Բոտսվանայի նախագահի վրա վագրակատու (հեպարդ) է հարձակվել

13c0f12c792a2b6f72e49e86725a7b86Զինվորական բազա կատարած այցելության ժամանակ Բոտսվանայի նախագահ Սերետսե Կխամա Յան Կխաման ենթարկվել է վագրակատվի հարձակմանը: Դեպքը տեղի է ունեցել մեկ շաբաթ ռաջ, բայց դրա մասին լուրը տարածվել է միայն այսօր: Այս մասին հաղորդում է BBC-ն և հավելում, որ Բոտսվանայի նախագահը մոտեցել է կենդանու վանդակին, վերջինս էլ թաթով հարվածել է նրա դեմքին: Նախագահին տեղափոխել են հիվանդանոց: Նրա առողջությանը վտանգ չի սպառնում, թեև բժիշկներն ստիպված են եղել երկու տեղից կարել նախագահի դեմքը, իսկ նա ստիպված է եղել նույն օրն օգտվել դիմահարդարի ծառայությունից լրագրողների հետ հանդիպումից առաջ դեմքի սպիները ծածկելու համար:

«Այո, տունս թալանել են, բայց հոգիս թալանել չեն կարող». Անաստասիա Վոլոչկովա

1vvl(3)(1)(1)Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան հաստատել է իր տունը թալանելու մասին լուրերը` այդ մասին ինֆորմացիա տարածելով Twitter-ի իր էջում: Բալետի սկանդալային աստղը վիրավորված է ոչ այնքան գողերից, որքան այն մարդկանցից, ովքեր չեն կիսել իր դժբախտությունն ու սոց. ցանցերը լցրել են վիրավորական մեկնաբանություններով կատարվածի մասին:
Մասնավորապես Վոլոչկովան գրել է. «Օ, Աստված իմ… Մարդիկ` որքա՞ն չարություն կա Ձեր մեջ: Պահպանեք Ձեր հոգիները: Այո, տունս թալանել են, բայց հոգիս թալանել չեն կարող. այն չափազանց հարուստ է: Իսկ լրագրողներին աղաչում եմ` մի նյարդայնացրեք գոնե դժբախտության պահին: Կա՞ն Ձեր մեջ մարդիկ…»:

Կրիշտիանու Ռոնալդուն Շեյկին փոխարինել է Բրազիլիայի «ամենագեղեցիկ հետույքի հետ»

o_769348Բրիտանական The Sun տաբլոիդը հրապարակել է 27-ամյա բրազիլուհի,  մոդել Անդրես Ուրախի հետ հարցազրույցը, որտեղ աղջիկը հայտնել է, թե իրեն հաջողվել է գրավել մոլորակի  ամենանախանձելի փեսացուներից մեկի`Կրիշտիանու Ռոնալդուի սիրտը: Գայթակղուհու խոսքով, իր պատճառով ֆուտբոլիստը մոռացել է ռուս Իրինա Շեյկին:

Ուրախն  իր հայրենիքում շատ հայտնի է: Այստեղ նա իր հետույքի շնորհիվ կարողացել է գրավել  Miss BumBum և Miss Butt Brazil տիտղոսները: Թերթի հետ զրույցի ընթացքում  նա պատմել է, որ մարզիկն  իր հետ կապվել է համացանցի միջոցով: Նամակում նա աղջկան առաջարկել  է  մեկնել Մադրիդ, որտեղ ինքը մարզվում է  “Ռեալ”-ի կազմում: Իբր Ռոնալդուն պնդել է, որ Ուրախի արտահայտիչ բարեմասնությունները տեսնում է երազում  և տարված է նրա հետույքով:

Ուրախն ավելացրել է, որ իր երկրպագուից ծիծաղելի մականուն է ստացել`”փոքրիկ ձիուկ”: Նա հավատացրել է լրագրողներին, որ ապրիլի 24-ին շքեղ հյուրանոցներից մեկում 28-ամյա Ռոնալդուի հետ սիրո գիշեր է անցկացրել: ” Դա շատ ցնցող էր: Նա ֆանտաստիկ մարմին ունի, ինչպես հունական աստվածներինն է: Դա տևեց մի քանի ժամ , և նա չէր դադարում խոսել իմ հետույքի մասին”,- պարծեցել է մոդելը:

Թղթակիցները ենթադրել են, որ այդ սիրավեպի մասին Իրինա Շեյկը, որի հետ Ռոնալդուն հանդիպում է 2010թ., իմացել է: Ապրիլի 25-ին պապարացիները նկատել են, թե ինչպես  մոդելը կատաղած  դուրս է եկել ռեստորանից, որտեղ ճաշել է իր ընկերոջ հետ: Պետք է նկատել, որ պորտուգալացին և իր ընկերուհին չեն մեկնաբանել այդ հոդվածը:

Ապրիլի 25 -ի  “Ռեալը” Լիգայի չեմպիոնների  կիսաեզրափակիչի շրջանակում հանդիպում է ունեցել դորմտունդյան “Բոռուսիա”-ի հետ: Մադրիդի ակումբը ջախջախիչ պարտություն կրեց`4:1:   Անհաջող հանդիպումը  Ռոնալդուի համար վերջացավ վնասվածքով, իհարկե  նա գոլ խփեց, որը նրա 50-րդ խփած գնդակն էր եվրագավաթում:

27-ամյա Իրինա Շայխիսլամովան, որը հայտնի է Շեյկ ազգանունով, ծնվել է Չելյաբինսկի մարզի Եմաժելինսկ քաղաքում: 2010թ. նա սկսել է հանդիպել Ռոնալդուի հետ: Այդ ժամանակվանից ԶԼՄ-ները տարածում են մոտակա հարսանիքի մասին լուրեր: Այդ մասին ավելի վաղ հայտարարել են նաև սիրահարները: 2010թ. ամռանը Ռոնալդուն տղա ունեցավ, որը նրա համար ծնեց  փոխնակ մայրը:

Փարիզում պայթյունի վտանգի պատճառով էվակուացված է Հաղթանակի կամարի շրջակայքը

հեռախոսՖրանսիայի մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածը` Շարլ դը Գոլի հրապարակը, որտեղով անցնում է 12 փողոց, ամբողջությամբ էվակուացված է, քանի որ ոստիակնությունը զանգ է ստացել այն մասին, որ տարածքում պայթուցիկ կա:

Փարիզի երթևեկությունը անհայտ ժամանակով պարալիզացվել է: Տեղում աշխատում են ոստիկանները, սակայն պայթուցիկ դեռ չի հայտնաբերվել:

ԱՄՆ-ում 5-ամյա երեխան IQ-ի ավելի բարձր ցուցանիշ է գրանցել, քան Բիլլ Քլիննթոնն ու Նապոլեոնը

9e8560c974ԱՄՆ-ում 5-ամյա երեխան Mensa ինտելեկտուալների ընկերության  անդամ է դարձել, որը միավորում է հանճարներին մոլորակի բոլոր անկյուններից: Երեխայի ունակությունները ցնցել են մեծահասակներին: Առաջին անգամ Գուս Դորմանն իր գերունակությունները դրսևորեց դեռևս մեկուկես տարեկան հասակում: Գիշերանոթի վրա նստած փոքրիկը կարդում էր այն ամենն, ինչ աչքը տեսնում էր` հայտարարություններ թերթերում, գիտական ամսագրեր:

Մի անգամ էլ ծնողները փոքրիկին ցույց տվեցին Մենդելեևի աղյուսակը: Արդյունքն ապշեցուցիչ էր.կարճ ժամանակ անց փոքրիկը անգիր գիտեր աղյուսակի բոլոր քիմիական տարրերը:

Երբ նա առաջին աանգամ անցավ Սթենֆորդ Բինեի թեստը, հավաքեց 147 միավոր: Դա ավելին է, քան Բիլլ Քլինթոնինն ու Նապոլեոնինը,  չնչին տարբերությամբ պակաս` քան Զիգմունդ Ֆրեյդինը:

Սակայն այս հանճարեղ ունակություններն ունեն նաև բացասական կողմ: Երեխան որոշակի խնդիրներ ունի դպրոցում: Բանն այն է, որ փոքրիկն այնտեղ շատ է ձանձրանում:

Թաիլանդում քանդվել է կախովի կամուրջ. 5 մարդ զոհվել է, 45-ը` վիրավորվել

i (3)Նախօրեին Այութհայա նահանգում , որը Թաիլանդի մայրաքաղաքից 60 կմ հեռավորության վրա է գտնվում, պոկվել է  հետիոտնի ու մոտոցիկլետի երթևեկության համար նախատեսված կախովի կամուրջ: Պատահարի հետևանքով զոհվել է 5 մարդ, մեկն անհետ կորել է, 45-ը` վիրավորվել:

Չոապրայա գետի վրա գցված կախովի կամուրջը  կառուցվել էր 2 տարի առաջ: Չնայած այն շատ ծռվել էր ու կախվել, այնուամենայնիվ դրանից շարունակում էին օգտվել: Երեկոյան, այն պահին,երբ կամրջի վրա մոտ 100 մարդ  ու մոտոցիկլ կար, որոնք վերադառնում էին կիրակնօրյա տոնավաճառից, կամուրջը պոկվեց:

Նախնական վարկածի համաձայն, փլուզման պատճառը շինարարական անորակ նյութերն են: Դեպքի վայրում աշխատում է գավառի  շինարարության վարչության հանձնախումբը:

Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի ղեկավարը մեկնելու է Իրան`բացատրություն տալու

ՌամիզԱդրբեջանի Հանրապետության նախագահի ադմինիստրացիայի ղեկավար Ռամիզ Մեհթիևը այսօր պաշտոնական այցով մեկնելու է Իրան:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “1news.az” կայքը, Մեհթիևը հանդիպելու է  Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ: Նրանք քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը, տարածքային համագործակցության, ինչպես նաև մի շարք այլ հարցեր:

Ըստ ադրբեջանական “Contact.az” կայքի`Ռամիզ Մեհթիևը հավանաբար Թեհրանին կպարզաբանի Ադրբեջանի արտգործնախարարի`Իսրայել կատարած այցի պատճառները:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ապրիլի 21-ին պաշտոնական այցով մեկնել էր Իսրայել:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը դադարեցվել է. թուրք պատգամավոր

երկաթգիծԲաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը դադարեցվել է, հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական  կուսակցության պատգամավոր Էնսար Օգյութը, հաղորդում է “1news.az”-ը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների` Արդահանից ընտրված թուրք պատգամավորն ասել է, որ երեք պետությունները  պետք է վերանայեն նախագծի բյուջեն։

“Եթե նոր միջոցներ չգտնվեն, ապա այդ նախագիծը հնարավոր է չիրականացվի”,-ասել է պատգամավորը՝ նշելով, որ այս պահին շինարարական աշխատանքները չեն շարունակվում։

Թուրք պատգամավորը նշել է նաև, որ երկաթուղու շահագործումից հետո բեռնափոխադրումների ծավալը կհասնի տարեկան 26 միլիոնի՝ ներկայիս 6 միլիոնի փոխարեն։

Նշենք, որ 76 կմ երկարությամբ երկաթգծի թուրքական հատվածի կառուցումը սկսվել է 2008թ.-ի մայիսի 4-ին։

 

Բարակ Օբաման Դենիել Դեյ-Լյուիսի դերում` Ստիվեն Սպիլբերգի ֆիլմում

Ստիվեն ՍպիլբերգՀայտնի ռեժիսոր Ստիվեն Սպիլբերգը նկարահանել է մի բավական տարօրինակ հոլովակ, որի գլխավոր դերում հանդես է գալիս ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման, բայց, նա մարմնավորում է ոչ թե ինքն իրեն, այլ դերասան Դենիել Դեյ-Լյուիսին: Վերջինս հայտնի է հենց Սպիլբերգի մեկ այլ` «Լինկոլն» ֆիլմով:

Ստիվեն Սպիլբերգի խոսքերով` Օբամայի մասնակցությամբ հոլովակը ծիծաղելի տրեյլերն է միայն մի ֆիլմի, որ ինքը մտադիր է նկարահանել մոտ ժամանակներս:

Հոլովակը թերևս իրոք ծիծաղելի է, քանի որ, հեղինակի խոսքերով, կադրում նախ հայտնվում է Դենիել Դեյ-Լյուիս` մարմնավորելով Բարակ Օբամային, ապա ԱՄՆ նախագահն ինքն է կերպավորում դերասանին:

Բարակ Օբաման խոստովանել է, որ իր համար նկարահանվելիս ամենադժվարն է եղել ազատվելը իր իսկ առոգանությունից:

Թուրքիայում սովորող որոշ ադրբեջանցի երիտասարդներ դեմ են Հեյդար Ալիևի 90-ամյակին նվիրված տոնակատարությունների անցկացմանը

հեյդար ալիևԹուրքիայում սովորող մի խումբ ադրբեջանցիներ նախատեսում են մայիսի 10-ին բողոքի ակցիա անցկացնել, հաղորդում է ադրբեջանական “Contact.az”-ը:

Այդ կերպ երիտասարդները ցանկանում են արտահայտել իրենց բողոքը. Ադրբեջանի պաշտոնական շրջանակները պարտադրում են ուսանողներին անպայման մասնակցել Հեյդար Ալիևի 90-ամյակի կապակցությամբ անցկացվող տոնակատարություններին:

Երտասարդներից մեկը (վերջինս չի ցանկացել հրապարակել իր անունը) “Թուրան” գործակալությանը տեղեկացրել է, որ իրենք պատրաստվում են մայիսի 10-ին Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ակցիա կազմակերպել`ընդդեմ ադրբեջանական բանակում զինվորների մահվան:

Նշենք, որ 1923թ. մայիսի 10-ին ծնվել է Ադրբեջանի Հանրապետության 3-րդ նախագահ Հեյդար Ալիևը:

Հանրահայտ մարդկանց նմանակները` անցած դարերից (լուսանկարներ)

15(2)Երկրագնդի վրա բնակվում է ավելի քան 7 մլրդ մարդ: Ուստի զարմանալի չէ, որ շատերն իրենց  նմանակներն ունեն, այսինքն` մարդիկ, ովքեր նման են իրար արտաքնապես:

Այսպես` օգտատերերը զբաղվել են այս հետաքրքիր գործով ու հայտնաբերել նմանություններ պատմական դեմքերի ու ժամանակակից նշանավոր մարդկանց միջև: Ահա նրանք.

Միլլարդ Ֆիլմոր և Ալեք Բոլդուին

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV և Մարկ Ցուկերբերգ

Ջոն Բրաուն և Չառլի Շին

Սոկրատես և Էնթնի Հոփկինս

Ռոուզ Ուալդեր և Մեթի Ջիլենհոլ

Պոլ Ռիվեր ու Ջեք Բլեք

Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XII և Վլադիմիր Պուտին

Թոմա Հոբս և Բիլլ Բեյլի

Ջոզեֆ Պուլիտցեր և Ջասթին Դայմոնդ

Կլոդ Մոնե ու Քիանու Ռիվզ

Օսկար Ուայլդ ու Հյու Գրանտ

Չարլզ Դարվին ու Ջորջ Կառլին

Ալեքսանդր Սևեր ու Էմինեմ

Ջորջ Պաթն ու Դոնալդ Թրամփ

Ռուսաստանի կայսր Նիկոլայ II և Դմիտրի Մեդվեդև

Վինսենթ Վան Գոգ ու Չակ Նորիս

Ռուդոլֆ Շտայներ ու Հենք Ազարիա

Լև Տրոցկի և Էնդրյու Հարֆիլդ

Բոբ Դիլան և Ադամ Սենբերգ

Քեբ Քելոուեյ և Փրինս:

Արազ Ազիմովը Թուրքիայում քննարկելու է Ղարաբաղյան հակամարտությունը

Araz Azimov 20110412md022Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը ապրիլի 30-ին պաշտոնական այցով մեկնելու է Թուրքիա:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, այցի շրջանակներում Արազ Ազիմովը Անկարայում հանդիպում է ունենալու Թուրքիայի արտգործնախարարի օգնական Ֆաթիհ Ջեյլանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը առնչվող զարգացումները:

Դադարեցրեք Ադրբեջանում ծառայության աշխատակիցների դեմ հետապնդումները. “Ազատություն” ռադիոկայան

ազատություն ռադիոկայան“Ազատ Եվրոպա-ռադիո Ազատություն” ռադիոկայանի կորպորացիան դատապարտել է ադրբեջանական ծառայության աշխատակիցներ Հադիջա Իսմայլովային ու Յազեֆ Հասանովին վախեցնելու և շանտաժի ենթարկելու արարքը:

Ինչպես ասվում է կորպորացիայի հայտարարության մեջ, լրագրողների դեմ գործողությունները տեղի են ունենում Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը ՄԱԿ-ում դիտարկելու և նախագահական ընտրությունների նախօրեին, որոնք պետության նախագահ Իլհամ Ալիևի հավաստմամբ “արդար են լինելու”:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, ապրիլի 25-ին կառավարական կայքը մոնտաժված պոռնոգրաֆիկ տեսանյութ էր տեղադրել Հադիջա Իսմայլովայի մասին: Դա արդեն երկրորդ այդպիսի սադրանքն է լրագրողի դեմ: Իսմայլովան Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անդամների հարյուր միլիոնավոր դոլարներ արժեցող բազմաթիվ բիզնեսների մասին հետաքննական հոդվածների հեղինակն է:

Վերջին երկու շաբաթների ընթացքում ավելացել է Յազեֆ Հասանովի վրա գործադրվող ճնշումը: Ապրիլի 4-ին Հասանովին փոստով փաստաթղթեր էին ուղղարկվել, որտեղ ասվում էր, որ նա սեռական հարաբերություն է ունեցել մի քանի կանանց հետ: Ավելի ուշ Ազգային անվտանգության նախարարության աշխատակից ներկայացած մարդը հեռախոսային զրույցում Նախիջևանի ղեկավար Վասիֆա Տալիբովի անունից հատուկ ծառայությունների հետ համագործակցելու առաջարկ է արել նրան: Ընդ որում,զանգահարողը զգուշացրել է` եթե նա ևս մեկ անգամ ինչ-որ վատ բան գրի Նախիջևանի մասին, ապա վտանգի տակ կդնի իր և իր ընտանիքի կյանքը:

Ապրիլի 11-ին  աշխատանքից ազատվել են “Ազատություն” ռադիոկայանի նախագահ Բաբեկ Բեքիրի երեք հարազատները: Ըստ լրագրողի` նրանից վրեժխնդիր են լինում մասնագիտական գործունեության համար և ուզում են վախեցնել իրեն ու ռադիոկայանի մյուս աշխատակիցներին:

“Այդ ամենը լուրջ նպատակաուղղված գործողություններ են: Կառավարությունը պետք է լրջորեն գնահատի դա, որովհետև շատերն ասում են, որ այս ամենի մեջ ուղիղ և անուղղակիորեն խառնված են Ադրբեջանի պաշտոնական կառույցներն  ու նրանց աշխատակիցները”,-ասել է “Ազատ Եվրոպա-ռադիո Ազատություն” կորպորացիայի տնօրեն Քեվին Քլոզեն`հավելելով, որ  ինքը կոչ է անում Ադրբեջանի պաշտոնյաներին և անձամբ նախագահ Իլհամ Ալիևին` անմիջապես միջոցներ ձեռնարկել այս սպառնալիքներին վերջ դնելու համար:

Սեուլը հետ է կանչել Հյուսիսային Կորեայում համատեղ գործարանի իր 175 աշխատակիցներին

k2Հյուսիսային Կորեայում երկու Կորեաների կողմից համատեղ շահագործվող ընկերության հարավային կորեացի 175 աշխատողներ հետ են կանչվել՝ հաշվի առնելով Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև լարված հարաբերությունները:

Հարավային կորեացիները ստիպված են եղել իրենց ունեցվածքը իրենց մեքենաների վրա բարձած վերադառնալ, երբ Սուլից հետկանչ է եղել:

Անհապաղ էվակուացիան իրականացվել է այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան մերժել է Հարավային Կորեայի հետ համատեղ ընկերության աշխատուժի վերաբերյալ բանակցություններ վարել, որը գրեթե մեկ ամիս չի աշխատել:

Երկու կողմերը միմյանց զգուշացրել են, որ ծայրահեղ միջոցներ կկիրառեն, սակայն չեն նշել, թե դրանք ինչ քայլեր են ենթադրում:

Հարավային Կորեայի ներքին կորեական հարցերով նախարարը հայտնել է, որ իրեն անհանգստացնում էր այն փաստը, որ ընկերության աշխատակիցները սնունդ ստանալու և բուժօգնության իրավունք չունեին:

Փհենյանի հզոր ազգային պաշտպանության խորհուրդը ավելի վաղ հայտնել էր, որ աշխատուժի վերաբերյալ բանակցելու Սեուլի կոչերը խաբուսիկ են, իսկ ներկայիս ԱՄՆ-հարավային Կորեա ռազմավարժանքները և Հյուսիսային Կորեայի դեմ տարածվող տեղեկությունները վկայում են Սեուլի կեղծավոր լինելու մասին:

Երկու պետությունների միջև բառային պատերազմը հարցականի տակ է դնում Հյուսիսային Կորեայում սահմանի մոտակայքում գտնվող համալիրի հետագա գործունեությունը:

Համատեղ գործարանը երկու Կորեաների միջև հարաբերություների վատթարացման արդյունքում տեղի ունեցած ամենանշանակալի կորուստն էր:

Զինված մարդիկ շրջապատել են Լիբիայի արտաքին գործերի նախարարության շենքը

ԼիբիաԼիբիայի ռազմական պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ մոտավորապես 200 զինված մարդիկ շրջապատել են Տրիպոլիում տեղակայված արտաքին գործերի նախարարության շենքը՝ նախարարից  պահանջելով ռեֆորմներ կատարել և աշխատանքի ընդունել նախկին մարտիկներին, ովքեր օգնել են հեռացնել նախկին բռնակալ Մուամմար Քադաֆիին:

Էսամ ալ-Նասի տեղեկություններով՝ կիրակի օրը գնդացիրներով զինված 38 ավտոմեքենաներ շրջապատել են նախարարության շենքը: Այդ մարդիկ հայտնում են, որ նախկին ռեժիմի բազմաթիվ կողմնակիցներ ներկայումս նախարարությունում և նրա արտասահմանյան առաքելություններում բարձր պաշտոններ են զբաղեցնում:

Ըստ ռազմական պաշտոնյայի՝ ցուցարարների հետ բանակցությունները ընթացքի մեջ են և նրանցից ոչ մեկը չի մտել նախարարության շենք:

Դաղստանցին Մոսկվայի պուրակում բռնաբարել է անչափահաս դպրոցականին

անչափահասՄոսկվայի հարավ-արևելքում 8-րդ դասարանի աշակերտուհուն բռնաբարելու մեղադրանքով ձերբակալվել է ոչ մի տեղ չաշխատող 23-ամյա դաղստանցի մի երիտասարդ:

Նախօրեին աղջիկը դիմել է ոստիկանություն:  Նրա խոսքով, շաբաթ, ժամը 7:00-ին  կովկասյան արտաքինով անծանոթ երիտասարդը բռնաբարել է իրեն: Հանցագործությունը կատարվել է  “Կուզմինկի” մետրոյից 200մ հեռավորության վրա գտնվող պուրակում, “Փառքի երաժշտություն” շատրվանի մոտ:

Դաղստանցին ձերբակալվել է:

Մարկ Անթոնին բաժանվել է իր ընկերուհի Քլո Գրինից

m1Ըստ տեղեկությունների՝ Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսին Մարկ Անթոնին բաժանվել է մի քանի շաբաթ առաջ իր մոտ տեղափոխված ընկերուհուց՝ Քլո Գրինից:

Հինգ երեխայի հայր Մարկը հայտնել է Քլոին իրենց սիրավեպի ավարտի մասին, և 22-ամյա դիզայները, ով ընդամենը երեք տարով է մեծ իր սիրեկանի ավագ երեխայից, իր իրերը հանել է Մայամիի բնակարանից, որտեղ նրանք համատեղ էին բնակվում:

Քլոին, որի հոր՝ Ֆիլիպի կարողությունը գնահատվում է 3,8 միլիարդ ֆունտ ստեռլինգ, առաջին անգամ Լոպեսի նախկին ամուսնու հետ տեսել էին փետրվարին:

Ըստ երևույթին` աղջկա հայրը ընկերական հարաբերություններ ունի Մարկի հետ և նրանց միությանը տվել էր իր համաձայնությունը:

Աղբյուրներից մեկը` The Sun On Sunday-ին, հայտնել է, որ զույգի հարաբերությունները շատ արագ լրջացել են, և աղջկա ծնողները տվել են իրենց համաձայնությունը:

Ըստ երևույթին բաժանվելու  որոշում կայացրել է Մարկը: Այդ առաջարկը այնքան անսպասելի է եղել, որ Քլոն իր ընկերների հետ Մայամիից մեկնել է հանգստանալու, որպեսզի հոգեպես վերականգնվի:

Մարկը Լոպեսի հետ ամուսնացած էր ութ տարի: Նրանք ունեն երկվորյակներ՝ Էմմեն և Մաքսիմիլիանը: Մարկը իր նախկին երկու կանանցից ունի ևս երեք երեխա:

Իրաքյան 10 հեռուստաալիքներից հետ են վերցրել արտոնագրերը

ԻրաքԻրաքում արբանյակային 10 հեռուստաալիք մեղադրվել է բռնության ու կրոնական ատելության կոչ անելու համար: Դրա հետ կապված, իշխանությունները ժամանակավոր այդ ալիքներից հետ են վերցրել արտոնագրերը:

Իրաքի պետական պաշտոնյա Մուջահիբ Աբու Հաիլի խոսքով, երկրի տարածքում  ալիքների աշխատանքը դադարեցվել է, իսկ աշխատակիցներին արգելվել տեղաշարժվել երկրում ու տեղեկություններ հաղորդել:

Իսկ այդ ալիքների ղեկավարությունները, որոնց թվում է նաև “Ալ Ջազիրան”, մերժել են իրենց հասցեին հնչած մեղադրանքը:

Ձերբակալվել է Բոսնիայի և Հերցեգովինայի դաշնության նախագահը

Ժիվկո ԲուդիմիրըԲոսնիայի և Հերցեգովինայի դաշնության նախագահ Ժիվկո Բուդիմիրը ձերբակալվել է կաշառակերության մեղադրանքով, հայտնել է Agence France-Presse-ը ապրիլի 28-ին: Նրա և ևս 18 մարդու ձերբակալությունը խոշորամասշտաբ հակակոռուպցիոն հետաքննության արդյունք է, որն անց է կացվել երկրի իրավապահ մարմինների կողմից:

Գերագույն դատախազության ներկայացուցիչների խոսքով, ձերբակալվածները կասկածվում են “պաշտոնեական իրավասությունների չարաշահման, հանցագործությունների կազմակերպմանն ու թմրավաճառությանը մասնակցության, ինչպես նաև կաշառք վերցնելու մեջ”: Տեղի BHR 1 ռադիոկայանի տվյալներով,  Բուդիմիրին կասկածում են բատարկյալներին ներում շնորհելու դիմաց կաշառք վերցնելու մեջ: Ձերբակալվել է նաև  նրա խորհրդականներից մեկն ու ներում շնորհող հանձնաժողովի տարածաշրջանային ղեկավարը:

Ժիվկո Բուդիմիրը   Բոսնիայի ու Հերցեգովինայի ֆեդերացիայի նախագահ էր դարձել 2011-ին երկրում կայացած համընդհանուր ընտրությունների արդյունքում:

Բոսնիայի ու Հերցեգովինայի Դաշնությունը Սերբական հանրապետության հետ ձևավորում են Բոսնիա-Հերցեգովինան:Միավորներից յուրաքանչյուրն իր նախագահն ունի, կառավարությունը, խորհրդարանը, ոստիկանությունը և պետական մյուս կառույցները:

Ֆրանսիայում տեղի ունեցած շենքի փլուզման հետևանքով մահացել է 2 մարդ

france-building-collapse-dead-.siՊաշտոնյաներից մեկի տեղեկություններով Ֆրանսիայի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կառույցը մասնակի փլուզվել է՝ կա երկու զոհ, ինը մարդ վնասծքներ են ստացել:

Տեղի փրկարարական ջոկատի պաշտոնյան հայտնում է, որ ավելի քան 100 փրկարարներ, հրշեջներ, ռումբի և գազի փորձագետներ են ժամանել կիրակի օրը Փարիզի արևելյան հատվածի մոտակայքում գտնվող Ռեյմ քաղաքում տեղի ունեցած դեպքի վայր:

Ռեյմի քաղաքապետը ֆրանսիական BFM հեռուստաընկերությանը հայտնել է, որ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, սակայն դրա պատճառները դեռևս պարզ չեն՝ ավելացնելով, որ երկու զոհվածների մարմինները փլատակներից դեռ չեն հանվել:

Փրկարարական ջոկատի պաշտոնյան հայտնել է, որ ինքը հստակ չի կարող ասել` պայթյուն տեղի ունեցել է, թե ոչ: