Ֆրանսիացիները որոշել են կոսմետիկայում օգտագործել կենդանի խխունջներ

խխունջՀայտնի է, որ ֆրանսիացիները շատ են սիրում կարագով տապակած խխունջ սխտորով ուտել: Սակայն երկրի արևմուտքում գտնվող Շամպանյոլ կոմունայի ֆերմերը կարծում է, որ այդ արարծներին արժե կենդանի թողնել: 47-ամյա տղամարդը ասում է, որ կենդանիների արտադրած լորձը անհավատալի դրական ազդեցություն է ունենում մաշկի վար, հաղորդում է  Reuters:

Լուի Մարի Գեդոնը հայտարարել է, որ խխունջի արտադրած լորձը  լի է կոլագենով, գլիկոլյան թթվով, հակաբիոտիկներով և այլ միացություններով, որոնք նպաստում են մաշկի բջիջների վերակենդանացմանը և վերացնում կնճիռները: Ֆերմերը մշակել է գաղտնի տեխնոլոգիա լորձ հավաքելու համար և շուտով պատրաստվում է “խխունջի հեղափոխություն” կոսմետիկայի բնագավառում:

Այժմ նա զբաղված է իր մտադրությունը հոսքագծի վերածել, պլանավորելով հաջորդ տարի հավաքել 15 տոննա խխունջի լորձ: Ֆերմերը ասում է, որ ինքը արդեն 25 տարի խխունջ է բազմացնում, վերջին երեք տարում նա նա նյութը հավաքել է ձեռքով, բայց վերջերս վարձել է ինժեներների անկախ մի թիմ, որոնք կարողացել են այդ պրոցեսը ավտոմատացնել: Այս նախագծում գորդոնը 170 հազար դոլար ներդրում է կատարել:

Ֆերմերը պարծենում է, որ արդեն պայմանագիր է կնքել երեք տեղական կոսմետիկական լաբորատորիաների և մի փարիզյան ընկերության հետ, որը աշխարհի խոշորագույն կոսմետիկական բրենդերից մեկի համար մշակում է երիտասարդացնող միջոցներ: ” այդ հաճախորդները արդեն ինձ մոտ պատվիրել են մոտ 3հազար տոննա լորձ”,-ասում ֆրանսիացին: к

Խխունջի լորձը արդեն օգտագործվում է կոսմետիկական ապրանքների մեջ, որոնք վաճառվում են Ասիայում և Հարավային Ամերիկայում, Եվրոպայում այն դեռ բավականաչափ ճանաչված չէ: Իսկ Ճապոնիայում կան հատուկ սպա սալոններ, որտեղ հաճախորդների դեմքին շարում են մի քանի կենդանի խխունջ, որպես կոսմետիկ պրոցեդուրա:

Տղամարդը գողացել է ալիգատորին`թաքցնելով նրան շապիկի տակ, տեսանյութ

Վտանգավոր հանցագործություն է կատարել արևմտյան Վիրջինիայի մի բնակիչ: Նա այցելել է կենդանիների խանութ և գողացել երեք ամսական ալիգատորին`թաքցնելով նրան շապիկի տակ: Վաճառողները միայն մեկ օր հետո են հայտնաբերել կորուստը: Նրանք ոչ մի կերպ չէին կարողանում հավատալ, որ ինչ որ մեկը կարողացել է փախցնել  ատամնավոր գիշատչին, հաղորդում է Huffington Post:

“Գողերը երկուսն էին: Մեկը շեղեց մայրիկի ուշադրությունը, իսկ մյուսը կատարեց իր կեղտոտ գործը”,-հայտարարել է վաճառող Էնտոնի Վիլյամսը, որը աշխատում է իր մայրիկին և մորաքրոջը պատկանող կենդանիների խանութում: Մի քանի օր առաջ նա պատրաստվել է կերակրել սողունին, երբ նկատեց , որ նա չկա: կենդանին բավականին խոշոր էր և արժեր 300 դոլար:

Բարեբախտաբար խանութում տեսախցիկներ կան տեղադրված: Դիտելով տեսագրությունը, տերերը ճանաչել են, որ հանցագործը իրենց մշտական հաճախորդն է, որը տանը արդեն ուներ ալիգատոր: Վաճառողն ասում է, որ գողությունը կարող էր ծանր նստել գողի վրա, քանի որ երիտասարդ կոկորդիլոսների ատամները սովորաբար ավելի սուր են քան մեծերինը: Վիլյամսը կասկած չունի , որ հանցագործը տուժել է:

Այնուամենայնիվ խանութի տերերը ոստիկանությանը հայտնել են սողունների սիրահարի անունը: Իրավապահները կոկորդիլոսին վերադարձրել են խանութ:

Ողբերգության ականատես.գնացքը կարծես ինձ վրա էր սլանում

130724171530-01-spain-train---restricted-horizontal-galleryԱմբողջ աշխարհն և Իսպանիան ցնցված են գնացքի կործանումից, որը Սանտյագո-դե-Կոմպոստելա քաղաքից ոչ հեռու դուրս էր եկել ռելսերից: Գնացքում ավելի քան 200 ուղևոր կար, որոնցից 77 զոհվել են:

Ականատեսները պատմել են, փե ինչ սարսափ է տիրել վթարի վայրում: Գնացքը սլացել է հսկայական արագությամբ, չնայած այն հատվածում, որտեղ պատահել է ողբերգությունը,շրջադարձի պատճառով  արագությունը սահմանափակվում է մինչև 80կմ ժամում: Նախնական տվյալների համաձայն դեպքը պատահել է տեխնիկական անսարքության պատճառով:

 

Տեղի 39-ամյա բնակիչ Ֆրանցիսկո Օտերոն դեպքի պահին իր ծնողների տանն էր: Նրանց տունը գտնվում է ոչ հեռու երկաթգծից, հաղորդում է The Local-ը: Տղամարդը ասում է, որ լսել է հարվածի ձայն և կարծել է թե երկրաշարժ է տեղի ունեցել:  “Առաջինը ես տեսա կնոջ մարմին, մինչ այդ ես երբեք դիակ չէի տեսել: Ես ուշադրություն դարձրի, որ վթարից հետո լռություն տիրեց, ես նկատեցի ծուխ և ոչ մեծ կրակ”-հիշում է նա:

“Իմ հարևանները փորձում էին մարդկանց դուրս հանել, որոնք փակված էին վագոնների մեջ,-ասում է ականատեսը:-Ինչ որ մեկին օգնում էին դուրս գալ սովորական խարտոցի միջոցով: Դա աներևակայաել էր”:

 

Մյուս ականատեսը`Ռիկարդո Մոնտեսկոն պատմել է լրագրողներին , որ գնացքի վագոնները շրջադարձի ժամանակ լցվեցին իրար վրա: “Շատ ուղևորներ մնացել էին սեղմված մեջտեղի վագոններում: Մենք փորձում էին դուրս գալ, երբ գիտակցեցինք, որ գնացքը այրվում է: Ես երկրորդ վագոնում էի, իսկ այնտեղ կրակ էր: Ես տեսա դիակներ”,- BBC -ին պատմել է ողբերգությանից  ցնցված ականատեսը:

Հուլիսի 25-ին այդ տարածքում անց էր կացվելու կրոնական տոնին նվիրված փառատոն: Սովորաբար այդ ժամանակ գալիս են զբոսաշրջիկներ և ուխտավորներ նաև արտասահմանից: Այժմ այնտեղ տոնի փոխարեն սգի արարողություն տեղի կունենա:

Վերջին տեղեկություններով, գնացքի մեքենավարը արդեն ցուցմունք է տալիս: Իսպանական իշխանությունները չեն կասկածում, որ ԱՊ տեղի է ունեցել արագությունը գերազանցելու պատճառով: Ենթադրվում է, որ մեքենավարը 220կմ ժամ քշել է անսարքության պատճառով: Չնայած ուրիշ թվեր էլ են ասվում, բայց հարկավոր է ճշտել: Ահաբեկչության վարկածը Իսպանիայում հերքում են:

 

Ջուլիան Ասանժը Wikileaks անվամբ կուսակցություն է ստեղծում

467Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը քաղաքական կսուսակցություն է ձևավորում Ավստրալիայի վերին պալատում կայանալիք ընտրություններին մասնակցության համար: Դրա մասին նա տեսակապով  հայտնել է Լոնդոնում  Էկվադորի դեսպանությունից, որտեղ թաքնվում է անցած տարվանից:

Բրիտանական իշխանությունները փորձում են հասնել Ասանժին ` Շվեդիա արտահանձնմանը, որտեղ նրան մեղադրում են սեքսուալ բռնության մեջ:

Ասանժի խոսքով, իր Wikileaks կուսակցությունն Ավստրալիայի դաշնային սենատ 7 թեկնածու կներկայացնի: Իսկ կուսակցական ցուցակը կգլխավորի  ինքը` Ասանժը:

Հիլարի Քլինթոնը վստահ գնում է դեպի նախագահություն

ol3001374740945«McClatchy-Marist Poll» հրապարակած վարկանշի համաձայն, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2016-ին Միացյալ նահանգների նոր նախագահ դառնալու բոլոր շանսերն ունի: Ըստ այդ վարկանշի, պարզ է դառնում, որ Քլինթոնի ժողովրդականությունը գրեթե 5 անգամ գերազանցում է իր դեմոկրատ-գործընկեր Ջո Բայդենի նույն ցուցանիշը, իսկ դա նշանակում է, որ Հիլարին էականորեն ավելի մեծ շանսեր ունի դեմոկրատական ուժի կողմից առաջադրվելու  որպես ԱՄՆ նախագահի թեկնածու:

Ավելի վաղ Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ իր հարազատ երկիրը  լրիվ հասունացել է այն բանի համար, որ պետությունը կին ղեկավարի: Նա հավելել է, որ շատ կուզենար ամերիկյան ժողովրդի համար նման կարևոր իրադարձության ականտեսը դառնալ:

Վերելքը դեպի Ֆուձի արդեն վճարովի է

i (4)Ճապոնացիների համար սրբազան Ֆուձի լեռը բարձրանալն այսուհետ վճարովի է լինելու: Քնած հրաբխի բարձունք ելնելու վճարը 1000 իեն է սահմանվել կամ` 10 դոլար: Վերելքի համար գումար կգանձվի միայն մինչև օգոստոսի 3-ը: Հավաքված գումարն իշխանությունները մտադիր են ծախսել առաջին հերթին աղբահանության վրա: Հունիսից Ֆուձի լեռը ներգրավված է ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության ցուցակում: Վերջին անգամ այն ժայթքել է 1708-ին:

Լեռան բարձրությունը 3773 մ է, տարեկան այդ բարձունքը հաղթահարում է 400 հազար մարդ: Զբոսաշրջիկների բազմությունից այնտեղ աղբակույտեր են գոյանում, ինչը  լեռան  էկոլոգիայի պաշտպանների համար սուր խնդիր է;

Մահացել է “Յանդեքսի” հիմնադիրը

pic_da0059865d56c73ceab17aabd70a007049 տարեկանում մահացել է “Յանդեքսի” հիմնադիր Իլյա Սեգալովիչը, ասվում է ընկերության պաշտոնական բլոգում.”Այսօր գիշերը նա մահացավ: Ամեն ինչ կատարվեց շատ արագ ու անսպասելի”,-գրում է նրա գործընկեր Արկադի Վոլոժը: մահվան պատճառը չի նշվում:

Իլյա Սեգալովիչը ծնվել է 1964-ին: 90-ականներին նա իր համադասարանցի Արկադի Վոլոժի հետ հորինեց “յանդեքս” բառը` տեղեկությունների որոնողական տեխնոլոգիայի համար, որը նրանք մշակում էին: Հետագայում Սեգալովը նաև Ռունետի  ստեղծման ակունքների մոտ էր կանգնած, իսկ վերջին տարիներին զբաղեցնում էր “Յանդեքսի” տեխնիկական տնօրենի պաշտոնը:

Բացի այդ, նա կնոջ Մարիայի հետ զբաղվում էր “Մարիայի երեխաները” բարեգործական կազմակերպության գործունեությամբ:

“The Telegraph”.Սիրացի ապստամբներն անցնում են Ասադի կողմը

an3001374679040Բրիտանական “The Telegraph” թերթը գրում է, որ հարյուրավոր ապստամբներ անցել են Ասադի կողմը`   չհավատալով հաղթանակին ու վախենալով իսլամիստ ծայրահեղականներից: Խոսքը սիրիացի դասալիք զինվորների մասին է , որոնք փախել էին Ասադից, սպասելով ընդդիմադիրների շուտափույթ հաղթանակին ու հիմա վերադառնում են այն շրջանները, որտեղից բանակը դուրս է հանել ընդդիմադիրներին:

Նրանց ընդունման համար հատուկ ծառայություն է ստեղծվել`”հաշտեցման նախարարություն”: Ասադի` ներում շնորհելու մասին հրամանի հրապարակումից հետո, նրանք կվերադառնան ծառայությունը շարունակելու: Այդուհանդերձ, իրավիճակում վճռորոշ փոփոխությունների մասին խոսելը վաղ է, գրում է թերթը: Վերադարձողների թիվն ընդդիմադիրների հետ կռվող դասալիքների համեմատությամբ  այնքան էլ մեծ չէ:

Մեծ Բրիտանիայի նորածին արքայազնին անվանակոչել են

130724083533_9_car_seat_gettyՄեծ Բրիտանիայում արքայազն Ուիլյամն ու նրա կինը` Քեյթ Միդլթոնը լրագրողներին ցույց են տվել իրենց երեխային, ու հայտնել, որ նրան անվանակոչել են Ջորջ Ալեքսանդր Լուի:

Արքայազնի լրիվ անունը տիտղոսի հետ հնչում է`Ձերդ արքայական պայծառափայլություն արքայազն Ջորջ Քեմբրիջցի:

Մեքսիկայի նախագահին վիրահատելու են

imgpreviewՄեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյին վիրահատելու են.հեռացնելու են վահանաձև գեղձի  վրա առաջացած պալարը:

Վիրահատությունը նշանակվել է հուլիսի 31-ին` Մեքսիկայի կենտրոնական ռազմական հոսպիտալում: Այն կտևի 90 րոպե:

Բժիշկները կարծում են, որ վիրահատությունից հետո, ապաքինման համար 4 օր կպահանջվի:

Իսպանիայում գնացք է վթարվել.զոհվել է 77 մարդ

i (2)Ողբերգության կարող էր հանգեցնել արագության գերազանցումը:

Տարածաշրջանի իշխանությունների տեղեկացմամբ, գնացքը զգալիորեն գերազանցել է թույլատրելի արագությունը ` 80 կմ/ժամ առավելագույն արագության  փոխարեն զարգացնելով 220կմ/ժամ:

Մասնագետների կարծիքով,հենց դա էլ հանգեցրել է ողբերգության:

Չեռնոգորիայում գեյ-շքերթն ավարտվել է զանգվածային անկարգություններով

i (1)ԼԳԲՏ շարժման ներկայացուցիչների վրա շշեր ու քարեր են նետել:Երկրի պատմության մեջ առաջին գեյ-շքերթը, որն անց է կացվել Բուդվա քաղաքում, ավարտվել է զանգվածային անկարգություններով. տուժել են շարժման մի քանի մասնակիցներ: Շքերթին մասնակցել է 120 մարդ, այդ թվում` ընդդիմադիրներ ու իրավապահներ: Սակայն, շքերթի հակառակորդները կարողացել են երթը կանգնեցնել` քարերով ու շշերով: Երթի մասնակիցներին օգնության է եկել 400 ոստիկան, սակայն շքերթն ավարտին հասցնել այպես էլ չի հաջողվել:

Բուշ- ավագը սափրել է գլուխը հանուն քաղցկեղով հիվանդ երեխայի

iԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը սափրել է գլուխն ի նշան քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության:

Բուշ-ավագի անվտանգության աշխատակիցներից մեկի որդին հիվանդ է լեյկեմիայով: Երեխան ընդամենը 2 տարեկան է: Պետության նախկին նախագահը որոշել է աջակցել նրան` սափրելով գլուխը: Նրա հետ նույն քայլին են դիմել անվտանգության ծառայության մի քանի աշխատակից:

Բացի այդ, օգոստոսի 10-ին տեղի կունենա բարեգործական մոտոցիկլավազք, որը կրկին կազմակերպել են այդ կազմակերպության աշխատակիցները: Երեխայի բուժման համար նախկին նախագահը գումար է փոխանցել հատուկ հիմնադրամ:

Բուշ-ավագի դուստրը` Ռոբինը, նույնպես հիվանդ էր լեյկեմիայով: Նա մահացել է 60 տարի առաջ, 3 տարեկան հասակում:

Մեքսիկայում տեղի ունեցած բախումների արդյուքում զոհվել է 22 մարդ՝ ներառյալ ոստիկաններ

mexico-michaocan-state-story

Իշխանությունների տեղեկություններով՝ Մեքսիկայում դաշնային ոստիկանության և հանցագործների բախման արդյունքում զոհվել է 22 մարդ, որից երկուսը ոստիկանության սպաներ են եղել:

Դաշնային ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ 20 զոհվածները կասկածյալ հանցագործներ են եղել: Երեքշաբթի Միչոական նահանգում տեղի ունեցած բախումների արդյունքում վիրավորվել է նաև 15 մարդ:

Դաշնային ոստիկանության տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հանցագործները վեց հարձակում են գործել նահանգի վրա:

Դաշնային սպաները փնտրում են այդ դեպքի մեղավորներին և ուժեղացնում են նահանգի անվտանգությունը:

 

Ռուս քաղաքական գործիչը հայտնել, որ Քեմբրիջի դքսուհու և դքսի նորածին որդին ևս մեկ արյունախում բրիտանական միապետ է և նրա ծնունդը չպետք է տոնել

Vladimir ZhirinovskyՌուս քաղաքական գործիչը հայտարարել է, որ Քեմբրիջի դքսուհու  և դքսի նորածին որդին 21-րդ դարի կեսերին խմելու է Ռուսաստանի արյունը, այդ իսկ պատճառով նրա ծնունդը չպետք է տոնել:

Ազգային լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ ինքը չի մտածում ժառանգի մասին, իսկ բրիտանական միապետությանը մեղադրել է իրեց երկիրը կործանելու մեջ:

Քաղաքական գործիչը այս մասին հայտնել է պետական Ռիա Նովոստի թերթին տված հարցազրույցում:

 International Business Times-ը մեջբերել է քաղաքական գործչի խոսքերը՝ նշելով  «Բրիտանական միապետությունը կործանել է մեր երկիրը: Այսօր մեր ընդդիմության ակտիվիստները գտնվում են այնտեղ, այդ իսկ պատճառով ուրախանալու առիթ չկա: Այդ իսկ պատճառով ևս մեկ բրիտանացի միապետի ծնունդը, որը 21-րդ դարի կեսերին պետք է խմի մեր արյունը չի կարող մեզ համար երջանկություն լինել»:

Այնուամենայնիվ՝ Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյանները դրական արձագանք են տվել երեխայի ծնունդին՝ այդ կապակցությամբ շնորհավորելով թագուհուն:

 

Մուհամեդ Մուրսիին երեք տարբերակ է առաջարկվել

mursi (1)Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդելֆաթահ աս Սիսին հայտարարել է, որ երկրի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիին ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար երեք տարբերակ է առաջարկվել: «Այն ամենը, ինչ կարողացել է անել Մուրսին, իշխանաթող լինելն է»,-ընդգծել է նախարարը՝ ավելացնելով, որ բանակը գործում է ժողովրդի կամքին համաձայն: Աս Սիսինի խոսքերով՝ Եգիպտոսի իշխանությունները մտադիր են մինչև վերջ հետևելու հրապարակված «ճանապարհային քարտեզին»: «Մենք պատրաստվում ենք ընտրությունների, որոնց ցանկության դեպքում կարող է ամբողջ աշխարհը հետևել»,-նշել է պաշտպանության գերատեսչության ղեկավարը:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը,  աս Սիսին իր բոլոր հայրենակիցներին կոչ է արել ուրբաթ օրը դուրս գալ հրապարակ և ձայն բարձրացնել բռնության և ահաբեկչության դեմ:

Հայ-թուրքական ուսանողական նախաձեռնությունը նոր փուլ է թևակոխում

IMG_0748  Թուրքական «Yeni şafak» լրատվական կայքը անդրադարձել է Հայաստանի ուսանողական ասոցիացիայի և Թուրքիայի ուսանողական խորհուրդի համատեղ նախագծին: Կայքը, հավատարիմ մնալով թուրքական լրատվամիջոցներին հատուկ ձեռագրին, ուսանողական համագործակցությանը տվել է քաղաքական աստառ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրների ուսանողական ներկայացուցչական մարմինների միջև համագործակցությունը սկսվել է անցած տարվա նոյեմբեր ամսին, լրագրողը այն կապում է Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտման մասին օրինագծի քննարկման հետ: «Անկախ»-ը, պարբերաբար լուսաբանելով այս նախագծի ընթացքը, կապ հաստատեց ծրագիրը իրականացնող երկու կողմերի հետ:

Մասնավորապես ծրագրի հեղինակ 5 ուսանողներից մեկը հանդիսացող Էլիֆ Շահինը «Yeni şafak»-ին տված իր հարցազրույցում պատմել է նախաձեռնության մանրամասների մասին: Շահինը մասնավորապես նշել է, որ ծրագրի շրջանակներում այս ամսվա վերջին 4 հայ ուսանող մեկ ամսվա ընթացքում կմասնակցեն Ստամբուլի Օզյեղին համալսարանի ամառային դպրոցին, հնարավորություն կունենան ստաժավորում անցնել հասարակական կազմակերպություններում: Իսկ օգոստոս ամսին նախատեսվում է թուրք ուսանողներ ուղարկել Հայաստան:

Թեմայի շուրջ «Անկախ»-ը զրուցեց նաև Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Ասատրյանցի հետ: Վերջինս հաստատեց, որ Թուրքիայի ուսանողական խորհրդի հետ շուտով իրականացվելու է ուսոնողական փոխանակման ծրագիր, որի շրջանակներում երկու երկրների ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու ամառային դպրոցի: Խոսելով հարցի քաղաքական կողմի մասին՝ Ասատրյանցը ընգծեց, որ նախաձեռնությունը բացառապես հասարակական բնույթ է կրում, չունի քաղաքական որևէ բովանդակություն և ենթատեքստ, ուսանողական միությունների երկկողմ շփումներն ու համագործակցությունը ոչ մի առնչություն չունեն Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականոցնող օրինագծի կամ այլ հարցերի հետ: ՀՈՒԱԱ-ն ապաքաղաքական  է և անկախ ուսանողական ներկայացուցչական մարմին: Այլ հարց է, որ թուրքական մամուլը առիթը բաց չի թողնում հերթական անգամ քաղաքականացնելու հարցը: Ասատրյանցը նշեց նաև, որ հայ ուսանողները Թուրքիայում կանցկացնեն ոչ թե մեկ ամիս, այլ երկու շաբաթ:

Տղամարդկնաց ուշադրությունը գրավելու նպատակով ճապոնացի կանանց վճարում են իրենց ազդրերի վրա գովազդ տեղադրելու համար

Girls in Tokyo are renting out their thighs as advertising space1Գովազդային գործակալությունը բացառիկ ձև է գտել Տոկիոյի գովազդներով ողողված փողոցներում մարդկանց ուշադրությունը գրավելու համար:

Ճապոնական մեգապոլիսի սպառողների ուշադրությունը շատ դժվար է գրավել փողոցներում առկա վահանակների, նեոնային ցուցանակների, հսկայական էկրանների առատության պատճառով, սակայն գովազդային գործակալություններից մեկը որոշել է գովազդներ տեղադրել մի այնպիսի տեղ, որ տղամարդիկ ուրախությամբ ուշադրություն կդարձնեն:

Girls in Tokyo are renting out their thighs as advertising space3Գովազդման այս նոր ձևը մեծ համբավ է ձեռք բերել և այժմ ավելի քան 3,000 կանայք գրանցվել են տարբեր ֆիրմաների արտադրանքները ժամանակավոր դաջվածքների միջոցով իրենց մարմնի վրա գովազդելու համար:

Այս նախագծի մասնակիցներից մեկը հայտնել է, որ ինքը իրեն հարմարավետ է զգում և չի կաշկանդվում իր ազդրի վրա գովազդ կրել, սակայն եթե գովազդի համար ընտրված լիներ մարմնի այնպիսի հատված, որը ինքը կամաչեր ցուցադրել, ապա ինքը դեմ կլիներ դրան:

ITV-ի տեղեկություններով քայլող գովազդային վահանակ լինելու համար մասնակիցների տարիքը պետք է լինի 18 և բարձր:

Գովազդային ընկերությունից հայտնում են, որ կանայք պետք է հագնեն կարճ շրջազգեստներ և երկար գուլպաներ, որպեսզի գովազդի վրա ուշադրություն գրավեն: Կանայք մեկ օրվա համար վաստակում են մինչև 65 ֆունտ ստեռլինգ:

 

Ֆրանսիական բանտում միասեռական մարդասպանները ամուսնացել են

489Ֆրանսիայում համապատասխան օրենք ընդունելուց հետո միասեռականների առաջին ամուսնություններից է սպանության համար դատապարտված երկու տղամարդկանց  ամուսնությունը: Այդ հանդիսավոր արարողության վկա համաձայնել է լինել իսլամական ահաբեկիչ Կարլոս Շակալը, հաղորդում է  News.Com.Au:

56-ամյա Ալֆրեդո Ստրաներին և  45-ամյա Ժերմեն Գաֆը ամուսնացել են բանտում, միասեռականների ամուսնության օրենքն ուժի մեջ մտնելուց  երկու ամիս հետո: Ստրաներին ստացել էր “մարդասպան ըստ հայտարարության” մականունը, քանի որ իր զոհերին փնտրում էր`  հենվելով համացանցի հայտարարությունների վրա: Նա սպանել է չորս մարդու և 2003թ. դատապարտվել ցմահ բանտարկության:

Ստրաներիի սիրեցյալը`  Ժերմեն Գաֆը, նստել է նույն թվին: Նա գլխատել է տղամարդուն և մասերի է բաժանել նրա մարմինը: Դատավորը նրան ուղարկել է բանտ 30 տարի ժամկետով:

Ծանոթությունից հետո սիրահարները տարօրինակ հայտարարություն են արել, որ Ֆրանսիայի այն ժամանակվա  նախարար  Ռաշիդա Դատին իրենցից տղա է ունեցել: Դրա համար մարդասպանների բանտային ժամկետին ավելացրեցին ևս  չորս ամիս: Բանտարկյալների հարսանիքին համաձայնել է մասնակցել 63-ամյա ահաբեկիչ “Շակալ” մականունով Իլյիչ Ռամարես Կարլոսը:

Մինչ բանտ ընկնելը նա համարվում էր աշխարհի ամենավտանգավոր հանցագործը` հետագայում զիջելով Ուսամա բեն Լադենին: Ներկայումս իսլամիստը ցմահ բանտարկված է:

Բանտի ներկայացուցիչները հրաժարվել են պատասխանել լրագրողների այն հարցերին, թե կթողնեն արդյո՞ք հանցագործներին ապրել մի բանտախցում :

 

Կանայք ստիպված են ավելի շատ աշխատել

ol3001374654915Այն փաստը, որ ժամանակակից շատ կանայք իրենց վրա են վերցրել ընտանիքի ֆինանսական կայունության պատասխանատվության միանձնյա պարտավորությունը, ավաղ, նրան չի ազատում ընտանեկան գործերը կատարելու անհրաժեշտությունից:

Սոցիոլոգիական զանգվածային հարցման արդյունքները ցույց տվեցին, որ չնայած այն փաստին, որ կանայք ավելի ու ավելի շատ ժամանակ են տրամադրում մասնագիտական գործունեությանը, նրանք ստիպված են  կատարել տնային աշխատանքների գրեթե 70%-ը: Նման օրինաչափություն է դիտվում նույնիսկ այն դեպքում, երբ հիմնական աշխատավայրում կինն անց է կացնում շաբաթական 30 ժամից ավելի:

Կանանց այդ ջանքերը գնահատում են եվրոպական ազգերից շվեդ տղամարդիկ, որոնք կատարում են տնային աշխատանքների 40%-ը: Ամենաքիչն իրենց կանանց ու ընկերուհիներին օգնում են հույն տղամարդիկ, որոնց ուսերին ընդհանուր հոգսերի ընդամենը 16%-ն է: