Կրակոցներ Նևադայի խաղատանը և դպրոցում. կա մեկ զոհ,չորս վիրավոր

կազինոԱՄՆ Նևադա նահանգում կրակոցներով երկու պատահար  է տեղի ունեցել`մեկը խաղատանը, մյուսը` դպրոցում: Հրաձգության ժամանակ մեկ մարդ մահացել է, չորսը` վիրավորվել:

Լաս-Վեգասի Bally’s խաղատանը  տղամարդը մեկ մարդ է սպանել և երկու հոգու վիրավորել: Նա ձերբակալված է, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Բացի այդ, անծանոթը  կրակ է բացել Սպարկս քաղաքի դպրոցներից մեկում: Հանցագործը վիրավորել է երկու մարդու, այդ թվում 12-ամյա երեխայի: Կասկածյալը ձերբակալված է:

Բրիտանացի երկու տղամարդ 79 օրում վազելով անցել են Ամերիկայի տարածքով

Two friends- run across AmericaԵրկու ընկեր, պայքարելով ջրազրկման, անտանելի շոգի և ցրտաշունչ քամիների դեմ 79 օրում վազելով անցել են ամբողջ Ամերիկայի տարածքով:

47-ամյա Սթիվեն Պապը և 54-ամյա Քրիս Ֆինիլը ոտքով անցել են 5,000կմ՝ Միացյալ նահանգների ամբողջ երկայնքով, յուրաքանչյուր օր վազելով 64կմ:

Նրանք իրենց վազքուղին սկսել են Խաղաղ օվկիանոսի ափից և հասել մինչև Անտլանտյան օվկիանոսի ափ՝ մեկնարկելով Կալիֆորնիայից և անցնելով Նևադա, Յուտա, Կոլորադո, Նեբրասկա, Այովա, Իլինոյս, Ինդիանա, Օհայո, Պենսիլվանիա, Նյու Ջերսի նահնագներով մինչև Նյու Յորք:

Two friends- run across America2Այս ընթացքում նրանք յուրաքանչյուր օր ընդունել են 12,000 կալորիաներով հարուստ սնունդ և խմել 12 լիտր հեղուկ, ինչպես նաև մաշել յոթ զույգ սպորտային կոշիկներ:

Նրանք իրենց ակցիայով հավաքել են 15,000 ֆունտ, որը կնվիրաբերեն հերոսների օգնության ֆոնդին:

 

Ջոլին ու Փիթը 101-էջանոց ամուսնական պայմանագիր են կնքել

1382273588656Ջոլի և Փիթ ամուսնական զույգն  ընդհանուր 380 մլն դոլար  արժողությամբ 101-էջանոց ամուսնական պայմանագիր է կնքել: Ամուսնալուծության դեպքում Փիթը կպահպանի  իր 209 մլն-անոց կապիտալը, որ նա վաստակել է մինչ Ջոլիի հետ  ամուսնանալը, ինչպես նաև ամուսնալուծվելուց հետո  նրան կհասնի171 մլն դոլար: Ինչ վերաբերում է նրանց 6 երեխաներին, ապա ամուսնալուծության դեպքում երկուսն էլ խնամակալության իրավունք կունենան:

“Անջելինան միշտ էլ դեմ է եղել ամուսնական պայմանագրին, սակայն Բրեդը նրան համոզել է, որ այդպես ճիշտ է: Բրեդը ռոմանտիկ, բայց նաև պրակտիկ մարդ է: Բրեդը հասկանում է, որ Էնջիի հետ ընդահնուր կարողությունը 380 մլն դոլար է, իրենք 6 երեխա  ու ողջ աշխարհում լիքը անշարժ գույք ունեն , այնպես որ դրա մասին պետք է մտածել: Նրանք ամուսնացած են ու երկուսն էլ գիտեն,  թե ինչ կարող է լինել ամուսնալուծության դեպքում: Նրանց պարագայում փաստաթղթերը կարևոր են, երեխաների հարց կա: Բրեդը ցանկանում է, որ բոլոր հնարավոր  տարբերակները   քննվեն”,-պատմել են աղբյուրները:

Խոսակցություններ կան, որ զույգը մտադիր է պաշտոնապես ամուսնանալ Հավայներում: Դա Ջոլիի մոր` Էնջի Մարշելինի սիրած վայրն է: Հանդիսությունը տեղի կունենա զույգին պատկանող   ֆրանսիական Միրավալի  ամրոցներից մեկում, ուր նաև նույնանուն գինի է արտադրվում: MIGnews.com.ua տեղեկացնում է, որ Ջոլին կարծում է, որ իրեն մնացել է 3 տարվա կյանք: Նա վախենում է մոր պես մահանալ քաղցկեղից: Հիմա նա ցանկանում է պաշտոնապես ամուսնանալ Փիթի հետ, որ հետագայում նա դաստիարակի իրենց 6 երեխաներին:

Քննարկում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում

մակՀոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» օրակարգի կետի ներքո տեղի ունեցավ բաց քննարկում, որին մասնակցեցին կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, անդամ պետությունների եւ տվյալ ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Քննարկումներին մասնակցեցին ու ելույթով հանդես եկան նաեւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, ով ողջունեց այդ օրն անվտանգության խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձեւը, որը կոչ է անում ապահովել կանանց մասնակցությունը խաղաղաշինության գործընթացներում: Դեսպան Նազարյանը նշեց է, որ կարեւորում է այս թեմայի շուրջ քննարկումը, քանի որ Հայաստանին պարտադրված պատերազմի ու ագրեսիայի արդյունքում երկիրը հյուրընկալել է մեծ թվով կին փախստականների: Դեսպանը հավելեց, որ կանանց ու աղջիկների վրա անհավասարաչափ է բաշխվում հակամարտության զրկանքներն ու հետեւանքները, այդ իսկ պատճառով նրանք երաշխավորված դերակատարում պետք է ունենան խաղաղությանը միտված բանակցություններում:

Քննարկման մասնակցող պատվիրակությունները կանանց առաջխաղացման համատեքստում անդրադարձ կատարեցին նաեւ հակամարտություններից տուժած իրավիճակներում իրավունքի գերակայության եւ անցումային արդարադատությանն առնչվող հարցերին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմն Ուորլիկը կայցելի Ադրբեջան

 Ջեյմս ՈւորլիկԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիկը գալիք շաբաթ պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին է հաղորդում ադրբեջանական «Տրենդը»՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին: Այցի շրջանակներում համանախագահը մի շարք հանդիպումներ կունենա ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ:
Հայտնի է, որ Ջեյմս Ուորլիկը իր հանդիպումների ընթացքում քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Նշենք, որ սա դառնալու է Ուորլիկի երկրորդ այցը Ադրբեջան ԵԱԿՀ Մինսկի համանախագահի պաշտոնում: Իսկ առաջին այցը տեղի էր ունեցել սեպտեմբեր ամսին:

ԱՄՆ-ում առաջին զուգարան-սրճարանն է բացվել

o_837212Սովորաբար, զուգարանային թեմաները սեղանի շուրջ ընդունված չէ վարել` ախորժակը չփչացնելու նպատակով: Սակայն, Լոս Անջելեսում բացված նոր սրճարանատերերը, երևում է, այդ կարծիքի չեն: Նրանք բացել են  զուգարանային թեմատիկային նվիրված աշխարհում առաջին սրճարանը, որտեղ այցելուներին աթոռների փոխարեն զուգարանակոնք  են առաջարկում, իսկ ճաշացանկում արտաթորանք է:

Վերջերս բացված սրճարանն այդպես էլ կոչվում է`Magic Restroom Café (“Սրճարան Կախարդական զուգարան”): Սրճարանում ամեն ինչ նվիրված է այդ թեմատիկային` մարդու բնական կարիքներին: Հաճախորդներին առաջարկվող ուտելիքը նույնպես մատուցվում է զուգարանակոնքի ու բիդեի տեսքով պնակներով:

Սակայն, սա դեռ ամենը չէ.գլխավոր ցնցումն առջևում է, երբ հաճախորդը կփորձի ինչ որ բան պատվիրել: Սովորական ճաշատեսակների փոխարեն ճաշացանկում կարելի է կարդալ` “ոսկյա արտաթորանքով բրինձ”, շոկոլադե դեսերտ “սև էքսկրեմենտ”:  Քննադատների մեծամասնության կարծիքով, արճարանում ամենահամեղ ուտեստը “գարշահոտ տոֆուն” է: Փորձագետները դժվարանում են ասել, թե արդյոք նման սրճարանը հաջողություն կունենա, թե ոչ:

Օբաման ստորագրեց պետպարտքի սահմանագիծը բարձրացնելու մասին օրենքի նախագիծը

iԱՄՆ-ի նախագահ Օբաման ստորագրել է օրենք, որով ժամանակավոր  կվերականգնվի պետհիմնարկների ֆինանսավորումն ու կբարձրանա պետպարտքի սահմանագիծը : Այդպիսով կանխվեց ամերիկյան էկոնոմիկայի համակարգի դեֆոլտը:

Ավելի վաղ փաստաթուղթը հավանության էին արժանացրել ԱՄՆ Կոնգրեսի 2 պալատները: Սենատում, որտեղ մշակվել էր օրինագիծը, փաստաթղթի օգտին էր քվեարկել 81 մարդ, 18-ը “դեմ” են եղել: Սենատից հետո փաստաթուղթը հավանության են արժանացրել ներկայացուցիչների պալատը` 285”կողմ” և 144 “դեմ” հարաբերակցությամբ: Փաստաթուղթը չեն պաշտպանել  հանրապետականները.նրանք մինչև վերջ  փորձել են Սպիտակ տան   բժշկական   աապահովագրական ռեֆորմի հարցը փակել, որպես կառավարության ֆինանսավորման պայման, սակայն նրանք պարտվեցին:

Համաձայնագրով նախատեսվում է  կառավարության ֆինանսավորում մինչև 2014-ի հունվարի 15-ը , իսկ պետքպարտքի սահմանագծի բարձրացումը` մինչը փետրվարի 7-ը:

Իրանն ու ԱՄՆ-ն երկկողմ բանակցություններ են անցկացնում Ժնևում

Iran-US  Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»,  ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ուենդի Շերմանը Ժնևում հանդիպել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչիի հետ՝ քննարկելով Թեհրանի միջուկային ծրագիրը: Հանդիպումը տեղի է ունեցել Իրանի և «վեցնյակի» ներկայացուցիչների բանակցային երկրորդ փուլի ավարտից հետո:

Նշենք, որ Իրանի և  «վեցնյակի» միջև բանակցությունները հնարավոր է ավարտվեն այսօր, եթե կողմերը գան փոխհամաձայնության, սակայն անհրաժեշտության դեպքում իրանցի բանագնացները կարող են մեկ օր ավել մնալ քննարկելու համար որոշ մանրամասնություններ և պատասխանել ծագած հարցերին:

Forbes-ի տասնյակը գլխավորում է Էշթոն Կատչերը, ամփոփում` Չառլի Շինը

m_64531435-ամյա Էշթոն Կատչերը-ը երկրորդ անգամ անընդմեջ  ամերիկյան ТВ –ի ամենաբարձրվարձատրվող դերասանն է ճանաչվել: Դրա մասին հայտնում է Forbes –ն ու ճշգրտում. նա  2012-ի հունիսից 2013-ի հունիսը վաստակել է 24 մլն դոլար:

Նրանից հետո այս ցուցակում “Երկուսուկես մարդ” ֆիլմի նրա խաղընկեր 48-ամյա Ջոն Կրայերն է, որը նույն ժամանակահատվածում վաստակել է 3 մլն-ով պակաս: Առաջին եռյակն ամփոփում է  Ռեյ Ռոմանոն, որը վաստակել է 16 մլն. նա հայտնի է նաև “Բոլորը սիրում են Ռայմոնդին” ֆիլմից: Նրանցից հետո ցուցակում Նիլ Պատրիկ Հարիսն է(”Ինչպես ես հանդիպեցի ձեր մորը”) և Մարկ Հարմոնը` 15-ական մլն դոլարով: Հինգերորդ հորիզոնականում Պատրիկ Դեմփսին է”Կրքի անատոմիա “ ֆիլմից` 13-մլն տարեկան եկամուտով:

Իսկ սկանդալային համարում ունեցող Չառլի Շինն այս ցուցակում վերջինն է` 10 մլն դոլարով:

 

 

Ճգնաժամն ԱՄՆ-ում.Օբաման հետաձգել է Կոնգրեսի հետ բանակցությունները

o_823033Բյուջետային ճգնաժամը նաև նախագահ Օբամային է հարվածել.Սպիտակ տան կայքի ադմինիստրատորները, փաստորեն, պետության ղեկավարի վեբ-կայքի պատասխանատվությունից  ազատվել են: Նրանք զգուշացրել են, որ կայքը ժամանակին հնարավոր է չթարմացվի, այցելուների հարցերին ժամանակին  պատասխան չտրվի ու նոր նյութեր չմշակվեն: Իսկ երբ կայքը կվերադառնա սովորական ռեժիմին,  հայտնի չէ:

Իսկ Օբաման հետաձգել է Կոնգրեսի հետ պետպարտքի սահմանագծի բարձրացման շուրջ բանակցությունները: Վերջին պահին նախագահը վճռեց խորհրդարանականներին իրար մեջ հարցը քննարկելու ևս մեկ հնարավորություն տալ: Երբ է տեղի ունենալու խորհրդակցությունը կամ ընդհանրապես լինելու է, թե ոչ,  չի տեղեկացվում: Իսկ ժամանակը սուղ է` ընդամենը 2 օր: Եթե մինչև հինգշաբթի Կոնգրեսը չբարձրացնի պետպարտքի լիմիտը,  երկրին դեֆոլտ է սպառնում:

Լոս Անջելեսի օդանավակայանում պայթյուն է եղել

1381790368_0887.250x200Թոմ Բրեդլիի անվան տերմինալում պայթյուն է եղել: Բարեբախտաբար տուժածներ չկան:  Պայթել է չոր սառույցի պլաստիկե ամանը: Եվս 2 նման ամաններ ականզերծողները գտել են անձնակազմի լոգասենյակներում: Նման միջադեպ է եղել նաև կիրակի. սառույցի ամանը պայթել է ուղևորների զուգարանում: Ոչ ոք չի վիրավորվել, սակայն երկրորդ տերմինալում թռիչքները կես ժամ ուշացումով  են իրականացվել:

SMS գրելու համար Մադոննային արգելել են կինոդահլիճ այցելել

մադոնաԿինոթատրոնների ցանցը, որը գտնվում է Տեխաս նահանգում, արգելել է փոփ աստղ Մադոննային երևալ իր կինոդահլիճներում: Նյույորքյան ֆիլմերի կինոփառատոնին երգչուհին եկել էր “12 տարի ստրկության մեջ” ֆիլմի պրեմիերային  (12 Years A Slave): Նա ցուցադրության  ընթացքում հանել է հեռախոսը և sms հավաքել: Երբ նրան նկատողություն էին արել, երգչուհին կոպտել էր տիկնոջը. “Սա գործով է …!”

Ինչպես հաղորդում է  Entertainment Weekly,  The Alamo Drafthouse Cinema կինոթատրոնների ցանցում վարքի բավականին խիստ կանոններ են գործում: Այնտեղ չի կարելի խոսել, հաղորդագրություններ գրել: Ցանկացածին, որը կխախտի այդ կանոնները,  դուրս են հանում կինոդահլիճից:Այդ պատճառով, երբ ցանցի ղեկավարությանը հայտնի է դառնում Մադոննայի պահվածքը, նրանք անմիջապես դիմում են կտրուկ միջոցների:

Ցանցի հիմնադիր Տիմ Լիգը  Թվիթերում գրել է, որ Մադոննային իր կինոդահլիճներում այլևս չեն սպասում: Համենայն դեպս այնքան ժամանակ, քանի դեռ նա ներողություն չի խնդրել կինոդիտողներից, որոնց խանգարել է:

 

Ինչպես կնոջդ հետ չընկնել կեղտի մեջ. էքստրեմալ մրցույթ ԱՄՆ-ում, տեսանյութ

o_835894Ո՞րքան շատ եք սիրում ձեր կնոջը և պատրա՞ստ եք նրա մասին հոգ տանել: ԱՄՆ-ում անցկացվող այս տարօրինակ մրցումի մասնակիցները պետք իրենց կնոջը տանեին մի շարք բարդ արգելքների վրայով և ակամա պատասխանեին վերոհիշյալ հարցերին: Ընդ որում, դժբախտաբար,  շատերը   բառի բուն իմաստով դեմքով ընկան կեղտի մեջ, շատերին  էլ կանայք դեմքով ընկան, հաղորդում է  SF Chronicle-ը:

Wife Carrying Championship չեմպիոնատի իմաստը, որը արդեն 14-րդ անգամ տեղի է ունենում Մեն նահանգի լեռնադահուկային սպորտի հանգստավայրերից մեկում, կայանում է նրանում, թե ինչպես տեղափոխել աղջկան մի շարք արգելքների վրայով: Ընդ որում,  կինն ոտքերով ամուր կառչում է  ամուսնու վզից: Այս անսովոր մրցույթում հաղթելը բավականին բարդ խնդիր է: Մասնակիցների համար ամենաբարդը  կեղտաջրով մեծ փոսն է: Շատերը չկարողանալով այն հաղթահարել`  իրենց սիրեցյալի հետ ընկղմվում են կեղտաջրի մեջ:

Այս տարի կնոջ համար հոգ տանելու սպորտային մրցույթում հաղթել է Ֆինլանդիայից մի զույգ:Այս սպորտաձևի  հնգակի չեմպիոն Թայսո Միտտինենը, որի վզից կախված էր Ռիտա Միտտինենը, 254 մ հեռավորությունը հաղթահարել է   ընդամենը 48 վայրկյանում: Որպես մրցանակ նա ստացել է մի արկղ գարեջուր, որի քաշը հավասար է սպորտսմենի քաշին, իսկ նրա ընկերուհին ստացել է գումար, որը հինգ անգամ գերազանցել է նրա կշիռը: Հավանաբար այդ գումարը աղջկան տվել են մետաղադրամներով, քանի որ հաղթանակի ընդհանուր գումարը 445 դոլար էր:

Վաշինգտոնը “մաքրում” են մարմնավաճառներից

o_738829Վաշինգտոնի ոստիկանությունը քաղաքի կենտրոնական փողոցները մարմնավաճառներից մաքրելու օպերացիա է անցկացրել, որի ընթացքում ձերբակալվել է 60 մարդ: Նրանց մեջ և սիրո քրմուհիներ են, և  կավատներ:

Իրավապահների տեսադաշտում են հայտնվել ոչ միայն փողոցային մարմնավաճառները, այլև նրանք, ովքեր աշխատում են կանչով, տեղի հյուրանոցներում կամ էլ իրենց ծառայություններն են առաջարկում համացանցի միջոցով:

Օպերացիան իրականացվել է Վաշինգտոնի հյուսիսարևելյան հատվածում: Ակտիվ մասնակցություն են ունեցել քաղաքի բնակիչները:

Ամենաաղմկոտ ֆուտբոլասերներն աշխարհում

o_646607Գինեսի գրքի ներկայացուցիչներն արձնագրել են մարզադահլիճի աղմուկի նոր ռեկորդ` 137,5 դեցիբել: Ռեկորդակիրները ամերիկյան  Քանզաս Սիթիի  Arrowhead Stadium մարզադահլիճի ֆուտբոլասերներն են:

Նախորդ ձեռքբերման հեղինակները հյուսիսամերիկյան Seattle Seahawks-ի երկրպագուներն էին: Նրանց ռեկորդը 136,6 դեցիբել էր: Նման աղմուկ է առաջանում,օրինակ` ռեակտիվ ինքնաթիռի թռիչքից:

Նյու Յորքում նորից կարելի է ծխել

o_631401Նյու Յորք նահանգի բնակիչներին կրկին թույլատրել են ծխել հասարակական այգիներում ու լողափերին: Տվյալ արգելքը, որ իշխանություններն ընդունել էին  2013-ի փետրվարին`  ուրբաթ օրը վերացրել է Գերագույն դատարանը: Արգելքը վերաբերում էր 179 այգիների ու լողափերի և մարզահրապարակների, պիկնիկների ու քեմփինգների համար նախատեսված ու այլ տեսարժան վայրերի: Նյույորքյան հասարակական` “Քաղաքացիները ծխողների իրավունքների խախտման դեմ” կազմակերպությունը այդ կանոնները խտրականության դրսևորում  են համարում ու հասան դրանք վերացնելուն: Արդյունքում, դատարանը որոշեց, որ նահանգների իշխանությունները նման արգելք մտցնելու իրավասություն չունեին: Սակայն, առաջվա պես հենց Նյու Յորքի այգիներում ու լողափերին ծխելը կարգելվի: համապատասխան օրենքն ընդունվել է 2011-ին: Ծխախոտ կպցնել հասարակական վայրերում`սրճարան, ռեստորան, բար, գրասենյակ, խոշորագույն քաղաքում չի թույլատրվում արդեն 10 տարի: Ծխելու արգելքին ու առողջ ապրելակերպին վերաբերող այլ ձեռնարկների հեղինակը Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգն է: Շատերը կարծում են, որ այդ ձեռնարկները խախտում են իրենց իրավունքները ու նույնիսկ քաղաքապետին “դայակ Բլումբերգ” են կոչում: Սակայն, մեծամասնությունը նրա առաջարկները պաշտպանում է, իսկ վիճակագրությունն էլ փաստում է դրանց օգուտի մասին:

Տուժել է զուգարանակոնքի պայթյունից

Նյու Յորքում, Միշել Պիերայի բնակարանում, ջուրը բաց թողնելու պահին պայթել է զուգարանակոնքը, ինչի հետևանքով տանտերը բազմաթիվ վնասվածքներ է ստացել:

i58-ամյա տղամարդու բնակարանում հոկտեմբերի 2-ին իրականացված աշխատանքներից հետո վերականգնվել է ջրամատակարարումը: Վերանորոգման աշխատանքների արդյունքը ստուգելու համար, տղամարդը ջուրը քաշում է` տեսնելու, թե ինչպես է այն լցվում զուգարանակոնքի ջրամանի մեջ: Դրա հետևանքը եղավ այն, որ տղամարդը բազմաբեկոր հախճապակուց բազմաթիվ կտրվածքներ ստացավ: Հիվանդանոցում նրա մարմնի վրա ավելի քան 30 կար դրեցին:

“Երբ միացրին ջուրը` ճնշումն օդաբուշտ էր ստեղծել, որը բարձրացել էր խողովակով (ու պայթյունի պատճառ դարձել): Դա այնքան անսպասելի էր: Մենք ստուգում ենք` հնարավոր էր արդյոք դրանից խուսափել ու նման դեպքեր էլի եղել են, թե ոչ”,-ասել է տունը սպասարկող ընկերության ներկայացուցիչը:

Իսկ Պիեռն այժմ զբաղված է դատարան հայց ներկայացնելու նախապատրաստությամբ, որ բարոյական ու ֆիզիկական վնասի փոխհատուցում ստանա: Նա ասել է, որ այժմ վախենում է զուգարանակոնքից օգտվել կամ էլ ջուրը քաշել ու դա անում է   զուգարանի դռան ետևում պատսպարված` ջրի բռնակից կապած պարանի օգնությամբ:

Ադրբեջանի իշխանությունները անցկացրել են ոչ ժողովրդավարական ընտրություններ. Վաշինգտոն

1ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններն `ընդգծելով, որ “դրանք շատ հեռու են միջազգայնորեն ճանաչված ստանդարտներից”:

“Ադրբեջանի իշխանությունները հստակ ցույց տվեցին, որ իրենք չեն անցկացնում իրական ընտրություններ: Ցավալի է տեսնել, որ Ադրբեջանը բաց թողեց ևս մեկ հնարավորություն, որով կարող էր ցույց տալ իրական ժողովրդավարությանը հավատարիմ լինելը”,- ասել է Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար, սենատոր Բեն Քարդին, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Սենատորը ընդգծել է, որ հիասթափված է ոչ միայն ընտրության օրը գրանցված խախտումներից, այլև վերջին մեկ տարվա ընթացքում ընդդիմության նկատմամբ հետապնդումներ իրականացնելուց, լրագրողներին և քաղաքացիական ակտիվիստներին ձերբակալելուց, ազատ մամուլի նկատմամբ ռեպրեսիաներ կիրառելուց:

Պետքարտուղարությունը ևս քննադատել է հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունները:

“Ընտրություններից առաջ ևս Ադրբեջանի կառավարությունը պահպանել է ճնշումների քաղաքական մթնոլորտը: Իշխանությունները հիմնականում խանգարել են մամուլի ազատությանը, բռնություն են կիրառել խաղաղ ցույցերի ցրման համար թե քարոզարշավի ժամանակ, թե դրանից առաջ,  կալանավորել են մի շարք ընդդիմադիր և երիտասարդ ակտիվիստների”,- ասել է Պետքարտուղարության մամլո քարտուղար Մարի Հարֆը:

Դեթրոյտի քաղաքապետը սնանկացրել է իր քաղաքը

o_83491028 տարվա ազատազրկման է դատապարտվել Դեթրոյտի նախկին քաղաքապետ Քվամե Քիլաթրիկուն: Նա մեղավոր է ճանաչվել կաշառակերության, հանցավոր մեքենայությունների ու հարկային հանցագործությունների մեջ: Փորձագետներն ասում են, որ հենց նա է վերջնականապես քայքայել Դեթրոյտի տնտեսությունը: Արդեն մոտ ժամանականերում քաղաքը պաշտոնապես սնանկ կճանաչվի: Սա  սնանկացման խոշոր դեպք է ԱՄՆ-ում:

Դեթրոյտն իր դժբախտությունների մեղավորին համարում է  նախկին քաղաքապետ Քիլատրիկուին:  Երիտասարդ քաղաքական գործչին համարում էին դեմոկրատական կուսակցության նորահայտ աստղ: Էքսցենտրիկ պահվածքի համար անգամ նրան “հիփ-հոփ քաղաքապետ” էին կոչում: Հետագայում պարզվեց, որ կիսաքրեական կերպարը վատ չի արտացոլում բովանդակությունը: Նրա պաշտոնական նստավայրում մերկապարուհիներով երեկույթներ էին կազմակերպվում,  բոլոր շահավետ պայմանագրերը հանձնում էր այն ֆիրմաներին, որոնց սեփականատերերն իր կինը` Կառլիտան էր ու լավագույն ընկերը: Նրա մութ գործերին մասնակցել է նաև զառամյալ հայրը, որը նույնպես որդուց հետո կհայտնվի մեղադրյալի աթոռին: Նախկին քաղաքապետի կողմնակիցները կարծում են, որ նա ընդամենը վերջին քարն էր այդ բուրգի: Ինքը` քաղաքապետը ներողություն է խնդրել համաքաղաքացիներին: Պոպուլիստ քաղաքական գործիչը երազում էր Դեթրոյտի բյուջեն կազինոյի օգնությամբ լցնելու մասին:

Փոլ Մակկարտնին Նյու Յորքի փողոցում համերգ է տվել

o_641272Նյու Յորքի կենտրոնում, Թայմս Սքվերում անվճար, 15-րոպեանոց համերգ է տվել The Beatles –ի նախկին անդամ Փոլ Մակկարտնին:

71-ամյա երգիչն իր նոր ալբոմից 4 երգ է կատարել: Այդ համերգի մասին տեղեկություն անձամբ ինքն է համերգից մեկ ժամ առաջ տարածել   Twitter-ի միջոցով.”բոլորդ եկեք Թայմս Սթրիթ.անհամբերությամբ եմ սպասում այնտեղ իմ ելույթին”: Չնայած համերգի կարճատևությանը, հանդիսատեսները քիչ չեն եղել:

“Ես կարող եմ այստեղ 15 րոպե գտնվել: Էնդի Ուորխոլն ասում էր, որ յուրաքանչյուրը փառքի 15 րոպեի իրավունք ունի: Ահա այդ  ժամանակը”,-կատակել է երգիչը:

Լիվերրպուլյան քառյակից կենդանի են Փոլ Մակկարտնին ու Ռինգո Սթարը: Երկուսն էլ ստեղծագործում են, երաժշտություն գրում ու ողջ աշխարհում ելույթ ունենում համերգներով: