Բռնարար զինվորի քանդակի հեղինակին դատելու են

imagesԳդանսկի Գեղեցիկ արվեստների ակադեմիայի ուսանողին, որը մեկ ամիս առաջ քաղաքի կենտրոնում էր տեղադրել ատրճանակի սպառնալիքով հղի կնոջը բռնաբարող խորհրդային զինվորի քանդակը, մեղադրանք է ներկայացվել:

Եժի Բոգդան Շումչիկին կդատեն “ անպարկեշտ հնարքի” համար: Գդանսկի ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ 26-ամյա ուսանողին սպառնում է  ազատազրկում, տեղաշարժի սահմանափակում, տուգանք (1,5 հազարից զլոտի` մոտ 500 դոլար) կամ էլ  պարսավանք:

Մեկուկես տոննա կշռող քանդակը, որը նա անվանվել է “Komm, Frau” (Մոտեցիր, կին”), Շումչիկը տեղադրել է Գդանսկի կենտրոնում, հոկտեմբերի 12-ին, գիշերը,  քաղաքի կենտրոնական փողոցում գտնվող Հաղթանակի պուրակում, խորհրդային զինվորների հուշարձանի կողքին:

Այն մի քանի ժամ այդտեղ մնաց, ապա, վրդովված բնակիչների ոստիկանությանը ահազանգելուց հետո, իրավապահ մարմինները հեռացրին սկանդալային արձանը:

Կանադայում բացահայտվել է մանկական պոռնոարտադրության մեծ ցանց

i (1)Կանադայում բացահայտվել է ողջ աշխարհում տարածված մանկական պոռնո տարածող ցանց: Ավելի քան 3 տարի տևած հետաքննության ընթացքում հաջողվել է հայտնաբերել  պոռնո կայքը կազմակերպողներին: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է  ավելի քան 300 մարդ:

Դրա շնորհիվ էլ ազատագրվել է շուրջ 400 երեխա, որոնք ներգրավված են եղել պոռնոնկարահանումներում: Տեղեկություն կա, որ այդ տեսանյութերը տարածվել են աշխարհի 94 երկրներում:

Ցանցի ղեկավարությունը գործել է Տորոնտոյից, իսկ հիմնական սպառողները եղել են Գերմանիան, Ռումինիան ու Ուկրաինան:

Արքայազն Ուիլյամն ու դքսուհի Քեյթը դարձել են թոշակառուներ

o_849528Նոյեմբերի 14-ին արքայազն Չարլզի 65 տարին լրացավ: Նա իրեն գերազանց է զգում, չնայած վստահ չէ, որ պատրաստ է իր տիտղոսին հատուկ պարտականությունները կատարելուն:

Voucher Codes Pro-ի դիզայներներին հետաքրքրեց, թե այդ տարիքում ինչ տեսք կունենան արքայազն Ուիլյամն ու Հարին, ինչպես նաև` դքսուհի Քեյթը:

o_849527Եթե դիզայներների կանխատեսումներն իրականանան, ապա թոշակի տարիքում Հարին եղած մազերը գրեթե չի կորցնի, իսկ այ նրա ավագ եղբայրը պետք է լուրջ մի բան ձեռնարկի, քանի որ լրիվ ճաղատանալու է: Ինչ վերաբերում է Քեյթին, ապա նրա մազերը մոխրապողպատագույն երանգ կստանան: Բայց դիզայներները կարծում  են, որ թագավորական ընտանիքի բոլոր անդամներն էլ լավ կպահպանվեն: Ի դեպ, Voucher Codes Pro բրիտանական միապետներին հարգանքով է վերաբերվում:

o_842554Դեռ շատ ժամանակ կա, որ Ուիլյամը, Հարին ու Քեյթը թոշակի տարիքի հասնեն: Այդ եռյակից ամենասկանդալայինը Հարին է, որը նույնպես որոշել է ամուսնանալ:

444 կիլոգրամանոց մարդը կարողացել է նիհարել 300 կիլոգրամով

444 կիլոգրամանոց մարդԱնգլիայում բնակվող 444 կիլոգրամ քաշ ունեցող 51-ամյա Փոլ Մեսոնին երկու տարվա ընթացքում դիետաների և վիրահատության միջոցով հաջողվել է ազատվել ուղիղ 300 կիլոգրամ քաշից: Փոլը պատրաստվում է ևս մեկ վիրահատության ենթարկվել և ազատվելով ավելորդ մաշկից շարունակել ապրել առողջ կյանքով: Մի ժամանակ աշխարհի ամենագեր մարդը ամեն օր մոտ 20 հազար կալորիա էր սպառում, սակայն երկու վիրահատությունից հետո վիճակը կտրուկ փոխվել է: Այժմ չափազանց գեր մարդը սպասում է, մինչև իր քաշը կդառնա անփոփոխ, որպեսզի ևս մեկ բժշկական միջամտության դիմի:
«Հաբերլերը» գրում է, որ նման փորձությունների ենթարկված Փոլը որոշել է իր վերապրածը վերածել գրքի՝ խորհուրդներ տալով սննդակարգի խանգարում ունեցող մարդկանց: Նիհարելուց հետո Փոլի կյանքը դրականորեն փոխվել է, այժմ նա նույնիսկ ընկերուհի ունի: Աղջիկը սիրահարվել է Փոլին՝ դիտելով նրա մասին պատմող տեսաֆիլմը: Նոր կյանք սկսած Փոլը նպատակ ունի ավելի նիհարելու՝ հասնելով 100 կիլոգրամից քիչ քաշի:

Հունգարիայի մայրաքաղաքում անտուն մարդկանց մուտքը հանրային վայրեր արգելվել է

Հունգարիա,Բուդապեշտ,անտունԲուդապեշտի քաղաքային խորհուրդը արգելել է անտուն  մարդկանց մուտքը քաղաքի բազմաթիվ հանրային վայրեր՝ ներառյալ խաղահրապարակները, երկաթուղու կայարանները, գերեզմանատները, ինչպես նաև Հունգարիայի մայրաքաղաքի ամենամեծ զբոսայգին:

Այս որոշումը կյանքի է կոչվել մարտին ընդունված սահմանադրական փոփոխությունների միջոցով, որը թույլատրում է քաղաքապետարաններին անվտանգության, առողջության և այլ նկատառումներից ելնելով արգելել անտուն մարդկանց մուտքը հանրային վայրեր: Նախկինում նման մի օրենք Հունգարիայի գերագույն դատարանը հակասահմանադրական էր ճանաչվել:

Հինգշաբթի ընդունված հրամանագիրը թույլատրում է չսահմանված վայրերում բնակվող անտուն մարդկանց տուգանել: Այս որոշմանը իրենց աջակցությունն էին հայտնել երկիրը ղեկավարող Ֆիդես կուսակցության, նրա Քրիստոնյա դեմոկրատ դաշնակից և ծայրահեղ աջակողմյան Յոբիկ կուսակցության խորհրդի անդամները: Երկու ձախակողմյան կուսակցությունները դեմ էին քվեարկել:

«Քաղաքը բոլորի համար» անտուն մարդկանց իրավունքների պաշտպան խմբավորումը ցույց էր կազմակերպել և մի քանի ժամով հետաձգել քաղաքային խորհրդի նիստը:

 

Փոլ Մակարտնին Վլադիմիր Պուտինին նամակ է հղել՝ կոչ անելով ազատել Greenpeace-ի ցուցարարներին

Պոլ ՄակարտիՓոլ Մակարտնին անձնական նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահին՝ նրան կոչ անելով ազատել Greenpeace-ի ակտիվիստներին, որոնք ձերբակալվել էին Հյուսիսային Բևեռում փորման աշխատաքներ իրականացնելու դեմ ցույց կազմակերպելու համար:

Նախկին Բիթլը Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ 28 ցուցարարները և երկու լրագրողները պետք է իրենց ընտանիքներ վերադառնան:

Այսպես կոչվող Արկտիկա 30-ին, որոնց այս շաբաթ Մուրմանսկից տեղափոխել էին Սանկտ Պետերբուրգ, խուլիգանության համար պատիժ է սպառնում:

Առավոտյան Tweeter կայքում այս նամակը հրապարակելուց հետո՝ նա նշել էր, որ ռուսական կողմի պատասխանի մեջ նշված է, որ համաշխարհային լրատվամիջոցները ինչպես հարկն է չեն ներկայացնում ստեղծված իրադրությունը:

Փոլը դրան ի պատասխան հույս էր հայտնել, որ այս մեծ թյուրիմածությունը կհարթվի և բողոքի ակցիա կազմակերպողները կկարողանան Սուրբ ծնունդը իրենց ընտանիքների հետ անցկացնել՝ ավելացնելով, որ իրենք հույսով սպասում են:

Նամակի մեջ նշված էր նաև, որ չնայած ինքը հասկանում է, որ Ռուսաստանի դատական համակարգը և Ռուսաստանի նախագահը միանգամայն առանձին են գործում՝ այնուամենայնիվ տասնյակ երկրների միլիոնավոր մարդիկ երախտապարտ կլինեն Վլադիմիր Պուտինին այս գործընթացում միջամտելու համար:

Հոկտեմբերի 14-ին գրված նամակում ավելացվում է, որ Greenpeace-ը խաղաղ գործունեություն է ծավալում և այն հիմնականում չի գործում Ռուսաստանի դեմ:

Greenpeace-ը հայտնել է, որ ավելի քան երկու միլիոն մարդ նամակներ են ուղարկել՝ կոչ անելով ազատել Արկտիկա 30-ին:

 

Նախագահի վարկանիշը շարունակում է ընկնել

ol3001384419566Սոցիալիստ նախագահի վարկանիշը, որը չի կատարել նախընտրական շատ խոստումներ, ընկել է մեկ ամսում 6%-ով: Հիմա նախագահ Օլանդի քաղաքականությունը պատրաստ է պաշտպանել ֆրանսիացիների միայն 15%-ը:

Նրա քաղաքական գծից ու գործունեությունից գոհ է համապատասխան հարցման մասնակիցների 3%-ը:  Իսկ ոչ այնքան գոհ քաղաքացիների թիվը կազմում է 12%:

Հարցվածների 66%-ը հայտարարել է, որ Օլանդի քաղաքականությունն իրենց վրա վատ կամ չափազանց վատ տպավորություն է թողել: Իսկ 9%-ը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններ անելուց: Ֆրանսիացիների դժգոհության հիմնական պատճառներից են հիմնարկների փակման հետևանքով գործազրկությունը, հարկերի բարձրացումն ու պետության տնտեսական զարգացման թուլացումը:

ԳԴՀ-ի նախկին նախագահին կդատեն 719 եվրո կաշառքի համար

o_848815Գերմանիայում նոյեմբերի 14-ին կսկսվի ԳԴՀ նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի դեմ դատը.նա մեղադրվում է  իր ծառայողական դիրքն անձնական շահ ստանալու համար օգտագործելու մեջ: Խոսքը  2008-ին դեռևս Սաքսոնիայի առաջնորդի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ “Օքթոբերֆեսթ”-ի փառատոն մեկնելու մասին է:

Հետաքննության  տվյալներով, Վուլֆի  մտերիմ կինոպրոդյուսերն է փակել նրա հաշիվները հյուրանոցում, ընթրիքի համար և այլ ծախսեր: Գործարարին այդ գործի շրջանակներում կաշառք տալու  մեղադրանք է  ներկայացվել:

Վուլֆը Գերմանիայի նախագահի աթոռը լքեց 2012-ին` կաշառակերության կասկածանքի պատճառով:  ԳԴՀ-ի պատմության մեջ առաջին անգամը կլինի,  որ դատում են  նախկին նախագահին:

Մադրիդի քաղաքապետարանը ուլտիմատում է դրել աղբահավաքների գործադուլի կապակցությամբ

spain-trash-strikeՄադրիդի քաղաքապետարանը հայտարարել է, որ իրենք կդադարեցնեն քաղաքը մաքուր պահելու համար պատասխանատու մասնավոր ընկերությունների հետ կնքած պայմանագրերը, եթե նրանք չկարողանան ավարտին հասցնել աղբահավաքների գործադուլը, որի արդյունքում Իսպանիայի մայրքաղաքում աղբակույտեր են առաջացել:

Քաղաքի աղբամանները իննօրյա գործադուլից հետո ամբողջովին լի են աղբով:

Քաղաքապետ Բոտելլան հայտնել է, որ իրավիճակի պատճառով հանրության առողջությանը վտանգ չի պարունակում, սակայն դա այլևս անտանելի է:

Նա ընկերություններին 48 ժամ ժամանակ է տվել աշխատավոր խմբերի հետ պայմանագիր կնքելու համար, որոնք բողոքում են աշխատավարձի ուշացումներից և կրճատումներից: Նա նաև նշել էր, որ քաղաքային խորհուրդը քաղաքը մաքրելու վերաբերյալ պայմանագիր կնքի պետական Տրագասա ընկերության հետ:

Ուելսի արքայազնը նշում է իր 65-ամյա հոբելյանը

956603Այսօր Բրիտանիայի թագաժառանգի ծննդյան օրն է. նա դառնում է 65 տարեկան ու այդպիսով պաշտոնապես  թոշակի տարիքի հասնում, չնայած ոչ մի օր չի անցկացրել գահին, ինչը նա դիտարկում է որպես իր ապագա հիմնական աշխատանք:

Կյանքը դաժան էր Եղիսաբեթ թագուհու առաջնեկի  ու Էդինբուրգի դուքս Ֆիլիպի համար: Չարլզը հիմա գլխավորում է  անգլիական ու բրիտանական թագաժառանգների այն ցուցակը, որոնք ամենաերկարն են սպասել գահ բարձրանալուն: Թե որքան կշարունակվի դա` ոչ ոք չի կարող ասել:

Աշխարհի ամենախոշոր նարնջագույն ադամանդը ռեկորդային գնով է վաճառվել

380223-6Աշխարհում ամենախոշոր` 14.82 կարատ քաշով նարնջագույն ադամանդը վաճառվել է 35,5 մլն դոլարով: Աճուրդը կազմակերպել էր Christie’s-ը Ժնևում: Նոր տիրոջ անունը չի հրապարակվում, հայտնի է միայն, որ վերջնական  դրույքը կատարվել է դահլիճից:Սկզբում այն գնահատվել էր 17-50 մլն դոլար:

Քարի մասին քիչ բան է հայտնի, միայն այն, որ գտնվել է Հարավային Աֆրիկայում ու վերջին 30 տարին գտնվել է մասնավոր հավաքածուում: Փորձագետները քարը բացառիկ են համարում, քանի որ սովորաբար նարնջագույն ադամանդների քաշը վերջնահղկումից հետո լինում է 3-4 կարատ: Մինչ այժմ վաճառված ամենախոշոր նարնջագույն ադամանդը կշռում էր 6 կարատ:

99_mainԱդամանդե տենդը լքում է Ժնևը: Christie’s –ի գլխավոր մրցակից բրիտանական Sotheby’s աճուրդի տունը փորձում է իրացնել ևս մեկ` “Վարդագույն աստղ” անվանված բացառիկ ադամանդ, որի արժեքը գերազանցում է 60 մլն դոլարը: Այն կշռում է 59,6 կարատ:

 

Մալթան պատրաստվում է օտարերկրացիներին քաղաքացիություն վաճառել

pic_ed8b54710d6196f7801fb9870de3d94b (1)Մալթայի խորհրդարանը հավանության է արժանացրել օտարերկրացիներին քաղաքացիություն վաճառելու մասին օրենքի նախագիծը: Երեկ` նոյեմբերի 12-ին, Մալթայի խարհրդարանը հավանության է արժանացրել 650 հազար եվրոյով  օտարերկրացիներին երկրի քաղաքացիության վաճառքը: Նման գումարով Եմ անդամ ու Շենգենյան համաձայնագրի մասնակից Մալթան պլանավորում է իր քաղաքացիությունը վաճառել ԵՄ-ի անդամություն չունեցող երկրների բնակիչներին:

Երկրի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթի խոսքով, նորամուծությունը թույլ կտա  ոչ միայն երկրի բյուջեն լցնել, այլև պոտենցիալ ներդրողների գրավել կղզու տնտեսության մեջ: Նրա հաշվարկով, նոր  գծապատկերով  գործողությունների առաջին տարին երկրի բյուջե կբերի շուրջ 30 մլն եվրո (ենթադրվում է, որ քաղաքցիություն կգնի 45 մարդ): Հետագայում հույս ունեն, որ այդ թիվը կհասնի 200-300-ի:

Մալթայի իշխանությունները խոստանում են, որ բոլոր դիմումատուներին լավ կստուգեն, որ բացառվի հանցագործ աշխարհի հետ կապը: Եթե ինչ-ինչ խախտումներ ի հայտ գան, ապա հայցը կմերժվի:

Այս օրինագծի դեմ է արտահայտվել ընդդիմադիր Ազգայնական կուսակցությունը: Ընդդիմության կարծիքով, քաղաքացիության վաճառքը կհանգեցնի նրան, որ Մալթան կհայտնվի  Կարիբյան ավազանի օֆշորային գոտու երկրների ընկերակցության մեջ:

Մալթա կղզի-պետության բնակչությունը 450 հազար մարդ է, որոնք բնակվում են 316 քկմ տարածքի վրա: 2004-ից Մալթան ԵՄ, իսկ 2008-ից` եվրագոտու անդամ է:

Մեծ Բրիտանիայի թագուհին իր անձնական միջոցներն ուղարկել է ֆիլիպինցիներին որպես օգնություն

o_759566Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն իր  անձնական միջոցներն է ուղարկել “Հայան” թայֆունից տուժածներին որպես մարդասիրական օգնություն: Գումարի ճշգրիտ չափը չի հրապարակվում:

Եղիսաբեթ II-ն-ը նաև հատուկ ուղերձ է հղել, որում իր ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին ու տուժածներին: Վերջին տվյալների համաձայն, թայֆունի հետևանքով զոհվել է առնվազն 2,5 հազար մարդ ( ոչ 10 հազար, ինչպես մինչ այդ էր ենթադրվում), տանիքից զրկվել է 650 հազար բնակիչ, իսկ տուժածների թիվն ավելի քան 9,8 մլն է:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերունը հայտարարել էր, որ կառավարությունը հանրապետությանը մարդասիրական օգնություն կցուցաբերի 10 մլն ֆունտ ստեռլինգի չափով (16 մլն դոլար):

“Տարվա հետույք” մրցույթ. Քեմբրիջի ուսանողները գրազով մերկացել են

article-0-19598D4B00000578-667_306x423Արդեն երկրորդ տարին է, որ Քեմբրիջի համալսարանի ուսանողների շրջանում ոչ պաշտոնական` “Տարվա հետույք” մրցույթ է կազմակերպվում: Տվյալ մրցույթի շրջանակներում երիտասարդ  աղջիկներն ու տղաներն իրենց հետույքի լուսանկարն են տեղադրում ուսանողական  Cambridge Tab կայքում: Հաղթողն ընտրվում քվեարկությամբ:

Չնայած  մրցանակը կարելի է ծիծաղաշարժ անվանել (Քեմբիրիջի տեխնոլոգիական թանգարանի տոմս, որի արժեքը 2 ֆունտ է), երիտասարդները լրջորն ապրումներ են ունենում արդյունքների պատճառով: Այս տարի ստրիպ-մրցությանը մասնակցել է 5 աղջիկ և նույնքան էլ երիտասարդ:  Նրանք լուսանկարվել են  գրադարանում, լվացքատանը, նույնիսկ  լսարանում: Միայն article-0-19598D7A00000578-965_306x423մեկ աղջիկ է սպիտակեղենով լուսանկարվել:

Լուսանկարների տակ միայն անուններ են նշված. մասնակիցները փորձում են առանց անունների հրապարակման ներկայանալ: Տվյալ մրցույթի անցկացումը տեղի արհմիության ներկայացուցիչները քննադատել են` անվանելով  թեթևամիտ էրոտիկ մարաթոն, որն  անվանարկում է  ուսումնական հաստատությունը: Սակայն  Քեմբրիջի ղեկավարությունը հայտարարել է, որ կայքի հեղինակներին ոչինչ չի ասի “Տարվա հետույքի” առիթով:

Իսպանացի դաշնակահարին 7 տարվա ազատազրկում է սպառնում պարապելու համար

spanish pianistԻսպանիայի դատախազները ցանկանում են  երիտասարդ դաշնակահարին յոթ տարվա ազատազրկման դատապարտել, քանի որ նրա հարևանը նրան մեղադրել է հոգեբանական վնաս հասցնելու և աղմկարարության մեջ:

Հայցվորը պնդում է, որ ինքը 2003-ից մինչև 2007թ-ը Պուչսերդա քաղաքում շաբաթական հինգ օր տանջվել է իր ներքևի հարևան Լայյա Մարտինի ութ ժամյա փորձերից:

27-ամյա Մարտինը, որն այժմ պրոֆեսիոնալ դաշնակահար է, ժխտում է, որ տանը այդքան հաճախակի փորձեր է կատարել, քանի որ ինքն այլ քաղաքներում կանոնավոր պարապմունքների էր հաճախում:

El Pais թերթը, մեջբերելով հայցվորին, երկուշաբթի նշել է, որ նա այժմ ատում է դաշնամուրները և արդեն տեղափոխվել է այդ բնակարանից:

Կատալոնիայի արդարադատության տրիբունալի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ դատավարությունը կշարունակվի երեքշաբթի օրը և կավարտվի նոյեմբերի 15-ին:

Մոտորանավակը շուռ է եկել 135 կմ/ժամ արագությամբ ընթանալիս, տեսանյութ

Մոտորանավակ, անգլիաԲրիտանիայի Կոնիստոն շրջանի “Լճի եզրին”  (Lake District) արգելանոցում  մի տպավորիչ միջադեպ է տեղի ունեցել, որը բարեբախտաբար ողբերգական ավարտ չի ունեցել: Ադրենալինային մոլագար Կիտ Ուիթլը մոտորային նավակի մրցումներում աշխարհի ռեկորդ է սահմանել և  հազիվ է փրկվել մահվանից: Նրա  Его “հրեշը” 135 կմ/ժամ արագությամբ ընթանալիս շուռ է  եկել, հաղորդում է Express-ը:

Նախորդ ռեկորդը էլի Կիտինն էր, այն ժամանակ մոտորանավակը 124 կմ/ժամ արագություն էր բացել:

 

 

 

Ֆրանսիայում առաջարկում են տուգանել ինտիմ ծառայություններից օգտվելու համար

i (3)Ֆրանսիայում կառավարող Սոցիալիստական կուսակցությունը ներկայացրել է մի օրինագիծ, որի հոդվածներից մեկը ենթադրում է   պատիժ մարմնավաճառների հետ սեքսի համար :

16 հոդվածի համաձայն, բոլոր մեղավորները կտուգանվեն 1500 եվրո (2000 դոլար): Եթե կրկին օգտվեն այդ ծառայությունից, ապա նորից կտուգանվեն: Բացի այդ, մեղավորները հատուկ դասընթաց կանցնեն մարմնավաճառության վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ, օրինագծում ավելի քան 20 հոդված կա, որոնց մեծ մասն ուղղված է մարմնավաճառությունն ու  կավատությունն արմատախիլ անելուն:

Փորձագետների կանխատեսումներով, օրինագծի ընդունման  հավանականությունը մեծ է: Չնայած նման մի օրինագիծ էլ առաջարկվել էր 2011-ին, սակայն այն ժամանակ այն չընդունվեց , քանի որ խորհրդարանի նախորդ  գումարման ընթացքում դրա համար պարզապես ժամանակ չմնաց:

Օրինագծի քննարկումները նշանակված են նոյեմբերի 27-ին:

Բրիտանիայում գերեզմանատան ադմինիստրացիան խոտհնձիչի փոխարեն ոչխարներ է օգտագործել

o_847410Գրեզլի քաղաքի Սբ Երրորդության եկեղեցուն կից գերեզմանատան տնօրինությունը որոշել է խոտհնձիչի վրա տնտեսել. խոտը հնձելու փոխարեն   ոչխարներ են  արածեցրել: Հանգուցյալների հարազատներն,  իմանալով այդ մասին,  զայրացել են և  դեպքը վանդալիզմ որակել: Բանն այն է, որ ոչխարները ոչ միայն խոտն են արածել, այլև գերեզմաններին թողնված ծաղիկներն ու այլ իրեր: Գերեզմանատան ներկայացուցիչներն էլ ասում են, որ ոչխարները որպես խոտը հնձելու միջոց օգտագործելը լրիվ ավանդական ձև է  և, ամենակարևորը,  գերեզմանները լավ պահելու էժան միջոց:

Բայց  հանգուցյալնների բարեկամները նրանց հետ համակարծիք չեն: Իսկ եկեղեցու ներկայացուցիչները հայտնել են, որ համամիտ են ծխականների կարծիքի հետ, սակայն ոչինչ չեն կարող անել, քանի որ գերեզմանատան ադմինիստրացիան պարզապես խոտհնձիչի համար գումար չունի:

 

 

Իսպանիայում մարդկանց առևտրով զբաղվող Նիգերիայի 25 քաղաքացու են ձերբակալել

i (2)Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է Նիգերիայի 25 քաղաքացու, որոնք անօրինական կերպով իրենց երկրից կանանց են տեղափոխել Եվրոպա: Ոստիկանության տեղեկությունների համաձայն, Նիգերիայից կանանց տեղափոխել են Իսպանիա`  լավ կյանքի խոստումներով, որտեղ, սակայն,  նրանց ստիպել են մարմնավաճառությամբ զբաղվել: Ոստիկանությունը ենթադրում է, որ անօրինական թրաֆիկն իրականացվել է Լատինական Ամերիկայի ու Ֆրանսիայի տարածքով: Օպերացիայի ընթացքում ազատվել են Նիգերիայի 5 քաղաքացիներ, բացի այդ, ոստիկանությունը 100-ավոր ֆուրգոններ է հայտնաբերել, որոնցով գաղտնի տեղափոխել են  շուրջ 5 մլն արժողությամբ թանկարժեք իրեր:

Պապը մեկ առ մեկ ձեռքով բարևել է անվասայլակներին գամված հարյուրավոր հաշմանդամների

pope greets disabled peopleՊապ Ֆրանցիսկը մեկ առ մեկ ձեռքով բարևել է անվասայլակներին գամված հարյուրավոր մարդկանց: Շաբաթ օրը կազմակերպված այս հատուկ հավաքի համար Վատիկիանի դահլիճներից մեկի բոլոր նստարանները դուրս են հանվել՝ սենյակը հաշմանդամ այցելուների համար պատրաստելու նպատակով:

Պապը ափոսոսանք է հայտնել, որ հասարակությունը հակված է թաքցնել ֆիզիկական թուլությունները և անտեսում է հաշմանդամներին: Նա քաջալերել է ֆիզիկական հաշմանդամություն ունեցողներին, որպեսզի իրենցից վանեն ամոթի զգացումը և դառնան հասարակության և կաթոլիկ եկեղեցու գլխավոր հերոսները:

Շաբաթ օրը կազմակերպված միջոցառման ժամանակ անվասայլակների վրա 600 հաշմանդամներ սպասում էին Ֆրանցիսկի ձեռքը սեղմելուն: Նա, շարքերով քայլելով, յուրաքանչյուր մարդու ողջունում, գրկում, համբուրում էր, ինչպես նաև զրուցում նրանց հետ: