Թուրքական առաջին տրամվայը «Մետաքսագործ շերամ» է կոչվել

sheram Թուրքիայի Բուրսա քաղաքի փողոցներով շուտով կսկսի երթևեկել հայրենական արտադրության առաջին տրամվայը, որը ստացել է «Մետաքսագործ շերամ» անվանումը: Այն արտադրել է տեղական «Durmazlar Holding»-ը՝ Բուրսայի քաղաքապետի աջակցությամբ:

Նման հետաքրքիր անվանման ընտրության պատճառն այն է, որ հենց այս քաղաքում է մի ժամանակ սկսվել է նշանավոր Մետաքսի ճանապարհը: Այս տրամվայի շահագործումը թույլ կտա նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտվածությունը և ավտոբուսների առաջացրած աղմուկը: «Anadolu» գործակալությունը գրում է, որ «Մետաքսագործ շերամ» տրամվայը նախատեսված է 277 ուղևորի համար՝ 72 նստատեղով: Տրամվայի ներկայացման ժամանակ Բուրսայի քաղաքապետը նշել է, որ արդեն երկու ամսից «Մետաքսագործ շերամ»-ը կհայտնվի քաղաքի փողոցներում:

Էրդողանն ու Օբաման համակարծիք են Սիրիայի հարցում

obamaԵրեկ Սպիտակ տանը տեղի ունեցած բանակցություններից հետո Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման համատեղ մամլո ասուլիս են տվել: Էրդողանը նշել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը հետագայում ևս իրենց բոլոր ուժերը կենտրոնացնելու են ահաբեկչության դեմ պայքարի համար և այդ համագործակցության աշխարհագրությունը բավական լայն է:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը,  Էրդողանի և Օբամայի բանակցություններում տարածաշրջանային և գլոբալ խնդիրերի շարքում քննարկման գլխավոր թեման եղել է Սիրիան: «Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ Անկարայի ու Վաշինգտոնի դիրքորոշումը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում լիովին համընկնում են: Մեզ համար առաջնային խնդիր է Սիրիայում արյունահեղ հակամարտության դադարեցումը, սիրիական քաղաքացիների օրինական իրավունքների ապահովումը, ընդդիմությանը աջակցելը և Ասադի հեռանալը, քիմիական զենքի օգտագործման կանխումը և այդ երկրում ահաբեկչական կազմակերպությունների գործունեության արգելակումը, ինչպես նաև Սիրիայում ապրող ազգային փոքրամասնությունների անվտանգության ապահովումը»,-նշել է Էրդողանը:

Թուրքիայի վարչապետը ընդգծել է նաև, որ թուրք-ամերիկյան համագործակցությունը  հասել է բարձրագույն մակարդակի և այս առումով իր այցը կարելի է պատմական համարել:

Ամուրի մանկատան 3 դայակ է ձերբակալվել որբերին ծեծելու փաստով

xlPGSfOwyMwՌԴ Ամուրի երկրամասում անչափահաս 3 դաստիարակչուհի է ձերբակալվել 10 երեխաների  ծեծելու համար: Հիմա նրանք մեկուսարանում են: Հետաքննությունը շարունակվում է:

Անչափահաս 3 աղջիկները դաժան ծեծի են ենթարկել մանկատան սաներին ու բջջայինով տեսանկարահանել իրենց արարքը:

10 երեխաները հիվանդանոց են տեղափոխվել` բժշկական ու հոգեբանական օգնություն ստանալու: Բժիշկները երեխաների մոտ արյունազեղումներ, կապտուկներ են հայտնաբերել, որոնք հետևանք են սիստեմատիկ ծեծի:

Հակաօրինական գործողությունների կատարման մասնակիցները ինտերնատի 15-17 տարեկան սաներ են: Տուժածների մեջ 2003-2005 թթ. ծնունդ տղաներ են: Ինտերնատի աշխատակիցները հավատացնում են, որ ծեծի մասին իմացել են ոստիկանության աշխատակիցներից:

Հիմա ոստիկանությունը ձերբակալվածներին պատրաստվում է ուղարկել իրավախախտումներ կատարածների հատուկ կենտրոն: Աղջիկները միասին էին սովորում ինտերնատի ավարտական դասարաններում ու պատրաստվում էին բուհ ընդունվել:

Նյու Յորքի որոշ բանկիչներ դատի են տվել իրենց սեփական բնակարաններում իրենց գաղտնի լուսանկարած և դրանք 7,500 դոլարով վաճառող նկարչին

n6Մանհեթենի շքեղ բնակելի շենքի բնակիչները բողոք են ներկայացրել հարևան շենքի բնակչի դեմ, ով գաղտնի նկարել էր նրանց՝ լուսանկարները ցուցահանդեսում ցուցադրելու և վաճառելու համար:

Նկարիչ Արնե Սվենսոնը ընդունում է, որ գաղտնի նկարել է իր հարևաններին, սակայն պնդում է, որ ինքը որևէ վատ բան չի արել:

n4Նրա նկարները շատ զգույշ են արվել, որպեսզի որևէ մեկի դեմքը չերևա: Նկարներում բնակիչները զբաղված են տարբեր անձնական գործերով՝ ներառյալ բնակարան մաքրելը, քնելը, հեռուստացույց դիտելը և քնած երեխաներին անկողին տեղափոխելը:

Լուսանկարները ներկայումս ցուցադրված են քաղաքի Ջուլի Սաուլի պատկերասրահում` շաբաթ օրը բացված «Հարևանները» լուսանկարների շարքում:

Լուսանկարները կարելի է գնել մինչև 7,500 դոլարով՝ 60 սմ-ից մինչև 1,5 մետր չափսերով:

Մինչև 6 միլիոն դոլար արժողությամբ պենտհաուսներ ունեցող շենքի բնակիչները զայրացած են այդ դեպքի կապակցությամբ` դա համարելով ներխուժում անձնական կյանք, ինչպես նաև անհանգստացած են իրենց երեխաների համար:

Ցուցահանդեսի նկարներում պատկերված որոշ բնակիչներ դատական գործընթաց են սկսել:

n2Հարևան շենքի երկրորդ հարկում բնակվող 60-ամյա նկարիչը ներողություն չի խնդրում՝ նշելով, որ իր նկարներում ոչ մի անձնական բան չկա:

Սվենսոնի նախորդ ցուցհանդեսը ներառում էր տիկնիկների զուգագուլպաների լուսանկարներ, իսկ հարևանների հետ կապված ֆոտոշարքը նա որոշել էր լուսանկարել, երբ իր ընկերոջից որպես ժառանգություն ստացել էր թռչուններին դիտելու համար նախատեսված տելեօբյեկտիվներ:

Բուլղարիայում ընտրություններում հաղթանակած կուսակցությունը պահանջել է փոխել իրենց արդյունքները

pic_1368710049Երկրում “Բուլղարիայի քաղաքացիները եվրոպական զարգացման համար կուսակցությունը”, որը հաղթել է  արտահերթ ընտրություններում, հայտարարել է նոր քվեարկություն անցկացնելու վերաբերյալ իրենց մտադրության մասին: Նման հայտարարությունով է հանդես եկել երկրի նախկին վարչապետ Բոյկո Բորիսովը: Նա հավելել է, որ պաշտոնական բողոք կներկայացնեն Սահմանադրական դատարան առաջիկա օրերին: Եթե դատարանը բավարարի հայցը, ապա վերընտրությունները տեղի կունենան մեկուկես ամսից: Բորիսովն այդ որոշումը բացատրել է ընտրություններում կատարված խախտումներով:Կուսակցությունում կարծում են, որ իրենց վարկաբեկում է այն տեղեկությունը, որ հայտնվել է քվեարկության նախօրեին, երբ արգելված է քաղաքական պայքարն ու քարոզը: Այն ժամանակ դատախազությունը տեղեկություն տարածեց, որ Բորիսովի խորհրդականներից մեկին պատկանող  տպարանում գտել են անօրինական քվեաթերթիկներ:

Բուլղարիայում արտահերթ ընտրությունները  պայմանավորված  էին նախորդ կառավարության աշխատանքից բնակչության դժգոհությամբ, որը  գլխավորում էր Բոյկո Բորիսովը: Ձմռանը տասնյակ հազարավոր բուլղարներ զանգվածային ցույցերի ելան կաշառակերության, էլեկտրաէներգիայի բարձր գների ու բնակչության բարեկեցության անկման պատճառով:

Հռոմի պապը քննադատել է փողապաշտությունը

i (2)Հռոմի պապը քննադատել է համաշխարհային ֆինանսական համակարգը:

“Փողը կուռք է դարձել, գաղափարախոսություն, որ խթանում է շուկաների ինքնավարությունը և  ֆինանսական սպեկուլյացիան ”,- պոնտիֆիկոսի խոսքը մեջբերում է“Կորրյերե դելա սերա”-ն:

Ֆրանցիսկոսի խոսքով` ”Այսօր մարդկային էությունն ընդունվում է որպես ապրանք, որը կարելի է օգտագործել, ապա շպրտել”:

“Փողը պետք է ծառայի, ոչ թե կառավարի”,-եզրափակել է Ֆրանցիսկոսը:

Կիմ Չեն Ինն արտաամուսնական կապից 2010-ին աղջիկ է ունեցել

i (1)ԿԺԴՀ-ի առաջնորդը 2010-ին ենթադրաբար արտաամուսնական կապից դուստր է ունեցել:

“2010-ին նա առաջին ագամ է հայր դարձել.Լի Սոլ Չժուն  այդ ժամանակ ելույթ էր ունենում Ընհասու նվագախմբի հետ”,- հայտնում է հարավկորեական “Չոսոն Իլբո “ թերթը:

“Հյուսիսային Կորեայի համար դա անմիտ բան է, որ հղի առաջին տիկինը ելույթ ունենա բեմում”,- նշում է թերթը ու դրանից հետևություն անում, որ առաջնորդի երեխայի մայրը ոչ թե Լի Սոլ Չժուն է, այլ մեկ ուրիշ կին:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել Լի Սոլ Չժուի հավանական հղիության մասին: Անցած օգոստոսին Հյուսիսային Կորեայի իշխանությունները երեխայի համար 150 հազար եվրոյի իրեր էին գնել:

Այդ իրերի ցուցակում Շվեյցարիայում արտադրված 2 հազար եվրո արժողությամբ կթող սարք, մանկական ատամի խոզանակներ, խաղալիքներ, մահճակալ, մանկական լոգաթաս, հղիների համար հատուկ բարձեր կային:

Ինչպես նշում են Հարավային Կորեայի լրագրողները, Կիմ Չեն Ինն ավելի շատ է շքեղության պարագաների վրա ծախսում, քան նրա հայրը` Կիմ Չեն Իրը:

Չինաստանում հորդառատ անձրևների հետևանքով 33 մարդ է զոհվել

iՀարավային Չինաստանում տեղատարափ անձրևների պատճառով 33 մարդ զոհվել է , ևս 12-ն անհայտ կորած են համարվում:

Տարերքի գերության մեջ   են հայտնվել 5 քաղաքների տարածքներ:Ամենից շատ տուժել է Գուանդուն նահանգը, որտեղ զոհերի թիվը 18 է:  Այստեղ ավելի քան 250 մմ տեղումներ են եղել: Ընդհանուր տվյալներով, եղանակային վատ պայմաններից տուժել է 650 հազար մարդ: 2,7 հազար տուն է ավերվել, տուժել են գյուղատնտեսական մշակաբույսերը` 640 հազար հա: Իշխանությունները բնակչությանն օգնություն են տրամադրում: Որոշ գետերում ջրի մակարդակը կրիտիկական նիշի է հասել, ինչպես Բեյցզյան գետի դեպքում է` վերջին  հարյուրամյակում ամենաբարձր նիշն է գրանցվել: Օդերևութաբանների կանխատեսումներով, Գուանդունում առաջիկա օրերին անկայուն եղանակային պայմաններն ու հեղեղների վտանգը կպահպանվեն:

Հունաստանում բանկ է թալանվել

i (3)Բանկը թալանվել է Լարիսա քաղաքում, որը Հունաստանի կենտրոնում է գտնվում: 2 մարդ 1 մլն եվրո է գողացել:

“Մոտ 8:40-ին երկու մարդ որպես  հաճախորդ բանկ են մտել, իսկ հետո, զենքի սպառնալիքով (հնարավոր է` ատրճանակ) ու Կալաշնիկովի ավտոմատով մեծ գումար վերցրել: Հանցագործները դուրս են եկել լուսամուտից հարևան շենքի կտուր ու թաքնվել”,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունն արդեն բացահայտել է նրանցից մեկի ինքնությունը, քանի որ հանցագործները դեմքները չեն թաքցրել: Նա Տրիկալա քաղաքի բանտից մարտին փախած Ալբանիայի քաղաքացի է: Ոստիկանությունը տարածել է  նրա լուսանկարը: Այն ցուցադրել են նաև լրատվական ծրագրերի ժամանակ:

Ճգնաժամի հետ Հունաստանում հաճախացել են բանկերի թալանի դեպքերը: Բանկերը ստիպված են հսկողությունն ուժեղացնելու, մասնավորապես, այսօր արդեն հաճախորդները կարող են բանկ  մտնել միայն անցախցով:

Օրենսդիրներն առաջարկել են Կալաշնիկովի  ավտոմատը  հարձակման ծանրագույն հանգամանք համարել ու նման հանցագործներին ցմահ բանտարկության դատապարտել:

Բանգլադեշի հագուստի գործարանները կվերաբացվեն

bangladeshi-garment-workers-protest-the-collapse-of-the-eight-storey-rana-plaza-compound-in-savar-on-april-27-2013-4Աշխատակիցների  բարձրացրած խռովություններից հետո Բանգլադեշի հագուստի գործարաններն պատրաստվում են կրկին բացվել:
Երկուշաբթի` Բանգլադեշում հագուստի գործարանի փլուզումից հետո փակվել են Աշուլիա արդյունաբերական քաղաքի գործարանները:
Բանգլադեշում 4,500 հագուստի գործարաններ ներկայացնող ասոցիացիան, որը կայացրել է գործարանների վերաբացման վճիռը, հանդիպել են ներքին գործերի և աշխատանքի հարցերով նախարարներին:
Արևմտյան հայտնի բրենդեր և խանութներ Walmart-ի, H&M-ի, Tesco-ի, Inditex-ի և Carrefour-ի համար հագուստ արտադրող գործարանները գտնվում են Աշուլիայում:
Ոստիկանության փոխանցմամբ խռովությանը մասնակցող աշխատակիցները վնաս են պատճառել գործարաններին և մեքենաներին:

KFC կգործի Գազայում թունելի միջոցով

KFCKFC արագ սննդի ռեստորանը այսուհետ հասանելի կլինի նաև Գազայի բնակիչներին: Սնունդը կպատրաստվի Եգիպտոսում և կտարվի Գազա ստորգետնյա թունելի միջոցով:
«Արագ» սնունդը այս կերպ այդքան էլ արագ չի լինի: Պաղեստինում մատակարարմամբ զբաղվող ընկերությանը կպահանջվի մի քանի ժամ սնունդը Գազա հասցնելու համար: Հաշվի առնելով տրանսպորտի և բենզինի ծախսերը, կբարձրանա նաև սննդի արժեքը:
Yamama մատակարարող ընկերությունը Facebook-ի իր էջում գրել է, որ հինգշաբթի ժ 18:00-ի համար պատվերները ընդունվում են ամենաուշը չորեքշաբթի գիշերը:
Յուրաքանչյուր փոխադրման ժամանակ տեղափոխվում է 30 սնունդ: Այն բերվում է 40կմ հեռավորության վրա գտնվող եգիպտական Էլ-Արիշ քաղաքից:
Ուտելիքը այնուհետև տեղափոխվում է սահման, որտեղից այն հասցվում է Գազա պաղեստինյան մեքենայի միջոցով:

 

Տեխասի փոթորկից հետո մահացել է վեց մարդ

2Տեքսասի փոթորկից հետո մահացել է վեց  մարդՏեխասի հյուսիսային մասում տեցի ունեցած ուժգին փոթորկը խլել է վեց մարդու կյանք և վնասել ավելի քան 100 հոգու, տեղեկացնում են լրատվամիջոցները:
Մահացածները Հուդ շրջանի Գրանդբըրի քաղաքի բնակիչներ էին:
CNN –ի փոխանցմամբ` քաղաքում մեկ բնակավայրի շրջանում փոթորկից տուժել են 120 տներ:
Շրջանի շերիֆ Ռոջեր Դիդզը NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ 14 մարդ համարվում է անհետ կորած:
Փոթորկից տուժած Հուդ շրջանը գտնվում է Դալլասի հարավարևմտյան մասում:
Dallas Morning News-ը իր կայքում տեղադրել է երկնքում տարածվող մուգ կապույտ զանգվածի նկարները, ինչպես նաև արմատախիլ եղած ծառերի հետևանքով վնասված տների նկարները:

 

 

Հույն ուսուցիչները գործադուլի չեն դուրս գա

1Հույն ուսուցիչները գործադուլի չեն դուրս գաՀունաստանի դպրոցների ուսուցիչները երեքշաբթի որոշել են դուրս չգալ գործադուլի, քանի որ երկրում անցկացվում են համալսարանի ընդունելության քննություններ:
«Որոշ ուսուցիչներ կարող են հեռացվել աշխատանքից», – Vima ռադիոյին տված հարցազրույցում ասել է ուսուցիչների OLME միության ղեկավար Նիկոս Պապաչրիստոսը:
Միության անդամների միջև անցկացրած քվեարկության արդյունքում որոշվել է չանցկացնել գործադուլ, որը նախատեսված էր սկսել ուրբաթ օրվանից:
Երկրի առաջատար միությունները հրաժարվել են ընդունել OLME-ի՝ գործադուլին միանալու առաջարկը:

 

Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել է Հայկական հարցի և հայ-թուրքական հարաբերությունների մասին

dominique-de-villepinՖրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլեպինը ժողովրդավար պետությունների խորհրդարանների կողմից Հայկական հարցի կիրառումը որակել է որպես մեծ սխալ: Այս մասին հաղորդում է «Son haberler» կայքը՝ վկայակոչելով «Today’s Zaman»-ի հրապարակած լուրը: Վիլեպինը այս հարցերի մասին է խոսել Ստամբուլում տեղի ունեցած մի ժողովի ժամանակ՝ նշելով, որ Հայկական հարցը «պատմաբանների գործն է» և «պատմությունը կանոններով կրկին չի կարելի գրել»:

Դոմինիկ դը Վիլեպինը, հիշատակելով հայ-թուրքական մերձեցման գործում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ունեցած ներդրումը, նշել է, որ Հայկական հարցի նման նուրբ և բարդ խնդիրների լուծման համար բարի կամք և երևակայության ուժ է անհրաժեշտ, իսկ լուծման գործընթացը ժամանակ կպահանջի: «Երկու երկրների միջև առկա խնդրում ինչքան քիչ երկիր ներգրավվի, այնքան ավելի լավ»,-հավելել է փորձառու քաղաքական գործիչը

Թուրքիայում դեմոկրատիայի վախճանը՝ Ստամբուլում ճնշվում են ուսանողական ցույցերը (տեսանյութ)

cuycԹուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում անցած շաբաթ տեղի ունեցած պայթյունների դեմ բողոքի ցույցերը Անկարայից տեղափոխվել են Ստամբուլ: Այսօր ցերեկը մոտ հազար ուսանող հավաքվել էին Ստամբուլի համալսարանի դիմաց: Ուսանողները տրամվայի գծով շարժվել են դեպի Քադըքյոյ թաղամաս, այնտեղ նրանց են միացել Միմար Սինան համալսարանից ուսանողական խումբ: Ուսանողները շարժվել են դեպի Դոլմաբահչե պալատում գտնվող վարչապետական գրասենյակ: Այնտեղ նրանք սկսել են բացատրություն պահանջել, իսկ ոստիկանները ուսանողների դեմ բարիկադներ են կառուցել:

«Radikal»-ը հաղորդում է, որ բողոքող ուսանողները իրենց պաստառների վրա գրել էին «Ռեյհանլըի կոտորածի պատասխանատվությունը ԱԶԿ-ից են հարցնելու», «ԱԶԿ-ը ձեռքդ քաշիր Սիրիայից», «Անիծվե՛ն Ամերիկայի ծառաները», «Դավութօղլու հեռացի՛ր», «Երիտասարդությունը հաշիվ է պահանջելու մարդասպաններից», արտահայտությունները: Ինչպես և երեկ Անկարայում, այնպես էլ այսօր Ստամբուլում, ոստիկանությունը ցուցարարների դեմ ուժ է կիրառել՝ օգտագործելով ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ, կան վիրավորներ:
Փաստորեն թուրքական իշխանությունները շարունակում են այլախոհության ցանկացած դրսևորման ճնշման իրենց ավանդական քաղաքականությունը՝ թույլ չտալով ուսանողությանը ազատորեն արտահայտելու իրենց բողոքը կառավարության այս կամ այն քայլի նկատմամբ: Այդքան գովելի թուրքական դեմոկրատիան աստիճանաբար կորցնում է իր վերջին հետքերը:

http://webtv.radikal.com.tr/Turkiye/3515/besiktas-a-yuruyen-ogrencilere-polis-mudahalesi.aspx

Սպիտակ տանը տեղի է ունեցել Էրդողան-Օբամա հանդիպումը

obama_erdoganՎաշինգտոնում, նախագահական Սպիտակ տանըմեկնարկել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը: Երկու երկրների առաջնորդների առանձին հանդիպումից հետո տեղի է ունեցել քննարկում արդեն ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Այնուհետև նախագահական նստավայրի այգում Էրդողանն ու Օբաման հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով: Էրդողանը հանդիպել է նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ, որը հանդիսավոր ճաշի է հրավիրել բարձրաստիճան հյուրերին:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ Էրդողանը հանդիպելու է նաև ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցչական պալատի խոսնակ Ջոն Բոների հետ: Նրանք միասին այցելելու են ԱՄՆ-ի Առևտրական պալատ, որտեղ կլոր սեղան կկազմակերպվի թուրք և ամերիկացի գործարարների համար: Երեկոյան նախագահ Օբաման Սպիտակ տանը հանդիսավոր ընթրիք կմատուցի վարչապետ Էրդողանի պատվին:

BBC-ին ապացույցներ ունի, որ Բաշար Ասադի ուժերը քիմիական զենք են կիրառել

bbcԲրիտանական BBC հեռուստաընկերությունը հաղորդել է, թե ապացույցներ ունի, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակը քիմիական զենք է կիրառել: Ականատեսները BBC-ի թղթակցին պատմել են, որ կառավարական զորքերի ուղղաթիռները թունավոր գազով լի ամենաքիչը երկու սարք են նետել Սարաքեբ քաղաքի վրա: Այս քաղաքը ապրիլ ամսին գնդակոծվել էր կառավարական ուժերի կողմից, ինչից հետո տեղական հիվանդանոցների բժիշկները ութ վիրավորի մոտ արձանագրել էին շնչառական խնդիրներ և ուժեղ սրտխառնոց:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ BBC-ի տվյալներով` քիմիական զենքի կիրառման ապացույցները, ինչպես նաև զոհվածների աճյունների նմուշները քննության են ուղարկվել Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Թուրքիա և ԱՄՆ-ը: Հայտնի է, որ BBC-ի հասցեին բազմաթիվ տեսանյութեր են գալիս Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ, սակայն դրանց իսկությունը ճշտել հնարավոր չէ:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ նման գործողությունները կարող են դառնալ այն «կարմիր գիծը», որից հետո հնարավոր է զորք մտցվի Սիրիա: Այնուհանդերձ ԱՄՆ-ի հետախուզությունը դեռևս չունի քիմիական զենքի կիրառման հստակ ապացույցներ:

 

Երկու ավստրալիացիներ մերկացել են նյուդիստությունը խթանելու նպատակով (լուսանկարներ)

n6Երկու ավստրալիացի «առանց հագուստի խաչակիրներ» մերկությունը խթանելու նպատակով մերկացել են Լոնդոնի մի քանի ամենախորհրդանշային տեսարժան վայրերի մոտ:
Սեմ Հեթֆիլդը և Ֆիոնա Սքելթոնը ամբողջովին մերկացել են Բուքինհեմյան պալատի, Թաուեր բրիջի, Պառլամենտի շենքի և Լոնդոն Այի առջև:
Նրանք նաև նկարել են Բիթլզի հայտնի խարհրդանշական լուսանկարի իրենց տարբերակը՝ Էբբի Ռոուդը անցնելիս:
Այս լուսանկարները կազմում են նրանց «Nakedme» ինտերնետային նախագծի մի մասը, որի նպատակն է աշխարհի շուրջ նյուդիստությունը ընդունելի դարձնել:
Լոնդոնի լուսանկարները արվել են ծրագրի համար նկարված կարճ հոլովակի նկարահանման ժամանակ, որը ստացել է «Մերկ շրջագայություն մեծ ծխի մեջ» անվանումը:
Իրենց խաչակիրներ առանց հագուստի անվանումը տված զույգը հայտնում է, որ իրենք ցանկանում են առանց հագուստի շրջելը հարմարավետ դարձնել մարդկանց համար:
Սա նրանց մերկանալու առաջին դեպքը չէ: Նրանք Սիդնեյի Հարբոր Բրիջում մերկ սկուտեր են վարել՝ իրենց վրա ունենալով միայն կասկաներ, երկարաճիտ կոշիկներ և ձեռնոցներ:
Գերմանական Վուպերտալ քաղաքում նրանք մերկ պարել են երկաթգծի ուղևորների հետ:

Թուրքիայի պատմության դասագրքերում փոփոխություններ են տեղի ունենալու. Թուրքիայի ազգային կրթության նախարար

1Թուրքիայի ազգային կրթության նախարար Նաբի Ավջըն հայտարարել է, որ պատմության դասագրքերում փոփոխություններ են տեղի ունենալու:
Ինչպես հաղորդում է Ստամբուլում լույս տեսնող հայկական “Ակօս” թերթը, Թուրքիայի կրթության նախարարն ասել է, որ պատմության դասագրքերից պետք է հեռացվեն այն նախադասությունները, որոնք միավորմանը ծառայելու փոխարեն անջատողական դեր են կատարում:
Լրագրողների այն հարցին, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են տեղի ունենալու, նախարարը նշել է, որ կետ առ կետ չի նշելու`հավելելով, որ կիմանան այն ժամանակ, երբ փոփոխությունները տեղի ունենան:
Նշենք, որ Թուրքիայի պատմության դասագրքերում հայերը, հույները և ասորիները հաճախ անվանվում են “դավաճան և անջատողական”:

 

 

Թուրքիայի TRT հեռուստաընկերությամբ ցուցադրվում է պոլսահայ երգչուհու արևմտահայերեն երգը (տեսանյութ)

Թուրքիայի TRT հեռուստաընկերությամբ ցուցադրվում է պոլսահայ երգչուհու ÕՊոլսահայ երգչուհի Էրլին Թոմաօղլուի “Ձյունի փաթիլ” երգի տեսահոլովակը մայիսի 11-ից ի վեր ցուցադրվում է թուրքական “TRT Müzik” պետական հեռուստաընկերությամբ։
Ինչպես տեղեկացնում է “Հայ թերթը”, Էրլին Թոմաօղլուի այս արևմտահայերեն երգը տեղ է գտել “Տարիներ անց” անվամբ ալբոմում, որը Թուրքիայում արևմտահայերենով լույս տեսած առաջին ալբոմն է:

Թոմաօղլուն տեսահոլովակը ցուցադրելու խնդրանքով դիմել է TRT հեռուստաընկերությանը և 10 օր անց դրական պատասխան ստացել։

Հայերեն երգը ներկայացվում է թուրքերեն ենթագրերով։ “Դա հատկապես շատ էի ցանկանում, քանի որ ուզում էի, որ իմ երգը հասկանան ոչ միայն հայերը, այլև թուրքերը։ Իմ տեսահոլովակի հեռարձակումը TRT-ի եթերում Թուրքիայում ապրող հայերի համար շատ կարևոր և ուրախալի է: Անչափ ուրախ եմ”,-ասել է երգչուհին։

TRT-ն երկու տարի առաջ հեռարձակել էր երգչուհի Սիբելի տեսահոլովակը, որը ևս հայերենով էր: