Թուրքիայում արգելվել է նվեր տալ Վանա կատուներին

katuՎանի Հարյուրամյա համալսարանի Վանա կատուների ուսումնասիրման և փորձարարական կենտրոնը որոշում է ընդունել՝ համաձայն որի արգելվում է Վանա կատուներին որպես «նվեր» ուղարկել երկրի այլ շրջաններ: Նման որոշման պատճառն այն է, որ երկու տարբեր գույնի աչքեր և սպիտակ մազածածկ ունեցող Վանա կատուները մշակութային կարեևոր արժեք են ներկայացնում և բացի այդ նրանք վերանալու վտանգի տակ են , այդ պատճառով էլ կենտրոնը նրանց իր պաշտպանության տակ է վերցրել:

«Ակօս»-ը հայտնում է, որ կենտրոնի տնօրեն դոկտոր Աբդուլլահ Քայան նշել է, որ սկսված աշխատանքների շնորհիվ ավելի երիտասարդ և բարձր ծնելիություն ունեցող կատուների են ձեռք բերելու՝ իրականացնելով երիտասարդացման ծրագիր: Նա նշել է, որ անհրաժեշտ է նորածին կատուներին պաշտպանության տակ առնել, քանի որ իրենք դեմ են, որ Վանա կատուներին փոքր գումարով վաճառում կամ նվիրում են այլ շրջաններին: «Մենք չենք ուզում, որ նման անգին մշակույթային էակը նվեր տալու մի բան դառնա: Այդ պատճառով էլ այս տարի մեր կենտրոնում գտնվող կատուներին այլ շրջաններ որպես նվեր չենք ուղարկելու: Նույն կերպ պետք է վարվեն քաղաքի բնակիչները»,-նշել է կենտրոնի տնօրեն Քայան:

Իսրայելի ռաբբին ասել է, որ ինքը ուղղափառ է և միասեռական

Ուղղափառ ռաբբին բարձրաձայնել է իր սեռական կողմնորոշման մասին` այս կերպ խախտելով գործող տաբուները:
Թորայի հինգ գրքերից մեկում `Լեվիտիկուսում ասվում է, որ երկու տղամարդու միջև սեռական կապը անթույլատրելի է:
Սակայն 38-ամյա ուղղափառ ռաբբին կարծում է, որ հնարավոր է լինել և միասեռական և հավատացյալ:
Նա իմացել է իր սեռական կողմնորոշման մասին 20 տարեկանում: Այնուհետև նա տեղափոխվել է աշխարհիկ Թել Ավիվ` մերձավոր արևելքի միասեռականների մայրաքաղաքը:
«30 տարեկանում ես գիտակցեցի, որ կարող եմ լինել ուղղափառ և միասեռական », – ասել է նա AFP լրատվական գործակալությանը:
2008-ին հիմնադրած կայքը նպատակ էր հետապնդում օգնել նույն իրավիճակին բախված մարդկանց: Կայքը այնուհետև վեր է ածվել կազմակերպության:

Քաթարը գնում է Միլանում երկնաքեր կառուցելու ծրագիրը

3Քաթարը գնում է Միլանում երկնաքեր կառուցելու ծրագիրըՔաթարը ձեռք է բերել Միլանի կենտրոնում 290,000 քառ կմ տարածքի վրա երկնաքարեր կառուցելու ծրագրի 40 տոկոս մասնաբաժինը, որի կոմերցիոն արժեքը կազմում է 2 միլիարդ եվրո:
Ծրագիրը ղեկավարում է Տեխասում գնտվող Hines’-ի իտալական մասնաճյուղը:
«Հողը Իտալիայի կարևորագույն բնական ռեսուրսն է և մենք վստահ ենք, որ այն կարող է լինել զարգացման և տնտեսական առաջընթացի ռազմավարական գործիք», -ասել է Hines Italia-ի ղեկավարը:
Qatar Holding-ը նախորդ տարի իտալական Սարդինիա կղզում գնել է շքեղ հանգստյան տուն:
2012թ Քաթարը Իտալիայի նորաձևության, սննդի, տուրիզմի ոլորտներում կատարել է 2 միլիարդ դոլարի ներդրում:

«Աստվածը գանգստեր է» բեմադրության համար ռումինական թատրոնը սպառնալիքներ է ստացել

2«Աստվածը գանգստեր է» բեմադրության համար ռումինական թատրոնը սպառնալÕՌումինիայում «Աստվածը գանգստեր է» անունը կրող ներկայացումը կբեմադրվի ոստիկանների հսկողության ներքո, քանի որ թատրոնի տնօրինությունը սպառնալիքներ է ստացել:
Կանադացի դերասան և դրամատուրգ Նիք Մանցուսոն հոկտեմբերից ի վեր խաղացել է Տիմիսոարա թատրոնում: Այս ներկայացման գաղափարը հենց նրա մտահաղացումն է:
Ոստիկանության ղեկավարի տեղակալ Դանիել Լանգան հայտնել է, որ դահլիճում հանդիսատեսների մեջ ներկա կգտնվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Արագ արձագանքման նպատակով` տարածքում կլինեն նաև համազգեստավոր ոստիկանները:
Նամակ ստանալուց մի քանի օր առաջ քաղաքի եկեղեցիները թատրոնին խնդրել էին փոխել ներկայացման անվանումը հարգելու համար գերակշռող քրիստոնյա բնակչություն ունեցող երկրի քրիստոնեական արժեքները:
Թատրոնի տնօրեն Ադա Հաուսվաթերը AFP լրատվական գործակալությանն ասել է, որ չէր պատկերացնում , որ այդպիսի աղմուկ կբարձրանա ներկայացման համար` հատկապես հաշվի առնելով, որ ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել դեռևս 2012թ-ի հոկտեմբերին և անցել է առանց որևէ խնդիրների:

Բերլուսկոնիի հետ ենթադրաբար առնչություն ունեցող աղջիկը վկայություն է տվել դատարանում

1Բերլուսկոնիի հետ ենթադրաբար առնչություն ունեցող աղջիկն վկայությունՍիլվիո Բերրլուսկոնիի հետ ենթադրաբար 17 տարեկանում սեռական հարաբերություններ ունեցած աղջիկը ուրբաթ առաջին անգամ դատարանում վկայություն է տվել դատավարության համար, որտեղ երեք անձինք մեղադրվում են նախկին վարչապետի համար կավատի ծառայություններ մատուցելու մեջ:
Կարիմա Էլ-Մահրուգը, ով հայտնի է որպես Սրտագող Ռուբի մականվամբ, նկարագրել է Բերլուսկոնիի վիլայում տեղի ունեցող դիսկոտեկները՝ հավելելով, որ իրենք մեկ գիշերվա համար վճարել են 2,000 կամ 3,000 եվրո:
Աղջիկն ասել է, որ երեկույթների ընթացքում վարչապետի համար մերկապար են պարել մոտավորապես 20 այլ երիտասարդ աղջիկներ, սակայն նրանց հետ ֆիզիկական շփում չի եղել:
Նրա խոսքերով` վարչապետը հաճախ էր իրեն զանգում և նրա տուն հրավիրում: Որոշ դեպքերում աղջիկը Բերլուսկոնիի տանն էր անցկացնում գիշերները: Աղջիկը նախկինում ասել էր, որ ոչ մի սեռական կապ չի եղել իր և Բերլուսկոնիի միջև:

Օբաման կատակել է Էրդողանի հետ՝ «Ես փոխնորդ հագուստ ունեմ, իսկ մեր վարչապետը՝ չգիտեմ»

katakԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեկ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից հետո մամլո ասուլիս էին տվել նախագահական նստավայրի այգում, որի ընթացքում սկսել էր անձրև տեղալ: Ահա չինական մամուլը ասուլիսի մասին իր հոդվածում կենտրոնացել է հովանոցների օգտագործման փաստի վրա՝ վեր հանելով նախագահ Օբամայի արած սրամիտ կատակը:

Ինչպես հաղորդում է «Doğan» լրատվական գործակալությունը՝ չինական կոմունիստական կուսակցության տպագիր օրգանը հանդիսացող «Huanqiu» թերթը Օբամայի և Էրդողանի հանդիպման մասին հոդվածում ընդհանրապես չի անդրադարձել ասուլիսի ժամանակ արծարծված հարցերին: Չինական թերթը միայն նշել է, որ հազվադեպ՝ հատուկ հյուրերի համար բացվող Վարդերի պարտեզում երկու երկրների առաջնորդների ասուլիսի ժամանակ անակնկալ անձրև է սկսել: Նախագահ Օբաման էլ իր ծառայողներին խնդրել է հովանոցներ պահել՝ կատակելով. «Ես փոխնորդ հագուստ ունեմ, իսկ մեր վարչապետը՝ չգիտեմ»:

Իրաքում արյունոտ ուրբաթ է

irakԻրաքյան Դիյալա շրջանի Բակուբա քաղաքի Սարյա մզկիթում պայթյուն է տեղի ունեցել: «Anadolu» գործակալությունը, վկայակոչելով տեղական ոստիկանության փոխանցած տեղեկությունը, հաղորդում է, որ ուրբաթօրյա նամազից հետո իրականացված ահաբեկչության հետևանքով 25 մարդ է զոհվել, նախնական տվյալներով կա 45 վիրավոր:

Նոր պայթյուն Հաթայում

hatayԻնչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ թուրքական Հաթայ նահանգի Ալթընօզյու շրջանում պայթել է անօրինական վառելիքի պահոց: Պայթյունը տեղի է ունեցել հակամաքսանենգ օպերացիայի իրականացման ժամանակ, երբ հանցագործները կրակել են վառելիքի պահեստների վրա: Նախնական տվյալներով 10 մարդ է զոհվել, կան վիրավորներ:

Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

343. Armenian, Azerbaijani FM's and OSCE MG co-chairs' meeting 17.05.2013Մայիսի 17-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Յան Քելին հանդիպեցին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովին։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նույնպես մասնակցում էր հանդիպմանը:

Համանախագահները և արտգործնախարարները քննարկեցին հնարավոր ուղիները՝ խաղաղ գործընթացը առաջ մղելու նպատակով:

Նախարարները մտքեր փոխանակեցին ներկա իրավիճակի վերաբերյալ և վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝  նպաստելու տարածաշրջանում խաղաղությանը:

Համանախագահները վերահաստատեցին անհրաժեշտությունը՝ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կարող ենք ավելացնել լարվածությունը և վնաս հասցնել խաղաղ գործընթացին, ինչպես նաև նախարարների հետ քննարկեցին հաշտությանն ուղղված մթնոլորտի ստեղծմանը նպաստող վստահության ամրապնդման մի շարք միջոցներ:

Համանախագահները ամսվա վերջում կայցելեն տարածաշրջան՝ քննարկելու հիշյալ հարցերը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։

Թուրք ամուսնական զույգը սևամորթ երեխա է ունեցել, ինչի “պատճառը” սևամորթ պարողն է եղել

Թուրք ամուսնական զույգը սևամորթ երեխա է ունեցել, ինչի “պատճառը” սևաÕԹուրքիայի բարձրաշխարհիկ ընտանիքների երկու ներկայացուցիչներ շքեղ հարսանիքով ամուսնացել են, սակայն երբ ծնվել է առաջնեկը, պարզվել է, որ երեխան սևամորթ է:
Ինչպես տեղեկացնում է “Takvim” պարբերականը, Թուրքիայի բարձրաշխարհիկ հասարակությունում միջադեպը լուրջ սկանդալի պատճառ է դարձել։ Երջանիկ զույգը մինչ ամուսնությունը առանձին-առանձին ամուրի կյանքին հրաժեշտ տալու երեկույթներ է կազմակերպել։

Երեկույթին մի լավ զվարճանալուց բացի ոգելից խմիչքը չարաշահած հարսնացուն կենակցել է սևամորթ պարողի հետ: Մեկ օր անց ամեն ինչի մասին մոռացած հարսնացուն ամուսնացել է իր սիրելիի հետ:

Հարսանիքից անմիջապես հետո հղիանալու լուրն ուրախացրել է զույգի ընտանիքներին, ամենից շատ ուրախացել է ամուսինը, ով ծննդաբերության համար կնոջ հետ գնում է ԱՄՆ-ում։ Զույգն ունեցել է առողջ, բայց սևամորթ երեխա։ Միայն երեխայի ծնվելուց հետո է կինը հիշել, թե ինչ էր եղել: Հասկանալով, որ երեխան իրենը չէ, փեսան վերադարձել է Թուրքիա։ Երեխայի մայրն էլ չի կարողանում համակերպվել իրականության հետ, և նրան մխիթարելու համար ԱՄՆ է մեկնել նրա ընտանիքը։
 

 

 

 

ԼՂ հակամարտության վերաբերյալ լսումներ տեղի կունենան ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում

ԼՂ հակամարտության վերաբերյալ լսումներ տեղի կունենան ԵԽԽՎ ՄոնիտորինգԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հանձնաժողովում սառեցված հակամարտությունների վերաբերյալ լսումներ կանցկացվեն:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, մայիսի 24-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի ունենալիք նիստի ընթացքում կքննարկվի ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Մասնակիցները կքննարկեն նաև աբխազական, հարավօսական, մերձդնեստրյան հակամարտությունները:

Ըստ գործակալության`քննարկումներին մասնակցելու են հակամարտությունների գծով փորձագետներ:

 

 

 

Աշխատանքից հեռացվել է Ռեյհանլըի ոստիկանապետը

1Թուրքիայի Հաթայի շրջանի Ռեյհանլը բնակավայրում տեղի ունեցած պայթյուններից հետո աշխատանքից հեռացվել է Ռեյհանլըի ոստիկանապետը:

Ինչպես հաղորդում է “Ֆիրաթ” գործակալությունը, պայթյուններից մեկ շաբաթ անց ոստիկանապետ Մուրաթ Բերքը աշխատանքից հեռացվել է: Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2009 թ.-ին:
Նրան փոխարինել է Դույգու Ուզունդուրուքանը: Նման որոշում կայացվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի`Հաթայ այցելությունից հետո:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ռեյհանլըում 4 պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել էր ամենաքիչը 51 մարդ: Այդ ահաբեկչությունը կազմակերպելու համար Թուրքիան մեղադրում էր Սիրիային, չնայած ձերբակալված բոլոր մարդիկ Թուրքիայի քաղաքացիներ են։ Ահաբեկչությունից անմիջապես հետո թուրքերն սկսել էին քարկոծել սիրիացի փախստականներին՝ պահանջելով հեռանալ։

 

 

 

Ադրբեջանը 115 մլն եվրո ընդհանուր արժողությամբ 10 ուղղաթիռ կգնի

Ադրբեջանը 115 մլն եվրո ընդհանուր արժողությամբ 10 ուղղաթիռ կգնիԱդրբեջանը ուղղաթիռների արտադրությամբ զբաղվող իտալական “AgustaWestland” ընկերությունից 10 ուղղաթիռ կգնի:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, ադրբեջանական կողմը պատվիրել է 8 միավոր AW139 տեսակի ուղղաթիռ և 2 միավոր AW189 տեսակի ուղղաթիռ: Ադրբեջանական ավիուղիների և AgustaWestland–ի միջև կնքված գործարքի ընդհանուր արժեքը 115 մլն եվրո է: Ուղղաթիռների առաջին խմբաքանակն Ադրբեջան կհասնի այս տարվա երկրորդ կեսին: Նշվում է, որ իտալական կողմը պատվերն ավարտին կհասցնի մինչև 2014թ-ը:
Գործակալությունն ընդգծում է, որ AW139 տեսակի ուղղաթիռներից 4-ը և AW189 տեսակի երկու ուղղաթիռներ օգտագործվելու են ծովով ուղևորաբեռնափոխադրումներ իրականացնելու համար, իսկ մյուս ուղղաթիռները՝ շտապօգնության, փրկարարաորոնողական աշխատանքների համար:

 

Հարբած տղամարդկանց սեքսի իմիտացիայի համար չորս ոստիկան հեռացվել են

b_451855 (1)Սվերդլովսկից չորս ոստիկաններ հեռացվել են մի տեսահոլովակի պատճառով, որտեղ ձերբակալվածների խցում երկու տղամարդու միջև սեռական հարաբերությունների իմիտացիա էր պատկերված: Նրանց անմիջական ղեկավարները ենթարկվել են կարգապահական տույժի:

“Ներքին գործերի աշխատակիցների պատիվը արատավորող արաքի համար” իրենց պաշտոններից ազատվել են ավտոտեսուչը, հերթապահ մասի աշխատակիցը, մի ոստիկան և մի կինոգետ, ճշտում է “Интерфакс“գործակալությունը:

Սպասվում է, որ այդ ամբողջը բջջային հեռախոսի վրա տեսագրած և հոլովակը համացանցում տեղադրած կինոգետը քրեական պատասխանատվության կենթարկվի:  Դեպքը կատարվել է  2012 թ. ապրիլին, տվյալ փաստով քրեական գործ է հարուցվել  քրեական օրենսգրքի 1-ին մասի.293 հոդվածով `”Անփութություն” և 1 մասի132հոդվածով   “Սիքսուալ բնույթի բռնարարք”:

Եվրոպայի գեյերը բողոքել են հոմոֆոբիայից

Եվրոպայում անցկացված հարցման տվյալներով, գեյերի քառորդ մասը վերջին 5 տարում ենթարկվել է հարձակման կամ էլ հաշվեհարդարի սպառնալիքի:

Հարցմանը մասնակցել է 93 հազար լեսբուհի, գեյ, բիսեքսուալ ու տրանսսեքսուալ: Հարցումն անցկացնողները հետաքրքրվել են` արդյոք նրանք ենթարկվել են ճնշման, բռնության, վիրավորանքի կամ էլ արհամարհանքի` սեքսուալ կողմնորոշման կամ էլ սեռական պատկանելության պատճառով:

i (5)Հարցվածների 26%-ը (տրանսսեքսուալների 35%) ասել է, որ  վերջին 5 տարում ենթարկվել են հարձակումների կամ էլ նրանց սպառնացել են հաշվեհարդարով: Ընդ որում, հիմնականում տուժում են անապահով ու երիտասարդ գեյերը:

Պարզվեց նաև, որ նրանց կեսը չի դիմել ոստիկանություն, կարծելով, որ իրենց պաշտպանության համար ոչ մի  բան չի արվի: Սեքսուալ կողմնորոշումը նրանց խանգարել է  աշխատանքում կամ աշխատանք  գտնելուն, իսկ գեյերի 2/3-ը թաքցրել է իր կողմնորոշումը դպրոցական տարիքում:

Հաագայում 300 քաղաքական գործիչ ու փորձագետ է  հավաքվել` քննարկելու ԵՄ քաղաքականության այն  ասպեկտները, որոնք ուղղված են հասարակության մեջ մարդատյացությունը վերացնելուն:

Ընկերության վատ սպասարկումից զայրացած` 276,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ Մազերատի մեքենայի չինացի սեփականատերը ցուցասրահի առջև ջարդել է իր մեքենան

ch1Շքեղ Մազերատի մեքենայի տերը վարձել է երեք տղամարդու իր մեքենան ընկերության ցուցասրահի առջև ջարդելու համար՝ բողոքելով իտալական արտադրողին վատ սպասարկման դեմ:

Վան ազգանունով մեքենայի սեփականատերը դիտել է, թե ինչպես են Չինաստանի Ցինդաո քաղաքում իր 276,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ մոդելը վերածում ջարդոնի:

Նա հայտնել է, որ ինքն ընկերության տեղի ներկայացուցչությանը դիմել է մի շարք որակական հարցերով և ծառայությունից դժգոհ է մնացել:

Փորձելով ուշադրություն գրավել իր խնդրի վրա՝ Վանգը միջազգային ավտոշոուի անցկացման օրը Ցինդաոյին միջազգային հավաքույթների կենտրոնի շենքի առջև կազմակերպել է այդ անսովոր բողոքի ակցիան:

«Հուսով եմ, որ օտարերկրյա մեքենա արտադրողները հասկանում են, որ չինացի հաճախորդները իրավունք ունեն բրենդին համապատասխան ծառայություն ստանալ» ,-ըստ France-Presse գործակալության՝ Ցինդաոյի Morning Post-ին հայտնել է Վանգը:

Ըստ Car News China-ի՝ Վանգը ավելի քան երկու տարի ձգվող թշնամական հարաբերությունների մեջ է եղել ընկերության տեղի ներկայացուցչության հետ:

2011թ-ին Ցինադաոյի բիզնեսմեններից մեկը հաճախորդների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը վարձել էր մի քանի տղամարդու իր 750,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ Լաբորջինին ոչնչացնելու համար, երբ մեխանիկը չէր կարողացել լուծել իր մեքենայի շարժիչի հետ կապված խնդիրը:

Բիլլ Գեյթսը գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցանկը

i (4)Microsoft –ի հիմնադիր Բիլլ Գեյթսը,  ըստ Bloomberg-ի գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակը: Ըստ տվյալների, 58-ամյա Գեյթսի կարողությունը գնահատվում է 72,7 մլրդ դոլար: Այս տարի նրա ակտիվներն ավելացել են 10 մլրդ դոլարով: Վերջին անգամ Գեյթսն աղյուսակը գլխավորել է 2007-ին:

Այս տարի Microsoft-ը առաջին հորիզոնականից դուրս է մղել  մեդիամագնատ Կառլոս Սլիմսին, որը 2010-2012-ի աշխարհի ամենահարուստ մարդն էր ճանաչվել: Նրա կարողությունը տարվա սկզին արդեն 2 մլրդ դոլարով նվազել է ու հիմա գնահատվում է 72,1 մլրդ դոլար:

Երրորդ տեղն առաջվա պես զբաղեցնում է  ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը:

 

Ֆրանսիական օրենքներից կհանեն ռասաների մասին հիշեցնող բառերը

Ֆրանսիայի ազգային ասամբլեայի պատգամավորները քվեարկել են ֆրանսիական օրենսդրությունից “ռասա” բառը հանելու օգտին, հայտնել է Radio France-ը:

Օրինագիծն առաջարկել է Ձախ ճակատ  միությունը: Ձեռնակի հեղինակներից մեկի` Ալֆրեդ Մարի-Ժանի կարծիքով, “ռասա” բառը տեղ չպետք է ունենա ֆրանսիական օրենսդրության  մեջ, քանի որ այդ կոնցեպցիան “հիմք է դարձել վատթարագույն  գաղափարախոսության”:

pic_1368777183Եթե օրենքի նախագիծն ընդունվի, ապա փոփոխություններ կմտցվեն քրեական օրենսգրքում, 1881-ին ընդունված մամուլի ազատության օրենքում:

Սոցիալիստ պատգամավորները հույս ունեն, որ նման ուղղումներ կմտցնեն հաջորդ փուլով , հուլիսին: Նախագահ Օլանդն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր հիմնական օրենքում փոփոխություն մտցնել:

Ֆրանսիայում հիմա գործում է Հինգերորդ հանապետության սահմանադրությունը, որն ընդունվել է 1958-ին, նախագահ Շառլ դը Գոլի նախաձեռնությամբ: Հիմնական օրենքի առաջին հոդվածում ասվում է.”Ֆրանսիան անբաժանելի , աշխարհիկ, սոցիալիստական, դեմոկրատական Հանրապետություն է: Նա ապահովում է օրենքի առաջ հավասարություն բոլոր քաղաքացիների համար, անկախ ծագումից, ռասայից ու կրոնից”:

Սիրիական հարցի շուրջ բողոքող ցուցարարներին թուրքական ոստիկանությունը դիմավորել է արցունքաբեր գազով

t1Այսօր Ստամբուլում Սիրիայի նկատմամբ վարած Թուրքիայի կառավարության քաղաքականության դեմ բողոքող ցուցարարներին ոստիկանությունը դիմավորել է արցունքաբեր գազով և ջրաշիթերով:

Anatolia  լրատվական գործակալության տվյալներով՝ ոստիկանության սպաները փակել են ցուցարարների ճանապարհը, երբ նրանք երկու խմբով քայլել են դեպի Դոլմաբահչե պալատի մոտ գտնվող Բեշիկթաշ թաղամաս:

Որոշ ցուցարարներ փորձել են բարձրանալ ոստիկանների կողմից տեղադրված արգելապատնեշը, սակայն ոստիկանները նրանց նկատմամբ կիրառել են արցունքաբեր գազ և ջրաշիթեր: Ցուցարարների մի մասը պատսպարվել է մոտակայքում գտնվող Դոլմաբահչե մզկիթում:

Նամանատիպ ցույց երեկ տեղի էր ունեցել Անկարայում, որտեղ ուսանողների և անվտանգության աշխատակիցների միջև բախումներ էին տեղի ունեցել՝ ցույցի ժամանակ ձերբակալվել է 30 մարդ, երկուսը վիրավորվել են:

Ստամբուլի և Անկարայի ցուցարարները բողոքում են Թուրքիայաի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի՝ սիրիական ապստամբներին աջակցելու դեմ:

Սիրիան մեղադրել էր Թուրքիայի կառավարությանը ապստամբներին զենքեր, պայթուցիկներ, մեքենաներ, կործանիչներ և գումար մատակարարելու համար:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հյուրընկալել է ընդդիմության առաջնորդների, ապստամբ հրամանատարների և հազարավոր սիրիացի փախստականների:

 

Դևիդ Բեքհեմը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

article-2325558-13D4A83E000005DC-395_634x473Բրիտանացի լեգենդար ֆուտբոլիստը հայտարարել է սպորտում իր կարիերան ավարտելու մտադրության մասին:

“Պարի Սեն-Ժերմեն” թիմի 38-ամյա խաղացողը մտադիր չէ իր տարեկան պայմանագիրը երկարաձգել ո,ւ կհեռանա ակումբից ընթացիկ սեզոնի ավարտին:

“Ես զգում եմ, որ հիմա իսկը ժամանակն է կարիերան ավարտելու, քանի դեռ կարողանում եմ  լրիվ թափով խաղալ”,մեկնաբանել է նա:

Կարծիք կա, որ հեռանալուց հետո նա իր ժամանակը կտրամադրի  մի քանի մլն-անոց գովազդային պայմանագրերին ու բարեգործությանը:

Դևիդ ու Վիկտորյա Բեքհեմները դաստիարակում են իրենց 4 զավակներին. Բրուքլին, Ռոմեո, կրուզ որդիներին ու դստերը` Հարպեր Սևնին:

Ֆուտբոլիստի բազմանդամ ընտանիքը սովորաբար ժամանակն անց է կացնում Ֆրանսայում ու Մեծ Բրիտանիայում: