Դոլչեն ու Գաբանան Միլանում 9 խանութ են փակել

i (1)Իտալացի դիզայներներ Դոմենիկո Դոլչեն ու Ստեֆանո Գաբանան որպես բողոքի նշան 3 օրով փակել են իրենց խանութներն ու  կարի արհեստանոցները, որոնք տեղեկայված են Միլանի կենտրոնում: Դատարկված խանութների ցուցադարակներում տարբեր լեզուներով գրված է`”Ի նշան բողոքի”:Եռօրյա ակցիայի պատճառ է դարձել քաղաքային խորհրդական Ֆրանկո Դ’Ալֆոնսոյի այն  արտահայտությունը, որ սեպտեմբերին Միլանում կայանալիք նորաձևության ցուցադրությյանը Դոլչեն ու Գաբանան ցուցադրություն չպետք է անեն:”Մեզ չպետք է ներկայացնեն մարդիկ, ովքեր խուսափում են հարկերից”,-հայտնել է խորհրդականը: Ավելի ուշ նա ներողություն է խնդրել իր արտահայտության համար ու հայտնել, որ իր հայտարարությունն ադմինիստրացիայի դիրքորոշումը չի արտահայտում: Եռօրյա բողոքի դիմաց դիզայներներն ավելի քան 250 աշխատակիցներին փոխհատուցում կվճարեն: Նորաձևության Dolce&Gabbana տունը հիմնվել է 1982-ին: Իտալական ԶԼՄ-ների տվյալներով, 2011-ին ֆիրմայի շահույթը կազմել է 1,5 մլրդ դոլար: Իտալիայի հարկային ծառայությունների հաշվարկով, դիզայներները պետական  գանձարանին պետք է իրենց հոնորարից 1 մլրդ եվրո վճարեն: Միլանի դատարանը նրանց մեղավոր է ճանաչել ու յուրաքանչյուրին դատապարտել 20 ամսվա բանտային կալանքի ու 500 հազար եվրո տուգանքի: Նրանց փաստաբանը բողոքարկել է դատավճիռը: Դիզայներները հավատացած են, որ իրենք կարդարացվեն:

 

Ռուսները երկրի համար իրական վտանգ են համարում ներգաղթյալներին

iՌուսներն իրական վտանգ են համարում երկիրը ներգաղթյալներով բնակեցնելը:Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան հարցման կենտրոնի տվյալներով, Ռուսաստանը այլ ազգությունների ներկայացուցիչներով բնակեցնելու հավանականությանը հավատում է հարցվածների 35%-ը: 33%-ը մտահոգված է մշակույթի, գիտության ու կրթության  զարգացման ցածր տեմպով: “Տագնապների” եռյակն ամփոփում են էկոլոգիական աղետներն ու ահաբեկչությունները: Դրանք որպես գլխավոր սպառնալիք է համարել հարցվածների 28%-ը:

Դրանցից բացի, յուրաքանչյուր 4-րդ հարցվածին ավելի շատ անհանգստացնում է  նավթի ու գազի պաշարների հնարավոր սպառումն ու կառավարող էլիտայում ներքին պառակտումը:

 

Կենտրոնական Չինաստանում հզոր երկրաշարժ է եղել

pic_6397f0e8eb496c18cc758ee74700f807Կենտրոնական Չինաստանի Հանսու նահանգում այսօր վաղ առավոտյան հզոր երկրաշարժ է եղել, հայտնել է “Սինհուա” գործակալությունը:

Տեղի սեյսմաբանական ծառայությունների տվյալներով, երկրաշարժը 6,6 մագնիտուդ ուգնություն է ունեցել: Իսկ ԱՄՆ  երկրաբանական  ծառայությունը ցնցումների մագնիտուդը գնահատել է  5,9: Դրանից մոտ մեկուկես ժամ անց գրեթե նույն շրջանում գրանցվել է նոր` 5,6 մագնիտուդով ցնցում:

Ներկա պահին հստակ է 3 զոհերի մասին տեղեկությունը: Որոնումները շարունակվում են:

Ջասթին Բիբերը իր մայրիկի աչքը դաջել է իր ձեռքին

HT_justin_biebers_new_eyeball_tattooՍովորաբար երիտասարդ տղաները խուսափում են իրենց մայրիկներից, սակայն 19-ամյա Ջասթին Բիբերը ցանկանում է, որ նա ամենուր հետևի իրեն:

Ամիսներ շարունակ դրսում ելույթներ ունենալուց հետո՝ նա որպես հարգանքի նշան  իր մայրիկի աչքը դաջել է իր ձախ ձեռքին:

Դաջվածքը անելուց հետո Բիբերը չորեքշաբթի դրա նկարը տեղադրել է Instagram-ում՝ հետևյալ մեկանբանությամբ՝ «Մայրիկը միշտ հետևում է»:

Վերջերս Բիբերը ներողություն էր խնդրել նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնից համացանցում տարածված տեսահոլովակում նրա հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար:

Բիբերի անձնական կյանքը ևս այնքան էլ պարզորոշ չէ:

Այս ամսվա սկզբին նա իր նախկին ընկերուհի Սելենա Գոմեսի հետ լուսանկար էր տեղադրել համացանցում, որից հետո նրանց հնարավոր միավորման մասին ոչ մի տեղեկություն չի հրապարակվել:

 

Տղամարդը Պեկինի միջազգային օդանավակայանում ինքնաշեն ռումբ է պայթեցրել

china_airport_blast_ltՉինական լրատվամիջոցների տվյալներով՝ Պեկինի միջազգային օդանավակայանում այսօր տղամարդը ինքնաշեն ռումբ է պայթեցրել:

Չինական պետական CCTV լրատվամիջոցը տեղեկացնում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով երեկոյան 6:24-ին:

Twitter-ին նմանվող չինական Weibo կայքում տեղադրված լուսանկարներում երևում է պայթյունից հետո ծխով լցված տերմինալը:

Ե´վ տեղական, և´ միջազգային թռիչքները տեղի են ունենում պայթեցված 3-րդ տերմինալից:

Չինաստանի ոստիկանությունը պայթյունի մեջ մեղադրում է Ջի Չժունսին անունով տղամարդուն, որը նաև պայթյունի ընթացքում միակ վիրավորն է եղել:

Ոստիկանության տեղեկություններով տղամարդը նաև խնդրարկու է, այսինքն ունի որոշակի դժգոհություն կառավարությունից կամ ոստիկանությունից, սակայն նրանք չեն տեղեկացրել, թե որն է տղամարդու դժգոհության պատճառը:

Պայթյունից երկու ժամ անց օդանավակայանից տեղեկացրել են, որ այն աշխատում է սովորական օրակարգով և ոչ մի թռիչք դրանից չի տուժել:

 

Աղջիկը գտել է 52 տարի կորած համարվող մորը

52 tariԹուրքական «Ռադիկալը» պատմում է 52 տարի առաջ տնից դուրս եկած և վերջերս հայտնված մի կնոջ մասին: Կանադայի արևմուտքում գտնվող Բրիթիշ Կոլումբիա նահանգում 1961 թվականից Լուսի Ջոնսոնը տնից դուրս է գալիս և անհետանում՝ առանց որևէ լուր հաղորդելու իր մասին: Բոլորը կարծում են, թե նրան սպանել է ամուսինը՝ Մարվին Ջոնսոնը: Վերջինս կնոջ կորելու մասին 4 տարվա ընթացքում ոստիկանությանը չէր հայտնել, այդ պատճառով էլ բոլոր կասկածները նրա վրա են ընկնում: Տարիներ առաջ գործը վարած ոստիկանը պատմել է, որ ժամանակին Մարվին Ջոնսոնին ձերբակալել են սեփական կնոջը սպանելու մեղադրանքով և նույնիսկ դիակը գտնելու նպատակով փորել են նրանց տան ետևի այգին:

1990 թվականին Մարվին Ջոնսոնի մահից հետո նրանց աղջկա՝ Լինդայի խնդրանքով կրկին բացվում է անհայտ կորած կնոջ գործը: Առանց մոր մեծացած աղջկա միակ երազանքը մեկ օր նրան նորից հանդիպելն է դառնում: Լինդան սկսում է ամենուր ուղարկել մոր լուսանկարը, հրապարակել դրանք մամուլում, փակցնել քաղաքի փողոցներում: Վերջապես ոստիկանությունը մի հաղորդագրություն է ստանում, որը փոխանցում է Լինդա Ջոնսոնին: Ոստիկանությունից ստացած հասցեում Լինդան գտնում է 52 տարի առաջ հեռացած մորը:
Այժմ 77 տարեկան Լուսի Ջոնսոնը մեկ այլ տղամարդու հետ է ամուսնացել և չորս երեխա ունի: Հետաքրքիր է, որ Լինդան ամենևին էլ բարկացած չէ մոր վրա, ընդհակառակը, հույս ունի անդամագրվել նրա նոր ընտանիքին: Լինդան գումար է հավաքում Կանադայի հյուսիսում գտնվող Յուկոնի շրջան մորը տեսության գնալու համար և անհամբեր սպասում է այդ պահին:

 

Ֆրանսիայում մեծ վեճ է ծագել ոտքից գլուխ մուսուլմանական հագուստով փակված կնոջ պատճառով

fransՖրանսիայի մայրաքաղաք Փարիզին մոտ գտնվող Տրապես քաղաքում ոստիկանությունը սովորական մի ստուգման ժամանակ ոտքից գլուխ մուսուլմանական հագուստով փակված կնոջը ցանկացել է զննել նրա ամուսնու ներկայությամբ: Սակայն կնոջ ամուսինը ընդդիմացել է և թույլ չի տվել անցկացնել ստուգումը՝ վեճի բռնվելով ոստիկանների հետ: Արդյունքում ամուսիններին ձերբակալել և տարել են ոստիկանական բաժանմունք: Այս ամենը պատճառ է դարձել, որպեսզի մետ 250-ից 400 հոգի հավաքվի քաղաքի կենտրոնում գտնվող ոստիկանական բաժանմունքի շենքի դիմաց: Ցուցարարները կրակի են տվել մոտակայքում գտնվող աղբարկղերը և մոլոտովի կոկտեյլներ են նետել շենքի վրա:

«Ռադիկալը» գրում է, որ քաղաքացիների գործողությունների հետևանքով անվտանգության ուժերի աշխատակիցներ են վիրավորվել: Երեկոյան ժամերին ոստիկանությանը հաջողվել է հսկողության տակ վերցնել դրությունը, ողջ գիշեր ոստիկանները չեն հեռացել դեպքի վայրից:
Նշենք, որ Ֆրանսիայում հասարակական բացօթյա վայրերում արգելված է կրել ամբողջովին փակ հագուստ և ծածկել դեմքը:

Լեոնել Մեսիի ոսկե ոտնաթաթի գինը նվազել է 1 միլիոնով

messiՈսկու համաշխարհային գնի նվազումը ազդել է նաև աշխարհում հայտնի ոսկյա իրերի գների վրա: Այսպես «Անադոլու» գործակալությունը գրում է, որ նշանավոր արգենտինացի ֆուտբոլիստ Լեոնել Մեսիի ոտնաթաթը, որն ամբողջությամբ ոսկուց է պատրաստված բավական էժանացել է: Ճապոնացի հայտնի ոսկերիչ Գինզա Տանակայի կողմից պատրաստված Մեսիի ոտքը վաճառքի էր հանվել մարդ ամսին՝ գբահատվելով 5,25 միլիոն դոլար: Այժմ դրա գինը նվազել է 1,2 միլիոն դոլարով:

Հայտնի է, որ 25 կգ քաշ ունեցող ոսկյա ոտնաթաթի վաճառքից ստացված հասույթի մի մասը նախատեսվում է տրամադրել 2011 թվականի ցունամիից տուժած ճապոնացի երեխաների օգնության համար:
Հետաքրքրական է, որ չնայած ոսկու գնի նվազման, Ֆուտբոլի աշխարհի առաջնության 6 կի 175 գրամանոց ոսկյա գավաթը 2010 թվականից հետո 9 տոկոսով թանկացել է:

 

ԱՄՆ-ի աֆրոամերիկացիները դժգոհ են իրենց նկատմամբ խտրական վերաբերմունքից

afroԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթ պատանի Թրեյվոն Մարտինի սպանությունից հետո քննարկումներ են սկսվել ԱՄՆ-ում ռասիզմի տարածման, ինչպես նաև երկրի 44,5 միլիոնանոց աֆրոամերիկացի բնակչության դրության մասին: ԱՄՆ-ի ռազմավարական բյուրոյի 2012 թվականի տվյալներով աֆրիկացիները կազմում են 313,9 միլիոն բնակչություն ունեցող ԱՄՆ-ի 14,2 տոկոսը, որոնց 25 տոկոսը բողոքում է առօրյա կյանքում իր նկատմամբ ոստիկանության և հասարակության անարդար վերաբերմունքից:

Աֆրոամերիկյան բնակչությունը ամենախիտը տեղակայված է Նյու Յորքում, որտեղ նրանց թիվը կազմում է 3,7 միլիոն: Աֆրոամերիկացիները, որոնց մեծամասնությունը բնակվում է Բրուկլինում և Հարլեմում չեն հրաժարվում իրենց հատուկ պահվածքից և հագնվելու ոճի սովորություններից: Նյու Յորքից հետո աֆրոամերիկացի բնակչության խտությամբ Տեխաս և Ֆլորիդա նահանգներն են, որտեղ 3,4 միլիոն սևամորթ է ապրում: ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում 330 հազար աֆրոամերիկացի է բնակվում, ինչը կազմում է քաղաքի բնակչության կեսից ավելին՝ 52 տոկոսը:

Երկու տղամարդիկ ձևանալով որպես Ռիհաննայի և Լեդի Գագայի միջնորդներ խաբեությամբ 2 միլիոն դոլար են ստացել համերգների կազմակերպիչներից

Lady Gaga

Երկու խաբեբաներ խաբեությամբ համերգների կազմակերպիչներից միլիոնավոր դոլարներ են կորզել՝ խոստանալով կազմակերպել հայտնի երգիչների համերգները:

Վինսենտ Քերոլը և Մեսեո ՄքԷդին աշխարհի տարբեր երկրների համերգների կազմակերպիչներից ավելի քան 2 միլիոն դոլար են ստացել՝ խոստանալով կազմակերպել համերգներ, որոնք այդպես էլ տեղի չեն ունեցել:

Նյու Յորքում տեղի ունեցող դատավարության ընթացքում մեղադրող կողմը հայտնել է, որ հանցավոր խումբը այդ գումարները ծախսել է շքեղ կյանք վարելու համար:

Rihanna47-ամյա Քերոլը և 38-ամյա Մքէդին մեղադրվել են որպես Ռիհաննայի, Լեդի Գագայի, Կեշայի մոտ մարդկանց հետ կապեր ունեցողներ ձևանալու համար:

Նրանք Բրազիլիայում համերգներ կազմակերպողներից վերցրել են 1 միլիոն դոլար Ռիո դե Ժանեյրոյում Ռիհանիայի համերգը կազմակերպելու համար:

 

Պակիստանցի կանայք այլևս առանց տղամարդկանց չեն կարող առևտրի գնալ

o_501203Պակիստանի հյուսիս-արևմուտքում այժմ կանայք առանց տղամարդկանց ուղեկցության չեն կարող խանութ, շուկա մենակ գնալ: Նման որոշում են ընդունել Քարաք շրջանի հոգևորականները: Նրանց կարծիքով, տղամարդիկ, տենելով մենակ կնոջ, իսկույն կորցնում են “հոգու ու մտքի մաքրությունը”: Դա հատկապես կարևոր է հիմա, “Ռամադանի” ժամանակ: Հիմա կանանց փոխարեն առևտուր պետք է անեն ամուսինները, հայրերն ու եղբայրները: Սակայն իշխանությունները դեռևս կանանց վրա նման արգելք չեն դրել: Տեղի ոստիկանության ղեկավար Ատիկուլա Վազիրը հայտնել է, որ իրավապահներն իր վիճակի չեն կանանց արգելել առևտուր անել:

 

Costa Concordia-յի վթարի 5 մեղավորներ ոչ մեծ ժամկետներ են ստացել

Costa-Concordia1Շաբաթ, հուլիսի 20-ին իտալական դատարանը մեկուկես տարի առաջ խորտակված Costa Concordia –ի անձնակազմի 5 անդամներին մեղավոր է ճանաչել  չկանխամտածված սպանության մեջ: Նրանց մեջ է նաև ղեկապետ ինդոնեզացին, որը սխալ է հասկացել կապիտանի հրամանն ու ոչ այն կողմ թեքել ղեկը, ինչ հետևանքով է կատարվել է ողբերգությունը:

Բոլորն ընդունել են իրենց մեղքն ու համեմատաբար մեղմ պատիժ ստացել` մոտ 2 տարվա ազատազրկում:

2012-ին զբոսանավի վթարի հետևանքով զոհվեց 32 մարդ: Գլխավոր կասկածյալի` կապիտան Ֆրանչեսկո Սկետինոյի նկատմամբ դեռևս դատավճիռ չի կայացվել:

 

Դեթրոյտի սնանկացումն անօրինական է ճանաչվել

072Դեթրոյտի իշխանությունների` քաղաքը սնանկ ճանաչելու խնդրանքն անօրինական է: Նման որոշում է կայացրել Միչիգանի դատարանը:

Որբաթ օրը ԱՄՆ-ի  նախկին ավտոմոբիլային մայրաքաղաքի ղեկավարությունը հայտարարել էր սնանկության մասին: Քաղաքի պարտքը  ներկա դրությամբ կազմում է 20 մլրդ դոլար, փողոցում ծաղկում է հանցավորությունը: Քաղաքապետարանն իր վիճակի չէ վճարել ոստիկաններին, բժիշկներին ու հրշեջներին: Դեթրոյտի տնտեսության մեջ ֆինանսական անկումը սկսվել է դեռևս  անցած դարի 50-ականներից` Packard ավտոընկերության  սնանկացումից հետո:  Առաջներում այնտեղ  ապրում էր 2 մլն մարդ, այսօր այդ թիվը 700 հազար է:

Ամերիկայում 8 թոշակառուի պահել են ստրկության մեջ

347Ոստիկանները Հյուսթոնում իսկական սարսափ տուն են հայտնաբերել, որի տերն անազատության մեջ է պահել թոշակային տարիքի միանգամից ութ մարդու: 4 տղամարդիկ պահվում էին հարմարություններից զուրկ  ավտոտնակում. Ոչ մահճակալ, ոչ սեղան. միայն մեկ ջարդած բազկաթոռ: Նրանք սնվել են թերմացքներով ու գտնվել են ծայրահեղ հյուծված վիճակում: Ազատվածներից մեկը հայտնել է, որ նման պայմաններում 10 տարի է անցկացրել:  4 կին էլ տանն են պահվել:

Ոստիկանները պարզել են, որ բոլորին գայթակղել են անվճար ծխախոտով ու խմիչքով: Նրանցից խլել են սոցիալական քարտերը, որոնցով խարդախները պետությունից վճարումներ են ստացել:

Բոլոր գերյալները հիվանդանոցում են: Գործով ձերբակալվել է մեկ մարդ: Նրա նկատմամբ դեռևս մեղադրանք չի առաջադրվել:

Հնդկաստանում ստամոքսի խանգարումով 23 երեխա է հայտնվել հիվանդանոցում

o_708752Այսօր Գոա նահանգում 23 դպրոցական է ստամոքսի խանգարումով հայտնվել հիվանդանոցում: ԶԼՄ-ների տեղեկացմամբ, պատճառը կրկին անվճար դպրոցական ճաշը հնարավոր է եղած լինի, որով աղքատ ընտանիքների երեխաներին սնում են դպրոցներում: Տեղի իշխանություններն ասում են, որ դա սովորական խանգարում է, քանի որ մյուս երեխաները բողոքներ չեն ունեցել:

Երեխաների թուլության պատճառը հաջորդ շաբաթ կպարզվի` անալիզներից հետո:

Ավելի վաղ  9-16 տարեկան ավելի քան 100 երեխա էր հայտնվել Կուդդալոր նահագի հիվանդանոցում:

Չորեքշաբթի Բիհարում 27 երեխա մահացավ դպրոցական անվճար սնունդով թունավորման հետևանքով:

Թուրքիա արձակուրդ եկած 16-ամյա անգլիացի աղջիկը փախել է թուրք տղայի հետ

paxustՎերջերս անգլիական և թուրքական մամուլի օրակարգում է հայտնվել «աղջիկ փախցնելու» մի պատմություն: Մեկ տարի առաջ «Facebook»-ի միջոցով ծնունդով Ադանայից 22-ամյա թուրք մատուցող Մուրադ Ջան Էրթանին ծանոթանում է անգլիացի Ֆեյ Ջոնսի հետ: Այս ամառ աղջիկը մոր հետ որոշում է իր հանգիստն անցկացնել Թուրքիայի Մարմարիս քաղաքում, որտեղ և աշխատում է թուրք երիտասարդը: Որոշ ժամանակ ընկերություն անելուց հետո երիտասարդները որոշում են միասին փախչել:

Այս դեպքին է անդրադարձել անգլիական «Daily Mirror» հանդեսը, որին տված հարցազրույցում Էրթանին պատմել է դեպքի մանրամասների մասին: Վերջինս նշել է, որ չի իմացել աղջկա իսկական տարիքը: Ֆեյը նրան ասել է, թե 19 տարեկան է, սակայն իրականում 16 է եղել: Էրթանին իրենց հետ պատահածը «արկած» է համարել: «Անգլիացի աղջիկների հետ հեշտ է, թուրք աղջիկների դեպքում այդքան հեշտ չէ, նրանց լավ ստեր է պետք ասել»,-պատմել է երիտասարդը: Այն հարցին, թե արդյոք ինքը հատուկ հետաքրքրություն ունի անգլիացի աղջիկների նկատմամբ, Էրթանին այսպես է պատասխանել՝ «Երբ աղջիկը գեղեցիկ է, նշանակություն չունի, թե որտեղից է»:
Աղջկա անհետանալուց հետո մայրը ոստիկանություն է դիմել, վերջիններս էլ հետշտությամբ գտել են երիտասարդներին: Էրթանին նշել է, որ չի կարծել, թե տեղի ունեցածը լուրջ բնույթ կստանա և ասել է, թե աղջիկը պարզապես չէր ցանկանում մոր հետ վերադառնալ Անգլիա, այդ պատճառով էլ իրենք որոշեցին փախչել: Հարցաքննությունից հետո ոստիկանությունը բաց է թողել Էրթանիին՝ համարելով, որ նա աղջկան վատ մտադրությամբ չի փախցրել և իսկապես տեղյակ չի եղել նրա իրական տարիքի մասին:

 

 

«Գեզի» այգում վաղը հարսանիք է, ամուսնանում են այստեղ ծանոթացած երիտասարդները

geziԹուրքիայում «Գեզի» այգու ցույցերի ընթացքում տեղի ունեցած ողբերգական դեպքերը միգուցե դեռ երկար կհիշվեն: Սակայն այդ օրերին ստեղծված լարվածությունից բացի եղել են նաև լուսավոր պահեր: «Գեզի» այգում ծնված սերը, որը շուտով կպսակվի ամուսնությամբ, հենց այդ հետաքրքիր պատմություններից մեկն է:

Երիտասարդ զույգը՝ Օզգյուրն ու Նուրայը «Գեզիում ենք ծանոթացել, Գեզիում ենք ամուսնանալու» վերնագրով հարսանիքի հրավիրատոմսերը սկսել են բաժանել այգու համար պայքարող իրենց ընկերներին: Վաղը ամուսնանալ պատրաստվող զույգը իր երջանկությունը ուզում է կիսել բոլոր ընդդիմացող երիտասարդների հետ: Հետաքրքրական է, որ «Գեզիի» զույգին իրենց աջակցությունն են հայտնել մի շարք անվանի մարդիկ: Մասնավորապես հարսանյաց հանդերձները նվիրել է նշանավոր դիզայներ Բարբարոս Շանսալը, հրավիրատոմսերը գծագրել է Բահադըր Բոյշալը, յուրահատուկ է լինելու նաև երեկոյի երաժշտությունն ու հարսանեկան թխվածքը: Վաղը ցուցարարները «Գեզի» այգում կհավաքվեն ոչ թե բողոքելու, այլ ուրախանալու համար, «Գեզիում» հարսանիք է:

 

Եգիպտոսում քաղաքացիական պատերազմի առաջացման վտանգ կա

egiptos«Մուսուլման եղբայրներ» շարժումը հայտարարություն է արել կապված 1973 թվականի արաբ-իսրայելական պատերազմի 40–րդ տարելիցի կապակցությամբ: Հայտարարության մեջ ասվում է, որ այսօր Եգիպտոսը վտանգի առաջ դեմ առ դեմ է կանգնած, ինչը վտանգավոր է միջազգային անվտանգության համար ևս: Շարժման առաջնորդները անհանգստացած են, որ զինվորականների գործողությունները կարող են քաղաքացիական պատերազմի բերել, հանգեցնել բանակի և ժողովրդի միջև բախման, ինչը կբերի մասնատման հենց զինված ուժերի ներսում:

«Մուսուլման եղբայրները» կոչ են արել չդադարեցնել ցույցերը՝ ընդգծելով, որ բողոքի ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել երկրի օրինական նախագահ Մուհամադ Մուրսիի իշխանությունը:

 

Ավստրալիան որոշել է անլեգալներին Պապուա Նոր-Գվինեա ուղարկել

19164940.289318.441Ավստրալիան որոշել է բոլոր ոչ օրինական ներգաղթյալներին ուղարկել մշտական բնակության Պապուա Նոր Գվինեա:

“Տարվա սկզբից արդեն 15 հազար ներգաղթյալ է եկել Ասիայից, նրանք իրենց երկրներից տարբեր նավերով են հեռանում ու փորձում հասնել մայրցամաք.-հայտնել է վարչապետը:-Այսուհետ, ով ծովային ուղով կհասնի մեր երկիր, չի ստանա փախստականի կարգավիճակ ու մնալ “բնակության”:

Վարչապետը հայտնել է, որ մեծ թիվ են կազմում Իրանից փախստականները: Նրանք օգտագրծում են Ինդոնեզիայի տարածքը որպես տարանցիկ գոտի Ավստրալիայի ճանապարհին:  Քևին Ռադը նշել է, որ ունեցած տեղեկությունների համաձայն, Ինդոնեզիայի իշխանությունները մտադիր են մոտ ժամանականերս խստացնել Թեհրանի հետ վիզային ռեժիմը:

 

Իսպանիայում մահացել է գարեջրի մրցույթի հաղթողը

0bbe1a30a83db6cbcf23caf0d0a91aafԻսպանիայում մահացել է գարեջուրն արագ խմելու մրցույթի հաղթողը, որը 6 լ գարեջուրը հասցրել էր խմել 20 րոպեում: 45-ամյա տաղամարդը մահացել է հիվանդանոցում` սրտի կանգից: Ականատեսներն ասում են, որ նա մրցույթից հետո ուրախ էր ու լավ էր զգում, իսկ հետո նրա մոտ սրտխառնուք է սկսել: Թե ինչու է նրա սիրտը կանգ առել, դեռևս պարզ չէ: Այս մրցույթն արդեն 15 տարի է անց է կացվում Հեա-ի Թրույոլս գյուղակում, ի պատիվ Կարմելյան տիրամոր: Մրցույթի կարևոր պայմանը` 20 րոպեում հնարավորինս շատ գարեջուր խմելն է: Տղամարդու մահից հետո գյուղակի ադմինիստրացիան դադարեցրել է մրցույթը, որն ի սկզբանե պետք է շարունակվեր մինչև հուլիսի 22-ը: Գյուղակում եռօրյա սուգ է հայտարարվել: