Ընդամենը 7 րոպե ունեք

ol3001403690922Նոր աշխատանքի որոնումների հետևից հերթական հարցազրույցի գնալիս հիշեք, որ դուք ընդամենը 7 րոպե ունեք, որ տպավորություն թողնեք ձեր պոտենցիալ գործատուի վրա:

Ինտերակտիվ «Monster.co.uk» ռեսուրսի ուսումնասիրությունը, որին մասնակցել է 273 մենեջեր, ցույց է տվել, որ հարցազրույցն ընդունողի մոտ հայցատուի մասին կարծիք է ձևավորվում առաջին 6-7 րոպեին (միջինը դրա համար պահանջվում է 385 վայրկյան): Մենեջերների շուրջ 70%-ը խոստովանում է, որ եթե հայցատուն կին է, ապա մեծ ուշադրություն են իրենք հատկացնում պոտենցիալ աշխատակցուհու դիմահարդարմանը: Իսկ նրա հագուստը մենեջերների 62%-ի համար վճռորոշ գործոն է հանդիսանում:

82%-ը հայցատուին թեստավորում է զրույցի ընթացքում տևական դիտողական շփում պահպանելու ունակությամբ, իսկ 55%-ը` վերլուծում է ձեռքսեղմումը: 71%-ն անընդունելի է համարում աշխատանքի դաջվածքներ ունեցողին  ընդունելը: isra.com

Ահաբեկչություն առևտրի կենտրոնում. կան զոհեր

ol3001403766104Իրավապահ մարմինները հաստատում են, որ երեկ Աբուջայի «Emab Plaza» զվարճանքի կենտրոնում հզոր պայթյունի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել, իսկ վիրավորների թիվը ճշտվում է,հաղորդում է isra.com-ը:

Իսլամիստ ծայրահեղականների իրականացրած պայթյունը նիգերական Աբուջայում կատարվել է այն պահին, երբ այցելուները հավաքվել էին դիտելու Ֆուտբոլի աշխարհի առաջնության հերթական խաղը:

Ականատեսների խոսքով, պայթուցիչը չարամիտները գցել են կենտրոնի մուտքի մոտ, ապա մոտոցիկլով իսկույն հեռացել են: Ոստիկանները հետո հայտնել են  կասկածյալներից մեկի սպանության ու մյուսի ձերբակալության մասին:

Անկախ

Փհենյանը Վաշինգտոնին պատերազմով է սպառնում

1324-390x290 (1)ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ում հայտարարել են, որ երբ էկրաններին բարձրանա ֆիլմը, որում Կիմ Չեն Ընին  սպանում են, ապա դա ԱՄՆ-ին պատերազմի հայտարարություն կդառնա, հաղորդում է  Росбалт-ը:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ հոկտեմբերին պետք է նոր ֆիլմ թողարկվի` “Հարցազրույցը”` Ջեյմս Ֆրանկոյի ու Սեթ Ռոգենի մասնակցությամբ: Ըստ ֆիլմի սյուժեի, թոք շոուն վարող երկուսին հաջողվում է հարցազրույց վերցնել Հյուսիսային Կորեայի առաջնորդից: Հետո նրանց ԿՀՎ-ն կվարձի` Կիմ Չեն Ընի դեմ մահափորձ կատարելու համար:

“Ֆիլմի արտադրությունն ու վարձույթը մեր առաջնորդի սպանության նպատակով դավադրության մասին անթույլատրելի ագրեսիայի ու ահաբեկչության ակտ է: Եթե ամերիկյան ադմինիստրացիան թույլատրի այդ ֆիլմի ցուցադրությունը, ապա դաժան հակամիջոցներ կկիրառվեն”,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Անկախ

Զավակները սովի են մատնել մորը

0_10e16e_4f87c8ae_origՎերջերս ՉԺՀ-ի Հունան նահանգում ոստիկանները փրկեցին 90-ամյա կնոջը, ում զավակները մատնել էին քաղցած մահվան: Մեկամսյա գերությունից հետո կինը կենդանի մումիայի տեսք է ունեցել:

MailOnline-ի տեղեկացմամբ, կնոջ դուստրն ու որդին հոգնել են իրենց մորը խնամելուց ու որոշել են նրա վախճանն արագացնել` զրկելով սննդից: Դաժան զավակները նրան փակել են ննջարանում ու մոռացել գոյության մասին:

Բարեբախտաբար, հարևանները, որոնք կասկածելի բան էին զգացել,  բանտարկված կնոջը սկսել են կերակրել այն ժամանակ, երբ որդին ու դուստրը դուրս էի գալիս տնից: Հենց այդ օդանցքից նետված սննդի շնորհիվ էլ տատիկը կենդանի էր մնացել: Կնոջն օգնող մարդիկ չգիտեին նրա զավակների պլանների մասին, դրա համար էլ ոստիկանություն չէին դիմում: Սակայն, մեկ ամիս անց, նրանցից մեկը գլխի ընկավ, թե ինչ է կատարվում ու համացանցում անանուն հաղորդագրություն տեղադրեց, որում նկարագրում էր իր հարևանուհու վիճակը: Ներկայացված տեղեկությունը հետաքրքրեց ոստիկաններին ու նրանք որոշեցին ստուգել դրա իսկությունը:

0_10e16b_ee939576_origԵրբ օրենքի պահապանները ներս մտան տուն` ցնցվեցին անօգնական տատիկի տեսքից, որն ավելի շատ կենդանի մումիայի էր նման:

Նրա առաջին խոսքն էր` “Խնդրում եմ, կերակրեք ինձ, կերակրեք”:

Կինը շատ թույլ էր ու նրա խնամքից ազատվելու համար,  զավակները սովի էին մատնել իրենց մորը: Չեն կերակրել ու նույնիսկ լոգասենյակ չեն թողել մտնի: Նրանք մտածում էին, որ քաղցից մայրը կմահանա, իսկ հետո բոլորին կասեն, որ նա ինքն է հրաժարվել սննդից: Ու եթե չլիներ անանուն այդ հաղորդագրությունը, ապա դաժան զավակներն իրենց մտահղացոմը հաջողությամբ կիրականացնեին:

Ներկայում նրանց  մոր նկատմամբ մահափորձի մեղադրանք ներկայացվել:

Օրացույցի այս օրը

56Այսօր Թմրանյութերի օգտագործման ու դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է:

1987-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշեց ամեն տարի հունիսի 26-ին նշել Թմրանյութերի օգտագործման ու դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը:

Թմրանյութերի տարածման կամ  փորձելու ու դրանց շրջանառությունը կանխելու դեմ պայքարի պատմությունը հաշվվում է արդեն ավելի քան 100 տարի:

553-Այսօր Կտտանքների զոհերին աջակցության միջազգային օրն է:

1997-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան տնտեսական ու սոցիալական խորհրդի առաջարկությամբ, հունիսի 26-ը հռչակեց Կտտանքների զոհերին աջակցության միջազգային օր:

Կտտանք է կոչվում ցանկացած գործողություն, որով ինչ որ մեկին միտումնավոր սուր ցավ ու տանջանք է պատճառվում, ֆիզիկական կամ էլ բարոյական,` նրանից կամ էլ մի երրորդ անձից տեղեկություն խոստովանություն ստանալու, նրան իր գործողությունների համար պատժելու նպատակով, որը կատարել է նա կամ էլ մեկ ուրիշ` երրորդ անձ, որի կատարման մեջ մեղադրվում է կտտանքի ենթարվողը: Իսկ նպատակը նրան կամ էլ երրորդ անձին,  ցանկացած այլ պատճառով վախեցնելն է, ինչը հիմնված է ցանկացած բնույթի խտրականության վրա:

Դեսպան Սարգսյանի հանդիպումները Սինգապուրում

Դեսպան Սարգսյանի հանդիպումները ՍինգապուրումՀունիսի 24-ին Սինգապուրում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) մասնակցեց Սինգապուրի նախագահ Թոնի Թան Քեն Յամի կողմից կազմակերպվող ամենամյա դիվանագիտական ընդունելությանը:

Միջոցառման ընթացքում դեսպան Սարգսյանն առանձնազրույց ունեցավ Սինգապուրի նախագահի հետ: Դեսպանը վերջինիս փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները և վերահաստատեց Հայաստան այցելելու ՀՀ նախագահի հրավերը:

Ջերմությամբ հիշելով ՀՀ նախագահի այցը Սինգապուր՝ նախագահ Թոնի Թանը վստահեցրեց, որ նա մեծ ցանկություն ունի Հայաստան այցելելու և հույս հայտնեց, որ այցը կկայանա: Նա նույնպես խնդրեց փոխանցել ՀՀ նախագահին իր ողջույններն ու լավագույն մաղթանքները:

Դեսպան Սարգսյանը կարճատև առանձնազրույց ունեցավ նաև Սինգապուրի վարչապետի պաշտոնակատար Թեո Չի Հիանի հետ:

Սինգապուրի ԱԳ նախարար Կ.Շանմուգամի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում դեսպանը վերջինիս փոխանցեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ջերմ ողջույնները և Հայաստանում նրան հյուրընկալելու ակնկալիքը:

Ծովայինը վստահեցնում է, որ 17 տարի ծառայել է Մարսի վրա

o_868613Ամերիկացի պաշտոնաթող ծովայինը ցնցող հարցազրույց է տվել, որի ժամանակ հայտարարել է, թե վերջին 1և տարին ծառայել է ոչ դես ոչ դեն` Մարսի վրա: Նախկին զինվորականի խոսքով, որը ներկայանում է որպես կապիտան Քեյ, իր  պարտականությունների մեջ է եղել մարդկանց այլմոլորակային հենակայանների պաշտպանությունը ոչ բարեհաճ տեղացիներից, հաղորդում է  Mirror-ը:

Նա պատմում է , որ տիեզերական  գաղտնի տորմիղի հրամանատարներից մեկն է եղել, որը պատկանում էր բազմազգ մի կազմակերպության` Earth Defense Force-ին (Երկրի պաշտպանության ծառայություն):

Ծառայության 17 տարիների ընթացքում նա  աշխատել է ԱՄՆ-ի, Չինաստանի ու Ռուսաստանի քաղաքացիների հետ: Կապիտանի գլխավոր առաքելությունը եղել է 5 հետազոտական բազաների պաշտպանությունը Մարսը բնակեցրած ագրեսիվ «տեղաբնակներից»:

Մի քանի երկրների իշխանություններ ավելի քան 3 տարի նրան նախապատրաստել են այլմոլորակային ծառայության: Այդ ընթացքում նա սովորել է 3 տարբեր տեսակի տիեզերասարքեր ու  բազմաթիվ ռմբակոծիչներ վարել, որոնք հատուկ անօդ տարածության տարածության մեջ մարտական գործողությունների համար են կառուցվում: Ուսուցումը կատարվել է լուսնային գաղտնի հենակայանում` Lunar Operations Command: Իսկ քանի ծառայակիցներ կային հարցին նա չի պատասխանել:

«Ես հոգնել եմ ծառայությունից»,-խոստովանել է նա: Ղեկավարությունը նրա պաշտոնաթողության խնդրանքին ըմբռնումով է մոտեցել ու հրաժեշտի կապակցությամբ շքեղ հանդիսություն կազմակերպել, որին մասնակցել են շատ բարձրաստիճան պաշտոնյաներ ու նույնիսկ ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Դոլադ Ռամսֆելդը:

Կապիտանի պատմությունը, մեղմ ասած, տարօրինակ է հնչում, սակայն, նա միակը չէ, որ վստահեցնում է, թե Մարսի վրա գաղտնի ռազմահենակայաններ կան: UFO TV  հեռուստաալիքը դրա մասին կեսժամանոց ֆիլմ է նկարահանել:

Անկախ

Եգիպտոսի մայրաքաղաքի մետրոյում մի քանի պայթյուններ են եղել

1314-390x290Կահիրեի մետրոյում մի քանի պայթուցիչ սարք է գործի դրվել, հաղորդում է  Вести.Ru-ն:

Տարբեր տվյալներով, պայթել է 2-4 ռումբ, տուժել  է 2 մարդ:

Ահաբեկչության պատճառով երթևեկությունը կանգ է առել:  Դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու քաղաքացիական պաշտպանության ուժերը:

Անկախ

Առաջին անգամ դպրոց վերադարձան «Սևոլից» փրկվածները

1398246319_0493.250x200Հարավկորեական Անսան քաղաքի ուսումնական հաստատություն են վերադարձել շուրջ 70 դպրոցականներ, որոնք փրկվել են «Սևոլի» նավաբեկությունից:

Դպրոցի մոտ են հավաքվել նաև զոհված երեխաների ծնողները: Նրանք  գնացել են պաստառներով` աջակցելու կենդանի մնացած երեխաներին:

«Սևոլ» նավը,  վթարվեց ապրիլի 16-ին: Անձնակազմի անփութության պատճառով զոհվեց շուրջ 300 մարդ:

Ներկայում  20 կասկածյալ է հետաքննության հսկողության տակ: Երեքին ու նավապետին սպանության մեղադրանք է ներկայացվել, ինչը, սակայն, նրանք չեն ընդունում:

Անկախ

Նիգերիայում Բոկո հարամը առևանգել է ևս 60 կանանց և 31 տղաների

NigeriansԲոկո հարամի զինյալները ևս 60 աղջիկների և 31 տղաների են առևանգել Նիգերիայի գյուղերից:

Առևանգումները տեղի են ունեցել Կումբազայում, որը գտնվում է Չիբոկի մոտակայքում, որտեղից ապրիլին առևանգել էին 200 դպրոցական աղջիկների:

Այս առևանգումները մեծացրել են խաղաղ բնակչության անվտանգության տագնապները, քանի որ երկրում հայտարարված ռազմական դրությունը բնակիչներին չի փրկում Բոկո հարամի հարձակումներից:

Երկրի անվտանգության ուժերը հերքել են առևանգումների մասին լուրերը:

Նիգերիայի կառավարությանը մեծապես քննադատել են երկու ամիս առաջ դպրոցական աղջիկների առևանգմանն  արագ չարձագանքելու համար:

Չնայած առևանգված աղջիկներից 50-ը վերադարձել են իրենց ընտանիքներ, այնուամենայնիվ, առևանգվածների 75 տոկոսը դեռևս չի հայտնաբերվել:

Բոկո հարամը իրենց մոտ գտնվող գերիներին վերադարձնելու դիմաց պահանջում է ազատ արձակել իր ձերբակալված անդամներին:

Բոկո հարամ խմբավորման դեմ պայքարող տեղական խմբի ներկայացուցիչը հայտնել է, որ հարձակման ընթացքում չորս գյուղացի է զոհվել:

Լոս Անջելեսում Մեքսիկայի թիմի ֆուտբոլային երկրպագուների հավաքույթը վերածվել է անկարգության

crowd celebrating Mexico's win -LAՈստիկանությունը կարգի է հրավիրել Մեքսիկայի թիմի ֆուտբոլային երկրպագուներին, երբ թիմի հաղթանկը տոնելու հավաքույթը վերածվել է անկարգության:

Կալիֆորռնիայի Հանթինգտոն Փարքում հավաքված հարյուրավոր երկրպագուներ խաղաղ կերպով նշում էին երկուշաբթի օրը Մեքսիկայի թիմի հաղթանակը, երբ նրանցից մեկ տասնյակ մարդիկ սկսել են մեքենաներ շարժել և շշեր նետել ոստիկանության ուղղությամբ:

Մեքսիկայի թիմը Խորվաթիային հաղթել էր 3-1 հաշվով՝ խմբային փուլից դուրս գալով Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ:

Երկրպագուները Մեքսիկայի դրոշներով դուրս էին եկել Լոս Անջելեսի արվարձանային քաղաքներից մեկը, մինչ փողոցների մեքենաները փորձում էին նրանց կողքով զգուշորեն անցնել:

Ոստիկանությունը շուտով ժամանել է աստիճանաբար աղմկոտ դարձող հավաքույթը վերահսկելու համար:

Ոստիկանությունից երկու ժամ է պահանջվել ամբոխին վերահսկելու և ծանրաբեռնված փողոցից հեռացնելու համար, ձերբակալվել է չորս մարդ:

 Անկախ

Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի վարակի համաճարակն այլևս անվերահսկելի է

1296-390x290Արևմտյան Աֆրիկայում մահաբեր վարակի 60 օջախ է հայտնաբերվել, որի դեմ պատվաստանյութ դեռևս չկա, հաղորդում է Lenta.ru-ն:

«Բժիշկներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության տվյալներով, վարակման սպառնալիքը տարածվել է ողջ Արևմտյան Աֆրիկայում: Վերջին տվյալներով, արդեն 337 մարդ է մահացել Գվինեայում, Սյերրա-Լեոնեում ու Լիբերիայում:

Խուճապի պատճառով Գամբիայում խիստ բուժհսկողություն է սահմանվել, փակվել են սահմանային անցակետերը: Բացի այդ, երկիրը չի ընդունում Գվինեայից ու Սենեգալից ժամանող ինքնաթիռները:

Այս վարակը հայտնի է 1976-ից, Զաիրի Էբոլա գետի ափից: Հիվանդությունից մահացությունը 90% է կազմում: Այն փոխանցվում է շփման միջոցով: Հիվանդները կորցնում են իմունիտետը, բարձրանում է ջերմությունը, գլխացավ է առաջանում, սրտխառնուք, ցան, փորլուծ, ներքին ու արտաքին արյունահոսություն:

Անկախ

Զապոռոժյեում պայթեցրել են երկաթուղային կամուրջը

bank_38257_img_200x230_12002Անհայտ անձինք Զապոռոժյեի մարզի Օրեխով քաղաքի մոտ,Նովոդանիլովկա գյուղի կողմը պայթեցրել են երկաթուղային կամուրջը: Դրա մասին հաղորդվում է Ուկրաինայի ու Զապոռոժյեի մարզի ՆԳ գլխավոր վարչության կայքում:

Տեղական ժամանակով գիշերը 2:20-ին  է մարզային միլիցիայի բաժանմունքը տեղեկություն ստացել դրա մասին: Բարեբախտաբար, զոհեր ու տուժածներ չկան: Երթևեկությունը լրիվ դադարեցվել է:

Անկախ

Հզոր երկրաշարժ Ալյասկայում

m_498085Ալյասկայի շրջանում, Ալեուտյան կղզիների մոտ  8.0 մագնիտուդով երկրաշարժ է եղել: Նիկոլսկու կղզիներից մինչև Ատտու կղզի հայտարարվել է ցունամիի վտանգ: Սենտ-Պոլ, Սենտ-Ջորջ, Ադակ ու Ատկա քաղաքներից, որոնք մերձափնյա շրջանում են գտնվում, տարհանվել են բնակիչները, հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

Երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ին, Մոսկվայի ժամանակով 00:53-ին: Էպիկենտրոնը գտնվում է Մալիյ Սիտկին կղզուց հարավ-արևելք, ավելի քան 114 կմ խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Հզոր երկրաշարժի ցնցումները զգացվել են Կամչատկայում:

Երեկ երեկոյան, հունիսի 23-ին ուժեղ` 7, 2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Նոր Զելանդիայի ափերի մոտ:

Անկախ

Honda, Mazda, Nissan ընկերությունները հետ են կանչել միլիոնավոր մեքենաներ

HondaHonda, Mazda և Nissan ընկերությունները Takata ընկերության արտադրած թերություններ ունեցող անվտանգության բարձիկների պատճառով ամբողջ աշխարհում հետ են կանչել միլիոնավոր մեքենաներ:

Մինչ երկուշաբթի օրը մեքենաների հետ կանչելը՝ որևէ դժբախտ պատահար չի գրանցվել այդ թերության պատճառով:

Honda Motor ընկերությունը անվտանգության բարձիկների խնդիրների պատճառով Հյուսիսային Ամերիկայում հետ է կանչել 2,03 միլիոն, իսկ Ճապոնիայում գրեթե 669,000 մեքենա: Ըստ տեղեկությունների՝ մեքենաները արտադրվել են 2000-2005թթ ընթացքում:

Honda-ն անցած տարի կրկին Takata-ի արտադրած անվտանգության բարձիկների պատճառով հետ էր կանչել մեկ միլիոն մեքենա:

Nissan Motor ընկերությունը ամբողջ աշխարհում հետ է կանչել 2001-2003թթ ընթացքում արտադրված 755,000 մեքենա, իսկ Mazda Motor ընկերությունը՝ 2002-2004թթ ընթացքում արտադրված շուրջ 160,000 մեքենա:

Honda-ի նման մյուս երկու ընկերությունները ևս անցած տարի փոքր քանակությամբ մեքենաներ էին հետ կանչել:

Toyota-ի խնդիրներ ունեցող մեքենաների մոդելները ներառում են Corolla-ն, Matrix-ը, Tundra-ն, Yaris-ը և Camry-ին: Honda-ի հետ կանչված մոդելները ներառում են Fit-ը, Element – ը և CR-V-ին, իսկ Nissan-ինը՝ Cube-ը, X-Trail-ը և Infiniti-ի մի քանի մոդելներ: Mazda-ի հետ կանչված մոդելներն են Atenza-ն և RX-8-ը:

 Անկախ

Իսրայելի իրականացրած օդային հարձակումների հետևանքով սիրիացի 10 զինվոր է զոհվել

Israeli Teen Killed In Boarder Attack From SyriaԵրկուշաբթի օրը ակտիվիստները հայտարարել են, որ Իսրայելը հարձակում է իրականացրել Սիրիայի ռազմական օբյեկտների վրա՝ սպանելով կառավարական զորքերի 10 զինվորի:

Սիրիայի կառավարությունը մեկնաբանություններ չի կատարել օդային ռմբակոծությունների վերաբերյալ, որի ընթացքում, Իսրայելի զինվորականների տեղեկություններով, երկուշաբթի օրը վաղ առավոտյան հարվածել են Սիրիայի սահմաններում տեղակայված ինը օբյեկտների: Ռմբակոծությունները կատարվել են ի պատասխան նախորդ օրը տեղի ունեցած միջսահմանային հարձակման, որի ընթացքում զոհվել էր Իսրայելի մեկ խաղաղ բնակիչ:

Բրիտանիայում տեղակայված Սիրիայում մարդու իրավունքների վերահսկման գործակալության տվյալներով՝ Իսրայելի օդուժը հարվածել է Սիրիայի յոթ ռազմական օբյեկտների՝ ոչնչացնելով երկու տանկ, երկու հրետանային մարտկոցներ և Սիրիայի 90-րդ ջոկատի գլխամասերը:

Իսրայելը Սիրիայի նկատմամբ մի շարք օդային հարձակումներ է իրականացրել նաև վերջին երեք տարիների ընթացքում՝ հիմնականում թիրախ դարձնելով Լիբանանի Հզբոլահի զինյալների համար տեղափոխվող զենքերը:

 Անկախ

ԱՄԷ-ում Ռամադանի կապակցությամբ համաներում է շնորհվել շուրջ 1000 բանտարկյալի

1285-390x290 (1)ԱՄԷ-ում Ռամադանի կապակցությամբ համաներում է շնորհվել 969 բատարկյալի, որոնք իրենց պատիժն էին կրում երկրի բանտերում:

Համապատասխան հրաման է ստորագրել ԱՄԷ-ի շեյխ Խալիֆ բեն Զաեդ Ալ Նահյանը: Բացի այդ, շեյխը մարել է համաներմամբ արձակվածների բոլոր պարտքերը պետությանն ու մասնավոր ընկերություններին: Համաներումը Ռամադանի կապակցությամբ է հայտարարվել, որը սկսվում է հունիսի վերջին:

Անկախ

Շոկոլադապատ թխվածքաբլիթով 60 փուչիկ է ուղարկվել Հյուսիսային Կորեա

1282-390x290Հարավային Կորեայի ակտիվիստները ԿԺԴՀ-ի ուղղությամբ  շոկոլադապատ  300 կգ թխվածքաբլիթ են ուղարկել   60 փուչկներով, հաղորդում է today.kz-ը:նով:

“Հյուսիսի ու Հարավի պահպանողական միության” շուրջ 200 ակտիվիստ է հավաքվել Փհաջու քաղաքի Ինջիգակ տաղավարում ու այնտեղից 60 փուչիկ  բաց թողել, որոնք լցոնված էին թխվածքաբլիթի 10 հազար փաթեթով:

“Շոկոլադն այսօր ԿԺԴՀ-ում ավելի թանկ մթերք է , քան մարդարմատը”,-ասել է  ԿԺԴՀ-ից փախստականների իրավունքների հարցերով Հարավկորեական ասոցիացիայի ներկայացուցիչը:

Մեկ տուփ թխվածքաբլիթը Հյուիսային Կորեայում արժի մինչև 700 վոն (0,7 դոլար), այն դեպքում, երբ ամսական միջին աշխատավարձը մինչև 3 հազար վոն (շուրջ 3 դոլար)է:

Ավելի վաղ ակտիվիստները փուչիկներով ԿԺԴՀ-ի տարածք էին բաց թողել հյուսիսկորեական իշխանությունների հասցեին քննադատությամբ ու այլ երկրների մասին տեղեկությամբ  թռուցիկներ, ինչին ի պատասխան, անցած տարվա վերջից ԿԺԴՀ-ն սկսեց Հարավային Կորեայի կղզիներին հարված հասցնելու սպառնալիքներով փուչիկներ էր հետ ուղարկել:

Անկախ

Մալազիայում քրիստոնյաներին արգելեն են օգտագործել «Ալլահ» բառը

malaziaՄալազիայի դաշնային դատարանի հաստատած որոշման համաձայն՝ ոչ մուսուլմաններին արգելվել է օգտագործել «Ալլահ» բառը: Այսուհետ Մալազիայի քրիստոնյաների կողմից այս բառի կիրառումը հանցագործություն կհամարվի: Երկրի քրիտոնյաները բողոքում են այս որոշման դեմ, քանի որ «Աստված» բառը և արաբերեն և մալազիերեն նույն կերպ է հնչում՝ «Ալլահ»: Նրանք պաշտպանում են պատարագների ժամանակ «Ալլահ» բառը արտասանելու իրենց իրավունքը՝ նշելով, որ այն իսլամական ծագում չունի: Նման որոշման պատճառը այն է, որ Մալազիայում բնակչության 60 տոկոսը մուսուլման է, իսկ կրոնների այս նմանության արդյունքում շատերը շփոթության մեջ են ընկնում և անցնում քրիստոնեության:

 

Ռիո դե Ժանեիրոյում ֆուտբոլասերները որոշել են գիշերել Կոպակաբանա լողափին (լուսանկարներ)

1     Այս օրերին ողջ աշխարհի ուշադրությունը բևեռված է Բրազիլիայում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության վրա: Այնուհանդերձ հենց Բրազիլիայում առաջնույունը մեծ դժգոհություն է առաջացրել: Ամեն օր բազմամարդ բողոքի ցույցեր են տեղի ունենում ՖԻՖԱ-ի դեմ, քանի որ առաջնության կազմակերպման համար ծախսված հսկայական գումարները կարելի էր օգտագործել երկրում գոյություն ունեցող կրթական, առողջապահական, կացարանային խնդիրների լուծման համար:

2   Սակայն ֆուտբոլի առաջնությունից շահողներն էլ քիչ չեն: Օրինակ՝ հյուրանոցների տերերը: «Ռադիկալը» գրում է, որ Բրազիլիայում այս օրերին հյուրանոցների գները բավական թանկ են: Այդ պատճառով էլ բազմաթիվ ֆուտբոլասերներ, չկարողանալով հարմար գնով հյուրանոց գտնել, հարցին հետաքրքիր լուծում են գտել: Այսպես Ռիո դե Ժանեիրոյի հայտնի Կոպակաբանա լողափը վերածվել է բաց երկնքի տակ գիշերակացի: Լողափին կարելի է տեսնել տարբեր երկրներից եկած ֆուտբոլի երկրպագուների, որոնք խաղերին տեղում հետևելու համար դիմել են նման քայլի և գիշերում են հենց լողափին: