Իրանից արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 12,5 տոկոսով

էլեկտրաէներգիաԻրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ վերջին երեք ամսվա ընթացքում Իրանն ավելի քան 3215 գիգավատ/ժամ էլեկտրաէներգիա է արտահանել հարևան երկրներ:

Ընթացիկ տարվա սկզբից (մարտի 21) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճն այդ ոլորտում կազմել է 12,5 տոկոս:

«Դոտացիաների բարեփոխման վերաբերյալ օրենքի ընդունումից հետո ոչ միայն կրճատվել է էլեկտրաէներգիայի օգտագործումը երկրի ներսում, այլև դադարել է էլեկտրաէներգիայի պահանաջարկի տարեկան աճը` այդպիսով ճանապարհ հարթելով էլեկտրաէներգիայի արտահանման համար»,- հավելել է Իրանի Էներգետիկայի նախարարը:

Իրանը ներկայումս էլեկտրաէներգիա է տալիս Հայաստանին, Պակիստանին, Թուրքմենստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Նախիջևանին, Իրաքին, Աֆղանստանին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Եգիպտոսում կտրուկ թանկացել են հոսանքն ու բենզինը

An Egyptian worker fills a customer's caԵգիպտոսի իշխանությունների` հոսանքի ու վառելիքի գնի պետական սուբսիդիաների վերացման մասին որոշումը հանգեցրել է բենզինի գնի 78%-աճի, հաղոդում է  Русская служба BBC-ն:

Տեղեկություն կա նաև, որ առաջիկա 5 տարիներին հոսանքի գինն էլ ավելանալու է կրկնակի:

Ներկայում պետությունը հոսանքը վաճառում է արտադրվող գնի 50%-ով:

Հաճախացել են հոսանքամատակարարման խանգարումները, իսկ  որակն ու նոր ցանցերի կառուցման աշխատանքներն էականորեն նվազել են:

Եղունգներ կտրելու կարգն ու նշանակությունն Իրանում

եղունգներԻրանական ժողովրդական հավատալիքներում ասվում է, որ եղունգները ունեն հոգի,  կյանք և, ուստի, հատուկ խնամք է դրանց անհրաժեշտ:

Համաձայն այդ հավատալիքների, կտրատված եղունգները չեն փչանում, քայքայվում,  այլ  շարունակում են պահպանվել, քանզի որոշ  ժամանակ  անց  դրանք  կրկին  օգտագործվելու  են:

Կտրատված եղունգները պետք է թաղել կամ գաղտնի պահել, որպեսզի  ոչ  մի  թշնամի  կամ  կախարդ չկարողանա գտնել դրանք:

Այս  խորհուրդը եկել է իմամներից, այդ իսկ պատճառով շատերն են Իրանում հետևում  դրան: Իրանցիները հաճախ դնում  են  իրենց  կտրատված   եղունգները  դռան  շեմի  ներքևի մասում և ասում են հետևյալ խոսքերը` թող վիշտը գնա  և  ուրախություն գա, թող անհանգստությունը գնա և հաջողություն գա:

Այնուհետև  ալ-Դաջջալի (չար ուժ իսլամում) գալստյան օրը չթաղված եղուգները վերածվում են փշերի և խրվում մարդկանց  ոտքերին և շորերին, երբ  նրանք  դուրս են  գալիս  փողոց  տեսնելու այդ  գերբնական արարածին:

Այն  մարդիկ, ովքեր թաղել  են  իրենց  եղունգները, կփրկվեն դժոխքից և կգնան դրախտ:

Ոտքի  մատների  եղունգները ևս  հարկավոր է թաղել:  Ահեղ  դատաստանի  օրը   դրանք  ներկա կլինեն և վկայություն կտան այն մասին, որ իրենց տերը   ուխտագնացություն է կատարել: Որոշ դեպքերում դրանք թաղում են ինչ-որ  դամբարանի  դռան  առջև,  որպես  անհերքելի  ապացույց, որ  ուխտագնացություն են  կատարել:

Իրանական հավատալիքների համաձայն, հինգշաբթի օրը լավ  օր  է եղունգները կտրելու համար, քանզի նա, ով  իր  եղունգները  կտրում  է  հինգշաբթի օրը, երբեք չի  ունենա աչքի հիվանդություն:Ուրբաթ օրը ևս լավ օր է:

Եթե  եղունգները  արագ  են  աճում և շատ  են երկարում, իսկ  հինգշաբթի  օրը  մոտ  չէ,  դրանք  կարող են կտրել երկուշաբթի օրը:

Իրանում մի  տղամարդ, ով  հավատարիմ չէր  այս  պաշտամունքին, կտրում էր իր  եղունգները  չորեքշաբթի  օրը, իսկ  նրա  կինը շատ  էր  անհանգստանում, որ  շուտով  նրա  թեթևամտության  արդյունքում  մի   դժբախտություն կպատահի  և  խնդրում  էր  նրան  կտրել  իր  եղունգները միայն  հինգշաբթի օրը:

Եղունգներ  կտրելու  հատուկ  կարգ  գոյություն  ունի իրանական հավատալիքներում:  Պետք  է  սկսել  ձախ  ձեռքի  ճկույթից և վերջացնել աջ ձեռքի  ճկույթով:

Ռումինացի կնոջ հանգուցյալ տատիկի ուրվականը լուսնկար է ուղարկել նրա հեռախոսին

Հանգուցյալ տատիկի ուղարկած լուսանկարըՌումիանիայում Սկուրտեստիի եկեղեցին մարդաշատ է, ինչ տեղաբնակ մի կին պնդել է, որ իր հանգուցյալ տատիկի ուրվականը լուսանկար է ուղարկել իր հեռախոսին:

34-ամյա կինը նշում է, որ սարսափել է իր հեռախոսի էկրանին տեսնելով իր հանգուցյալ տատիկի լուսանկարը, որը կարծես անցքից լուսանկարված լիներ, իսկ նրա վզի շուրջը օձ է փաթաթված եղել:

Բախտագուշակը հայտնել է, որ տատիկը ուղերձ է հղում, իսկ նրա վզի շուրջ փաթաթված օձը ցույց է տալիս, որ նա պատժվում է կյանքում գործած որևէ մեղքի համար:

Այդ դեպքից հետո կինը իր ընտանիքի, ինչպես նաև այդ պատմությունից սարսափած տասնյակ այլ ընտանիքների հետ իրենց ժամանակի մեծ մասը անց են կացնում եկեղեցում:

Տարին մեկ անգամ ռումինացիները գնում են տեղի գերեզմանատուն և սնունդ թողնում հանգուցյալ կյանքում գտնվող հոգիների համար:

Իրականում այդ սնունդը օրվա վերջում բաժանում են աղքատներին, սակայն այս քայլը դիտարկվում է որպես հանգուցյալ կյանքում գտնվող հոգիների սնուցում:

Տեղի քահանան կնոջը խորհուրդ է տվել 40 օր սնունդ տանել գերեզմանատուն, որպեսզի տատիկի հոգուն օգնի փրկվել:

Ոստիկանությունը Ռիոյի ֆուտբոլային մարզադաշտի մոտ պայուսակ է պայթեցրել

ՌիոՈւրբաթ օրը Բրազիլիայում Գերմանիայի եւ Ֆրանսիայի միջեւ ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղի մարզադաշտի մոտ գտնվող մետրոյի մուտքի մոտակայքում ականահատները կասկածելի պայուսակ են պայթեցրել:

Նախազգուշական միջոցառումների շրջանակներում իշխանությունները փակել են մետրոյի կայարանը: Դաշնային ոստիկանությունից հայտնել են, որ իրենք հետաքննել են Մարականա մարզադաշտի մոտ ռումբի առկայության սպառնալիքը, սակայն որևէ պայթուցիկ չի հայտնաբերվել: Այլ մանրամասներ չեն հրապարակվել:

Ականահատների ձեռնարկած միջոցառումների ընթացքում մի քանի մարդ է եղել մետրոյի կայարանի մոտակայքում, քանի որ տասնյակ հազարավոր մարդիկ մարզադաշտի ներսում դիտում էին խաղը:

Ռիո2

Փակվել են նաև մոտակա մի քանի փողոցներ: Գործողությունը տևել է 20 րոպե: Մետրոն վերաբացվել է պայուսակը պայթեցնելուց հետո՝ նախքան Գերմանիան Ֆրանսիային կհաղթեր 1-0 հաշվով:

Վախճանվել է ուկրաինական եկեղեցու առաջնորդը

владимир-390x290Մահացել է Ուկրաինական ուղղափառ եկեղեցու առաջնորդ միտրոպոլիտ Վլադիմիրը: Դրա մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա քարտուղար Ա.Դրաբինկոն, հաղորդում է Лента.ru.-ն:

Ինչպես հաղորդում է Ուկրաինայի տեղեկատվական գործակալությունը, հուլիսի 4-ին 78-ամյա միտրոպոլիտի մոտ ներքին արյունահոսություն է բացվել: Հաղորդվում է նաև, որ  հուլիսին նա հեմոդիալիզի է ենթարկվել:

Անկախ

Ամերիկայի անկախության տոնը կարող է մտահոգիչ լինել..

ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման հուլիսի 4-ի ԱՄՆ-ի Անկախության օրվա կապակցությամբ իր խոսքն է հղել ամերիկացի ժողովրդին: Այդ մասին  տեղեկացրել է ԱՄՆ Սպիտակ տունը:

Օբաման իր ելույթում նշել է, որ նրանք փորձել են հուլիսի չորսի տոնակատարությունը պատշաճ ծրագրել: Գրիլ են պատրաստել, պարել, երաժշտություն լսել և այլն: «Հիմա աշխարհի գրեթե բոլոր երեխաները կհարցնեն իրենց ծնողներին, թե ինչ յուրահատկություն ունի այդ տոնը, նրանցից մի քանիսն էլ կմտածեն, որ այն ընդամենը մի քանի հոթ–դոգ ըմբոշխնելու պատրվակ է.. Սակայն, պետք է հիշել, թե ինչ պատահեց 237 տարի առաջ հենց այս օրը, և ինչ նշանակություն է ունեցել այն աշխարհի համար: 1776 թվականի հուլիսի 4-ը հայրենասերների մի փոքր խումբ հայտարարեց, որ բոլոր մարդիկ հավասար են, որ պետք է մտածել ազատ և ապրել ինչպես` մեր սիրտն է ուզում: Մեր ճակատագիրը որոշվեց մեզ համար, մեր իսկ կողմից:  Այն աննախադեպ էր և անհավատալի, բայց այդ հայրենասերները գիտեին, որ կա հարցերի լուծման ավելի լավ ճանապարհ: Ազատությունն անհնարին էր և դրան հասնելու համար նրանք պատրաստ էին նույնիսկ զոհաբերել իրենց կյանքը, ունեցվածքն ու պատիվը: Ուստի, նրանք պայքարեցին հեղափոխության համար: Առաջին անգամ Ամերիկան տարակուսողներին հակառակն ապացուցեց: Այժմ, 237 տարի հետո, այդ անհավանական ժողովրդավարական փորձի շնորհիվ ԱՄՆ համարվում է հնարավորությունների և ազատության երկիր, խաղաղության և ազատության համաշխարհային պաշտպան, հույսի փարոս այն մարդկանց համար, ովքեր փայփայում են այդ գաղափարները»:

Օրվա առթիվ ճանաչված հնդիկ-ամերիկացի լրագրող Ֆըրիդ Զաքրայանը նույնպես կարծիք է հայտնել: Նրա համար հուլիսի չորսը այն յուրահատուկ ամերիկյան տոներից է, որը նշում է ոչ թե կրոնը, ազգությունը կամ աղանդը, այլ զատությունն ու երկրի յուրահատուկ ազգային ինքնությունը: «Այդուհանդերձ, ամբողջ աշխարհում այդ օրերին ականատես ենք լինում այլ տեսակի ազգայնամոլության, ինչը կարող է ավելի մութ և մտահոգիչ լինել», – ասել է լրագրողը:

Վերադառնալով Հայաստան` պարզվեց, որ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը չի մասնակցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանանատան տոնակատարությանը: «Սա դիվանագիտական ​​դեմա՞րշ է, թե՞ ակնհայտ վերահսկողություն: Տարօրինակ է, որ ես որպես ԱՄՆ քաղաքացի, ով ծառայել է ԱՄՆ-ի կառավարությունում և աշխատել ԱՄՆ-ի ռազմական ուժերի հետ, չեմ էլ հրավիրվում Երևանում ԱՄՆ դեսպանատան կողմից` իրենց հուլիսի 4-ի հիշատակին մասնակցելու համար: Բայց, հաշվի առնելով օլիգարխների և քաղաքական գործիչների ամբոխը, որն այդքան շատ է ձգտում հրավեր ստանալ, ի վերջո գուցե ես բախտավոր եմ..», – եզրափակել է քաղաքագետը:

Եվրոպական հյուրատանը ընտանի առյուծը հարձակվել է հյուրի վրա

մեծկատուԿատուները սովորաբար լավ ընտանի կենդանիներ են, սակայն համացանցում տեղադրված լուսանկարները ցույց են տալիս, որ ավելի լավ է համոզված լինեք, որ այն տնային կատու է, ոչ թե հսկա կատվազգի:

մեծ կատուԱռյուծը, որին մեծացրել են Ֆրանսիայի հյուրատներից մեկի սեփականատերերը և որը ազատ շրջում է նրանց տանը, հարձակվել է այդտեղ գտնվող հյուրի վրա:

առյուծԴեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հեռուստատեսության աշխատակիցները հարցազրույց էին վերցնում առյուծի տիրոջից: Առյուծը հանկարծակի մտել է սենյակ և հարձակվել ոչ մի բան չկասկածող հյուրի վրա:

Տղամարդը սկսել է բղավել, իսկ առյուծի տերերը շտապել են նրան հետ քաշել:

Հյուրը վերնաշապիկը պատռված ոտքի է կանգնել:

Նա ավելի շատ շփոթված է եղել, քան վնասված:

Լուսանկարներում երևում է, որ կենդանու հարձակման արդյունքում տղամարդը թեթև կտրվածքներ է ստացել:

Անկախ

 

Հայաստանի հետ սահմանի բացման տեղեկությունները անհիմն են. Թուրքիայի ԱԳՆ

թուրքիայի ագնՏեղեկությունը, թե այս տարվա սեպտեմբերին Թուրքիան բացելու է Հայաստանի հետ իր սահմանները, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությանը հայտնել են Թուրքիայի արտգործնախարարությունից:

Նշվել է, որ տեղեկությունը ստույգ չէ, և Թուրքիայի արտգործնախարարությունը այս խնդրի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա:

Թուրքական “Թարաֆ” թերթը տեղեկություն էր տարածել, որ սեպտեմբերին Թուրքիան պատրաստվում է Հայաստանի հետ սահմանակից Ալիջանի անցակետի բացմանը: Ըստ թերթի` այդ անցակետի բացման ջատագովը վարչապետ Էրդողանն է: Այդ քայլով Թուրքիան նպատակ ունի բարելավել իր հարաբերությունները ԱՄՆ-ի և Հայաստանի հետ :

Ըստ “ԱՊԱ” գործակալության մեկնաբանության` սահմանի բացման նպատակը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի վրա կիրառվելիք ճնշումը նվազեցնելն է:

Անկախ

Էյֆելյան աշտարակի մոտակայքում մեկնարկել է ձիարշավի մրցույթը

էյֆելյան աշտարակԷյֆելյան աշտարակը դարձել է երեք օր տևող ձիարշավի մրցումների անցկացման վայր, որտեղ հավաքվել են աշխարհի առաջատար ձիարշավորդները իրենց ձիերի հետ:

Չեմպիոնների համաշխարհային մրցարշավը մեկնարկել է ուրբաթ օրը՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի տեսարժան վայրը ավելացնելով մրցարշավի կայացման շքեղ վայրերի ցուցակին:

Ուրբաթ օրվա մրցումների առաջին հաղթողների շարքում էր արքայադուստր Շառլոտա Կազիրագին:

Մրցույթը Էյֆելյան աշտարակի խոտածածկ տարածքը վերածել է ձիասպորտի սիրահարների դրախտավայրի: Այնտեղ երեխաները կարող են ավանակներով շրջել, իսկ մեծահասակների համար նախատեսված են ձիասպորտի վրանային գյուղը և ձիավարությունը:

Հանրությունը կարող է մրցումները անվճար դիտել մեծ էկրանների վրա, ինչպես նաև ականատես լինել ձիերի վարժանքներին:

Անկախ

Պուտինը, շնորհավորելով Օբամային հուլիսի չորսի կապակցությամբ, սերտ փոխհարաբերությունների կոչ է արել

Պուտին, օբամաՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը շնորհավորելով Բարաք Օբամային հուլիսի չորսի կապակցությամբ՝ հույս է հայտնել Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերությունների հաստատման վերաբերյալ:

Անկախության օրվա բարեմախթանքները հնչել են չնայած նրան, որ երկու պետությունների միչև հարաբերությունները Սառը պատերազմից հետո հասել են իրենց ցածրագույն կետին՝ պայամանավորված Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններով:

Պուտինը հայտնել է, որ, քանի որ երկու պետությունները պատասխանատվություն են կրում գլոբալ անվտանգության համար, նրանք պետք է համագործակցեն ոչ միայն իրենց ազգի շահերից ելնելով, այլև հաշվի առնելով ամբողջ աշխարհի շահը:

Նա կոչ է արել երկկողմ հարգանքի և մեկը մյուսի շահերը հասկանալու վրա հիմնված փոխհարաբերություններ կառուցել:

Մոսկվան շարունակաբար բողոքում է, որ արևմուտքը հաշվի չի առնում իր օրինական իրավունքները Ուկրաինայում կամ իրեն որպես համավասար գործընկեր չի վերաբերվում:

Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը, Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններով պայմանավորված, տնտեսական պատժամիջոցներ են սահմանել ռուս անհատների և ընկերությունների նկատմամբ:

 

Ուկրաինայում ապստամբները հարձակվում են սահմանի երկու կողմերից

UkraineՈւրբաթ օրը Ուկրաինայի պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ ուկրաինական բանակը ռուսամետ անջատողականներից հետ է գրավել մեկ տասնյակից ավել գյուղեր, սակայն Ռուսաստանը թույլատրում է ապստամբներին իր տարածքից հարձակվել ուկրաինական սահմանային անցակետերի վրա:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյը նշել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի սահմանի մոտակայքում զորքեր է կուտակում:

Նախագահ Պյոտր Պորոշենկոն հենց շաբաթ օրը նոր խաղաղ բանակցությունների մասնակցելու ցանկություն է հայտնել:

Ուկրաինան նշում է, որ Ռուսաստանը զինում և աջակցում է անջատողականներին, ինչը Ռուսաստանը ժխտում է:

Պորոշենկոն ուրբաթ օրը հայտարարել է, որ Ուկրաինան ժամանակ և վայր է առաջարկել բանակցությունների համար, սակայն մյուս կողմերից որևէ արձագանք չի ստացել:

Ուկրաինայի ուժերն այժմ իրենց ղեկավարման տակ են վերցրել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների 36 տեղական գյուղերից 23-ը, ինչպես նաև Ռուսաստանի սահմանի մոտակայքում գտնվող երկու շրջաններ, որոնք իրենց անկախ էին հռչակել Կիևի կառավարությունից:

 

Անկախ

Ադրբեջանցի բլոգերը “Facebook”-ի գրառումների համար 5 տարվա ազատազրկման է դատապարտվել

2(1)Հուլիսի 4-ին՝ Facebook-ի ադրբեջանցի ակտիվիստ Օմար Մամեդովի գործով դատավարության ժամանակ, դատարանը բավարարել է դատախազի առաջարկը՝ քրեակատարողական գաղութում Մամեդովին 5 տարով ազատազրկելու վերաբերյալ: Վերջինս մեղադրվում է թմրադեղերի վաճառքի մեջ, տեղեկացնում է “Կոնտակտ” կայքը:

19-ամյա Օմար Մամեդովը երիտասարդական “Հոսանք” շարժման ղեկավարն է և “Քաղաքացիական համերաշխություն” կուսակցության անդամ: Ձերբակալությունից հետո Մամեդովը համալրել է NIDA շարժման շարքերը:

Մամեդովը եղել է ակտիվ բլոգեր և ֆեյսբուքյան “Aztv-ից հավաքածու” էջի ադմինիստրատորներից մեկը, որտեղ զետեղված են Ադրբեջանի իշխանությունների թերությունները ծաղրող ծաղրանկարներ, կոլաժներ, մեկնաբանություններ:

 

Թեհրանն ու Բելգրադն ընդլայնում են համագործակցությունը մշակութային ոլորտում

Իրան,սերբիաԲելգրադում Իրանի դեսպանության մշակութային ներկայացուցիչ Մահմուդ Շալուն հանդիպել է Սերբիայի մանուկների և պատանիների մշակութային կենտրոնի տնօրեն Օլիվերա Պեժինայի հետ:

Կողմերը համաձայնության են եկել, որպեսզի մշակութային ոլորտում համագործակցության  և փոխըմբռնման հուշագիր ստորագրեն:

Օլիվերա Պեժինան, կարևորելով Թեհրանի և Բելգրադի միջև մշակութային համագործակցույան ընդլայնումը, ասել է, որ Իրանը հարուստ մշակույթի և քաղաքակրթության ունի ու Իրանի հետ հարաբերությունների խորացումը  հանգեցնելու է ծաղկման ու զարգացման:

Ստորագրված հուշագրի շրջանակներում կողմերը կկազմակերպեն մշակութային շաբաթներ, կխրախուսեն մշակութային հաստատությունների միջև անմիջական կապերը, արվեստագետների, մասնագետների պատվիրակությունների փոխայցելություններ կիրականացվեն:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Ֆրանսիայում կինը սպանել է ուսուցչուհուն աշակերտների աչքի առջև

Ֆրանսիա, ուսուցիչԱլբի քաղաքից աշակերտներից մեկի մայրը գնացել է դպրոց դանակով, ու աշակերտների աչքի առաջ սպանել 34-ամյա ուսուցչուհուն, հաղորդում է today.kz:

“Ուրբաթ առավոտյան  աշակերտներից մեկի մայրը գնացել է դպրոց դանակով ու աշակերտների աչքի առջև հարվածել 34-ամյա ուսուցչուհուն: Նրա արարքի պատճառը փորձում են  պարզել քննիչները”-հայտարարել է դատախազ Կլոդ Դերանը:

Չնայած կնոջն առաջին բուժօգնություն է ցուցաբերվել,  այնուամենայնիվ նրան փրկել չի հաջողվել:

Ֆրանսիայի կրթության նախարար Բենուա Ամոնը մեկնել է դեպքի վայր:

Անկախ

Հասան Ռոհանի. Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներն անարդյունավետ են

rohaniԻրանի նախագահ Հասան Ռոհանին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ավստիրայի մայրաքաղաք Վիեննայում ներկայումս ընթացող Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) բանակցություններին, ասել է, որ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները անարդյունավետ են:

«Արտաքին գործերի նախարարությունը ձեռնարկել է մի շարք դրական քայլեր, որոնք այդ պատժամիջոցները դարձրել են անարդյունավետ: Մենք դեմ ենք հետագա միակողմանի պարտադրողական քայլերին»,-նշել է Հասան Ռոհանին:

Իրանի նախագահը ընդգծել է, որ Իրանի բանակցային խմբի անդամները՝ երկրի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի գլխավորությամբ,  գիտեն, թե ինչպես է հարկավոր բանակցություններ վարել համաշխարհային տերությունների հետ:

«Մենք գիտենք, որ դա բարդ առաջադրանք է, բայց  կշարունակենք ջանքեր  գործադրել»,-ընդգծել է Հասան Ռոհանին:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Եվրոպական դատարանը չեղյալ է հայտարարել Իրանի տեխնոլոգիական համալսարանի դեմ կիրառվող պատժամիջոցները

Sharif universityԵվրոպական դատարանը վճռել է, որպեսզի վերացվեն Իրանի միջուկային ծրագրին հնարավոր կապ ունենալու առնչությամբ Իրանի «Շարիֆ» տեխնոլոգիական համալսարանի դեմ կիրառվող Եվրամիության պատժամիջոցները:

Հիշեցնենք, որ դեռևս 2012-ին երկրի խոշորագույն տեխնոլոգիական համալսարանը կասկածվում էր, որ մասնակից է Իրանի միջուկային ծրագրին: Պատժամիջոցների կիրառումը հենց այս հանգամանքով էր պայմանավորված:

Քանի որ ԵՄ ներկայացուցիչները այդ հարցի վերաբերյալ համոզիչ ապացույցներ չեն ներկայացրել, համալսարանի սառեցված ֆինանսական միջոցները հնարավոր կլինի կրկին ազատ տնօրինել:

Համաձայն Եվրադատարանի որոշման, պատժամիջոցները պետք է չեղյալ հայտարարվեն միայն 2 ամիս հետո, որպեսզի Եվրամիության ներկայացուցիչներին հնարավորություն տրվի նշված գործով նոր, ավելի համոզիչ փաստեր ներկայացնել, որոնք կապացուցեն համալսարանի մեղավորությունը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Իրաքում պատանդ մնացած թուրք վարորդները վերադարձել են Թուրքիա

varordԵրեկ Մոսուլում ազատ արձակված 32 թուրք վարորդները իրաքյան Էրբիլից հասել են թուրքական Շանլըուրֆա: Հունիսի 10-ից ի վեր «Իրաքի և Շամի իսլամական պետության» ահաբեկիչների ձեռքում պատանդ դարձած վարորդներին օդանավակայանում դիմավորել են Շանլըուրֆայի նահանգապետը, քաղաքապետը, ոստիկանապետը: Բարեհաջող հայրենիք վերադարձած վարորդների պատվին ճաշ է մատուցվել: Այնուհետև նրանք մեկնել են իրենց հարազատների մոտ:

Անկախ

Զանգվածային վիճաբանություն Թուրքիայում, կան զոհեր

krivԹուրքիայի հարավ-արևելյան Մարդինի նահանգում զանգվածային վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում 4 մարդ է զոհվել, 27 հոգի  վիրավորվել է: «Միլիյեթ»-ի հաղորդմամբ` վեճի պատճառը կենցաղային հարցերի շուրջ կողմերի անհամաձայնությունն է դարձել: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Անկախ

Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել սեպտեմբերին. «Թարաֆ»

Էրդողան    Թուրքական «Թարաֆ» թերթից Հուսեյն Օզայի հաղորդմամբ` նախագահի պաշտոնին Թայիփ Էրդողանի թեկնածության առաջադրումից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար երկրորդ քայլն է նախապատրաստվում: Ապրիլի 23–ին Էրդողանի հնչեցրած «ցավակցական» ուղերձից հետո թուրքական կառավարությունը մտադրվել է վճռական քայլերի գնալ: Ղարաբաղյան հարցի պատճառով 1993 թվականին փակված հայ-թուրքական սահմանը 21 տարի անց կարող է բացվել: «Թարաֆ»-ը գրում է, որ սեպտեմբեր ամսին սահմանի բացման համար նախապատրաստական աշխատանքներն ամբողջացնելու կարգադրություն է արվել: Եթե այս քայլը իրականացվի, ապա Թուրքիան կբացի Ալիջանի անցակետը, որը սահմանակից է Արմավիրի մարզի Մարգարա բնակավայրին: Հայտնի է, որ արդեն ասֆալտապատվել է սահմանային անցակետից այն կողմ 7 կիլոմետրանոց տարածք, տեղադրվել են համապատասխան ավտոմատացված համակարգեր:

Գնալով այս քայլին` Թուրքիան նպատակ է դրել կարգավորել ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: 2009 թվականին ԱՄՆ արտգործնախարար Հիլարի Քլինթոնը Անկարա կատարած այցի ժամանակ դրել էր հայ-թուրքական սահմանի բացման հարցը: Սակայն Թուրքիան այս ուղղությամբ ոչ մի քայլ չկատարեց, ինչը հանգեցրեց նախագահ Բարաք Օբամայի սառը վերաբերմունքին: Վերջիս չի պատասխանում Էրդողանի հեռախոսազանգերին և նախընտրում է խոսել Գյուլի հետ: Անկարայում անհանգստություն կա, որ Էրդողանի նախագահ ընտրվելու դեպքում Օբաման նրան չի շնորհավորի: Այս հանգամանքներից ելնելով` Ալիջանի սահմանային անցակետի բացումը կնպաստի նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը:

 Անկախ