Տիմոշենկոյի փաստաբանը վիրավոր զինվորների օրգանների վաճառքով է զբաղվել

Сергей ВласенкоՅուլյա Տիմոշենկոյի փաստաբանի կայքը կոտրելուց հետո ցնցող տեղեկություններ են պարզվել  նրա համացանցային գրառումներից: Պարզվել է, որ Սերգեյ Վասիլենկոն ծանր վիրավոր զինվորներից օրգանների դուրսբերման ու վաճառքի գործի մասնակից է:

Ինչպես “Россия 24” հեռուստաալիքն է հայտնում, Վլասենկոն նամակագրություն է ունեցել գերմանացի բժիշկ Օլգա Վիբեռի հետ` օրգանների մատակարարման  նյութական-տեխնիկական ապահովման վերաբերյալ: Երբեմն բժիշկը Վլասենկոյին անորակ ապրանքի համար է նախատում, իսկ վերջինս էլ արդարանում է` աշխատանքային դժվար պայմանները պատճառաբանելով. ծանր վիրավորում ունեցող, սակայն դեռևս կենդանի մարդկանցից օրգաններ հանելը նրան արգելել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը: Բացի այդ, նա վախենում է տեղեկությունների արտահոսքից.”Մեծ  արտահոսքի ռիսկ է ու չափազանց շատ հարցեր տեղի անձնակազմից, ինչի հետ կապվել էլ չեմ կամենում”,-գրում է Վլասենկոն:

o_977859Նամակագրության մեջ “ապրանք” են անվանում օրգանները: Վլասենկոյին օրգաններ էր մատակարարում “Դոնբաս” պատժիչ ջոկատի հրամանատար Սեմյոն Սեմենչենկոն: Վլասենկոն նրան նախատում է  օրգանների դուրսբերման տեխնոլոգիան խախտելու մեջ ու պահանջում աշխատել ինչպես հարկն է.”Հաջորդ անգամ դուք պետք է դուրբերումը կատարեք “ըստ տեխնոլոգիայի”, ինչպես կկամենաք: Հակառակ դեպքում ոչ միայն ինձ վատ վիճակի մեջ կդնեք”:

Անկախ

Ադրբեջանում՝ Գանձակում, մզկիթ է այրվել

1 (3)Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում՝ “Գազախլար” մզկիթում, հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը:

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության հակահրդեհային պաշտպանության ուժեր, և ներգրավվել է հատուկ տեխնիկա: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 4 հակահրդեհային բաժանմունք:

Ըստ տեղեկության՝ այրվել է 4 քմ տարածքով ձեղնահարկը: Հրշեջ ծառայության ուժերի ջանքերով կանխվել է կրակի տարածումը:

Հրդեհի առաջացման պատճառները հայտնի չեն: Տարվում է հետաքննություն:

 

Անկախ

Ճապոնիային «Նեոգուրի» հզոր թայֆունն է սպառնում

181-390x290 (1)Օկինավա մարզի բնակիչներին սպառնում է  վերջին տասնամյակի ամենահզոր թայֆունը` «Նեոգուրին» հաղորդում է  Вести.Ru-ն:

«Նեոգուրի» կորեերենից թարգմանվում է` «ջրարջ»: Երկրի օդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ այն մոտենում է Օկինավայի հարավ-արևլյան ափերին` 20կմ/-ամ արագությամբ ու կղզու գոտի կհասնի երեքշաբթի առավոտ:

«Նեոգուրիի» կենտրոնում քամու արագությունը հասնում է 70մ/վրկ-ի: Նման փոթորիկը շատ  կարող է ավտոմեքենա շրջել, իսկ ափերի մոտ մինչև 14 մ բարձրության ալիքներ առաջացնել: Դրա համար էլ իշխանությունները կոչ են արել բոլոր նավերն անվտանգ տեղ հանել:

Բրազիլիայում ավելի քան 20 հազար մարդ է տուժել ջրհեղեղից

183-390x290 (1)Բրազիլիայի հարավում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից ավելի քան 20 հազար մարդ է տուժել, հաղորդում է  РБК-ն:

Մեկ մարդ անհետ կորել է: Ռիու-Գրանդի-դու-Սուլ նահանգում արտակարգ իրադրության ռեժիմ է հայտարարվել:Ամենաշատը  տուժել է Իթակին, որտեղ տները լքել է 9 հազար մարդ, իսկ Ուրուգուայան քաղաքում տանիքից զրկվել է 5 հազար մարդ:

Օդերևութաբանների կանխատեսման համաձայն, տեղումները կշարունակվեն ևս 2 օր, իսկ ջերմաստիճանը կիջնի  մինչև 6 աստիճան Ցելսիուս: Ֆուտբոլի ԱԱ-ի ավարտին դեռ մեկ շաբաթ կա, ուստի խաղերը կանցկացվեն, անկախ եղանակային վատ պայմաններից:

Անկախ

Փհենյանը Սեուլին առաջարկել է դաշնության հիման վրա միավորվել

180-390x290 (1)Հյուսիսային Կորեայի իշխանությունները Հարավային Կորեային առաջարկել են միավորվել դաշնության կամ էլ կոնֆեդերացիայի սկզբունքի վրա, հաղորդում է  РБК-ն:

Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալության տարածած   հաղորդագրության մեջ ԿԺԴՀ իշխանություններն ընդունել են Կորեայի` սոցիալական տարբեր համակարգերով ու գաղափարախոսությամբ 2 հատվածների դաշնության հիման վրա  միավորման պահանջի աճը:

“Հյուսիսն ու Հարավը դաշնության կամ կոնֆեդերացիայի պայմաններում պետք է միավորեն իրենց ջանքերն ու ակտիվ նպաստեն զարգացմանն ու ընդհանուր հետաքրքրություններին”,-ճշգրտում է ԿԺԴՀ կառավարությունը:

Բացի այդ, Հյուսիսային Կորեան Հարավային Կորեային կոչ է արել հրաժարվել հյուսիսում գտնվող համերկրացիների նկատմամբ առճակատումից ու թշնամությունից, ինչպես նաև “օտարների” հետ զորավարժություններ անցկացնելուց: Հարավային Կորեայի պատասխանն այդ առաջարկությանը չի հաղորդվում:

Երուսաղեմում սպանված 17-ամյա տղային տանջամահ են արել

Երուսաղեմում սպանված 17-ամյա տղային տանջամահ են արել    Երուսաղեմում հուլիսի 2-ին առևանգված և սպանված 17-ամյա պաղեստինցի Մուհամեդ Հուսեյին Աբու Հուդայրայի մարմնի դատաբժշկական քննության արդյունքնում արձանագրվել է, որ նրան տանջամահ են արել: Տղան մահացել է ներքին օրգանների այրվածքներից, քանի որ դիահերձման ժամանակ տղայի բրոնխների շրջանում վառելանյութի հեթքեր են հայտնաբերվել: Նա նաև հարվածներ է ստացել գլխի շրջանում: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ`իսրայելական կողմը հարցի շուրջ ոչ մի հայտարարություն դեռ չի արել:
Անկախ

Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների միջև ամուսնությունների թիվը աճել է

ամուսնություն Այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների միջև գրանցված ամուսնությունների թիվը անցած տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 20 տոկոսով: Բաքվում Թուրքիայի դեսպանատանը այս տարվա հունվար-մայիս ամսիների ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների միջև 175 ամուսնություն է գրանցվել: Այս թիվը վերաբերում է միայն Ադրբեջանում գրանցված ամուսնություններին: Երկու երկրների քաղաքացիներիի միջև ամուսնություններ գրանցվել են նաև Թուրքիայում և երրորդ երկրում: Գրեթե բոլոր ամուսնական զույգերում հարսնացուն Ադրբեջանից է:

Անկախ

Թայիփ Էրդողանի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Սամսունից

samsun      Թուրքիայի նախագահի թեկնածու ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը իր նախընտրական քարոզարշավը սկսել է Սամսուն քաղաքից: «95 տարի առաջ 1919 թվականի մայիսի 19-ին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը եկավ Սամսուն: Այստեղ նա սկսեց իր պայքարը թուրք ժողովուրդի անկախության համար: 95 տարի անց մենք Սամսունում նույնպիսի քայլ ենք ձեռնարկում`նախընտրական քարոզարշավ ենք սկսում»,-հայտարարել է Էրդողանը`քաղաքացիների առաջ ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ` Էրդողանը նշել է, որ առաջին անգամ Թուրքիայում նախագահը կընտրվի ուղիղ քվեարկության ճանապարհով: Նա ընգծել է, որ գործող նախագահ Աբդուլահ Գյուլի հետ վերջին 7 տարիների համատեղ աշխատանքի շնորհիվ էական առաջընթաց է գրանցվել երկրի զարգացման գործում:

Չինաստանից դեպի Թուրքիա ձգվող «Երկաթյա մետաքսե ճանապարհը» կբացվի 2020 թ.

երկաթգիծՉինաստանը մտադիր է Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանից դեպի Թուրքիա տանող արագընթաց գնացքի համար 6000 կիլոմետրանոց 150 միլիարդ դոլար արժողությամբ երկաթգիծ անցկացնել: Գնացքների և վագոնների արտադրությամբ զբաղվող չինական խոշոր ընկերության նախագահ Չաոն նշել է, որ Սինցյանից ձգվող  «Երկաթյա մետաքսե ճանապարհը» անցնելու է Ղըրղստանով, Տաջիկստանով, Ուզբեկստանով, Թուրքմենստանով, Իրանով և հասնելու է Թուրքիա: Նախատեսվում է, որ երկաթգիծը մասամբ շահագործման կհանձնվի 2020 թվականին, իսկ ամբողջությամբ պատրաստ կլինի 2030–ին: Չաոն նշել է, որ մարդատար գնացքների արագությունը 200կմ/ժ կլինի, իսկ բեռնատարներինը` 160կմ/ժ:

«Ռադիկալը» գրում է, որ չինացի մասնագետների գնահատմամբ`Պեկինը մեծ առաջնահերթություն է տալիս այս ծրագրին և պատրաստ է ֆինանսավորել այն: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Անկարան Ստամբուլից դեպի Եվրոպա տանող այս խոշոր նախագիծը կյանքի կոչելու համար նախ անհրաժեշտ կհամարի Միջին Ասիայի երկրների միջև աշխարհաքաղաքական փոխզիջման հաստատումը:

Թայիփ Էրդողանը պատրաստվում է քաղաքականապես ակտիվ նախագահ լինել

ԷրդողանԹուրքիայի հաջորդ նախագահի թեկնածու ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ միայն հեղափոխականներն են ցանկանում այնպիսի նախագահ ունենալ, որը չի զբաղվում քաղաքականությամբ: Վարչապետի խոսքերով` նախագահը պետք է ակտիվորեն զբաղվի քաղաքականությամբ: «Ընդդիմությունը ուզում է այնպիսի նախագահ ունենալ, որը կներկայացնի կառավարությանը, ոչ թե ժողովուրդին»,-ասել է Էրդողանը` նշելով, որ նման նախագահը մարդկանց պահանջներին, ցանկությանն ու ընտրությանը համապատասխան չի լինի: «Այսօր երկրում հեղափոխություն անելու ձգտումներ ունեցող մարդիկ են միայն ուզում այնպիսի նախագահ, որը ակտիվ մասնակցություն չի ունենա երկրի քաղաքականության մեջ»,-նշել է Էրդողանը` այսպիսով ակնարկելով, որ նախագահի պաշտոնում ունենալով սահմանափակ լիազորություններ, ինքը չի պատրաստվում հրաժարվել երկրի քաղաքականության կառուցման գործում ստանձնած ակտիվ դերից:

Զզվելի տեսարաններ` Բաքվի լողափերում

OLYMPUS DIGITAL CAMERAԼողափի սեզոնի բացման կապակցությամբ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հասարակական անվտանգության վարչությունը բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պաշտպանության դեպարտամենտի հետ միասին ստուգում են իրականացրել մայրաքաղաք Բաքվում և Ապշերոնի թերակղզում տեղակայված լողափերում:

Ինչպես տեղեկացնում է “Մինվալ” լրատվական կայքը, այդ ստուգումների արդյունքում պարզվել է, որ բնակչության առողջության համար ստեղծվել է լուրջ սպառնալից իրավիճակ. բնակչության շրջանում ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման և տարածման վտանգ կա :

Բաքվի Խազարի շրջանի լողափերում ստուգումներ իրականացնելու արդյունքում արձանագրվել է, որ խախտվել են արդյունաբերական և կենցաղային թափոնների տեղափոխման կանոնները: Դրանք չեն ոչնչացվել շրջակա միջավայրի պաշտպանության պահանջներին համապատասխան: Բացասական դեպքեր և օրենքի խախտումներ են գրանցվել նաև Բինագադի և Գարադաղի շրջանների լողափերում:

Ադրբեջանում տղամարդիկ մահացու ծեծի են ենթարկում կանանց. 2 ամսում` 28 զոհ

Բռնություն կանանց նկատմամբԸնդամենը 2 ամսում՝ 2014թ. հունվար-փետրվարին, Ադրբեջանում մահացու ծեծի է ենթարկվել 28 կին։ Այս մասին հայտարարել է “Կանանց նախաձեռնություն և օգնություն` սոցիալական խնդիրների լուծմանը” հասարակական միավորման նախագահ Զեմֆիրա Մուսթաֆաևան, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

Ըստ նրա` օրեցօր ավելանում է գյուղացից քաղաք կանանց փախուստը` ընտանեկան բռնության ենթարկվելու պատճառով ։

“Ադրբեջանում միշտ եղել է ընտանիքներում կնոջ նկատմամբ բռնությունը, սակայն երբեք այդքան սպանություն չի եղել: Ընդամենը երկու ամսում` 28 սպանված կին. սա արդեն սարսափելի միտում է: Դա ցույց է տալիս, որ անհանգստանալու հիմքեր կան: Այսօր մեզ օգնության են դիմում և խնդրում իրենց ապաստան տալ կանայք Մասալայից, Գուբայից, Հուսարից և այլ մարզերից: Նրանց շարքում կան նաև մեկ կամ երկու երեխա ունեցող կանայք:  Նրանք ամուսնուց փախչում են, միայն թե փրկեն իրենց կյանքը:  Ամենից ավելի բռնության են ենթարկվում երիտասարդ կանայք”, – տեղեկացրել է կազմակերպության ղեկավարը:

Զեմֆիրա Մուսթաֆաևան ընդգծել է, որ Ադրբեջանում բռնության տարբեր տեսակներից ամենատարածվածը ֆիզիկական և սեռական բռնությունն է, ընդ որում՝ քաղաքներում մեծամասնություն են կազմում սեռական բռնությունները, իսկ գյուղերում` ֆիզիկականը, և ամենից հաճախ դրանք գրանցվում են հարավային շրջանում:

iPhone-ն ու Samsung Galaxy-ն «Ալ Քաիդայի» ձեռքում վերածվում են ռումբի

Եվրոպայի, Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի օդանավակայանների անվտանգության ծառայությունները խստացրել են անվտանգության միջոցառումները` «Ալ Քաիդայի» նոր ռումբերի մասին տեղեկության կապակցությամբ:

iphoneԱմերիկյան հատուկ ծառայության տվյաներով, «Ալ-Քաիդայի» ահաբեկիչները մշակել են փոքրաչափ ռումբեր, որոնք քողարկված են iPhone և Samsung Galaxy սմարթֆոնների տակ:

Հիմա ԱՄՆ ուղևորվողները, ովքեր այդ գաջեթներից ունեն, ստիպված լրացուցիչ ստուգում են անցնելու: Մանավորապես,նրանց խնդրվում է միացնել այդ սարքավորումներն ու ցուցադրել դրանք հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տեղեկություն կա, որ «Ալ-Քաիդայի» սիրիական մասնաճյուղը` «Ջեբհաթ ան-Նուսրան» ու «Արաբական թերակղզու Ալ-Քաիդան» միավորել են ուժերը` օդում ահաբեկչություն կազմակերպելու նպատակով:

Բրիտանական հատուկ ծառայությունների տվյալներով, նոր ռումբերը մշակել է «Արաբական թերակղզու Ալ-Քաիդա» խմբավորման  պայթուցիչների գլխավոր մասնագետ Իբրահիմ Հասան ալ-Ասիրին: Ավելի վաղ նա ստեղծել է մի ռումբ, որը կարելի է տեղավորել մարդու մարմնի մեջ, ինչն ահաբեկիչներին թույլ է տալիս սովորական ստուգման պրոցեդուրաներն անցնել առանց կասկած հարուցելու:

Անկախ

Դանակահարություն` ադրբեջանական բանակում

դանակահարությունԱդրբեջանականա բանակի զինծառայողը դանակահարել է իր ծառայակցին: Զորամասերից մեկում զինծառայող Սեյմուր Հուսեյնովը կոնֆլիկտի արդյունքում դանակահարել է իր ծառայակցին` Գաբիլ Բայրամովին:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, վիրավոր զինծառայողը հոսպիտալացվել է: Փաստի առնչությամբ տարվում է հետաքննություն:

Թե որ զորամասում է դեպքը տեղի ունեցել, և կոնֆլիկտի պատճառը ինչն է եղել, չի հաղորդվում:

Փոքրիկ Միլոն միասեռական զույգի առաջնեկն է դարձել

babyԿանադացի լուսանկարիչ Լինդսեյ Ֆոսթերը լուսանկարների է վերածել միասեռական զույգի` Բարոնի և Նելսոնի որդու լույս աշխարհ գալու վայրկյանները: Երկու հայր ունեցող փոքրիկ Միլոյին ծննդաբերել է փոխնակ մայրը: Լուսանկարչի խոսքերով` երեխային իրենց գիրկն առած երջանիկ հայրերը չեն կարողացել զսպել արցունքները: «Նրանք էլ ունեցան յուրաքանչյուր ծնողին հատուկ խորը ապրումները: Նրանք երկուսն էլ առավել քան պատրաստ են ծնող դառնալուն»,-գրել է լուսանկարիչ Ֆոսթերը իր «Facebook»-յան էջում:

«Հաբերլերի» հաղորդմամբ` Միլոյի ծննդյան օրը համընկել է հենց միասեռականների իրավունքների պաշտպանության օրվա հետ, երբ ամբողջ աշխարհում հազարավոր ԼԳԲՏ ներկայացուցիչներ դուրս են եկել փողոցներ` բարձրաձայնելով իրենց իրավունքների մասին:

Թագուհին թշնամացել է դքսուհու հետ

ol3001404459927«Life & Style»  հրատարակությունը տեղեկություն է հրապարակել, որի համաձայն, 88-ամյա Եղիսաբեթ թագուհին թշնամացել է 32-ամյա Քեյթի հետ`  բրիտանական ամենակրտսեր գահաժառանգի բնակության վայրի շուրջ տարաձայնության պատճառով,հաղորդում է isra.com-ն:

Հրատարակության խմբագրությունը հաստատում է, որ իսկապես Եղիսաբեթ թագուհին կտրականապես  համաձայն չէ Քեյթ Միդլթոնի արարքների հետ , որը փոքրիկ արքայազն Գեորգին մայրաքաղաք Լոնդոնից հեռու է տարել:

Շշուկներ կան, որ նրանց միջև թշնամանքը ծնվել է անմիջապես, արքայազնի ու Քեյթի հարսանիքից հետո, ու դրանից առաջ էլ` Քեյթի հագուստի ու նրա վարքի հետ կապված: Հիմա թշնամությունն այնքան է խորացել, որ Քեյթը պնդել է, որ ամուսնու ու որդու հետ Քենսինգթոնյան ամրոցից հեռանան և բնակություն հաստատեն Նորֆոլքում:

Թագավորական ընտանիքին մոտ աղբյուրը հայտնում է, որ Եղիսաբեթ թագուհին չի հաշտվում Ուիլյամի կնոջ հետ այն պատճառով, որ Քեյթ Միդլթոնը նրան շատ է  հիշեցնում հանգուցյալ Դիանային:

Անկախ

«Արթուր» փոթորիկը փչացրել է ամերիացիների Անկախության տոնը

o_977681ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում վերացնում են «Արթուր» փոթորկի հետևանքները: Քամու արգությունն էպիկենտրոնում հասել է 160 կմ/ժամի, ավելի քան 20 հազար մարդ է հոսանքազրկվել, իսկ մերձափնյա շրջանները հեղեղվել են: Վատ եղանակը փչացրել է տեղի բնակիչների տոնը` Անկախության օրը, որն ԱՄՆ-ում պետական տոն է համարվում և նշվում հուլիսի 4-ին:

Տեղի իշխանությունները համարում են, որ  արտակարգ իրավիճակների ծառայությունները «գերազանց» են աշխատել, քանի որ նրանց գործի շնորհիվ ավերածություններից են խուսափել, հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը: Հյուսային Կարոլինայի նահանգապետի գնահատմամբ, նահանգը նորմալ կյանքի կարող է վերադառնալ 2 օրից:

Անկախ

Հայ-թուրքական սահմանի բացման լուրը արտաքին ուժերին ուղղված հաղորդագրություն է. ԱՇԿ-ի պատգամավոր

oktayԹուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության Իզմիրից պատգամավոր Օքթայ Վուրալը խոսել է երեկ թուրքական «Թարաֆ» թերթի` հայ-թուրքական սահմանի մոտալուտ բացման մասին լուրի մասին: Նա կարծիք է հայտնել, թե սահմանի բացման մասին լուրերը արտաքին ուժերին ուղղված հաղորդագրություն են: Վուրալը նշել է, թե Թուրքիան դրանով ուզում է ասել, որ շարունակելու է օտարների խաղերը: «Մենք ձեզ կապված ենք և բնական»,- ահա, թե ինչ հաղորդագրություն է Թուրքիան հղում հայտնի ուժերին` ըստ Վուրալի:

 

 

Նուրի ալ Մալիքը պատրաստ է կրկին գլխավորել Իրաքի կառավարությունը

malikԻրաքի վարչապետ Նուր ալ Մալիքը իր հեռուստաուղերձի ժամանակ հայտարարել է, որ երբեք չի հրաժարվի կառավարության ղեկավարի պաշտոնին իր թեկնածությունը հերթական` արդեն 3-րդ անգամ առաջադրելուց: Մալիքի խոսքերով`  կռվի ժամանակ մարտի դաշտից հեռանալը կնշանակի ահաբեկիչների սպառնալիքի առաջ թուլություն ցուցաբերել և խուսափել կրոնական, հայրենական և բարոյակա պատասխանատվությունից:

Իսկ Իրաքում պատերազմական վիճակ ստեղծած «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը նոր հաջողություններ է գրանցում` իր հսկողության տակ վերցնելով ռազմավարական կարևոր կետեր: Արդյունքում նրանց հաջողվել է ջնջել Իրաքի և Սիրիայի միջև սահմանի մի մասը:

Վիեննայում շարունակվում են բանակցություններն Իրանի և «Վեցնյակի» միջև

Իրան-ՎեցնյակԵվրոպայի դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Մայքլ Մենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) բանակցությունների 6-րդ փուլի շրջանակում տեղի ունեցած մի շարք երկկողմ հանդիպումներից հետո Եվրոպայի դիվանագիտության փոխղեկավար Հելգա Շմիդը և Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին վերադարձել են վերջնական փաստաթղթի տեքստի մշակման աշխատանքներին:

Այս մասին տեցեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը: