Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Տոկիոյում հայտնվել է ԱՃՊ-ի մեջ

o_716523Այսօր, Ճապոնիայի կառավարության նախագահ Սինձո Աբեն Տոկիոյի կենտրոնում հայտնվել է ԱՃՊ-ի մեջ:

Վթարի մասնակիցներ են դարձել վարչապետի ու նրա թիկնապահների ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով վարչապետը չի տուժել:Ններկայում  հետաքննվում են պատահարի հանգամանքներն ու մանրամասները:

 

Ձերբակալվել են Բանգլադեշի փլուզված շենքի ֆաբրիկատերերը

o_767377Բանգլադեշի ոստիկանությունը  հաղորդել է Դաքքայից ոչ հեռու փլուզված շենքում տեղակայված  ֆաբրիկաների տերերի ձերբակալման մասին: Դրա նախօրեին զոհերի գործընկերները բողոքի ակցիա են կազմակերպել, որը ոստիկանները ցրել են արցունքաբեր գազի կիրառմամբ:

Վերջին տվյալների համաձայն, զոհերի թիվը 323  է: 2000 փրկվածների կեսից ավելին հոսպիտալացվել է: Ողբերգության պահին շենքում ավելի քան 3122 մարդ կար: Ոստիկանությունը հետաքննում է ողբերգության հանգամանքները:

Հեյդար Ալիևի պատկերը դաջել են 1կգ ոսկյա մետաղադրամի վրա

Հեյդար Ալիևի պատկերը դաջել են 1կգ ոսկյա մետաղադրամի վրաԱդրբեջանում նախկին նախագահ Հեյդար Ալիևի 90-ամյակի առթիվ ներկայացրել են ոսկյա մետաղադրամներ:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Contact.az” կայքը, հիշարժան մետաղադրամներն արտադրվել են 3 տեսակով` 1 տրոյական ունցիա (31,1 գ), տասը տրոյական ունցիա և 1կգ քաշով: Դրանք հատվել են բարձր հարգի ոսկուց Մեծ Բրիտանիայի թագավորական մետաղադրամական ձուլարանում: Մետաղադրամների վրա պատկերված է Հեյդար Ալիևը` կիսալուսնի և ութանկյուն աստղի ֆոնի վրա:
Ընդհանուր քանակով 3 հազար մետաղադրամների շնորհանդեսը կայացել է երեկ` ապրիլի 26-ին, “Հեյդար Ալիևն ու ֆինանսավարկային համակարգը, ձեռքբերումներ ու մարտահրավերներ” կոնֆերանսի ժամանակ:
Նշենք, որ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի պատվին անվանակոչել են փողոցներ, այգիներ, բազմաթիվ կառույցներ: Դպրոցական դասագրքերում Հ. Ալիևին անվանում են “մեծ առաջնորդ” և Ադրբեջանի փրկիչ:

 

 
 

Բռունցքը սեղմելը նպաստում է մտապահմանը

o_693864Սեղմած բռունցքն ագրեսիայի նշան է: Սակայն,  Մոնքլեր համալսարանից Ռութ Պրոպերն ու իր  գործընկերները կարծում են, որ սեղմված բռունցքը լավ մտապահման ու հիշողությունից գիտելիքները “դուրս քաշելու” ազդակ է:

Ուսումնասիրությունների համար աշխատակազմը կամավորների 5 խմբի խնդրեց ցուցակից 72 բառ հիշել, իսկ հետո վերարտադրել մտապահվածը: Մի խմբում մարդիկ անմիջապես մտապահումից առաջ 90 վայրկյան սեղմել են աջ ձեռքի բռունցքը (իսկ հետո նույնը կրկնել են բառերի վերհիշման ժամանակ): Երկրորդ խմբում փորձարկվողները սեղմել են ձախ ձեռքի բռունցքը:

Մյուս երկու խմբում փորձարկվողները  փորձից առաջ սեղմել են մեկ, իսկ պատասխանի ժամանակ` մյուս ձեռքի բռունցքը: Հինգերորդ` ստուգողական խումբը չի լարել ձեռքերը:

Պարզվեց, որ խնդիրը հաջողությամբ գլուխ  բերեց այն խումբը, որը սկզբում մեկ, ապա, պատասախանի ժամանակ սեղմել էր մյուս բռունցքը:

“Մենք եկանք այն եզրահանգման, որ իրանի որոշ պարզ շարժումներ  կարող են բարելավել հիշողությունը”,պատմել է Պրոպերը:

 

Ադրբեջանում պատմական անհատականությունները պաշտպանվելու են օրենքով

MDLMeMjNwuVGuep9Ot0uTSMcSEԱդրբեջանում նախատեսվում է ընդունել օրենք`պատմական անձանց պաշտպանության մասին: Այս մասին տեղեկացրել է մշակույթի գծով խարհրդարանական հանձնաժողովի ղեկավար Նիզամի Ջաֆարովը, հաղորդում է “Trend”-ը:
“Երբեմն մենք տեսնում ենք, թե ինչպես են վիրավորական արտահայտություններ օգտագործում պետության և “ադրբեջանական ժողովրդի” պատմության մեջ անհերքելի հետք թողած հեղինակավոր անհատականությունների հասցեին: Դա անընդունելի է”,-ասել է Ջաֆարովը:
Վերջինս նշել է, որ պետք է կանխել ականավոր գրողների և պատմական անհատականությունների հասցեին հնչեցրած վիրավորանքները`հավելելով, որ այս խնդրին վերաբերող օրենսդրական ակտը ներկայում անհրաժեշտություն է:

 
 

Մադուրոն ընդդիմությանը զրկել է աշխատավարձից

o_765750Վենեսուելայի իշխանությունները ընդդիմադիր պատգամավորներին զրկել են առանց աշխատավարձի: Խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ընդդիմությունը փող չի ստանա այնքան ժամանակ,  մինչև չընդունի Նիկոլաս Մադուրոյին որպես Ուգո Չավեսի հետնորդ նախագահ: Սակայն նույնիսկ իրավասություններից զրկված ընդդիմադիրները շարունակում են Վենեսուելայի խորհրդարան հաճախել:

Ապրիլի կեսին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ընդամենը 2 տոկոս ձայների առավելությամբ հաղթեց Նիկոլաս Մադուրոն: Ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսը պահանջում է  կրկին հաշվել բոլոր քվեաթերթիկներն ու խախտումը հայտնաբերելու դեպքում` կրկին ընտրություններ անցկացնել:

 

Մադուրոն սպորտի նախարար է նշանակել մերկ ֆոտոսեսիայի հերոսուհուն

o_768550 (1)Алехандру БенитезէՎենեսուելայի նախագահ  Նիկոլաս Մադուրոն սպորտի նոր նախարար է նշանակել:Այդ պաշտոնում նա նշանակել է  սուսերամարտի սպորտի վարպետ Ալեխանդրա  Բենիտեզին, որը  Հարավային Ամերիկայում բազմաթիվ մրցույթների դափնեկիր է և Օլիմպիական խաղերի մասնակից: Մադուրոն բացատրել է, որ երկրին հարկավոր է  զարգացման թարմ ուղի:

Алехандру БенитезԼրատվամիջոցներում անմիջապես հայտնվեցին նոր նախարարի լուսանկարները: Հարցն այն է, որ Բենիտեզը մի քանի տարի առաջ մասնակցել է մերկ ֆոտոսեսիայի: Նա հագուստից միայն սուսերամարտի դիմակ էր դրել:

Սերբիայի նախագահը ներողություն է խնդրել բոսնիացիների ցեղասպանության համար

serbiaՍերբիայի նախագահ Տամիսլան Նիկոլիչը պաշտոնապես ներողություն է խնդրել 1995 թվականին Սերեբրենիցեում բոսնիացի մուսուլմանների կոտորածների համար: «Ես ծնկի եմ իջնում և Սերբիայի համար ողորմություն եմ խնդրում այն հանցագործության համար, որը կատարվել է Սերեբրենիցեում: Ես ներողություն եմ խնդրում այն հանցագործության համար, որը մեր պետության ու մեր ժողովրդի անունից գործել են առանձին անձինք»,-ասել է նախագահը՝ ելույթ ունենալով բոսնիական հեռուստատեսության եթերով:

«Anadolu» գործակալությունը գրում է, որ ավելի վաղ Սերբիայի նախագահը հրաժարվել էր Սերեբրենիցեի կոտորածը ցեղասպանություն ճանաչել և հայտարարել էր, որ այդ քաղաքում սերբիական զինծառայողների կատարածը «ռազմական լուրջ հանցագործություն է»: Այնուհանդերձ 2010 թվականին Սերբիայի խորհրդարանը Սերեբրենիցեի կոտորածը դատապարտող որոշում ընդունեց: Նույն թվականի հուլիսի 11-ին Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչը մասնակցեց այդ կոտորածների զոհերի ոգեկոչման արարողություններին և ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար: Նշենք, որ այս միջոցառումներին մասնակցել է նաև Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը:

 

Ամեն ինչ պոռնոյի մասին.պաշտոնական տեսահոլովակ դպրոցականների համար

o_768449Վերջերս բրիտանական իշխանությունները դպրոցներում պարտադիր սեքսուալ դաստիարակության կուրս են մտցրել: Կրթության նախարարությունը ծիծաղաշարժ տեսահոլովակ է պատրաստել, որտեղ բացատրվում է պոռնոֆիլմերում ներկայացված սեքսի և “երկրային” ինտիմ մտերմության տարբերությունը: Տեսհոլովակի նկատմամբ վերաբերմունքը միարժեք չի եղել, հաղորդում էThe Telegraph-ը:

Բրիտանական պաշտոնյաների գլխավոր խնդիրներից մեկը պատանիներին  բացատրելն էր, որ պոռնոգրաֆիան պարտադիր չէ որ վատ, կեղտոտ և ամոթալի մի բան լինի: Բայց  միևնույն ժամանակ ուսուցիչները կարծում են, որ անհրաժեշտ է պատանիներին բացատրել էկրանի սեքսի և նրա այնտարատեսակի տարբերությունը, որին նրանք կհանդիպեն իրական կյանքում: Պետական գումարներով նկարահանված տեսահոլովակում քանդվում են պոռնոգրաֆիայի պարտադրած մի քանի առասպել:

Մասնավորապես, պատանիներին բացատրում են, որ իրական աղջիկների (ի տարբերություն”սիլիկոնային” պոռնոաստղերի) կուրծքը, մեղմ ասած, հազվադեպէ գլխից մեծ լինում: Գեղեցիկ սեռի իրական ներկայացուցիչները ուղեղ ունեն, այդ պատճառով նրանց պետք էհարգել ու սիրել:  Թողնենք հիմար”Բարբի տիկնիկներին” կինեմատոգրաֆներին, ասում  են հոլովակի հեղինակները:

Բացի դրանից, նրանք բացատրում են, որ էկրաններին տեսած ամեն ինչ պետք չէ կրկնել իրական կյանքում: Նաև կոչ են անում երիտասարդներին օգտվել կոնտրացեպտիվներից և չկոմպլեքսավորվել իրենց տղամարդկային բարեմասնության չափերից:

 

The Telegraph-ի տվյալների համաձայն, շատ ծնողների այդ սրամիտ հոլովակը վախեցրել է: Բրիտանացիների զգալի մասը թերահավատ է վերաբերում, որ իրենց երեխաներին դպրոցում պետք է  պատմեն  սեքսի մասին և առավել ևս պոռնոգրաֆիայի, նշում է թերթը:

Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ ԱՄՆ-ում

286.Armenian Genocide Commemoration events in USA 26.04.2013Ապրիլի 24-ին Նյու Յորքի «Թայմս Սքուեր» հրապարակում հայ համայնքի կողմից կազմակերպվեց ամենամյա հիշատակի բողոքի ակցիա: Նույն օրը Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան ԱՄՆ Բոստոնի շրջանում: Հայաստանեաց առաքելական Սուրբ եկեղեցու երկու թեմերում մատուցվեցին հոգեհանգստյան պատարագ, ժամերգություն, որից հետո տեղի ունեցավ քայլարշավ:

Այդ օրը միջոցառումներին հաջորդած հուշ երեկոյի ընթացքում որպես հիմնական  բանախոս հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Վերջինս խոսեց ՄԱԿ-ի կանխարգելման օրակարգի զարգացման հարցում Հայաստանի ակտիվ դերակատարման ու մասնակցության մասին, անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին ու բարձր գնահատեց սփյուռքի կառույցների ջանքերը:

Դեսպան Նազարյանը նշեց, որ հետողական ու համակարգված քայլերով անհրաժեշտ է շարժվել ընդառաջ Հայոց ցեղասպանության 100 ամյակի ոգեկոչմանը: Ողջունելելով սրահում ներկա հայ երիտասարդությանը՝ դեսպան Նազարյանը կարևորեց նրանց դերակատարումը թե՛ հայենիքում և թե՛ Սփյուռքում հայ ժողովրդի ու պետության առջեւ ծառացած հիմնախնդիրների ու մարտահրավերների դիմագրավման հարցում:

 

Բաքվում 49 անգամ դանակահարելով մորը սպանած դուստրը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

Բաքվում 49 անգամ դանակահարելով մորը սպանած դուստրը դատապարտվել է 13 տաÖԲաքվում ծանր հանցագործությունների դատարանը ավարտել է Լումինա Մամեդովայի գործով դատավարությունը: Վերջինիս մեղադրվում էր Ադրբեջանի ՔՕ 120.2.1 (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն) և 120.2.9 (անօգնական վիճակում գտնվող անձի սպանություն) հոդվածներով, հաղորդում է ադրբեջանական “1news”-ը:

2012թ. հուլիսի 30-ին Լ. Մամեդովան (ծնվել է 1970թ.) և իր մայրը`1931թ.-ին ծնված Չերվոն Մամեդովան, վիճել են: Պատճառը այն էր, որ աղջիկը տանը չէր գիշերել: Դուստրը հրել է մորը, և երբ նա գետնին անօգնական ընկած էր, սկսել է բռունցքներով ծեծել նրան, որից հետո վերցրել է դանակը և 49 անգամ հարվածել մորը: Վերջինս տեղում մահացել է:
Լ. Մամեդովան մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 13 տարվա ազատազրկման:

 

Աշխարհի ամենագեղեցիկ կինը ներկայացել է պրեմիերային կիսամերկ

o_768317Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ  Փելթրոուն, որը  վերջերս People  ամսագրի կողմից ճանաչվեց աշխարհի ամենագեղեցիկ կին, ներկայանալով  “Երկաթե մարդ-3” ֆիլմի պրիեմիերային կիսամերկ,  ցնցեց հասարակությանը: Աստղի կիսաթափանցիկ հագուստի տակ  չկար  ներքնազգեստ, հաղորդում է Huffington Post-ը:

Գվինեթ  Փելթրոուն առաջին անգամ չէ, որ “կարմիր գորգի” վրա աշխատող  լուսանկարիչներին զարմացնում է իր էքստրավագանտ տեսքով: Այսպես,  2012 թ. աստղը հեռուստաշոուին ներկայացել էր կրծքի վրա թափանցիկ կտրվածքով, բայց այս անգամ աշխարհի ամենագեղեցիկ կնոջը հաջողվեց ապշեցնել ոչ միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, այլև բազմաթիվ երկրպագուների և գործընկերների:

Նոր ֆանտաստիկ մարտաֆիլմի պրեմիերային  աստղը ներկայացավ դիզայներ Անտոնիո Բերանդիի աշնանային  հավաքածուից էլեգանտ զգեստով: Առջևից զգեստը բավականին վայելուչ էր, նույնիսկ որոշ չափով գործնական , բայց կողքից ամբողջովին թափանցիկ էր, կարելի էր տեսնլ, որ Գվինեթ  Փելթրոուն տակից ոչինչ չի հագել: Շատ լրագրողներ գնահատեցին դերասանուհու համարձակությունը. երևի , որպեսզի չամաչի իր կազմվածքից , նա սպորտդահլիճում ժամեր է անցկացրել և զբաղվել յոգայով:

Ինչ վերաբերում է Գվինեթ  Փելթրոուին, նա հայտարարել է, որ համաձայն չէ People -ի լրագրողների բարձր գնահատականի հետ և իրեն չի համարում աշխարհի ամենագեղեցիկ կինը:

Հնարավոր է`Իսրայելում Ադրբեջանի դեսպանություն բացվի

մամեդյարովԱդրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը չի բացառել Իսրայելում Ադրբեջանի դեսպանության բացումը: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ բրիֆինգի ժամանակ, հաղորդում է ադրբեջանական” haqqin.az” կայքը:

“Ամեն ինչ իր ժամանակին: Բանակցություններն ընթանում են: Տեսնենք՝ ինչով կավարտվեն”, -ասել է Մամեդյարովը:

Նշենք, որ Իրանը Ադրբեջանին բազմիցս զգուշացրել է Իսրայելում դեսպանության բացման դեպքում հետևանքների մասին:

Մամեդյարովը անդրադարձել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությանը` նշելով, որ կիսում է իր ռուս պաշտոնակցի տեսակետը:
“Ես համաձայն եմ Լավրովի հետ, որ չանայած նախարարների հանդիպումներին` կարգավորման գործընթացը ստագնացիայի մեջ է, և որևէ արդյունքների հնարավոր չի եղել հասնել: Ստատուս քվոն մեզ համար անընդունելի է”, -ասել  է Մամեդյարովը:

80-ամյա կինը պատահաբար կուլ է տվել բարեգործական երկույթի ժամանակ շահած 5,000 դոլար արժողությամբ ադամանդը

d1Ֆլորիդացի 80-ամյա կինը պատահմամբ կուլ է տվել 5,000 դոլար արժողությամբ ադամանդը, որը գտնվում էր նրա շամպայնի բաժակի մեջ:

Միրիամ անունով կինը մասնակցում էր Թամթա կանանց ակումբի հավաքին, որի կազմակերպիչները որոշել էին մասնակիցների 400 շամպայնի բաժակների մեջ դնել քառակուսի կեղծ քարեր, իսկ միայն մեկ բաժակի մեջ 5,000 դոլար արժողությամբ ադամանդը, որը նվիրաբերվել էր տեղի թանկարժեք զարդեր պատրաստող ընկերության կողմից:

Այս քայլի նպատակն այն էր, որ երեկոյի վերջում բոլորի բաժակները ստուգվեր և ում բաժակում հայտնաբերվեր ադամանդը՝ վերցներ այն:

Սակայն ամեն ինչ սկսվեց, երբ Միրիամը պատահմամբ կուլ տվեց իր բաժակի ողջ պարունակությունը: Նա հայտնում է, որ իրենք ծիծաղում էին, և ուշադրիր  չի եղել  շամպայն ըմպելու ժամանակ:

Կինը դրանից հետո հույս ուներ, որ ադամանդը մեկ ուրիշի բաժակում կլինի և իր քայլը չի բացահայտվի, սակայն ստիպված էր բոլորի առջև ընդունել, որ կուլ է տվել այն, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց ռենտգենյան ճառագայթներով հետազոտելու համար: Սակայն պարզվել է, որ այդ ճառագայթները ցույց չեն տալիս ադամանդը:

Այնուհետև Միրիամը հաջորդ առավոտյան այցելել է բժշկի, որն էլ հանել է թանկարժեք քարը, որը նա որոշել է պահել որպես ընտանեկան զարդ:

Ադրբեջանում ընդդիմության դեմ պայքարում են պոռնո կայքով

wwwԱդրբեջանում ստեղծվել է պոռնո կայք՝ ընդդեմ ընդդիմության:

Ինչպես հաղորդում է “Haqqin.az”-ը, արդեն մի քանի օր է` համացանցում հայտնվել է մի կայք, որտեղ ընդդիմության առաջնորդները, լրագրողները և այլ հանրային գործիչներ ցուցադրվում են անպատշաճ տեսքով։

Լրատվամիջոցները հիշեցնում են, որ այդ տեսանյութերը նոր չեն և մի քանի տարի առաջ ցուցադրվել են “Լիդեր” հեռուստաընկերության եթերում։

Այդ կապակցությամբ պարբերականները գրում են, որ հավանաբար կայքը ստեղծողները նոր կոմպրոմատներ չունեն և որոշել են օգտագործել ընդդիմության առաջնորդների հին տեսանյութերը։

Ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները նաև հիշեցնում են, որ Ադրբեջանում պոռնո նյութերի պատրաստումն ու տարածումը պատժվում է օրենքով։

Զուբեյդատ Ցարնաևայի անունը գտել են ահաբեկիչների ցուցակում

o_767961 (1)Թամերլան և Ջոհար Ցարնաև եղբայրների մայրը` Զուբեյդատը,  2011 թ. ահաբեկչության մեջ կասկածկածվողների ամերիկյան ցուցակում է հայտնվել (TIDE): Այդ մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:

2011 թ. Ռուսաստանը ԱՄՆ իշխանությունների ուշադրությունը հրավիրել էo_768004 (1)  նրա  վրա ,  միաժամանակ հարցում է ուղղել ՀԴԲ նրա որդի Թամերլանի մասին առ այն, որ նա հնարավոր է` կապեր  ունի  ծայրահեղականների հետ, հաղորդում է “Интерфакс“-ը: Այդ ժամանակ Զուբեյդատ և Տամերլան Ցարնաևները ներառվեցին TIDE-ի տվյալների բազա, որը գտնվում է Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ուշադրության կենտրոնում:

ՀԴԲ-ի աշխատակիցները 2011թ. ընթացքում իր որդու հետ հարաբերությունների հետաքննության շրջանակում, որոնք վերաբերում էին Թամերլանի` իսլամի նկատմամբ հետաքրքրությանը, մի քանի անգամ հարցաքննել են Զուբեյդատ  Ցարնաևային: Սակայն մի քանի ամիս անց հետաքննությունն  ավարտվել է, քանի որ ՀԴԲ-ն ոչ մի կասկածելի բան չի գտել:

Ապրիլի  16 –ին ամերիկյան Բոստոն քաղաքում  մարաթոնի ավարտին ահաբեկչություն իրականացվեց, որի արդյունքում երեք մարդ զոհվեց, ավելի քան 180-ը վիրավորվեց: Կասկածյալները Չեչնիայից երկու եղբայր են`26-ամյա Թամերլան և 19-ամյա Ջոհար Ցարնաևները: Թամերլանը ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ սպանվեց, իսկ Ջոհարը ծանր վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում:

 

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Չեխիայում եւ Սլովակիայում

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 19-ին Բրատիսլավայում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն, որին մասնակցեցին եւ ելույթներ ունեցան Սլովակիայի հայ համայնքի եւ ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը, Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկին, Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը, Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտ282.Armenian Genocide Commemoration events in Czech Republic and Slovakia 26.04.2013իշեկ Միկլոշկոն։ Այնուհետեւ Բրատիսլավայի Սուրբ Կատարինա մատուռում Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակի փոխանորդ Տիրան աբեղա Պետրոսյանը եւ Չեխիայի, Սլովակիայի ու Հունգարիայի հայ համայնքների հոգեւոր հովիվը կատարեցին հոգեհանգստյան կարգ եւ ժամերգություն, որին հետեւեց  Պրահայում ՀՀ դեսպանության հյուպատոս Դավիթ Ղուկասյանի ելույթը:

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչվեց Չեխիայի Յիհլավա եւ Բռնո քաղաքներում։

Յիհլավայի «ՈՒրարտու» հայ-չեխական ընկերության ջանքերով բացվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես, որից հետո Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի եւ «Ուրարտու» ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանի կողմից ծաղկեպսակներ դրվեցին Չեխիայում առայժմ միակ՝ Յիհլավայի հայկական խաչքարի մոտ։

Այնուհետեւ Սուրբ Հոգու եկեղեցում հոգեհանգստյան կարգ կատարեց եւ քարոզչական աղոթքով հանդես եկավ Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայ համայնքների հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Դեսպան Տիգրան Սեյրանյանն իր խոսքում անդրադարձավ Օսմանյան կայսրությունում 98 տարի առաջ իրականացված ոճրագործություններին, մինչ օրս Թուրքիայի կողմից շարունակվող ժխտման եւ ուրացման քաղաքականությանը։ Նա նաեւ երախտագիտության խոսքեր հղեց այն օտար գործիչներին, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը եւ ընդունում ու հարգում են հայ նահատակների հիշատակը։ Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը Երեւան կատարած այցի շրջանակներում ապրիլի 11-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, նաեւ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, ուր հետեւյալ գրառումն է կատարել թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում. «Շուտով կլրանա հարյուր տարին այն սարսափների, որոնք տեղի ունեցան: Սա միայն ձեր պատմությունը չէ, այլ ամբողջ մարդկության»:

Նույն օրը Չեխիայի երկրորդ քաղաք Բռնոյի եկեղեցում Հայր Բարսեղ Փիլավչյանը մատուցեց հոգեհանգստյան կարգ եւ հանդես եկավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քարոզով։

Ապրիլի 24-ին դեսպան Սեյրանյանը եւ մի խումբ չեխահայեր ծաղիկներ մատուցեցին անվանի գրող, «Մուսա լեռան քառասուն օրը» պատմավեպի հեղինակ Ֆրանց Վերֆելի կիսանդրու առջև: Հայ դիվանագետն իր խոսքում հայտնեց, որ այս տարի նշվում է պատմավեպի առաջին հրատարակության ութսունամյակը եւ կարեւորեց այս գեղարվեստական ստեղծագործության մեծագույն վավերագրական նշանակությունը: Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայ համայնքների հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանն իր ելույթում նշեց, որ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը չափազանց կարեւոր է նրանով, որ դրանում իրադարձությունները ներկայացվում են օտարազգի հրապարակախոսի կողմից:

Հարգանքի տուրք մատուցվեց նաև ԱՄՆ 28-րդ նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր եւ Հայկական հարցի արդարացի լուծման ջատագով Թոմաս Վուդրո Վիլսոնի հուշարձանին, որից հետո Չեխիայի հայ համայնքը Պրահայի կենտրոնում կազմակերպեց  Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հանրահավաք-երթ, որին մասնակցեցին 250-ից ավելի չեխահայեր եւ չեխ համակիրներ:

Այնուհետեւ, Սուրբ Յեղիայի եկեղեցում սկսվեց Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումը, որին ներկա էին Չեխիայի խորհրդարանի անդամներ, ԱԳՆ աշխատակիցներ, Պրահայում հավատարմագրված մի շարք պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ եւ աշխատակիցներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայ համայնքների հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը մատուցեց ժամերգություն եւ կատարեց Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստյան կարգ, ինչպես նաեւ հանդես եկավ քարոզով: Այնուհետեւ ելույթ ունեցան ՀՀ դեսպանը եւ Չեխիայի խորհրդարանի սենատոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Յարոմիր Շտետինան: Վերջինս նշեց, որ պետք է աշխատանքներ տարվեն, որպեսզի Չեխիան էլ խորհրդարանի մակարդակով միանա Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թվին։

Ձեռնարկի ավարտից հետո դրա մասնակիցները տեղափոխվեցին հարեւանությամբ գտնվող չեխահայ նկարիչ Գոռ Ավետիսյանի InterArtGallery Gor ցուցասրահը, ուր դեսպանի եւ հայր Բարսեղ Փիլավչյանի մասնակցությամբ կատարվեց «Վերածնված Հայաստան» խորագրով Չեխիայի 16 հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսի բացումը:

Ավստրալական հոկեյի թիմի ավագը մահացել է մարզադաշտում իրեն հանդիպած օձի խայթոցից

h1Ավստրալական հոկեյի թիմի ավագը մահացել է օձի խայթոցից, որին նա գտել էր մարզադաշտում:

26-ամյա Քարլ Բերին կարծել է, թե դա անվտանգ պիթոի ձագ է:

Իրականում դա արևմտյան շականակագույն տեսակի օձ է եղել, որը համարվում է Ավստրալիայի ամենաթունավոր սողուններից մեկը:

Բերրին, նույնիսկ չկռահելով, որ այն խայթել է իրեն, սկսել է վազելով վարժանքներ կատարել, ինչն էլ արագացրել է նրա ամբողջ մարմնում թույնի տարածումը:

Վազելու կես ճանապարհին Բերրին ընկել է:

Մինչ թիմի միյուս անդամները նրան հանգստացնում էին, բուժանձնակազմը ժամանել է:

Նա բավականին գիտակից է եղել և հայտնել է, որ  օձ է բռնել, որից հետո բուժանձնակազմի անդամները նրա մատի վրա նկատել են օձի խայթած հատվածը:

Օձերի որսով զբաղվող Քրիս Փեբերթին հայտնել է, որ արևմտյան դարչնագույն օձի խայթոցը հեշտ չէ նկատել, քանի որ այն անցավ է:

Ըստ երևույթին Բերրին օձին վերցրել էր, երբ նկատել էր, որ այն բավականին մոտ է գտնվում մարզադաշտում իրենց վարժանքը ավարտած երեխաների խմբին:

Բաքվում հնարավոր է բացվի սեքս-խանութ

sexshopԷրոտիկ խաղալիքների արտադրությամբ և վաճառքով զբաղվող գերմանական “Fun Factory GmbH” (Հաճույքների գործարան) ընկերությունը մտադիր է Ադրբեջանում`Բաքվում, սեքս-խանութ բացել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը, ընկերության նախագահ Դիրք Բաուերը հայտարարել է, թե իրենք ցանկանում են ընդլայնել էրոտիկ խաղալիքների վաճառքով զբաղվող խանութների ցանցը:

“Ներկայում մեր եկամուտը կազմում է ավելի քան 20 մլն եվրո, մենք նպատակ ունենք այն ավելացնել: Վերջերս մենք իմացանք, որ Ադրբեջանում պատրաստվում են օրինականացնել մարմնավաճառությունը, ուստի չի բացառվոմ, որ մեզ թույլ տան խանութ բացել այդ երկրում: Թեև Թուրքիան ևս մուսուլմանական երկիր է, այդուհանդերձ մեր խանութները վաղուց արդեն գործում են այդ երկրում”,- ասել է Բաուերը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ “Ենի Ազերբայջան” (Նոր Ադրբեջան) կուսակցության պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը առաջարկել էր օրնականացնել մարմնավաճառությունը`որպես թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետ միջոց:

Աքրամ Այլիսլին լքել է Ադրբեջանը. ադրբեջանական մամուլ

Աքրամ ԱյլիսլիԱդրբեջանցի սկանդալային գրող Աքրամ Այլիսլին լքել է Ադրբեջանը, տեղեկացնում է ադրբեջանական “haqqin.az” կայքը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` գրողի որդին տեղեկացրել է, որ մի քանի օր է, ինչ հայրը տանը չէ։ Սակայն նա չի ասել, թե որտեղ է գտնվում Այլիսլին։

Գրողի բջջային և քաղաքային հեռախոսները ևս չեն պատասխանում։

“Haqqin.az” կայքում նշվում է, որ չի բացառվում` Աքրամ Այլիսլին այժմ գտնվում է արտերկրում՝ իր համար քաղաքական ապաստան գտնելու նպատակով։
Հիշեցնենք, որ Աքրամ Այլիսլին Ադրբեջանում մեծ աղմուկ հանած “Քարե երազներ” վեպի հեղինակն է: Վեպը թարգմանվել է նաև հայերեն: