Թութակը “մատնել” է իր տիրոջը

pic_0b7a722692b2fd690d9962665a0c4a27Մեքսիկայում թութակը ոստիկանությանը տեղեկացրել է, որ իր տերը խմած է: Դեպքը կատարվել է Մեխիկո-Սիթիի հսկիչ-անցագրակետում, օրեր առաջ:

Տիրոջ խմած լինելու մասին թութակը հայտնեց ճանապարհային  ոստիկաններին այն պահին, երբ վերջիններս ավտոմեքենայի մեջ էին  զննում: Թռչունը սկսեց գոչել.”Նա խմած է, նա խմած է”:

Իրավապահները սկզբից կարծեցին, թե վարորդի հետ մեքենայում ուրիշ ուղևոր կա: Սակայն, մեքենայի սրահը զննելով, այնտեղ դեղին թութակ հայտնաբերեցին:

Ալկոհոլի առկայության թեստը դրական պատասխան ցույց տվեց ու այնժամ, 49-ամյա տղամարդուն ոստիկանական բաժանմունք տարան, իսկ թութակին կենդանիների հսկողության վարչություն տարան: Հետո տղամարդը հայտնեց, որ թութակն իրենից հեռու կարող է կարոտից մեռնել.թռչնին տիրոջը վերադարձրին:

Ինչ պատիժ է սպառնում տղամարդուն, չի ճշտվում:

Անկախ

 

 

Եգիպտոսում նոր սահմանադրության օգտին է քվեարկել ընտրողների 95%-ը

o_716285Հունվարի 15-ի երեկոյան Եգիպտոսում ավարտվեց երկրի նոր սահանադրության համար անցկացվող հանրաքվեն: Քվեարկությանը մասնակցությունը գերազանցեց 55%-ը: Արդյունքում, ընտրողների 95%-ը հավանության արժանացրեց սահմանադրության նախագիծը: Իսլամիստները, կրկին արգելված “Մահմեդական եղբայրներ”-ի կողմնակիցները քվեարկությունը բոյկոտել են:

Հանրաքվեի պաշտոնական արդյունքները կհայտարարվեն  ընտրատարածքները փակելուց հետո, 72 ժամ անց:

Անկախ

Չինացի գյուղացիները 1,3 միլիոն ֆունտ արժողությամբ թղթադրամներով պատ են կառուցել

չինացի գյուղացիներՉինաստանում գյուղացիները կանխիկ դրամով մեծ պատ են կառուցել, երբ նրանց կորպորատիվը մեծ շահույթներ է ստացել:

13 միլիոն յուան (1,3 միլիոն ֆունտ) արժողությամբ 2 մ բարձրությամբ թղթադրամե պատը կառուցվել է Չինաստանի Սիչուան նահանգի Ցզյանշե գյուղում:

չինացի գյուղացիներՄի քանի գյուղացիներ գիշերը նույնիսկ քնել են թղթադրամների վրա, որպեսզի այն պաշտպանեն գողերից:

Գյուղացիներից մեկը հայտնել է, որ նախքան չինական նոր տարին գյուղացիներին բոնուսային գումար բաժանելու այս սովորույթը սկսվել է 2010թ-ին:

Գյուղի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ գյուղի 483 տնտեսություններից 340-ը կորպորատիվի բաժնետեր են համարվում, որի եկամուտները ստացվում են խոզաբուծարաններից, բալի այգիներից և Սիչուան նահանգի փոքր հիդրոէլեկտրակայաններում իրականացված ներդրումներից:

Գյուղացիները այս կերպ ամենամյա բոնուսներ են ստանում՝ չնայած ուղղակիորեն նրգրավված չեն կորպորատիվի ամենօրյա գործողություններում:

Անկախ

Հնդկաստանում փնտրում են 7 մարդու սպանած վագրին

tigerՀնդկաստանի իշխանությունների տվյալներով՝ երկրի հյուսիսային շրջաններում սնունդ փնտրող վագրն  անցած երկու շաբաթների ընթացքում յոթ մարդ է սպանել՝ ստիպելով հազարավոր գյուղացիների մնալ տանը, մինչ որսորդները փնտրում են կենդանուն:

Ուտար Փրադեշ նահանգի անտառների պահպանության գործակալության գլխավոր ղեկավարը տեղեկացրել է, որ վագրի վերջին զոհը մի կին է եղել, որի մարմինը հայտնաբերել են երեքշաբթի օրն  անտառում: Ըստ տեղեկությունների՝ վագրը շրջում է 130կմ ձգվող տարածքում:

Պաշտոնյան հայտնում է, որ իրենք քայլեր են ձեռնարկում վագրին սպանելու համար:

Մարդասպան վագրի վերաբերյալ տեղեկությունները տարածվել են դեկտեմբերի 29-ին, երբ հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու հոշոտված դիակ:

Ենթադրվում է, որ վագրը շրջան է ներթափանցել Ջիմ Քորբեթի անվան ազգային պարկից:

Վայրի բնության ակտիվիստ և խորհրդարանի  անդամ Մենեկա Գանդին դիմել է Ուտար Պրադեշի կառավարությանը՝ խնդրելով չսպանել վագրին, այլ միայն բռնել և վերադարձնել իր բնական միջավայր:

 

Անկախ

Պատմության այս օրը

2704Այսօր Վիքիպեդիայի ծննդյան օրն է. ունիվերսալ  հանրագիտարանի, որն ազատ տեղաշարժվում է  համացանցում: Հանրագիտարանի հոդվածները  կամավոր հեղինակների շնորհիվ են ստեղծվում` աշխարհի տարբեր լեզուներով: Վիքիպեդիայի առավելություններից մեկն այն է, որ կարելի է տեղեկություն ստանալ մայրենիով:

Վիքիպեդիան տեեկությունների ծավալով ու թեմատիկ ընդգրկմամբ երբևէ մարդկության ստեղծած ամենահամալրված հանրագիտարանն է:

Վիքիպեդիայի նախածնողը ընդունված է համարել նուպեդիան  (Nupedia) .հանրագիտարանի նախագիծ անգլերենով, որն իրականացնում էր  տեղեկության ազատության սկզբունքը: Նուպեդիայի հոդվածները գրում էին գիտնականները ու մարդիկ` ակադեմիական միջավայրից:  Հիմնադիրներն էին Լարի Սենգերն ու Ջիմմի Ուելսը:

Որպեսզի հանրագիտարանի համալրումն արագացվեր, 2001-ի հունվարի 15-ին նրանք բացեցին “Վիքիպեդիա” կայքը: Այդ ժամանակից սկսած, հանրագիտարանի ստեղծմանն ու խմբագրմանը կարող է մասնակցել  համացանցի ցանկացած օգտատեր:

Վիքիպեդիան իր անվանումը ստացել է  դրա իրականացման համար կիրառվող “վիքի” տեխնոլոգիայից, որը հավայերենից  թարգմանած նշանակում է` “արագ”:

Անկախ

Թաիլանդում անհայտ մարդիկ գնդակոծել են ընդդիմադիրների ճամբարը

iԹաիլանդում հունվարի 15-ի գիշերը  մահափորձ է կատարվել նախկին վարչապետի նկատմամբ ու հարձակում ընդդիմադիրների վրա:

Դեմոկրատական կուսակցության առաջնորդի տան մոտ հզոր պայթյուն է եղել, որի հետևանքով քանդվել է տանիքը, փշրվել են հարևան տան ապակիները: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:

Ցուցարարների ճամբարում 2 պատահար է տեղի ունեցել: Սկզբում նրանց գնդակոծել են, ինչի հետևանքով վիրավորվել է 2 մարդ, ապա անհայտ անձինք հրկիզել են այն ավտոբուսը, որը նախատեսված էր Բանգկոկ մեկնելու համար:

Ընդդիմադիրները նոր թափով են ակցիա ծավալել: Նրանց խոսքով, կօգտագործվեն բոլոր միջոցները, որ կառավարությունը հրաժարական տա: Առաջնորդը մտադիր է շրջափակել պետական բոլոր հիմնարկները, վարչապետ Յինգլակ Չինավատի ու նրա 5 տեղակալների նստավայրը:

Չինաստանի կոշիկի գործարանում բռնկված հրդեհից 16 մարդ է զոհվել

հրդեհՊետական լրատվամիջոցների տվյալներով՝ արևելյան Չինաստանի կոշիկի գործարաններից մեկում բռնկված հրդեհից 16 մարդ է զոհվել:

CCTV պետական հեռարձակողի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Չժենցզյան նահանգի Ուենլին քաղաքի գործարանում: Հրշեջները կրակը մարել են բռնկվելուց երեք ժամ անց և փրկել ավելի քան 20 մարդու:

Հրդեհի բռնկվելու պատճառի վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնվում: Նման գործարանները հաճախ մեծ քանակությամբ սոսինձ և դյուրավառ այլ քիմիական նյութեր են պարունակում:

Մոտակա Թայչժոու քաղաքի հրժեջ ծառայությունից հաստատել են հրդեհի փաստը, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդել:

 Անկախ

Առանց ջրի աշխատող լվացքի մեքենա

2304572Արգենտինացի ուսանողները ստեղծել են առանց ջրի աշխատող լվացքի մեքենա, որն օգտագործում է միայն բնական ածխաթթու գազ ու էկոլոգիական մաքուր լվացամիջոց:

Կորդովայի համալսարանի ուսանողներ Նիկոլաս Արայան ու Նիկոլաս Վուկսանովիկը իրենց հայտնագործությունը ներկայացրել են որպես դիպլոմային աշխատանք: Կտորների մաքրման համար նրանք օգտագործել են ածխախնի երկօքսիդ ու ածխաթթու գազ;

Նրանք մտադիր են  իրենց ներդրումն անել ժամանակակից աշխարհի էկոլոգիական խնդիրների և քաղցրահամ ջրի անբավարարության լուծման մեջ:”Նիմբուս” կոչված լվացքի մեքենան, որը  ի տարբերություն չոր  մաքրման մեքենաների  (որոնցում թեկուզև քիչ, սակայն, այնուամենայնիվ ջուր օգտագործվում է), աշխատում է բացարձակ չոր: Բացի այդ, այս նոր մեքենան էներգախնայող է: Մեկ առավելություն էլ ունի այն, որ մաքրումից հետո, չորացնելու ու արդուկելու անհրաժեշտություն չի առաջանում:

Երիտասարդ մասնագետներն իրենց դիպլոմային աշխատանք-հայտնագործության համար գերազանց գնահատական են ստացել ու արտոնագրել են այն:

Կովի մեզը` հիվանդությունների դարման

images (3)Հնդկական ավանդական հավատալիքների համաձայն, քաղցկեղի, թոքախտի, ստամոքսի ու նույնիսկ ճաղատացման դեմ ավելի լավ դեղ, քան  վաղ առավոտյան  մեկ բաժակ կովի մեզն է` չկա: Վերջին շրջանում  երկրում սուրբ համարվող կովի կենսագործունեության արգասիքներն ավելի լայնորեն են կիրառվում:

Հնդիկները հավատում են, որ կովի մեզն օգնում է բոլոր հիվանդությունների դեպքում: Ոմանք ամեն առավոտ, 12 տարի խմում են մեկ գավաթ մեզ ու վստահեցնում, որ իրենց գերազանց են զգում: 42-ամյա Ջայրամ Սինգալն ասում է, որ 30 տարեկանից, երբ իր մոտ դիաբետ է հայտնաբերվել, խմում է կովի մեզ, ու դրա շնորհիվ արյան մեջ շաքարի մակարդակը չափավոր է:

Ի դեպ, բոլոր կովերի մեզը չէ, որ առողջարար է, ասում են ոչ ավանդական բժշկության գիտակները: Միայն կույս կովի մեզն է, որ օգնում է, այն էլ` մինչև արևածագը ստացվածը:

Հնդիկ որոշ գուրուներ մտադիր են կովի մեզի հիմքով պատրաստված տարբեր արտադրանք թողարկել` դիմահարդարման միջոցներ ու նույնիսկ ատամի մածուկ: Նրանք վստահ ասում են, որ երբեք  մեզ չօգտագործած մարդը չի հասկանում, թե ինչից է իրեն զրկում:

Գիտնականները հայտնաբերել են եվրոպացիների ընդհանուր նախնուն

ol3001389612946Վերջերս անցկացված  հետազատությունների արդյունքներով, ժամանակակից  բաց մաշկով , վրոպացիները  մեկ ընդհանուր նախնի են ունեցել, որն ապրել է շուրջ 10 հազար տարի առաջ` ժամանակակից Հնդկաստանի ու Մերձավոր Արևելքի միջև:

Նման եզրահանգման են եկել Փենսիլվանիայի բժշկական քոլեջի մասնագետները, պարզելով եվրոպական պետությունների բնիկ բնակչության մաշկի պատասխանատու գենը` SLC24A5:

Մասնագետների կարծիքով, մաշկի գույնի տարբերությունը որոշվում է ընդամենը մեկ սպիտակուցային տարրի կառուցվածքի մուտացիայով, որը ժառանգվել է մեկ ընդհանուր նախնուց, որը ուսումնասիրության հեղինակներն անվանում են «A111T»:

Դատապարտյալն իր դետեկտիվի համար մրցանակի է արժանացել

o_878534_66280600Սպանություն կատարելու համար կալանավորված ամերիկացին The Private Eye Writers of America  պարգևի է արժանացել իր դետեկտիվի համար:

44-ամյա Ալարիկ Հանտը 9 ամսում դետեկտիվ վեպ է գրել. նկարագրված դեպքերը ծավալվում են Նյու Յորքում, որտեղ, ի դեպ, դատապարտյալը երբեք չի եղել: Վեպը գրելու համար նա օգտվել է քաղաքի հին լուսանկարներից ու  դիտել է “Կարգ ու օրենք” սերիալը: գրաքննադատների խոսքով, Հանտի հերոսները` դետեկտիվն ու նրա երիտասարդ օգնականը շատ իրական են ստացվել:

Նշվում է, որ Հանտը սկսել է դետեկտիվ գրել այն բանից հետո, երբ իմացավ գրական մրցույթի ու հաղթողի պարգևի` 10 հազար դոլարի մասին:

Հանտը կալանավայրում է 19 տարեկանից: Նա մեղավոր է ճանաչվել սպանության, թալանի ու հրկիզման մեջ: Դատարանը նրան ցմահ բանտարկության  է դատապարտել: Իսկ վաղաժամկետ ազատման համար միջնորդություն ներկայացնել կարող է միայն 5 տարուց, ոչ շուտ:

Լատվիական “Շպռոտում” կյանքի համար վտանգավոր նյութեր են հայտնաբերվել

52d394e7-8e87-2d73-8e87-2d7cc924b667.photo.0Ռուգյուղվերահսկողությունը Լատվիայի կազմակերպություններից մեկի պահածոներում քաղցկեղածին բենզապիրենի թույլատրելի նորմի գերազանցում է հայտնաբերել: Դրա մասին ասվում է վարչության կայքում:

Փորձագետների գնահատմամբ, բենզապիրենի հայտնաբերված մակարդակը վտանգավոր է կյանքի համար անգամ փոքր չափաբաժիններով:

“Լաբորատոր հետազոտությամբ պարզվել է…բենզապիրենի նման մակարդակը ՄՄ և Ռուսաստանի օրենսդրական պահանջների խախտում է: Հայտնի է, որ այդ նյութը վտանգավոր է անգամ փոքր չափաբաժինների դեպքում, քանի որ օրգանիզմում կուտակվելու հատկություն ունի”:

Դրա հետ կապված, Ռուսգյուղվերահսկողությունը տվյալ կազմակերպության  նկատմամբ խիստ լաբորատոր հսկողության ռեժիմ է սահմանել և տեղեկացրել է   Ռուսգյուղվերահսկողություն տարածքային վարչություններին տվյալ վտանգավոր մթերքի իրացումը Մոսկվայում ու Մոսկվայի մարզում թույլ չտալու մասին:

Ի դեպ, նման նյութ էր հայտնաբերվել նաև ուկրաինական “Ռոշեն” ընկերության արտադրանքում: Ու հայտնի չէ, թե ինչպես է  բենզոպիրենը, որ գոյանում է ածխաջրածնային հեղուկ, պինդ ու գազանման վառելանյութի  այրման արդյունքում, հայտնվել հրուշակեղենային արտադրանքում:

Աշակերտուհու խնդրանքով գիտնականները մտադիր են վիշապ ստեղծել

o_878167Ավստրալիայի ազգային գիտության ներկայացուցիչները  զարմացան, երբ Քվինսլենդի բնակչուհի  7 տարեկան Սոֆի Լասթերից հետևյալ բովանդակությամբ նամակը ստացան.աղջիկը խնդրում էր, որ երկրի լավագույն մտքերն իր համար վիճապ աճեցնեն:

Ծրարի “հասցե” տողում նա  գրել էր`”Բարև, սիրելի գիտնականներ”: Իսկ նամակով խնդրում  էր իր համար ոչ սովորական տնային կենդանի ստեղծել:”Դուք չէիք կարող ինձ համար վիճապ աճեցնել: Ես շատ կուզենայի, բայց եթե դուք չկարողանաք, ոչինչ, սարսափելի չէ: Եթե նա աղջիկ լինի, ես նրան կանվանեմ Անատամ, իսկ եթե տղա լինի, ապա` Ատյուարտ: Ես նրան կպահեի մեր տան հետնաբակում, որտեղ շատ տեղ կա ու կկերակրեի հում ձկնով: Ես նրան վզկապ կկապեի ու կխաղայի ամեն շաբաթ, երբ դաս չունեմ”,-գրել է աղջիկը,որի տողերից զգացվում է, որ նա “Ինչպես վիշապին վարժեցրի” մուլտֆիլմի ազդեցության տակ է:

o_878232 Գիտնականներն աղջկան գրած նամակը հրապարակել են գործակալության պաշտոնական կայքում: Նրանք գրել են, որ զբաղվում են գիտությունով դեռևս 1926-ից, սակայն 87 տարվա ընթացքում  վիշապ աճեցնել չեն սովորել: Սակայն իրենք հույս ունեն, որ մոտ ապագայում գիտությունն առաջ կանցնի ու այդ հարցը լուծելի կդառնա: Եվ աղջնակին փարատելու նպատակով, խոստացել են նրա համար   3D պրինտերով տիտանե վիճապ պատրաստել:

Ողջ աշխարհի մետրոներում առանց տաբատի 1000-ավոր մարդիկ են հայտնվել

12180327.103748.9119Կիրակի, աշխարհի 60 երկրներում անց է կացվել “Մետրոյում` առանց տաբատի” ֆլեշմոբը:

Առաջին անգամ այն  անց է կացվել Նյու-Յորքում, 2002-ին: Այսօր արդեն դրան մասնակցում են  աշխարհի 60 երկրներ: Օրինակ, Նյու Յորքում այս տարի այդ ակցիային մասնակցել է 4000 մարդ, Փարիզում` 1200,Մեխիկոյում` 1300:

Ֆլեշմոբի մասնակիցները միաժամանակ իջնում են մետրոյի նշանակված կայարան առանց տաբատի կամ կիսաշրջազգեստի` միայն ներքնազգեստով,: Երբեմն էլ, որպես տարբերակ, անմիջապես վագոններում հանում են նաև սպիտակեղենը: Մի կարևոր պայման էլ կա, նրանք պետք է իրենց բնական կեցվածքով պահեն, զբաղվեն նույն բանով, ինչ սովորաբար` մետրոյով երթևեկելիս.կարդան, երաժշտություն լսեն կամ էլ պլանշետով զբաղվեն:

Ֆլեշմոբը ոչ մի քաղաքական գաղափար չի հետապնդում: Ակցիայի նպատակը իրենց ու պատահական ուղևորներին զվարճացնելն է:

Անկախ

Ընդդիմությունը շրջափակել է Բանգկոկը

i (1)Այսօր ընդդիմությունը  սկսել է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի շրջափակումը:

Ավելի վաղ բողոքավորներն ընդդիմության առաջնորդ Սուտեպ Թաուգսուբանի գլխավորությամբ սկսել էին փակել  քաղաքի գլխավոր փողոցները` տրասնպորտի երթևեկը կաթվածահար անելու նպատակով: Ցուցարարները ցանկանում են կառավարական շենքերը  հոսանաքազրկել ու անջատել ջրամատակարարումը:

Նրանք պահանջում են վարչապետ Յինգլակ Չինավաթի հրաժարականը ու կարծում են, որ իրենց ակցիան խաղաղ բնույթ ունի: Իսկ ոստիկանությունը հայտարարել է, որ իրադրության սրման դեպքում երկրում արտակարգ դրության ռեժիմ կմտցվի:

Թաիլանդում քաղաքական ճգնաժամ է արդեն 8 տարի:  Ընդդիմությունը վստահ է, որ երկիրն առաջվա պես շարունակում է կառավարել ներկայիս վարչապետի եղբայրը` Թաքսին Չինավաթը, որին 2006-ին էին հեռացրել պարտականությունների կատարումից:

Անկախ

Այսօր տեղի կունենա Արիել Շարոնի հուղարկավորությունը

o_877694Այսօր Իսրայելում տեղի կունենա նախկին վարչապետ Արիել Շարոնի հուղարկավորությունը:

Հրաժեշտի արարողությունը կսկսվի պաշտոնական միջոցառումով, Քնեսեթում: Սպասվում է. որ ներկա կլինի երկրի ղեկավարությունն ու օտարերկրյա պատվիրակություններ:

Հանգուցյալի աճյունը նախօրեին տեղադրվել է Քնեսեթում, որ  ցանկացողները կարողանան հրաժեշտ տալ 20-րդ դարի  Իսրայելի  քաղաքական ամենավառ դեմքերից մեկին: Այնտեղից սգո շարասյունը Շարոնի ֆերմա կուղևորվի, որը գտնվում է Նեգև անապատում: Այնտեղ է նա ապրել ու իր կտակում խնդրել, որ հենց այնտեղ իրեն թաղեն:

Արիել Շարոնը վախճանվել է հունվարի 11-ին: Նա 85 տարեկան էր: Մինչ այդ նա 8 տարի կոմայի մեջ էր:

Անկախ

Նիգերիայի ՌՕՈՒ-ն սխալմամբ ռմբակոծել է սենատորի ավտոշարասյունը

iՆիգերիայի ՌՕՈՒ-ի ինքնաթիռը 4 ռումբ է նետել սենատորի ավտոշարասյան վրա` Ադոկո գյուղ այցելության ժամանակ, որը գտնվում է երկրի հյուսիս-արևելքում: Քաղաքական գործիչը ցանկանում էր ցավակցություն հայտնել գյուղի բնակչությանը, որտեղ  ծայրահեղականները սպանել էին 8 մարդու: Պուլկա գյուղի մոտով անցնելիս էլ սենատորի ավտոշարասյունը ենթարկվել է ռմբակոծման:

Նդումեն խոստովանել է , որ սկզբում կարծել են, թե իրենց վրա են հարձակվել “Բոկո Հարամ” խմբավորման զինյալները: Սակայն մոտակա հսկիչ-անցագրային կետում տեղեկացել են, որ հարձակումը կատարել է Նիգերիայի ՌՕՈՒ-ի կործանիչը: Անցագրային կետից փորձել են կապ հաստատել ինքնաթիռի օդաչուի հետ, սակայն դա նրանց չի հաջողվել:

Բարեբախտաբար, կատարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Ճապոնական ԶԼՄ-ներ.ԱՄՆ-ի բանակը Օկինավայում կենսաբանական զենք է փորձարկել

o_824578 (1)ԱՄՆ-ի բանակը Օկինավա կղզում կենսաբանական զենք է փորձարկել,հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները` հղում անելով ամերիկյան կառավարության փաստաթղթերին:

Խոսքը 60-ականների սկզբի մասին է: Զինվորականները ախտածին սնկերի սպորներ են ցողել բրնձի դաշտերի վրա, ապա հետևել, թե ինչպես են այդ հարոուցիչները ազդում բերքի վրա: Նման փորձերի արդյունքներով, ինչպես ասվում է փաստաթղթում, հաջողվել է “օգտակաեր տեղեկության հավաքման գործում մասնակի հաջողության հասնել”:

ԱՄՆ բանակի կիրառած սունկը վայրի բնության մեջ ամեն տարի ոչնչացնում է բրնձի բերքը,որով հնարավոր է կերակրել 60 մլն մարդու:

Անկախ

Ուկրաինայի ընդդիմադիր առաջնորդը վնասվածք է ստացել բախումների ժամանակ

kiev-protestԸնդդիմադիր առաջնորդ դարձած Ուկրաինայի նախկին ներքին գործերի նախարարը վնասվածք է ստացել մայրաքաղաքում ոստիկանության և հակակառավարական ակտիվիստների բախման արդյունքում:

Յուրի Լուցենկոն, որը Կիևում շաբաթներ տևող ցույցերի գլխավոր կազմակերպիչներից մեկն էր, վնասվածք է ստացել շաբաթ առավոտյան, երբ փորձել է միջամտել ոստիկանության և ընդդիմադիր ակտիվիստների միջև ծավալված բախմանը: Կիևի դատարանի շենքի առջև ցույցեր են սկսվել 2011թ-ին արձանը պայթնեցնելու գործընթացը կազմակերպող ծայրահեղ ազգայնական երեք ակտիվիստներին՝ չափազանց երկար ժամկետով բանտարկելու որոշում կայացնելու համար:

Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ բախումներից հետո 11 մարդ է հոսպիտալացվել:

Պետության ղեկավարը խոստովանել է` կախարդություն է կիրառել

ol3001389346271ՀԱՀ-ի նախագահ ու Աֆրիկյան ազգային կոնգրեսի նախագահ Ջեյկոբ Զուման,  համաքաղաքացիներին խոստովանել է, որ անցյալում բազմիցս կիրառել է սև մոգություն` սպիտակ մարդկանց հանդեպ:

Նրա խոսքերով, վուդուի սարսափելի հնարքներ է կիրառել ՀԱՀ-ի սպիտակամորթ բնակչության հանդեպ` ապարտեիդի քաղաքականության խտրականության սկզբունքների կիրառման շրջանում:

ԿաՆյամազան գյուղում ելույթ ունենալով, նա խոստացավ նաև, որ կվերադառնա այդ բնակավայր ու մի քանի կով կմորթի, որ շքեղ տոնակատարություն կազմակերպի, եթե հաջորդ ընտրություններում իր գլխավորած կոնգրեսը ընտրողների ձայների 90%-ը ստանա:

Բացի այդ, նա հավատացրել է, որ պատրաստվում է մինչև կյանքի վերջ ծառայել հայրենիքին: