Ֆրանսիայի նախագահը Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի նախագահը Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ թուրքական իշխանություններին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը:
«Նման իրադարձությունները հիշելը միշտ ցավալի է, սակայն պետք է»,-ասել է Օլանդը:
Հայտարարությունը Օլանդն արել է Անկարայում՝ Թուրքիա կատարած իր այցելության առաջին օրը: Նշվում է, որ սա վերջին 22 տարվա ընթացքում Ֆրանսիայի նախագահի առաջին այցելությունն էր Թուրքիա:
Շները որոնում են հանգուցյալ պապի արյան հետքերը պարունակող գողացված մասունքը
Իտալիայի Աբրուցո շրջանի Սան Պետրո դելա Իենցա եկեղեցու շրջակայքում տասնյակ ոստիկաններ վարժեցված շների օգնությամբ փնտրում են հանգուցյալ պապ Հովհաննես Պողոս II-ի արյան հետքերը պարունակող գողացված մասունքը:
Ոստիկանության տեղեկություններով՝ մասունքը, հասարակ մի խաչի հետ գողացվել է շաբաթ օրը գիշերը փոքրիկ, քարե եկեղեցուց:
Լ’Ակվիլա քաղաքի մոտակայքում գտնվող եկեղեցին հարազատ վայր էր պապ Հովհաննես Պողոս II-ի համար, որը իր պապ լինելու ընթացքում այստեղ այցելել է ավելի քան 100 անգամ: Այժմ այս տարածքը դարձել է մարդկանց ուխտագնացության վայր:
Մասունքը իրենից ներկայացնում է Սուրբ Պետրոսի հրապարակում 1980թ-ին պապի վրա մահափորձ կատարելու ժամանակ նրա արյան հետքերը պարունակող կտոր, այն նմանատիպ երեք մասունքներից մեկն է: Մասունքը 2011թ-ին Լ’Ակվիլային նվիրել է պապի անձնական քարտուղարը՝ այս շրջանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո:
Այս մասունքի նման առարկաները, որոնք հատուկ խորհրդանշական արժեք ունեն, սովորաբար գողացվելուց հետո վաճառվում են կրոնական առարկաների ծաղկող առևտրի շրջանակներում:
Դեպքի կապակցությամբ քրեական հետաքննություն է սկսվել:
Վատիկանը հայտարարել է, որ Հովհաննես Պողոս II պապը և Հովհաննես XXIII պապը ապրիլի 27-ին կդասվեն սրբերի շարքը: Նախատեսվում է, որ միլիոնավոր հավատացյալներ կայցելեն Հռոմ արարողությանը մասնակցելու համար:
Ցրտահարությունից Լեհաստանում 11 մարդ է մահացել
Արևմտյան Եվրոպայում ձյան առատ տեղումներ են ու սառնամանիք, որի հետևանքով Լեհաստանում արդեն 11 մարդ է մահացել. իշխանությունների տվյալներով, զոհվածներն անօթևաններ են եղել: Հիմա շտապ կարգով նրանց համար կազմակերպվում են կացարաններ ու անվճար տաք սնունդ ապաովում:
Ռումինիայում առաջին անգամ վտանգի կարմիր աստիճան է հայտարարվել: Բուխարեստում քամու արագությունը հասնում է 80 կմ/ժամի: Առատ ձյան պատճառով փակ են Դանուբի վրայով ձգվող Ռումինիան Բուլղարիայի հետ կապող ավտոճանապարհները:
Բուլղարիայում եղանակի պատճառով ավտոտերերը դժվարանում են ձյան բլուրների տակ գտնել իրենց մեքենաները:
Իսպանիայի արքայազնի ինքնաթիռի շարժիչը թռիչքի ընթացքում շարքից դուրս է եկել
Իսպանիայի արքայազն Ֆելիպե Աստուրիացու ինքնաթիռը հարկադիր վայէջք է կատարել Դոմինիկյան հանրապետությունում` տվիչների անսարքության ու շարժիչներից մեկում յուղի արտահոսքի պատճառով:
Անսարքությունները վերացնելուց հետո, ինքնաթիռը` արքայազնի հետ շարունակել է թռիչքը դեպի Հոնդուրաս: Դոմինիկյան հանրապետությունում,արքայազն ֆելիպեն 3 ժամ է անցկացրել:
Իսպանական գահաժառանգը Հոնդուրաս է հրավիրվել նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսի երդման արարողությանը մասնակցելու:
Ի դեպ, անցած տարվա աշնանն արքայազնի ինքնաթիռի հետ նման խնդիրներ էլի են արդեն եղել:
Մեծ Բրիտանիան էլեկտրոնային սիգարետներն արգելող օրենք է պատրաստում
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մի օրենք, որով կարգելվի էլեկտրոնային սիգարետների վաճառքն անչափահասներին, հայտնում են ԶԼՄ-ները:
Օրենքի նախագիծը պլանավորվում է խորհրդարան մտցնել հաջորդ շաբաթ: Նոր կանոնները նախատեսում են նաև պատասխանատվության ենթարկել այն հասուն մարդկանց, ովքեր դեռահասների համար ծխախոտ կամ էլեկտրոնային սիգարետ կգնեն: Նվազագույն տուգանքը 50 ֆունտ է (82 դոլար): Առողջապահության պետնախարար Ջեյն Էլիսոնը նշել է, որ այդ միջոցառումները “կոչված են երեխաներին վտանգից պաշտպանելու”: Էլեկտրոնային սիգարետները ոչ թե թութուն են պարունակում, այլ` հեղուկ նիկոտին` մաքուր վիճակում:
Էլեկտրոնային սիգարետները երկրում մեծ տարածում են գտնում , իբր որպես “ավելի անվտանգ միջոց” և նույնիսկ որպես վտանգավոր սովորույթից ազատելու միջոց: Սակայն մասնագեները վախենում են, որ սպառողների մոտ ժամանակի ընթացքում առաջանում է նիկոտինի նկատմամբ հակում:
Ներկայում Մեծ Բրիտանիայում էլեկտրոնային սիգարետներ օգտագործողների թիվը 1,3 մլն է:
Ամենայն հավանականությամբ, օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն, , այս աշնանը:
Օլանդը հայտարարել է, որ բաժանվում է Վալերի Տրիերվեյլերից
Ֆրանսուա Օլանդն այնուամենայնիվ, հայտարարել է, որ բաժանվում է իր քաղաքացիական կնոջից` Վալերի Տրիերվեյլերից: Ավելի վաղ, Ելիսեյան պալատից հերքում էին նման շշուկները, սակայն, Ֆրանս Պրես գործակալությունը հայտնում է, որ Հինգերորդ Հանրապետության նախագահն, այնուամենայնիվ, այդ թեմայով մեկնաբանություն արել է.”Տեղեկացնում եմ, որ վերջ եմ դրել Վալերի Տրիերվեյլերի հետ համատեղ կյանքին”,ասել է նախագահը:
Ֆրանսիացի լրագրողների տվյալներով, նախագահի ընկերուհին այդպես էլ չկարողացավ դավաճանությանը դիմանալ: Իսկ օրերս, նույնիսկ տեղեկություն տարածվեց, որ նա կատաղության պահին կոտրել է 3 մլն դոլար արժողությամբ հին սկահակը, ինչն էլ իր հերթին` Օլանդի մոտ կատաղության նոպա է առաջացրել:
Խորտակվող նավից փրկվածները քննադատել են Հունաստանի իշխանություններին
Երեք աֆղանցիները, որոնք փրկվել էին ներգաղթյալների խորտակվող նավից, հայտնել են, թե ինչպես էին Հունաստանի իշխանությունները փորձում բռնի ուժով նրանց հետ ուղարկել Թուրքիա:
Շաբաթ օրը նրանք իրենց հայտարարության մեջ նշել էին, որ իրենց նավը հետ ուղարկելու փորձերի հետևանքով դրա մեջ սկսել էր ջուր լցվել, իսկ ափամերձ հատվածի փրկարարները ոչինչ չեն ձեռնարկել ծովը ընկած մարդկանց՝ հիմնականում կանայք և երեխաներ, փրկելու համար՝ ավելին նրանք հարվածում էին այն ներգաղթյալներին, որոնք փորձում էին փրկել նրանց:
Նրանք ավելացրել են, որ փրկվածները երբեք իշխանություններին շնորհակալագիր չեն հղել իրենց օգնելու համար, ինչը հակասում է Հունաստանի պաշտոնյաների հայտարարություններին: Նավի խորտակվելու հետևանքով 12 մարդ էր զոհվել:
Ժնևում սկսվել են բանակցություններ Սիրիայի հարցով
Ժնևում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակում պաշտոնական Դամասկոսի և սիրիական ընդդիմության միջև բանակցություններ են սկսվել: Չնայած պատվիրակությունները նույն սենյակում են գտնվում, այնուհանդերձ նրանք ուղիղ կերպով իրար հետ չեն շփվում: Միջնորդի պարտականությունը իր վրա է վերցրել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց ալ Ահդար ալ Իբրահիմը: Վերջինս երեկ, առանձին խոսակցություն ունենալով պատվիրակությունների հետ, հայտարարել էր, որ կողմերը կհանդիպեն դեմ առ դեմ:
Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ օրվա բանակցությունների գլխավոր թեման դառնալու է հումանիտար օգնության միջանցքների բացման, բռնության դադարեցման և Սիրիայի անցումային կառավարության ձևավորման հարցը: Ավելի վաղ ալ Իբրահիմը հայտարարել էր, որ բանակցությունների նպատակը Սիրիան փրկելն է:
“Լյուբով-Օռլովան” սպառնում է Բրիտանիային.վարակված ուրվական-նավն անկառավարելի է
Բրիտանական ԶԼՄ-ներում այս օրերին ակտիվ քննարկվում է “Լյուբով Օռլովա” նավի ճակատագիրը: Արդեն մեկ տարի է, ինչ նավն առանց անձնակազմի նավարկում է բաց ծովում: Խոսակցությունների ու պարբերականների հրապարակումների համաձայն, ուրվական-նավը շարժվում է Միացյալ Թագավորության ուղղությամբ:
Հին աշխարհը սարսափած է.”խորհրդային դերասանուհու անունով կոչված նավում, ըստ ԶԼՄ-ների, ոչ ոք ու հսկայական, վարակված ու բազմաթիվ առնետներից բացի ուրիշ ոչինչ չկա: Որպեսզի առնետները գոյատևեն` ստիպված իրար են կերել: Այս պատմության մեջ ինչն է ճիշտ, ինչը` ոչ, պարզ չէ:
“Լյուբով Օռլովա” նավ իրականում գոյություն ունի: Դա 100 մ-անոց զբոսաշրջային նավ է` հաշվարկված 300 մարդու համար: Այն ջուրն է իջեցվել 70-ականների կեսին: Մինչև 1999 թ լայները Հեռավորարևելյան նավագնացության կազմում էր, հետո վաճառեցին մալթական ընկերությանը: 2010-ին նավը կալանքի տակ վերցվեց պարտքերի պատճառով, ու 2 տարի կանգնեց կանադական Սենթ Ջոնս նավահանգստում: Տորոնտոյից մի գործարար գնեց այն գրեթե կոպեկներով` մոտ 250 հազար դոլարով ու որոշեց վաճառել որպես մետաղի ջարդոն: Ու երբ նավը քարշակով դուրս բերվեց օվկիանոս` փոթորիկ սկսվեց: Ճոպանները կտրվեցին ու “Օռլովան” ուղևորվեց բաց նավարկության: Վերջին անգամ ռադարների էկրանին նավը երևացել է 2013-ի փետրվարին, Իռլանդիայի մոտ: Փորձագետները ենթադրում էին, որ Մեծ Բրիտանիայի փոթորիկներից հետո այն ափ կնետվի:
Իսկ ով գիտի, թե ինչպես է կառուցվել նավը, համոզված է` մինչև հիմա այն նավարկում է, ու վերացնել այն, կամ խորտակել կարող է միայն թնդանոթը;
Իսկ բնակիչներին սարսափեցնում է համաճարակը, որ կարող է տարածվել, եթե նավի առնետները ափ դուրս գան: Դրա փոխարեն, ռուս փորձագետները վստահ են, վախենալ պետք է ոչ թե առնետներից, այլ անկառավարելի լայներից: Մեկ տարի առաջ նման վթարից հազիվ խուսափեց կանադական նավթահան պլատֆորմը:
“Թռչող հոլանդացու” մասին վերջին տեղեկությունները նավի անձնական կայքում են. նավն իր էջն ունի Facebook և ըքաունթը` Twitte-ում: Ընթացիկ կարգավիճակն է`”Ես միայնակ նավ եմ ու տուն եմ ուզում գնալ”: Համացանցում քննարկում են, թե ինչ կարելի է անել, եթե , այնուամենայնիվ այն գտնվի: Տարբերակների մեջ` նավում նոր լողացող պետություն ստեղծելն է: Շաեորն էլ կարծում են, որ նավը որպես մետաղի ջարդոն շուրջ մեկ մլն դոլարի եկամուտ կբերի: Ուրվական նավի որս է սկսվել: Նավաստիներն ու էքստրիմի սիրահարները զինվում են առնետի դեմ թույնով ու մեկնում գեղեցիկ` “Լյուբով” անունով երկաթյա Էլդորադոն որոնելու:
Օլանդի կատաղած կինը 3 մլն եվրո արժողությամբ սկահակ է փշրել
Ֆրանսիայի նախագահի քաղաքացիական կինն ավարտել է իր վերականգնողական կուրսն ու պատրաստվում է հեռանալ Ելիսեյան պալատից` ոչ երկար ժամանակով. Մումբայ կատարելիք երկշաբաթյա այցի ժամանակ նա պետք է քաղցի դեմ պայքարի մարդասիրական ծրագիրը ներկայացնի:
Իսկ պարբերականները շարունակում են փորփրել զույգի հարաբերություններն ու յուղ լցնել առանց այդ էլ բորբոքված կրակին: Տեղեկություն կա, որ կատաղության ժամանակ Վալերին ջարդուփշուր է արել հախճապակուց անտիկ սկահակը, որի արժեքը 3 մլն եվրո է ու դրա համար սպասավորը նրան “Ռոտվեյլեր “ մականունն է կնքել:
Այժմ մասսայականություն են վայելում թե նախագահը, թե նրա սաղավարտը: Ի դեպ, այն արտադրող ընկերությունը չի հասցնում իր շահույթը հաշվել: Բոլոր սիրահարների օրը սև “Դոքսթեր ա-լյա Օլանդը” ամենայն հավանականությամբ, կդառնա տղամարդկանց համար գլխավոր նվերը Փարիզում:
Վալերի Տրիերվեյլերը մեկնում է Մումբայ
Վալերի Տրիերվեյլերի` առաջին տիկնոջ կարգավիճակը կորոշվի մինչ նրա` Հնդկաստան մեկնելը, որը տեղի կունենա առաջիկա կիրակի: Ներկայում այդ հարցն ակտիվ քննարկվում է:
“Ինտերֆաքսը” նշում է, որ Տրիերվեյլերի ու Օլանդի հարաբերություններում անորոշության պատճառով չէ, որ Վալերին Մումբայ է մեկնելու, քանի որ առաջին տիկինը հայտարարել է, որ այդ մարդասիրական վոյաժն “իր սրտին մոտ է”:
Ի սկզբանե տեղեկություն կար, որ նրանց հարաբերություններում պարզություն կմտնի մինչև փետրվարի 11-ը` այդ օրն է նշանակված Օլանդի ուղևորությունը ԱՄՆ, որին պետք է մասնակցեր նաև առաջին տիկինը:
Նախագահին ապաշխարել է հարկավոր
Ֆրանսիա պետության սիրառատ նախագահը, որի անձնական կյանքը համաքաղաքացիների սուր քննադատությանն է արժանանում, որոշել է մի քիչ վերականգնվել ու հանդիպել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին:
Փորձագետների կանխատեսումներով, այդ հանդիպման ժամանակ, Վատիկանի առաջնորդը պատրաստվում է սոցիալիստ Օլանդին համոզել աբորտի մասին Ֆրանսիայի օրենքում փոփոխություն մտցնելու անհրաժեշտությունը: Ֆրանցիսկոսը կպնդի նաև, որ պետք չէ օրինականացնել էվթանազիան: Ընդ որում, Պապը, ամենայն հավանականությամբ, չի մեղադրի Օլանդին միասեռ ամուսնությունների օրինականացման համար,քանի որ ավելի վաղ Ֆրանցիոկսոսը հայտարարել էր, որ համասեռականներին մեղադրելու ոչ մի իրավունք չունի:
Եթե 59-ամյա Օլանդի հանդիպումը պոնտիֆիկոսի հետ արդյունավետ լինի, ապա Օլանդը իր քաղաքականությունից ու վարքից դժգոհ ֆրանսիական կաթոլիկների աջակցությունը ստանալու շանս կունենա:
Նրա քաղաքացիական կինը` Վալերի Թրիերվեյլերը ներկա չի լինի այդ հանդիպմանը:
Ուկրաինայում ցուցարարները գրավել են կառավարության շենքերը
Ուրբաթ օրը Ուկրաինայի մայրաքաղաքում ցուցարարները գրավել են կառավարության շենքերից մեկը, իսկ երկրի արևմտյան հատվածում նրանք իրենց ղեկավարման տակ են վերցրել մի քանի կառավարիչների գրասենյակներ՝ այդ կերպ մեծացնելով ճնշումը կառավարության վրա:
Նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպելուց հետո՝ ընդդիմության առաջնորդները ցուցարարներին հայտնել են, որ նախագահը խոստացել է ազատ արձակել ձերբակալվածներին և կասեցնել հետագա ձերբակալությունները: Նրանք ցուցարարներին խնդրել էին հրադադար պահպանել:
Հրադադարը պահպանվել էր, սակայն ուրբաթ առավոտյան ցուցարարները առանց դիմադրության ներխուժել էին գյուղատնտեսության նախարարության շենք:
Ցուցարարները նախարարության աշխատակիցներին թույլատրել են վերցնել իրենց իրերը, սակայն թույլ չեն տվել շենքում աշխատել:
Հինգշաբթի օրը մի շարք արևմտյան շրջաններում ցուցարարները գրավել են նաև կառավարիչների գրասենյակները:
Լվովում, ակտիվիստները գրավելով շրջանային կառավարչի գրասենյակը, ստիպել են նրան հրաժարականի նամակ ստորագրել և չեն թույլատրել աշխատակիցներին մտնել շենք:
Յանուկովիչը հաջորդ շաբաթ խորհրդարանի արտակարգ նիստ է հրավիրել՝ իրավիճակը քննարկելու համար:
Ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն հինգշաբթի օրը հայտարարել է, որ ոստիկանությունը գործողություններ չի ձեռնարկի Ազատության հրապարակում՝ Մայդանում գտնվող ցուցարարների ճամբարի դեմ՝ կոչ անելով ոստիկանությանը չարձագանքել սադրանքներին:
Բրիտանական խանութները “գեր” մանեկեններ են գնում
Երեխաների գիրությունն այնքան տարածված խնդիր է Բրիտանիայում, որ խանութի տերերը սկսել են պատվիրել հատուկ մանեկեններ, որոնք գեր փոքրիկների տեսք ունեն: Արտադրողներն ասում են, որ օրավուր նման պատվերները շատանում են:
Սովորական, 7-8 տարեկան երեխաների հագուստի ցուցադրության համար պատրաստվող մանեկեններն ունեն 1,2 բարձրություն, կրծքի շրագիծը 66 սմ է, գոտկատեղինը` 60 սմ: վերջին շրջանում տվյալ խմբի երեխաների չափսերը փոփոխվել են առնվազն 20%-ով: Չաղլիկ մանեկենների պատվերն էլ ավելացել է տարեկան 300%-ով:
Փորձագետները հաստատում են այն տխուր փաստը, որ պատանի բրիտանացիների 20%-ը տառապում է գիրությունով: Սննդաբանների խոսքով, նման ցուցանիշները կարող են հանգեցնել հիվանդների կյանքի տևողության կրճատման` առնվազն 10 տարով: Ներկայում, Բրիտանիան մանուկների գիրությամբ Արևմտյան Եվրոպայում առաջին տեղում է:
Իտալական մաֆիան պլանավորել էր պայթեցնել Պիզայի աշտարակը
Սիցիլական մաֆիան դեռևս 1990-ականներին էր պլանավորել պայթեցնել Պիզայի աշտարակը: Դրա մասին դատարանում պատմել է նախկին գանգստերը, որը հետաքննության հետ համաձայնել է համագործակցել:
Ջոակինո Լա Բարբերայի խոսքով, “Կոզա Նոստրան” դեռևս 1992-ին է պլանավորել ահաբեկչություն իրականացնել:
Նրա հանգուցյալ բոսս Նինո Ջոեն հայտնել է իրեն.”Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե մի օր Իտալիան արթնանա ու հայտնաբերի, որ Պիզայի աշտարակն այլևս գոյություն չունի”: Մաֆիոզները ենթադրում էին, որ Պիզայի պայթեցումը իշխանությանը շոկային վիճակի մեջ կգցի ու կստիպի զիջումների գնալ:
Որպես այլ թիրախներ դիտարկվել են նաև Սբ Հովհաննես Մկրտչի տաճարը` Լաթերանյան բլրի վրա ու Սան-Ջորջո-ին-Վելաբրոն` Հռոմում, ինչպես նաև Ֆլորենցիայում գտնվող գյուղատնտեսական ակադեմիայի շենքը: Պատմամշկութային հուշարձանների պայթեցման համար պատրաստվել է պայթուցիչ սարք: Օպերացիան չի կայացել մաֆիայի պարագլուխներից մի քանիսի ձերբակալության պատճառով:
Լա Բարբերան վկայել է “Կոզա Նոստրայի” ու իտալացի քաղաքական գործիչների համագործակցության մասին: Դատը տեղի է ունենում Պալերմոյում: Նախկին նախարարներն ու բարձրաստիճան ոստիկանները մեղադրվում են 1990-ականներին մի շարք ահաբեկչություններ կանխելու նպատակով սիցիլական մաֆիայի հետ գործարքի մեջ:
Ադրբեջանը բողոքի նոտա է ներկայացրել Իսպանիային
Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հանձնել երկրի արտգործնախարարությանը՝ Մադրիդում զբոսաշրջային ցուցահանդեսին Լեռնային Ղարաբաղի մասին ստենդ տեղադրելու համար։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլման Աբդուլլաևը հայտարարել է, թե նման “պրովոկացիոն” քայլերը խոչընդոտում են Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։
«Ադրբեջանական կողմը շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ նման սադրանքները կանխելու համար»,-հայտարարել է նա։
Թանգարանից գողացել են Բրյուսելի քաղաքապետի վարտիքը
Բրյուսելյան բարին կից սպիտակեղենի թանգարանից կիրակի գողացել են գործող քաղաքապետ Իվան Մայերի վարտիքը: Ով է գողությունն արել, դեռ չեն պարզել:
De Dolle Mol բարի տեր անարխիստ և կինոռեժիսոր Ժան Բիկուան նշել է, որ միշտ էլ վարտիքների թանգարանը զվարճալի է համարել ու գողերի համար` անհետաքրքիր:”Հիմա, փաստորեն, ես պետք է տեսահսկման խցիկներ տեղադրե՞մ, ինչ է”,- ասել է նա: Իսկ քաղաքապետը իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններ չի արել:
Բիկուան հույս ունի, որ քաղաքապետի մակագրությամբ ցուցանմուշը կվերադարձվի թանգարան: Նա հայտարարել է, որ գողերին գարեջուր կհյուրասիրի, եթե նրանք, այնուամենայնիվ, որոշեն գողոնը վերադարձնեն: Իսկ Expatica հրատարակությունը չի բացառում, որ քաղաքապետը նոր վարտիք կնվիրի թանգարանին:
Թանգարանի կարգախոսն է`”Սպիտակեղենով բոլորը հավասար են: Ցուցադրությանը, որը միայն ցերեկվա ժամերին է բաց, կարելի է տեսնել Բրյուսելի իշխանությունների ներկայացուցիչների սպիտակեղենը: Թե ինչպես են ցուցանմուշները հայտնվում թանգարանում` չի նշվում:
Առանց մատների ծնված կինը հազարավոր դոլար արժողությամբ նուրբ զարդեր է պատրաստում, լուսանկարներ
Տաղանդավոր ոսկերիչը հազարավոր դոլար արժողությամբ բարդ զարդեր է պատրաստում՝ չնայած ծնվել է առանց մատների:
48-ամյա Անեթ Գաբեդին Սոմերսեթի Ֆրոմ քաղաքում գտնվող իր արհեստանոցում ադամանդներով, օպալով և այլ թանկարժեք քարերով զարդարված նուրբ մատանիներ, ականջօղեր և թևնոցներ է պատրաստում:
Կինը որևէ հատուկ գործիք չի օգտագործում իր աշխատանքները ստեղծելու համար և զարմանում է, թե ինչպես են մատներ ունեցող մարդիկ կարողանում դա անել:
Գաբեդին հայտնում է, որ իր ընտանիքը միշտ քաջալերել է իրեն, և ինքը ոսկերչություն սովորել է դպրոցում, այնուհետև քոլեջում՝ նախքան Լոնդոնի Hatton Garden-ի ոսկերչական մասնագետների մոտ ուսուցանել:
Նա Սոմերսեթ տեղափոխվել է 24 տարի առաջ և համարվում է Բրիտանիայի լավագույն արհեստավորներից և օպալի մասնագետներից մեկը:
Նրա պատրաստած ամենաթանկարժեք զարդը 25,000 ֆունտ արժողությամբ, 18 կարատ դեղին և սպիտակ ոսկուց պատրաստված, օպալով և ադամանդով զարդարված վզնոցն է, որը նա պատրաստել է իր համար՝ առևտրի մեջ գտնվելու 21-ամյակի կապակցությամբ:
Դեսպան Կիրակոսյանը մասնակցեց դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավար կազմի համար ընդունելությանը
Հունվարի 20-ին Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերը Հոֆբուրգի իր նստավայրում ընդունեց Ավստրիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավար կազմին և ներկաների առաջ հանդես եկավ ուղերձով:
Ընդունելության շրջանակներում Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանի հետ տեղի ունեցած կարճատև զրույցի ընթացքում Նախագահ Ֆիշերը նախ իր ողջույնները փոխանցեց Հայաստանի իր պաշտոնակցին, որից հետո կողմերն անդրադարձան 2014թ. հունիսին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի Ավստրիա կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական ընթացքին:
Լավագույն սիրեկաններն ու սիրուհիները
«Men’s Health» ամսագիրը հրապարակել է լավագույն սիրեկան-սիրուհիների թեկնածու-երկրների նորացված ցուցակը` բացարձակ առաջատար ճանաչելով Իտալիայի կրքոտ բնակչությանը:
Հրատարակության անցկացրած հարցումը ցույց տվեց, որ իտալացի կանայք ու տղամարդիկ լրիվ բավարարված են իրենց սեքսուալ կյանքով: Ընդ որում, յուրաքանչյուր 3-րդ իտալացի կարծում է, որ նորմալ սեքսը չպիտի 10 րոպեից ավելի տևի:
Համեմատության համար` սեքսուալ տխուր կյանքով են ապրում շոտլանդացիները, որոնցից յուրաքանչյուր 10-րդը գտնում է, որ սեռական ակտը պետք է 2 րոպե տևի: Անգլիայում իրենց սեռական կյանքից գոհ է հարցվածների 54%-ը:
Հարցմանը մասնակցել են Իտալիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի ու Իռլանդիայի բնակիչները: