Time ամսագիրը 2013թ-ի տարվա մարդ է ճանաչել պապ Ֆրանցիսկին

պապ ՖրանցիսկTime ամսագիրը 2013թ-ի տարվա մարդ է ճանաչել պապ Ֆրանցիսկին, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ազգային անվտանգության ծառայության լրատու Էդվարդ Սնոուդենը:

Մարտին 1,2 միլիարդ կաթոլիկների առաջնորդ ընտրված 76-ամյա Ֆրանցիսկի տարվա մարդ ճանաչվելու վերաբերյալ չորեքշաբթի առավոտյան հայտնել է Time ամսագրի խմբագիր Նենսի Գիբսը:

Տարվա մարդ կոչման վերջին հինգ թեկնածուների շարքում ընդգրկված էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Տեխասի Թեյախմության չեմպիոն սենատոր Թեդ Քրուսը, նույնասեռականների իրավունքների պաշտպանության ակտիվիստ Էդիթ Վինձորը:

Անցած տարի այս կոչմանն արժանացել էր նախագահ Բարաք Օբաման, նա 2008 և 2011թթ-ին ևս ճնաչվել է տարվա մարդ:

Նկարագրելով պապ եղած կարճ ժամանակահատվածում Ֆրանցիսկի տրանսֆորմատիվ դերը՝ ամսագրի խմբագիրը հայտնել է, որ համաշխարհային ասպարեզի նոր խաղացողը հազվադեպ է այսքան արագ մեծ ուշադրություն գրավում:

Վատիկանի խոսնակ հայր Ֆեդերիկո Լոբարդինին այսօր իր հայտարարության մեջ նշել է, որ սուրբ հայրը հայտնի դառնալու կամ կոչումներ ստանալու նպատակ չունի:

Սակայն եթե տարվա մարդ կոչմանն արժանանալը կօգնի տարածել բոլորի հանդեպ Աստծո սիրո ուղերձը, ապա նա անշուշտ ուրախ կլինի:

 

Փորձագետները առաջարկում են ամանորին ընտանիքի անդամների և ընկերների համար նույն նվերը գնելը

նոր տարվա նվերՓորձագետները առաջարկում են ժամեր շարունակ չմտածել ընկերների համար ամանորյա նվերներ ընտրելիս:

Պարզվել է, որ մարդիկ ավելի ուրախ կլինեին միանման նվերներ ստանալ:

Գիտնականները հայտնում են, որ մեկից ավելի մարդկանց համար նվերներ ընտրելիս մենք չափազանց շատ ենք կենտրոնանում նրանցից յուրաքանչյուրի համար տարբեր իրեր գնելու վրա:

Եվ արդյունքում մենք նրանց համար չենք գնում այն, ինչ նրանք իրոք կցանկանային ստանալ:

Այսինքն՝ չափազանց շատ մտածելով, մենք սխալ նվերներ ենք ընտրում:

Միացյալ Նահանգների հետազոտողները վեց փորձ են կատարել՝ կամավորներին խնդրելով նվերներ ընտրել մեկ և մի քանի մարդկանց համար:

Մեկ մարդու համար նվեր ընտրելիս կամավորները առավելապես ամենագրավիչ նվերն են ընտրել:

Սակայն երկու մարդու համար նվեր ընտրելիս նրանք առավել գրավիչ նվերն ընտրելու փոխարեն՝ առավելապես փորձել են յուրաքանչյուր անձի համար տարբեր իրեր ընտրել:

Ցիցինատիի համալսարանի հետազոտողները հայտնում են, որ տարբեր նվերներ ընտրելու պարագայում գնորդը առավելապես կենտրոնանում է նրանց առանձնահատուկ լինելը ընդգծելու, ոչ թե առավել անձնականացված իր գնելու վրա:

Ավելին՝ նախկին հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նվեր ստացողները հակված են թերագնահատել նվերի արժեքը, նրանք ամբողջապես չեն գնահատում նաև այն ընտրելու համար ներդրված ջանքերը:

Անկախ

Միշել Օբաման խանդել է Բարաք Օբամային Դանիայի վարչապետի պատճառով

obamaՀարավային Աֆրիկայի լեգենդար առաջնորդ Նելսոն Մանդելայի հոգեհանգստի արարողությանը մոտ 90 երկրի պետության և կառավարության ղեկավարներ են մասնակցել: Արարողության ժամանակ բոլորի ուշադրությունը գրավել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Դանիայի վարչապետ Հելե Թորնինգ Շմիթի մտերմիկ շփումները:

«Ռադիկալի» հաղորդմամբ՝ Աֆրիկայում արված լուսանկարներից երևում է, որ ամուսնու կողքին նստած Միշել Օբաման դժգոհ է եղել Բարաք Օբամայի և դանիացի վարչապետի այս մտերմությունից: Այնուհետև Միշել Օբաման, չթաքցնելով իր խանդը, նստել է ամուսնու և շիկահեր վարչապետի մեջտեղում:

 

Հրապարակվել է 2013թ-ի չափազանց շատ վճարված դերասանների տասնյակը

adam_sandler_jefForbes-ը հրապարակել է տարվա չափազանց շատ վճարված դերասանների ցուցակը, որը գլխավորում է Ադամ Սենդլերը:

Ըստ Forbes-ի` աստղի դերակատարմամբ մի շարք ֆիլմեր տոմսարկեղրում այնքան էլ հիթային չեն եղել՝ չնայած նկարահանվելու համար աստղը ստացել է 15 միլիոն դոլար:

Գլխավոր հնգյակում ընդգրկված են Քեթրին Հեյգելը, Րիզ Ուիզերսփունը, Նիկոլաս Քեյջը և Քևին Ջեյմսը:

Նրանց հաջորդում են Դենզել Վաշինգտոնը, Սթիվ Կարելը, ութերորդ հորիզոնականում Ջենիֆեր Էնիսթոնը, Մեթ Դեյմոնը, իսկ տասնյակը եզրափակում է Ռայան Ռայնոլդսը:

Ամսագրի տվյալներով՝ իրենք ցանկը կազմել են հաշվի առնելով վերջին երեք տարիների ընթացքում դերասանների մասնակցությամբ վերջին երեք ֆիլմերում նրանց ստացած գումարը, ֆիլմի բյուջեն և ծախսերը:

“Վամպիրի օրագիրները” ֆիլմի դերասանուհին ցանկանում էր սպանել նախագահին

732778Տեխասցի դերասանուհի Շենոն Ռիչարդսոնը խոստովանել է ԱՄՆ նախագահ Օբամային ու Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին  մահացու վտանգավոր թույնով`  ռիցինով նամակներ ուղարկելու փաստը: Նրան մինչև 18 տարվա բանտային կալանք է սպառնում: Գործով դատը Տեխասի Թեքսարկանա քաղաքում էր ընթանում:

36-ամյա Ռիչարդսոնը ձերբակալվել էր 2013-ի հունիսի 7-ին, Նյու Բոստոնում, որը մոտավորապես 160 կմ հեռավորության վրա է գտնվում Լուիզիանայի Շրիվպոտից, որտեղից էլ մայիսին ուղարկվել են նամակները: Դրանցում նախագահի ու քաղաքապետի հասցեին սպառնալիքներ էին` հրազենի հսկողության հարցով նրանց խիստ դիրքորոշման հետ կապված:

Մինչ ձերբակալությունը, դերասանուհին փորձել է մեղքն ամուսնու վրա բարդել, ոստիկանության հայտնելով, որ իբր ինքը համակարգչում հայտնաբերել է ռիցինի պատրաստման ուղեցույց, ինչպես նաև տեղեկություններ Օբամայի ու Բլումբերգի մասին: Սակայն ստի դետեկտորը ցույց տվեց, որ կինը ստում է:

Դերասնուհին հայտնի է  “Քայլող մեռյալներ”, “Փակուղում” ֆիլմերից:

Ռիցինը ծայրահեղ թունավոր նյութ է, որը ստացվում է գերչակի սերմերից: Ռիցինի չնչին չափաբաժինը բավարար է հասուն մարդ սպանելու համար:

Անկախ

ԱՄՆ-ում 6 տարեկան երեխան մեղադրվում է սեքսուալ նկրտումների մեջ

o_860919ԱՄՆ-ում 6 տարեկան երեխային ժամանակավոր հեռացրել են դասերից սեքսուալ նկրտումների համար: Կոլորադո նահանգի Քենոն-Սիթի քաղաքից առաջինդասարանցի Հանթեր Յելթոնը համբուրել է իր զույգի այտը: Դպրոցի տնօրենը դա “անպարկեշտ վարք”  է որակել ու Յելթոնին արգելել հայտնվել դպրոցում:

Մանկխորհուրդը մտադիր է 6 տարեկան երեխայի արարքը նրա անձնական գործի մեջ գրանցել որպես “նկրտում”, ինչը ապագայում տհաճությունների պատճառ կդառնա: Երեխայի մայրը պնդում է, որ փոքր երեխաների համար նման վարքագիծը նորմալ է, սակայն դպրոցի տնօրենը հայտարարել է` ”դպրոցում աղջիկներին համբուրելը բացարձակ անթույլատրելի” է:

Տղամարդն արթնացել է քնից ու դանակը թիկունքում հայտնաբերել

i (4)Նյու Ջերսի նահանգում տղամարդը քնել է 10 ժամ, այդպես էլ չնկատելով, որ ինչ որ մեկը դանակ է խրել թիկունքը:

13 սմ երկարություն  ունեցող դանակի կոթը նկատել է նրա եղբայրը: Իսկ տուժածը միայն բողոքել է թիկունքի ցավից:  42-ամյա տուժածին իսկույն հիվանդանոց են հասցրել:

Ոստիկանության տվյալներով, նրա վրա հարձակում է կատարվել կիրակի, գիշերը 2-ին: Նա հարբած վեճի է բռնվել ու դանակի հարված  ստացել իր տան շեմին: Չնկատելով դա, տղամարդը գնացել է քնելու: Դանակահարողը որոնվում է:

Մարտին Սալվադորում մեկ ուրիշ տղամարդու գլխից 8,7 սմ երկարության շեղբ հեռացրին, որով , ի դեպ, նա ապրել էր 18 տարի: Տղամարդը վիրավորվել էր 1995-ին, սակայն գլխում օտար մարմնի առկայության մասին իմացել է միայն 2007-ին:

Կալիֆոռնիայում քիմիական նյութի արտահոսքի հետևանքով 150 մարդ է թունավորվել

i (1)Ամերիկյան Մոնրովիա քաղաքում 150 մարդ  է վատացել թունավոր նյութերի արտանետումների  գոլորշիներից: Դեպքը կատարվել է քաղաքի արդյունաբերական գոտում: Բոլոր տուժածներն ընկերության աշխատակիցներ են, որի գրասենյակը գտնվում է արտահոսքի վայրից ոչ հեռու:

Այլ ԶԼՄ-ների տվյալներով, տուժել է 45 մարդ, որոնցից 9-ն են հոսպիտալացվել:

Ընկերության անձնակազմի տարհանում չի կատարվել: Սակայն տեղի իշխանությունները վթարի գոտում գտնվողներին առաջարկել են սենյակներում պատսպարվել: Արատահոսքի պատճառները ներկայում պարզում են վտանգավոր նյութերի հետ աշխատանքի մասնագետները:

 

 Անկախ

ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի գործակալներն օն-լայն խաղերի միջոցով են լրտեսել

iԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները համակարգչային ցանցային խաղերն են օգտագործել ահաբեկիչներին հայտնաբերելու նպատակով ստեղծված գաղտնի ծրագրերի ներբեռնման համար:

Ինչպես հայտնել է ԱՄՆ նախկին-հետախույզ Էդվարդ Սնոուդենը, հատուկ ծառայությունների աշխատակիցները բաժանորդագրվում էին World of Warcraft, Second Life  և նման օն-լայն խաղերին մասնակցելու համար, կասկած ունենալով, որ ահաբեկիչները հնարավոր է այդ վիրտուալ հաղորդակցություններն օգտագործեն անանուն շփման նպատակով:

ԱԱԳ-ի 2008-ի զեկույցում, ներկայացվում են ենթադրություններ, որ “Ալ Քաիդայի” ահաբեկիչները կապ ունեին ցանցային ռեսուրսների հետ, ինչպիսիք են  ասենք`World of Warcraft, Second Lifeը ևն”:

Բացի այդ, փաստաթղթում ասվում է, որ հատուկ ծառայությունների աշխատակիցները կարող են օն-լայն խաղերով պոտենցիալ ինֆորմատորների ու գործակալների ներգրավել, քանի որ էլեկտրոնային տեխնոլոգիայի շատ մասնագետներ համակարգչային խաղերի սիրահարներ են:

Ընդ որում, “Սնոուդենի գործի” փաստաթղթերում նշվում է, որ ԱԱԳ-ն նույնիսկ ստիպված հատուկ խումբ է ստեղծել, որը հետևում էր, որ հատուկ ծառայության աշխատակիցները մեկը մյուսին չլրտեսեն` իրենց գործընկերներին շփոթելով պոտենցիալ օբյեկտի հետ:

Քնած ամերիկացուն մոռացել են ինքնաթիռի սրահում

i (7)ExpressJet ավիաընկերության ներկայացուցիչները չեն նկատել ինքնաթիռի սրահում քնած ուղևորին ու թողել են նրան փակ սրահում:

Տղամարդը Լուիզիանայից  Տեխասով Կալիֆոռնիա էր մեկնում: Տեխասում վայրէջքի ժամանակ, անձնակազմը սովորականի նման ստուգել է ինքնաթիռի սրահը, սակայն, անհասկանալի պատճառով տղամարդուն չեն նկատել: Հետևանքը եղել է այն, որ տղամարդը արթնացել է մութ սրահում, լրիվ մենակ: Ինքնաթիռի սրահից դուրս գալու նրա բոլոր փորձերն անհաջող են եղել. քանի որ բոլոր ելքերը փակ էին: Նա իր ընկերուհուն  հայտնել է, որ փակ ինքնաթիռում է գտնվում: Աղջիկն էլ կապ է հաստատել  United Airlines ընկերության ղեկավարության հետ, որը ExpressJet-ի գործընկերն է ու կես ժամում տղամարդուն ազատել են “բանտարկությունից”: Տղամարդը` Թոմ Վագոները շատ զայրացած էր, նա ընկերությանը մեղադրել է անպատասխանատվության մեջ:

“Իսկ եթե ես հիվանդ լինեի, կամ էլ մի ուրիշ բան պատահած լիներ: Գուցե ես սրտի նոպա  էի տարել ու մահացել էի”: Միայն հաջորդ օրը նա կարողացավ շարունակել թռիչքը. ավիաընկերությունը նրան 250 դոլարի  վաուչեր տրամադրեց, որ նա նոր տոմս գնի ու շարունակի թռիչքը դեպի Կալիֆոռնիա:

ԱՄՆ-ում տղամարդը սպանել է 3 կնոջ, ապա ինքնասպան եղել

i (6)ԱՄՆ-ում տղամարդը սպանել է 3 կնոջ:

Կանանց սպանելուց հետո նա դուրս է եկել փողոց երեխային գրկած: Սակայն, տեսնելով ոստիկաններին, երեխային իջեցրել է ու ինքնասպան եղել` կրակելով ինքն իրեն:

Ոստիկանությունը արդեն պարզել է տղամարդու ու սպանված կանանց ինքնությունը, սակայն առայժմ տեղեկությունը հետաքննության շահերից ելնելով` չի հրապարակվում:

Հետաքննությունը շարունակվում է:

ԱՄՆ-ի երկու նահանգներում միմյանց են բախվել 80 ավտոմեքենաներ

i (2)ԱՄՆ-ի արևելքում 80 մեքենաների մասնակցությամբ 2 բախում է եղել :

Վթարի պատճառը ձնամրրիկն է, որը կաթվածահար է արել երկիրը:

Փենսիլվանիայում ավելի քան 50 ավտոմեքենաներ են բախվել միմյանց: Մի քանի ավտոմեքենաներ չեն կարողացել ժամանակին արգելակել սառցապատ ճանապարհի վրա, ինչ հետևանքով էլ վթար է  տեղի ունեցել, մեկ մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ներկայում ճանապարհը փակ է, ոստիկանությունը փորձում է վերացնել վթարի հետևանքները:

Մի ՃՏՊ էլ կատարվել է Վիսկոնսին նահանգում: Սառցի հաստությունը 8 սմ է: Օդերևութաբանների կանխատեսումներով այսօր էլ առատ տեղումներ են սպասվում:

Մայլի Սայրուսի ‘Wrecking Ball’ երգի հոլովակը ճանաչվել է Vevo կայքի 2013 թ-ի ամենաշատ դիտված հոլովակը

unnamed (4)Մայլի Սայրուսի “Wrecking Ball” երաժշտական հոլովակը գլխավորում է Vevo կայքում 2013թ-ին ամենաշատ դիտված հոլովակների ցանկը: Հոլովակը մինչ այժմ դիտվել է 371 միլիոն անգամ:

Սեպտեմբերին հրապարակված հոլովակում երգչուհին մերկ ճոճվում է կառույցներ քանդելու համար օգտագործվող գնդի վրա: Կայքում հրապարակման առաջին օրը այն դիտվել է ռեկորդային 19,3 միլիոն անգամ՝ անցնելով  One Direction-ի “Best Song Ever” երգի սահմանած նախկին ռեկորդը:

Երկրորդ հորիզոնականը 310 միլիոն դիտումների քանակով կրկին զբաղեցնում է Սայրուսի “We Can’t Stop” երգի հոլովակը: Will.i.am և Բրիտնի Սփիրսի “Scream & Shout” երգի հոլովակը երրորդ տեղում է՝ առաջ անցնելով Ռիհաննայի “Diamonds” երգի հոլովակից:

Ջենիֆեր Լոպեսը բաժանվելուց հետո ցանկանում է վերականգնել իր նախկին անունը

Ջենիֆեր ԼոպեսՋենիֆեր Լոպեսը ցանկանում է վերականգնել իր հին անունը: Երգչուհին պաշտոնապես հայտնի է Ջենիֆեր Մունիս, որը նրա նախկին ամուսին Մարկ Էնթոնիի իրական ազագանունն է:

Լոպեսը և Էնթոնին արդեն 18 ամիս է ինչ բաժանության գործընթացում են գտնվում: Նրանք յոթ տարի տևած ամուսնությունից հետո 2011թ-ի հուլիսին հայտարարել էին իրենց բաժանվելու մասին: Էնթոնին պաշտոնապես բաժանության հայտ է ներկայացրել անցած տարի, սակայն նրանք շարունակում են ընկերներ մնալ:

TMZ-ն ուրբաթ օրը հայտնել է, որ Լոպեսը դեկտեմբերի 6-ին հակադարձ հայց է ներկայացրել Էնթոնիի դեմ: Նրանք երկուսն էլ խնդրել էին իրենց 5 տարեկան զույգ երեխաների նկատմամբ իրավական և ֆիզիկական համատեղ խնամակալություն հաստատել, սակայն երգչուհին ցանկանում է, որ դատարանը վերականգնի իր նախկին՝ Լոպես անունը:

 

ԱՄՆ-ում արագ սննդի կետերի աշխատողները գործադուլ են անում ցածր աշխատավարձի պատճառով

i (2)Արագ սննդի ռեստորանների աշխատողները մտադիր են  կառավարությունից իրենց աշխատավարձերի բարձրացման հասնել:

Ընդհանուր ցույցեր  են կազմակերպվում բոլոր ֆասթ-ֆուդերի աշխատակիցների կողմից. նրանք դժգոհում են, որ իր վիճակի չեն այդ չնչին աշխատավարձով գոյատևել:

 

Օբամային արգելել են օգտվել iPhone-ից

05115200.627769.1251Սպիտակ տանը առողջապահության Obamacare բարեփոխումներին նվիրված ելույթի ժամանակ Օբաման հայտարարել է, որ չի կարող օգտվել iPhone-ից, գրում է The Verge-ն:

“Անվտանգության նկատառումներով ինձ iPhone-ից օգտվել չի թույլատրվում”,-ասել է նա: Ընդ որում նշել, որ իր դուստրերը` Սաշան ու Մալիյան ունեն սմաթֆոններ ու,”ոնցոր թե շատ ժամանակ են դրանց վրա ծախսում”:

Հայտնի է, որ մինչ նախագահ դառնալը, Բարաք Օբաման  կանադական արտադրության BlackBerry սմարթֆոնի սիրահար է եղել: Ընտրվելուց հետո նա մերժեց հատուկ ծառայությունների սմարթֆոնից ազատվելու առաջարկը ու պահպանեց իր BlackBerry-ն:”Կառավարությունը պետք է իմ ձեռքից մի ուժով խլի այն”,-ասել էր Օբաման 2009-ին: Այն ժամանակ էլ նա հայտարարեց, որ մտադիր չէ հրաժարվել համակարգչից, չնայած  չի էլ կարողանում այն տեղադրել Սպիտակ տան Օավալաձև առանձնասենյակում:

Չնայած iPhone օգտագործելու արգելքը, Օբաման այնուամենայնիվ  Apple ամերիկյան ընկերության  տեխնիկայից օգտվում է: Նա iPad ունի:

ԱՄՆ-ում չարագործը կրակ է բացել համալսարանի վրա.2 մարդ է զոհվել

o_765298Անհայտ չարագործը Հյուսային Կարոլինայի Ուինգեյթի համալսարանի տարածքում կրակ է բացել, ինչի հետևանքով 2 մարդ է զոհվել, մեկն էլ վիրավորվել է ու հոսպիտալացվել: Համալսարանում հիմա տագնապ է հայտարարվել: Ուսանողներին հրահանգել են  թաքնվել: Սա վերջին օրերի միակ միջադեպը չէ: Ժամեր առաջ  Ֆլորիդա նահանգի Ուինթեր-Գարդեն դպրոցի շենքի մոտ կրակ էին բացել,մեկ աշակերտ է հոսպիտալացվել, նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:

ԱՄՆ-ում ձյան անսովոր տեղումներից 4 մարդ է զոհվել

i (1)ԱՄՆ-ում ձյան առատ տեղումներից մարդիկ են զոհվել տասնյակներն էլ զանազան վնասվածքներ ստացել:

Եղանակային վատ պայմանների պատճառով երկրի մի քանի նահանգների բնակիչներ են տուժել: Շատ բարդ կացություն է ստեղծվել Մինեսոթայում: Այնտեղ մեկ օրում 66 սմ ձյուն է տեղացել: Նահանգում երթևեկությունը գրեթե ամբողջությամբ կաթվածահար է եղել, ավելի քան  ՃՏՊ-ի  200 դեպք է  արձանագրվել:

Իշխանությունները տուժած տարածքների բնակչությանը կոչ են անում դուրս չգալ տնից առանց անհրաժեշտության: Նահանգների ձնահավաք ամբողջ տեխնիկան  աշխատում է փողոցներում: Վթարային ծառայությունները վերականգնում են հոսանքամատակարարումը:

Նման իրավիճակ է նաև Յուտայում, Կոլորադոյում ու Արիզոնայում:  Ցիկլոնի ազդեցության տակ են հայտնվել Արքանզասը, Օկլահոման, Նևադան, Տեխասի մի մասն ու Կալիֆոռնիայի մի հատվածը:

Իսկ ամենաանմխիթարականն այն է, որ օդերևութաբաները կանխատեսում են, որ առաջիկա օրերին եղանակը միայն էլ ավելի կվատանա: Նշվում է, որ փոթորկի նախազգուշացումը կգործի մինչև շաբաթվա ավարտ:

«Վիկիլիքսը» բացահայտում է Միացյալ Նահանգների գաղտնի զեկույցն ամերիկահայերի վերաբերյալ

Հարութ ՍասունյանՄիշտ էլ հետաքրքիր է իմանալ, թե Ամերիկայի հայկական համայնքն ինչպես է դիտարկվում օտարների կողմից: Այդ պատկերն ավելի գրավիչ է դառնում, երբ գնահատականը տրվում է ամերիկացի դիվանագետի կողմից մի ներքին զեկույցում:

 

«Վիկիլիքսը»  մեծ թվով ամերիկյան կառավարական գաղտնի փաստաթղթեր է հրապարակել, այդ թվում` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հեռագրերն ուղղված Միացյալ Նահանգների պետդեպարտամենտին: Այդ զեկուցագրերից մեկը, 2009 թվականի նոյեմբերի 17-ի թվագրությամբ, դեսպան Մարի Յովանովիչի «գաղտնի» զեկույցն է, որն ընդգրկում է 2009 թվականի նրա շրջայցը` Լոս Անջելես, Բոստոն, Նյու Յորք և Վաշինգտոն քաղաքներ:

 

Ահա դեսպանի զեկույցի որոշ ուշագրավ հատվածներ` «Սփյուռքի համայնքների ներգրավման փորձը. Հայաստան» վերնագրով.

 

1. Հայ Առաքելական եկեղեցու թեմը «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իշխանության ներքո է», մինչդեռ Կիլիկիո Առաջնորդարանը «ճանաչում է Հայոց կաթողիկոսի իրավասությունը, որը գտնվում է Անթիլիասում, Լիբանան: Սա միայն վարչական նպատակներով է, սակայն, Կիլիկիո Առաջնորդարանը ճանաչում է Հայաստանի Էջմիածնի Կաթողիկոսի աստվածաբանական գերակայությունը: Կիլիկիո Առաջնորդարանը կապված է Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ)/դաշնակների հետ. այն հիմնադրվել է 1890 թվականին և կազմում է Ամերիկայի հայկական համայնքի երեք խոշորագույն հատվածներից մեկը և իր բնույթով պահպանողական է»: Զեկույցում բացատրվում է, որ «ՀՅԴ-ն/դաշնակները երկու նպատակ ունեն. 1915 թվականի հայերի ջարդերը Թուրքիայում որպես ցեղասպանություն ճանաչումը և արևելյան Թուրքիայում ավանդական հայկական տարածքների վերականգնումը»: Վստահաբար կարելի է ասել, որ Թուրքիայի կառավարությանը դուր չի գա, որ ամերիկյան դիվանագետը Թուրքիայի հատվածները ներկայացրել է որպես «ավանդական հայկական տարածքներ»: Բացի այդ, զեկույցում նշվում է, որ ՀՅԴ-ն «աջակցում է կանանց օժանդակ միությանը հայտնի որպես Հայ օգնության միություն (ՀՕՄ), ի լրումն երիտասարդական և մշակութային միություններին և ԱՄՆ-ում գործեղ խոշոր լրատվամիջոցներին, ներառյալ` թերթեր, ռադիո և հեռուստատեսություն»:

 

2. Զեկույցում ամերիկահայ կաթոլիկները ներկայացված են որպես «ամենափոքր կրոնական դավանություն…. Հայ կաթոլիկ եկեղեցին աջակցում է քիչ թվով դպրոցների և մանկատների, բայց գրեթե ոչ մի գործունեություն չի ծավալում Հայաստանում»:

 

3. «Հայ բողոքական համայնքը համարվում է ամենահին հայկական համայնքը Միացյալ Նահանգներում և այդ համայնքի անդամները շատ ակտիվ են իրենց` Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությամբ»:

 

4. «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը» (ՀԲԸՄ) հիմնադրվել է 1906 թվականին, երկրորդ խոշոր հատվածն է և ամենամեծ բարեգործական կազմակերպությունը հայկական համայնքում…. Նրանք կապված են Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) հետ, նաև հայտնի են որպես ռամկավարներ, որն ակտիվ է (բայց լուսանցքային) Հայաստանում, Սփյուռքի ամերիկյան համայնքում և Միջին Արևելքում, ինչպես Լիբանանում»:

 

5. «Հնչակները կամ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը երրորդն է հայկական համայնքի քաղաքական կազմակերպությունների խմբում և ամենասակավաթիվը: Այն գործում է որպես քաղաքական ակումբ Կալիֆորնիայում և հրատարակում է շաբաթաթերթ»:

 

6. Զեկույցում թվարկվում են նաև «անկախ կազմակերպություններ, որոնք քաղաքական բնույթ չունեն», ինչպես Ամերիկայի հայկական համագումարը [ԱՀՀ], Լինսի հիմնադրամը, Գաֆեսչյան հիմնադրամը և Թուֆենկյան հիմանդրամը: Հետաքրքիր է, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) տեղադրված է այս կատեգորիայում, չնայած որ զեկույցն ընդունում է, որ Հայ Դատի հանձնախումբը «ընդհանուր առմամբ ճանաչվում է որպես դաշնակցականների լոբբիստական կազմակերպություն»:

 

7. Զեկույցը մարդասիրական խմբում ընդգրկել է Հայ օգնության ֆոնդը, «Հայաստան» համահայկական հիմադրամը, Հայաստանի մանուկների հիմնադրամը, Ջինիշյան հիմնադրամը, Հայկական ակնաբուժական ծրագիրը և Հայաստանի ծառատունկ ծրագիրը, սակայն չի նշում Միացյալ հայկական հիմնադրամի մասին, որը 700 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստան 1988 թվականի երկրաշարժից ի վեր:

 

8. Դեսպան Յովանովիչը Հայաստանի սփյուռքի նախարարությունը և Ազգային մրցունակության հիմնադրամը ներկայացնում է որպես Հայաստանի կառավարության կողմից Սփյուռքի հետ կապ հաստատելու օրինակներ:

 

9. Զեկույցում հայկական Սփյուռքը քննադատվում է «Հայաստանում ժողովրդավարության, ընտրական բարեփոխումների և քաղաքացիական հասարակության զարգացմանը» չաջակցելու համար: Սակայն, այնտեղ նշվում է, որ ամերիկահայերը ֆինանսական օժանադակություն են ցուցաբերում երկու վերլուծական կենտրոնների՝ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնին և Սիվիլիթաս հիմնադրամին:

 

Դեսպան Յովանովիչի զեկույցի առավել հետաքրքիր բաժինը վերաբերում է Հայ-թուրքական արձանագրություններին: Նա պնդում է, որ ամերիկահայ կազմակերպությունները «սևեռուն ուշադրություն են դարձնում Հայաստանի արտաքին քաղաքականության որոշումներին և արագորեն համախմբում են իրենց աջակիցներին ընդդեմ Հայաստանի կառավարության, եթե Սփյուռքի խմբերը գտնում են, որ կառավարությունը չի գործում Հայաստանի լավագույն շահերից ելնելով: Շատ խմբեր դեմ են հանդես եկել կառավարության տարածաշրջանային հաշտեցման ջանքերին, այն հիմնավորմամբ, որ նման հաշտեցումը չի ընդգրկում Լեռնային Ղարաբաղի եռացող հակամարտության լուծումը կամ ճանաչում, որ Օսմանյան կայսրությունն իրագործել է 1915 թվականի ցեղասպանությունը: Այլ կազմակերպություններ, ինչպիսիք են Ամերիկայի հայկական համագումարը և ՀԲԸՄ-ը, հրապարակայնորեն աջակցել են կառավարության քաղաքականությանը, ուղղված տարածաշրջանային համագործակցությանն ու Կովկասում Հայաստանի մեկուսացմանը վերջ դնելուն: 2009 թվականի սեպտեմբերին, ԱՀՀ-ը, ՀԲԸՄ-ը, Արևելյան և Արևմտյան թեմերի եկեղեցիները և ռամկավարները հանդես եկան հայտարարությամբ, որով աջակցում էին նախագահ Սարգսյանի` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման արտաքին քաղաքականությանը»:

 

Չնայած դեսպանի զեկույցը պարունակում է հետաքրքրական տեղեկություններ, սակայն այն ճշգրիտ և համապարփակ ձևով չի բնութագրում ամերիկահայ համայնքի ողջ պատկերը:

 

 

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

Ինքնասպանը փրկվել է խցանվելով 2 շենքի արանքում

o_858030Կալիֆոռնիական Սանտա-Անա քաղաքի 28-ամյա բնակչուհին վճռել է ինքնասպան լինել: Դրա համար նա բարձրացել է 8-մետրանոց շենքի տանիք ու ներքև ցատկել:Սսակայն նրան մտածածն իրագործել չի հաջողվել, քանի որ նա չէր հաշվարկել ինքնասպանության համար ընտրված շենքի ու հարևան շինության հեռավորությունը:

Արդյունքում` աղջիկը հայտնվել է 2 շենքի արանքում, մինչև գետին մնացել էր 2 մ:  Նրանք փրկելու համար 30 հոգանոց հրշեջ ջոկատ էր կանչվել: Նրանք հայտարարեցին, որ աղջկան այդ արանքից հանելն այնքան էլ դյուրին գործ չէր:

Տուժածը  վնասել է քիթը, ոտքերը, թիկունքը, սակայն դրանցից ոչ մեկը լուրջ չէ: Հիմա աղջիկը հիվանդանոցում է, որտեղ վերականգնողական կուրս է անվնում: Իսկ թե ինչու է նա որոշել ինքնասպանություն գործել` չի տեղեկացվում: