Քիմ Քարդաշյանը Կանյե Ուեսթին նվիրել է Սթիվ Ջոբսի ստորագրությամբ Apple-ի մկնիկ

HT_kanye_west_mouse_jef_130701_33x16_608Այս առավոտ ռեպեր Կանյե Ուեսթը tweeter-ում տեղադրել է հայրերի օրվա կապակցությամբ որպես նվեր ուշացումով ստացած Apple-ի հիմնադիրների` Սթիվ Ջոբսի և Սթիվ Վոզնյակի ստորագրությամբ երկու համակարգչային, գովազդային մկնիկները:

Նկարի տակ մեկնաբանություններում նա գրել էր, որ դրանք իր ընկերուհու նվիրած նվերներից մեկն են:

Kim Kardashian and Knye WestԱնցած ամիս Ուեսթը և Քիմ Քրդաշյանը Նորֆ Ուեսթ անունով աղջիկ էին ունեցել: Հայտնի չէ, թե Քարդաշյանը որքան է վճարել այդ նվերի համար` չնայած միաժամանակ երկու հիմնադիրների ստորագրությամբ իրեր շատ քիչ են հանդիպում: eBay-ում Սթիվ Ջոբսի ստորագրությամբ իրերի գները տատանվում են 200-6,000 դոլարի սահմաններում:

Ըստ երևույթին Ուեսթին հետաքրքրում են  ոչ թե այդ գովազդային, առանց կոճակների սարքերը, այլ նա Apple-ի համահիմնադիր Ջոբսի մեծ երկրպագու է:

Չինասատնում բացվել է աշխարհի ամենամեծ կառույցը, որը ունի իր սեփական արհեստական արևը

the biggiest building of the world in China 4Չինաստանում բացվել է աշխարհի ամենամեծ կառույցը, որտեղ կարող է տեղավորվել Սիդնեյի օպերայի շենքի մեծությամբ 20 շենք կամ Պենտագոնի մեծության երեք շենք:

Սիչուան նահանգի Չենդու քաղաքում կառուցված 19 միլիոն քառ. ոտնաչափ մակերեսով New Century Global Center-ում տեղակայված են առևտրի կենտրոններ, միջերկրյա ավան, ջրաշխարհ, սահադաշտ և բազմաթիվ հյուրանոցներ:

Ինչևէ,  այս ապակեպատ համալիրի այցելուները կարող են չանհանգստանալ եղանակի մասին, քանի որ հսկայական կառույցը ունի իր սեփական արհեստական արևը:

the biggiest building of the world in China1Ըստ տեղեկությունների` կառույցն  ունի 500 մետր երկարություն, 400 մետր լայնություն և հարյուր մետր բարձրություն:

Չինաստանի պետական պաշտոնյանների տեղեկություններով` New Century Global Center-ը աշխարհի ամենամեծ շենքն է, որի կառուցման համար պահանջվել է երեք տարի:

Չինացի զբոսավարներից մեկը AFP-ին հայտնել է, որ կառույցի ներսում գտնվող արհեստական արևը 400,000 քառ. մետր տարածություն զբաղեցնող բուտիկների և խանութների այցելուներին օրը 24 ժամ կապահովի լույսով և ջերմությամբ:

Յակուտիայում վթարվել է Մի-8 ուղղաթիռը. զոհվել է 15 մարդ

02061622.799807.882Յակուտիայում Մի-8 ուղղաթիռը բախվել է բլուրի.  ենթադրվում է, որ զոհվել է 15 մարդ: Ներկայում զոհերի թիվն է ճշտվում:

Դեպքի վայր են մեկնել Յակուտիայի ՆԳ փոխնախարարը, ԱԻՆ աշխատակիցներ, վթարների բժշկական խումբը, տրանսպորտային դատախազությունը:

Վթարի հանգամանքներն են պարզվում:

Շրիլանկացին համարյա 5 տարի ոչինչ չի ուտում

iՇրիլանկացի Կիրբի դե Լանորեոլը արդեն 5 տարի գոյատևում է գործնականում առանց սննդի: Նա կալորիաներ է ստանում լույսից, տատանումներից, քամուց ու ֆոտոններից:

Նա վստահ է, որ մարդն արևային մարտկոցների նման է: Վերջին 10 ամիսներին նրա  ընդունած կալորիաները չեն գերազանցում 500-ը:

Բժիշկները նախազգուշացնում են` նման  կենսակերպը կարող է ծայրահեղ բացասական ազդեցություն ունենալ առողջականի վրա: Դա հատկապես վերաբերում է նրանց, ովքեր կտրուկ կարող է հրաժարվեն սննդից` դիմելով  տարատեսակ հնարքների:

Եգիպտոսի բանակ. ուլտիմատումը հեղաշրջում չէ

Եգիպտոսի բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ քաղաքական հակամարտության  վերաբերյալ ուլտիմատումը  ռազմական հեղաշրջում չէ:

Ավելի վաղ զինվորականները երկրի քաղաքական ուժերին 48 ժամ էին տվել քաղաքական տարաձայնությունները հարթելու համար: Սակայն նախագահ Մուրսին մերժեց ուլտիմատումը,հայտարարելով, որ ազգային հաշտեցման սեփական պլանն ունի:

Նախագահի ադմինիստրացիան տեղեկացրել է, որ Մուրսին հեռախոսով բանակցել  է ԱՄՆ նախագահ Օբամայի հետ,քննարկել Եգիպտոսում տիրող դրությունը: Մուրսին նշել է, որ Եգիպտոսը խաղաղ ժողովրդական վերափոխումների ճանապարհով է գնում, ասվում է նրա Facebook-յան էջում:

130702021025_egypt_protesters_304x171_afpՄինչդեռ, Եգիպտոսի պետական ՄԵՆԱ լրատվական գործակալությունը գրում է, որ ևս մեկ նախարար է դիմել պաշտոնաթողության խնդրանքով` ԱԳ նախարար Մուհամեդ Քամել Ամրը: Սա արդեն 5-րդ նախարարն է, որ բողոքի ցույցերի սկզբից ի վեր  հեռանում է զբաղեցրած պաշտոնից:

Զինվորականները հայտարարել են, որ եթե նախագահ Մուրսին ու նրա քաղաքական հակառակորդները չկարողանան համաձայնության գալ, ապա բանակը  կառաջարկի իր սեփական “ուղեցույցը” խաղաղություն ձեռք բերելու համար: Պետական հեռուստաընկերությանը փոխանցված հայտարարության մեջ, երկրի զինված ուժերի ղեկավար Աբդել Ֆաթահ Սիսին բողոքներն անվանել է ժողովրդի կամքի “աննախադեպ” դրսևորում: Նա հավելել է, որ բանակը չի խառնվի քաղաքականության մեջ:

Նախագահական նստավայրի առջև հավաքավածները Սիսիի հայտարարությունը ջերմորեն են ընդունել, միացրել են ավտոմեքենաների ազդանշանները` ենթադրելով, որ նրա հեռուստաելույթը նշանակում է Մուրսիի կառավարման վերջը,ասել է ԲիԲիՍիի մեկնաբան Եզելարաբը:

Սնոուդենը շնորհակալություն է հայտնել Էկվադորին` Ռուսաստան տեղափոխվելուն օգնելու համար

51cb26b6-85f3-9e5f-85f3-9e50914d22a9.photo.0Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը խախտել է լռությունը, որ պահպանում էր Ռուսաստանում գտնվելու 8 օրերին:  Reuters-ը հրապարակել է Սնոուդենի` Էկվադորի իշխանություններին ուղղված նամակի մի հատվածը, որում նա  այդ երկրի իշխանություններին շնորհակալություն է հայտնում Էկվադորում քաղաքական ապաստարան ստանալու իր խնդրանքը դիտարկելու և  Ռուսաստան հասնելուն օգնելու  համար:

Բացի այդ, Սնոուդենն իր նամակում հայտարարում է, որ ԱՄՆ իշխանություններն իրեն անօրինական են հետևում ու, որ նա պատրաստ է հետագայում էլ բացահայտել ամերիկյան հատուկ ծառայությունների ձեռքի տակ գտնվող այլ գաղտնի տեղեկություններ ևս:

Աղախինը երեք տարի կանցկացնի բանտում իր գործատուի թեյի հետ մեզ և լվացքաջուր խառնելու համար

tea (1)Աղախինը տան տիրոջ թեյի մեջ մեզ և լվացքաջուր խառնելու համար երեք տարի կանցկացնի բանտում:

Չինաստանի Հոնգ Կոնգ քաղաքում աշխատող 22-ամյա աղախինը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա գործատուն թեյից տարօրինակ հոտ է զգացել:

Նա այդ կապակցությամբ վեճի է բռնվել աղախնի հետ, որը ընդունել է, որ թեյի հետ գաղտնի կերպով ինչ-որ բան է խառնել, սակայն նրա այդ քայլի պատճառները հայտնի չեն:

Shanghaiist-ի տեղեկություններով՝ աղախինը ձերբակալվել է առողջության համար վտանգավոր նյութեր օգտագործելու համար, քանի որ մեզը և լվացքաջուրը կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար:

Գործատուի և աղախնի ինքնությունը չի հրապարակվել:

Անցած տարի Միացյալ արաբական էմիրություններում աղախինը գործատուի թեյի մեջ մեզ խառնելու համար երկու ամսով բանտարկվել էր:

Դուբայի դատարանը 26-ամյա ինդոնեզացուն մեղավոր էր ճանաչել ընտանիքի առողջությունը վտանգելու համար: Այս դեպքում աղախինը հայտնել էր, որ իր աղախին ընկերուհին է իրեն խորհուրդ տվել նման բան անել, որպեսզի ընտանիքի անդամները իրեն շատ սիրեն:

 

Ադրբեջանում նախագահի թեկնածուն առաջարկում է կրճատել նախագահի լիազորությունները

1Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն հայտնած Արասթուն Օրուջլուն` “Արևելք-Արևմուտք” հետազոտական կենտրոնի ղեկավարը, հուլիսի 1-ին ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, որում առաջարկում է նաև սահմանափակել երկրի ղեկավարի լիազորությունները:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, Օրուջլուն հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի լիազորություններն անսահմանափակ են, ինչը բացասաբար է ազդում երկրի ներքին և արտաքին քաղաքականության ու ապագայի վրա:

Նախագահի թեկնածուն, մասնավորապես, առաջարկում է նախագահին զրկել օրենսդրական նախաձեռնության իրավունքից կամ այդ իրավունքը հասցնել նվազագույնի, ավելացնել պատգամավորների թիվը` 125-ից հասցնելով 200-ի, իսկ խորհրդարանական ընտրություններն անցկացնել մեծամասնական-համամասնական ընտրակարգով: Վարչապետին պետք է նշանակի խարհրդարանը:

Նախագահի թեկնածուն նշել է նաև, որ անհրաժեշտ է բարեփոխել Ադրբեջանի դատական համակարգը՝ այն դարձնել ավելի անկախ, խթանել մանր ու միջին բիզնեսի զարգացումը, դիվերսիֆիկացնել բանկային հատվածը: Ըստ նրա` Բանկային հատվածը կենտրոնացած է 5-6 ընտանիքի ձեռքում, ընդ որում՝ 80 տոկոսը՝ միայն մեկ ընտանիքի:

Նախագահի թեկնածուն ասել է նաև, որ իր համար անհասկանալի է այն քաղաքականությունը, որն իշխանությունները վարում են երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ: “Ուկրաինայից գնվում են վերանորոգված ռազմական ինքնաթիռներ, իսկ դրանց համար նավիգացիոն սարքավորումները ձեռք են բերվում Ֆրանսիայից: Անհասկանալի է նաև, թե ինչու են խոշոր չափերի անօդաչու թռչող սարքեր գնվում”,-հայտարարել է քաղաքագետը:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը` Արասթուն Օրուջլուն հայտարարել է, որ խնդրի` ռազմական ճանապարհով կարգավորումն անթույլատրելի է: “Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումները, սակայն, անթույլատրելի են”,-ընդգծել է Օրուջլուն: “Խնդրի կարգավորման բանակցային գործընթացը խթանելու համար Ադրբեջանը պետք է դառնա ժողովրդավարական երկիր և ունենա կայացած քաղաքացիական հասարակություն”,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններ տեղի են ունենալու 2013թ. հոկտեմբերին:

 

«Գեզի» այգին Թուրքիայի համար դարձավ «պատմություն, որը գրվում է ապրելիս»

geziԹուրքական «NTV» պատմական հանդեսի հրատարակչական հանձնաժողովը որոշում է կայացրել դադարեցնել իր գործունեությունը այն բանից հետո, երբ հանդեսը հուլիս ամսվա իր համարը նվիրեց «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձություններին՝ անձնակազմում առաջացնելով ճգնաժամային մթնոլորտ:

Մասնավորապես վիճաբանության առիթ էր հանդիսացել անցած շաբաթ լույս տեսած համարի շապիկը, որը պատկերավոր կերպով ներկայացնում է «Գեզի» այգու իրադարձությունները հետևյալ վերնագրի ներքո՝ «պատմություն, որը գրվում է ապրելիս»:
Միևնույն ժամանակ թուրքական «Ռադիկալը» գրում է, որ հրաժարական է տվել նաև «NTV» հեռուստաընկության
տնօրենը այն բանից հետո, ինչ նրան մեղադրեցի «Գեզի» այգու իրադարձությունները ոչ բավարար կերպով լուսաբանելու մեջ:

 

Դավութօղլուն և Լավրովը քննարկել են սիրիական ճգնաժամի հարցը

davutogluԹուրքիայի արտգործ նախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների համար քննարկման թեմա է դարձել Սիրիայում տիրող իրավիճակը: Դավութօղլուն հայտարարել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հիմնական անդամների միջև եղած հակասությունները թույլ չեն տալիս, որպեսզի սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով միասնական որոշում կայացվի: Թուրքիայի արտգործնախարարը ընգծել է նաև, որ լիբանանյան «Հզբալլահ» շարժման մասնակցությունը պատերազմին ակնհայտ ցույց է տալիս այն փաստը, որ սիրիական հարցին արտասահմանյան միջամտություն կա:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ վաղը երկու երկրների արտգործնախարարները հանդիպում կունենան ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Դավութօղլուն հույս է հայտնել, որ այս բանակցությունների արդյունքում սիրիական կոնֆլիկտի կարգավորման ուղիներ ի հայտ կբերվեն:

Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

3 (4)Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող  օդանավը թռիչքից մեկ ժամ անց ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել Բաքվում: Օդանավում մեդիա ոլորտի մոտ 25 ներկայացուցիչ է եղել:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, Բաքվից Ստամբուլ չվերթ իրականացնող քաղաքացիական ինքնաթիռը, որը պատկանել է թուրքական ավիաուղիներին, Բաքվի միջազգային օդանավակայան է վերադարձել. պարզվել է, որ ինքնաթիռի դուռը լավ փակված չի եղել:

Անսարքությունը  վերացնելուց  հետո ինքնաթիռը կրկին օդ է բարձրացել:

Թուրքիայում թանկարժեք ձիերի սերմնահեղուկի արտահանումը շահավետ բիզնես է դարձել

dziԹուրքիայի Բուրսա քաղաքի Քարաջաբեյ շրջանում ստեղծվել է ձիերի սերմնահեղուկների պահպանման լաբորատորիա, որտեղ սառեցվում և արտահանվում են ամենաթանկ ձիերի սերմնահեղուկները: Այս լաբորատորիայում, որը Թուրքիայում միակն է իր տեսակով, լավ ձիերի սերմնահեղուկը սառեցնում են մինչև 196 աստիճան: Դրանք վաճառվում են հազար լիրայից մինչև տասը հազար լիրա արժողությամբ: Հիմնական գնորդները արտասահմանում ձիասպորտով հետաքրքրվող գործարարներ են: «Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ անցած տարի մեկ ձիու սերմնահեղուկը 75 հազար դոլարով վաճառվել է Մարոկոյին:

Աշխարհում հաշված համարվող լաբորատորիաներից մեկի աշխատակից Նիհաթ Օզալը նշել է, որ այս լաբորատորիայի հիմնման նպատակը ցեղական ձիերի լավագույն հատկանիշներն  ավելի երկար պահպանելու հնարավորության ստեղծումն է:

Մեծ Բրիտանիայում գործարան է այրվել. տասը հրշեջ է տուժել

i (6)Կիրակի Մեծ Բրիտանիայում  Բիրմինգհեմի թափոնների մշակման գործարանում ավելի քան 100 հազար տ թուղթ ու պլաստիկ է այրվել: Հրդեհի հետևանքով 1,8 կմ-անոց մոխրասյուն է բարձրացել: Իշխանությունները հրդեհի վայր են ուղարկել 200 հրշեջի, նրանցից  տասը տուժել են, 3-ը` հոսպիտալացվել:

Չհաստատված տեղեկություններով, հրդեհի պատճառը չինական դեկորատիվ լապտերներն են եղել, որոնք պատահական հայտնվել են թափոնների պահեստում:

Մարկ Ցուկերբերգը Սան Ֆրանցիսկոյում գլխավորել է գեյ-շքերթը

Zuckerberg introduces new Facebook platform into the Android OS called Home appFacebook  ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգն առաջին անգամ մասնակցել է Սան Ֆրանցիսկոյում անցկացված գեյ-շքերթին: Նրա հետ  700 աշխատակիցները նույնպես դուրս են եկել ցույցի` ի պաշտպանություն սեքսուալ փոքրամասնության:

Բացի այդ, ընկերության գրասենյակը ևս զարդարվել է  գեյերի  շարժման ատրիբուտներով. “Լայքի” վեր տնկված մատին գունավոր մատանի է հայտնվել, որը  ԼԳԲՏ խորհրդանիշն է:

Սան Ֆրանցիսկոյում միասեռ ամուսնությունները թույլատրվել են հունիսի վերջից: Մի քանի օրում տասնյակ զույգեր են գրանցել իրենց միությունը: Ներկայում ԱՄՆ-ում սեքսուալ փոքրամասնությունը կարող է ամուսնությունը գրանցել 50 նահանգներից 13-ում:

Բաքվում առգրավվել է էշի մսի մեծ խմբաքանակ

2 (7)Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Մուշֆիգաբաթ ավանում ավանակի և ձիու մսի մեծ խմբաքանակ է հայտնաբերվել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, միսը նախատեսված էր Բաքվի հասարակական սննդի օբյեկտներին մատակարարելու համար:

Ադրբեջանի պետական անասնաբուժական տեսչության ղեկավար Յոլջու Խանվելին հայտնել է, որ միսն առգրավվել և ուղարկվել է լաբորատոր փորձաքննության, ինչից հետո այն կոչնչացվի:

Դիարբեքիրի բախումները հրահրվել են թմրավաճառների կողմից

liceԴիարբեքիրի քաղաքապետարանը հայտարարել է, որ օրերս Լիջեում տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով 18-ամյա երիտասարդ էր զոհվել, հրահրվել է թմրանյութերի վաճառքով զբաղվող անձանց կողմից: Ըստ զեկույցի՝ Լիջեում ոստիկանական նոր բաժանմունքի կառուցման դեմ են դուրս եկել նրանք, ովքեր տուժել են թմրանյութերի վաճառականների դեմ իրականացված ոստիկանական հաջող օպերացիայի հետևանքով: «Անադոլու» գործակալությունը նշում է, որ սա մի յուրատեսակ վրեժ է ոստիկանների նկատմամբ, քանի որ հենց թմրավաճառներն են դրդել  տեղացիներին հարձակվելու ոստիկանական բաժանմունքի վրա:

Նշենք, որ ոստիկանությունը հավաքված ամբոխին ցրելու համար օդ էր կրակել,  որի հետևանքով բախումներ էին սկսվել: Արդյունքում զոհվեց մեկ մարդ, մի քանիսն էլ վիրավորվեցին:

Եգիպոսում լարված իրավիճակ է, ցուցարարները պահանջում են վաղաժամկետ ընտրություններ

egiptos (1)Կահիրեում և Եգիպտոսի մյուս քաղաքներում սկսվել  են հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպվել են «Տամարուդ» Ազգային փրկության ճակատի կողմից: Վերջիններս պահանջում են նախագահ Մուհամեդ Մուրսիի հրաժարականը և վաղաժամկետ ընտրություններ:Մայրաքաղաք Կահիրեում ցուցարարները շարունակում են հավաքվել Թահրիր հրապարակում, նախագահական նստավայրի և  պաշտպանության նախարարության շենքի դիմաց:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ ցուցարարները կրում են պաստառներ, որոնք դեմ են նախագահ Մուրսիին և «Մուսուլման եղբայրներ» շարժմանը: Ցույցերի մասնակիցները մինչև հրապարակ մտնելը զննում են անցնում, որպեսզի կանխվեն զինված բախումները:

Միևնույն ժամանակ նախագահի կողմնակիցները հավաքվում են քաղաքի մյուս ծայրում: Նրանք բացականչում են Մուսիին աջակցող արտահայտություններ՝ հայտարարելով, որ չեն ցանկանում, որպեսզի բախումներ և արյունահեղություն լինի: Մուրսիի հակառակորդներից մեկը հետևյալ պարզաբանումն է արել. «Մուրսիին մենք ենք ընտրել և հիմա ուզում ենք, որպեսզի վաղաժամկետ ընտրություններ անցկացվեն և դա մեր իրավունքն է: Մուրսին չկարողացավ օգտվել իրեն տրված հնարավորությունից»:

Լարված իրավիճակի պատճառով Եգիպտոսից մեծ թափով հեռանում են արտասահմանցիները, ինչպես նաև դիվանագիտական աշխատակիցները: Որոշ երկրներ նույնիսկ Եգիպտոսից հետ են կանչել իրենց քաղաքացիներին: Երեկ ԱՄՆ-ի դեսպանատան 45 աշխատակիցներ  հեռացել են Կահիրեից: Քաթարը իր քաղաքացիների համար հատուկ ինքնաթիռ է ուղարկել Եգիպտոս:

Արժե, արդյոք, երեխայի դաստիարակությունը վստահել տատիկներին

ol3001372674672 (1)Չաշխատող տատիկը, որը նաև պատրաստ է իր ամբողջ ժամանակը նվիրել թոռների դաստիարակությանը, էականորեն թեթևացնում է երիտասարդ ծնողների հոգսը, սակայն, շատ վտանգավոր է աճող սերնդի առողջության տեսանկյունից:

Վիճակագրությունը վկայում է, որ  այն երեխաները, որոնց դաստիարակությամբ զբաղվում են տատիկներն ու պապիկները, քաշի 22% ավելցուկ ունենալու են վտանգված այն երեխաների համեմատությամբ,որոնց դաստիարակում են անձամբ ծնողները:

Փորձագետները համոզված են, որ տատիկներն ու պապիկներն անընդհատ թոռներին ուտեցնում են , առաջնորդվելով` ճարպի մեծ պաշար` մեծ կենսունակություն բնազդով:

Բացի այդ, տատիկների ու պապիկների դաստիարակած երեխաները գիրուկ են լինում սակավաշարժության հետևանքով, քանի որ իրենք` մեծահասակներն, արդեն չեն կարող երեխաների հետ ակտիվ խաղերով զբաղվել:

Ֆինների այս ուսումնասիրությունը հրապարակվել է «Evolutionary Psychology»ամսագրում:

ԱՄՆ-ից գեյ-զույգը ռուս երեխային պոռնոֆիլմերում է նկարահանել

ff1c96889af81edda95daabf581c1e30ԱՄՆ-ում ռուս երեխայի հրեշավոր սեքսուալ շահագործման դեպք է բացահայտել երեխաների իրավունքներով  իրավասու Պավել Աստախովը: Գեյ- զույգը ռուս փոխնակ մորից վերցրած երեխային ոչ միայն իրենք են բռնաբարել , այլև նրան հանձնել ողջ աշխարհում տարբեր  մանկապիղծների` սեքսուալ զվարճանքի համար:

Աստախովի տեղեկությունների համաձայն, ամերիկացի Մարկ Նյուտոնն ու նրա զուգընկերը` նորզելանդացի Պիտեր Թրուին,   սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել երեխայի նկատմամբ ու աբմողջը լուսա- և տեսանկարահանել: Նրա տվյալներով, երեխան Ֆրանսիայի, Գերմանիայի  ու ԱՄՆ-ի մանկապիղծների զոհն է դարձել, ”ուր նրան հատուկ տարել են պոռնոֆիլմերում նկարահանումների համար”:

Ժամանակին “երկնագույն զույգը” մի ռուս կնոջ` փոխնակ մոր,  համոզել էին իրենց համար երեխա ունենալ: Կինը դրա համար 8 հազար դոլար էր ստացել:

Աստախովը նշել է, որ Մարկ Նյուտոնի մեղքն ամբողջությամբ ապացուցվել է ու նա 40 տարվա ազատազրկման է դատապարտվել: Բացի այդ, նա երեխայի հաշվեհամարին 400 հազար դոլար պետք է փոխանցի: Պիտեր Թրուինն առայժմ Նոր Զելանդիայում սպասում է իր դատավճռին:

Սեսքսուալ բռնության ենթարկված երեխան ներկայում  որդեգրվել է :

Պուտինը 2013-ի հունիսի 30-ին համասեռականության քարոզն անչափահասների շրջանում արգելող օրենք ստորագրեց: Պետդումայի պատգամավորներն էլ պնդում են, որ ռուս երեխաների որդեգրումն արգելվի այն օտար երկրներում, որտեղ համասեռական ամուսնություններն օրինականացվել են:

Ականջի վնասվածքից հետո կինը գերլսողության տեր է դարձել

article-2348757-1A833ED4000005DC-71_634x375Մեծ Բրիտանիայի Լանկաշիր կոմսության 47-ամյա բնակչուհին չէր կարող անգամ ենթադրել, թե ինչով կավարտվեր պատանեկան հասակում հեծանվից վայր ընկնելը: Դրանից  20 տարի հետո Ջուլի Ռեդֆերնն իր մարմնում կատարվող բոլոր պրոցեսները լսելու ունակության տեր է դարձել:

Առաջին անգամ 2006-ին նա  տետրիս խաղալուց ուշադրություն դարձրեց տարօրինակ ձայներին: Քիչ հետո  հասկացավ, որ այդ ձայնն իր ակնախնձորներից է լսվում ու նման է ճռինչի:

“Ես հասկացա, որ լսում եմ աչքերիս յուրաքանչյուր շարժումը: Երբ ես նայում էի մի կողմի վրա, աչքերս ճռռում էին, իսկ ես հստակ լսում էի այդ ձայնը:Ես ու ամուսինս սկզբում վախեցանք, քանի որ մտածեցինք, թե խելքս թռցնում եմ”:

article-2348757-1A833F15000005DC-733_634x367Ժամանակի ընթացքում կինը սկսեց ներսի ձայներն ավելի հստակ  լսել, քան դրսինը: Ակնախնձորներից բացի, նա սկսեց լսել գանգատուփում ուղեղի տատանումը, սննդի տեղաշարժն աղիքներում, արյան  ու մնացած հեղուկների տեղաշարժն օրգանիզմում:

“Իմ կողքից թռչող ճանճն իսկական ռեակտիվ ինքնաթիռի ձայն ունի”,-ասում է կինը: Այս գերունակությունները տիկնոջ համար իսկական ողբերգության վերածվեցին.նա  ստիպված էր թողնել աշխատանքը, քանի որ խլանում էր հեռախոսային հասարակ զանգերից:

Սիպված էր նաև հրաժարվել որոշ սննդատեսակներից.խնձոր, ընկույզ ու ցանկացած խշրտացող մթերք, քանի որ ծամելուց այդ ձայներն ամպրոպի են նմանվում:

7 տարի բժիշկները ոչին չէին կարողանում անել ու դա վերագրում էին  տարիքին: Լոնդոնի մի կլինիկայում կնոջ մոտ ախտորոշեցին լսողական խողովակի  խորաբացվածք, ինչը նշանակում է` ձայների աղավաղված ընկալում:

“Ես համաձայնեցի 5-ժամյա վիրահատության: Բժիշկները զգուշացրին, որ վիրահատության հետևանքով հնարավոր է լսողության լիակատար կորուստ լինի: Սակայն ես այլընտրանք չունեի”:

Ռիսկային վիրահատությունը, որ մինչ այդ բժիշկները կատարել էին ընդամենը 4 անգամ, բարեհաջող ավարտ ունեցավ: Բժիշկները վերականգնեցին ականջներից մեկում պակասող ոսկրակտորը: Հիմա բրիտանուհին նախապատրաստվում է երկրորդ վիրահատության, որ վերջնականպես ազատվի ոչ պիտանի գերունակությունից: