Հունահայ համայնքը նամակ է հանձնել Շվեյցարիայի դեսպանին` Փերինչեքի հարցով

ՓերինչեքԵրեկ հունահայ համայնքը ներկայացնող պատվիրակությունը` թեմակալ առաջնորդ Խորեն եպիսկոպոս Տողրամաճյան, Հունահայոց ազգային վարչության ատենապետ Արա Մանկոյան, անդամ Ստեփան Փափազյան եւ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Հակոբ Ավագյան կազմով, այցելել է Հունաստանում Շվեյցարիայի դեսպան Լորենցո Ամբերգին եւ նամակ-խնդրագիր հանձնել նրան հունահայության անունից: Նամակում հունահայ համայնքի ազգային եւ միութենական բոլոր կառույցներն իրենց մտահոգությունն են հայտնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի կապակցությամբ, որով թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքին Ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտած շվեյցարական դատարանի որոշումն անօրինական է համարվում` խոսքի ազատությանը դեմ լինելու պատճառաբանությամբ:
Պատվիրակության անդամները նշել են, որ դատարանը պարտավոր էր բաց քննարկումներ իրականացնել` բոլոր կողմերին լսելի լինելու իրավունք տալով: Բացի այդ` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին նման որոշում կայացնելը ոգեւորություն կառաջացնի մարդկության դեմ իրականացված այդ ոճիրն ուրացողների շրջանում:

Դեսպանը հայտնել է, որ ինքը տեղյակ է հարցի էությանը եւ խոստացել է նամակն արագ փոխանցել իր երկրի կառավարությանը, նաեւ նշել է, որ լավ է ճանաչում Հայաստանը եւ հայերին, քանի որ եղել է Հայաստանում եւ Վրաստանում Շվեյցարիայի դեսպանը:

Դեսպանը հետաքրքրվել է նաեւ Սիրիայի հայկական գաղութի ներկայիս վիճակով:

Անկախ

Բրիտանական լորդը ընտանեկան բռնարար է

լորդՀայտնի և հարուստ մարդիկ նույնպես տանջվում ու արտասվում են, նրանց էլ են բանտ նստեցնում: Այսպես,  բրիտանացի  55-ամյա լորդ Էդվարդ Սոմերսեթը` հերցոգ Բոֆորտի որդին , խոստովանել է, որ 22 տարի շարունակ ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ ծեծել է իր կնոջը`լեդի Կարոլինային, հաղորդում է  The Telegraph-ը:

Ազնվականը մեղավոր է ճանաչվել չորս կետում, որոնց մեջ կարևորվում է ծեծը մարմնական ծանր վնասվածքներով: Սոմերսեթը հայտարարել է, որ սկսած 1990թ.մինչև 2012թ. պարբերաբար ծեծել է կնոջը և այդ ամբողջ ժամանակ թմրանյութեր է օգտագործել, այդ թվում`հերոին և կոկաին է :

Ամենամեծ վնասվածքը լեդի Կարոլինան ստացել է 2011թ., երբ ամուսինը Գլոստերշիրի կոմսության իրենց կալվածք է բերել սիրուհուն: Էդվարդ Սոմերսեթը առանց ամաչելու իր դստեր մոտ կրեկ է ծխել :

22 տարի անընդհատ տանջանքներից հետո լեդի Կարոլինան ծաղիկների և ուշադրության փոխարեն  ստացել է միայն կապտուկներ, քերծվածքներ և պոկված մազափնջեր: Մի անգամ նույնիսկ Սոմերսեթը կոտրել է Կարոլինայի մատը:

Դատավորը, որ անց է կացրել արիստոկրատի գործով նիստը, հայտարարել է, որ այս դեպքը ոչ միայն ողբերգություն է լորդի ընտանիքի համար, այլ նաև հենց իր` լորդի համար, քանի որ  նա ի ծնե  անսահմանափակ  հնարավորություններ է ունեցել, որոնք փոխարինել է ալկոհոլով ու թմրամիջոցներով:

Լորդ Էդվարդ Սոմերսեթը ճաղերի ետևում կմնա երկու տարի:

 

 Անկախ

Ստոկհոլմում Հայոց ցեղասպանության հուշարձանի կանգնեցման հարցը տեղափոխվել է Թուրքիա

bal Ինչպես «Անկախը» հաղորդել էր, վերջերս Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի քաղաքային խորհուրդը քննարկման էր դրել քաղաքի ամենամեծ վարչական շրջանում՝ Բոթչյուրկայում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանգնեցման հարցը: Քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ հուշարձանի կառուցման նախագիծը հաստատվել էր, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել տեղաբնակ թուրքերի ու ադրբեջանցիների շրջանում: Վերջիններս բողոքի ցույց էին կազմակերպել քաղաքային խորհրդի շենքի դիմաց՝ պահանջելով չհաստատել նախագիծը:

Ահա թուրքական «Սաբահը» գրում է, որ այս հարցը քննարկման առարկա է դարձել նաև Թուրքիայում: Մասնավորապես Ազգայնական շարժում կուսակցության Քոնիայից պատգամավոր ընտրված Ֆարուք Բալը, դիմելով արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին, պահանջել է համապատասխան քայլեր ձեռնարկել: Պատգամավոր Բալը իր դժգոհությունն է հայտնել Շվեդիայում ընդունված նախագծի դեմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքային խորհրդում հուշարձանի կանգնեցման օգտին քվեարկածների թվում կան նաև թուրքական ծագում ունեցող խորհրդի անդամներ: Բալը կոչ է արել, որպեսզի Թուրքիայի արտաքին դիվանագիտական առաքելությունները զբաղվեն այս հարցով և անուշադրության չմատնեն Շվեդիայի թուրք քաղաքացիներին անհանգստություն պատճառած խնդիրը:

Անկախ

 

 

ԵՄ-ից ներգաղթի սահմանափակման հանրաքվե` Շվեյցարիայում

pic_ae2c1e43fa968e7e6ef324403bd58790Փետրվարի 9-ին Շվեյցարիայում անցկացվելու է հանրաքվե ներգաղթի սահմանափակման վերաբերյալ: Համաժողովրդական քվեարկության ձեռնարկի հեղինակը Շվեյցարիայի ժողովրդական  աջ կուսակցությունն է, որի ներկայացուցիչներն առաջարկում են տարբերություն չդնել Մերձավոր Արևելքի փախստականների ու ԵՄ-ից ներգաղթյալների  միջև: Մինչև հիմա ԵՄ-ի բնակիչները կարող էին ազատ ժամանել Շվեյցարիա` ԵՄ-ի աշխատանքային պայմանագրի շրջանակներում ազատ տեղաշարժի համաձայնագրով: Շվեյցարիա մեկնողների 2/3-ը ԵՄ քաղաքացիներ են: Հիմա երկրում   գոյություն ունի միայն  ԵՄ-ի անդամ չհանդիսացող երկրներից  ներգաղթի մուտքի  թույլտվություն:

Վերջին սոցհարցումների համաձայն նոր առաջարկը բնակչության 37-43%-ի սրտով է:

Ներկայում Շվեյցարիայում բնակվում է  շուրջ 8 մլն մարդ: Որոշ գնահատականներով, եթե ներգաղթի մակարդակը հիմա լիներ այնքան, որքան 1970-ականներին էր, ապա բնակչության  թիվը կկազմեր 5 մլն:

 Անկախ

Հռոմի պապին իր պատկերով շոկոլադե արձան են նվիրել

2524008 (1)Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատկերների ցանկն աճում է.մոմե տիկնիկ` Իտալիայի  մայրաքաղաքի թանգարանում, մանրապատկեր Սբ Պողոս առաքյալի տաճարում: Այս անգամ էլ, ինչպես հայտնել է վատիկանյան Osservatore Romano թերթը,  հրուշակեղենի միջազգային կոնցեռնը նրան բնական չափերով շոկոլադե կրկնակ է նվիրել:

Այն պատրաստված է Գվատեմալայի Աթիթլան լճի մոտից հավաքված կակաոյից ու նվիրվել է Պապին`Սբ Պետրոսի  հրապարակում կոլեկտիվ ունկնդրության ժամանակ: Դրանից բացի, հրուշակեղենի միավորումը Ֆրանցիսկոսի տնօրինությանն է հանձնել մեկուկես տոննա շոկոլադ: Պապն արդեն հայտարարել է, որ այդ բարիքը մտադիր է բաժանել Հռոմի անօթևաններին:

2523960Սովորաբար, Պապ Ֆրանցիսկոսը իրեն հանձնված նվերները բարեգործական նպատակների է ծառայեցնում, օրինակ` բայկերները նրան Harley-Davidson մոտոցիկլ էին նվիրել, որը  նա Caritas Roma բարեգործական կազմակերպությանը նվիրեց: Հինգշաբթի այն Փարիզի Bonhams աճուրդում վաճառվեց 241,5 հազար եվրոյով, ընդ որում, աճուրդի կազմակերպիչներն ակնկալում էին դրա դիմաց ստանալ 12-15 հազար եվրո: Պապը երբեք այն չի վարել, սակայն վառելիքի բաքի վրա իր ստորագրությունն է թողել:

Վաճառքից ստացված հասույթը ծառայելու է  անօթևանների Don Luigi Di Liegro հանրակացարանի ճաշարանը վերակառուցելու նպատակին:

Անկախ

Սկանդալ Վոյցեխ Յարուզելսկու ընտանիքում

o_891872Լեհաստանի նախկին նախագահ Վոյցեխ Յարուզելսկու ընտանիքում է սկանդալ է . 90-ամյա գեներալին կինը մեղադրել է դավաճանության մեջ ու մտադիր է ամուսնալուծվել: Ամուսնական զույգը միասին ապրել է 53 տարի ու օրինակելի է համարվել: Անցած տարի Յարուզելսկին հոսպիտալացվել է ու նրան խնամել է հիվանդապահը: Բարբարա Յարուզելսկու խոսքով, գեներալը այդ կնոջ հետ սիրային հարաբերություն է ունեցել: 84-ամյա Բարբարան լավ չի արտահայտվել իր 50-ամյա մրցակցուհու հասցեին` անվանելով նրան հարբեցող ու թեթևաբարո կին:

Իսկ երեկ հայտնի էր դարձել Բիլլ Քլինթոնի ու դերասանուհի Էլիզաբեթ Հերլիի սիրավեպի մասին: Դերասան Թոմ Սայզմորը, որ լրագրողներին  վստահել էր այդ պատմությունը, խոստովանել է, որ  երեկ թմրանյութերի ազդեցության տակ է եղել:

Անկախ

Իտալիայի ափի մոտակայքում 1,100 ներգաղթյալ է փրկվել

Իտալիա,ներգաղթյալ Իտալիայի ափամերձ հատվածում ավելի քան 1,100 ներգաղթյալ է փրկվել:

Չորեքշաբի օրը պարեկային ուղղաթիռները նկատել են մարդաշատ լաստերը, որից հետո չորս ռազմածովային նավեր փրկել են նրանց վրա գտնվող մարդկանց:

Պաշտոնյաները ենթադրում են, որ ներգաղթյալները մերձսահարյան Աֆրիկայի բնակիչներ են: Լաստերի վրա շուրջ 50 երեխա է եղել:

Բոլոր ուղևորները այժմ ուղևորվում են Օգաստա նավահանգիստ, որտեղ նրանք կհասնեն ուրբաթ օրը:

Անկախ

Փարիզում 3 տոննա անօրինական փղոսկր է ոչնչացվել

france-ParisՖրանսիան Եվրոպայում առաջին անգամ ոչնչացրել է ավելի քան 3 տոննա անօրինական փղոսկր:

Հինգշաբթի օրը իրականացված փղոսկրի փոշիացումը ուղղերձ էր որսագողերի և նման առևտրով զբաղվողների համար, որի միջոցով բնության պաշտպանները հույս ունեն կանխարգելել անօրինական առևտուրը, ինչը վտանգի տակ է դնում կենդանատեսակների գոյատևումը: Վերջին շրջանում նման քայլի դիմել են Միացյալ Նահանգները, Գաբոնը և Չինաստանը:

Բնության համաշխարհային հիմնադրամի տեսակների պահպանության փոխնախագահի տվյալներով՝ շուկայում փղոսկրի մեկ կիլոգրամն արժէ 2,200 դոլար, որը վերջին հինգ տարիների ընթացքում ավելի քան կրկնապատկվել է: Նա նաև հայտնել է, որ միայն փղոսկրի ոչնչացումը բավարար չէ դրա պահանջարկը նվազեցնելու համար, որը 2009թ-ից ի վեր աստիճանաբար աճել է:

Անկախ

Իտալիան կողմ է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին

թուրքիա-իտալիաԻտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն Ստրասբուրգ կատարած այցի ժամանակ, պատասխանելով իստալացի եվրախորհրդարանականների հարցերին, նշել է, որ Թուրքիան իրավացի է Եվրամիությունից պահանջելով հետևել «համաձայնությունը պետք է պահպանել» սկզբունքին: Իտալիայի նախագահը, քննադատելով Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցի նկատմամբ Ֆրանսիայի և Գերմանիայի դիրքորոշումը, հայտարարել է, որ այդ երկրներն  արգելակում են Թուրքիա-ԵՄ բանակցային գործընթացը, որը սկիզբ է առել 2005 թվականին:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ Նապոլիտանոն հայտնել էր Իտալիայի աջակցությունը Անկարային ԵՄ անդամակցության հարցում: Գյուլն էլ իր հերթին հույս էր հայտնել, որ ԵՄ-ում Իտալիայի նախագահության ժամանակ քննարկման կդրվի Թուրքիայի անդամակցության համար նոր պայամանների փաթեթը:

Անկախ

Համբուրգում հրդեհի հետևանքով 3 մարդ է զոհվել, 26-ը թունավորվել են

downloadՀամբուրգում  բնակելի եռահարկ տանը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 33-ամյա մի կին ու նրա 6 և 7 տարեկան երեխաները:

Ողբերգությունը տեղի է ունեցել Հայմսբյութելի շրջանում: Շենքում բնակվում է 30 մարդ, նրանցից 26-ը թունավորվել է շմոլ գազից ու հոսպիտալացվել է:

Տեղի մասնագետների խոսքով, դա վերջին մի քանի տարվա ամենալուրջ հրդեհն է եղել: Նախնական վարկածի համաձայն, հրդեհը բռնկվել է էլեկտրաբաշխիչ վահանակի անսարքության հետևանքով:

Անկախ

 

Carrefour սուպերմարկետի տանիքն ընկել է հաճախորդների վրա

ницца-390x290 (1)Ֆրանսիայում, Carrefour սուպերմարկետի տանիքի մի հատվածը քանդվել է,. դրա հետևանքով 2 մարդ թեթև վնասվածքներ են ստացել:

Դեպքը կատարվել է Նիցցայի արվարձանում, Լազուրե ափին: Տեղական ժամանակով 17:30-ին, երբ խանութում շատ մարդ կար, քանդվել է  տանիքից 200 քմ հատված:

Ականատեսների խոսքով, փլատակների տակ էլի մարդիկ կան, սակայն փրկարարները հավատացնում են, որ ավերակների տակ ոչ ոք չի հայտնաբերվել:

Անկախ

Բրիտանիայում հզոր ալիքները սրբել են երկաթուղային ճանապարհը

o_891206Տեղատարափ անձրևներն ու ուժգին քամիները Մեծ Բրիտանիայի Դևոն կոմսությունում լվացել-տարել են երկաթուղային կայարանը: Ավերվել են ափային ամրակառույցները, ջուրը ողողել է կառամատույցը: Այդ հատվածում գնացքների տեղաշարժը ստիպված դադարեցրել են:

Ինչպես հայտնել է ընկերության կառավարությունը, վերանորոգման համար մեկուկես ամիս կպահանջվի:  Մոտակա բնակիչների մեծամասնությանը տարհանել են, իսկ ամենահամարձակները ափեզրին մոտ են դիրքավորվել` տարերքի ավերածությունները նկարահանելու նամար:

Անկախ

Գողին գտել են իր պատանդի այտը համբուրելու արդյունքում թողած ԴՆԹ-ի հետքերով

france-kiss-thiefՈսկերչական խանութի կողոպտիչը, որը համբուրել էր իր կապկպված պատանդի այտը, գտնվել է իր թողած ԴՆԹ հետքերի միջոցով:

Փարիզում 20-ամյա գողը հետևել էր ոսկերչական խանութի սեփականատեր 56-ամյա կնոջը և մտել նրա տուն:

Այնուհետև կնոջը կապել էր աթոռին և ինչ-որ հեղուկ լցրել նրա գլխին՝ հայտնելով, որ դա բենզին է և կայրի նրան, եթե կինը չօգնի կողոպտել իր սեփական ոսկերչական խանութը:

Այնուհետև գողերը մտել էին խանութ և թանկարժեք զարդեր ու գումար գողացել, իսկ նրանցից մեկը չորս ժամ շարունակ մնացել կնոջ մոտ: Սակայն, նախքան կնոջը ազատ արձակելը, նա մեծ սխալ էր գործել՝ համբուրելով նրա այտը:

Կինը ազատ արձակվելուց հետո զանգահարել էր ոստիկանություն և ամեն ինչ պատմել՝ ներառյալ համբույրի մասին:

Ոստիկանները ԴՆԹ հետազոտությունից ստացված տվյալներով տղամարդուն գտել էին Ֆրանսիայի հարավում:

Տղամարդը հայտնել էր, որ ինքը պարզապես հսկել է կնոջը և նրան համբուրել է, որպեսզի հանգստացնի նրան: Այժմ նա գտնվում է վերահսկողության տակ, մինչ ոստիկանները փնտրում են նրա մեղսակիցներին:

 Անկախ

Շոտլանդիայում միասեռ ամուսնություններն օրինականացնող օրենք է ընդունվել

simpsons-gay-marriage-372x290Շոտլանդիայում խորհրդարանական մեծամասնությունը պաշտոնապես օրինականացրել է միասեռ ամուսնությունները:

Խորհրդարանականների ճնշող մեծամասնությունը (105, դեմ` 18-ը) միասեռ ամուսնություններն օրինականցնելու կողմ է քվեարկել, որն ուժի մեջ կմտնի արդեն այս տարի: Իրենք պատգամավորները տվյալ օրենքի ընդունումը “պատմական իրադարձություն” են անվանում:

Սակայն, շոտլանդական հասարակայնությունը միանշանակ չի ընդունել նորությունը: Մասնավորապես, կրոնական շատ համայնքներ վստահ են, որ նոր օրենքը կսասանի հասարակության  բարոյական հիմքերը:

Անկախ

Լոնդոնի մետրոպոլիտենի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

o_853236Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում սկսվել է վերջին տարիների ամենախոշոր գործադուլը: Այն կազմակերպել են երկաթուղային ու ծովային տրանսպորտի արհմիությունը, ինչպես նաև` տրանսպորտային աշխատակիցների ասոցիացիան: Բողոքի ակցիան սկսվել է փետրվարի 4-ին,  տեղի ժամանակով 21:00-ին և պետք է, ըստ պլանի, տևի 48 ժամ: Նման գործադուլ էլ պլանավորվել է փետրվարի 11-13-ին: Այդ ժամանակ գնացքները կտեղաշարժվեն մեծ ընդմիջումներով, իսկ որոշ ուղություններով ու կայարաններում սպասարկումը լրիվ կդադարեցվի:

Լոնդոնյան մետրոպոլիտենի գործադուլով արհմիությունները մտադիր են իրենց բողոքն արտահայտել կառավարության` տոմսարկղերը փակելու պլանների դեմ, որի հետևանքով հազարավոր մարդիկ կզրկվեն աշխատանքից:

Լոնդոնի քաղաքապետարանում տոմսարկղերը փակելը բացատրում են վաճառքի ավտոմատացման մակարդակի աճով, ավտոմատ  սարքավորումների թվի ավելացմամբ: 2013-ին տոմսարկղերից գնվել է տոմսերի ընդհանուր քանակի 3%-ը: Շատ լոնդոնցիներ էլ գերադասում են տրանսպորտի միացյալ քարտեր օգտագործել, որոնք լիցքավորում են համացանցով:

Մետրոպոլիտենի աշխատակիցները չեն պատրաստվում հանձնվել:

Գործադուլի նախօրեին Արհմիությունների նախագահ Բոբ Քրոուն հայտնել է.”Քաղաքային իշխանությունները մեզ այլընտրանք չեն թողել: Մենք գիտենք` եթե չգնանք վճռական քայլերի, ապա պարզապես կկորցնենք աշխատանքը”: Ընդ որում, նա նշել է, որ գործադուլ կարող էր և չլինել, եթե քաղաքապետարանում բանակցելու ու կոնստրուկտիվ առաջարկությունների պատրաստակամություն լիներ:

Անկախ

Հաքերները դատական հայց են ներկայացրել Գերմանիայի կառավարության դեմ

անգելա մերկելԵրկուշաբթի օրը Գերմանիայում համակարգչային հաքերների խմբավորումը և մարդու իրավունքների պաշտպանները դատական հայց են ներկայացրել երկրի կառավարության դեմ՝ օտարերկրյա լրտեսներին օժանդակելու վերաբերյալ օրենքը խախտելու համար:

Chaos Computer Club-ը և Մարդու իրավունքների միջազգային լիգան քրեական հայց են ներկայացրել դաշնային դատախազներին՝ բողոքելով, որ կանցլեր Անգելա Մերկելը, նրա կառավարությունը և անվտանգության մարմինները հանդուրժել և նույնիսկ օգնել են ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության անդամներին և Բրիտանիայի կառավարության կապի գրասնեյակներին Գերմանիայի քաղաքացիներին լրտեսելու համար:

Մինչ Գերմանիայի կառավարությունը մտահոգություն է հայտնել հրապարակված որոշ պնդումների վերաբերյալ և փորձում է Միացյալ Նահանգների հետ լրտեսության դեմ համաձայնագիր ստորագրել, ընդդիմադիր պատգամավորները մեղադրել են Մերկելի կառավարությանը՝ Վաշիգտոնի նկատմամբ համապատասխան ճնշում չգործադրելու համար՝ թույլ տալով չարաշահել դիվանագիտական կապերն ու հետախուզական համագործակցությունը:

Անկախ

Հունաստանի արևմուտքում 6-բալանոց երկրաշարժ է եղել

03082307.600030.7840Հունաստանի արևմուտքում այսօր 6,1 բալ ուժգնությամն երկրաշարժ է գրանցվել, հայտնել է երկրաբանության, գեոդեզիայի ու քարտեզագրության ԱՄՆ ծառայությունը: Ամերիկյան սեյսմաբանների տվյալներով, ցնցումներ են գրանցվել  Պատրաս քաղաքից 122 կմ արևմուտք: Երկրաշարժի օջախը 13,7 կմ խորության վրա է գտնվել:

Դեռևս տեղեկություններ հետևանքների մասին չկան:

Անկախ

Զանգվածային ցույց Փարիզում

o_889299Փարիզում  ընտանեկան ավանդական արժեքների պաշտպանների ամենազանգվածային ցույցն է տեղի ունեցել: Ֆրանսիացիները ոչ միայն նույնասեռ ամուսնություններին են դեմ, այլև, ընդհանուր առմամբ, Օլանդի քաղաքականությանը: Օլանդը ոչ ավանդական հարաբերությունների օրինականացումը համարում է իր ամենակարևոր ձեռքբերումը` պետության ղեկավարի պաշտոնում: Սակայն ֆրանսիացիները դրա հետ համաձայն չեն:

Փարիզի փողոցներ է ելել 500 հազար մարդ : Ցուցարարներն Օլանդին մեղադրել են ավանդական ընտանիքի նկատմամբ ֆոբիայում, ինչպես նաև, կարծում են, որ նախագահը թքում է հասարակական կարծիքի վրա: Մինչ ընտրությունները, Օլանդը խոստացել էր օրինականացնել նույնասեռ հարաբերությունները ու, նա իր խոստումը կատարեց: Իսկ հասարակության զգալի մասի մոտ դա զայրույթ է առաջացնում:

“Ոչինչ չի փոխվել: Արդեն մեկ տարի ոչինչ չի փոխվել: Օլանդը չի կամենում լսել մեզ, նա չի կամենում խոսել մեզ հետ:Իսկ ՆԳ նախարարը խոստացել է ամեն բան անել, որ մեր բերանը փակի: Սակայն մենք մեր մասին հայտարարելու իրավունք ունենք: Գոյություն ունի դիմադրության իրավունք”:

Զանգվածային ցույցերը Ֆրանսիայում սկսվել են դեռևս  այն ժամանակ, երբ Օլանդը նոր էր ընտրվել: Նրա ծրագրի անկյունաքարերը դարձան հարկերի կտրուկ բարձրացումն ու ոչ ավանդական միությունների օրինականացումը,ինչպես նաև նրանց երեխա որդեգրելու հնարավորություն տալը: Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցում դա խմորումներ առաջացրեց: Ամեն դեպքեւմ, երկրում, ընտանիքը հասարակական մեծ արժեք է: Իսկ ցուցարարների կարծիքով, օրինական միասեռ ամուսնությունները մարդկության զարգացման մեջ `մեծ  ճեղքվածք են առաջացնում:

“Լսեք,ընտանիքը` տղամարդ, կին, երեխան են.այդպես եղել է սերնդեսերունդ: Ես չեմ կարծում, որ այդ մոդելը կտրուկ փխոելու պատճառ կա: Դա գոյություն է ունեցել այն պահից, երբ երկրի վրա առաջացել են կինն ու տղամարդը”,-ասում է ցուցարարներից մեկը:

Ֆրանսիան ԵՄ անդամ երկրներից 6-րդն է, որտեղ  նույնասեռ ամուսնություններն օրենքով են թույլատրված: Ֆրանսիացիները կատակում են`75%-անոց հարկերի պատճառով երկրից հեռացել են հարուստները, իսկ հիմա մի նոր պատճառ կա արտագաղթի:

Անկախ 

Ջրհեղեղ, խավար, սառցանձրև.տարերքը չի խնայում եվրոպացիներին

o_889308Եվրոպայում տարերքը  շարունակում է մոլեգնել Բալկաններում ու Դանուբի ավազանում: Կիրակի Ավստրիայի ու Սլովենիայի վրա սառցանձրև է տեղացել ու առատ ձյուն: Հարյուրավոր ճանապարհներ ու բնակավայրեր են ծածկվել ձյան բլուրներով: Հոսանքազրկվել է ավելի քան 100 հազար տուն:

Սերբիայի հարավում կոմունալ ծառայությունները չեն հասցնում մաքրել փողոցները. Ոստիկանությունն ու փրկարարները բառի բուն իմաստով,  քանդում, դուրս են բերում խցանումներից վարորդներին:

Իսպանիայի ու Պորտուգալիայի արևմտյան ծայրամասերն ուժգին քամուց ու մեծ ալիքներից են տուժում: Ատլանտյան օվկիանոսի ջրերը հեղեղել են քաղաքների փողոցները: Բասկոնիայի ու Աստուրիայի առափնյա շրջաններում հայտարարվել է փոթորկի նախազգուշացում:

Անկախ 

Թուրքերն ու ադրբեջանցիները բողոքի ցույց են իրականացրել Ստոկհոլմում Հայոց ցեղասպանության հուշարձան կանգնացնելու որոշման դեմ

Թուրքերն ու ադրբեջանցիները բողոքի ցույց են իրականացրել ՍտոկհոլմումՕրերս Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի քաղաքային խորհուրդը քննարկման էր դրել քաղաքի ամենամեծ վարչական շրջանում՝ Բոթչյուրկայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանգնեցման հարցը: Ստոկհոլմի թուրք և ադրբեջանցի բնակչությունը, հավաքվելով թաղապետարանի շենքի դիմաց, բողոքի ցույց է իրականացրել: Թուրքական և ադրբեջանական դրոշները ձեռքին հավաքվածները շվեդերեն պաստառներ են պատրաստել՝ հայտարարելով, որ 1915 թվականի դեպքերը «սուտ» են:
Չնայած ցուցարարների գործադրած ջանքերի՝ քաղաքային խորհուրդը հավանության է արժանացրել հուշարձանի կանգնեցման առաջարկը: Քվեարկությանը մասնակցած 9 կուսակցություններից 8-ը իր ձայնը տվել է նախագծի իրականացման օգտին:
Նշենք, որ 87 հազար 400 բնակչություն ունեցող Բոթչյուրկայում մոտ 10 հազար թուրք է բնակվում:

 Անկախ