ԿԺԴՀ-ում մահապատժի կենթարկեն բարձրաստիճան 200 պաշտոնյայի

02083916.875628.3585 ԿԺԴՀ-ում պատրաստվում են Կիմ Չեն Ընի մահապատժի ենթարկված քեռուն` Չան Սոն Թխեկին  հավատարիմ բարձրաստիճան 200 պաշտոնյայի մահապատժի ենթարկել: «Պետանվտանգության կոմիտեն Չան Սոն Թխեկին  հավատարիմ անձանց հայտնաբերման օպերացիա է անցկացրել նրա մահապատժից հետո, անցած դեկտեմբերին ու 200 հիմնական կողմնակից ու 1000 հետևորդ հայտնաբերել»,-գրում է The Chosun Ilbo-ն: Նշվում է, որ «մեղավորների» ընտանիքների մոտ 1000 անդամներ համակենտրոնացման ճամբարներ կուղարկվեն համագործակցության մեղադրանքով: «Նրանց թվում մահապատժի դատավճռով 200 պաշտոնյա է Աշխատանքային կուսակցությունից, կառավարությունից ու բանակից, ովքեր անմիջապես հրաման են ստացել Չան Սոն Թխեկից: Մահապատիժը կիրականացվի  Կան Կոնի անվան ռազմական ակադեմիայի հրաձգարանում`  կուսակցության, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորների աչքի առջև»,-գրում է թերթը:

Անկախ

Չիլիի ափերի մոտ 8,2 մագնիտուդով հզոր երկրաշարժ է եղել ու ցունամի

122-390x290

Չիլիի ափերի մոտ 8,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: ԱՄՆ Երկրաբանական ազգային ծառայությունից հայտնել են, որ օջախը 10 կմ խորության վրա է, իսկ էպիկենտրոնը` Տարապակա գավառի ափերի մոտ, որը 220 հազար բնակչությամբ Իկիկե քաղաքից 99 կմ հյւշուսիս-արևմուտք է ընկած:

Երկրաշարժը , երկրաբանական ծառայության տվյալներով, տեղի է ունեցել ապրիլի 1-ին, տեղականան ժամանակով 18:40: Այն  45 րոպե անց 2,5 մ բարձրությամբ ալիքներով ցունամի է առաջացրել, ինչը սպառնում է Պերուին,  Էկվադորին, Պանամային, Կոլումբիային ու Չիլիին: Պերուում արդեն տարհանում է կատարվում:

Իշխանություններն արդեն հայտնել են զոհերի մասին: Երկրաշարժի ու դրա հետևանքով առաջացած զունամիի հետևանքով արդեն 2 զոհ կա, 3-ը-ն էլ լուրջ վնասվածքներ են ստացել:  Վտանգի նախազգուշացումը աղետի գոտում երկրաշարժից հետո 6 ժամ կպահպանվի:

Տեղեկություն կա, որ բանտերից շուրջ 300 բանտարկյալ է փախել: Իկիկե քաղաքում, բանտարկյալներն օգտվել են աղետի հետևանքով ստեղծված խառնաշփոթից ու փախել են բանտից:

Անկախ

ՊԳԿ. Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի սնուցման խնդիրները

սնունդԱյս տարածաշրջանի խնդիրներից են վիտամինների եւ հանքային նյութերի պակասը, թերաճը եւ ճարպակալումը

 
ԲՈՒԽԱՐԵՍՏ, 2014թ. ապրիլի 1. Ընդհանուր առմամբ եւ կալորիաների սպառման տեսակետից, 53 երկրներ ներառող Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում քաղցի ցուցանիշը պետք է նվազի` հասնելով մեկ տոկոսից էլ ցածր թվի մինչեւ 2050թ.: Այդուհանդերձ, որոշ երկրներում այսօր նկատելի են սնուցման հետ կապված մշտական խնդիրներ:

 

Ահա վաղը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկող, երկու տարին մեկ կազմակերպվող ՊԳԿ Եվրոպայի տարածաշրջանային համաժողովի նախօրեին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից ներկայացված պատկերը:

 

Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում պարենի եւ գյուղատնտեսության վիճակի վերաբերյալ ՊԳԿ-ի վերջին փաստաթղթում նշվում է, որ «կալորիաների սպառումը`որպես թերսնուցման չափման միջոց, ներկայում ամենամեծ խնդիրը չէ», թեեւ մի շարք երկրներ բացառություն են կազմում:

 

Ամբողջ տարածաշրջանում ընդամենը երկու երկիր դեռ չի հասել քաղցի նվազեցման միջազգային երկու հիմնական թիրախներին` «2001թ. Հազարամյակի զարգացման թիվ մեկ նպատակին» եւ «1996թ. Պարենի համաշխարհային գագաթնաժողովի նպատակին»: Երկու նպատակներն էլ ուղղված էին թերսնուցման կիսով չափ նվազեցմանը մինչեւ 2015թ.` ընդհանուր բնակչության համամասնությամբ եւ բացարձակ թվերով: Երեք երկրներում այսօր թերսնուցման ցուցանիշը դեռեւս գերազանցում է 5 տոկոսը:

 

Անբարենպաստ սննդակարգ , թերաճ երեխաներ

 

Այս փաստաթղթում ընդգրկված երկրներից շատերում ավելի լուրջ խնդիր են հանդիսանում համապատասխան միկրոտարրերի սպառման պակասը եւ սննդակարգերի «անբարենպաստ» որակը: Այդ պատճառով այս երկրները հաճախ ավելի ցածր վարկանիշ ունեն, քան աշխարհի մյուս տարածաշրջանները:

 

Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում մինչեւ հինգ տարեկան թերաճ երեխաների միջին տոկոսային հարաբերությունն ավելի քան երեք անգամ բարձր է, քան ԱՊՀ եվրոպական երկրներում, որտեղ այդ թիվը 6 տոկոս է կազմում:

 

Հարավ-արեւելյան Եվրոպայի խմբի երկրներում երեխաների թերաճության համեմատաբար բարձր ցուցանիշ է արձանագրվել երկու երկրներում:

 

Որոշ երկրներում սննդակարգը միատեսակ է: Որոշ երկրներում բնակչության ամենաաղքատ խավն իր օրական կալորիաների 73 տոկոսը ստանում է հացահատիկի եւ ընդամենը 10 տոկոսը` կաթնամթերքի կամ մսամթերքի հաշվին: Ի տարբերություն դրանց, ավելի բարձր եկամուտ ունեցող երկրների խմբում սննդակարգն ավելի հավասարակշռված է. այստեղ մարդիկ հացահատիկից ստանում են կալորիաների ընդամենը 48 տոկոսը, իսկ 29 տոկոսը` կենդանական ծագում ունեցող մթերքներից:

 

Փաստաթղթում նշվում է, որ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում աճ է գրանցվում մրգի եւ բանջարեղենի արտադրության ոլորտում, եւ այս միտումը հույս է ներշնչում, որ սննդակարգն այս երկրներում ավելի բազմազան եւ որակյալ կդառնա:

 

Ճարպակալումը գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշները

 

Դիտարկվող երկրներում հավելյալ քաշ ունեցող մարդկանց թվի աճ է գրանցվել:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշների համաձայն, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում մարդկանց 48 տոկոսի եւ ԱՊՀ եվրոպական եւ Հարավ-արեւելյան Եվրոպայի երկրներում բնակչության ավելի քան 50 տոկոսի մոտ հավելյալ քաշ կամ ճարպակալություն է արձանագրվել: Փաստաթղթի հեղինակները զգուշացնում են, որ հավելյալ քաշը մեծացնում է սննդակարգի հետ կապված հիվանդությունների ռիսկը եւ ավելացնում առողջապահական հաստատությունների ծանրաբեռնվածությունը, հատկապես սուղ ֆինանսական ռեսուրսներ ունեցող աղքատ երկրներում:

 

Սննդի բարձր եւ անկայուն գին

Կենտրոնանալով պարենային տեսանկյունից առավել անապահով երկրների խմբի` Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի վրա, ՊԳԿ-ն նշում է, որ չնայած վերջին տարիներին արձանագրված գյուղատնտեսական արտադրանքի զգալի աճին, բոլոր երկրները, բացի Ուզբեկստանից, շարունակում են գյուղատնտեսական ապրանքներ ներմուծել:  Զգալի կախվածությունը ներկրվող ապրանքներից այս երկրներն ավելի խոցելի է դարձնում միջազգային գների տատանումների կամ արտահանումից գոյացող եկամուտի մակարդակի նկատմամբ:

 

Սպառողների մակարդակով այս երկրներում տնտեսությունների բյուջեների միջինում 30 տոկոսը ծախսվում է սննդի վրա, մինչդեռ Գերմանիայում եւ Չեխիայի Հանրապետությունում այդ թիվը համապատասխանաբար 10 եւ 13 տոկոս է կազմում: Ամենաաղքատ ընտանիքները հակված են իրենց եկամտի շատ  ավելի բարձր մասնաբաժին ծախսել սննդի վրա, որոշ դեպքերում`մինչեւ 70 տոկոսի չափով:

 

Ո՞ր ուղղությամբ շարժվել

 

Փաստաթղթում դիտարկված 18 երկրների մարդկային առողջության եւ զարգացման հեռանկարները մեծապես կախված կլինեն ազգային կառավարությունների քաղաքականության ընտրությունից: Հիմնական հանձնարարականը հստակ է. «Կառավարությունները պետք է ջանքերն ուղղեն գյուղատնտեսական ու գյուղական ոլորտի վերականգնման եւ զարգացման համապարփակ մոտեցման մշակմանն ու իրականացմանը»:

 

Առաջարկվում են պարենային անվտանգության եւ սնուցման ազգային քաղաքականության մի շարք առանցքային բաղադրիչներ.

 

ü  Քաղաքականության կենտրոնացում փոքր հողատեր արտադրողների վրա` գյուղերում աղքատության նվազեցման, արտադրանքի մեծացման եւ գյուղատնտեսական մրցունակության բարելավման նպատակով

ü  Հրաժարում լայնածավալ արտադրությունից եւ մեկ կամ երկու ապրանքի վրա հույս դնելուց

ü  Ընդհանուր տնտեսական աճ

ü  Խուսափում սպառողական  լրավճարներից  եւ գնի վերահսկողությունից

ü  Եկամտի վերաբաշխման եւ սոցիալական ապահովության ծրագրեր` նպատակուղղված բնակչության խոցելի խմբերին

ü  Առեւտրային եւ միջազգային համագործակցություն

ü  Հզոր գիտական եւ տեխնոլոգիական համակարգ, որը խթանում է գյուղատնտեսական ոլորտի նորարությունները

 

«Պարենի եւ գյուղատնտեսության վիճակը տարածաշրջանում, այդ թվում նաեւ ապագա հեռանկարները եւ ծագող խնդիրները» փաստաթուղթը պատրաստվել է ՊԳԿ Եվրոպայի 29-րդ տարածաշրջանային համաժողովին անդամ երկրների դիտարկումները  ներկայացնելու նպատակով: Նույն վերնագիրը կրող օրակարգի կետը նախատեսված է ներկայացնել չորեքշաբթի, ապրիլի 2-ի առավոտյան: Ընդհանուր առմամբ մասնակցության հայտ է ներկայացրել 44 երկրի պատվիրակություն:

 

 

ՀՂՈՒՄՆԵՐ

  • «Պարենի եւ գյուղատնտեսության վիճակը տարածաշրջանում» – ամբողջական փաստաթուղթ, որ ներառում է սննդի անվտանգության, եկամուտների, տնտեսությունների ծախսերում սննդի մասնաբաժնի եւ այլնի վերաբերյալ ազգային տվյալները համեմատող աղյուսակներ ու գրաֆիկներ http://www.fao.org/docrep/meeting/030/mj597e.pdf
  • ՊԳԿ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ  www.fao.org/europe
  • Տարածաշրջանային համաժողովի կայքերը

www.fao.org/europe/regional-conference/cw2014/en/

www.fao.org/about/meetings/erc29/en/

  • Ձայնային հարցազրույց Ռայմունդ  Յելեի հետ Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում պարենի եւ գյուղատնտեսության վիճակի վերաբերյալ (4’45”) :  http://www.fao.org/news/audio-video/detail-audio/en/?uid=10433.

 

 

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

ԿովկասեւԿենտրոնականԱսիա`  Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Թաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան:

ԱնկախպետություններիհամագործակցությանկամԱՊՀ–իանդամ ԱրեւելյանԵվրոպայիերկրներ`  Բելառուս, Մոլդովայի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն եւ Ուկրաինա:

Հարավ–արեւելյանԵվրոպա`  Ալբանիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Մոնտենեգրո, Սերբիա, Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետություն, Թուրքիա:

Անկախ

Աշխարհի երկրներում ամենահետաքրքիր ու զավեշտալի արգելքները

արգելք   Թուրքական “Ռադիկալը” ներկայացնում է աշխարհի տարբեր երկրներում կառավարության կողմից սահմանված ամենահետաքրքիր ու զավեշտալի արգելքները: Այսպես Չինաստանում 2000 թվականին արգելվեցին “PlayStation” և նման այլ համակարգչային խաղերը, որպեսզի երիտասարդները անիմաստ չվատնեն իրենց ժամանակը: Չինաստանում արգելվեց նաև յասամանը, միայն այն պատճառով, որ Թունիսում “Յասամանի հեղափոխություն” տեղի ունեցավ: Ռուսաստանում դեռահասների ինքնասպանությունների թվի աճի հետևանքով արգելված է էմոների մոդան: Մի ժամանակահատված Իրանում արգելված էին եվրոպական կամ ամերիկյան ոճով սանրվածքները: Իսկ այժմ  Իրանում խանութների ցուցափեղկերի մանեկենները անպայման պետք է գլխաշորով լինեն:

Սաուդյան Արաբիայում արգելված է վարդագույն և կարմիր գույն ունեցող որոշ ապրանքների վաճառքը, քանի որ այդ գույները հիշեցնում են Սիրահարների օրվա մասին: Իսկ Մալազիայում 2011 թվականից արգելված է դեղին գույնի հագուստը, քանի որ ցուցարար ակտիվիստները սովորաբար այդ գույնն են նախընտրում: Դանիայում երեխաներին անվանակոչելու համար սահմանված է 24 հազար անուն և այդ ցուցակից դուրս որևէ անուն ընտրելիս ծնողները ստիպված են հատուկ թույլտվություն ստանալ: Իսկ օրինակ Սինգապուրում շատ խելամիտ մի արգելք էր սահմանված: Փողոցները մաքուր պահելու նպատակով այնտեղ մի ժամանակ արգելել էին մաստակի վաճառքը: Իսկ արտաքին աշխարհից մեկուսացված կյանքով ապրող Կուբայում բջջային հեռախոս կարող են ունենալ միայն պետական պաշտոնյաները: Բանգլադեշում մի ժամանակ արգելված էին պոլիեթիլենային տոպրակները: Այս երկիրը միակն է աշխարհում, որտեղ արգելված է հայտնի “McDonald’s”-ը:

 Անկախ

Գերագույն ռադան անօրինական խմբավորումները զինաթափելու մասին վճիռ է կայացրել

o_886555

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներն այսօր “Ուկրաինայում  զինված անօրինական խմբավորումների  անհետաձգելի զինաթափության մասին” վճիռ է կայացրել:

Օրինագիծն այսօր քննարկման է ներկայացրել “Բատկիվշչինա” պատգամավորական ֆրակցիայի ղեկավար Սերգեյ Սոբոլևը:

“ՆԳՆ-ն ու  ՈՒԱԾ-ն երկու շաբաթ են տվել անօրինական պահվող զենքի հանձնման համար,-ասել է նա, նկատի ունենալով  մարի 4-21 անցկացված արշավը:-Հազարավոր մարդիկ են հանձնել զենքը: Հիմա այդ արշավի ժամկետը լրացել է: Եթե այս օրինագիծն ընդունվի, ապա յուրաքանչյուր միլիցիոներ հաստատ կիմանա, թե ինչպես վարվի, եթե զինված մարդկանց տեսնի”:

Արդյունքում, փաստաթուղթը պաշտպանել է 256 պատգամավոր`226 անհրաժեշտ նվազագույնի դիմաց, հաղորդում է ИТАР-ТАСС.-ը:

Անկախ

Օրացույցի այս օրը

28– Այսօր Ծիծաղի օրն է: Որտեղից է ծագում այն` հստակ չէ: Մի վարկածի համաձայն, ի սկզբանե ապրիլի 1-ը նշվել է շատ երկրներում որպես գարնանային գիշերահավասարի ու Զատիկի օր, որն ուղեկցվել է հումորով ու կատակով: Այդ ավանդույթն ինչ որ տեղ կապվում  նաև  բնության հետ.մարդիկ բնության քմահաճույքներին աշխատել են հաճոյանալ կատակերով:

– Ապրիլի 1-ը նաև Թռչունների միջազգային օրն է: Այն հիմնադրվել է 1894-ին, ԱՄՆ-ում 3036ԶԼՄ-ների շնորհիվ շատ արագ մասսայական դարձավ, սկսեցին բոլոր նահանգներում նշել, ապա այն Եվրոպային փոխանցվեց:

Օրը պատահական չի ընտրվել.հենց այդ ժամանակ է, որ տաք երկրներից թռչունները վերադառնում են:

 

Ոստիկանությունը փնտրում է կանոններին չենթարկվող մոտոցիկլավարին (տեսանյութ)

մոտոցիկլավարՉինաստանի ոստիկանությունը փնտրում է հնարամիտ մոտոցիկլավարին, որին մի քանի անգամ նկատել են բանուկ ճանապարհներում մեջքով դեպի դիմապակին նստած մոտոցիկլ վարելիս:

Համացանցում տարածված հոլովակում երիտասարդ տղամարդը նույնիսկ հետ չի նայում մեծ արագությամբ ընթացքի ժամանակ և պարզապես նայում է հեռուն:

Հոլովակը նկարահանել է մոտակայքով ընթացող մեքենայի ուղևորը Սիչուանի նահանգի Ռենշոու համայնքում:

Չինաստանի ոստիկանությունը հայտնել է, որ իրենք տեղյակ են դեպքի մասին և մյուսներին զգուշացրել են չկրկնել հնարքը:

Նրանց տեղեկություններով տղամարդուն գտնելու դեպքում մոտոցիկլը կառգրավեն, իսկ տղամարդուն կբանտարկեն:

Պարզ չէ՝ ինչպես է նա կարողանում արագություն հաղորդել մոտոցիկլին՝ մեջքով դեպի դիմապակին նստած վիճակում:

 Անկախ

Ժնևի պահոցից անհետացել է հսկայական վարդագույն ադամանդը

07cd11682777ff15d2fc1e3a4b299830

Ժնևի իշխանությունները հետաքննում են վարդագույն ադամանդի անհետացման գործը: Սիլլա Մուսին պատկանող թանկարժեք քարը, որ նա պահպանության էր հանձնել 2007-ին, գնահատվում  էր 50 մլն դոլար: Հիմա տերը ընկերության ղեկավարության նկատմամբ  մեղադրանք է ներկայացրել: 50,66 կարատ քաշով  քարն անհետացել է  թանկարժեք իրերի պահպանությամբ զբաղվող Malca-Amit ընկերության պահոցից:

Մարտի կեսին ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել Malca-Amit ընկերության ժնևյան բաժանմունքում ու պահեստարանի 3 աշխատակիցների նկատմամբ հետաքննություն է սկսել:

Անցած օգոստոսին Սիլլա Մուսը որոշեց ստուգել իր ադամանդի պահպանությունը, սակայն ընկերության աշխատակիցները նրան հայտնեցին, որ քարն ինչ որ գործածարի է փոխանցվել: Իսկ Malca-Amit-ի ղեկավարությունն էլ հայտնում է, որ 2008-ին ինքը` Մուսն է անձամբ քարը վերցրել, ինչը կարող են հաստատել ընկերության փաստաթղթերով:

Անկախ

Պակիստանի նախկին նախագահը մեղադրվում է պետական դավաճանության մեջ

928741085-390x290

Պակիստանի դատարանը նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին մեղադրել է պետական դավաճանության մեջ:

Տեղեկացվում է, որ 2007-ին Մուշարաֆը, իր նախագահության օրոք, երկրի տարածքում արտակարգ իրադրություն է հայտարարել` զգալիորեն ընդլայնելով իր իրավասությունները:

Նախկին նախագահին մեղավոր են ճանաչել մեղադրանքի 5 կետով, որոնցից յուրաքանչյուրի դեպքում նա հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել, եթե նրան առաջադրված մեղադրանքներն ապացուցվեն, ապա մահապատիժն անխուսափելի է:

Անկախ

Հոնկոնգը` կարկտահարության տակ

43Տեղատարափ անձրևների և ուժեղ քամիների  ու կարկուտի գերության մեջ հայտնված Հոնկոնոգում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել:

Կարկուտը գոլֆի գնդակի մեծության է եղել:

Այս գիշեր խոշոր առևտրային կենտրոնների ապակյա ծածկերը կարկուտի պատճառով փշրվել են ու ջուրը լցվել տարածք: Հեղեղվել են մետրոյի 2 կայարան ու ցածրադիր վայրերում գտնվող մի քանի շրջաններ: Օդերևութաբանների գնահատմամբ, տեղումների ինտենսիվությունը հասել է ժամում 100 մմ-ի:

Քամին տապալել է ծառեր, նավահանգստում շրջել 20  բեռնարկղեր: Խանգարվել է նաև Հոնկոնգի միջազգային օդանավակայանի աշխատանքը, որտեղ տասնյակ թռիչքներ են հետաձգվել:

Անկախ

Նիգերական բանտում խռովության ժամանակ 20 մարդ է զոհվել

1437-390x290

Աբուջայի բանտում խռովության ճնշման ժամանակ 21 մարդ է զոհվել:

Անվտանգության մարմինների ներկայացուցիչների տվյալներով, ամեն ինչ սկսվել է նրանից, որ բանտարկյալներից մեկը հարձակվել է պահակի վրա ու սկսել է նրան իր ձեռնաշղթաներով ծեծել: Նրանց սաստելու ընթացքում 21 մարդ է զոհվել, 2 հսկիչ էլ լուրջ վնասվածքներ են ստացել:

Այդ բանտը նախագահական նստավայրի մոտ է գտնվում: Ինքնաձիգի ձայնի վրա, բանտ են գնացել բանակային ստորաբաժանումները: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով, այդտեղ են պահվում “Բոկո Հարամ” իսլամական խմբավորման գործունեության մեջ կասկածյալները:

 

Անկախ

Կրտսեր-Քադաֆին ներողություն է խնդրել Լիբիայի ժողովրդից

saadi-kaddafi-374792Մուամար Քադաֆիի որդին, որը բանտային կալանքի տակ է գտնվում, տեսաուղերձ է նկարահանել լիբիական ժողովրդի համար, որում իր արարքների համար ներողություն է խնդրում:

“Ես ներողություն եմ խնդրում լիբիացիներից ու ներողություն եմ խնդրում լիբիական կառավարության իմ եղբայրների առաջ այն չարիքի համար, որ ես եմ պատճառել Լիբիայի անվտանգությանն ու կայունությանը”:

Քադաֆի –կրտսերին  Նիգերից արտահանձնել էին Լիբիային դեռևս ամսվա սկզբին.նրան բանակում ծառայելու ժամանակ ցուցարարների սպանության գործով մեղադրանք է առաջադրվել:

Անկախ

Չինաստանում 10 վագր է սպանվել բիզնեսմեններին զվարճացնելու համար

վագրերՉինաստանում հարուստ բիզնեսմենների պատվերով որպես զվարճանք առնվազն տաս վագր են սպանել:

Կենդանիներին սպանել են Գուանդուն նահանգի Չժանցզյան քաղաքում: Դեպքի կապակցությամբ 15 մարդ է ձերբակալվել:

Կասկածյալների մեղքը հաստատվելու դեպքում՝ նրանց մահապատիժ է սպառնում:

Կասկածյալներից մեկը մահացել է շենքից ցած ընկնելով, երբ ոստիկանները մարտի 19-ին մտել են նրա բնակարան:

Վագրերը սպանվել են բիզնեսմեններին պարզապես զվարճացնելու համար:

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տեղեկություններով աշխարհում մնացել է 3,200 վայրի վագր, որից 50-ը՝ Չինաստանում:

Գիտնականներից մեկը հայտնել է, որ վագրերը միշտ վտանգի մեջ կլինեն, եթե չինացիները շարունակեն հավատալ, որ նրանց մարմնի մասերը օգտակար են առողջության համար:

Անկախ

 

Բելգիայի վարչապետին մանկապիղծ են անվանել

Лоран Луи

Բելգիական խորհրդարանի անկախ պատգամավոր Լորան Լուին, որը ներկայացուցիչների պալատում հռչակվել է սկանդալներով, հրապարակավ երկրի վարչապետ Էլիո Դի Ռուպոյին մանկապիղծ է անվանել:

Վարչապետին ուղղած հարցի, այն է` Բարաք Օբամայի, շշուկների համաձայն, Բրյուսել կատարելիք այցի արժեքի մասին հարցմանը  վարչապետի տված բացատրությանն ի  պատասխան,նա ասել է.”Շնորհակալություն, պարոն մանկապիղծ, շնորհակալություն պարոն վարչապետ”: Դրանից հետո պատգամավորների կեսից ավելին հեռացել է դահլիճից, իսկ Պալատի նախագահ Անդրե Ֆլաոն ստիպված դադարեցրել է նիստն ու Լորան Լուիին զրկել խոսքից մինչև նիստի ավարտը: Վերջինս էլ, ի նշան բողոքի, հեռացել է դահլիճից:

Իր սեռական կողմնորոշումը չթաքցնող Էլիո Դի Ռուպոն համերաշխության ժեստի համար շնորհակալություն է հայտնել պատգամավորներին: 90-ականներին նրա դեմ մանկապղծության   սուտ մեղադրանքներ եղել են:

itw elio di rupo  photo dominique duchesnes

Ինչպես հայտնում են բելգիական ԶԼՄ-ները, նախընտրական քարոզչության պայմաններում վարչապետը դառնում է խոցելի թիրախ աջ քաղաքական գործիչների համար, որոնք հոմոֆոբիան կիրառում են որպես քաղաքական զենք: 2013-ի վերջին Լորան Լուին ժամանակավոր զրկվել էր խորհրդարանական իմունիտետից:

Անկախ

Լոնդոնի օդանավակայանում շվեյցարական ինքնաթիռի շարժիչը պայթել է

m_859875

Շվեյցարական Swiss ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի շարժիչը պայթել է թռիչքից առաջ, Լոնդոն Սիթի օդանավակայանի ավիաուղու վրա: Տուժել է 3 մարդ: Ինքնաթիռում 74 ուղևոր է եղել ու անձնակազմի 4 անդամ: 3 ուղևորները հոսպիտալացվել են, թռիչքուղին գրեթե մեկ ժամ փակ է եղել:

Բրիտանիայի տրանսպորտի նախարարությանը կից ավիացիոն պատահարների հետաքննության ծառայությունը սկսել է   կատարվածի քննությունը:

Անկախ

Սինգապուրի միջազգային օդանավակայանն աշխարհում լավագույնն է ճանաչվել

singapore-changi-airpor-2-390x290

Քաղաքացիական ավիացիայի ուսումնասիրության առաջատար Skytrax կազմակերպության վարկածով, “Չանգի” օդանավակայան արդեն երկրորդ տարին անընդմեջ արժանանում է “աշխարհի լավագույն օդանավակայան” տիտղոսին`  այնտեղ ստեղծված ժամանցի պայմանների  շնորհիվ:

Համապատասխան մեկնաբանությամբ է հանդես եկել Skytrax-ի ղեկավար Էդվարդ Փլեյսթեդը, որը նշել է, որ “Չանգին” հայտնի առաջատար ու նորարար է տրանսպորտային արդյունաբերության մեջ,”Նա թելադրում է, թե ինչպես կարելի է օդանավակայանը ուղևորության մի հաճելի մասը դարձնել”:

Անկախ

Չինական ռեստորանը օդ է բարձրացել. մեկ մարդ զոհվել է, 11-ը` վիրավորվել

o_867427

Մեկ մարդ զոհվել, 11-ը` վիրավորվել են  Չինաստանի մայրաքաղաքի արվարձանում,  տեղի ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Սինհուա լրատվական գործակալության տվյալներով, ռեստորանում կենցաղային գազի հետևանքով պայթյուն է եղել, իսկ դրան հետևած հրդեհն արդեն շիջվել է: Հիմա կատարվում է  հետաքննություն:

Անկախ

Որտեղ են ապրում միլիոնատերերը

o_909643

2013-ին վերջին Ռուսաստանում հաշվվում էր դոլարանոց 82,3 հազար միլիոնատեր, որոնցից 52,7 հազարը բնակվում է Մոսկվայում: Նման թվեր են բերվում նոր հետազոտության մեջ, որը հրապարակել է  Սի-Էն-Բի-Սի գործարար նորությունների հեռուստաալիքը:

Զեկույցի համաձայն, ամենաշատ միլիոնատերեր 2013-ին ունեցել է ԱՄՆ-ը` ավելի քան 4 մլն մարդ: Երկրորդ դիրքում է Ճապոնիան` գրեթե քառակի նվազ ցուցանիշով` ավելի քան 1 մլն մարդ: Դրանից հետո Մեծ Բրիտանիան է (815 հազար մարդ), Գերմանիան, Կանադան, Շվեյցարիան, Բրազիլիան, Ֆրանսիան և առաջին տասնյակն ամփոփող Սինգապուրը` 225 հազար միլիոնատերերով:

Հարուստների թվով առաջատար դիրքեր են զբաղեցրել, Լոնդոնը, Նյու Յորքը, Տոկիոն, Սինգապուրը և Հոնկոնգը: Առաջին եռյակն ամփոփում է Մումբայը (37,1 հազար միլիոնատերով): ցուցակում 7 ամերիկյան, գերմանական 3, 2-ական չինական, ճապոնական ու  շվեյցարական քաղաքներ են:

Հարուստ մարդկանց ամենամեծ արտահոսք 10 տարում եղել է Չինաստանից ու Հնդկաստանից: Ֆրանսիան լքել է 31,7 միլիոնատեր: Իտալիան` 18,6 , իսկ Շվեյցարիան` 10,6 հազարը:

Անկախ

 

Դեթրոյտում, բնակելի շենքում պայթյուն է եղել.կան տուժածներ

o_911276Ամերիկյան Դեթրոյտ քաղաքում (Միչիգան նահանգ) պայթյուն է եղել բնակելի շենքում, ապա հրդեհ է բռնկվել: Տուժել է 6 մարդ, այդ թվում` 2 երեխա` 2 տարեկան մի տղա ու մեկուկես տարեկան մի աղջնակ:

Երեխաների վիճակը ծանր է:

Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում: նախնական վարկածի համաձայն, պատճառը գազի արտահոսքն է: Հրշեջները դեռևս փորձում են շիջել կրակը:Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են:

 

 

Ավերիչ երկրաշարժ Արգենտինայի հյուսիսում

o_765982

6,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել Արգենտինայի հյուսիսում, Լա-Ռիոհա քաղաքից 194 կմ արևմուտք:

Ռուսաստանի ԳԱ Սիբիրյան բաժանմունքի Երկրաբանական ծառայության Ալթայ-Սայանյան մասնաճյուղի  տվյալներով, էպիկենտրոնում երկրաշարժն ունեցել է  հարավային լայնության -29.22 և արևմտյան երկարության -68.84 կոորդինատներ, գրում է Ինտերֆաքսը:

Էպիկենտրոնում ցնցումներն իրենց ինտենսիվությամբ գնահատվում են որպես ավերիչ:

Անկախ