Մեծ Բրիտանիայում ստեղծել են ՀԴԲ-ի նմանօրինակը

pic_6db576a0928462dda695140c6cdc2849Այսօր Մեծ Բրիտանիայում աշխատանքն է սկսել Հանցագործությունների դեմ պայքարի ազգային նոր գործակալությունը (National Crime Agency, NCA): Մամուլում այն կոչում են ՀԴԲ-ի նմանօրինակը:

Նոր վարչությունը կզբաղվի կազմակերպված հանցագործությունների, տնտեսական իրավախախտումների, կիբեռհանցագործությունների, երկրի սահմանների պահպանության ու երեխաների պաշտպանության  հարցերով: Այս բոլոր ուղղություններով այն կհամագործակցի ոստիկանության բոլոր մակարդակների հետ:

NCA-ն ստեղծվել է մի քանի վարչությունների միաձուլման ճանապարհով: Նոր վարչությանը հատկացվող ֆինանսավորումը 20 %-ով պակաս է   միացված վարչությունների ֆինանսավորման համագումարից:  Նոր կազմակերպությունը 4500 հաստիք ունի: Ղեկավարում է Կիտ Բրիսթոուն, որը վերջերս Ուորքշիր կոմսությունում զբաղեցնում էր ոստիկանական վարչության պետի պաշտոնը:

Սա Բրիտանիայում ՀԴԲ-ի նմանօրինակը ստեղծելու 3-րդ փորձն է: Մինչ NCA-ն 2006-ից  գոյություն ուներ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գործակալությունը` (SOCA)-ն: Դրանից առաջ 1998-ին գործում էր քրեական հանցագործությունների հետաքննության ազգային վարչությունը` NCS-ը:

ԱՄՆ-ում ՀԴԲ-ն գոյություն ունի 1908-ից: Բացի բրիտանական նմանօրինակի թվարկված գործառույթներից, բյուրոն զբաղվում է նաև հակահետախուզությամբ, ահաբեկչության, կոռուպցիայի ու հանցագործությունների տարբեր տեսակների դեմ պայքարով: ՀԴԲ-ն օգնում է  ոստիկանությանը տեղում հետաքննել իրավախախտումների բարդ դեպքերը: Նահանգներում ՀԴԲ-ում է ծառայում շուրջ 36 հազար մարդ:

 

Նոբելյան շաբաթ.ալերգիայի, քաղցկեղի կամ էլ խլության դեմ պայքար

o_463225Այսօր մեկնարկել է Նոբելյան շաբաթը` թվով 112-րդը, որի ընթացքում հայտնի կդառնան 2013-ի գիտության բոլոր ճյուղերի դափնեկիրները: Առաջինը հայտնի կդառնան բժշկության ոլորտի դափնեկիրները:  Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն, այս անվանակարգում հաղթողներին ընտրում է Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտը` աշխարհի կրթական ու գիտաբժշկական առաջատար կենտրոններից մեկը, որը հիմնվել է 1810-ին:

Նոբելյան կոմիտեն մինչև վերջին պահը ոչինչ չի հայտնում ոչ թեկնածուների, ոչ էլ նրանց թեկնածությունը դնողների մասին, դրա համար էլ փորձագետներին մնում է ընդամենը գլխի ընկնել այդ հաշվով: Այս տարի  առաջ է քաշված գերմանուհի Ինգեբորգ Հոխմայրի, ավստրալացի Գրեմ Կլարկի ու ամերիկացի Բլեյք Ուիլսոնի թեկնածությունը: Նրանց աշխատանքներն օգնել են ստեղծելու կոխլեար իմպլանտանտ, որի շնորհիվ վերականգնվել է  մոլորակի ավելի քան 200 հազար մարդկանց լսողությունը:

Կոմիտեն կարող է նշել նաև գիտնականների մշակումները զանազան գենետիկ հիվանդությունների, այդ թվում` քաղցկեղի  առաջացման պատճառների վերաբերյալ: Հայտնի է, որ էպիգենետիկայի ոլորտում են աշխատում շոտլանդացի Ադրիան Բերդը, իսրայելացիներ  Խաիմ (Հովարդ) Սեդարը և Ահարոն Ռազինը, ամերիկացի Դևիս Էլիսը:

Պարգևի երրորդ թեկնածուներն  են գերմանացի Ֆրանց-Ուլրիխ Հարթլն ու ամերիկացի Արթուր Հորվիչը: Նրանք ուսումնասիրում են, թե ինչպես են սպիտակուցները տեղավորվում տարածական եռաչափ կառույցում: Նման կառույցում սխալները հաճախ հանգեցնում են Ալցհեյմերի  հիվանդության կամ էլ ալերգիաների:

Հոկտեմբերի 8-ին կհայտարարվեն ֆիզիկայի, իսկ 9-ին քիմիայի վերաբերյալ կոմիտեի որոշումները: Հոկտեմբերի 11-ին Օսլոյում կհայտարարվի խաղաղության մրցանակի դափնեկրի անունը, 14-ին` “Նոբելի հիշատակի  տնտեսության  գծով մրցանակակիրները” կորոշվեն, որը սահմանել է Շվեդիայի բանկը 1968-ին: Ավանդաբար, դեռևս հայտնի չէ, թե երբ է հանձնվելու գրականության գծով մրցանակը: Սովորաբար դա տեղի է ունենում հոկտեմբերի հինգշաբթի օրերից մեկի ժամանակ:

Շվեյցարացի ակտիվիստները պառլամենտի շենքի առաջ 15 տոննա հինգ ցենտանոց մետաղադրամներ են փռել՝ յուրաքանչյուր քաղաքացու համար ամսական նվազագույն եկամուտ պահանջելով

Switzerland-government building1Երկար տարիներ այն համարվում է Եվրոպայի ամենահարուստ երկիրը:

Մինչ եվրոպական մյուս երկրները պայքարում են ֆինանսական խնդիրների և գործազրկության դեմ՝ շվեյցարացի ակտիվիստները որոշել են կառավարությունից յուրաքանչյուր քաղաքացու համար ամսական սահմանված նվազագույն եկամուտ պահանջել:

Ակտիվիստները շվեյցարիայի Բազել քաղաքի Volksbank բանկի անվտանգության սենյակում թափել են յուրաքանչյուր քաղաքացուն խորհրդանշող հինգ ցենտանոց մետաղադրամների 8 միլիոն կապոց:

Այնուհետև Generation Basic Income Initiative-ի թիմը 15 տոնա կշռող գումարը նետել է Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում գտնվող պառլամենտի շենքի առջև:

Switzerland-government buildingՆախաձեռնության նպատակը այն է, որ կառավարությունը յուրաքանչյուր քաղաքացու վճարի ամսական նվազագույն 2,700 դոլար պարտադիր եկամուտ:

Կազմակերպությունը պառլամենտին ներկայացրել է 130,000 ստորագրությամբ մի ցուցակ, որով պահանջվում է օրենք ընդունել Շվեյցարիայի բոլոր քաղաքացիներին ամսական պարտադիր 2,700 դոլար վճարելու մասին:

Switzerland-bank 1Շվեյցարական պառլամենտը անդրադառնում է 100,000 ստորագրություն հավաքած ցանկացած հարցի:

Ըստ տեղեկությունների՝ շվեյցարական կառավարությունը այժմ զայրացած է, քանի որ ստիպված են լինելու այս հարցին ևս անդրադառնալ:

Ըստ The Richest-ի՝ Շվեյցարիան չունի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափ:

 

Հունգարիայի համալսարանում ուսանողները հանել են իրենց հագուստը՝ բողոքելով կարճ կիսաշրջազգեստներ կրելը արգելող կանոնի դեմ

Students took off their clothes-hungary universityՀունգարիայի համալսարանում ուսանողները, բողոքելով նոր, խիստ դրես կոդի դեմ, դասի ժամանակ հանել իրենց հագուստները:

Ուսանողներին զայրացրել է Կապոշվարի համալսարանի ռեկտորի հրապարակած նոր, խիստ կանոնները:

Արվեստների համալսարանում նույնիսկ դասախոսն է միացել ուսանողներին բողոքելու շատ մեծ լանջաբացվածքներով հագուստը և կարճ շրջազգեստները արգելող կանոնների դեմ:

Այստեղ արգելվել են նաև շատ արտահայտիչ շպարը, ինչպես նաև անխնամ մազերը և եղունգները:

Տեղական լրատվամիջոցներից մեկի կայքում տեղադրված բողոքի ակցիայի տեսահոլովակում երևում է, թե ինչպես են որոշ ուսանողներ դասին մասնակցում ներքնազգեստով, իսկ ոմանք՝ բոլորովին մերկ:

Ուսանողները հայտնել են, որ իրենք կշարունակեն իրենց բողոքի ակցիան և երկուշաբթի օրը ևս դասերին կմասնակցեն լողազգեստներով:

Նոր կանոնները ուսանողներին ներկայացվել են գրավոր նամակով, որտեղ նշված էր, որ տղաները պետք է դասերին մասնակցեն մուգ գույնի կոստյումներով և կոշիկներով, իսկ աղջիկները՝ պիջակով, վերնաշապիկով և տաբատներով:

Ռեկտորը թույլատրել է ավելի թեթև հագուստ կրել ամառվա շոգ եղանակներին՝ նպաստելով նրան, որ ուսանողները հանեն իրենց հագուստները:

Ուսանողներից մեկը հայտնել է, որ լսարանում այնքան շոգ էր, որ իրենք, ինչպես թույլատրված է, հանել են իրենց որոշ հագուստներ:

Մերկ բողոք` դրես-կոդի դեմ

pic_143dcfc2676bfebbe9614d590e5dc788Հունգարիայի Կապոշվար քաղաքի համալսարանի ուսանողները սեմինար են անցկացրել միայն նեքնազգեստով` ի նշան  հոկտեմբերի 1-ից բուհի ղեկավարության սահմանած դրես-կոդի դեմ բողոքի: Ուսանողներն ու մեկ դասախոս հոկտեմբերի 3-ին ակցիա են անցկացրել.նրանք գերադասել են հանել հագուստը:

Ակցիային մասնակցել է 11 մարդ: Լսարան մտնելով, նրանք հանել են հագուստն ու մնացել միայն ներքնազգեստով և ծածկվել են դասագրքերով: Առիթը բուհի ընդունած նոր կանոնն է, որի համաձայն, ուսանողներին ու դասախոսներին արգելվում է  կիսաշրջազգեստով, տաբատով, առանց ամրակապերի հագուստով, խորը  բացվածքով զգեստով ու լողաթափով հայտնվել բուհի տարածքում: Արգելվում է նաև վառ դիմահարդարումը, խոշոր արդուզարդը, սուր հոտով օծանելիքը: Իսկ արական սեռի ներկայացուցիչները պարտավորվում են բուհ ներկայանալ միայն մուգ գույնի կոստյումով:

Բուհի ռեկտորը բացառություն է արել միայն ամառվա համար. շոգին բուհի տարածքում կարելիէ  ամառային զգեստ կրել: Ուսանողներն էլ հանվել են լսարանում` պատճառաբանելով, որ այնքան շոգ է, որ ստիպված են հանվել: Հիմա նրանք նոր ակցիայի են պատրաստվում.հոկտեմբերի 7-ին  մտադիր են  պարապմունքի գալ լողաթափերով ու ցամքոցներով:

 

Իտալիայում սուգ է զոհված ներգաղթյալների կապակցությամբ

i (1)Իտալիայի իշխանությունները Լամպեդուզայի ափերի մոտ զոհված ներգաղթյալների կապակցությամբ սուգ է հայտարարել:

Նավում Սոմալիից, Էրիթրեայից, ու Գանայից 600 ներգաղթյալներ էին, որոնցից 133 զոհվել է.այդ թվում` մեկ հղի կին ու 4 երեխա: Փրկվել են 155-ը, 200 մարդ անհետ կորած է համարվում.որոնումներնը շարունակվում են:

Բելգիացի տրանսեքսուալը հոգնելով սեռափոխության վիրահատումներից, դիմել է էվտանզիայի

эвтаназииԲելգիայի 44-ամյա բնակիչ Նաթան Ֆերհելստը,որը կին էր ծնվել, նույնիսկ մի քանի վիրահատություններից հետո չի կարողացել հաշտվել իր նոր մարմնի հետ: Տրանսսեքսուալը,  ինքն իր նկատմամբ այնպիսի զզվանք էր զգում, որ որոշեղ կամավոր հեռանալ կյանքից: Բժիշկները նրան օգնեցին, հաղորդում է բրիտանական  BBC հեռուստաընկերությունը:

Նաթան Ֆերհելստը պատմել է, որ առաջ իրեն Նենսի էին անվանում, նա ամբողջ կյանքը ցանկացել է դուր գալ ծնողներին, որոնք տղա էին երազում ունենալ: Չնայած բելգիացին երեք ավագ եղբայր ուներ, այնուամենայնիվ մայրն ու հայրը ոչ մի կերպ չեն հաշտվել աղջիկ ունենալու մտքի հետ:  2009- 2012 թթ ընթացքում  Ֆերհելստը սեռափոխության երեք վիրահատություն է տարել, բայց ստացված արդյունքը իրեն չի երջանկացրել : Արդյունքում բելգիացին դիմել է իրեն ենթարկեն էվտանզիայի, որը իր երկրում արդեն 10 տարի ազատ գործում է:

Բժիշկները ասում են, որ տղամարդը կյանքից հեռացել է հանգիստ և առանց ցավի:

Բելգիայում էվտանզիայի թոյլատրություն  ստանալը շատ խիստ է: Մարդը, որ ցանկանում է կամավոր հեռանալ կյանքից, պետք է բազմազան հետազոտություններով անցնի, որպիսզի ցույց տա, որ հոգեկան հիվանդ չէ: Էվտանզիայի հարկավոր է դիմել մի քանի անգամ:

Հիմնականում այդ սարսափելի ընթացակարգին դիմում են 60-ից բարձր թոշակառուները կամ քացկեղից տառապողները: Սակայն քիչ չեն այն դեպքերը, երբ  էվտանզիայի համար դիմում են մինչև 30 տարեկան երիտասարդները: Ներկայում երկրի իշխանությունները վերանայում են անչափահասների ինքնասապանության դիմելու օրենքի նախագիծը: Անցնող տարում Բելգիայում գրանցվել է 1432 էֆտանզիայի դեպք, որը  25% ավել է, քան  2011 թվին:

Շվեդիայի ֆեմինիստները պատրաստվում են համարժեք վրեժ լուծել անպատիժ մնացած բռնաբարներից

femenՇվեդիայում 15 տարեկան աղջկա բռնաբարության մեջ մեղադրվող 15-16 տարեկան 6 երիտասարդ դատարանի կողմից անմեղ են ճանաչվել և ազատ արձակվել՝ բավարար ապացույցներ չլինելու պատճառով: Քաղաքացիները, դժգոհ մնալով դատարանի որոշումից, բողոքի ստորագրահավաք են կազմակերպել՝ հավաքելով մոտ 70 հազար ստորագրություն:

«Ռադիկալի» հաղորդմամբ՝ դատարանի անարդար որոշման դեմ անձայն չեն մնացել նաև ֆեմինիստները: Նախ նրանցից երկուսը իրենց հատուկ տեսքով հայտնվել են դատարանի դահլիճում: Անվտանգության ծառայությունը դժվարությամբ է կարողացել դուրս բերել կանանց: Բացի այդ ֆեմինիստները սոցիալական կայքերում իրենց դժգոհությունը այսպես են հայտնել. «Եթե դատարանը չպատժի բռնաբարներին, ապա մենք կպատժենք՝ նրանց բռնաբարելով»:

Իսպանիայի տաճարներից մեկում պայթուցիկ է պայթել, տուժածներ չկան

1848-62290Իսպանիայի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Սարագոսա քաղաքի մեծ տաճարներից մեկում պայթուցիկ սարք է պայթել: Այդ պահին տաճարի ներսում այցելուներ են եղել, սակայն ոչ ոք չի տուժել:

Սարագոսայի շրջանային կառավարության ներկայացուցիչը նշել է, որ բազիլիկայում տեղի ունեցած պայթյունից հետո մարդիկ էվակուացվել են, քանի որ մտավախություն կար, որ կառույցի ներսում այլ պայթուցիկներ ևս կարող են լինել:

Ներկայացուցչի խոսքով՝ ոչ մի խմբավորում պայթյունի պատասխանատվությունը իր վրա չի վերցրել: Տաճարին հասցված վնասի չափերը դեռևս պարզ չեն:

 

Բրիտանացիները` այլասերված սեքսի դասընթացների դեմ

o_699497Բրիտանական Թամփինգթոն քաղաքի բնակիչները սարսափահար են եղել, երբ տեղի հասարակական կենտրոնում սեքս խաղալիքների կիրառման, էրոտիկ հիպնոսի դասընթացներ են բացվել: Դրանից առաջ 108-ամյա շինությունն օգտագործվել է բացառապես բոյսքաութների ու բինգոյի սիրահարների հավաքների անցկացման համար:

Տվյալ էրոտիկ դասընթացի տոմսն արժե ընդամենը 16 դոլար: Կազմակերպիչները խոստացել են իրենց հաճախորդներին սովորեցնել “անկողնում ոչ ավանդական շփման” ,տեր ու ծառա խաղերը, ինչպես նաև` կիրառել սադոմազոխիստական հարմարանքներ: Տեղի իշխանությունները ցնցվել են, իմանալով,  թե ովքեր են վարձակալել շենքը:

180 հազար BMW արգելակների խնդիր ունի

i (4)2012-2014-ին արտադրված BMW  ավտոմեքենաների արգելակային համակարգում խնդիրներ են հայտնաբերվել: Մասնավորապես, դա կարող է արգելակի ուժեղացուցչի հզորության կորուստ լինել, ինչը վարորդին կստիպի ավելի ուժգին սեղմել արգելակը:

Ընկերությունը մտադիր է հետ կանչել ավտոմեքենաները: Դրանք 3-րդ և 5-րդ սերիայի սեդաններ են, Х1  արտաճանապարհային ու Z4 սպորտային մոդելներ:

Մեքենաների տերերին ընկերությունն էլեկտրոնային փոստով կտեղեկացնի անհրաժեշտ նորոգման մասին:

 

 

Անգլիայում ստուգումներից հետո մահմեդական դպրոց է փակվել

i (2)Անգլիական Դերբի քաղաքի դպրոցը  չափազանց խիստ կրոնական կարգի համար փակվել է:

Տեսուչները նախկին աշխատակիցների հայտարարություններով, դպրոցում  կիրառվող  խտրականության մասնավոր դեպքերի ստուգումներ են անցկացրել ու պարզել, որ բոլոր կին-դասատուներին, անկախ կրոնական պատկանելությունից, ստիպել են հիջաբ կրել: Իսկ աշակերտուհիներին պարտադիր ստիպել են վերջին շարքերում նստել, աշակերտների թիկունքում: Հանձնաժողովի որոշմամբ, դպրոցը փակվել է, սակայն ուսումնական հաստատության ղեկավարությունը հույս ունի, որ շուտով աշխատանքը կվերսկսի:

Գերմանիայում հանքում տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո 3 հանքափորներ են անհետացել

miners-missing-GermanyԱրևելյան Գերմանիայի կալիումի հանքում վերահսկվող պայթյունի ժամանակ առաջացած գազի արտահոսքից հետո հանքի երեք աշխատակիցներ անհետ կորած են համարվում:

Գերմանական լրատվական գործակալությունը, մեջբերելով K + S GmbH հանքարդյունահանող ընկերության աշխատակցին, նշում է, որ երեքշաբթի պայթյունի ընթացքում ածխածնի երկօքսիդի արտանետում է տեղի ունեցել:

Պաշտոնիայի տեղեկություններով՝ դեռևս երկու ականներ և արտաքին կառույցներ պետք է էվակուացվեն: Նա նաև հայտնել է, որ գազի արտահոսքի հետևանքով մեծ քանակությամբ փոշի է առաջացել պայթյունի վայրում և հանքից դուրս:

Լրատվական գործակալությունից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ յոթ մարդ է մնացել հանքի մեջ, որոնցից չորսին արագ փրկել են: Փրկարարները երեք անհետացած մարդկանց փնտրում են գետնի տակ 700մ խորության վրա:

 

Ստրասբուրգում ցույց է կազմակերպվել ի պաշտպանություն Ադրբեջանում քաղբանտարկյալների

2Մարդու իրավունքների ակումբը և Լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտը Ստրասբուրգում` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքի առջև, բողոքի ցույց են կազմակերպել, որի նպատակը Ադրբեջանում քաղաբանտարկայների խնդրի վրա ուշադրության սևեռումն է:

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, միջոցառման մասնակիցները իրենց ձեռքին ունեցել են մի շարք քաղբանտարկյալների, այդ թվում` “Հանրապետական այլընտրանք” (REAL) շարժման ղեկավար Իլգար Մամեդովի նկարներ: Մեմմեդովը ձերբակալվել է 2013թ. հունվարի 23-24-ը Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում անկարգությունների կազմակերպման մեղադրանքով:

Այսօր Եվրպայի խորհրդի խորհդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին տեղի են ունենալու Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին զեկույցի լսումները, որի ժամանակ ելույթ կունենան մարդու իրավունքների հարցերով եվրահանձնակատար Նիլս Մուժնիկեսը և Ադրբեջանից մի շարք իրավապաշտապաններ:

Բրիտանացի պատգամավորը Ադրբեջանին «հանդուրժող» երկիր է անվանել

bob    Բրիտանիայի խորհրդարանի անդամ Բոբ Բլեքմանը Եվրոպա-Ադրբեջան միության հետ զրույցում Ադրբեջանին «հանդուրժող» է անվանել: «Ադրբեջանը հարավկովկասյան երկրների շարքում բոլորովին այլ դիրք ունի իր ազգային և կրոնական հանդուրժողականությամբ: Այս երկիրը ողջունում և աջակցում է բոլոր կրոնական և էթնիկական փոքրամասնություններին: Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ Սիրիայում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում սկսել է լայնորեն տարածվել ռադիկալ իսլամիզմը, իսկ Եգիպտոսում ճնշում է գործադրվում քրիստոնյաների վրա»,-ասել է Բլեքմանը՝ նշելով, որ չնայած Հայաստանը, լինելով քրիստոնյա երկիր, «օկուպացրել է ադրբեջանական հողերի 20 տոկոսը, այնուհանդերձ Ադրբեջանը իր երկրում պայմաններ է ստեղծում քրիստոնեության և հրեականության զարգացման համար»:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդը»՝ բրիտանացի պատգամավորը, շարունակելով անհիմն գովերգել Ադրբեջանին, նշել է, որ «օկուպացված» տարածքները առանց որևէ մտավախության կարելի է «վերադարձնել» Ադրբեջանին, քանի որ վերջինս ցույց է տվել իր «հանդուրժողականությունն ու աջակցությունը» բոլոր կրոնների նկատմամբ:

Տուգանքները վճարել է պետության գրպանից

o_723054Ֆրանսիայում հետաքննվում է  ոստիկանության կենտրոնի պետի` տուգանքները մշակելու լուրջ մեքենայությունների  գործը: Ֆրանսիական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, տուգանքների ավտոմատ մշակման ֆրանսիական գործակալության ղեկավար Ժան-Ժակ Դեբակը կեղծիքի դիմելով, պետական գանձարանից է վճարել արագությունը գերազանցելու սեփական տուգանային կտրոնները:

ՆԳՆ ներկայացուցիչն ասել է, որ “ԶԼՄ-ների ներկայացրած փաստերը խիստ լուրջ են ու  նշել, որ Դեբակն առայժմ կատարում է իր պարտականությունները:

ԶԼՄ-ների տեղեկացմամբ, պաշտոնյան առնվազն 12 անգամ  իր սեփական խոշոր տուգանքները` 700 եվրո արժողությամբ, պետության հաշվին է գրել ու, բացի այդ, խուսափել տուգանային միավորների հաշվվումից, ինչը նույնպես հանցագործություն է համարվում:

Ապրիլին պապեր Ջոն XXIII-ը և Ջոն Պոլ II-ը կդասվեն սրբերի շարքը

wedeman-pope-saintsԵրկուշաբթի Վատիկանը հայտարարել է, որ պապեր Ջոն XXIII և Ջոն Պոլ II ապրիլին կդասվեն սրբերի շարքը:

Հայտարարությունը արվել է պապ Ֆրանցիսկի՝ ծրագրված կանոնականացումը կարդինեալների հետ հանդիպման ժամանակ քննարկելուց հետո: Արարողակարգը կկատարվի ապրիլի 27-ին:

Սա առաջին դեպքն է, երբ երկու պապեր միաժամանակ դասվում են սրբերի շարքը:

Վատիկանի փորձառու վերլուծող Ջոն Ալենը նշում է, որ սուրբ անվանվելու գործընթացը մի շարք քայլեր է ներառում:

Ըստ նրա կաթոլիկ համակարգում սուրբ դառնալու համար անհրաժեշտ է սուրբ կյանք և երկու հրաշք:

Ջոն Պոլ II սրբացնելու կոչերը հնչել են նախքան նրան հուղարկավորելը: 2005թ-ին նրա հուղարկավորության արարողությանը մասնակցող մարդիկ պարզել էին պաստառներ` նրան «սրբացրեք լոզունգներով» :

Հինգ տարի սպասելու ֆորմալ ձևակարգը անցնելուց հետո՝ պապ Բենեդիկտոս XVI-ը սկսել էր իր նախորդին սրբացնելու գործընթացը:

 

Հայաստանը պետք է իր դռները բացի իսլամադավան հայերի համար. Շարլ Ազնավուր

aznavurՖրանսիայի Մոնտելիմար քաղաքում նշանավոր հայ երգիչ Շարլ Ազնավուրը մասնակցել է իր անվան կոնգրես սրահի բացման արարողությանը: Հարցազրույց տալով տեղական «Le Dauphine» թերթին՝ UNESCO-ում Հայաստանի դեսպանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին: Ազնավուրը նախ հիշել է, որ 3 տարի առաջ Փարիզում հանդիպել է Հայաստանի նախագահի հետ՝ նշելով «Հայաստանի դռները իսլամադավան հայկական սփյուռքի առաջ բացելու անհրաժեշտության մասին», սակայն մինչ այսօր Հայաստանից այս հարցի վերաբերյալ ոչ մի պատասխան չի ստացել:

«Ակօս»-ի հաղորդմամբ՝ Ազնավուրը կողմն է արտահայտվել Հայաստանի և Թուրքիայի մերձեցմանը՝ նշելով, որ մեծ թվով հայեր դեմ են սրան: Հանրահայտ երգիչը նաև հիշատակել է, որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, սակայն դրանից ավելի կարևոր խնդիր է համարել հայ-թուրքական սահմանի բացումը: Ազնավուրը պատմել է, որ երիտասարդ տարիքում մեկ անգամ այցելել է Թուրքիա, սակայն կրկին կցանկանար այցելել մոր ծննդավայրը՝ Փարիզում ապրող թուրք գրող Նեդիմ Գյուրսելի ուղեկցությամբ:

Սիցիլիայի մոտակայքում ներգաղթյալների նավի ջրասուզվելուց հետո 13 մարմիններ են ափ նետվել

sicilian coast-migrantsԻտալացի ափամերձ հատվածի անվտանգության աշխատակցի տեղեկություններով՝ Սիցիլիայի ափերին մոտենալիս 200 ներգաղթյալներով նավի ջրասույզ լինելուց հետո զոհվածների 13 մարմիններ են ափ նետվել:

Անվտանգության աշախատակիցը հայտնում է, որ այլ մահացածների մարմիններ գտնելու նպատակով փրկարար նավակներ և սուզակներ են աշխատում Սիցիլիայի հյուսիսային ափերի մոտակայքում: Ներգաղթյալների ազգությունը պարզ չէ, սակայն նրանք բոլորն էլ տղամարդիկ են եղել:

Ականատեսների խոսքով՝ բազմաթիվ ներգաղթյալները նավ են նստել և հասելով ափ՝ փախել:

Թունիսից կամ Լիբիայից միգրանտենրով նավեր հաճախ են ժամանում Սիցիլա և նրա կղզիներ: Վերջին շաբաթների ընթացքում այստեղ ժամանող սիրիացի միգրանտների աճ է գրանցվել: