Ահաբեկչական պայթյուն Կահիրեում, զոհվել է մեկ ոստիկան

kahireԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով ոստիկանության սպա է զոհվել, ինչպես նաև տուժել է մեկ մարդ: Ներքին գործերի նախարարության տվյալներով` ահաբեկչությունը տեղի է ունեցել Գիզայի շրջանում: Ռումբը տեղադրված է եղել Լիբանանի հրապարակի մոտակայքում և պայթել է այն պահին, երբ այդտեղով անցել է ոստիկանական մեքենան: Առայժմ ոչ ոք իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը: Կատարվում է նախաքննություն:

2013-ին 314 մլն դոլարի իրանական գորգ է արտահանվել

 գորգԻրանի մաքսային վարչության պաշտոնական կայքը հայտնում է, որ անցյալ տարի` 1392-ին (ըստ իրանական օրացույցի), Իրանն արտահանել է ավելի քան 5,1 հազար տոննա գորգ և  314,8 մլն դոլարի բամբակյա ու  բրդյա կտորեղեն: Այսպիսով, համեմատելով նախորդ տարվա հետ,  արտահանման ծավալը նվազել է 16,34 տոկոսով, իսկ արժեքը` 26,35 տոկոսով :

Անցյալ տարի ձեռագործ գորգերը Իրանի արտահանվող ապրանքերի ցուցակում 21-րդ տեղն էին զբաղեցրել: Արտահանվող գորգերի 1 կգ-ի  միջին արժեքը 61,7 դոլար էր:

Իրանական գորգեր 2013-ին մեծամասամբ արտահանվել են Գերմանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ճապոնիա, Լիբանան, Իտալիա, Անգլիա, Պակիստան, Քաթար, Շվեդիա և Շվեյցարիա:

 Ընդհանուր առմամբ, իրանական գորգեր արտահանվում են ավելի քան 80 երկրներ:

Անցյալ տարի 51 հազար դոլարի իրանական գորգ է արտահանվել ամերիկյան շուկա:

Իրանի բանակը խաղաղության խորհրդանիշ է. ԻԻՀ նախագահ

հասան ռոուհանի«Իրանի զինված ուժերը խաղաղության խորհրդանիշ են: Միևնույն ժամանակ իրանական բանակը բավական ուժեղ է և կարող է տալ ջախջախիչ պատասխան ցանկացած հնարավոր ագրեսիայի դեմ»,- ասել էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին Իրանի բանակի ազգային օրվա հանդիսավոր արարողության ժամանակ:

Համաձայն նրա խոսքերի, Իրանի ներկայիս զինված ուժերն  ուժեղ են, ինքնաբավ ու առաջադեմ:

«Իրանն երբեք ոչ մի պետության դեմ ագրեսիա չի կիրառի, սակայն պաշտպանել իր երկիրը միշտ ի վիճակի է: Իրանի բանակը, լինելով իսլամի և հայրենասիրության խորհրդանիշ, երաշխավորում է պահպանել տարածաշրջանային անվտանգությունը: Իրանական զինված ուժերը պատրաստ են օգնել տարածաշրջանի ցանկակացած պետությանը Մերձավոր Արևելքում կայունության, խաղաղության և անվտանգության  պահպանման գործընթացում »,- ավելացրել էր նախագահը:

 

Խորտակված «Սևոլ» նավի կապիտանին ցմահ բանտարկություն է սպառնում

сэвол-390x290Խորտակված «Սևոլ» նավի 68-ամյա  կապիտան Լի Չժուն Սոկուին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել,  հաղորդում է today.kz-ը:

Հետաքննությունը նրան մեղադրում է այն բանում, որ նա դանդաղեցրել է նավի ընթացքը նեղ երթուղում ու չափազանց մեշ շրջադարձ է կատարել: Բացի այդ, ինչպես դատավորն է հայտարարել, Լին ուղևորների տարհանման պարտականությունները չի կատարել:

Նրա ու անձնակազմի ևս 2 անդամի ձերբակալման օրդեր է տրվել այն հիմնավորմամբ, որ նրանք կարող են թաքնվել արդարադատությունից ու ոչնչացնել հանցանշանները:

Հետաքննության տվյալների համաձայն, կապիտանն առաջինն է ուևորի տեսքով լքել նավը: Այսօրվա դրությամբ հաստատվել է 32 ուղևորի մահվան փաստը, 250-ի ճակատագիրն առաջվա պես անհայտ է:

Անկախ

Այլընտրանքային Իրան (Ֆոտոշարք)

Այլընտրանքային Իրան  Իրանցի լուսանկարիչ Հոսեյն Ֆաթեմին առաջարկում է հայացք գցել այլընտրանքային Իրանին:

Նրա ներկայացրած լուսանկարները  տարբերվում են առօրյա մամուլում հրապարակվողներից:

Շարքը կոչվում է «Ճանապարհորդություն դեպի Իրան»:

Անկախ

 

Բրեդ Փիթն իր հետ ժամադրությունը վաճառում է 25 հազար դոլարով

pic_5df494c06b6892866731fad0a636d3fc

Հոլիվուդյան աստղի հետ շփվելու հնարավորություն կունենան երկու երկրպագուները` 25 հազար դոլարով: Հանդիպումը նրա հետ տեղի է ունենալու ապրիլի 22-ին,  այն երկրպահուների հետ, ովքեր  նշված գումարը կփոխանցեն Փիթի հիմնած Make It Right բարեգործական ընկերությանը:

Ակցիայի անցկացման համար Փիթը կայքում կուպոններ է տեղադրել:  Պահանջվող գումարը տրամադրածներից 2 մարդ  են ընտրվել պատահականության սկզբունքով: Մայիսի 6-ն նրանք կմեկնեն Նոր Օռլեան ու 3 օր կանցկացնեն W Hotel հյուրանոցում, ինչպես նաև, Փիթի հետ կայցելեն փակ բարեգործական միջոցառմանը:

Հիշյալ կազմակերպությունը Փիթը բացել է 2007-ին` «Կաթրին» փոթորկից տուժածներին օգնելու նպատակով:

Անկախ

“Գեյերն ու լեսբուհիները շներից ու խոզերից էլ վատն են”. Մուհաբե

pic_f0b98fc7a4f5083bce8a19153a70ce6f

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուհաբեն քննադատել է Եվրոպայի երկրներին` նույնասեռ ամուսնություններն օրինականացնելու համար: Աֆրիկյան պետության առաջնորդը կարծում է, որ Արևմուտքը չպետք է իր համասեռական գաղափարները փաթաթի մնացյալ աշխարհի վզին. »Բնականն անբնական է դարձել: Իսկ այն, ինչ անբնական է, նրանք ցանկանում են բնական հայտարարել»,-Մուհաբեի խոսքերը մեջբերում է Global Post-ն:

Եվրոպայի հասցեին մեղադրանքները հնչել են Զիմբաբվեում, Հարարայի մարզադահլիճում երկրի անկախության 34-րդ տարեդարձի առիթով ելույթի ժամանակ: Մուհաբեն իր խոսքում շեշտը դրել էր այն գաղափարի վրա, որ եվրոպական երկրները փորձում են տարածել իրենց «անմարդկային» սովորությունները նաև աֆրիկյան մայրցամաքում:

«Եվրոպան հայտարարում է.»Եթե դուք ընդունեք օրենք, որը կարգելի նույնասեռ ամուսնությունները` մենք ձեզ կպատժենք», ինչպես նրանք արեցին մեզ ու Ուգանդայի հետ,-հայտարարել է Զիմբաբվեի 90-ամյա առաջնորդը: Մուհաբեն խոստացել է երկրից արտաքսել բոլոր այն դիվանագետներին, ովքեր ձայնը կբարձրացնեն ի պաշտպանություն համասեռների:

Զիմբաբվեի նախագահը հաճախ է իր ելույթներում համասեռականության արատավորությանն անդրադառնում: Մի անգամ նա նույնիսկ հայտարարեց, որ գեյերն ու լեսբուհիները շներից ու խոզերից էլ վատն են:

Անկախ

Վրաստանի նախագահը Զատիկի առիթով համաներում է շնորհել 95 բանտարկյալի

Գեորգի Մարգվելաշվիլի   Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին գալիք Սուրբ Զատիկի կապակցությամբ համաներում է շնորհել 95 բանտարկյալի: Նախագահի կարգադրությունը ուղարկվել է քրեակատարողական հիմնարկներ: Համաներում ստացած անձինք ազատ կարձակվեն մինչև երկուշաբթի: Նշենք, որ համաներման հանձնաժողովը նախատեսել էր ազատել 100 բանտարկյալի:

 Անկախ

Աբդուլահ Գյուլը հեռանու՞մ է քաղաքականությունից

Աբդուլլահ Գյուլ  Մինչ Թուրքիայում ակտիվորեն քննարկվում է նախագահ Գյուլի թեկնածության առաջադրման հարցը, վերջինս առաջ ընկավ բոլորից և այսօր հայտարարեց, որ երկրորդ անգամ նախագահ ընտրվելու հավակնություններ չունի: Գյուլի այս անսպասելի հայտարարությունը ցնցել է բոլորին: «Ես ուզում եմ հայտնել, որ ներկայումս իմ քաղաքական ապագայի հետ կապված ոչ մի ծրագիր չունեմ»,-նշել է Գյուլը: Այսպիսով նա հստակ հասկացրել է, որ ԱԶԿ-ն նախագահի պաշտոնում տեսնում է միայն վարչապետ Թայիփ Էրդողանին:

Ավելի վաղ մի շարք վերլուծաբաններ կարծիք էին հայտնել, որ ամենայն հավանականությամբ Գյուլն ու Էրդողանը պաշտոնների փոխանակում կկատարեն: Սակայն Գյուլի հայտարարությամբ գրեթե բացառվում է այս սցենարի իրականացումը: Էրդողանը իր հերթին նշել է, որ հարցի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չի կարող անել, քանի դեռ այդ մասին չի խոսել Գյուլի հետ:

Անկախ

Թայիփ Էրդողանը դատի է տվել մի շարք սոցկայքերի

Թայիփ Էրդողան    Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը մի շարք սոցկայքերի դեմ հայց է ներկայացրել սահմանադրական դատարան՝ նշելով, որ խախտվել են իր և իր ընտանիքի իրավունքները: Առայժմ հայտնի չէ, թե որ կայքերն են ստիպված լինելու դատարանի առաջ կանգնել, սակայն ենթադրաբար խոսքը գնում է «Թվիթեր» սոցիալական կայքի մասին, որը վերջերս արգելափակվել էր:

 

Անկախ

Պապուա-Նոր Գվինեայի ափերի մոտ 6,9 մագնիտուդով երկրաշարժ է եղել

папуа-390x2906,9 մագնիտուդով երկրաշարժ է եղել Բուգենվիլ կղզիների ափերի մոտ: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը 62 կմ հարավ-արևմուտք է եղել Պանգունա քաղաքից, որը կղզու կենտրոնում է  գտնվում: Օջախը 45 կմ խորության վրա է եղել:

Զոհերի ու ավերածությունների, ինչպես նաև` ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել:

Պապուա-Նոր Գվինեան  «խաղաղօվկիանոսյան հրե օղակ» կոչված հզոր տեկտոնական խզվածքի մի մասն է կազմում:

Անցած տարի, ապրիլին, երկրի ափերի մոտ 2 շաբաթվա ընթացքում միանգամից 2 հզոր երկրաշարժ է եղել:

Անկախ

Օրացույցի այս օրը

ekologpageright

–  Այսօր Արգելոցների ու ազգային պարկերի միջազգային օրն է, խոշորամասշտաբ բնապահպանական ակցիա,որն անց է կացվում ամեն տարի, ունի հասարակական բնույթ, գաղափարի  շուրջ  միավորում է խնդրով  սրտացավ մարդկանց:

Հիմնական նպատակն իշխանությունների, զանգվածային լրատվությունների, առևտրային կազմակերպությունների ու, պարզապես, մոլորակի բնակիչների  ուշադրությունը պահպանվող բնական տարածքներին հրավիրելն է, ռեալ գործնական օգնություն ցուցաբերելը արգելոցների զարգացման ու պահպանման գործին,աճող սերնդի մեջ  պատասխանատվության զգացում դաստիարակելը:

Պարկերի երթը աշխարհի ավելի քան 200 պետություններում է անցկացվում: Օրը սկիզբ է առել ԱՄՆ-ից: Երբ 1990-ին  Մոլորակի օրվա թեման ազգային պարկերն էին, այդ էկոլոգիական ուղղությունը տարեցտարի ավելի ակտուալ դարձավ ու նոր նշանակություն ստացավ և 1995-ին արդեն հաստատվեց Արգելոցների ու ազգային պարկերի օրը:
3065

-Ամեն տարի ապրիլի 19-ին աշխարհի մի շարք երկրներում նշվում է Ձնծաղկի օրը: Պատմությունը սկիզբ է առնում Անգլիայից, 1974 թվից: Աշխարհի տարբեր վայրերում, կախված կլիմայական պայմաններից, ձնծաղիկները ծաղկում են հունվարից ապրիլ ժամանակահատվածում: Քանի որ Բրիտանիայում ձնծաղիկների ծաղկումը համընկնում է  ապրիլի կեսերի հետ, ապա այս տոնն էլ նշվում է ապրիլին:

«Գալյանտուս» լատինական անվանումով այս ծաղկի շուրջ 20 տարատեսակ է հաշվվում ողջ աշխարհում: Ձնծաղիկը բազում հեքիաթների ու լեգենդների հերոս ու թեմա է դարձել: Դրանցից մեկի համաձայն, երբ Ադամն ու Եվան արտաքսվեցին դրախտից, ձյուն էր տեղում: Եվան ցրտից մրսեց ու սկսեց լաց լինել` հիշելով տաք դրախտային այգիները: Նրան մխիթարելու համար Աստված մի քանի փաթիլ վերածեց ձնծաղիկների: Եվան, տեսնելով դրանք, ուրախացավ ու  նրա մեջ հույս արթնացավ: Այստեղից էլ` ձնծաղկի  հույս խորհրդանշելու բացատրությունը:

Մեկ ուրիշ լեգենդի համաձայն, Ֆլորա աստվածուհին ծաղիկներին կառնավալի համար զգեստներ էր բաժանում ու ձնծաղկին բաժին հասավ սպիտակը: Սակայն ձյունը նույնպես ցանկանում էր մասնակցել կառնավալին` չնայած նա զգեստ չուներ: Այնժամ նա խնդրեց ծաղիկներին օգնել իրեն, սակայն, նրանք վախեցան ցրտից ու չհամաձայնեցին ու, միայն ձնծաղիկը համաձայնեց իր սպիտակ թիկնոցով ծածկել նրան: Միասին նրանք պարեցին ու ուրախացան ու այնքան միմյանց համակրեցին, որ դառան անբաժան մինչ օրս:

Անկախ

Ադրբեջանում Ջեյրանբաթան գյուղի բնակչները ցույց են կազմակերպել

Ադրբեջանում Ջեյրանբաթան գյուղի բնակչները ցույց են կազմակերպել   Ադրբեջանում տեղի ժամանակով 19:00 Ջեյրանբաթան գյուղի բնակչները ցույց են կազմակերպել` ի նշան բողոքի փակելով Բաքու-Սումգայիթ ավտոճանապարհը:

Ինչպես հաղորդում է “Հագին” լրատվական կայքը, բողոքի ցույցի պատճառը Ջեյրանբաթանի բնակելի տարածքում ջրի բացակայությունն է. երու օր է`բնակիչները ջուր չունեն: Նրանք պահանջում են անմիջապես վերականգնել ջրամատակարարումը:

Ճանապարհը երկար ժամանակ փակ է եղել և խցանումների պատճառ հանդիսացել: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը պահանջել է հեռանալ այդ ավտոճանապարհից, մինչդեռ բնակիչները պնդել են, որ դեպքի վայր գան “Ազերսու” (Ադրբեջանական ջուր) ընկերության աշխատակիցերները: Ի վերջո, ոստիկանները բացել են ավտոճանապարհը:

Ըստ կայքի` վերջերս ոչ միայն Ադրբեջանի շրջաններում, այլև մայրաքաղաքի բազմաթիվ կենտրոնական թաղամասերում ջրամատակարարումը հաճախ դադարեցվել է, ինչի պատճառով բազմաթից քաղաքացիներ բողոքել են:

 Անկախ

Մեքսիկայի մայրաքաղաքում 7,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Մեքսիկա, երկրաշարժՈւրբաթ օրը Մեքսիկայի հարավային և կենտրոնական հատվածներում ուժեղ երկրաշարժ է գրանցվել:  Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության հայտարարել է, որ երկրաշարժը 7,5 բալ ուժգնություն է ունեցել՝ ավելացնելով, որ այն գրանցվել է խաղաղօվկիանոսյան հանգստավայր Ակապուլկոյի մոտակայքում, որտեղ բազմաթիվ մեքսիկացիներ ժամանում են Զատիկը նշելու համար:

Երկրաշարժի հասցրած վնասների մասին տեղեկություններ չկան:

Մեխիկոյում երկրաշարժի ցնցումները զգացվել են 30 վայրկյան: Զատիկի տոնի կապակցությամբ քաղաքում սովորականից ավելի քիչ մարդ է եղել:

Անկախ

Իրանը բարձր հարստացմամբ ուրանի պաշարները կրճատել է 75 %-ով

մահմուդ ահմադինեջադԱտոմային էներգիայի միջազգային կողմիտեն հաստատել է, որ Իրանը գրեթե 75 տոկոսով կրճատել է իր միջուկային պաշարները:

Ատոմային էներգիայի միջազգային կոմիտեն անցած վեց ամիսների ընթացքում ուսումնասիրել է արդյոք Թեհրանը կատարում է միջազգային հանրության առաջ ընձեռնած պարտավորությունները, թե ոչ:

ՄԱԿ-ին ուղղված զեկույցում Ատոմային էներգիայի միջազգային կոմիտեն հայտնել է, որ հունվարի 20-ին Իրանը դադարեցրել է միջուկային ծրագիրը՝ հնարավորություն ստեղծելով միջազգային պատժամիջոցների վերացման համար:

Միջազգային պայմանագրի կատարման արդյունքում այժմ հնարավոր է Թեհրանը սառեցված իր օտարերկրյա հաշիվները օգտագործելու հնարավորություն ստանա:

Անցած երեք ամիսների ընթացքում ոչնչացրել է 155 կգ բարձր խտությամբ ուրանի գազ, որը 250 կգ-ով պակաս է ռումբ արտադրելու համար անհրաժեշտ քանակից:

 Անկախ

Սաուդյան Արաբիան կկառուցի աշխարհի ամենաբարձր երկնաքերը

Սաուդյան Արաբիա, ամենաբարձր երկնաքերըԴուբայը, որը երկար ժամանակ մրցակից չունի ամենամեծ, ամենաբարձր և ամենաթանկարժեք կառույցների հարցում, շուտով մրցակցություն կունենա Սաուդյան Արաբիայից:

Դուբայի խորհրդանշական, աշխարհի ամենաբարձր կառույց հանդիսացող Բուրջ Խալիֆան հնարավոր է զրկվի Գինեսի ռեկորդների գրքում գրանցված իր տիտղոսից, եթե Սաուդյան Արաբիան Ջեդդայում կյանքի կոչի ավելի բարձր Թագավորության աշտարակի կառուցման նախագիծը: Ըստ Construction Weekly-ի՝ կառուցման աշխատաքները կսկսվեն հաջորդ շաբաթ:

 Advanced Construction Technology Services-ը վերջերս հայտարարել է մեկ կիլոմետր բարձրություն ունեցող երկնաքերի կառուցման մասին (Բուրջ Խալիֆան ունի 827 մ բարձրություն):

Թագավորության աշտարակի կառուցման համար կծախսվի 1,23 միլիարդ դոլար, այն կունենա 200 հարկ և այնտեղից տեսարան կբացվի Կարմիր ծովի ուղղությամբ: Այն կառուցելու համար 80,000 տոնա երկաթ կպահանջվի:

 Անկախ

Չինաստանի և Վիետնամի սահմանին հրաձգության հետևանքով 7 մարդ է զոհվել

vietnam-mapՎիետնամի կառավարությունը հայտնել է, որ երկրի հյուսիսային սահմանը անցնող չինացի ներգաղթյալների և Վիետնամի սահմանապահների միջև տեղի ունեցած կրակահերթի ժամանակ յոթ մարդ է զոհվել:

Քուանգ Նին նահանգի կառավարությունը հայտնել է, որ Վիետնամի իշխանություններն  ուրբաթ առավոտյան ձերբակալել են անօրինական ճանապարհով երկիր մուտք գործած 16 չինացու՝ ներառյալ 10 տղամարդու, 4 կնոջ և 2 երեխաների:

Հայտարարության մեջ նշված է, որ չինացիներից մեկը Չինաստանի սահման տեղափոխվելիս վերցրել էր հսկիչներից մեկի ատրճանակը և սպանել նրանցից մեկին:

Վիետնամցի հսկիչները պատասխանել էին կրակոցին, և հրաձգության արդյունքում մեկ հսկիչ և հինգ չինացի էին զոհվել:

Կառավարության հայտարարության մեջ նշված չէր արդյո՞ք զոհերի մեջ կանայք և երեխաներ են եղել:

Ջոլին ու իր սննդակարգը

3c72f9b522ca84bb54d9a90899e1f_736dd22e9ce55b473dad8f5c4ce62_prepared_dd28a12a57b689b9180f0a7033b7ed3c

Վերջին շրջանում Անջելինա Ջոլին նկատելի փոփոխել է իր կենսակերպը: Նա հիմա փորձում է առանց տան ծառայողների յոլա գնալ, պատրաստհում է ինքնուրույն: Ավստրալիայում դերասանուհին խոհարարական դասընթացների է հաճախել, որպեսզի իր երեխաները վերջապես ճիշտ ու լիարժեք սնվեն, առանց ֆասթֆուդի:

Հիմա նա հետևում է Տոսկի Ռենոյի «Eat-Clean Diet» անվանումով սննդակարգի, որն ավելի ճիշտ կլիներ սնվելու պլան կոչել. ըստ այս պլանի, օրգանիզմին պետք է տալ այն ամնեը` ինչ ուզում է, ինչի կարիքն ունի ու պահանջում է:

Այս սննդակարգի կարևոր սկզբունքը օրական 6-անգամյա  սնումն է` յուրաքանչյուր 2-4 ժամը մեկ: Սակայն սննդի չափաբաժինները պետք է փոքր լինեն: Սնունդը պետք է ներառի պրոտեիններ (ձուկ, հավ, սոյայից պատրաստված մթերք  ու լոբազգիներ) և ածխաջրեր:  Պետք է օրական առնվազն 2 լ ջուր խմել, չմոռանալ միրգն ու բանջարեղենը: Սննդաբաժնի մեջ պետք է ներառել ամբողջահատիկ հացաբույսեր, “ճիշտ ճարպեր “, որոնք պարունակվում են ընկույզի, ձկան, սերմերի ու ացահատիկների մեջ: Եվ, որ ամենակարևորն է` հրաժարվել ֆասթ-ֆուդից:

“Ես միշտ էլ նիհարիկ եմ եղել, սակայն դրա համարա առանձնահատուկ ոչինչ չեմ արել: Միայն` եթե դրա անհրաժեշտությունը եղել է ինչ որ դերի համար:

Ես չեմ ցանկանում այդ իմաստով օրինակ դառնալ այն աղջիկների համար, ովքեր ենթադրում են, թե նիհարությունը հավասարազոր է սեքսուալությանը: Բոլորովին չեմ ցանկանում, որ նրանք կենտրոնանան դրա վրա: Նաև դրա համար եմ որոշել առողջ սնվել ու սնել իմ երեխաներին, որպեսզի ոչ ոք մեզանից վատ օրինակ չվերցնի”:

Անկախ

Մայիսի 1-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակը փակ կլինի ցուցարարների համար

taksimԹուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝  մայիսի 1-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաք չի անցկացվելու: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Աֆղան Ալին: «Թաքսիմի հրապարակը որևէ ցույցի կամ հավաքի համար չէ, այդ պատճառով էլ մայիսմեկյան երթը այստեղ չի անցկացվելու»,-նշել է նախարարը: Վերջինս ընգծել է, որ նման միջոցառումների անցկացման ժամանակ պետք է հաշվի առնել մի շարք գործոններ, այդ թվում նաև անվտանգությունը: Սակայն այօսր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ չնայած արգելքին, այնուհանդերձ իրենք պատրաստվում են մայիսի 1-իհ հավաքվել Թաքսիմի հրապարակում :

Իրանից Հնդկաստան արտահանվող նավթի ծավալն ավելացել է

Iran IndiaԱնցյալ տարի Իրանն ապահովել է Հնդկաստանի նավթային պահանջարկի 5,7 տոկոսը: 2013-ի առաջին եռամսյակում արտահանվող նավթի ծավալը նվազել էր 1/5-ով: Վերջին ամիսներին, Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների թեթևացման շնորհիվ ,Հնդկաստան արտահանվող նավթի ծավալն  ավելացել է:

Հնդկաստանն աշխարհում սև ոսկու ամենամեծ պահանջարկ ունեցող երկիրն է: 2014-ի  առաջին եռամսյակում օրական Հնդկաստան է ներմուծվել 358 հազար բարել նավթ: Այս ցուցանիշը 43 տոկոսով առավել է՝ համեմատած նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի հետ:

Սկզբում Հնդկաստանը ծրագրել էր 15 տոկոսով կրճատել   Իրանից ներմուծվող նավթի ծավալը և 2013-ից միչև 2014-ը օրական ներմուծման ծավալը հասցնել 220 հազար բարելի:

Ուշագրավ վիճակագրություն է : Իրանից Հնդկաստան արտահանվող սև ոսկու ծավալն անցյալ ամսվա ընթացքում, համեմատած փետրվար ամսվա տվյալների հետ, 45,6 տոկոսով ավելացել է, որը 2 անգամ ավելի շատ է 2013-ի մարտ ամսվա տվյալներից:

Ներկայումս   նավթ մատակարարող երկրների շարքում Իրանը զբաղեցնում է աշխարհում 7-րդ տեղը, մինչդեռ 2013-ին այն 6-րդ հորիզոնականում էր: