Ռոստովում պապիկը պատահաբար ուրիշ թոռնիկի է տուն տարել մանկապարտեզից

i (6)Զավեշտալի դեպք է տեղի ունեցել Ռոստովի մանկապարտեզներից մեկում: Պապիկը մանկապարտեզ է գնացել` թոռան ետևից: Երեխային կանչել է անունով, նրան  մոտեցած երեխայի հետ իրերը պահարանիկից հավաքել են ու “պապ ու թոռ” տուն գնացել:

Միայն տան շեմին է պապիկը հայտնաբերել, որ երեխան իր թոռը չէ: Նա ստիպված օտար երեխային հետ է տարել, որտեղ այդ ընթացքում արդեն ոստիկաններ էին հավաքվել ու կորած երեխայի որոնումներ սկսել:

Չնայած երեխան ողջ-առողջ հետ էր բերվել, այնուամենայնիվ, հետաքննությունը մանկական հիմնարկի աշխատակիցների անփութության գնահատականը դեռ կտա:

Հիմա  երեխայի առևանգման փաստով նախաքննություն է կատարվում :

Ճապոնիայի իշխանությունները որոշել են համարակալել երկրի բնակիչներին

i (3)Ճապոնիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որի համաձայն երկրի յուրաքանչյուր քաղաքացու 2015-ից անհատական համար կշնորհվի: Իշխանությունների կարծիքով, դա թույլ կտա արդյունավետ լուծելու հարկերի գանձման, սոցիալական ապահովագրման հարցերը, կկրճատի բնակչության սպասարկման ժամանակը ու կթեթևացնի տարերային աղետի ժամանակ տուժածներին օգնությունը:

Օրենքի ընդունման օգտին քվեարկել է վերին պալատը: Ավելի վաղ, այն հաստատվել էր ստորին պալատում: Նախատեսվում է , որ հաշվարկի համակարգը կսկսի գործել արդեն 2016-ից, իսկ հիմա արդեն հարկավոր է  բազա ստեղծելու համար բազմաթիվ փաստաթղթեր հավաքագրել:

Նոր համակարգը վերահսկելու նպատակով կստեղծվի անկախ հանձնաժողով: Անձնական տեղեկությունների արտահոսքի դեպքում մեղավորը կպատժվի 4 տարվա բանտային կալանքով կամ էլ 20 հազար դոլրար տուգանքով:

Թուրքիան Սիրիայից կբաժանվի 2 կմ-անոց պատով

i (2)Թուրքիայի իշխանությունները Սիրիայի հետ սահմանին` Ջիրվեգեզյույի հսկիչ անցագրային կետում(հակ), որտեղ փոտրվարի 11-ին ականապատված մեքենա պայթեց, կառուցելու են 2,5 կմ պատ:

Թուրքիայի մաքսային ու առևտրային գործերով նախարար Հայաթի Ազըջին հայտարարել է, որ իր գերատեսչությունն ու Զինված ուժերն արդեն ստորագրել են այդ նախագծի իրականացման արձանագրությունը:

“Նախագծով նախատեսվում է  հակ-ից աջ ու ձախ պատնեշի շինարարություն, մասամբ` պատով, մասամբ էլ  ցանցով: Կտեղադրվեն նաև  հսկիչ սարքեր: Աշխատանքների ավարտին այդ շրջանում անվտանգության միջոցառումներն ավելի բարձր մակարդակով կտարվեն”,պատմել է նախարարը ու նշել, որ այդ միջոցները կնվազեցնեն սահմանն անօրինական հատելու դեպքերը:

Սիրիական սահմանին մյուս հակ-երում.Յայլադաղ, Կարկամըշ,Աչկակալ, հսկման ժամանակակից սարքեր կտեղադրվեն ու դետեկտորներ: Գործարկվելու են  ռենտգենյան բջջային սարքեր:

Շունը մեկ օր պահպանել էր պտտահողմի պատճառով զոհված տիրոջը

BK0KrI1CEAM1QSq (1)Փոքր  շանը հայտնաբերել են մայիսի 20-ին, Մուր քաղաքի պտտահողմի հետևանքով գոյացած ավերակների մեջ:

“Շնիկը վախեցած էր. նա  ողջ առողջ է: Սկզբում մենք նույնիսկ չգիտեինք, թե նա ինչու չի հեռանում այդ տեղից”մեկնաբանել է Օկլահոմայի իշխանության ներկայացուցիչը:

Երբ փրկարաները սկսեցին ավերակները  հավաքել. նրանք հասկացան, որ չորքոտանին պաշտպանում էր իր զոհված տիրոջը: Անանուն շնիկին  կենդանիների ապաստան են տեղափոխել, նրա լուսանկարը սոցցանցերում դիտել են մի քանի հազար մարդիկ:

“Շերիֆի օգնականը հույս ունի շուտով նրան իր տուն տանել”,հայտնել են գրասենյակից:

Կալիֆոռնիայում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է եղել

dff287d7392342983b072d5a89cbc097ԱՄՆ Երկրաբանական ծառայությունից հայտնել են, որ հինգշաբթի` լույս ուրբաթ գիշեր Կալիֆոռնիայում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է 11 կմ Գրինվիլից հյուսիս-արևմուտք: Օջախը` 9-11 կմ խորության վրա է:

Ավերածությունների ու զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան: Ինչպես տեղի հեռուստատեսությունն է հայտնում, ստորգետնյա ցնցումներ են զգացվել Սակրամենտոյում, որը գտնվում է  էպիկենտրոնից 160 կմ հեռավորության վրա:

Կալիֆոռնիայում երկրաշարժերը հաճախակի են լինում: Վերջին անգամ ցնցումներ են եղել անցած տարվա փետրվարին` 5,3 մագնիտուդ հզորությամբ:

ԱՄՆ-ում կանանց թույլատրվել է մերկ կրծքով փողոց ելնել

a30key_w300h210Նյու Յորքում կանանց պաշտոնապես թույլատրվել է մերկ կրծքով փողոց դուրս գալ: Թույլատրությունն ուժի մեջ էր դեռևս փետրվարից.այն ժամանակ 34 հազար ոստիկանի հրահանգ էր տրվել պարզապես, փողոցում մերկ կրծքով կին տեսնելու դեպքում չկանգնեցնել նրան, այլ պաշտպանել անցորդների հարձակումներից:  Նրանց հրահանգված էր` քշել ամբոխը, եթե հավաքվի, իսկ նա ով չի հեռանա` ձերբակալել:

Վերջերս որոշման մասին տեղեկացավ հանրությունը.ճանաչված լուսանկարիչ Վանն Վոասթը դաշնային դատարան բողոք էր ներկայացրել քաղաքի իշխանությունների դեմ մի շարք անօրինական ձերբակալությունների պատճառով: Նա հայտնի է հասարակական վայրերում մերկ կրծքով հայտնվելով: Կինը հայտնել էր, որ 2011-2012-ին իրեն ձերբակալել են ռեստորաններում, կենտրոնական կայարանում, տարրական դպրոցի մոտ ու շատ այլ վայրերում:

Վան Վոասթի փաստաբանները 1992-ին  նահանգի Գերագույն դատարանի ընդունած որոշման հիման վրա կարողացան  հասնել նրան, որ   կնոջ հասցեին բոլոր մեղադրանքները հանվեն:

Այն ժամանակ դատավորը վճիռ կայացրեց, որ հասարակական վայրում կանանց  մերկ կրծքով հայտնվելը արգելելը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեռական պատկանելությամբ պայմանավորված խտրականություն:

Չեխիայում ծերանոցները սկսել են աստղերով գնահատել

Չեխիայում ծերանոցները սկսել են գնահատել հյուրանոցների նման` 1-5 աստղերով:

Սոցիալական ծառայություններ իրականացնող ասոցիացիայի ղեկավար Յիրժի Գորեցկու խոսքով,  այն տարեց մարդիկ, որոնք ցանկանում են իրենց մնացած կյանքն անցկացնել նման տներում, պետք է իմանան դրանցում մատուցվող ծառայությունների ու որակի մասին:

i (4)“Ծերանոցները միավորներ կստանան կենվորներին այս կամ այն ծառայություններ մատակարարելու համար: Գնահատումը կատարվում է 300 չափանիշներով: Դա սննդի որակն է, բուժսպասարկումը, ազատ ժամանակն անցկացնելու հնարավորությունը և շատ ու շատ այլ բաներ: Որքան շատ են միավորները` այնքան շատ են աստղերը”,հայտարարել է նա:

Աստղ ստանալ կարող են ակնկալել միայն այն հաստատությունները, որտեղ տարեց մարդիկ կարող են իրենց սենյակները փակել բանալիով և  հարակից այգիներ կամ էլ պարկեր զբոսանքի դուրս գալ: Բացի այդ, սենյակները չպետք է իրար մեջ լինեն, իսկ հաշմանդամի սայլակին գամվածները պետք է ազատ կարողանան տեղաշարժվել շենքում:

Հիմա Չեխիայում 500 ծերանոց կա, որոնցից  27-ն արդեն աստղիկների են արժանացել:Գնահատումը կատարում է ասոցիացիայի հատուկ հանձնաժողովը:

Գրքի շնորհանդես Բեյրութում

357.Book presentation in  Beirut 23.05.2013Մայիսի 22-ին Բեյրութի Բիել համալիրում «Դար ալ Մուրադ» հրատարակչատունը Լիբանանում ՀՀ դեսպանության, Հայկազյան եւ մի շարք այլ համալսարանների աջակցությամբ, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում  կազմակերպեց   «Մեր բանաստեղծները, որոնք կերտել են Հայաստանի փառքը» արաբերեն լեզվով տպագրված ժողովածուի շնորհանդեսը:

 

Երեկոն, որին ներկա էին շուրջ 1000 հրավիրյալներ, անցկացվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությամբ:

Գրքում արաբական աշխարհի ընթերցողին է ներկայացվում հայ բանաստեղծների ստեղծագործությունների արաբերեն թարգմանությունները:

Հանդիսության սկզբում հնչեցին Լիբանանի եւ Հայաստանի օրհներգերը: Ապա բացման խոսքում «Դար ալ Մուրադ» հրատարակչատան սեփականատեր եւ գլխավոր տնօեն Միշել Մուրադը երախտիքի իր խոսքն ուղղեց գրքի հրատարակման գործում իրենց ավանդը ներդրած  թարգմանիչ Ժյուլի Մուրադին, խմբագրման աշխատանքներին մասնակցած գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանին ու արվեստագետ Շահեն Խաչատրյանին, ինչպես նաեւ բարերարներին, մասնավորապես՝ Երջո Սամվելյանին, ում  աջակցությամբ հնարավոր եղավ լույս ընծայել նախադեպը չունեցող, արաբերեն լեզվով թարգմանված, հայ բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածուն:

Հանդիսությանը ներկա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանը ներկայացրեց ՀՀ Նախագահի ուղերձը, որում, մասնավորապես, ասված է. «Հայ եւ արաբ ժողովուրդների առնչություններն ունեն դարավոր ավան­դույթ­ներ: Մեր ժողովուրդները պատմության ընթացքում կարողացել են ճանաչել իրար, ակ­նա­­ծանքով եւ հոգածությամբ վերաբերվել միմյանց խնդիրներին: Հայ ժողովուրդը մշտա­­պես երախտապարտ է արաբ ժողովրդին՝ ցեղասպանությունից փրկված եւ հայրե­նա­զրկված բազմահազար հայերի հանդեպ ցուցաբերած եղբայրական վերաբեր­մունքի համար:

«Դար ալ Մուրադ» հրատարակչատան նվիրական ջանքերի շնորհիվ արաբական աշխարհի ընթերցասեր հասարակությունը հնարավորություն է ստա­նում առավել խորությամբ ճանաչելու հայ ժողովրդին` սերտորեն առնչվելով նրա հարուստ պոեզիայի, կերպարվեստի եւ մշակույթի լավագույն նմուշներին:  …հրատարակչատունն անգնահատելի քայլ կատարեց հայ եւ լիբանանցի ժողովուրդների մշակութային հարաբերությունների խորացման ու փոխհարստացման գործում, որը, անշուշտ, ապագայում նոր պտուղներ է տալու:

Մեր եղբայրական ժողովուրդների բարեկամությունը հիմնված է լիբանանահայերի եւ Լիբանան պետության փոխա­դարձ հարգանքի վրա: Այդ հատուկ վերաբերմունքի շնորհիվ է, որ Լիբանանի հայ համայնքն իր բազմաբովանդակ   գործունեությամբ մասնակցում է Լիբանանի զարգացմանը եւ շարունակում մնալ սփյուռքի հոգեւոր կյանքի, ազգային-քաղաքական գործունեության եւ լուսա­վոր­չական մտքի կենտրոնը»:

Իր խոսքում Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր սատար են կանգնել գրքի լույս ընծայման նախաձեռնությանը:

Հանդիսություն-երեկոն ուղեկցվեց հայ բանաստեղծությունների արաբերեն ընթերցմամբ եւ հանրահայտ «Կոմիտաս» քառյակի երաժշտական կատարումներով:

Փակման խոսքով հանդես եկավ Լիբանանի նախկին նախարար Դմիանոս Քաթթարը, ով կարեւորեց հայերի եւ լիբանանցիների միջեւ գոյություն ունեցող անքակտելի կապը եւ հավաստիացրեց, որ «Մեր բանաստեղծները՝ Հայաստանի փառքի կերտիչները» գրիք լույս ընծայումը էլ ավելի կամրապնդի այդ կապերը:

Հանդիսությանը ներկա էին Լիբանանի Նախագահի ներկայացուցիչ, պետական նախարար Փանոս Մանճյանը, ներկա եւ նախկին նախարարներ, պետական պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, տարբեր համայնքների քաղաքական եւ հոգեւոր այրեր, հայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:

 

 

Ընդդիմադիրը Ասադին կոչ է անում հեռանալ իշխանությունից

4Ընդդիմադիրը Ասադին կոչ է անում հեռանալ իշխանությունիցՍիրիայի ընդդիմադիր առաջնորդը նախագահ Բաշար ալ-Ասադին հինգշաբթի ասել է փոխանցել իր լիազորությունները իր տեղակալին կամ վարչապետին և տեղափոխվել արտերկիր իր 500 շքախմբով:
Մոազ Ալխաթիբը նախագահին առաջարկել է 16 կետից բաղկացած ծրագիր: Ծրագրից կարելի է եզրակացնել, որ նա պատրաստ է համագործակցել այն անձանց հետ, ովքեր աշխատել են ունեցել Բաշար ալ-Ասադի հետ:
Հայտնի չէ` արդյոք Ալխաթիբի ծրագիրը աջակցություն կստանա մյուս ընդդիմադիր ուժերի կողմից:
Ալխաթիբն ասել է, որ Ասադը պետք է պատասխանի 20 օրվա ընթացքում, որից հետո նա մեկ ամիս ժամանակ կունենա խորհրդարանը ցրելու համար: Պաշտոնը զիջելուն պես, կառավարությունը կգործի 100 օր, ապա՝ հանձնվի անցումային կառավարությանը:

ԱՄՆ-ում դեռահասների հղիության ցուցանիշը կտրուկ նվազել է

3ԱՄՆ-ում դեռահասների հղիության ցուցանիշը կտրուկ նվազել էԱՄՆ-ում դեռահասների ծնելիության մակարդակը աննախադեպ իջել է, սակայն ԱՄՆ-ը զարգացած երկրների միջից առաջինն է իր բարձր ցուցանիշով, ասել է ԱՄՆ-ի առողջապահության վերահսկման կենտրոնը:
Դեռահասների ծնելիության ընդհանուր տեմպերը նվազել է 25 տոկոսով: Դա նշանակում է, որ 2007թ-ի դրությամբ 15-19 տարեկանների միջև 1000 հոգուց 41,5-ը հղիանում էր, մինչդեռ 2011թ-ին նրանց թիվը կազմում էր 31,3:
Ցուցանիշի անկումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում դեռահասների հղիության կանխմանն ուղղված կոչերի հետևանքով:
Համաձայն վերջերս իրականացված ընտանիքի զարգացման ազգային հետազոտման տվյալների՝ հակաբեղմնավորիչներ օգտագործող դեռահասների քանակն աճել է: Ընդ որում ընդդեմ բեղմնավորման միջոցներ են օգտագործում երկու սեռերի ներկայացուցիչները՝ հիմնականում օգտագործելով պահպանակներ և հորմոնալ մեթոդներ:
Այլ է պատկերը եվրոպական երկրներում: 2009թ Մեծ Բրիտանիայում դեռահասների հղիության ցուցանիշը 2009թ-ին 1.000 հոգու միջից կազմում էր 25, իսկ 2008թ Ֆրանսիայում՝ 10.2:

 

Կաննում երկու օր շարունակ իրեն որպես Psy է ներկայացրել նրա նմանակը

2Կաննում երկու օր շարունակ իրեն որպես Psy է ներկայացրել նրա նմանակըՀարավկորեացի երգիչ Psy-ի կրկնօրինակը երկու օր շարունակ կերել, խմել և զվարճացել է Կաննում գտնվող աստղերի հետ:
Նա ներկա է գնտվել երեկույթներին և միջոցառումներին, նկարվել հյուրերի և արտիստների հետ:
Օգտագործելով երգչի փառքը, տղան փառատոնների մասնակցության մուտք է ստացել:
Նմանակը հագնվում էր ճիշտ այնպես ինչպես Psy-ը և կրում էր նույնատիպ ակնոցներ: Նա մեկ օր անց է կացրել Մարտինես նավահնգստյան ռեստորաններից մեկում և գիշերն անցկացրել Carlton հյուրանոցում:
Դերասանուհի Նաոմի Հարիսը կուլ է գնացել կատակին և Թվիթերի իր էջում տեղադրել է իր և Psy-ի կրկնօրինակի նկարը, չիմանալով, որ նա ամենևին էլ Psy-ը չէ:
Իսկական Psy-ը Թվիտերի իր էջում կատակով գրել է, որ տեսնելու դեպքում բարևներ փոխանցեն իր կրկնօրինակին:

Հյուսիսային Կորեան ցանկանում է Չինաստանի հետ կարգավորել հարաբերությունները

 

1Հյուսիսային Կորեան ցանկանում է Չինաստանի հետ կարգավորել հարաբերութÕ

Հյուսիսային Կորեան պատրաստ է ընդունել Չինաստանի առաջարկը և բանակցությունների սեղանի շուրջ նստել, ասել է Քիմ Չոնգ ունը:
Սակայն շատ ակնկալիքներ չկան, քանի որ Հյուսիսային Կորեան բազմիցս հայտնել է, որ չի պատրաստվում վերջ տալ միջուկային ծրագրին, չնայած արևմտյան ուժերի ճնշումների:
Նախկին դաշնակիցների միջև հարաբերությունները վատացել են փետրվարին կայացած միջուկային փորձարկումից հետո, որին հաջորդել էր ՄԱԿ-ի կողմից Հյուսիսային Կորեայի վրա պատժամիջոցներ սահմանելու համար Չինաստանի համաձայնվելը:
Հյուսիսային Կորեայի և Չինաստանի միջև ամենաբարձր մակարդակի շփումը եղել է կորեացի ռազմական պաշտոնյա Չո Ռյոնգ հաի Չինաստան կատարած այցի ժամանակ:
Նրա խոսքերով` Քիմն իրեն Չինաստան է ուղարկել երկու երկրների միջև հարաբերությունները բարելավելու համար:

 

ԱՄՆ-ի հարավային շրջանները ենթարկվել են տերմիտների հարձակման

t3Չորեքշաբթի Նյու Օրլեան են ներթափանցել տասնյակ հազարավոր ֆորմոզյան տերմիտներ՝ ստիպելով հարյուրավոր մարդկանց պաշտպանիչ ծածկոցներ կրել:

Ողբերգական ֆիլմի դրվագ հիշեցնող այս տեսարանում տերմիտները հավաքվում էին իրենց ավտոմեքենայի լույսերի, փողոցի լույսերի կամ լուսավորված տան շուրջ:

Ֆորմոզյան տերմիտների հայրենիքը հեռավոր t1արևելքն է, դրանք ԱՄՆ մուտք են գործել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին երկիր ներկրված փայտյա արտադրանքների միջոցով:

 

Ֆորմոզյան տերմիտների ներխուժումներ տեղի են ունենում նրանց զուգավորման ժամանակաշրջանում:

 

Հնդկաստանի ոստիկանությունը վառել է մեծ քանակությամբ բռնագրավված կանեփ

in1Հնդկաստանի ոստիկանությունը առգրավել է հազարավոր կիլոգրամ կանեփ, այնուհետև՝ կրակի մատնել:

Երկրի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Խարուպետիա քաղաքի ոստիկանությունը մեծ բացահայտում է կատարել, որից հետո մեծ քանակությամբ տոպրակների պարունակությունը դատարկվել է և վառվել:

Բռնագրավված կանեփի հստակ քանակությունը հայտնի չէ, սակայն այդ շրջանում վերջերս իրականացված հետախուզումների արդյունքում ավելի քան տասը տոնա կանեփի անօրինական բերք էր հայտնաբերվել:

Ասսամ նահանգի քաղաքներում կանեփի աճեցումը սովորական երևույթ է դարձել վերջին տարիների ընթացքում:

Այս շրջանը ոչ միայն երկրին կանեփ մատակարարող հիմնական գոտին է, այլև դիլերների համար շահութաբեր շուկա է հանդիսանում:

Այդտեղ կանեփի մեկ կիլոգրամը վաճառվում է 60 ֆունտ ստեռլինգով:

 

Սառցադաշտի վրա ճաշող ամերիկացի զբոսաշրջիկները փրկվել են, երբ իրենց հանգրվանած սառցաբեկորը քշվել է բաց ծով

i1Զբոսաշրջիկների խումբը ցանկացել էր ճաշել Իսլանդիայում գտնվող սառցադաշտի վրա, սակայն նրանց հանգրվանած սառույցի կտորը պոկվել էր սառցադաշտից և լողացել:

i2Չորս ամերիկացիներ իրենց ոչ աշխատանքային օրերը անց էին կացնում արևելյան Իսլանդիայում և որոշել էին սառույցի վրա սեղան ու աթոռներ տեղադրել իրենց խնջույքի համար:

Սակայն քամու հետևանքով սառույցի կտորը առանձնացել էր սառցադաշտից և քշվել բաց ծով:

Զբոսաշրջիկնեից մեկին հաջողվել է մագլցել հսկայական սառցե բեկորի վրա և օգնություն կանչել:

Ըստ Iceland Review-ի՝ նրանց գտել են ծովափից 9 մետր հեռավորության վրա:

Դեպքի վայրում արված լուսանկարում երևում է, թե ինչպես են երեք զբոսաշրջիկները հանգիստ նստել իրենց աթոռների վրա՝ նախքան իրենց կփրկեին:

Զնոսաշրջիկներին օգնություն ցուցաբերողներից մեկը հայտնել է, որ բավականին զավեշտալի տեսարանի են ականատես եղել՝ տեսնելով այսբերգի վրա սեղանի շուրջ, աթոռներին նստած զբոսաշրջիկներին՝ ավելացնելով, որ այդ ժամանակ նրանք արդեն ավարտել էին իրենց ճաշը:

RÚV-ին տրված հարցազրույցում փրկարարը նշել էր, որ դա բավականին վտանգավոր դեպք էր, քանի որ իրենք երբեք չեն կարող գուշակել, թե ինչ ընթացք կունենա սառույցի կտորը և երբ այն կարող է շրջվել:

 

Քեթի Փերին Tweeter-ում տեղադրել է իր առողջ ապրելակերպի համար անհրաժեշտ սննդային հավելումներով լի տոպրակների լուսանկարը

k1Քեթի Փերին Tweeter կայքում տեղադրել է մի լուսանկար, որտեղ ինքը վիտամինների և սննդային հավելումների հսկայական տոպրակներ է բռնել՝ տեղեկացնելով, որ ինքը օրը երեք անգամ ընդունում է դրանք:

28-ամյա Քեթին նշել էր, որ դրանք ընդունում է նախաճաշին, ճաշին և ընթրիքին ՝ հաստատելով, որ ինքը ամբողջավին առողջ ապրելակերպ է վարում:

k3«Ես ամբողջ օրը այս վիտամինային և սննդային հավելումների կյանքի մեջ եմ» մեկնաբանել էր նա:

Քեթին միշտ էլ բարձրաձայնել է իր վարած առողջ ապրելակերպի վերաբերյալ. People ամսագրին նա հայտնել էր, որ իր համար շատ կարևոր է կանոնավոր կերպով սնվելը և համոզված լինելը, որ անհրաժեշտ քանակությամբ էներգիայի պաշար ունի:

Այս շաբաթ Քեթին ընկերների հետ հանգստանում էր Կարիբյան կղզիներում և ցուցադրում առողջ սննդակարգի և ֆիտնեսի շնորհիվ ստացած իր մարմնի կառուցվածքը:

Անգլիայում մահմեդականները մի զինվորի են սպանել, երկրում լարվածություն է

angliaԱնգլիայի մայրաքաղաք Լոնդոնում երեկ երկու հոգի կացնով և դանակով սպանել էին մի զինվորի՝ դիակը նետելով փողոց: Դեպքի ականատեսների վկայությամբ՝ հանցագործները մահմեդականներ են եղել և դա արել են ելնելով վրեժխնդրությունից: Դրանից հետո երկրում լարվածություն է սկսվել, ծայրահեղ աջերը թիրախ են դարձրել մահմեդականներին և մզկիթները:
«Radikal»-ը հաղորդում է, որ Անգլիայի պաշտպանության լիգայից (EDL) մոտ 100 ծայարհեղական սև դիմակներով հավաքվել է բարերից մեկում  և խմիչքով լի շշերով հարձակվել ոստիկանության վրա, ինչպես նաև հարձակում են գործել մոտակայքում գտնվող մի մզկիթի վրա: Նրանք բղավել են «Չենք հանձնվելու մահմեդական որդերին» արտահայտությունը: Լիգայի առաջնորդ Թոմի Ռոբինսոնը դեպքի առնչությամբ նշել է. «Մեր առաջնորդները բավականաչափ ուժեղ չեն, այս ամենը նրանք են թույլ տվել: Մարդիկ նույնիսկ վախենում են մահմեդական բառը արտաբերել, վախենում են իրենց պաշտպանելուց: Բայց արդեն բավական է, այս երկրի մարդիկ շատ զայրացած են և հերիք է արդեն»:
Իրենց հերթին Անգլիայի մահմեդական կազմակերպությունները դատապարտել են տեղի ունեցածը և համախմբման կոչ արել:

 

«Սիրիայի բարեկամների խումբը» հավաքվել է Հորդանանում

hordananՀորդանանի մայրաքաղաք Ամմանում են հավաքվել «Սիրիայի բարեկամների խմբի» անդամ երկրների՝ ԱՄՆ-ի, Թուրքիայի, Եգիպտոսի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները: Հանդիպմանը ներկա էր նաև Սիրիայի հեղափոխական ուժերի և ընդդիմության կոալիցիան, քանի որ լայնորեն քննարկվելու էր սիրիական ճգնաժամի հարցը:
«Anadolu» գործայալությունը հաղորդում է, որ իր ելույթում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայում տիրող իրավիճակը անընդունելի է և անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել արյունահեղությունը: Նրա խոսքերով՝ այս ճգնաժամի քաղաքական լուծումը հանդիսանում է միջազգային հանրության անհետաձգելի խնդիրը: Քերին ընդգծել է նաև, որ սիրիական ընդդիմությանը ցուցաբերվող աջակցությունը մեծացվելու է:

Էլ-Նուսրա զինված խմբավորումը առևանգել է սիրիահայության առաջատար դեմքերից Հակոբ Միքաելյանին

hakob«Ակօս»-ը հաղորդում է, որ ծայրահեղ իսլամական էլ-Նուսրա կազմակերպությունը առևանգել է սիրիահայ համայնքի առաջատար դեմքերի մեկը հանդիսացող Հայկական բարեգործական ընդհանուր միության Հալեպի շրջանային կառավարման խորհրդի նախագահ 70-ամյա Հակոբ Միքայելյանին: Վերջինս երեքշաբթի օրը Հալեպից Բեյրութ է ուղևորվել ավտոբուսով, որը ճանապարհին շրջափակել է էլ-Նուսրա խմբավորումը: Նրանք Միքայելյանին իջեցրել են ավտոբուսից և տարել: Միքայելյանի ընտանիքը հայտնելը է, որ նա զանգահարել է իրենց և ասել, որ ողջ է: Ընտանիքը նաև հայտնել է, որ Միքայելյանը զինված խմբավորման կողմից տարվել է կրոնական մի դատարան և մեղարդրելով «ռեժիմի կողմնակիցը լինելու» և «ի պաշտպանություն ռեժիմի քայլերթին մասնակցելու» մեջ, դատապարտվել է երեք ամսվա ազատազրկման:

Հայկական բարեգործական ընդհանուր միության Հալեպի շրջանային կառավարման խորհրդի նախագահը լինելուց բացի գրող և ուսուցանող մտավորական Հակոբ Միքաելյանը առողջական լուրջ խնդիրներ ունի:

Նոր մանրամասներ Անկարայում սպանված չեչեն Մեդեթ Ունլյուի մասին

Թուրքիայում սպանվել է Չեչնիայի հյուպատոսը (տեսանյութ)Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մայիսի 22-ի երեկոյան սպանված չեչեն Մեդեթ Ունլյուն Չեչնիայի հյուպատոսը չէր:

Ինչպես հաղորդում է “Hurriyet”-ը  Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի`արտաքին հարաբերությունների գծով պատասխանատու Իսա Հաջիմուրադովը ռուսական “ՌԻԱ նովոստի” լրատվական գործակալությանը հայտնել է, որ իրենք այդ անունով ներկայացուցիչ Թուրքիայում չունեն:  “Անկարայում սպանված անձը Չեչնիայի ներկայացուցիչը չէ”, – ասել է նա:

“BBC Turkce”-ի փոխանցմամբ՝ Մեդեթ Ունլյուն իրեն համարում էր այսպես կոչված Իչկերիայի հանրապետության “պատվավոր հյուպատոս”:

“ՌԻԱ նովոստիի” զրուցակիցը հայտնել է, որ օտար տերության յուրաքանչյուր ներկայացուցչություն, որը վերաբերում է ինքնավարությանը կամ մարզին, պատվավոր հյուպատոսություն կարող է բացել միայն իր երկրի ԱԳՆ-ի միջոցով, տվյալ դերքում` Մոսկվայի միջոցով:

“Մենք որևէ հայտարարություն չենք ստացել ռուսական կողմից Չեչնիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ”,-ասել է նա: