Հնդկաստանը փակում է աշխարհում վերջին հեռագրական գործակալություններից մեկը

i (1)163-ամյա հեռագրական գործակալության գործունեությունն ավարտվում է, քանի որ ընկերությունն ամեն տարի ավելի քան 20 մլն դոլար է կորցնում դրա պահման վրա: Բրիտանացի գազութարարները հեռագրությունը Հնդկաստան էին տարել 1852-ին: Սակայն հիմա բնակիչների գերակշռող մեծամասնությունը նախընտրում է SMS-հաղորդագրությունը կամ էլ էլեկտրոնային նամակագրությունը: Դրա համար էլ պետական հեռահաղորդակցային ընկերությունը որոշել է հրաժարվել հեռագիրներից` ծառայության տնտեսական անշահավետության պատճառով:

Բուլղարացիները պահանջում են նախարարների հրաժարականը

iՍոֆիայի կենտրոնում 4,5 հազար մարդ բողոքի հերթական ակցիան են կազմակերպել Բուլղարիայի կառավարության դեմ:

Բուլղարացիների դժգոհության պատճառը հունիսի 14-ին մեդիամագնատ Դելյան Պերսկու նշանակումն է Ազգային Պետանվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում: Հունիսի 19 խորհրդարանի պատգամավորներն այդ որոշումը չեղյալ հայտարարեցին, սակայն մարդիկ շարունակում են բողոքել` պահանջելով կառավարության հրաժարականը:

Բողոքի ցույցը դեռևս խաղաղ բնույթ է կրում. ցույցի մասնակիցներին ուղեկցում  են ոստիկանությունն ու “Հակակոնֆլիկտ” մակագրության համազգեստավորները:  Պլովդիվում հակակառավարական ակցիան հավաքել է 100 մարդ, իսկ Բուրգասի փողոցներում 20 մարդ է դուրս եկել փողոց ի նշան բողոքի:

ԱՄՆ-ում արագության նոր ռեկորդ սահմանելու փորձը ողբերգական ավարտ ունեցավ

motorcycleԱրագության ռեկորդ սահմանելու նպատակով հերթական պոկումը  խլեց 44-ամյա սպորտսմեն, մոտոցիկլավար Բիլլ Ուորների կյանքը: Նա իր “Սուզուկի-հայաբուսա” մոտոցիկլով փորձում էր հասնել 482 կմ/ժամ արագություն ցուցանիշի: Հասնելով 458 կմ/ժամի, նա կորցրեց կառավարումն ու ընկավ, իսկ մեկ ժամ անց, ստացած վնասվածքների հետևանքով մահացավ:

“Ոչ մեկին չի հաջողվի կրկնել Բիլլի ձեռքբերումները, կամ էլ դառնալ նրա նման բարձրակարգ մոտոցիկլիստ”,-ասել է Թիմ Կելլին` “Լորինգ թայմինգ” ասոցիացիայի տնօրենը, որն ամեն տարի դեռևս 1994-ից փակված ռազմաօդային ուժերի ռազմահենակայանում կազմակերպում է մոտոցիկլավար- էքստրեմալների մրցույթ :

2011-ին Ուորները “Սուզուկիի” մոդիֆիկացված մոտոցիկլով արագության համաշխարհային ռեկորդ էր սահմանել(500կմ/ժամ):

Չինացի բորտուղեկցորդուհին մահացել է iPhone-ով խոսելու ժամանակ հոսանքահարումից

0c3ac19796296fa61e7196fffa021704Չինաստանի 23-ամյա բնակչուհի Մա Այլուն մահացել է հեռախոսի լիցքավորման ժամանակ պատասխանելով հեռախոսազանգին:

Ողբերգությունը կատարվել է  տանը, հուլիսի 11-ին: Աղջկա ավագ քույրը պատմել է, որ նա պատասխանել է իր հեռախոսազանգին, ինչից հետո ուժեղ լիցք է ստացել:

“Ես հույս ունեմ, որ Apple կկարողանա բացատրել, թե ինչ է կատարվել: Ես բոլորին, ով ունի սմարթֆոն, խնդրում եմ, չօգտվել դրանցից լիցքավորման ընթացքում:-Սոցցանցում գրել է անմխիթար բարեկամուհին ու նշել, որ Այլուի սմարթֆոնն իսկական  iPhone 5 էր:

Աղջկա հայրը, ինչպես նաև մասնագետները հաստատել , որ աղջկա մարմնի վրա հոսանքահարման հետքեր են եղել, սակայն, դեռևս հարկ է պարզել դրանց իրական պատճառը:

Apple ընկերությունը ծանոթացել է կատարվածի մանրամասներին ու իսկույն հայտարարություն արել.”Մենք խորապես ցավումենք կատարվածի համար ու  ցավակցում զոհվածի ընտանիքին: Մենք կմասնակցենք ոստիկանական հետաքննությանն ու մտադիր ենք հաագործակցել իշխանությունների հետ”:

Ավելի վաղ ողջ աշխարհում մահվան ելքով նման դեպքեր էլի են եղել, սակայն նախորդ դեպքերի ժամանակ խոսքը կեղծված ու անորակ արտադրանքի մասին էր:

 

Ջոան Ռոուլինգը դետեկտիվ է գրել է մեծահասակների համար

o_570278Հարրի Փոթերի մասին գրքի հեղինակը խոստովանել է, որ ապրիլին մեծահասակների համար լույս տեսած “Կկվի կանչը” դետեկտիվն իր ստեղծագործությունն է:

Գիրքը ներկայացվել էր որպես պաշտոնաթող սպա Ռոբերտ Հելբրեյթի ստեղծագործություն: Հրապարակումից հետո այն արժանացավ  քննադատների բարձր գնահատանքին:  Ընթերցողները նույնպես հիացած էին: Բոլորին ապշեցրել էր այն փաստը, թե ինչպես էր տղամարդ հեղինակը ճշգրտորեն նկարագրում կանացի զգեստապահարանը:

Իրական հեղինակին հաջողվեց գտնել The Sunday Times-ի լրագրողների ջանքերով: Զինվորականի գրական դեբյուտն անքան տարօրինակ էր, որ նրանք անկախ հետաքննություն սկսեցին:

Ինչպես հետագայում Ռոուլինգը խոստովանեց, կեղծանունը նրան “ազատության”հնարավորություն տվեց: Նա “գերագույն հաճույք”ստացավ մամուլում աղմուկի բացակայությունից:

Լեհաստանի նախագահի վրա ձու նետած երիտասարդի նկատմամբ գործ է հարուցվել

o_799023Կիրակի, հուլիսի 14-ին “Վոլինյան սպանդի” 70-ամյա տարելիցի կապակցությամբ ուկրաինական Լուցկեում կազմակերպված  միջոցառման ժամանակ 21-ամյա մի երիտասարդ  Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու վրա ձու է նետել: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

ИТАР-ТАСС-ի տեղեկացմամբ, երիտասարդը  թիկունքից մոտեցել է լեհաստանի ադմինիստրացիային ու նախագահի թիկունքին թփթփացրել փչացած ձվով: Երիտասարդին ձերբակալել են. ստուգել ալկոհոլի կամ թմրանյութի առկայությունը, սակայն դրանցից ոչ մեկը չի հայտնաբերվել:

Հիմա նրան սպառնում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով  տուգանք կամ էլ 1,5-3 տարվա ազատազրկում:

Օջալանին Իմրալը կղզուց տեղափոխու՞մ են

14 տարի միայնակ մեկ բանտախցում մնացող Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանները բարելավվելու են: «T24» կայքը գրում է, թե Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության շրջանակներում խոսում են գալիք շաբաթվա մեջ Իմրալը կղզում գտնվող Օջալանի կեցության պայմանները լավացնելու մասին: Հուլիսի 1-ին Օջալանին տեսակցության գնացած նրա ավագ եղբայր Մեհմեդ Օջալանը խոսել է եղբոր առողջական վիճակի մասին: «Ծովային միջավայրի պատճառով խոնավության տոկոսը մեծ է: Այսունետ միգուցե և դժվարություններ ունենա; 64 տարեկան մարդ է: Ծովի մեջտեղում 4 պատի մեջ: Պետությունից, կառավարությունից ուզել ենք, որ նրա տեղի փոխեն»:

ocalan«Ռադիկալը» գրում է, թե Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության համանախագահ Սելահադդին Դեմիրթաշը ավելի վաղ հայտարարել էր, թե Օջալանի բանտախուցը նեղ է և հնարավոր է նրան տեղափոխեն ավելի լայն մի տեղ: Կուսակցության շրջանակներում էլ խոսվում է առաջիկայում Օջալանին երկու սենյակից բաղկացած բանտախուց տեղափոխելու մասին:

 

 

 

Ըստ «Forbes» պարբերականի՝ արժի Թուրքիա այցելել «Գեզի» այգու համար

istanbul«Forbes» պարբերականը «10 պատճառ Թուրքիա գնալու համար» վերնագրով մի վերլուծական հրապարակում է արել: Վերլուծության մեջ ամենից առաջ խոսվում է «Գեզի» այգու ցույցերի մասին, նշելով, որ «անհրաժեշտ է Թուրքիա գնալ պատմական ցույցը ապրելու և ականատես դառնալու համար»:

Թուրքիա այցելելու երկրորդ պատճառը, ըստ «Forbes»-ի, թուրքական բաղնիքն է:

Թուրքիայում կրկին անկարգություններ ու ձերբակալություններ են

ankaraԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Ցուցարարները կրկին փողոց են դուրս եկել՝ իրենց աջակցությունը հայտնելով Թաքսիմի «Գեզի» այգու իրադարձությունների կապակցությամբ: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը ջրաշիթեր է կիրառել: Ձերբակալվել է 11 քաղաքացի:
Անկարգություններ են տեղի ունեցել նաև Հաթայում, որտեղ փողոց դուրս եկած մարդիկ պահանջել են պատժել հունիսի 2-ին Էսքիշեհիրի ցուցերի ժամանակ 19-ամյա ուսանող Ալի Իսմայիլ Քորքմազի մարդասպանին: Ոստիկանները իրենց վրա նետված քարերին և պայթուցիկով լի շշերին պատասխանել են արցունքաբեր գազի կիրառմամբ: Բախումների ժամանակ երկու ոստիկանական մեքենա է վնասվել:

Ադրբեջանի նախագահը դստերը նրա կերպարանքով տիկնիկ է նվիրել (լուսանկար)

2Հուլիսի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դուստրը`Լեյլա Ալիևան, տոնել է իր ծննդյան 27-րդ տարեդարձը: Լեյլա Ալիևան այդ մասին անձամբ հայտնել է սոցիալական կայքի իր էջում:

Նախագահ հայրիկը իր ավագ դստերը ծննդյան օրվա կապակցությամբ յուրահատուկ նվել է մատուցել`տիկնիկ, որը դստեր իսկական պատճենն է և կրում է “Լեյլա” անունը, հաղորդում է “Հաքքին” կայքը:
Լեյլա Ալիևան ծնվել է 1985թ.-ի հուլիսի 3-ին Ադրբեջանում: Նա Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևայի`իր մոր տեղակալն 4է: Լեյլան 2007թ.-ին ամուսնացել է ռուսաստանցի հայտնի գործարար Արաս Ագալարովի որդու`էստրադային երգիչ Էմին Ագալարովի հետ:

Թուրքիայում խոսում են Հայաստանում մեծացող արտագաղթի մասին

imagesԹուրքական «Dünya Bülteni» լրատվական կայքը անդրադարձել է Հայաստանի սոցիոլոգների միության նախագահ Գևորգ Պողոսյանի՝ գերմանական ռադիոյին տված հարցազրույցին, որի ժամանակ նա նշել է, թե առաջիկա 12-17 տարիների ընթացքում արտագաղթի և ծերացման նման խնդիրների հետևանքով Հայաստանի բնակչության թիվը 1,5-2 միլիոնի չափով կարող է նվազել: Ըստ Պողոսյանի՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո 1,2 միլիոն քաղաքացի լքել է Հայաստանը, որը կազմում է երկրի բնակչության 30 տոկոսը: 2012 թվականի հունվար-մարտ ամիսներին 25 հազար մարդ է հեռացել երկրից: Այս տարի այս թիվը անցել է 35 հազար 500-ից: Նման իրավիճակում պնդումներ կան, թե արտագաղթի ընթացքը գնալով արագանում է:

Կայքը գրում է, թե Պողոսյանի կողմից Երևանում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ քաղաքացիների 46 տոկոսը պատրաստ է լքելու երկիրը: Հայաստանից հեռացողների 80 տոկոսը գնում է Ռուսաստան, 15-ը՝ Եվրոպա, իսկ 5 տոկոսը նախընտրում է ԱՄՆ մեկնել: Սոցիոլոգը նշել է, թե արտագաղթի պատճառը 1990-ականների Ղարաբաղյան պատերազմն ու գործազրկությունն է: Պողոսյանը ընդգծել է, որ իշխանությունները երկար տարիներ անտեսել են այս խնդիրը, սակայն այժմ անհրաժեշտ է հրատապ միջոցներ ձեռնարկել արտագաղթի կանխարգելման համար:

Եվրախորհրդարանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը.Ադրբեջանում կանցկացվի ընտրությունների մոնիթորինգ

1Եվրախորհրդարանը հերքել է ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե Եվրախորհրդարանը Ադրբեջանում նախագահական ընտրությունների մոնիթորինգ չի անցկացնի:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայության ղեկավար Մարժորի վան դեն Բրոյեկեն: “Մեկ շաբաթ առաջ խորհրդարանի անդամները քննարկել են, թե որ երկրներում է անհրաժեշտ ընտրությունների ժամանակ դիտարկում անցկացնել: Սակայն որևէ երկրի առնչությամբ որոշում չի կայացվել: Նման որոշում կարող են ընդունել խորհրդարանի նախագահի և խմբակցությունների ղեկավարները սեպտեմբերին”,-նշել է  նա:
Բրոյեկենը ընդգծել է, որ նույնիսկ Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունները դիտարկելուց հրաժարվելու առաջարկ չի եղել:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները երեկ լուրեր էին տարածել, թե Եվրախորհրդարանը հայտարարել է, որ Ադրբեջանը այլևս չի մտնում այն պետությունների ցուցակում, որտեղ անհրաժեշտ է  ընտրությունների մոնիթորինգ անցկացնել:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2013թ. հոկտեմբերին:

Հնդկաստանում ընտանիքի հինգ անդամները ինքնահրկիզվել են կառավարության շենքի դիմաց՝ բողոքելով իրենց տան ապամոնտաժման դեմ

The family were protesting against a threat to demolish their home2Հուսահատված ընտանիքի հինգ անդամներ ինքնահրկիզվել են՝ բողոքելով իրենց տան ապամոնտաժման դեմ:

Նեպալցի ընտանիքի չորս անդամները մահացել են արևմտյան Հնդկաստանի Ռաջկոտ քաղաքում գտնվող կառավարության շենքի առջև ինքնահրկիզվելուց հետո:

62-ամյա մայրը իր երկու տղաների և նրանց կանանց հետ միասին իրենց մարմնի վրա կերոսին են լցրել և կրակի մատնվել:

Ընտանիքը պայքարում էր, որպեսզի կառավարությունը չքանդի իրենց 35 տարվա կացարանը, երբ տեղի բնակիչները բողոքել էին, որ այն անապահով է:

Ականատեսները փորձել են վարագույրների օգնությամբ հանգցնել կրակը, սակայն նրանց դա չի հաջողվել:

Երկու տղաները և իրենց կանայք ստացած այրվածքներից մահացել են հիվանդանոցում:

Հիվանդանոցի բժշկի տեղեկություններով՝ նրանց մարմինների 90-95 տոկոսը այրված է եղել, իսկ մայրը դեռևս ողջ է, սակայն գտնվում է շատ ծանր վիճակում:

Այնուամենայնիվ քաղաքպետը նշել է, որ իրենք մտադրություն չունեին քանդել նրանց տունը, իսկ ինքնահրկիզվածների պայքարը իրենց հարևանների հետ է եղել:

Ոստիկանությունը ձերբակալել է չորս մարդու, որոնք օգնել են ընտանիքի անդամներին ինքնահրկիզվել:

Քաղաքապետարանը ինքնահրկիզված ընտանիքին հատկացրել է 27,000 ֆունտ ստեռլինգ փոխհատուցում:

 

Թուրքիայում ոչնչացվեց հերթական հայկական գերեզմանատունը, այս անգամ Սիվասում

sivas«Թուրքիայի Սիվասի (հայկական Սեբաստիա) շրջանի Զարա գավառում գտնվող հայկական գերեզմանատունը ճանապարհաշինական մեքենաների կողմից ամբողջությամբ ավերվել է: Ամբողջ շրջակայքը լի է ձեռքերի, ոտքերի, գլխի ոսկորներով: Կարծես հերիք չէր հայկական տները քանդելը, բոլորովին ազատ տարածքը թողած, եկել գերեզմանատունը հողին են հավասարեցրել:» Այս մասին «Ակօս»-ում հրապարակված իր հոդվածում գրել է Զաքարիա Միլդանօղլուն: Վերջինս ԱՄՆ-ից եկած հայերի հետ շրջել է այս տարածքներով՝ բախվելով նման ցավալի տեսարանի:

«Գերեզմանատանը միայն մեկ գերեզմանաքար է մնացել, վրան գրված է Սահակ Դեմիրջի՝ 1891-1959: ԱՄՆ-ից եկած մեր բարեկամները սարսափած ասում են՝ «Կառավարությունը մեզ վերադառնալու կոչ է անում, ասում է եկ իրար ներենք: Մենք այսպե՞ս ենք հանդիպելու, այսպե՞ս ենք իրար ներելու»: Մեր լեզուն չորացել է, ասելու բառ չենք կարողանում գտնել»,-պատմում է Միլդանօղլուն՝ իր հոդվածն ավարտելով հետևյալ խոսքերով. «Արդեն 2013 թվականն է: Զարայում թալանված հայկական գերեզմանատունը պատմության գիրկն անցավ: Սակայն ոսկորներն ու հոգիները դեռևս հանգիստ չեն գտել»:

 

Խոշոր ավտոպատահար ՌԴ Պոդոլսկ քաղաքում

big_1373729685_arm137372689320Հուլիսի 13-ին, ժամը 13.00-ի սահմաններում տեղի է ունեցել ՃՏՊ ՌԴ Պոդոլսկ քաղաքում. կան զոհեր:

ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդեց, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցելՄոսկվայի Տրոիցկի շրջանում՝ Օզնոբիշինո գյուղի հարեւանությամբ:

Մանրաքար տեղափոխող բեռնատարը բախվել է «ԼիԱԶ» մակնիշի ավտոբուսին:

Նախնական տվյալներով զոհվել է 18, վիրավորվել՝ 25 մարդ:

Բեռնատարի վարորդն ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի 46-ամյա Հ. Հարությունյանն է:

Ավտոբուսը 1033 համարի երթուղին էր իրականացնում՝ Պոդոլսկից Մոսկվա եւ Ժոխովո:

Համբուրգում Բեշիկթաշի խաղի ժամանակ երկրպագուները հիշել են «Գեզի» այգին

geziԹուրքական «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները Համբուրգում կայացած խաղի ժամանակ գրավել են բոլորի ուշադրությունը: Որոշ երկրպագուներ, բողոքելով «Գեզի» այգու հատ կապված դեպքերի դեմ, հսկայական պաստառներ են բացել, որի վրա գրված են է եղել. «Ամեն տեղ Թաքսիմ է, ամեն տեղ դիմադրություն է», «Սա միայն սկիզբն է, պայքարը շարունակվում է» և «Ալի Իսմայիլ Քորքմազն անմահ է»:

Այս պաստառները մարզադաշտում գտնվող ֆուտբոլասերների մոտ մեծ հետաքրքրություն են առաջացրել: «Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ ամբողջ խաղի ընթացքում երկրպագուները «Գեզի» այգու դեպքերի վերաբերյալ վանկարկումներ են արել:

Տղամարդը մահացել է, երբ 1,5 տոնա կշռով կովը տան տանիքից ընկել է իր վրա

Mr de Sousa's family lay him to rest

45-ամյա Ժոաո Մարիա դե Սոուզան Բրազիլիայի Կարտինգա քաղաքում գտնվող իր տանը քնած է եղել, երբ կովը առաստաղից ընկել է նրա վրա:

Ենթադրվում է, որ կովը փախել է մոտակա ֆերմայից և բարձրացել տղամարդու տան տանիքին, որի հետնամասը բլրին կից է:

Տանիքը չի դիմացել կովի ծանրությանը և 1,5 տոնա կշռով եղջերավոր կենդանին ընկել է տղամարդու վրա:

Տղամարդու կինը և կովը անվնաս են մնացել:

Փրկարարները Սոուզային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մի քանի ժամ անց մահացել է ներքին արյունահոսությունից:

Այսօր Կարթինգայի քաղաքացիական ոստիկանությունը տարօրինակ դեպքի կապակցությամբ հարցաքնություն է սկսել:

Ոստիկանությունը նաև փնտրում է կովի տիրոջը, որը կարող է մեղադրվել չգիտակցված մարդասպանության մեջ:

 

Մոսկվայում բեռնատարի և ավտոբուսի բախման հետևանքով մահացել է 17 մարդ

russian busԻշխանությունների տեղեկություններով՝ շաբաթ օրը Մոսկվայի արվարձաններից մեկում երեխաներ տեղափոխող ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով զոհվել է 17 մարդ:

Ըստ Ռուսաստանի շտապ օգնության աշխատակիցների՝ ևս 29 մարդ վնասվածքներ է ստացել:

Պետական ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունից տեղեկացնում են, որ տասնյակ շտապ օգնության մեքենաներ են արձագանքել Օզնոբիշին գյուղում տեղի ունեցած վթարին:

Դեպքի վայր կուղարկվեն նաև բժշկական անձնակազմով ուղղաթիռներ:

 

Իսպանական ցավազքի ժամանակ մի քանի մարդ վնասվածքներ է ստացել

bull runՀազարավոր անվախներ ցլավազքի ժամանակ սլացել են Իսպանիայի Պամպելոնա քաղաքի փողոցներով, որտեղ երեկ նույն վազքի ընթացքում ցուլերը պոզահարել էին մեկ ամերիկացու և երկու իսպանացիների:

pamplona-running-of-the-bullsՇաբաթ օրը այդ վազքի ընթացքում ոչ ոք չէր պոզահարվել, սակայն վազողները, միմյանց բախվելով, ընկել էին և փակել մրցարանի մուտքը՝ խոչընդոտելով ցուլերի մուտքը:

Նավարա նահանգի առողջապահական հարցերով պատասխանատու Հավիեր Սեսման նշել էր, որ այդ միջադեպից հետո առնվազն մեկ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, իսկ չորս այլ մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց:

Ուրբաթ օրը տեղի ունեցած ցլային վազքը մեծ ուշադրություն էր գրավել, երբ ցուլերը պոզահարել էին ամերիկացի ուսանողի և երկու իսպանացու, որոնց լուսանկարները և միջադեպի հոլովակը տարածվել էին համացանցում:

 

Եգիպտոսում աճում է զինվորականների հակառակորդների թիվը

kahireԵգիպտոսում պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի կողմակիցները կրկին հավաքվել են Կահիրեի «Ռաբիատուլ Ադավիյա» հրապարակում: Հավաքվածների թվում կան ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ երկրի այլ քաղաքների բնակիչներ: Ցուցարարները ունեցել են Մուրսիի նկարներով պաստառներ և նրա պաշտպանության լոզունգներ:

«Անադոլու» գործակալությունը գրում է, որ հրապարակում հնչել են հին զինվորական քայլերգեր, ինչպես նաև հայտնի կատարողների դասական երգեր: Բացի «Ռաբիատուլ Ադավիյայից», ամբոխի կուտակում է նկատվում նաև «Ան Նահդա» հրապարակում, պետական ռադիոյի և հետուստատեսության շենքի, ինչպես նաև նախագահական պալատի դիմաց: