Հիդրոու օդնավակայանի անվտանգության աշխատակիցները հեռացվել են աշխատանքից VIP սենյակի մուտքի վճարները գողանալու համար

a2Հիդրոու օդնավակայանի երկու անվտանգության աշխատակիցներ ազատվել են աշխատանքից հայտնի մարդկանց կողմից օգտագործվող VIP հանգստի սենյակի մուտքավճարները գողանալու համար:

Անձնակազմի երկու անդամները մեղադրվել են կաշառք վերցնելու միջոցով տարբեր ուղևորների  հատուկ ծառայությունից օգտվել թույլատրելու համար առանց  1,800 ֆունտ մուտքավճարի: Այդ սենյակները   նախկինում միայն կարող էին  օգտագործվել թագավորական ընտանիքի, դիվանագետների և պետության ղեկավարների կողմից:

Նրանք նաև աստղերից նվերներ են վերցրել՝ թողնելով, որ նրանք հեռանան առանց մուտքավճարի:

VIP սենյակի ծառայությունից օգտվել են Դեյվիդ Բեքեմը և Ռիհաննան, բայց հայտնի չէ արդյո՞ք նրանք վճարել են, թե ոչ:

Ըստ The Sun-ի՝ երկու աշխատակիցներին աշխատանքից հեռացրել են ներքին հետքննություն իրականացնելու արդյունքում:

Հատուկ սենյակը վճարունակ մարդկանց համար բաց է դարձել երկու տարի առաջ:

Դեռևս պարզ չէ հեռացված աշխատակիցներին կհանձնեն ոստիկանության, թե ոչ:

Բանգլադեշի կարի գործարանի աշխատակիցները բողոքի ցույց են կազմակերպել

բանգլադեշԱրևմտյան բրենդային ընկերությունների  համար հագուստ արտադրող կարի գործարանի աշխատակիցները ուրբաթ ցույցերի ժամանակ բախվել են ոստիկանների հետ: Երկու օր առաջ փլուզվել էր կարի գործարանի մի շենք, որի հետևանքով մահացել էին 300 աշխատակիցներ:

Ցուցարարներին զայրացրել է, որ գործարանի տերերը ստիպել են 3000 աշխատակիցներին գնալ աշխատանքի և նման վտանգավոր պայմաններում աշխատել:

Ոստիկանությունը օգտագործել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ` կատաղած աշխատակիցների ամբոխը ցրելու համար:

«Իրավիճակը շատ անկայուն է: Բողոքի ցույցին միացել են հարյուր հազարավոր աշխատողներ »,- AFP լրատվական գործակալությանը ասել է ոստիկանության պաշտոնյան:

Կայսր Ֆրանս Ժոզեֆի մազերը աճուրդով վաճառվել են 13.720 եվրոյով

կայսրԱվստրո-Հունգարիայի կայսր Ֆրանս Ժոզեֆի մազերը Վիեննայում կայացած աճուրդում վաճառվել են 13.720 եվրոյով ($17,870):

Կայսրի մազափունջը պատկանել է նրա անձնական սպասավոր Եգեն Քեթլին: Այն աճուրդի է հանվել Դորոթեումի  աճուրդի տան կողմից:

Գնորդի անունը դեևս հայտնի չէ:

Աճուրդի էին դրվել նաև կայսեր  ճարմանդները, որոնք վաճառվել են 8.750 եվրոյով, ոսկե գնդասեղները՝ 6.875 եվրոյով և թաշկինակը՝ 2.750 եվրոյով:

Ֆրանս Ժոզեֆը ղեկավարել է 1848-ից 1916թթ.  և եղել է Հաբսբուրգյան դինաստիայի նախավերջին թագավորը:

Էլթոն Ջոնը Լեդի Գագային առաջարկել է լինել իր երկրորդ տղայի կնքամայրը

elton-john-picks-lady-gaga-as-godmother-to-his-second-sonԷլթոն Ջոնը և իր զուգակից Դեյվիդ Ֆերնիշը այնքան են տպավորվել իրենց առաջին տղայի՝ Զաքարիի նկատմամբ Լեդի Գագայի վերաբերմունքով, որ նրան խնդրել են դառնալ իրենց երկրորդ որդու՝ Էլայջայի կնքամայրը: Այս մասին ապրիլի 25-ին Extra-ին հայտել է Ջոնը՝ հունվարին փոխանակ մոր միջոցով ծնված Էլայջային ընդունելուց հետո՝ ավելացնելով, որ Գագան հրաշալի մարդ է:

Ջոնը հայտնել է, որ նա հրաշալի օրինակ կարող է ծառայել և հրաշալի կնքամայր է եղել Զաքարիի համար: Խոսելով երգչուհու մասին՝ երգիչը ավելացրել է, որ իրենք բոլորն էր խելահեղ են բիզնեսում, սակայն միևնույն ժամանակ մարդ են:

Ջոնը հիշատակել է այն պահը, երբ Գագան Լաս Վեգասում լողացրել ու կերակրել էր Զաքարիին:

Ջոնը և Ֆերնիշը նշել են, որ երեխաները փոխել են իրենց հայացքները կյանքի նկատմամբ՝ իրենք ավելի լավ են ճանաչել կյանքը և իրենք իրենց: Ջոնը նաև հայտնել է, որ հաճելի է արթնանալ առավոտյան և նախաճաշել Զաքարիի հետ: Մինչ այդ ինքը կարծում էր, որ երեխա ունենալը գլխացավանք է, քանի որ նրանք աընդհատ լացում են, սակայն այժմ կարծում է, որ դա պարզապես հրաշալի է:

«Միգուցե մենք խենթ ենք, կամ աշխարհն է ցնորվել…»

սիրիական-պատերազմԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 16-ին` Իսրայելի անկախության օրը, ընդունեց թիվ 65 բանաձևը, որը նախատեսում է ռազմական և դիվանագիտական աջակցություն Իսրայելին` Իրանի վրա հարձակման դեպքում:

Սա նշանակում է, որ Իրանի շուրջ ստեղծված լարվածությունը, որը վերջին ժամանակներս, հատկապես` Սիրիայի խնդրի թեժացումից հետո, կարծես սառել էր, նորից ակտիվանում է:

Ի սկզբանե փորձագետները նշում էին, որ մինչև Սիրիայի հարցերը չլուծվեն, Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ–ն, ուշադրությունը չի կենտրոնացնի Իրանի վրա: Ու եթե նման բանաձև է ընդունվում, նշանակում է տարածաշրջանում լուրջ ու այսպես ասած, վիրահատական միջամտություն է նախապատրաստվում Արևմուտքի կողմից: 

Այդ կարծիքն իրեն երկար սպասել չտվեց, քանի որ բանաձև ընդունելուց անմիջապես հետո ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, ինչպես նշում էր  «Reuters»-ը,  հայտնել է, որ ԱՄՆ-ն մտադիր է մոտ ժամանակներս 200 զինծառայող ուղարկել Հորդանան` այդ մերձավորարևելյան երկրի պաշտպանունակության մեծացման համար: Նրա խոսքերով` ԱՄՆ-ի նպատակը Սիրիայի սահմաններից զինված հակամարտության դուրս գալուն խոչընդոտելն է: Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ«պատերազմի հրդեհն» անպայման կտարածվի նաև Հորդանանում, որի տարածքից սիրիացի ապստամբներին  զենք է մատակարարվում:

Հարց է առաջանում` այդ ի՞նչ 200 գերզինվորներ են, որ կկարողանան խոչընդոտել Սիրիայի սահմաններից հակամարտության դուրս գալը. պարզ է` հրահանգիչներ և հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են: Այս զինվորականներից բացի, Հորդանանից մի անանուն աղբյուր սաուդյան «Աշ Շարք ալ Աուսաթ» թերթին հայտնել է, որ ԱՄՆ-ն «Patriot» զենիթահրթիռային երկու համալիր է տեղակայելու Սիրիայի և Հորդանանի սահմանին: Դրանք Հորդանան են բերվելու Քուվեյթից և Քաթարից: Սա էլ դեռ վերջը չէր, տեղեկատվություն հրապարակվեց, որ ԱՄՆ-ն կկրկնապատկի սիրիական ընդդիմությանը տրամադրվող օժանդակությունը` հասցնելով այն 250 միլիոն դոլարի: Այդ մասին էլ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Տվյալ հայտարարությամբ Քերին հանդես է եկել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում` «Սիրիայի բարեկամներ» խմբի հետ հանդիպման ժամանակ: Ըստ Քերիի` կմեծանա նաև ոչ մարտական ռազմական սարքավորումների մատակարարման ծավալը: Այդ նույն ընթացքում Հորդանանի իշխանությունները բացեցին իրենց երկրի օդային տարածքը իսրայելական անօդաչու սարքերի համար, որոնք հետևում են Սիրիայում ծավալվող իրադարձություններին:

Բայց, ինչպես և սպասվում էր, հակառակորդների ճամբարում էլ դեռ արթուն են, ու այս քայլերի անմիջական պատասխանը եղավ այն, որ տեղեկատվություն տարածվեց, թե «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալան գաղտնի հանդիպում է ունեցել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին  աջացկություն ցուցաբերելու հարցը, եթե ապստամբները զգալի հաջողությունների հասնեն:

«Իրանը մտադիր է 100 հազար զինծառայող ուղարկել Սիրիա` Ասադի կառավարության պաշտպանության համար, եթե Արևմուտքը շարունակի աջակցել ընդդիմադիրներին»,- հայտնել է բանակցություններին տեղյակ աղբյուրը:

Ամեն ինչից պարզ է դառնում, որ իրավիճակը տարածաշրջանում էլ ավելի է թեժանում: 

Որքան էլ ուզեն, աշխարհը միաբևեռ չէ

Այս դեպքում, բազմիցս նշել ենք, որ կարևոր է, թե ինչպես կարձագանքի այս ամենին Ռուսաստանը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, ապրիլի 17-ին Ստամբուլում նշել է, որ սիրիական գործընթացի որոշ կարևոր մասնակիցներ վստահեցնում էին, թե ուղիներ կփնտրեն երկխոսության համար, և հավելել է, որ Ռուսաստանը ձգտում է հասնել այն բանին, որ Դամասկոսը կատարի իր խոստումները, առաջնորդվի Ժնևյան համաձայնագրով:

«Եթե իրադրությունը հանձնենք նրանց, ովքեր խաղադրույք են կատարում ռազմական որոշման վրա, ապա այն սարսափները, որոնք կան, կբազմապատկվեն, նաև կմեծանա ահաբեկիչների ազդեցությունը տարածաշրջանում»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:

Եթե սովոարկան լեզվով ասենք, Ռուսաստանը դեմ է սիրիական խնդրի ռազմական սցենարներին, իսկ դա նշանակում է` նաև իրանական խնդրի լուծման տարբերակին: Դրանից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ ապրիլի 23-ին հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ և քննարկելու է սիրիական թեման:

Այս առնչությամբ կարևոր է մի հանգամանք. Արևմուտքը պետք է ամեն կերպ փորձի Ռուսաստանի ուշադրությունը շեղել Մերձավոր Արևելքից, որպեսզի կարողանա իրագործել իր նպատակներն այս տարածաշրջանում: Եվ կարևոր է հասկանալ, թե ինչ միջոցներ կարող է օգտագործել Արևմուտքը նման հարցերում, մասնավորապես` ԱՄՆ-ն:

Մի փոքրիկ պատմական ակնարկ, թե ինչպես է սովորաբար լուծում ԱՄՆ–ն իր աշխարհաքաղաքական հարցերը:

Պատերազմը համարվում է գերշահավետ բիզնես, դա գաղտնիք չէ: 1915 թ. մայիսի 7-ին ԱՄՆ–ն մտավ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, երբ ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյաների կազմակերպմամբ «Լուզիտանիա» նավն ուղևորվեց դեպի գերմանական վերահսկողության տակ գտնվող ջրերը և ոչնչացվեց գերմանական ուժերի կողմից:

 1941 թ. ԱՄՆ–ն մտավ Երկրորդ աշխարհամարտի մեջ, երբ դեկտեմբերի 7-ին Ճապոնիան ավիացիոն հարված հասցրեց Պեռլ Հարբորում տեղակայված ԱՄՆ ռազմածովային բազային, սակայն դրանից 60 տարի հետո հայտնի դարձավ, որ այդ հարձակման մասին ԱՄՆ–ում տեղյակ են եղել դրանից մեկ շաբաթ առաջ:

 1964 թ. ԱՄՆ–ի կողմից Հյուսիսային Վիետնամին պատերազմ հայտարարելու պաշտոնական առիթ դարձավ «Տանկինյան միջադեպը», երբ վիետնամական սուզանավերը Տանկինի ծոցում հարձակում գործեցին ԱՄՆ ռազմանավի վրա: Սակայն հիմա հենց ամերիկացի հետազոտողներն են ասում, ոչ մի հարձակում էլ ռազմանավի վրա չի եղել, ինչի մասին խոսել է նաև այդ ժամանակի ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Մակնամարան: 

2001 թ. սեպտեմբերի 11-ի «ահաբեկչությունից» հետո ԱՄՆ–ն պատերազմներ սկսեց միանգամից Իրաքում և Աֆղանստանում, ու հենց այդ ժամանակ էլ սկսեցին վարկածներ շրջանառվել, որ ահաբեկչությունը սարքովի էր…

 Հենց ամերիկացի հետազոտողներն են արձանագրել, որ Իրաքում ռազմական գործողությունների ձգձգումը պայմանավորված էր այն հանգամանքներով, որ բացի նավթից, պատերազմական բիզնեսից, ներքին քաղաքական դիվիդիենտներ շահելուց, նաև պետք է հանդիսանային ռազմաբազա հարևան նույնպես նավթ արտադրող Սիրիա և Իրան ներխուժելու համար:

 Հարց է առաջանում` այդ ինչպե՞ս եղավ, որ մի օր աշխարհը զարթնեց ու իմացավ, որ Հյուսիսային Կորեան «միջուկային արկածախնդրություն է» սանձազերծել Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ: Դրանից հետո «Patriot» զենիթահրթիռային համալիրի նորագույն` РАС-3 տարատեսակից 4 օրինակ բերվեց ճապոնական Օկինավա կղզի: Ըստ Ճապոնիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության` դրանք նախատեսված են ԿԺԴՀ բալիստիկ հրթիռները որսալու համար: Ստացվում է, որ Արևմուտքը, խիստ «մարդասիրական», «խաղաղարարական» նկատառումներից ելնելով, «Patriot»-ներով է լցնում ոչ միայն բոլոր այն տարածաշրջանները, որտեղ թեժ օջախներ կան, այլև Ռուսաստանի շահերի տիրույթում…

Ու պատահակա՞ն է արդյոք, որ Բոստոնի ահաբեկչության մեջ կասկածվող Ջոհար և Թամերլան Ցարնաևները սկզբում` մինչև նշելը, որ նրանք ԱՄՆ քաղաքացի են, նշվում էր, որ «ծագումով Ռուսաստանից են»: Ի դեպ, հենց Բոստոնի ահաբեկչությունն էլ, դատելով համաշխարհային քաղաքականություն վարելու ԱՄՆ  վերոհիշյալ «փորձից», հուշում է, որ կուլիսներում ինչ–որ գործընթաց է եռում:

ԱՄՆ-ում 5-ցենտանոցը վաճառվեց 3 մլն դոլարով

iՉիկագոյում Liberty Head մետաղադրամը աճուրդում վաճառվեց 3 մլն դոլարով: Բանն այն է, որ վաճառված դրամն այն 5 օրինակներից մեկն է, որն անօրինական հատվել  էր 1913-ին, ԱՄՆ դրամապալատում: Ավելի քան 50 տարի անց այն հայտնաբերվել էր  վթարված մեքենայի մեջ:

Մետաղադրամի նախկին տերը զոհվել էր դրամագետների ժողովին հասնելու ճանապարհին տեղի ունեցած  ավտովթարի ժամանակ:

Օբամայի պլանները դաջվածքների շուրջ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատմել է , թե ինչ միջոցներ կձեռնարկի, եթե դուստրերը` Մալիան ու Սաշան,  որոշեն դաջվածքներ անել: Իր խորամանկ պլանի մասին նա պատմել է NBC-ի թղթակցին:

249020-barak-obama-prislal-219x219-1“Մենք մեր աղջիկներին ասել ենք. “Եթե դուք որոշեք դաջվածքներ անել, ապա ես ու մայրիկը ճիշտ նույն դաջվածքից կանենք, նույն տեղում ու տեսանյութ կնկարենք, ապա այն կտեղադրենք  Youtube-ում ու բոլորին կասենք, որ դրանք մեր  ընտանեկան դաջվածքներն են”:

Հայտնի է, որ Միշել Օբաման խիստ ծնող է, ու դժվար թե նման տեսանյութ երբևիցե հայտնվի Youtube-ում: Սպիտակ տան աղբյուրից ինչ-որ ժամանակ տեղեկություններ են եղել Սպիտակ տանը  երեխաների համար սահմանված կարգուկանոնի մասին:  Times-ը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի երեխաներին արգելված է հեռուստացույց դիտել, համակարգչի առջև նստել կարելի է միայն ուսման համար: Մալիան ու Սաշան պարտադիր ամեն օր պետք է բանջարեղեն ուտեն, զբաղվեն առնվազն 2 մարզաձևով (մեկը` մոր ընտրությամբ) ու ամեն անգամ, ուղևորությունից վերադառնալով` դրա մասին շարադրություն գրեն:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Հռոմի Սուրբ Նիկողայոս հայկական կաթողիկե եկեղեցում

279.Armenian Genocide Commemoration event in San Nicola de Tolentino Armenian Catholic Church 26.04.2013Ապրիլի 24-ին Հռոմի Սուրբ Նիկողայոս հայկական կաթողիկե եկեղեցում Հռոմի Հայ Կաթողիկե Լեւոնյանվարժարանի Մեծավոր հայր ԳեւորգՆորատունկյանի կողմից մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ, որին մասնակցեցին նաեւ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը եւ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը:

Պատարագի շուրջ 100 ներկաների թվում էին Սուրբ Աթոռում եւ Իտալիայում  հավատարմագրված դեսպաններ, Հռոմի Հայ Առաքելական Համայնքի հոգեւոր հովիվը, հայ համայնքի ներկայացուցիչներ, կաթողիկե բարձրաստիճան եկեղեցականներ, Սուրբ Աթոռում հավատարմագրված լրագրողներ:

Պատարագից հետո խոսք տրվեց դեսպան Մինասյանին, որն իր ուղերձում, ողջունելով ներկաներին, մասնավորապես նշեց, որ հայ ժողովուրդը, չնայած 98 տարիների ընթացքում կրած դժվարություններին, նահատակների հիշատակը վառ պահելով,  տոկունությամբ եւ պայքարի միջոցով, այնուամենայնիվ, կարողացավ ստեղծել ինքնուրույն պետություն եւ պահպանել այն: Միջոցառմանը ելույթ ունեցավ նաեւ Իտալիայում ՀՀ դեսպանը:

Պատարագից հետո, ի հիշատակ Եղեռնի անմեղ զոհերի,  խաչքարի մոտ   զետեղվեց ծաղկեպսակ:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իսպանիայում

278.Armenian Genocide Commemoration events  in Spain 26.04.2013Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը Իսպանիայում մեկնարկեց ապրիլի 21-ին մայրաքաղաք Մադրիդում: Սան Խուան դե Լա Կրուս եկեղեցում կատարվեց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պաշտոն, որին հետեւեց մադրիդահայության ուժերով կազմակերպված սգո հանդես, ցուցադրվեց «Աղետ» վավերագրական ֆիլմը` իսպաներեն թարգմանությամբ: Նույն օրը Իսպանիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը Բարսելոնայի Մար դե Դեու դե Լոս Անխելես եկեղեցում կատարեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ եւ հոգեհանգստի արարողություն: Հոգեւոր արարողությանը հետեւեց Ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկեպսակի հանդիսավոր տեղադրումը, որին ներկա գտնվեցին հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Նույն օրը Բարսելոնայի Օրֆեո Գրասիենս սրահում, ՀՀ դեսպանության հովանու ներքո` Իսպանիայում Հայաստանեաց Առաքելական եկեղեցու փոխառաջնորդության, տեղի հայկական միությունների եւ Կատալունիայում ՀՀ պատվո հյուպատոսության կողմից կազմակերպվեց Մեծ եղեռնի 98-ամյակին նվիրված հանդես: Հրավիրվածների շարքում էին Կատալունիայի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, հասարակական գործիչներ: Ելույթներ ունեցան Իսպանիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը, Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը, Կատալունիայի կառավարության ներգաղթի հարցերով տնօրեն Մարիա Ռոսա Ֆորտունին, Բարսելոնայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դեկան Արման Պոտչը:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կազմակերպվեցին նաեւ Վալենսիա եւ Ալիկանտե քաղաքներում:

Ամերիկայում օձերը “գրոհել” են դատարանի շենքի վրա

b_445225Ջեքսոն քաղաքի դատարանի աշխատակիցները ենթարկվել են օձերի գրոհին. սողունները չգիտես որտեղից են հայտնվել դատարանի շենք ու հանգիստ առանձնասենյակներ  են սողոսկել:

Նրանց հայտնաբերել է գրասենյակի աշխատակից Քելլի Ֆիլիպսը, որը պատմել է, որ նրանցից ամենախոշորը մատի հաստություն է ունեցել  և 10 սմ երկարություն,իսկ ամենափոքրը նման էր  անձրևաորդի:

Սակայն, անսպասելի գրոհից բոլորը սարսափել են: Օձին տեսնելով, կինը բարձրացել է պահարանի վրա, իսկ նրա աղմուկը վախեցրել է գործընկերներին: Աշխատակիցները որսացել է օձերին ու դուրս բերել, ընդ որում` մեկին պատահաբար ոտքի տաք տրորել են: Օգնության նպատակով տեղ հասած կենդանաբանը նրանց հանգստացրել է, ասելով, որ այդ օձատեսակը թունավոր չէ ու այնքան էլ զարմանալի չէ նրանց վարքագիծը, քանի որ ձմեռվա քնից  սողունն արթնացել ու շենքեր է սողոսկում սննդի ետևից:

Դեքեա օձը ամենաանվնասն է իր ենթատեսակում: Նրանց երկարությունը հազվադեպ է գերազանցում 30 սմ-ն : Նա շագանակագույն է, սնվում է որդերով, միջատներով ու կակղամորթերով: Մասնագետն ասել է, որ օձի ատամները շատ փափուկ են, ու հազիվ թե  նա կարողանա վնասել մարդու մաշկը:

Երկրագնդի գլխավոր գաղտնիքը թաքնված է “մահվան լեզվակների” մեջ

25181917.417331.356Հնարավոր է, որ Անտարկտիդայի ափերի մոտ հայտնաբերված   “մահալեզվակներ” անունը  ստացած բնության անսովոր երևույթը  Երկրագնդի վրա կյանքի առաջացման պատճառը եղած լինի: Գիտնականների խումբը, որն ուսումնասիրել է այդ  սառցաշերտերի քիմիական բաղադրությունը, նման եզրակացություն է արել,դրանով իսկ կասկածի տակ դնելով կյանքի առաջացման գոյություն ունեցող տեսությունը` համաձայն որի, այն սկիզբ է առել  արևադարձային տաք ծովերից:

Իսկ այդ ստալակտիտները  “մահալեզվակներ” են կոչվել այն պատճառով, որ հասնելով ծովի մակարդակին, ստեղծում են սառցե ոստայն, որը սպանում է ամեն կենդանի բան: Մասնագետները պարզել են, որ սառցալեզվակներն առաջանում են շատ կարճ ժամանակահատվածում` ընդամենը մի քանի օրում: Նրանց կարծիքով, այդ գոյացություններն իրենցից ներկայացնում են այսպես կոչված  քիմիական այգիներ, որոնք կազմված են ծովի սառած ջրից:

Սառցալեզվակներն առաջանում են այն ժամանակ, երբ ջրի սառը հոսանքները դուրս են գալիս սառցե կեղևից ու հայտնվում ավելի տաք ծովային միջավայրում: Այդ հոսքերը ջրից վերցրածը վերածում են սառույցի, արդյունքում  ստացվում է սառցե խողովակ, որը հասնում է մինչև հատակ:

Մասնագետները կարծում են, որ սառցալեզվակները կարող են ձևավորվել նաև մյուս մոլորակների օվկիանոսներում, մասնավորապես` Յուպիտերի արբանյակ  Հանիմեդում ու Կալիոստոյում:

Սառցալեզվակների մասին հայտնի էր դեռևս 1960-ից: 2011-ի նոյեմբերին բրիտանացի գիտնականների խումբը այդ երևույթը նկարահանել է ու փաստագրական ֆիլմ ստեղծել:

Չեռնոբիլից 27 տարի անց

o_622961Այսօր լրանում է Չեռնոբիլյան աղետի 27 տարին: 2004-ից ԱՊՀ երկրներում այս օրն անց է կացվում Ռադիացիոն աղետների ու վթարների միջազգային օր:

1986-ի ապրիլի 26-ին ԱԷԿ-ի 4-րդ էներգաբլոկի պլանային կանգնեցման ու փորձարկման հետևանքով պայթյուն ու հրդեհ եղավ: Այդ վթարը ամենախոշորն էր ատոմային էներգետիկայի տեխնածին վթարների պատմության մեջ: Վթարի  այսպես կոչված, “ակտիվ փուլը” տևեց 10 օր: Փորձագետների տվյալներով, վթարի հետևանքով արտանետվել է  շուրջ 50 մլն կյուրի ռադիոակտիվ նյութ, ինչը հավասարազոր է  Հիրոսիմայի վրա 1945-ին նետված  ատոմային ռումբի 500-ապատիկի պայթյունի: Ռադիոակտիվ աղտոտման ենթարկվեց  նախկին ԽՍՀՄ-ի  155 հազար քմ տարածք` 6 945 000 բնակչությամբ: Մինչ օրս այդ տարածքներում բնակվում է 5 մլն մարդ: Վթարի օրը ճառագայթման մեծ չափաբաժիններ ստացան աշխատակազմի 600 անդամներ.մի քանի ամսում նրացից 28 մահացավ ճառագայթային հիվանդությունից:  Ճառագայթահարվեցին նաև վթարի հետևանքները մեկուսացնող  600 հազար մարդիկ:

Ռադիոակտիվ տարրերի արտանետումները դադարեցին միայն 1986-ին կառուցված “ծածկով”: Այդ օրվանից 4-րդ էներգաբլոկը գտնվում է սարկոֆագի տակ, որի ներքո դեռևս 180 տ թույլ հարստացված ուրան- 235 կա, ռադիոակտիվ մետաղ, բետոն , ապակենման զանգված, ինչպես նաև 35 տ ռադիոակտիվ փոշի` ընդհանուր` 2 մլն կյուրի ակտիվությամբ:

2009-ին Ուկրաինայի Գերագույն ռադան  համապետական օրենք ընդունեց Չեռնոբիլյան ԱԷԿ-ը  շահագործումից հանելու  ու “Ծածկը” էկոլոգիապես անվտանգ համակարգի վերածելու վերաբերյալ: Օրենքն ուժի մեջ մտավ 2010-ի հունվարի 1-ին: Չեռնոբիլյան ԱԷԿ-ը ամբողջովին  պետք է վերացվի 2065-ին:

 

Թաջ Մահալի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել

400Հնդկաստանում, հանրահայտ Թաջ Մահալի մոտ երեկ պայթյուն է եղել, ինչի հետևանքով 2 մարդ է զոհվել, 4-ը վիրավորվել:

Իրավապահների խոսքով, պայթյունը տեղի է  ունեցել Թաջ Մահալից մի քանի կմ հեռավորության վրա: Բոլոր տուժածները տեղափոխվել են Ագրայի հիվանդանոց:

Չհաստատված տվյալներով, պայթյունը հնարավոր է կատարված լինի կենցաղային աղբակույտում: Ոստիկանության աշխատակիցները փորձում են վերականգնել  դեպքի մանրամասները: Ականատեսներն ասել են, որ պայթյունը տեղի է ունեցել հինգաստղանի Mughal Sheraton հյուրանոցի մոտ:

Ամեն  օր Թաջ Մահալ են  այցելում  տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ ողջ աշխարհից: Իսկ ամեն տարի դամբարան-մզկիթն ընդունում է 3-5 մլն այցելու, որոնցից  200 000-ը` օտարերկրացի:

Հրդեհ մերձմոսկովյան հիվանդանոցում, զոհվել է 38 մարդ

26063110.264008.5052Պոդմոսկովյեի  հոգենևրոլոգիական կլինիկայում գիշերը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 38 մարդ: Ինչպես նշել են առողջապահության նախարարությունում, զոհերը  36 հիվանդ և կլինիկայի 2 աշխատակիցներ են:

Հրդեհը սկսվել է գիշերը, №14  հոգեբուժական հիվանդանոցում, որը գտնվում է Ռամենսկի ավանում: Հրդեհը բռնկվել է  հիվանդանոցի 6-րդ մասնաշենքում, որտեղ հատուկ ռեժիմի հիվանդներն էին: Մինչ հրշեջների հասնելը, արդեն հրդեհի բոցերի մեջ էր հայտնվել 35х12 մ տարածք: Հիմա այն արդեն շիջվել է:

Աշխատակիցներից մեկի խոսքով, բոլոր լուսամուտներին վանդակաճաղեր են, զոհերի մեծ մասն այդպես էլ անկողնում է մնացել:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հոսանքի կարճ միացման հետևանքով: Բռնկման պահին շենքում 41 մարդ է եղել, որոնցից միայն 3-ին է հաջողվել դուրս գալ բուժքրոջ օգնությամբ, 12-ի մարմինը հայտնաբերվել է, մնացած 26-ի ճակատագիրն անհայտ է, ասվում է ԱԻՆ հատուկ հաղորդագրության մեջ:

Հիմա տեղում աշխաում է  շտապօգնության 18 բրիգադ:

ԱԻՆ ներկայացուցիչն ասել է, որ կլինիկայի հիվանդների մեծամասնությունը եղել է դեղորայքի ազդեցության տակ ու խորը քնած: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակն արագ  է տարածվել, ուրեմն հիվանդներն այդպես էլ չեն հասցրել արթնանալ:

ԱՄՆ իշխանությունները Ռաուլ Կաստրոյի դստերը վիզա չեն տրամադրել

i (3)ԱՄՆ պետդեպարտամենտը կուբացի առաջնորդի դստերը` Մարիել Կաստրոյին, որը Կուբայում  ԼԳՏԲ շարժման (լեսբուհիներ, գեյեր, տրանսգենդերներ,բիսեքսուալներ) ակտիվիստ է, վիզա չի տրամադրել:

Մարիել Կաստրոն  հրավիրվել էր Ֆիլադելֆիա` սեքսուալ փոքրամասնության պաշտպանության համար մրցանակ ստանալու, սակայն, ինչպես նշում են ամերիկյան գեյ-ընկերակցության անդամները, ԱՄՆ  իշխանությունները նրան թույլ չեն տվել մտնել երկրի տարածք:

Մարիել Կաստրոն Հավանայում գլխավորում է  սեքսուալ կրթության ազգային կենտրոնը: Բացի այդ, նա Սեքսուալ առողջության համաշխարհային ասոցիացիայի  իսկական անդամ է:

Իրաքում անկարգությունների հետևանքով 170 մարդ է զոհվել

iԻրաքում,  ոստիկանության ու ցուցարարների 3 օր տևած բախումների ընթացքում ավելի քան 170 մարդ է զոհվել,  280-ը վիրավորվել է:  Անկարգությունները սկիզբ էին առել Էլ-Հուվեյջ ավանում ցուցարարների ցրման ժամանակ 30 մարդու զոհվելու պատճառով: Դեպքը կատարվել է երեքշաբթի` Կիրկուկի մոտ: Օրենքի պահապանները ներխուժել են վարչապետի վարած քաղաքականության դեմ հանդես եկող  սունի -ցուցարարների  վրանային ճամբար` նրանց ցրելու նպատակով: Ականատեսներն ասում են, որ երկու կողմերից էլ կրակոցներ եղել են:

Ավելի ուշ Իրաքի իշխանությունները հայտրարարեցին  Թիքրիտ և Սամարա քաղաքներում պարեկային ժամ մտցնելու մասին: Երկրի վարչապետ Նուքրի ալ-Մալիկին երկրի քաղաքացիներին կոչ արեց “ նախաձեռնություն ցուցաբերել և ոչ թե լուռ նայել նրանց, ովքեր ցանկանում են երկիրը ներքաշել քաղաքացիական և  կրոնական պատերազմի մեջ”:

 

Նոր ահաբեկչություն Պակիստանում. կա 6 զոհ

i (1)Պակիստանի  հարավում գտնվող Կարաչիում ահաբեկչության հետևանքով զոհվել է 6 մարդ, առվազն 8-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Պակիստանյան ԶԼՄ-ների տեղեկացման համաձայն, ականապատ ավտոմեքենան պայթել է “Մութահիդ կաումի” (Միացյալ ժողովրդական շարժում) քաղաքական շարժման ընտրական շտաբի մոտ:

Նախնական վարկածի համաձայն, պայթյունը կազմակերպել են  թալիբների Tehrik-i-Taliban Pakistan խմբավորման ծայրահեղականները: Ավելի վաղ նրանք  հայտնել էրն , որ  պատրաստ են Պակիստանի գլխավոր քաղաքական կուսակցությունների ու շարժումների առաջնորդների նմատմամբ որս սկսել:Պայթյունների ժամանակ շտաբներում շատ մարդ չկար:

Իսկ ապրիլի 23-ին “Մութահիդ կաումի” շարժման կողմնակիցների ցույցի ժամանակ մեկ այլ պայթյուն էր իրականացվել.զոհվել էր 4, վիրավորվել 20 մարդ:

 

Բանգլադեշում փլված շենքի զոհերի թիվը հասել է 238-ի

bangladesԲանգլադեշի մայրաքաղաք Դակայի մերձակա Սավար շրջանում երեկ 8 հարկանի բիզնես կենտրոնի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 238-ի: Փրկարարական աշխատանքերի արդյունքում, որոնք դեռ շարունակվում են, հաջողվել է փրկել 12 հոգու, իսկ 40-ը ողջ լինելով հանդերձ, դեռ գտնվում են փլատակների տակ: Փրկարարական աշխատանքները գլխավորող գեներալ Մուհամեդ Շիքդերը նշել է, որ այդ 40 հոգին գտնվում են շենքի 4-րդ հարկում՝ սեղմված վիճակում:
Թուրքական «Anadolu»-ը գրում է, որ դեպքից մեկ օր առաջ, ոստիկանությունը շենքի վրա խորը ճաքեր տեսնելով, պահանջել էր ազատել Ռենա Պլազան, որտեղ մոտ 2 հազար մարդ է աշխատում: Սրան արձագանքել էր շենքում գտնվող մի բանկային գրասենյակ՝ ազատելով տարածքը, սակայն սրան հակառակ տեքստիլ արտադրության գործարանների բանվորները շարունակել էին իրենց աշխատանքը:

Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքը խոսել է երկրում տիրող վիճակի մասին

malikԻրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքը, ելույթ ունենալով հանրային հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ երկրում շարունակվող կոնֆլիկտը տանում է պետության մասնատմանը: Նա վստահություն է հայտնել, որ Իրաքում գոյություն ունեցող կոնֆլիկտը կլուծվի խաղաղ ճանապարհով: Ալ Մալիքը, ընդգծելով Հավիջում և այլ շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների կործանարար բնույթը, հիշեցրել է, որ Ղուրանը մուսուլմաններին զգուշացնում է հեռու մնալ ինտրիգաներից:

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ ալ Մալիքի համոզմամբ՝ ժողովուրդն ու բանակը մեկ են, և կառավարությունը թույլ չի տա խառնվել անվտանգության ուժերի կամ բանակի գործունեությանը: Վարչապետը հայտարարել է նաև, որ Ալ-Քաիդան և Բաաս կուսակցությունը ժողովրդի թշնամիներն են, ովքեր իրենց գործողություններով սպառնալիք են ստեղծում ոչ միայն Իրաքի, այլև ողջ տարածաշրջանի համար:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում

276.Armenian Genocide Commemoration event in Strasbourg 25.04.2013Ապրիլի 24-ին Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի «Մեր Զոհերը» հուշարձանի մոտ տեղի ունեցավ 1915թ. Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի եւ ծաղկեպսակի զետեղման արարողություն:

Միջացառումը համախմբել էր Ստրասբուրգում գործող կաթոլիկ, ուղղափառ, անգլիկան, հրեական եկեղեցիների առաջնորդներին, Ստրասբուրգի քաղաքային իշխանությունների, ալզասյան հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներին, որոնք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառմանը ներկա էին նաեւ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամները:

Ելույթով միջոցառման մասնակիցներին դիմեցին «Էլզաս-Հայաստան բարեկամություն» բարեգործական ընկերության նախագահ Պիեր Զուլումյանը, Ստրասբուրգի քաղաքապետի ներկայացուցիչ Անրի Դրեյֆուզը եւ Ֆրանսիայում հրեական կառույցների ներկայացուցչական խորհրդի ներկայացուցիչ Պիեր Լեւին:

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր խոսքում անդրադարձավ Հայոց պատմության այս դառը էջին, որն անխոս անդառնալի հետք է թողել յուրաքանչյուր հայ ընտանիքի վրա` միաժամանակ կոչ անելով առավել համախմբածության չարիքներին դիմակայելու համար:

Հանրապետության հրապարակից երթն այնուհետեւ շարժվեց դեպի Ստրասբուրգի սբ. Մադլեն եկեղեցի, որտեղ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ հայր Վաչե Հայրապետյանի կողմից մատուցվեց հոգեւոր պատարագ: