Իրաքի շիա զինյալները շքերթ են կազմակերպել՝ ցուցադրելով իրենց ուժը

Իրաք,շիա զինյալներ, շքերթՈստիկանության հազարավոր շիա զինվորներ շքերթով անցել են Բաղդադով և Իրաքի մի շարք այլ քաղաքներով՝ ցուցադրելով իրենց սպառազինությունը և ակնարկելով իրենց պատրաստակամությունը երկրի հյուսիսային շրջանները գրաված սունի զինյալների դեմ պատերազմելու կապակցությամբ:

Շաբաթ օրը Բաղդադում շուրջ 20,000 մարդ քայլել է՝ ցուցադրելով հրացաններ, գնդացիրներ, հրթիռներ և այլն: Նման շքերթներ կազմակերպվել են նաև Ամարա և Բասրա քաղաքներում, որտեղ զինյալները ցուցադրել են դաշտային հրետանի:

Շքերթները կազմակերպել են հոգևորական Մուքթադա ալ- Սադրի հետևորդները՝ սունիների կողմից Սիրիայի և Իրաքի սահմանային անցակետը գրավելուց մեկ օր անց:

 

Իրաքում շիական ցեղախմբերը զինվում են ահաբեկիչների դեմ

իրաք   Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսային շրջանների շիական ցեղախմբերը սկսել են զինվել՝ կազմավորելով զինված խմբավորումներ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հնարավոր հարձակման դեմ: Մարսումի կոչվող խոշոր շիական ցեղը զինել է մոտ 2 հազար երիտասարդ տղամարդու: Հայտնի է նաև, որ իրաքյան բանակը շիական ցեղերին ցուցաբերում է ռազմական և լոգիստական աջակցություն ԻՇԻՊ-ի մուտքը Բաղդադ կանխելու համար:

ԻՇԻՊ-ի ղեկավարությունը Մոսուլը, Տիկրիտը և Թալ Աֆարի շրջանը գրավելուց հետո հայտարարեց, որ մտադիր է գրավել նաև Բաղդադը: Սակայն դրա համար նրանց զինյալները պետք է իրենց հսկողության տակ վերցնեն Սամարա և Դադջալ քաղաքները, որոնք գտնվում են Մոսուլ-Բաղդադ ճանապարհին:

 Անկախ

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը աջակցում է Քեսաբի հայկական դպրոցներին

Հայաստան-համահայկական-հիմնադրամ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը

50 000 եվրո է փոխանցել ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հաշվեհամարին: Գումարը Մեծի Տանն Կիլիկիո առաջնորդարանի միջոցով կնպատակաուղղվի Քեսաբում հայկական դպրոցների վերակառուցմանը:

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ

ԱՄՆ պատրաստ է միջամտել Իրաքում ստեղծված դրությանը

օբամա   ԱՄՆ պատրաստ է կետային հարվածներ հասցնել Իրաքում ակտիվացած իսլամիստ ահաբեկիչների վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Վերջինս նշել է, որ ԱՄՆ պատրաստ է 300 խորհրդատու զինվորական ուղարկել Իրաք, որոնք կհամակարգեն տեղական անվտանգության ուժերի գործողությունները: Բացի այդ, ԱՄՆ մտադիր է նրանց ապահովել լրացուցիչ զենքով և ռազմական տեխնիկայով: «Իրաքում մեր թիրախը հայտնի է, և մենք պատրաստ ենք պայքարի, սակայն ամերիկյան զորքերը Իրաք պատերազմելու համար չեն մեկնի: Մեր շահերի տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի Բաղդադն ու նրա շրջակայքը չանցնեն ծայրահեղական խմբավորումների ձեռքը»,-հայտարարել է Օբաման՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:

 

Անկախ

Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Մուբարաքը հիվանդանոցում կոտրել է ոտքը

Egypt's President Hosni Mubarak attends a meeting with South Africa's President Jacob Zuma at the presidential palace in CairoԵգիպտոսի պաշտոնատար անձանց տվյալներով՝ պաշտոնանկ նախագահ Հոսնի Մուբարաքը ոտքը կոտրել է Կահիրեյի ռազմական հիվանդանոցում, որտեղ նա երեք տարի բանտարկության ժամկետ է անց կացնում կոռուպցիայի մեջ մեղադրվելուց հետո:

86-ամյա Մուբարաքը հինգշաբթի օրը սայթաքել է լոգասենյակում և կոտրել կոնքոսկրի վերին հատվածը:

Պաշտոնյայի տեղեկություններով՝ Մուբարաքը բուժվելու համար պետք է վիրահատություն անցնի:

2011թ-ին պաշտոնանկ եղած Մուբարաքը կրկին պետք է դատարանի առջև կանգնի իր իշխանության դեմ բողոքող հարյուրավոր ցուցարարների սպանության գործում մասնակցություն ունենալու համար:

Անցած ամիս նրան մեղավոր են ճանաչել նախագահական պալատների վերանորոգման համար նախատեսված միլիոնավոր դոլարների յուրացման մեջ:

Սիրիայի պատերազմին վերջ կդնի երկխոսությունը

Հարություն Սելիմյան«Սուրիայի տագնապի առաջին օրերին` սիրիահայ համայնքապետերը, հայկական կազմակերպության և միության ներկայացուցիչները համախոհաբար շարունակեցին և կշարունակեն տեր կանգնել Սիրիայի հայ համայնքին: Նրանք հերթական ժողովներով  կծրագրեն, հարաբերական աշխատանք կծավալեն և ընձեռած հնարավորություններով կփորձեն հոգալ ժողովուրդի կարիքները», – Անկախի հետ զրույցում նշել է Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը:

 

– Պարոն Սելիմյան,  Հալեպի վիճակը կարծես շարունակում է լարված մնալ: Ինչպե՞ս է սիրիահայերի ներկա դրությունը: Հատկապես ո՞ր շրջաններն են ռմբակոծվել մայիս-հունիս ամիսներին:

– Այո, Հալեպում վիճակը դեռ լարված է: Հունիսի հենց առաջին օրը Հալեպում, մասնավորապես Նոր Գյուղում վիճակը վատացած է: Ահաբեկիչ խմբավորումների կողմը ամեն տեսակի կործանարար հրթիռներ և հրասանդներ են պայթեցնում` վնասելով խաղաղ բնակչությանը:

 

–                    Վերջերս Բաշար Ալ-Ասադը համընդհանուր ներման մասին է հայտարարել: Ի՞նչի մասին է խոսքը:

 

– Համընդհանուր ներման հայտարարությունը մի քայլ է, որը կապված է նախագահ Ասադի հայտարարած շղթայի հետ: Բ. Ասադի կողմը ըստ օրենսդրական թիվ 71-ի որոշման, որն ընդգրկում է բոլոր սիրիական արաբական Հանրապետությունը, ներառում է հանդուրժողականության, ազգային միասնության, գոյակցության պահանջները:

–  Հունիսի 3-ին անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակելուց հետո, Բ. Ասադը հրամայել է Հալեպի կենտրոնական կալանավայրից ազատ արձակել 320 բանտարկյալների: Հիմա նրանք ազատության մե՞ջ են: Ինչո՞ւ է Ասադը որոշել նրանց ազատ արձակել:

– 320 բանտարկյալ ազատ են արձակվել: Տվյալ հրամանագիրը հեռու գտնվողներին հնարավորություն տալու արդարադատություն է: Նրանց վիճակը բնորոշվեց ըստ դրույթների, ըստ որոնց` նրանք սահմանափակ թվով են հանցագործություններ կատարել, հատկապես երբ խոսքը դավաճանության, լրտեսության և ահաբեկչական հանցագործությունների մասին է: Մինչդեռ լուրջ հանցագործությունները ընդգրկվում են անպատվության և անարգ արարքների ցուցակում, որը Սիրիայի հասարակության կողմից կմերժվի: Այդ արձակման որոշումը հնարավորություն է տալիս համայնքին վերադառնալ նոր ոգով, նպաստել շինության, ստեղծագործության, վստահության, ազգային միասնության կապերի ամրապնդմանը և ուժեղացնել ապահովությունն ու կայունությունը:

– Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմը ծանր վիճակում Բեյրութի հիվանդանոցում է: Ո՞րն է իրական պատճառը:

– Մուալլեմը սրտի անհանգստության պատճառով է տեղափոխվել հիվանդանոց: Նա ենթարկվել է սրտի բաց վիրահատությանն ու երակների փոփոխության:

– Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը հնարավորություն են ընձեռել օգնություն հասցնել Հալեպի Հյուսիսային հատված, որը գտնվում է ընդդիմադիրների հսկողության ներքո: Կազմակերպությունների բնակիչներին մատակարարել են պարեն, հիգիենայի և այլ անհրաժեշտ պարագաներ, և 30.000 հոգու համար նախատեսված օգնությունը բաժանվել է յոթ բեռնատարում: Արդյոք հասցված օգնությունը բավարարե՞լ է բոլորին: Չէ՞ որ Սիրիայի կառավարությունը հազվադեպ է թույլ տալիս օգնություն հասցնել ընդդիմության կողմից վերահսկղվող տարածքներ:

– Սիրիայի կառավարությունը ընդդիմության հետ համաձայնաբար ամենևին էլ չի անտեսում Հալեպի Հյուսիային տարածքի սիրիահայերին և կարմիր խաչի աջակցությամբ ապահովում է տարրական կարիքների պարագաներ: Սակայն խնդիրն այն է, որ ընդդիմության հետ հնարավոր չէ մարդկային լեզվով և տրամաբանությամբ խոսել: Պետք է ընդունենք, որ Հալեպի Հյուսիսային շրջանները զինյալ խմբավորումների վերահսկողության ներքո են: Բազմաթիվ անդամներ Սիրիայի կառավարության առաքած պարենն ու այլ օգնությունները կարմիր խաչի միջոցով Հալեպի Հյուսիսային տարածք ուղարկելու պարագայում ընդդիմությունը, իրար մեջ անհաշտ լինելով, չի արտոնի, որ օգնությունը հասնի նաև այլ թաղամաս:

– Վերջին ամիսներին քանի՞ հայ է մահացել:

– 2014 թվականի մարտի, ապրիլի և մայիսի 30-ին երեք զոհ և 20 վիրավոր է գրանցվել, մայիսի վերջին օրը չորս զոհ, 15 վիրավոր, իսկ հունիսի 1-ից 17-ը` երեք զոհ և 18 վիրավոր:

– Ասում են` ջրի խնդիր կա: Ինչպե՞ս է հայ համայնքը և, առհասարակ, Սիրիայի կառավարությունը պատրաստվում օգնել տուժածներին:

– Ջրի խնդիրները կարծես երբեք չեն վերջանում: Այն տարբեր շրջաններում տարբեր է: Շրջաններ կան, որտեղ հունիսի 1-ից ջուր չի եղել, իսկ այլ վայրերում միայն շարժիչի ուժգնությամբ կարելի է ջուր ստանալ:

– Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում պատերազմի հետևանքով տուժածներին աշխատատեղերով ապահովելու և սոցիալական այլ խնդիրներ լուծելու ուղղությամբ:

– Միություններն ու կազմակերպությունները ջանում են, որպեսզի կարողանան պարենային պաշարներով և նյութական հայթայթումներով կարիքավոր ընտանիքներին ապահովել:

– Որո՞նք են առկա դժվարությունները: Եվ ինչո՞ւ հնարավոր չէ դրանք հաղթահարել:

– Առկա դժվարություններից ամենաառաջինը անապահովությունն է, մահվան դեմ հանդիման գտնվելու վիճակը, ջրի և էլեկտրականության բացակայությունը: Հաղթահարելու միջոց չկա, որովհետև պետությունն ինքը պետք է միջամտի և լուծման միջոցներ հայթայթի անմեղ ժողովուրդի համար:

– Ի վերջո, ի՞նչը կարող է Սիրիայի պատերազմական գործողությունները կանգնացնել:  

– Երկխոսությունը: Երբ կողմերը համաձայնության կանգնեն:

Ելենա Չոբանյան

Մերձավոր Արևելքը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած. արաբագետներ

Syria-Civil-War“Հայությունն այսօր արդեն փորձեր է անում վերադառնալ Քեսաբ, զրոյից սկսել ամեն ինչ և շատ մեծ գործ ունեն անելու։ Հայաստանի Հանրապետությունը ևս անելիք ունի։ Նա պետք է հումանիտար և այլ խողովակներով օգնություն հասցնի քեսաբահայությանը”, – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Հայկ Քոչարյանը՝ ընդգծելով, սակայն, որ այնուամենայնիվ, վտանգը դեռ չի վերացել, և դա վերաբերում է ոչ միայն հայերին, այլև Սիրիայի մնացած քաղաքացիներին։

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը իր հերթին նշեց, որ Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունները ուղիղ կապ ունեն Թուրքիայի հետ։ Նա նշեց, որ ծայրահեղականները հենց Թուրքիայի հետ սահմանից էին ներթափանցել Քեսաբ. Այնտեղ կան ռազմական պատրաստվածության ճամբարներ, որտեղից զինյալները պատրաստի մարտիկներ դարձած անարգել մտնում են Սիրիա:  “Թուրքիայի այն հայտարարությունը, թե փակում է զինյալների ճանապարհը, իրականությանը չի համապատասխանում, ընդհակառակը` նա աջակցություն է ցուցաբերել զինյալներին։ Մարտերը Քեսաբին հարակից բարձունքների համար էին մղվում, այդ պատճառով էլ Քեսաբում ավերածություններն ու զոհերը քիչ էին։ Երկու օր առաջ Քեսաբում կռվող զինյալները այն չէին, ինչ մարտի 21-ին մարտնչող զինյալները: Այս անգամ զինյալների թիվն ավելի քիչ էր, նրանց մեծ մասն անցել էր Թուրքիայի սահմանը և մնացել այնտեղ”:  Գրիգորյանը ընդգծեց, որ իրավիճակը վտանգավոր է, քանի որ այդ նույն զինյալները, ովքեր կռվում էին Քեսաբում կարող են անցնել Հալեպ և ավելի վատթարացնել քաղաքում տիրող իրավիճակը. “Հալեպում շատ թաղամասեր, այդ թվում՝ քրիստոնեական և հայկական, զինյալների վերահսկողության տակ են  գտնվում։ Շարունակվում են մարտերը կառավարական զորքերի և իսլամիստների միջև, քաղաքը հրթիռակոծության է ենթարկվում։ Հույս էլ չկա,  որ որևէ հաջողություն կլինի”, – ասաց նա։

 

Ըստ արաբագետի՝ տարածաշրջանը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած: “Տեղի ունեցող իրադարձությունները լուրջ վտանգ են ներկայացնում, դրանք վտանգավոր են ոչ միայն տարածաշրջանի, այլև դրանից դուրս գտնվող շրջանների համար, քանի որ Մերձավոր Արևելքում ծայրահեղականացման միտումներ են նկատվում: Նպատակը Իսլամական պետության ձևավորումն է, որի նախադրյալները այսօր կան Սիրիայում և Իրաքում”, – նշեց նա։

 

 Անկախ

 

Եգիպտոսում 10 ամսվա բանտարկությունից հետո ազատ է արձակվել «Al Jazeera» հեռուստաալիքի թղթակիցը

el-cezire Եգիպտոսի իշխանություններն  որոշում են կայացրել ազատ արձակելու 10 ամիս շարունակ բանտարկության մեջ գտնվող «Al Jazeera» հեռուստաալիքի թղթակից Աբդուլահ աշ Շամիին: 26-ամյա լրագրողին ձերբակալել էին 2013 թվականի օգոստոսի 14-ին, այն ժամանակ, երբ երկրում բողոքի ցույցեր էին ընթանում ռազմական հեղաշրջման դեմ: Աշ Շամիին ազատելու որոշումը կայացվել է նրա առողջական վիճակի վատացման պատճառով, քանի որ բանտարկյալը 130 օր առաջ հացադուլ էր հայտարարել:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ աշ Շամիի հետ միասին առողջական խնդիրների պատճառով ևս 12 հոգի ազատ է արձակվել: Միևնույն ժամանակ Եգիպտոսում մի շարք լրագրողներ շարունակում են մնալ անազատության մեջ:

 

 

Իրաքում ահաբեկիչները 60 օտարերկրացու պատանդ են վերցրել

irak     Թուրքական մամուլում լուրեր են տարածվել, թե «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները պատանդ են վերցրել 60 օտարերկրացու, այդ թվում Թուրքիայի 15 քաղաքացու: Օտարերկրացիները աշխատել են Տիկրիտ քաղաքում` հիվանդանոցի շինարարությունում: Քաղաքի վրա հարձակման ժամանակ  նրանք, ինչպես նաև իրաքցի աշխատողները,  փորձել են Տիկրիտից Քերքուք փախչել: Ահաբեկիչները բաց են թողել իրաքցիներին՝ պատանդ պահելով օտարերկրացիներին: Վերջիններս ցանկացել են հասնել Սուլեյմանիե քաղաք, որտեղ միջազգային օդանավակայան կա, և մեկնել տուն:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը միասնության կոչ է արել Իրաքին

պանգի մուն ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, հանդես գալով կազմակերպության ժնևյան գրասենյակում անցկացված համաժողովի ժամանակ, խոսել է վերջին օրերին «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացվող անընդունելի գործողությունների մասին: Քարտուղարը Իրաքի վարչապետ Նուր ալ Մալիքին կոչ է արել ավելի գործնական քայլերի դիմել երկրում միջէթնիկ հողի վրա բռնության աճի դեմ պայքարելու համար: Գի Մունը ընդգծել է Իրաքում մեկ միասնական պետության մեջ սունիների, շիաների և քրդերի խաղաղ գոյակցության անհրաժեշտության մասին:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Պան Գի Մունը, դատապարտելով Իրաքում քաղաքացիների սպանությունն ու թուրք դիվանագետների առևանգումը, նշել է, որ բանակցություններ է վարել Իրանի և Թուրքիայի առաջնորդների հետ՝ հույս հայտնելով, որ նրանք կարող են համապատասխան աջակցություն ցուցաբերել իրաքյան կառավարությանը երկրում խաղաղություն և կայունություն հաստատելու համար:

 Անկախ

 

 

Բասրայի թուրքական հյուպատոսության աշխատակիցները տեղափոխվել է Քուվեյթ

բասրա Թուրքական կառավարությունը, հաշվի առնելով Իրաքում ստեղծված լարված իրավիճակը, որոշում է կայացրել նախապես ապահովագրել Իրաքի հարավում տեղակայված Բասրա քաղաքում գտնվող թուրքական հյուպատոսարանի աշխատակիցներին: Վերջիններս, ելնելով անվտնագության նկատառումներից, տեղափոխվել են Քուվեյթ: Նրանց ուղեկցել է 18 հոգուց բաղկացած ոստիկանական միավորում: ՙՙԻրաքում տեղի ունեցող զարգացումների շրջանակներում Բասրայում անվտանգությունը ապահովված չէ, այդ պատճառով մեր հյուպատոսության աշխատակիցները այսօրվանից կգտնվեն Քուվեյթում: Բաղդադի մեր դեսպանատունը 24 ժամ շարունակ աշխատում է անհրաժեշտության դեպքում մեր քաղաքացիներին վտանգի գոտուց տարհանելու համար՚՚,-իր ՙՙTwitter՚՚-յան էջում գրել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Անկախ

Քեսաբի դեմ հարձակումը կարճաժամկետ մարտավարական քայլ էր. արաբագետ

DSC09331“Քեսաբի դեմ հարձակումը  Սիրիայի զինյալների կողմից այս տարվա մարտի 20-21-ին ժամանակավոր քայլ էր: Սա ընդամենը կարճաժամկետ մարտավարական քայլ էր: Քեսաբը վերցնելը զինյալների համար թիրախ չի եղել: Եթե Քեսաբը լիներ երկարաժամկետ քայլ, ապա մենք կտեսնեինք նաև Լաթաքիայի գրավումը, որը չեղավ”, –  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը`  անդրադառնալով Սիրիական բանակի կողմից Քեսաբի ազատագրման թեմային:

Ըստ արաբագետի` այդ քայլն իրականացվեց միայն  այն բանի համար, որ խոչընդոտվեն նախագահական ընտրությունները: “Քեսաբը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին, որը հսկվում է թուրք զինվորների կողմից. Քեսաբը ապագայում պահելու կամ դեպի Լաթաքիա շարժվելու համար անհրաժեշտ էր, որ Թուրքիան բացեր սահմանը ամբողջությամբ և մի քանի անգամ ավելի մեծ ուժեր ուղարկեր, ինչը  վերջինիս համար անթույլատրելի էր միջազգային հանրության քննադատության առկայության պայմաններում”, – ասաց Արմեն Պետրոսյանը: Նա նշեց, որ Քեսաբի ազատագրման մասին նախապես չհայտնեցին, դա եղավ հուժկու գրոհով՝ անակնկալի բերելով նաև հակակառավարական ուժերին:

Սիրիական կառավարության տվյալների համաձայն` երեկվա դրությամբ մոտ 250 ընտանիք վերադառնում է Լաթաքիա: Շրջանում երեկվանից իրականացվում են վնասված ենթակայանների նորոգման խնդիրներ: Մասնավորապես կան խնդիրներ կապված էլեկտրեաէներգիայի և ջրի հետ: “Բայց ամենակարևորն, իհարկե,  անվտանգության ապահովումն է. բանակն իրականացնում է տարածքի ականազերծման աշխատանքներ”,-  նշեց Արմեն Պետրոսյանը:

 

Արաբագետը նշեց, որ ընտրություններից ի վեր հայ համայնքի վիճակը ավելի է բարդացել, քանի որ, եթե մինչև այդ տեղացի հայերը հայտարարում էին իրենց չեզոքության մասին, ընտրություններին մասնակցելով, նրանք արդեն ցույց տվեցին , որ կողմին են հարում. հենց այս հանգամանքի հետ է կապված վերջին ամիսներին Հալեպում հայաշատ վայրերի նկատմամբ իրականացված հրթիռակոծությունները:

Անկախ

Նաչիրվան Բարզանին Մոսուլի հարցով օգնություն է ակնկալում Իրանից և Թուրքիայից

Նաչիրվան ԲարզանիԻնչպես հայտնի է, «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները գրավել են Մոսուլ քաղաքը՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով ողջ տարածաշրջանի համար: Ահա Իրաքի Քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին մեկնել է Թեհրան իրանական իշխանությունների հետ Իրաքում ստեղծված դրությունը քննարկելու համար: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Բարզանին հանդիպելու է Իրանի ազգային անվտանգության հարցով գերագույն խորհրդի ներկայացուցիչ Ալի Շեմանի հետ: Կողմերը խորհրդակցելու են, թե ինչպես է հնարավոր աջակցել Իրաքի կենտրոնական կառավարությանը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Իրանում անցկացրած հանդիպումներից հետո Բարզանին օգնություն ստանալու ակնկալիքով կմեկնի Թուրքիա:

Անկախ

Կորած երեխաներին փնտրող իսրայելցի զինվորները մի պաղեստինցու են սպանել

իսրայել-պաղեստինԻսրայելցի զինվորները, ովքեր փնտրում են Հորդանանի արևմտյան ափի տարածքում կորած երեք դեռահասների,  գնդակահարել են մի պաղեստինցու Ռամալ քաղաքի մոտակայքում։ Այս մասին գրում է BBC-ն։

Պաղեստինի առողջապահության մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ նա  մահացել է բախման ժամանակ, որը տեղի է ունեցել այն ընթացքում, երբ իսրայելցի զինվորները  ստուգում էին Ռամալին մոտ գտնվող փախստականների ճամբարը։

Կիրակի գիշերը իսրայելցի զինվորները ձերբակալել են մի քանի տասնյակ պաղեստինցիների, այդ թվում՝ տեղի խորհրդարանի խոսնակ Աբդել Ազիզա Դուեյկային, ով նաև ՀԱՄԱՍ շարժման ղեկավարներից է։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մեղադրել է պաղեստինական իսլամիստական շարժմանը՝ ՀԱՄԱՍ-ին, Հորդանանում  անհետացած երեք անչափահասների առևանգման մեջ:

Նա Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին, ով երկրի կառավարության կազմի մեջ է ներառել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների, համարում է պատասխանատու երիտասարդների անվտանգության համար: ՀԱՄԱՍ-ը Նաթանյահուի հայտարարությունն  անհեթեթ է անվանել:

Երեք երիտասարդները անհետացել են հինգշաբթի երեկոյան տուն վերադառնալիս:

Որոշ տվյալների համաձայն՝ նրանցից մեկին նույնիսկ հաջողվել է զանգահարել իշխանություններին և հայտնել, որ իրենք  առևանգված են:

 

Սիրիական բանակը մեծ առաջխաղացում արձանագրեց Քեսապում

սիրիական բանակԱյսօր, սիրիական բանակը մեծ առաջխաղացում  արձանագրեց Քեսապում, ամբողջովին իր վերահսկողության  տակ առնելով Էքիզոլուխի շրջանն ու Քեսապի կողմից  Գարատուրանի խաչմերուկը։

 

Սիրիական զորքը մուտք գործեց Քեսապի հրապարակ: Այս մասին  հաղորդում է shamtimes.net-ը՝ վկայակոչելով սիրիական զինովորական աղբիյուրները:

Առաջիկա ժամերում  նախատեսվում է  Քեսապի ամբողջական ազատագրման պաշտոնական լուրի հաղորդումը, գրում է Ասպարեզը:

Անկախ

Իրաքյան բանակը օդային հարձակման է անցել Մոսուլում

mosul Թուրքական մամուլը ուշադրությամբ հետևում է Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին: Ահա «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Իրաքի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարված են հասցրել Մոսուլ քաղաքի հյուսիսային հատվածների վրա: Տեղական աղբյուրների համաձայն՝ զինված խմբավորումները մեծ կորուսtներ են կրել, սակայն զոհվածների և վիրավորների մասին առայժմ հստակ տեղեկություն չկա: Ռազմական գործողության թիրախը դարձել է ալ Արաբի թաղամասում տեղակայված օբյեկտը, որը զինված խմբավորումների կողմից օգտագործվում է որպես շտաբ: Ավելի վաղ այդտեղ գտնվում էր իրաքյան բանակի երկրորդ դիվիզիայի շտաբը, որը քաղաքը լքեց հունիսի 10-ին:

 

Իրաքի բանակը կամավորներ է հավաքագրում

Իրաքի բանակԻրաքի շիաների հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Սիսթանին ֆեթվա է արձակել՝ ջիհադ հայտարարելով

«Իրաքի և Շավի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և նրանց աջակցող զինված խմբավորումների դեմ:
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ բոլոր կամավորները, որոնք ցանկանում են միանալ իրաքյան բանակին, ծառայության կանցնեն սահմանված պայմաններով՝ համաձայն իրենց հոգեբանական պատրաստվածության և զինվորական փորձի:

Նշենք, որ վերջին օրերին միջազգային հանրության ուշադրությունը բևեռված է «Իրաքի և Շավի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վրա, որին հաջողվել է իր հսկողության տակ առնել Մոսուլը, Սալահադդին մարզի կենտրոն հանդիսացող Թիքրիտ քաղաքը և մի քանի այլ բնակավայրեր:

 Անկախ

Հոսեին Ամիր Աբդոլլահիան. «Իրաքն իր ուժերով կարողանում է պալքարել ահաբեկիչների դեմ»

abdolahianԻրանի արտաքին գործերի նախարարի Աֆրիկայի և արաբական երկրների հարցերով տեղակալ Հոսեին Ամիր Աբդոլլահիանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի զինված ուժերի Իրաք մտնելու մասին տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Իրաքն իր ուժերով կարողանում է պայքարել ահաբեկիչների դեմ»,-շեշտել է Իրանի փոխարտգործնախարարը:

Տեղեկացնենք, որ օրերս «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» խմբավորման գրոհայինները գրավել էին Իրաքի Նայնավա նահանգը, Մոսուլ քաղաքը և առևանգել Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակցիներին:

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջեն Փսակին, անդրադառնալով Իրաքի կառավարական ուժերի և «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» խմբավորման միջև տեղի ունեցող մարտերին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Իրանն իրաքյան զարգացումներում կարող է կառուցողական դեր ունենալ:

Այնուհետև իրանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել, որ «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» խմբավորումը մոտեցել է Իրանի սահմանին:

Մասնավորապես, այդ տեղեկատվություններում նշվում էր, որ «Ալ-Ղաիդային» մոտ կանգնած «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» կոչվող խմբավորումը, Իրաքի մի շարք քաղաքներում իրականացրած մարտական գործողություններից հետո, առաջացել է դեպի Իրաքի արևելյան շրջաններ՝ հասնելով Իրանի սահմանին:

Ուշագրավ է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալեքիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, անդրադառնալով վերջին օրերին «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողություններին, նշել էր, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը կանգնած են Իրաքի ժողովրդի կողքին:

«Թեհրանը տարածաշրջանային և միջազգային մակարդակով իր ողջ ջանքերը կգործադրի և ահաբեկիչների հովանավորներին թույլ չի տա, որ նրանք, ներթափանցելով Իրաք, խաթարեն այդ երկրի անվտանգությունն ու կայունությունը»,- հավելել է Իրանի նախագահը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Բեյրութի Հայկազյան Համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոսթյանը կհանդիպի Ստամբուլի հայ համայնքի հետ

PaulHaidostian    Բեյրութի Հայկազյան Համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոսթյանը վաղը ելույթ կունենա Ստամբուլի նշանավոր Կեդրոնական վարժարանի շրջանավարտների միությունում: Կեդրոնական վարժարանի, Սայաթ Նովա խորի և Արաս հրատարակչության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ Հայդոսթյանը, հանդիպելով Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, նրանց կպատմի Հայկազյան համալսարանի փորձի մասին:

1955 թվականին հիմնադրված Հայկազյան համալսարանը Լիբանանում ամենաբարձորակ կրթօջախներից մեկն է: Հայկազյանում սովորում են ինչպես աշխարհի տարբեր երկրներից եկած հայազգի ուսանողներ, այնպես էլ օտարերկրացիներ: Որպես մարդաբանական գիտությունների ինստիտուտ հիմնադրված համալսարանը համապատասխանում է  ամերիկյան մոդելին և տալիս է անգլալեզու կրթություն: Հիմադրման տարեթին համալսարանը ուներ 43 ուսանող, իսկ 1975 թվականին, մինչև Լիբանանում պատերազմի սկիզբը, ուսանողների թիվը 650-ի էր հասել: Այսօր համալսարանը ունի 150 հոգանոց դասախոսական կազմ և 900 ուսանող:

Թուրքիան տեղյակ է եղել Մոսուլում հյուպատոսարանի վրա հարձակման մասին

irak  Մինչ Մոսուլում թուրք դիվանագետները շարունակում են պատանդ մնալ ահաբեկիչների ձեռքում, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ իրենք տեղեկացված են եղել թուրքական հյուպատոսարանի վրա սպասվող հարձակման մասին: Արընչը նշել է, որ հաշվի առնելով իրադրությունը, Անկարան հյուպատոսարանի աշխատակիցներին խորհուրդ են տվել չդիմադրել: «Միայն թուրքական ֆիլմերում են 40 հերոսները կարողանում հաղթել 1000 մարտիկների: Իրական կյանքում դա անհնար է»,-ասել է Արընչը:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ փոխվարչապետը նշել է նաև, որ Իրաքում Թուրքիայի քաղաքացիների կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում: Արընչի խոսքերով՝ ներկայումս Իրաքում 125 հազար հայրենակից ունեն և իրական վտանգի դեպքում Թուրքիան կարող է տարհանել իր քաղաքացիներին:

 Անկախ