Գերմանացի ուսանողը փափուկ լամպ է նախագծել

1377762080Soft_Light_1Գերմանացի երիտասարդ դիզայներ Սիմոն Ֆրամբախի Soft light-ը սովորական կենցաղային  իրերին նայելու նոր մոտեցում է: Հեղինակը լամպը փաթաթել է փրփրաբազմաուրեթանի մեջ ու առաջարկել կիրառել այն ցանկացած տեղում` որպես լույսի աղբյուր:

1377762087Soft_Light_5Փափուկ ու միևնույն ժամանակ ձիգ նյութը հեշտությամբ վերականգնում է նախնական դիրքը: Այն կարելի է տեղադրել անգամ կահույքի կտորների միջև, անկյունում, կամ էլ կրառել թեկուզ  որպես բարձ: Լամպի ամբողջ մակերեսից  մեղմ ու հավասարաչափ լույս է սփռվում: Լամպը  կարող է ցանկացած ձև ու դիրք ընդունել:

Առաջին “Ոսկե առյուծը” ստացել է “Սատանային ոչնչացնողը”

o_817705Վենետիկում հանձնել են հոբելյանական կինոփառատոնի առաջին մրցանակը: Կինեմատոգրաֆում ձեռքբերումների համար “Ոսկե առյուծի” է արժանացել ամերիկյան հայտնի ռեժիսոր ու սցենարիստ “Սատանային ոչնչացնողը” և “Ֆրանսիացի կապավորը” ֆիլմերի հեղինակ Ուիլյամ Ֆրիդկինը:

Նա համարվում է “Նոր Հոլիվուդ” անկախ կինոյի հիմնադիրներից մեկը: Պարգևատրման հանդիսությունից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսում Ֆրիդկինը ոչ միայն արվեստի մասին է խոսել, այլև քաղաքականության: Նա խոսել է Սիրիայի խնդրից ու նշել, որ ԱՄՆ-ը չի կարող համաշխարհային դահիճ լինել ու պատերազմով սպառնալ մյուս երկրներին:

Լիտվան հետ է կանչել Ադրբեջանում և Հունգարիայում երկրի դեսպաններին

2Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հետ է կանչել Ադրբեջանում և Հունգարիայում երկրի դեսպաններին: Պատճառը ինտերնետում տարածված հեռախոսազրույցն է:

YouTube-ում անգլերեն տիտրերով ձայնագրություն էր դրվել, որում նշվել է, որ խոսում են երկու դիվանագետներ: Ենթադրաբար զրուցում են ԱԳՆ “Արևելյան համագործակցության” քաղաքականության վարչության փոխտնօրեն Զենոնաս Կումետայտիսն ու Հունգարիայում դեսպանատան աշխատակից Ռենատաս Յուշկան:
Նրանք քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները, Ղարաբաղյան հակամարտությունը, Լիտվայի սեիմում ԼՂՀ հետ բարեկամության խումբ ստեղծելու հարցը:

Շվեդիայում էլիտար դպրոցը փակել են աշակերտների ծեծկռտուքի պատճառով

i (5)Շվեդիայի ամենահեղինակավոր դպրոցը` Լունդբերգը փակել են 6 ամսով: Նման որոշման են եկել երկրի իշխանությունները, երբ իմացել են, որ դպրոցում աշակերտները  հասակակիցների հետ քաշքշուկի ժամանակ կիրառել են տաք արդուկ: Առաջին անգամ աշակերտների դաժանության մասին տեսուչները լսել են 2011-ին:  Միջադեպի պատճառով դպրոցի  տնօրենին զբաղեցրած պաշտոնից ազատել են:

Նշվում է, որ ժամանակին այդ դպրոցում է սովորել Շվեդիայի արքայազն Կառլ Ֆիլիպը` թագավոր Կառլ Գուստավ XVI –ի միակ որդին:

 

Մոնիկա Բելուչիի ամուսնալուծության ադրբեջանական մեկնաբանությունը. պատճառը ադրբեջանցի միլիարդատերն է

Mardan Palace Launch - Press ConferenceԻտալացի նշանավոր դերասանուհի Մոնիկա Բելուչին ամուսնալուծվում է ամուսնուց՝ ֆրանսիացի դերասան Վենսան Կասելից: Ադրբեջանական մամուլը իր հերթին շտապել է պարզաբանել 17 տարվա ամուսնության ավարտի պատճառները:

 

Ադրբեջանական “Հաքքին” կայքը նշում է, որ համաձայն արևմտյան ԶԼՄ-ների` Բելուչին վերջին շրջանում ակնարկել էր, որ իրենից 2 տարով փոքր ամուսինը շատ խանդոտ է, և իրենք ավելի ու ավելի քիչ են շփվում:

 

Մինչդեռ ադրբեջանական մամուլի վարկածի համաձայն`ամուսնալուծության պատճառը ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմաիլովն է:

 

48-ամյա դերասանուհին և 57-ամյա միլիարդատերը ծանոթացել էին 2009-ին Անթալիայում, որտեղ Իսմայիլովը բացել էր իր Mardan Palace հյուրանոցը: 600 վիպ-հյուրերի թվում եղել է նաև Բելուչին:

 

Նշենք, որ Իսմաիլովը ամուսնացած է, ունի 2 որդի:

 

Իսպանիայում տարածվել է «Ինչպես ճանաչել ծայրահեղ մուսուլմանին» վերնագրով գրքույկ

girqԻսպանիայի ներքին գործերի նախարարությունը անվտանգության ծառայությանը «Ինչպես ճանաչել ծայրահեղ մուսուլմանին» վերնագրով գրքույկ է բաժանել՝ հանձնարարելով հետևել և հայտնաբերել երկրում գտնվող նման մարդկանց: Հետքրքրական է, որ գրքույկում ներկայացված են այն առանձնահատկությունները, որոնցով կարելի է տարբերակել «ծայրահեղականներին»:

Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ որպես փորձնական քաղաք ընտրվել է Բարսելոնան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս քաղաքը վերածվում է Հարավային Եվրոպայում ծայրահեղական հավատացյալների հիմնման և գործունեության ծավալման կենտրոնի: Այսպես գրքույկում ներկայացված հատկանիշների հիման վրա ստեղծվել է համապատասխան ֆոտոռոբոտ, որի օգնությամբ կատալոնական ոստիկանությունը հսկողության տակ է առնելու կասկածելի անձանց: Ահա, թե ինչպես են նկարագրվում ծայրահեղական մուսուլմանները վերահիշյալ գրքույկում. «Նոսր բեղերով, 5-10 սանտիմետրանոց մորուքով անձինք, ովքեր լայն տաբատ են կրում, նրանց աշխատանքի վայրը հեռու է գտնվում ալկոհոլի վաճառակետերից, նրանց երեխաները դպրոցում չեն մասնակցում մարմնամարզության դասերին, ռամազանի ընթացքում պաս են պահում, չեն ինտեգրվում հասարակությանը և մտերմություն են անում միայն իրենց նմանների հետ»:

Այնուհանդերձ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները կատալոնական կառավարության այս որոշումը անօրինական են համարել՝ այն որակելով որպես մուսուլմանների նկատմամբ սկսված որս:

Մենք վաղ թե ուշ կլուծենք Լեռնային Ղարաբաղի հարցը. գերմանացի պատգամավոր

markoԳերմանիայի խորհրդարանի իրավական կոմիտեի անդամ, պատգամավոր Մարկո Վանդերվիցը, պատասխանելով Ադրբեջանական եվրոպական միության՝ Լեռնային Ղարաբայի համար հայ-ադրբեջանական հակամարտության հարցով դիմումին, նշել է, որ Խոջալուի օդանավակայանի բացումը կարող է խանգարել խնդրի կարգավորման խաղաղ գործընթացին և հանգեցնել հակամարտության սրմանը:

«Օդանավակայանի բացման շուրջ քննարկումները ցույց են տալիս, թե ինչ արագությամբ կարող են կրկին սրվել երկու երկրների միջև հարաբերությունները: Վաղ թե ուշ մենք կհասնենք այս հակամարտության լուծմանը ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի համապատասխան կառույցների օգնությամբ»,-ասել է Վանդերվիցը:

Ինչպես հաղորդում է թուրքական
«Haberler»-ը՝ պատգամավոր Վանդերվիցը նշել է նաև, որ Գերմանիայի քաղաքականությունը միշտ հիմնվել է միջազգային իրավունքի վրա:
«Այդ պատճառով էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի որոշումը, միանշանակ, վճռորոշ դեր ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մեր գործողություններում»,-նշել է պատգամավորը:

 

 

 

Մահացել է ֆրանսահայ նկարիչ Ժանսեմը. «Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողությունն են»

g_imageԵրեկ Ֆրանսիայում 93 տարեկան հասականում մահացել է ֆրանսահայ հայտնի նկարիչ Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան):

Ժանսեմը ծնվել է 1920 թ. Կ.պոլսի մոտ գտնվող Սելեզ գյուղում, մանկությունը անց է կացրել Հունաստանի Սալոնիկում, այնուհետև տեղափոխվել և հաստատվել է Ֆրանսիայում։ Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցի շրջանավարտ Ժանսեմը 1944 թվականից սկսել է ցուցադրվել Անկախների սալոնում, իսկ 50-ականներին արդեն արժանացել է մի շարք մրցանակների` Ֆրանսիայում, եվրոպական մի քանի այլ երկրներում, Մեքսիկայում։ Ժանսեմը այն բացառիկ նկարիչներից է, ում կենդանության օրոք բացվել է իր անվան երկու թանգարան` երկուսն էլ Ճապոնիայում։ Այսօր նրա ստեղծագործությունները պահվում են աշխարհի մի շարք հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում

Ամուսնու վախճանվելուց հետո, մայրը` 1931-ին, որդու կոտրված ոտքը բուժելու նպատակով մեկնում է Ֆրանսիա, հաստատվում է Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում։ Հովհաննեսի մասնագիտական առաջին դպրոցն է դառնում Մոնպառնասի ազատ ակադեմիաները (1934-1936թթ.)։ 1938-ին նա ավարտում է Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցը։ Ապա մեկ տարի կատարելագործվում է Սաբաթիեի արվեստանոցում։ Սկսել է ցուցադրվել 1944-ից «Անկախների սալոնում» «Ջութակահարը» նկարով։

Ժանսեմի ստեղծագործության թեման սկիզբ է առնում իր մանկության հիշատակներից` մայր ժողովրդի մեծ արհավիրքից։ Ֆրանսիական տեսաբանությունը Ժանսեմին բնութագրել է իբրև միզերաբլիստ` թշվառների նկարիչ։ Ժանսեմի աշխարհն ամենուր տխուր է: Նրա հերոսները կարծես ապրում են, և չկան: Ֆրանսիացի տեսաբան Ք. Բլանը Ժանսեմի մասին գրել է. «Կորուսյալ հոգիները իրենց ապաստան են գտել բանաստեղծ-նկարչի մոտ: Նա կտավին է հանձնել այն, ինչը աշխարհը չկարողացավ տեսնել: Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողությունն են»:

Ժանսեմն առաջին անգամ Հայաստան է այցելել 1973-ին։
2001-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանի հրավերով Ժանսեմը կրկին այցելել է Հայաստան և 2000-2001թթ. ընթացքում իր վրձնած «Եղեռն» շարքը` բաղկացած 34 կտավներից, նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանին։ 2010 թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ժանսեմը պարգևատրվել է Պատվո շքանշանով՝ հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:

Panorama.am

Մոլդովայի իրավապաշտպան Աուրելիա Գրիգորիուն արժանացել է հերթական պարգևին

1 (1)Մոլդովայի Հանրապետության օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն արժանացել է հերթական պարգևին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը, Կիևում տեղի ունեցել “Սուրբ Վլադիմիր” ուղղափաթ շքանշանի հանձման արարողությունը: Աուրելիա Գրիգորիուն այս շքանշանին արժանացել է “մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում վերջինիս ցուցաբերած խիզախության համար և այս տարվա հոկտեմբերին մանդատի դադարեցման կապակցությամբ”:

Վերջերս Աուրելիա Գրիգորիուն պարգևատրվել է նաև “Հեյդար Ալիև” ոսկե մեդալով՝ “մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հատուկ նվաճումների և ամբողջ աշխարհում Ադրբեջանի իրողությունները առաջ տանելու համար”:

Մոլդովայի իրավապաշտպան Աուրելիա Գրիգորիուն անցյալ ամիս Հայաստանի ԱԺ-ում իր  զեկույցի ժամանակ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը` մեր երկիրն անվանել էր “ագրեսոր”`հայտարարելով, որ “Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն”, և հավելել, որ “Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչը միջազգայնորեն ճանաչված փաստ է”։ Ներկայում ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածում, թե իբրև թե “ԱՍԱԼԱՆ սպառնում է Աուրելիա Գրիգորիուին”

Կինոն Վենետիկում.հոբելյանական փառատոն

o_816820Այսօր երեկոյան մեկնարկում է հոբելյանական, 70-երորդ Վենետիկյան կինոփառատոնը: Առաջին անգամ կինոդիտումը կսկսվի 3D  ձևաչափով ֆիլմի ` Ալֆոնսո Կուարոնի “Գրավիտացիայի” ցուցադրությամբ: Մեքսիկացի կինռեժիսորը, որն արդեն ունի “Ոսկե առյուծ” եռաչափ թրիլլերը նկարահանել է հատուկ էֆեկտներով, որոնք, ըստ փորձագետների, համեմատելի են “Ավատարի” հետ:

Վենետիկում հոբելյանական փառատոնը համըմկնում է զբոսաշրջության սեզոնի ավարտի հետ: Կինոփառատոնը տեղի է ունենում Վենետիկի կենտրոնից շոգենավով 20 րոպե  հեռավորության վրա գտնվող Լիդո կղզում:

Փառատոնի  ժյուրիի հիմնական կազմի նախագահն է  իտալական դասական Բերտոլուչչին:  Պարգևները, այդ թվում գլխավոր “Ոսկե առյուծը” կհանձնվի սեպտեմբերի 7-ին:

Արքայազն Հարին պատրաստվում է ամուսնանալ

iԻնչպես տեղեկացնում են բրիտանական ԶԼՄ-ները, 28-ամյա արքայազն  Հարին պատրաստվում է ամուսնանալ ընկերուհու` Քրեսիդա Բոնասի հետ: Նման տեղեկություններ  հայտնվեցին մամուլում այն բանից հետո, երբ Հարին ընկերուհու հետ մեկնեց աֆրիկյան  սաֆարի` ռոմանտիկ ուղևորության : Այնտեղ զույգն այցելել է այն  բարեգործական կազմակերպություն, որտեղ ինչ-որ ժամանակ աշխատել է արքայադուստր Դիանան: 3 տարի առաջ նրա եղբայրը` Ուիլյամը, նույնպես այցելել է այդ վայր:

ԶԼՄ-ները նշում են, որ հարսանիքը կարող է լինել մյուս տարվա գարնանը:24-ամյա Քրեսիդայի հետ Հարին հանդիպում է 2012-ից: Աղջիկն ավարտել է կոնսերվատորիայի պարի ու երաժշտության կուրսը:  Զույգը տիպված է թաքցնել հարաբերությունները, դրա համար էլ նրանք խուսափում են միասին հասարակության մեջ հայտնվելուց:

 

Հնագետները գտել են Մակեդոնացու գերեզմանը

ol3001377597842Հունական հին Ամֆիպոլիսից ոչ հեռու  հաջողվել է հայտնաբերել մի ուշագրավ շինություն, որն, ամենայն հավանականությամբ, Ալեքսանդր Մակեդոնացու դամբարանն է:

Սկզբում գիտնականներին հաջողվեց հայտնաբերել 3-մետրանոց պատ, որի երկարությունը 500 մ է և որի ետևում էլ, հավանական է, գտնվում է դամբարանը: Որ սա Մակեդոնացու դամբարանը կարող է լինել, գիտնականներին հուշել է այն հանգամանքը, որ այն թվագրվում է  մթա 4-րդ դարով (պահպանված տվյալների համաձայն, Մակեդոնացին մահացել է Բաբելոնում, մթա 323 թվին): Եթե անգամ այս կառույցը Մակեդոնացու դամբարանը չլինի,  ապա դա բարձրաստիճան մեկի դամբարանն է, գուցե` Մակեդոնացու զինակցի:

Կասկածամիտները համարում  են, որ Մակեդոնացու դամբարանը դժվար թե Հունաստանի տարածքում լիներ, քանի որ  պատմական փաստաթղթերի համաձայն  նրա դամբարանը պետք է որոնել Եգիպտոսում:

Աշխարհի առաջին գրպանի հաշվիչը աճուրդի է հանվել. սպասվում է, որ այն կվաճառվի 100,000 ֆունտով

World's first pocket calculatorՍպասվում է, որ 17-րդ դարում ստեղծված հազվագյուտ գրպանի հաշվիչը աճուրդում կվաճառվի 100.000 ֆունտով:

Հաշվիչը աշխարհի առաջին հաշվողական դյուրակիր սարքերից է:

Անտիկ գրպանի հաշվիչը Քրիստի աճուրդում կցուցադրվի հոկտեմբերին: Այն հանդիսանում է հին ժամանակներից պահպանված երեք հաշվիչ սարքերից մեկը:

1673թ-ին ստեղծված փայտե սարքը ունի 15սմ լայնություն և 32սմ երկարություն:

Այն ստեղծել է փարիզցի մեքենագետ և թագավոր Լուի XIV-ի ժամագործ Ռենե Գրիլե դե Ռովեն:

Աճուրդի ճանապարհորդություն, գիտություն և բնության պատմության բաժնի ղեկավարի խոսքով՝ սարքը համակարգչի պատմության մեջ պահպանված ամենավաղ նմուշներից է:

Հաշվիչ սարքը կատարում է բոլոր մաթեմատիկական գործողությունները՝ ներառյալ գուամրում, հանում, բազմապատկում և բաժանում:

Այս սարքին նմանվող մյուս երկու հաշվիչներից մեկը գտնվում է Փարիզի Արվեստի և արհեստների թանգարանում, իսկ մյուսը Նյու Յորքում՝ IBM-ի հավաքածուի մեջ:

 

Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը բաժանվել են

pic_2cb4ad2b5005e01ab5c37eab7fd9d080Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը բաժանվել են, տեղեկացրել է Corriere della Sera-ն: Դերասանուհու պաշտոնական  ներկայացուցիչներն արդեն հաստատել են այդ տեղեկությունը: Թե ինչն է բաժանության պատճառը,  չի հայտնվում: Իրենք`  դերասանները, ևս որևէ հայտարարություն չեն արել: Չի հայտնվում նաև` նրանք ամուսնալուծվել են, թե պատրաստվում են դրան: Բելուչին ներկա պահին գտնվում է Սերբիայում` Էմիր Կուստուրիցայի ֆիլմի նկարահանումներին է մասնակցում:

Բելուչին ու Կասելը ծանոթացել են 1990-ականներին: 1999-ին զույգն ամուսնացել է: Նրանք ունեն երկու դուստր` Դևեն ու Լեոնին:

 

 

 

 

Վարչապետին խայտառակ է արել սեփական դուստրը

638193-74435ef8-0d31-11e3-bfe4-e8fe552df053Լուսանկարվելով «Paris Design Week»-ի համար էրոտիկ պատկերներում` 20-ամյա Ստեֆանի Քեյը չէր էլ մտածում,  թե ինչ հետևանքներով է հղի դա իր վարչապետ  հոր քաղաքական կարիերայի համար:

stephaniekey2_630Նոր Զելանդիայի  վարչապետ Ջոն Քեյը իր դստերը Փարիզի հեղինակավոր դպրոցում ուսման  ուղարկելով`  չէր սպասում, որ դստեր էրոտիկ լուսանկարները կարող են օգտագործվել որպես «Paris Design Week»-ի մշակութային միջոցառման գովազդ:

stephaniekey_630Իսկ աղջկա լուսանկարներն իսկապես էլ շատ բաց են: Նա բոլոր լուսանկարներում մերկ է ու փորձում է իր կանացի հմայքները ծածկել ձեռքի տակ ընկածով` ութոտնուկով, համբուրգերով կամ էլ  «McDonald’s»-ի  տապակած կարտոֆիլով:

 

Ցյուրիխում մարմնավաճառությամբ զբաղվելու խցիկներ կտեղադրեն

i (1)Ցյուրիխի իշխանությունները մտադիր են մարմնավաճառության վերաբերյալ նոր օրենքներ սահմանել, որոնք մարմնավաճառներին կպարտավորեցնեն հաճախորդի հետ հանդիպել միայն հատուկ սեքսի համար նախատեսված խցիկներում` քաղաքի կենտրոնից հեռու:

Օրենքի նախագիծը արժանացել է Ցյուրիխի բնակիչների հավանությանը: Շվեյցարական քաղաքի ադմինիստրացիան  մտադիր է  արգելել սեքս-արդյունաբերության ներկայացուցիչներին  հաճախորդներին փողոցում սպասարկել: Դրանից բացի, նոր օրենքի համաձայն, բոլոր մարմնավաճառները պետք է արտոնագիր ու ապահովագրություն ունենան:

Քաղաքի իշխանություններն այդ կերպ են մտադիր Ցյուրիխում վերահաստատել խաղաղությունն ու կարգը: Սակայն, օրենքի հակառակորդները կասկածում են դրա հաջողությանը:

Ցյուրիխում մարմնավաճառությունն օրինական զբաղմունք է արդեն շուրջ 60 տարի:

Քեյթ Միդլտոնը թագաժառանգի դաստիարակությունը չի վստահում դայակին

o_802757Բրիտանական գահի ժառանգորդի խնամքը Քեյթ Միդլտոնը չի վստահում դայակին: Քեմբրիջի դքսուհին հայտարարել է, որ նորածին արքայազնի  դաստիրակության գործում  իրեն կօգնեն իր ծնողները: Որպեսզի մոտ լինեն թոռնիկին, հատկապես երիտասարդ մոր համար առաջին ամենածանր  ամիսներին, նրանք կտեղափոխվեն Ուիլյամի և Կեյթի Կենսինգտոնյան պալատ:

Հիմա այնտեղ վերջացնում են վերանորոգումը, հաղորդում է “Россия 24”-ը: Աշխատանքները  տարվում են հաշվի առնելով Միդլտոնների տեղափոխումը, որոնց համար պատրաստել են ոչ մեծ տնակ:Ճարտարապետները ասում են, որ Քեյթը անձամբ է մասնակցել կահավորմանը:

Կոպենհագենում նշել են Ջրահարսի 100-ամյակը

pic_4d43fd04b3580a44ad7f7b7c43f722f9Երեկ Կոպենհագենում հանդիսավոր միջոցառումներ են անցկացվել Ջրահարսի արձանի 100-ամյակի կապակցությամբ: Հանդիսության շրջանակներում հատուկ շքերթ է անցկացվել, ու մանկական երգչախմբի համերգ է տեղի ունեցել: Իսկ աղջիկները արձանի շուրջ լողալով պատկերել  են 100: Հանս Քրիստիան Անդերսենի “Ջրահարսը” հեքիաթի հերոսուհուն նվիրված արձանը բացվել է 1913-ի օգոստոսի 23-ին: Մոնումենտի հեղինակը քանդակագործ Էդվարդ Էրիքսենն է: Ամեն տարի այն դիտելու է գալիս շուրջ 1 մլն զբոսաշրջիկ:

Ողջ 100-ամյա պատմության ընթացքում այն միայն մեկ անգամ է լքել Կոպենհագենը: 2010-ին մի քանի ամիս քանդակը ցուցադրվել է Շանհայում կազմակերպված Համաշխարհային  ցուցահանդեսի դանիական տաղավարում:

Բրեյվիկի կողմնակիցներն ահաբեկչությամբ են սպառնում

iNya-Wermlands Tidningen թերթի խմբագրությունում ստացված սպառնալիքներով նամակում տեղեկացվում է թագավորկան ընտանիքի նստավայրի պայթեցման մտադրության մասին: Դիմումը ոչ գրագետ անգլերենով է գրված ու ստորագրված`”Հյուսիսային Եվրոպայում Անդերս Բերինգ Բրեյվիկի համակերների խումբ”:

Նամակում աղավաղված անգլերենով շարադրել են, որ  պատրաստվում են մեծ ռումբ պայթեցնել Կառլստադի մոտ ու ապագայում իրենց թիրախն են դառնալու համասեռականները:

Ոստիկանությունն արդեն շղթայել է Կառլստադում գտնվող  թագավորական նստավայրը , իսկ բոլոր իրավապահ օրգաններն առավելագույն պատրաստականության վիճակի են բերվել:

Իսպանիայում չբացահայտված, 4 մ երկարությամբ, եղջրավոր ծովային հրեշ է ափ նետվել

four-metres long creatureԵղջյուրներով, երկար, սպիտակ մարմնով և լպրծուն կառուցվածքով արարածը միֆական հրեշ կարող է համարվել, սակայն այն միանգամայն իրական է:

Իսպանիայի Վիլարիկոս գյուղի մոտակայքում առեղծվածային արարած է ափ նետվել: Այժմ հետազոտություններ են իրականացվում պարզելու, թե ինչ կենդանի է դա:

Huffington Post-ի տեղեկություններով՝ տարօրինակ արարածին նկատել է մի լողորդ, որը սկզբում բախվել է նրա գլխի, այնուհետև նաև ամբողջ մարմնի հետ:

Քաղաքացիական պաշտպանության բաժնի կոորդինատոր Մարիա Սանչեսը հայտնում է, որ իրենք գաղափար չունեն, թե դա ինչ է:

Կենդանու մարմինը այնքան քայքայված է, որ անվտանգությունից ելնելով նրա մնացորդները թաղելու անհրաժեշտություն կա:

Տարբեր վարկածներ են առաջ քաշվել կենդանու վերաբերյալ՝ սկսած շնաձկան տեսակից, մինչև թիավար ձուկ, սակայն հետազոտողները դեռևս ուսումնասիրում են այն: