է

ԱԼի խամենեիԹեհրանում անցկացվող ամենամյա «Իրանի ռազմական ձեռքբերումներ» ցուցահանդեսում ներկայացված են «Հորմուզ-1» և «Հորմուզ-2» հականավային հրթիռները:

Չնայած, որ դեռևս այս հրթիռների ճշգրիտ բնութագրերը հրապարակված չեն, փորձագետները կարծում են, որ դրանք  գերազանցում են նախկինում եղած զինատեսակներին:

Հիշյալ հականավային հրթիռներից բացի, ցուցահանդեսում ներկայացվում են նաև «Զելզալ», «Ֆաջր-5», «Ռաադ 301» տեսակի բալիստիկական հրթիռներ և «Յա Ալի» թևավոր հրթիռներ:

Իրանի պահակազորի հրամանատարությունը հանրությանը ցուցադրել է նաև ամերիկյան անօդաչու հետախուզական «RQ-170» ինքնաթիռի ճիշտ կրկնօրինակը, որի ստեղծման մասին հայտնի էր դարձել դեռևս անցած տարվա աշնանը:

Ցուցադրությանը ներկայացված են Իրանում պատրաստված «Շահեդ- 129» և «Շահեդ- 125» անօդաչու սարքերը:

«Ներկայումս Իրանի զինված ուժերն ի վիճակի են դիմագրավել երկրի անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգի: Երկրի նավատորմի հզորացումն Իրանի պաշտպանության նախարարության գերխնդիրներից է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Հոսեին Դեհղանը:

Նա նաև տեղեկացրել է, որ Իրանի ռազմածովային ուժերը կառուցում են ամերիկյան «Նիմից» տեսակի ավիակրի կրկնօրինակը` զորավարժություններում որպես թիրախ օգտագործելու համար։

«Հայրենական արտադրության նոր սուզանավերն արդեն շարք են մտնելու առաջիկա ամիսներին»,- հավելել է Դեհղանը:

Տեղեկացնենք նաև, որ ցուցահանդեսը դիտելու են եկել Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Մասնավորոպես,Խամենեին հետաքարքրել են Իրանում արտադրված ռադարային համակարգերը, ՀՀՊ համալիրները, հականավային հրթիռները և այլ սպառազինությունները:

«Իրանն ընդունակ է շարժվել զարգացման և առաջընթացի ճանապարհով` չնայած երկրի դեմ կիրառվող պատժամիջոցների»,- այցի ընթացքում ասել է Իրանի հոգևոր առաջնորդը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Սիրիայում ևս երկու ադրբեջանցի է սպանվել

զինվորի մահՏարածվել են տեսանյութեր, որոնցում երևում են Սիրիայում վերջերս սպանված երկու ադրբեջանցիներ։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, սպանվածներից մեկը Սումգայիթի բնակիչ Ռուֆաթ Աշուրովն է` “Իբրահիմ” մականունով։ Նշվում է նաև, որ նա եղել է 2013թ.-ին Սիրիայում սպանված ադրբեջանցի հրամանատար Նիջաթ Աշուրովի եղբայրը։

Երկրորդ սպանվածը Բաքվի բնակիչ “Զուբեյր” մականունով ոմն Արազն է:

Նշենք, որ Սիրիայում իրավիճակի սրվելուց հետո բազմաթիվ ադրբեջանցիներ մեկնել են այնտեղ և կռվում են տարբեր խմբավորումների շարքերում։ Այս ընթացքում սպանվել է ավելի քան 100 ադրբեջանցի։

 

 Անկախ

20 տարվա ընթացքում Ադրբեջանը ունեցել է 610 զինվորի կորուստ

զինվորի մահԱդրբեջանական “Դոկտրինա” լրագրողական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է ուսումնասիրություն`1994թ. մայիսի 12-ին հաստատված հրադադարից ի վեր հայ-ադրբեջանական շփման գծում զոհված և վիրավորված ադրբեջանցիների մասին, հաղորդում է ադրբեջանական “Թուրան” գործակալությունը:

 

Ինչպես տեղեկացրել է “Դոկտրինա” կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերինլին, 20 տարվա ընթացքում զոհվել է 610 ադրբեջանցի զինվոր, վիրավորվել` ավելի քան 710-ը:

 

Ուսումնասիրության հիմքում զանգվածային լրատվամիջոցների, ռազմական աղբյուրներից, զինվորների ծնողներից ստացված տեղեկություններ ու տվյալներ են: Նշված ժամանակահատվածում ադրբեջանցի 120 զինվորական մահացել է ականի պայթյունից, իսկ 200-ը վիրավորվել է:

 

Ըստ ադրբեջանական տվյալների՝ 20 տարվա ընթացքում հրազենային վնասվածքներից մահացել է 15 քաղաքացիական անձ, ավելի քան 40-ը՝ վիրավորվել: Ականի պայթյունից զոհվել են 18 քաղաքացիական անձինք, վիրավորվել՝ 25-ը:

 

Ըստ ուսումնասիրության՝ ադրբեջանցի 9 քաղաքացիական անձինք պատանդ են վերցվել, որոնք հետագայում ազատ են արձակվել: Ադրբեջանցի 30 զինծառայող գերի է ընկել, որից 5-ը ուղարկվել է երրորդ երկիր, մյուսները վերադարձվել են Ադրբեջան:

 

“Դոկտրինա” կենտրոնը չի բացառում, որ իրականում հրապարակված թվերը կարող են շատ ավելի մեծ լինել:

 

 Անկախ

Արևմուտքը ջանում է հասնել Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը

 

Սարգիս Ասատրյան “Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան, ինչ խոսք, հետաքրքիր է, քանի որ փաստացիորեն նա շրջայց է կատարում Հարավային Կովկասի երկրներ և որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավար` նշում, որ Ֆրանսիան շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել և հետամուտ է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը” ,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյան:

Ընդհանուր առմամբ, ըստ ադրբեջանագետի, Արևմուտքը շահագրգիռ է լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի նպատակն է նաև այդ խնդրի լուծմամբ Հարավային Կովկասի երկրները կամաց-կամաց ուղղել դեպի Արևմուտք: Ըստ Սարգիս Ասատրյանի `այս ամենից զատ, տարածաշրջանը կարևոր է Արևմուտքի համար և այս առումով նրանք ամեն-ինչ անելու են այն ռուսական ազդեցությունից զերծ պահելու համար. իսկ ռուսական ազդեցության ընդլայնմանը ականատես ենք լինում նաև ուկրաինական իրադարձությունների համատեքստում:

Ադրբեջանագետը նշեց, որ Օլանդի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի` Մաքսային Միությանը անդամակցելը չի խանագարում հարաբերություններին, ցույց է տալիս, որ Արևմուտքը շահագրգռված է Հայաստանի հետ սերտ հարաբերություններ հաստատելու հարցում: “Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եղել է Բաքվում, այժմ Երևանում է և պատրաստվում է մեկնել Թիֆլիս. սա սպասելի է, քանի որ Ֆրանսիան միշտ էլ ակտիվ է այս տարածաշրջանում: Ըստ էության, նա ոչ մի նոր բան չի ասել` Ադրբեջանում և Հայաստանում` նշելով, որ Ֆրանսիան հետամուտ է լինելու խնդրի կարգավորմանը”,-նշեց Սարգիս Ասարյանը:

Իսկ ինչ վերաբերում է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, ապա, ըստ ադրբեջանագետի, Ղարաբաղյան հակամարտությունը բավականին բարդ է և գուցե նմանատիպ հայտարարություններով ցանկանում են ստուգել արձագանքը:

“Անկախ”-ի այն հարցին, թե Ռուսաստանը որևէ շահագրգռվածություն ունի՞ այս պահին սրելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ադրբեջանագետը պատասխանեց, որ այս պահին Ռուսաստանի շահերից չի բխում Արցախի հարցի սրացումը, որովհետև տարածաշրջանում կառաջանա երկու կոնֆլիկտային գոտի և կառավարելն ավելի դժվար կլինի. նման պարագայում ձեռնտու է առայժմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ստատուս-քվոյի պահպանումը: Բացի այս, ըստ Սարգիս Ասատրյանի, եթե Ղարաբաղյան հակամարտության խնդիրը լուծվի ու սահմանները բացվեն, Ռուսաստանը շրջանցող էներգակիրների կիրառման նոր ծրագիր կմշակվի, իսկ Հայաստանն այստեղ առանցքային գործառույթ կարող է կատարել, քանի որ  ավելի հեշտ է Հայաստանի տարածքով անցկացնել էներգակիր խողովակներ, քան Վրաստանի տարածքով, Սև ծովի տակով և այլն:

Անկախ

Կոստյանը Կոնչիտայի դեմ

o_945391

Բելառուսի սլավոնական կոմիտեի նախագահությունը իշխանություներին կոչ է անում դադարեցնել հանրապետության  հետագա մասնակցությունը «Եվրատեսիլին», իսկ Բելռադիոհեռուստաընկերությանն առաջարկել է  հրաժարվել հեռարձակման իրավունքից:

«Կոնչիտա Վուրսթի հաղթանակը խորհրդանշում է Եվրոպական միությունում բարոյական արժեքների վերջնական անկումը: Նման Եվրոպան մեզ պետք չէ, դա  խոսուն օրինակ է այն բանի, թե ինչի է հանգեցնում ազատության միակողմանի բացատրությունը, լիբերալ գաղափարախոսությունն ու  կառավարող էլիտայի հոգևորության բացակայությունը»,- «Ինտերֆաքսը» մեջբերում է  հասարակական միավորման դիմումից:

Բելառուսի սլավոնական կոմիտեն հասարակական ոչ կառավարական ազգային միավորում է,   այն ղեկավարում է  Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավոր Սերգեյ Կոստյանը: Կոմիտեի անդամների կարծիքով, «Եվրատեսիլը» վաղուց է քաղաքականացված:

Անկախ

Արգենտինան մտադիր է դառնալ BRICS-ի 6-րդ անդամը

1150-390x290Արգենտինայի իշխանությունները  պլանավորում են միանալ արագ զարգացող երկրների միջազգային բլոկին` BRICS-ին (Brazil, Russia, India, China, SouthAfrica), հաղորդում է  Lenta.ru-ն:

Հնդկաստանի, Բրազիլիայի ու ՀԱՀ-ի իշխանություններն արդեն տվել են իրենց համաձայնությունը Արգենտինայի անդամակցության վերաբերյալ: Սակայն վերջնական որոշում կլինի  մյուս անդամների հետ համաձայնեցումից հետո, քանի որ Արգենտինան արտաքին մեծ պարտք ունի:

«Արգենտինայի հետ  հարաբերություններում մենք մեծ ներուժ ունենք, մեր երկու երկրներն էլ պետք է շատ աշխատեն»,ասել է Բուենոս Այրեսում Հնդկաստանի դեսպան Ամարենդա Կհատուան:

BRICS-ի հերթական գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 15-ին, Բրազիլիայի Ֆորտալեզա քաղաքում:

Անկախ

Թուրքական մամուլի անդրադարձը Ֆրանսուա Օլանդի երևանյան այցին

hollandԹուրքական «Հյուրիյեթը» անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարած այցին: Մասնավորապես նրանց ուշադրությունը գրավել է Օլանդի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր և դրան հաջորդած հայտարարությունը, որը, ըստ «Հյուրիյեթի» ուղղված էր Թուրքիային: Օլանդը, չանդրադառնալով ցեղասպանության ժխտման դատապարտման օրինագծին, ասել է. «Ժխտումը անարգանք է զոհերի և ճշմարտության նկատմամբ: Ոչ մի դուռ չի կարող բաց լինել ժխտման առաջ: Աշխարհի բոլոր վայրերում ցեղասպանության ճանաչմանն ուղղված նախաձեռնություններ կան: Ճանաչումը չի բաժանում, այն միավորում է»:

«Հյուրիյեթը» հիշեցրել է նաև, որ Ֆրանսու Օլանդը 2015 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով կրկին կայցելի Երևան:

Անկախ 

ԶԼՄ-ներ.ամերիկացի հնագետները հայտարարել են, որ գտել են Կոլումբոսի նավի բեկորները

5371c425-e4a3-6e88-e4a3-6e879601efd9.photo.0Ամերիկացի գիտնականների խումբը Կարիբյան ծովի հատակում, Հաիթիի ափերի մոտ հայտնաբերել է նավաբեկորներ, որոնք, հնարավոր է լինեն «Սանտա Մարիա» նավից, որով Կոլումբոսը հայտնագործեց Ամերիկան, գրում է Independent թերթը:

«Բոլոր աշխարհագրական, տեղագրական ու հնագիտական վկայությունները հիմքեր են տալիս ենթադրելու, որ դա Կոլումբոսի նավից է»,-հայտարարել է խմբի ղեկավար, ամերիկացի հետազոտող Բարրի Քլիֆորդը:

Խումբը նման հայտարարություն է արել վերջերս Կարիբյան ծովի շրջանում արշավախմի կատարած ուսումնասիրությունների արդյունքներով: Հաիթիի կառավարության հետ համատեղ ուսումնասիրության ընթացում ջրասուզակները, մագնիսաչափերով ու հիդրոլոկացիոն սարքերով մանրամասն զննել են հատակը:

2003-ին նույն խումբը տեղանքի լուսանկարչական հետազոտություն է կատարել:Բացի այդ, Քլիֆորդը հետազոտել է ծովային ավելի քան 400 շեղումներն ու Կոլումբոսի օրագիրը, ինչը թույլ է տվել որոշելու նավի բեկորների գտնվելու վայրն ու էապես հստակեցնելու որոնումների շրջանը: Գիտնականները նավի արտաքին նկարագրությունը համադրել են լուսանկարների հետ: «Հիմա մեզ անհրաժեշտ է Հաիթիի կառավարության հետ շարունակել համատեղ աշխատանքները, որպեսզի բեկորների հնագիտական մանրակրկիտ ուսումնասիրություն կատարենք»,-ասել է Քլիֆորդը: Նրա խոսքով, պեղումները հնագիտական առաջին վկայությունները կլինեն Ամերիկայի հայտնագործման վերաբերյալ:

«Սանտա Մարիան»ֆլագմանական մեկ տախտակամածով եռակայմ նավ է, որով Քրիստափոր Կոլումբոսը 1492-ին հայտնագործեց Ամերիկան: Նավի երկարությունը 21-25 մ է, այն կարող էր 40 մարդ տեղավորել: Նավը Հաիթիի ափերի մոտ  1942-ի դեկտեմբերի 25-ին բախվեց խութերին:

Բաքվում կհանդիպեն Թուրքիայի, Թուրքմենստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

 Թուրքիա, Թուրքմենստան, ԱդրբեջանՆախատեսվում է մայիսի վերջին Բաքվում կազմակերպել Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի արտգործնախարարների  հանդիպումը: Այդ մասին տեղեկացրել են Թուրքիայի արտգործնախարարությունից, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը:

Ըստ տեղեկության՝ Բաքվում հանդիպմանը երեք երկրների արտգործնախարարները կքննարկեն տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, Կասպից ծովի կարգավիճակը, ինչպես նաև համագործակցության զարգացման հարցերը:

Արդեն գոյություն ունեն Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան, Ադրբեջան-Թուրքիա-Իրան ձևաչափեր, և կազմակերպվել են այդ երկրների արտգործնախարարների և նախագահների հանդիպումներ:

Անկախ

«Ալ-Քայիդայի» գործունեությունը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը. Դավութօղլու

դավութօղլուԹուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ «Ալ-Քայիդա» կազմակերպության գործունեությունը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը: Նա նշել է, թե այն հայտարարությունները, իբր Թուրքիան աջակցում է ահաբեկչական խմբավորումներին, չեն համապատասխանում իրականությանը: «Թուրքիան նախկինում տուժել է Ալ-Քայիդայի գործունեությունից: Ներկայումս մենք հնարավոր բոլոր կանխարգելիչ միջոցներով պայքարում ենք ահաբեկչության դեմ»,-նշել է Դավութօղլուն:

Նախարարի խոսքերով՝ Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների հարցը արտասահմանյան գործընկերների հետ հանդիպումներում մշտական քննարկման թեմա է, մի շարք երկրներ վճռական պայքարի են պատրաստ ծայրահեղականության դեմ:

 

Անկախ

Թուրքիան պետք է պատրաստ լինի պատերազմի. Աբդուլահ Գյուլ

Աբդուլլահ Գյուլ   Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան պետք է պատրաստ լինի պատերազմի: Նրա խոսքերով՝ Թուրքիան պատերազմ չի ուզում և Անկարան ջանում է պահպանել տարածաշրջանի կայունությունը, այնուհանդերձ երկիրը միշտ պետք է պատրաստ լինի: «Միլիյեթի» հաղորդմամբ՝ Գյուլը ընդգծել է երկրի Զինված ուժերի ուժեղացման անհրաժեշտությունը: Նախագահը բազմիցս հայտարարել է թուրքական բանակի արդիականացման կարևորության մասին: Նա նաև նշել է, որ Թուրքիան հպարտանում է իր բանակով:

Նշենք, որ Թուրքիայի Զինված ուժերը բաղկացած են ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային զորքերից, ժանդարմերիայից և ափերը հսկող ուժերից:

Անկախ

Թուրքիայում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևելքում՝ Բիլգյոլի շրջանում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է թուրքական «Միլիյեթը»: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 05:14-ին: Նախնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Այնուհանդերձ ստորգետնյա ցնցումները իրարանցում են առաջացրել տեղի բնակչության շրջանում:

Անկախ

Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունները ՄԱԿ-ին խնդրում են ճանաչել իրենց անկախությունը

m_945641Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների կողմից ապրիլին ստեղծված Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետություններն իրենք իրենց սուվերեն պետություններ են հռչակել տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի արդյունքներով, հաղորդում է vesti.ru-ն:

Անկախության օգտին է քվեարկել ընտրատեղամաս ներկայացածների գերազանցող մեծամասնությունը: Հիմա Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարները մտադիր են զբաղվել իշխանական մարմինների ձևավորմամբ ու սոցիալ-տնտեսական հարցերի լուծմամբ, մասնավորապես` թոշակների ու բյուջետային աշխատողների աշխատավարձերի վճարմամբ: Սակայն, առաջնահերթ անհրաժեշտ է դադարեցնել բախումները տարածաշրջանի տարածքում: Մարզում փաստացի քաղաքացիական կռիվ է, կարծում է ԴԺՀ-ի համանախագահ Դենիս Պուշիլին: Նրա կարծիքով, զինվորները կամ պետք է անցնեն հանրապետության կողմը, կամ էլ լքեն Դոնբասը: Նա հայտնել է նաև, որ ԴԺՀ-ի իշխանությունները մտադիր են դիմել ՄԱԿ-ին` հանրապետությունը ճանաչելու խնդրանքով: Սակայն, դրական պատասխանի հույս այնքան էլ չունեն, Արևմուտքի` հանրաքվեի վերաբերյալ միանշամակ բացասական վերաբերմունքի պատճառով:

Լուգանսկում անկախության համար քվեարկածների թիվն ավելի  շատ է եղել, քան Դոնբասում.քվեարկության եկածների 96,2 %-ը պաշտպանել է պետական սուվերենության որոշումը: Լուգանսկի ղեկավարությունը նույնպես մտադիր է դիմել ՄԱԿ-ին`  հանրապետության անկախությունը ճանաչելու խնդրանքով: Բացի այդ, Լուգանսկի մարզային խորհուրդը Կիևից պահանջում է անհապաղ դուրս բերել զորքերն ու  պաշտոններում վերականգնել շրջանային ադմինիստրացիայի պաշտոնյաներին` որոնց ազատել են քաղաքական դրդապատճառներով: Բացի այդ, պահանջել են անհապաղ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնել, որոնք կապահովեն դաշնայնացման գործընթացը:

Անկախ

Տոկիոյի մոտ 4,9 մագնիտուդով երկրաշարժ է եղել

japԱյսօր Ճապոնիայի մայրաքաղաքի մատույցներում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է  տեղի ունեցել, որի օջախը Տիբա պրեֆեկտուրայից դեպի հյուսիս, 80 կմ խորության վրա է եղել: Երկրաշարժը բազմահարկ շենքերի ճոճման պատճառ է դարձել: Ցունամիի վտանգի, ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան:

Մեկ շաբաթ առաջ, մայիսի 5-ին  նույնպես ուժեղ ցնցումներ են եղել Տոկիոյում. Տուժել է 17 մարդ:

Անկախ