Պենսիլվանիա նահանգում ուղղաթիռի վթարից զոհվել է 5 մարդ

helicopter-crash-pennsylvaniaԴատաքննիչի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի Պենսիլվանիա նահանգի Վոյոմինգի շրջանում ուղղաթիռի վթարից զոհվել է հինգ մարդ՝ ներառյալ մեկ երեխա:

Նա հայտնում է, որ զոհվածների մեջ կան երեք տղամարդ և մեկ կին: Իշխանությունները դեռևս փորձում են կապ հաստատել զոհվածների հարազատների հետ:

Դաշնային ավիացիայից հայտնում են, որ հինգ ուղևորով ուղղաթիռը անհետ կորել էր շաբաթ օրը:

Վթարված ուղղաթիռը հայտնաբերվել է կիրակի օրը, սակայն վթարի պատճառը դեռևս հայտնի չէ:

CNN-ի տեղեկություններով՝ ուղղաթիռը անհետացել է շաբաթ օրը, վատ եղանակին:

 

Հռոմի պապ Ֆրանցիսկը հայտնել է, որ ինքը չի դատապարտում նույնասեռականներին

AP_pope_francis_dm_130729_16x9_992 (1)Հռոմի պապ Ֆրանցիսկը լագրողներին այսօր հայտնել է, որ ինքը Հռոմի կաթոլիկ եկեղեցու շրջանակներում չի դատի կամ մարգինալացնի նույնասեռականներին:

«Եթե ինչ-որ մեկը նույնասեռական է, փնտրում է աստծուն և բարյացակամ է՝ ո՞վ եմ ես, որ դատեմ նրան» ասել է Ֆրանցիսկը լրագրողներին:

Նույնասեռականներին արժանապատվորեն վերաբերվելու Ֆրանցիսկի կոչերը տարբերվում են նրա երկու նախորդների մոտեցումից և վարվելակերպից:

Ֆրանցիսկը այդ մասին հայտարարել է ինքնաթիռում, երբ վերադառնում էր որպես պապ Բրազիլիա կատարած իր առաջին միջազգային այցից:

76-ամյա Ֆրանցիսկը հարցազրույցի ժամանակ նաև հայտնել էր, որ Վատիկանում բնակվող Բենեդիկտը կարծես իր տանը բնակվող իմաստուն լինի, որին կարելի է դիմել խորհուրդ ստանալու համար:

 

Բաղդադում և Իրաքի այլ հատվածներում իրականացված պայթյունների արդյունքում զոհվել է 43 մարդ

iraq-bombings-story-topՈստիկանության տեղեկություններով՝ երկուշաբթի առավոտյան Իրաքի տարածքում պայթյունների շարք է գրանցվել, որոնց արդյունքում զոհվել է 43 և վիրավորվել 200 մարդ:

Արտաքին գործերի նախարարը հայտնում է, որ Իրաքի թշնամիները իրկանացրել են 20 հարձակումներ:

Պետական պաշտոնյաները նշում են, որ պայթյունների մեծ մասը տեղի է ունեցել մայրաքաղաք Բաղդադում: Բոլոր հարձակումները իրականացվել են շիաներով բնակեցված տարածքների վրա:

Ոչ մի խմբավորում պայթյունների պատասխանատվությունը իր վրա չի վերցրել:

Իրաքը սունիների և շիաների միջև եղած տարաձայնությունների պատճառով բռնությունների թատերաբեմի է վերածվել:

Սունիները, սկսած Սադամ Հուսեյնի ղեկավարման շրջանից, երկար ժամանակ իրենց մարգինալացված խումբ են զգում շիա կառավարության կողմից ղեկավարվող երկրում:

CNN-ի տվյալներով՝ այս ամսվա ընթացքում Իրաքում բռնությունների արդյուքնում զոհվել է 600 մարդ:

 

Սիրիայի քրդերի ինքնակառավարումը եւ թուրքական զգուշացումները

քրդստանՀյուսիսային Սիրիայում քրդական իրողական ինքնավարությունը հետզհետե ձեւավորվում է ու կայանում: Ներքրդական բանակցություններն արդեն խոսում են իրողական ինքնավարությունը իրավական հարթություն տեղափոխելու մասին:  Եւրոպական կառույցներին այս առումով դիմումներ են կատարվում եւ  ներկայացուցչական հաստատություններ առաջացնելու ուղղությամբ բարձրաձայն քննարկումներ են տեղի ունենում: Իբրեւ թե փակ խորհրդակցություններից արտահոսքի ձեւով դուրս եկած տեղեկություններ են հրապարակվում այս բոլորը հաստատող: Նույնիսկ ինքնավար Քուրդիստանի սահմանադրության նախագիծը հրապարակային քննարկման ենթակա է:

Այս բոլորը անշուշտ  հանրային կարծիքը պատրաստելու համար է, թէ Սիրիայում քրդական ինքնավարությունը կայացման ընթացքի մեջ է եւ իբրեւ քաղաքական միավոր ճանաչման հրամայական պիտի առաջադրի: Առաջատար ուժը Ժողովրդավարական միություն կուսակցությունն է, որ այս ուղղությամբ քրդական տարբեր խմբավորումների հետ  է բանակցում:

Առաջադրանքները, որոնք հայտարարվում են Ժողովրդավարական միություն կուսակցության  կողմից, փորձում են զգուշավորություն պահել: Նրանք խնդրո առարկա չեն դարձնում Սիրիայի տարածքային ամբողջականությունը եւ ավելի օգտագործում են ինքնակառավարում բառակապակցությունը: Զգուշավորությունը սակայն երկկողմանի է. եւ հակառակ սիրիական տարբեր ճակատների հետ արձանագրված սահմանափակ միջադեպերին, թե՛ կառավարական եւ թե՛ հակակառավարական ուժերը զգուշավորության սահմանագիծը թվում է թե հարգում են քրդերի նկատմամբ:

Խնդիրը սակայն, սիրիական կողմերի նկատմամբ եւ փոխադարձաբար կիրառվող քաղաքականություններին չի վերաբերում, որքան այս զարգացումներով հիմնական մտահոգ եւ անհանգիստ վիճակ ցուցաբերող Անկարային:

Թե՛ թուրքական եւ թե՛ միջազգային մամուլը խոսում է անցնող ուրբաթ Անկարայից հնչած  ազդարարության մասին: Վարչապետ Էրդողանը զգուշացրել էր քրդերին հյուսիսային Սիրիայում Թուրքիայի անվտանգությանը սպառնացող քայլեր առնելիս` ակնարկելով ինքնավար Քուրդիստանի հայտարարության հավանականությանը:

Նման ոճով, կիսասպառնական հայտարարություններով Անկարան միայն Սիրիայի վարչակարգին եւ Սիրիայի քրդերի հետ չէ, որ խոսում է: Եգիպտոսում ծայր առած շարժումը, իսլամական վարչակարգի տապալումը հայտնապես խոր անհանգստության է մատնել Թուրքիայի իսլամական վարչակարգի ղեկավարներին: Կահիրեի եւ Անկարայի իշխանությունների երեւութական դիմագծերը, անշուշտ տարբեր հանգամանքներով ու պայմաններով զուգահեռներ ունեն (ունեին): Իսլամական վարչակարգերը, որոնց հակակշիռը զինվորականությունն է, որ երկրի ու պետության շահերից մեկնած միջամտություն կատարելու մղձավանջի տակ  է պահում գործող իշխանություններին:

Իսլամական վարչակարգի տապալումը Կահիրեում կշարունակի անհանգիստ վիճակում պահել նույն բնութագիրը ունեցող թուրքական իշխանություններին: Առանց մոռանալու անշուշտ, որ Եգիպտոսը, Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան հիմնական մրցակիցներ են արաբական աշխարհի եւ հատկապես սուննի զանգվածի վրա ազդեցություն բանեցնելու առաջնային գործոնի դիրքը գրավելու մրցավազքում:

Սակայն, եթե Եգիպտոսում գաղափարակից վարչակարգի տապալումը անհանգստացնում է Անկարայի վարիչներին, Սիրիայում քրդական ինքնավարության կայացումով համաքրդական միավորման ուրվականը շատ ավելի խոր տագնապի  է առաջնորդում Էրդողանին ու իր վարչախմբին: Այս մեկը արդեն Թուրքիայի տարածքային ամբողջականությանը սպառնացող լրջագույն վտանգ է, որը օրից  օր ավելի տեսանելի  է դառնում:

Հիմա նայենք ընդհանուր համապատկերին` Անկարայից դիտված: Վայրիվերումներով հատկանշվող եւ հաճախ մրցակցային լարվածությամբ դրսեւորվող հարաբերություններ Իրանի հետ. ոչ միայն խզված, այլ թշնամական հարաբերություններ Դամասկոսի հետ, սպառնական մոտեցումներ հյուսիսային Սիրիայում ստեղծված ինքնավար Քուրդիստանի հետ: Եւ փակ սահմաններ Հայաստանի Հանրապետության հետ:

Հիշե՞նք, որ ոչ հեռու անցյալում Անկարայի արտգործնախարարությունը հոխորտում էր «զրո խնդիրներ հարևանների հետ» կարգախոսով:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բրիտանիայում արքայազն Ջորջի նկարով փսխելու տոպրակներ են թողարկել

o_802572Քեմբրիջյան արքայազնը դեռ երկու շաբաթական չի դարձել, սակայն բրիտանական գանձարանը  հասցրել է հարստացնել  380 մլն դոլարով: Վերջին շաբաթ երկրում 95 մլն դոլարի խմիչք է գնվել: Գործարարները սկսել են հուշանվերներ ու ապագա միապետի պատկերով զանազան ապրանքներ թողարկել:

Դիզայներ Լիդիա Լեյթը հույս ունի, որ մարդիկ, որոնք արդեն հասցրել են ատել Քեմբրիջի արքայազնի պատկերով հուշանվերային արտադրանքը, կգնեն փսխելու տոպրակները: Դրանց ձևավորումը Լեյթի համար վաղուց է վերածվել բարի ավանույթի: Նա  փսխելու տոպրակների դիզայնի վրա աշխատել է արքայազն Ուիլյամի հարսանիքից առաջ, Եղիսաբեթ թագուհու հոբելյանից առաջ: Արքայազն Ջորջի պատկերով փսխման տոպրակները հարմար է բաժանել  Գլազգոյում գտնվող Domenico Crolla պիցերիայի հաճախորդներին, որի տնօրինությունը  երջանիկ թագավորական զույգի պատկերով հատուկ պիցա  է պատրաստում: Այդ արտադրատեսակը մեծ պահանջարկ ունի: նման  յուրաքանչյուր կարկանդակը պատրաստելու համար 90 րոպե է պահանջվում:

Նախարարին հրապարակայնորեն նվաստացրել են

ol3001375082333Եվրամիության անդամ պետություններից մեկի ներգաղթի հարցերով զբաղվող սևամորթ կին նախարարին նվաստացրել են` հրապարակային ելույի ժամանակ նրա վրա արքայախնձոր նետելով: Խոսքը տիկին Սեսիլ Կիենգեի մասին է, որը ծնվել է Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում, սակայն հիմա Իտալիայի լիիրավ քաղաքացի է ու այդ երկրի  ներգաղթի հարցերով նախարար: Դեպքը, որ  կատարվել է Չերվիա քաղաքում,նրա ելույթի ժամանակ, տեղի ազգայնականների պատասխանն էր նախարարի` իտալական հողում ծնված յուրաքանչյուր երեխային քաղաքացիություն տալու առաջարկին:

Տիկին Կիենգեն բազմիցս է ռասիստական հումորների թիրախ  դարձել, իսկ Սենատի փոխնախագահ Ռոբերտո Կալդերոլին նրա մասին ասել է, թե այդ կնոջը նայելով կարելի է կարծել, թե նա օրանգուտան է:

Ուզբեկական թերթն Իսլամ Քարիմովին փադիշահ է հայտարարել

pic_8827a3dfffc7b4208b037d9f96931bfbՈւզբեկական “Թուրքիստան” թերթում մի մեծ հոդված է լույս տեսել նաագահ Իսլամ Քարիմովի գովաբանությամբ: Ընդ որում հանրապետության նախագահը հոդվածում փադիշահ է անվանվում:

“Հազար անգամ շնորհակալ ենք բարձրյալին, այն բանի համար, որ նա մեզ նման իմաստուն ու արդարամիտ փադիշահ է տվել: Ամենուրեք պատերազմներ են, աղքատություն է տիրում, տնտեսական ճգնաժամ է, իսկ մենք շարունակում ենք զարմացնել աշխարհը արարումների  մեր հաջողություններով: Միթե մեր անկախ երկրի վստահ քայլերն անցած 22 տարում մեր խելացի քաղաքական գործիչ իսլամ Քարիմովի իմաստուն վաստակը չեն”,-ասում է հոդվածագիրը:

Փադիշահը միապետական տիտղոս է, որ կրում էին կառավարիչները, մասնավորապես` Օսմանյան կայսրությունում ու Մեծ մողոլների կայսրությունում: Նման դիմելաձևերը, ինչպես նշում է “Ֆերգանան”, ընդունված է հարևան Տաջիկստանում. Այնտեղ հանրապետությունը ղեկավարող Էմոմալի Ռահմոնին դիմում են “Չանոբի օլի (“ձերդ գերազանցություն”): Տարածաշրջանի մեկ ուրիշ հանրապետությունում` Ղազախստանում, Նուրսուլթան Նազարբաևն ունի պաշտոնական “Ելբասի” տիտղոս (“Ազգի առաջնորդ”), իսկ Թուրքմենիայում հանրապետության նախագահ Գուրբանգուլի Բրդիմուհամեդովը գրեթե պաշտոնապես կրում է “Արխադաշ” (“հովանավոր”) տիտղոսը, իսկ նրա կառավարման ժամանակաշրջանը հայտարարվել է Հզորության ու Երջանկության դարաշրջան:

Իսլամ Քարիմովը Ուզբեկստանը փաստացի ղեկավարում է 1989-ից (երբ նա զբաղեցրեց Ուզբեկական ԽՍՀ-ի ԿԿ- առաջին քարտուղարի պաշտոնը: Նա նախագահ է ընտրվել 1991-ին:

Կաննի ցուցահադրությունից 40 մլն եվրո արժողության զարդ է գողացվել

i (1)Կաննի ցուցահադրությունից 40 մլն եվրոյի ոսկերչական զարդ է դուրս բերվել:Leviev ընկերության ցուցահադրությունը, որը պատկանում է իսրայելցի միլիարդատեր Լև Լեվևին, անց էր կացվում  Կաննում գտնվող Intercontinental Carlton  հյուրանոցում:

Նշենք, որ սա Կաննում այս տարվա  առաջին  թալանը չէ: Ավելի վաղ ցուցադրությունից գողացվել էր  1,1 մլրդ  եվրո արժողության Chopard-ի զարդեր ,  De Grisogono ոսկերչական տան 1,9 մլրդ եվրոյանոց  մանյակ:

Սկսվել է ածխաթթու գազը բազալտի մեջ թաղելու փորձը

pic_9f515ae0a88a8f5447a31e3fe984dc53 (1)ԱՄՆ էներգետիկայի Հյուսիս-արևմտյան խաղաղօվկիանոսյան լաբորատորիայում մասնագետները սկսել են ածխաթթու գազը բազալտի մեջ թաղելու գործը: Առաջիկա 2 շաբաթում նրանք 1000 տ գազ են սրսկելու  մեկ կմ խորության վրա գտնվող բազալտի ծակոտկեն շերտի մեջ, ապա կուսումնասիրեն լեռնապարի կողմից դրա ներծծման գործընթացը: Ուսումնասիրության մանրամասները ներկայացված են  Nature news-ում: Ներկայացված նախագիծը ջերմոցային գազերը բազալտային լեռնապարներում թաղելու խնդրի լուծման 2 տարբերակնրից մեկն է: Նախնական փորձերն ու մաթեմատիկական մոդելավորումը ցույց են տվել, որ 10-15 տարվա ընթացքում բազալտը կարող է կլանել  ապարի մեջ սրսկված գազի 20-25 %-ը, սակայն այդ տվյալները գիտնականները մտադիր են ստուգել իրական հորատանցքերում փորձեր կատարելով:

Երկրաքիմիկոսները ենթադրում են, որ ածխաթթու գազը ռեակցիայի մեջ է մտնում բազալտի մեջ առկա նյութերի հետ ու դրա հաշվին վերածվում չլուծվող ձևի` ստեղծելով կրային նստվածքներ: Այդ մեթոդիկան վերջին տասը տարում մշակել են տարբեր հետազոտական խմբեր: Գիտնականները կարծում են, որ լեռնապարների կողմից  ածխաթթվի քիմիական կլանումը ավելի հուսալի է, քանի որ  թաղված գազը հաստատ չի կարող  այդտեղից դուրս գալ:

Սպանել են ֆերմեր Խաչատուր Ղազարյանի երեխաներին

5908670c4dce3e4503e9a67262cc8fce_180x180Հուլիսի 28-ին, վաղ առավոտյան, անհայտ անձը մտել է Խաչատուր Ղազարյանի տուն ու հաշվեհարդար տեսել  նրա 16- ամյա որդու և 11-ամյա դստեր հետ: Խաչատուր Ղազարյանը ՌԴ Ստավորոպոլի մարզի Լիսոգորսկում ֆերմերային տնտեսություն ունի.զբաղվում է խոշոր երջրավորների բազմացմամբ:

Հետաքննության վարկածի համաձայն, հենց Խաչատուր Ղազարյանն է եղել մարդասպանի թիրախը, սակայն ճակատագրի բերումով, այդ գիշեր երեխաները հեռուստացույց դիտելու խնդրանքով տեղափոխվել են այն սենյակ, ուր սովորաբար հայրն է քնում:  Խաչատուր Ղազարյանն արթնացել է առավոտյան, երբ վիրավոր  կինը` Թամարա Ղազարյանը,  ներս է վազել ու բղավել, որ Լիանան ու Արսենը սպանված են:

Դիմակավորված մարդասպանը սողոսկել է Ղազարյանների բնակարան ու դիպուկ հարվածով սպանել երեխաներին: 11-ամյա Լիանան տեղում մահացել է, իսկ Արսենին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա  նույնպես մահացել է: Ծանր վիրավորվել է նաև երեխաների մայրը.փամփուշտը մտել է ծնոտից  ատամի մեջ: Կնոջ վերքը մշակվել է, նա տուն է վերադարձել:

Հիմնական վարկածի համաձայն, հարձակման պատճառը Խաչատուր Ղազարյանի ծավալած գործունեությունն է. նա ոչ մեծ անասնաբուծական ֆերմա ունի:

Աճպարարն իր հնարքով սարսափահար է արել անցորդներին(տեսանյութ)

hqdefaultԱՄՆ-ում հայտնի աճպարար Էնդի Գրոսը սարսափազդու հնարք է արել փողոցում:

Մարդիկ, որ ոչինչ չկասկածելով հանգստանում են պուրակում, տեսնելով  մեկին,  ում վերևի ու նեքևի հատվածներն  իրարից անջատ են,  լեղապատառ են լինում:

Գրոսը ձեռքով բռնել է սեփական ոտքերը` ձևացնելով երկու մասի կիսած մարդու, սարսափազդու մռնչում է և բառ չի արտաբերում:

Հիմնականում բոլորը սարսափում են, սակայն հատուկենտ մարդիկ կան, որոնք ուրախ արձագանքում են Գրոսի հնարքին:

Էնդի Գրոսն ամենապահանջված աճպարարն է ԱՄՆ-ում: Ամեն տարի նա ավելի քան 150 շոու է տալիս թատրոններում, կազինոներում, զբոսանավերում ու քոլեջներում:

“Կիսած մարդը” Գրոսի ֆիրմային հնարքն է համարվում:

Իսպանիայում այսօր հոգեհանգստյան արարողություն է կատարվելու

130729044232_spain_train_makeshift_shrine_304x171_apԻսպանական Սանտյագո-դե-Կոմպոստելա քաղաքում հոգեհանգստյան արարողություն կմատուցվի երկաթուղային պատահարի զոհերի հիշատակին, որին կմասնակցեն երկրի վարչապետ Մարիանո Ռահոյն ու թագավորական ընտանիքի անդամներ:

Գնացքի մեքենավար Ամոյին դեռևս պաշտոնապես մեղադրանք չի ներկայացվել:

2 ժամ տևած հարցաքննությունից հետո, դատարանը 52-ամյա մեքենավարին բաց է թողել պայմանով, որ նա ամեն շաբաթ պետք է ներկայանա դատարան ու չլքի երկիրը: Նրա անձնագիրն առգրավել են, իսկ մեքենա վարելու իրավունքը` կասեցրել:

Գնացքի “սև արկղը” գտնվում է  ողբերգության հետաքննությամբ զբաղվող դատավորների ձեռքի տակ:

Իտալիայի հարավում ավտովթարի հետևանքով զոհվել է 36 մարդ

iԻտալիայի հարավում  ավտոբուսն ընկել է 25 մ բարձրությունից, ինչի հետևանքով զոհվել է 36 մարդ:

Դեպքը կատարվել է կիրակի երեկոյան:  Ուղևորատար ավտոբուսը  Բարի ու Նեապոլ քաղաքներն իրար կապող տարածաշրջանային ավտոճանապարհով  ընթանալիս, Ավելինոյի հատվածում ընկել է : Կենդանի է մնացել ավտոբուսի 11 ուղևոր: Բոլորը լուրջ վնասվածքներ են ստացել: Ճանապարհի այն հատվածը, որտեղ կատարվել է վթարը, դժվարին է համարվում, քանի որ բլուրների մեջ է ընկած ու ոլորաններ շատ կան: Նախնական վարկածի համաձայն, ՃՏՊ-ն կարող է  արգելակման համակարգում անսարքության հետևանք եղած լինի:

Այսօր Վագրի միջազգային օրն է.վայրի բնության մեջ մնացել է 5 հազար գիշատիչ

o_804673Հուլիսի 29-ը Վագրի միջազգային օրն է,որն ընդունվել է 3 տարի առաջ, այն պետությունների կողմից, որոնց տարածքում բնակվում են վագրեր: Ամբողջ աշխարհում, վայրի բնության մեջ հաշվվում է շուրջ 5 հազար վագր: Նրանցից 150-նն ապրում է Ռուսաստանում, Հեռավոր Արևելքում: Իսկ վերջին տարիներին հաջողվել է  ամուրյան վագրի պոպուլյացիայի անկումը կասեցնել:

Վերջին 100 տարում վագրերի թվաքանակը կրճատվել է 25 անգամ ու շարունակում է նվազել: Երկրները, որտեղ վագրեր կան, արդեն մտահոգված են նրանց տեսակը վերականգնելու խնդրով:

Ջասթին Բիբերը թքել է հյուրանոցի ներքևում հավաքված երկրպագուների վրա

Justin Bieber was pictured hurling saliva over a sea of waiting fans8Վերջին շրջանում նրա վատ պահվածքը ցածրացնում է նրա վարկանիշը:

Սակայն հինգշաբթի Ջասթին Բիբերը կրկին աչքի է ընկել իր վատ պահվածքով՝ հյուրանոցի պատշգամբից թքելով ներքևում հավաքված երկրպագուների վրա:

Տորոնտոյում կայանալիք իր համերգից առաջ փոփ աստղը իր հրճվող ընկերների մոտ ցույց է տվել իր կարծիքը իրեն երկրպագող աղջիկների նկատմամբ՝ նրանց վրա թքելով:

Justin Bieber was pictured hurling saliva over a sea of waiting fans7Այդ զզվելի արարքից հետո աստղը իրեն լավ է զգացել և սկսել է ծիծաղել իր ընկերների հետ:

Այնուհետև նրա ընկերները հավաքվել են նրա շուրջը և երգիչը սկսել է իր հեռախոսով նկարել ներքևում կատարվող իրարանցումը:

Բիբերը, տեսնելով իր երկրպագուների բանակի արձագանքը, ավելի է հրճվել և սկսել է նրանց նկարահանել իր հեռախոսով:

Իր ընկերների հետ Բիբերը պարզապես սկսել է հեգնանքով ծիծաղել հենց նոր իր թուքից թրջված մարդկանց վրա:

Աստղը այդ դեպքի ընթացքում այն նույն հագուստով է եղել, ինչ կրել էր ավելի վաղ Instagram կայքում տեղադրված հոլովակում, որտեղ երևում է, թե ինչպես են նրա երկրպագուները հավաքվել Տորոնտոյի հյուրանոցի առջև:

Նա հոլովակի տակ մեկնաբանություններում նշել էր, որ ինքը առավոտյան արթնացել է և տեսել իր երկրպագուներին, որոնք աշխարհի ամենալավ երկրպագուներն են:

 

Սիրիացի գրոհայինները Հալեպում կոտորած են կազմակերպել.սպանված է 123 մարդ

o_804178Այսօր սիրիացի գրոհայինները Հալեպում սպանել են 123 մարդու,որոնցից մեծ մասը խաղաղ բնակիչներ էին: Սիրիայում այս ջարդի մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը վկայակոչելով  САНА տեղեկատվականին:

Տեխասցի զույգը հարձակման է ենթարկվել հազարավոր մեղուների կողմից

Killer-bee30,000 մեղուներից բաղկացած մեղվապարսը հյուսիսային Տեխասում հարձակվել է իրենց ձիերին վարժեցնող զույգի վրա: Մեղուների խայթոցներից կենդանիները սատկել են:

Ըստ Fort Worth Star-Telegram-ի տեղեկությունների՝ մեղուները 44-ամյա կնոջը խայթել են 200 անգամ, իսկ նրա ընկերոջը՝ 50:

Կինը հայտնում է, որ մեղուները իրենց ցած են գլորել և հետապնդել՝ ավելացնելով, որ փրկարարները փրփուր են լցրել իրենց վրա մեղուներին ցրելու համար, իսկ ձիերին տարել են անասնաբուժի մոտ:

Ամեն դեպքում երկու ձիրեն էլ սատկել են մեղուների խայթոցներից, իսկ մեղուները այժմ հետազոտվում են դրանց տեսակը պարզելու համար:

 

Թուրքիայում ձերբակալել են մկնաբազեի Իսրայելի օգտին լրտեսություն անելու համար

This kestrel was held in Turkey on suspicion of spying for the IsraelisՊետական պաշտոնյաները տեղեկացվել են, որ գաղտնի ծառայություն իրականացնող գործակալ է հայտնաբերվել, սակայն նրանց հանձնել են մի մկնաբազե:

Թռչունը բռնվել է Թուրքիայում Իսրայելի օգտին  լրտեսություն անելու կասկածանքով, երբ նրա ոտքին ամրացված մետաղյա օղակի վրա հայտնաբերել են հետևյալ բառերը «24311 Tel Avivunia, Իսրայել»:

Ալթինայվա գյուղի կասկածամիտ բնակիչները թռչունին հանձնել են տեղի կառավարչին:

Սակայն թռչունը ազատ է արձակվել, երբ ռենտգենյան ճառագայթներով քննության արդյունքում պարզվել է, որ նրա մեջ ոչ մի լրտեսական սարք չկա, իսկ օղակը թռչունին ամրացրել էին հետազոտողները թռչունների միգրացիան ուսումնասիրելու համար:

Ամեն դեպքում ռադիոգիրը «Իսրայելի գործակալը» վերնագրի ներքո հայտնվել է թուրքական Միլիյեթ թերթի շապիկին:

2010թ-ից ի վեր Անկարայի և Երուսաղեմի հարաբերությունները լարված են, երբ իսրայելցի դեսանտային զինվորը նավի վրա սպանել էր ինը թուրք ակտիվիստների՝ նպաստելով Գազայի գոտու բլոկադայի ճեղքմանը:

 

Ամուսնության լավագույն օրը

pic_13ea24e7afaff8e7ca2849673902be6dԴանիացի աստղագուշակները նշել են, թե որ օրն է 2013-ին ամենահարմարն ամուսնության համար: Ըստ նրանց, այդ օրը սեպտեմբերի 7-ն է, առավոտյան 10:35-ը:

Հենց այդ օրն ու ժամին են Մարսն ու Վեներան  երկնքում գրավում այնպիսի դիրք, որ մոլորակների ազդեցությունը բարերար է անդրադառնում ամուսնանալ պատրաստվողների վրա: Մարսն ու Վեներան, որպես արական ու իգական էներգիաների մարմնավորում, իբր սիրահարներին երաշխավորում են երջանիկ ու երկար տարիների համատեղ կյանք:

Աստղագուշակների հայտարարությունը հետաքրքրել է տեղի իշխանոսւթյուններին ու  որոշվել է  այդ օրը քաղաքապետարանի առջև ակցիա կազմակերպել :

Ակցիայի պայմանների համաձայն, կարելի է  գալ ու գրանցել ամուսնությունը` առանց  դիմումի նախնական ձևակերպման: Պաշտոնյաներն ասում են, որ իրենք չեն  հավատում աստղագուշական նախապաշարումներին, սակայն աստղագուշակների գաղափարն իրենց հետաքրքիր է թվացել:

Ոմանք քաղխորհրդի որոշմանը կասկածամտորեն են վերաբերում: Օրինակ, գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչն ասել է, որ խորհրդականների այդ քայլը ծիծաղ է առաջացնում:”Խորհուրդը հասարակայնության մի մասն է, ոչ թե սուպերմարկետի դրամարկղային գիծ: Դա ընտանեկան արժեքների ընդհանրացում է”: Այս գաղափարի դեմ են հանդես եկել նաև եկեղեցու ներկայացուցիչները:

Իշխանություններն իրենց հերթին նշել են, որ հարգում են ամուսնության ինստիտուտը և ակցիա են հայտարարել կողմնորոշվելով Կոպենհագենի բնակիչների հարցումներին ընդառաջելով:

2013-ի սեպտեմբերի 7-ը երրորդ լուսնային օրն է ու ըստ լուսնային օրացույցի, այն այնքան էլ նպատակահարմար չէ ամուսնություն կնքելու համար:

Չիլի.նախագահի թեկնածուի հորը մեղադրում են սպանության մեջ

Бачелета МишельՉիլիում իրավապաշտպան Ֆերնանդո Կոնտրերասը հավատացնում է, որ աջցենտրիստական կոալիցիայից նախագահի թեկնածու  Էվելին Մատեի հորը պետք է սպանության մեղադրանքով դատի տալ:

Կոնտրերասը հայտարարել է, որ ինքը ապացույցներ ունի, որ գեներալ Ֆերնանդո Մատտեին մասնակցել է երկրի նախկին նախագահ Միշել Բաչելետիի հորը`  գեներալ Ալբերտո Բեչելետին կտտանքների ենթարկելուն ու սպանությանը:

Նա 2013-ին  նախագահական ընտրություններում Էվելին Մատտեի մրցակիցն է:

Բաչելետը նախագահ Սալվադոր Ալիենդեի զինակիցն էր, որին 1973-ի հեղաշրջման ժամանակ սպանեցին:

Գեներալ Բաչելետի դուստրը Չիլիի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2006-2010-ին: