Նյու Բրաունսուիկ նահանգի Պլաստեր Ռոք քաղաքում հայտարարվել է տարհանում. գնացքը դուրս է եկել ռելսերից:
Պատահարի մանրամասները ներկայում պարզվում են, չի հայտնվում զոհեր կան , թե ոչ, գնացքն ուղևորատար էր, թե ապրանքատար:
1851-ին Ժան Ֆուկոն ապացուցեց, որ Երկիրը պտտվում է:
1957-ին Բոբբի Ֆիշերը 13 տարեկան հասակում դարձավ ԱՄՆ չեմպիոն:
1983-ին Շառլ դը Գոլը դարձավ Ֆրանսիական Հանրապետության նախագահ:
1935-ին է ծնվել ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլին:
Պատմության այս օրն են մահացել`
-իտալացի ճանապարհորդ ու վաճառական Մարկո Պոլոն, 1324-ին:
-իտալացի գիտնական,ֆիզիկոս, աստղագետ Գալիլեո Գալիլեյը:
-ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի 21-րդ նախագահ (1981-1995)Ֆրանսուա Միտերանը:
-ռուս գրող, գրաքննադատ ու բանաստեղծ Անդրեյ Բելին:
Ասիական տեղեկատվական մագնատ և մարդասեր, չինական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը`Շաո Իֆուն (Շաո Ժենլենը) 106 տարեկանում վախճանվեց Հոնկոնգում: 1958 թվին Շաո Իֆուն հիմնադրեց Ասիայի ամենահայտնի և ամենազդեցիկ կինոընկերություններից մեկը`Shaw Brothers, որը արտադրեց չիներեն ավելի քան հազար ֆիլմ: Մեդիամագնատի ստեղծած ընկերությունը զբաղվում էր նաև ճապոնական և արևմտյան կինոնկարների պրոդյուսերությամբ, մասնավորապես անգլիացի ռեժիսոր Ռիդլի Սկոտի “Եզրի վրայով վազողը” (1982)ֆիլմի:
Շաո Իֆուն ակտիվորեն զբաղվում էր նաև բարեգործությամբ: 2002թ. նա հիմնադեց միջազգային տարեկան գիտական ИТАР-ТАСС-ը: 2008 թ. ռուս գիտնականներ Վլադիմիր Առնոլդն ու Լյուդվիգ Ֆադեևը “մաթեմատիկական ֆիզիկայի ասպարեզում լայն և կարևոր ներդրման” համար արժանացան այդ մրցանակին:
International Living ամսագրի վարկանշային աղյուսակի համաձայն, Պանաման գերազանց վայր է թոշակի անցնելու համար:
Երկրի հպատակ դառնալու համար հարկավոր է 5 հազար դոլարի բանկային հաշիվ բացել ու 3 պայմաններից գեթ մեկը կատարել, այն է`անշարժ գույք ձեռք բերել, սեփական գործ սկսել կամ էլ աշխատանքի տեղավորվել:
Երկրում, ամենից բացի, հրաշալի եղանակային պայմաններ են, հաստատուն է տնտեսությունը իսկ կառավարությունը` կայուն:
Միայն մի երկու բացասական բան կա` երկրում ենթակառույցները զարգացած չեն ու ճանապարհներն են վատ:
Այս ցուցակում, թոշակառուների համար երկրորդ ամենահարմարավետ երկիրը Էկվադորն է, երրորդ հորիզոնականում Մալազիան է, իսկ չորրորդում` Կոստա-Ռիկան: 5 -րդ դիրքում Իսպանիան է:
Երկրորդ հնգյակում Կոլումբիան է, Մեքսիկան, Մալթան, Ուրուգվայը և Թաիլանդը:
Ոստիկանության տվյալներով՝ Սաուդյան Արաբիայում ինքնաթիռից ընկած մարդու մարմնի մասերը հնարավոր է ինքնաթիռի շասսիում թաքնված ուղևորին պատկանեն:
Պաշտոնական տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Կարմիր ծովի ափին գտնվող Ջեդդա քաղաքում:
Հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիային պատկանող ինքնաթիռը կիրակի օրը արտակարգ վայրէջք է կատարել Մեդինա քաղաքում, որի հետևանքով 29 մարդ վնասվածքներ է ստացել:
315 ուղևորներով ինքնաթիռը ժամանում էր Իրանի երկրորդ քաղաք Մեշհեդից:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է, որ Ջեդդա քաղաքում տեղի ունեցած դեպքը կապ չի ունեցել ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետ:
Որոշ մարդիկ սահմանը հատելու համար թաքնվում են վատ վերահսկվող ինքնաթիռների շասսիների մեջ:
Նրանց մեծ մասը սառչում է մեծ բարձրություններում, սակայն որոշ մարդկանց հաջողվում է ողջ մնալ:
Սինխուա լրատվական գործակալության տվյալներով՝ կիրակի օրը Չինաստանի հյուսիսարևմտյան շրջաններում կրոնական հավաքի ժամանակ տեղի ունեցած խուճապային հրմշտոցի ընթացքում զոհվել է 14 և վիրավորվել 10 մարդ:
Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: Սինխուայի տվյալներով՝ հրմշտոցը տեղի է ունեցել Նինսյա Հուենսկիյ ինքնավար շրջանի Գույուան քաղաքի մզկիթում հանգուցյալ կրոնական գործչի հիշատակի կապակցությամբ սնունդ բաժանելու ընթացքում:
Վնասվածքներ ստացած մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց՝ նրանցից չորսի վիճակը ծանր է:
Yahoo-ն իր այցելուներին ցուցադրել է գովազդային հայտարարություն, որի վրա սեղմելով համակարգիչը հնարավոր էր վարակել վիրուսով, հայտնել է The Washington Post-ը:
Փորձագետները հաշվարկել են, որ նման կերպ վարակը տարածվել է ժամում 27 000 օգտատիրոջ համակարգիչներում, հիմնականում` Ռումինիայում, Մեծ Բրիտանիայում ու Ֆրանսիայում:
Yahoo-ի ներկայացուցիչները նույնպես հաստատել են վնասակար գովազդի տարածման փաստն ու հայտարարել, որ հիմա հեռացրել են այդ հայտարարությունները:
Ինչպես նշել է “Вести FM”-ը, 1994-ին թողարկված Yahoo-ն մասսայականությամբ 4-րդ տեղում է ողջ աշխարհում` առաջ թողնելով միայն Google, Facebook և YouTube-ը: Ամեն օր Yahoo-ն ունենում է 280 մլն այցելու:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի հորաքույրը` վերջերս մահապատժի ենթարկված Չան Սոն Թհեկի կինը, որին կենդանի-կենդանի 120 շներին են հանձնել` հոշոտման, հնարավոր է` ինքնասպան է եղել:
Կիմ Չեն Ինի հորաքույրոջն արդեն 3 ամիս ոչ ոք չի տեսել: Երկրի կառավարության աղբյուրները հայտարարում են, որ հնարավոր է` Կիմ Գեն Հին ինքնասպան է եղել կամ էլ ամուսնու սարսափելի մահից հետո սրտի նոպայից է մահացել:
Վերջին անգամ նրան տեսել են ԿԺԴՀ հիմնադրման 65-ամյակի առթիվ կազմակերպված համերգին, որտեղ նա իր զարմիկի ու նրա կնոջ` Լի Սոլ Չժուի հետ էր : Դա 2013-ի սեպտեմբերի 10-ին էր:
Դրանից հետո նրա անունը մեկ անգամ է հիշատակվել` Կիմ Չեն Իրի հիշատակման հանդիսության հանձնաժողովի անդամների ցուցակում, սակայն կին այդպես էլ չի ներկայացել:
Ուրբաթ օրը Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգխը Նյու Դելիում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մայիսին երկրում տեղի ունենալիք ընտրություններից հետո ինքը կհեռանա պաշտոնից:
Երկիրը ղեկավարող Կոնգրես կուսակցությունից 81-ամյա Սինգխը 2004 թ-ի մայիսից ի վեր Հնդկաստանի վարչապետ է եղել:
Սակայն պաշտոնից հեռանալու նրա քայլը չի զարմացրել երկրի քաղաքական վերլուծաբաններին:
Նրա կուսակցությունը դեկտեմներին տեղի ունեցած շրջանային ընտրությունների ժամանակ պարտություն էր կրել, իսկ վերջին մի քանի տարիների ընթացքում կոռուպցիոն սկանդալների պատճառով նրա կոալիցիոն կառավարության համբավը անկում է ապրել:
Չինաստանի գյուղերից մեկում ոստիկանները երեք տոնա բյուրեղյա մեթամեֆտամին են առգրավել:Լուֆին քաղաքի Բոշե գյուղում հետախուզություն իրականացնելու համար ուղղաթիռներ, արագաշարժ նավեր և ռազմական ոստիկանության աշխատակիցներ են ուղարկվել, օպերացիայի արդյունքում ձերբակալվել է 182 կասկածյալ:
Գուանդունի նահանգային ոստիկանությունից հայտնել են, որ օպերացիան իրականացնելու համար 3,000 անվտանգության ուժեր շրջապատել են գյուղը, որտեղ բնակիչներից յուրաքանչյուր հինգերորդը կասկածվում է թմրանյութերի շրջանառության մեջ:
Բոշեի գյուղացիները տարիներ շարունակ արգելափակել են իրենց գյուղի ճանապարհները՝ թույլ չտալով ոստիկաններին մտնել գյուղ:
Ոստիկանության տեղեկություններով՝ Լուֆին քաղաքը վերջին երեք տարիների ընթացքում երկրում բյուրեղյա մետամեֆտամինի շրջանառության մեջ երրորդն է:
Օպերացիայի ընթացքում ոչ ոք չի տուժել:
«Ֆորմուլա 1» դասի ավտոարշավի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի վիճակը շարունակում է մնալ ծանր: Երեկ 45 տարեկան դարձած Շումախերը դեռևս կոմայի մեջ է գտնվում: Բժիշկները կանխատեսմամբ՝ հնարավոր է, որ Շումախերը միակողմանի անդամալույծ դառնա և կորցնի ձայնը: Այժմ բժիշկների գլխավոր խնդիրը նրան կոմայի վիճակից հանելն է:
Նշենք, որ Շումախերը գլխի վնասվածք էր ստացել ֆրանսիական Ալպերում դահուկներով սահելիս: Նրա բուժումը իրականացվում է Գրենոբլի հիվանդանոցում:
Պաշտոնական տվյալներով՝ Մեխիկոյից 120 կմ հեռավորության վրա գտնվող բանտում զինյալների և բանտարկյալների միջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել:
Գերերո նահանգի գլխավոր դատախազի գրասենյակից հայտնել են, որ հրաձգությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը առավոտյան Իգուալա քաղաքի Տուքսպան բանտում:
Վեց զինյալները բանտի տարածք են ներխուժել նոր բանտարկյալ տեղափոխող հանրային ոստիկաններ ձևանալով:
Մտնելով ներս՝ զինված տղամարդիկ կրակ են բացել բանտարկյալների և բանտի պահակների ուղղությամբ:
Հրաձգության արդյունքում զոհվել է հինգ զինյալ և չորս բանտարկյալ:
Կենդանի մնացած զինյալը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է ոստիկանների վերահսկողության տակ: Հրաձգության արդյունքում վիրավորվել է նաև բանտի պահակներից մեկը, որը ևս գտնվում է հիվանդանոցում:
Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել, այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Չիլիի ափամերձ շրջաններում հզոր երկրաշարժ է գրանցվել: Ստորերկրյա ցնցումների մագնիտուդը 5,9 է: Երկրաշարժի էպիկենտրոնը յոթ կիլոմետր խորության վրա է գտնվում և Իկկա քաղաքից 70կմ հեռավորության վրա է զգացվել: տեղի բնակիչները ցնցումները զգացել են հունվարի 3 -ին տեղի ժամանակով երեկոյան իննին: Ավերածությունների և տուժածների մասին տվյալներ դեռևս չկան, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Արիել Շարոնի որդիների խնդրանքով, բժիշկները դադարեցրել են Իսրայելի նախկին վարչապետի բուժումը:
Իսրայելական հեռուստաալիքների տեղեկացմամբ, քաղաքական գործչի կենսագործունեության պահպանմանն ուղղված բոլոր պրոցեդուրաները դադարեցվել են: Սակայն նա դեռևս արհեստական կենսապահովման սարքի միջոցով է գոյատևում:
Նախկին վարչապետն արդեն 8 տարի է, ինչ ` կաթվածից հետո կոմային վիճակի մեջ է գտնվում: Օրերս երիկամային անբավարարության հետևանքով Շարոնի վիճակը կտրուկ վատացել է:
Bloomberg գործակալությունը հաշվել է, թե որքան է հաստացել աշխարհի 300 հարուստների դրամանապանակը 2013-ին:
Գործակալության տվյալներով, նրանց ընդհանուր կարողությունն ավելացել է 524 մլրդ դոլարով: Ընդհանուր առմամբ, նրանց ձեռքում է կենտրոնացած 3 տրիլիոն 700 մլրդ դոլար:
Microsoft-ի ղեկավար Բիլլ Գեյթսի կարողությունը, որ այս ցուցակում հայտնվել է առաջին հորիզոնականում,ավելացել է գրեթե 16 մլրդ-ով` հասնելով 78,5 մլրդ-ի: Գեյթսը աշխարհի ամենահարուստների ցուցակում մեքսիկացի մեծահարուստ Կառլոս Սլիմսին մղել է իր դիրքից: Անցած տարում Սլիմսը մեկուկես մլրդ է կորցրել: Երրորդ հորիզոնականում հաստատվել է իսպանացի Օմանսիո Օրտեգան` առևտրի Inditex կայսրության հիմնադիրը: Նա անցած տարի հարստացել է 9 մլն-ով:
Ռուսաստանցիներից ամենահարուստը կրկին Ալիշեր Ուսմանովն է.նրա կարողությունը փորձագետները գնահատել են 20 մլրդ դոլար:
Երեքշաբթի օրը արևմտյան Ինդոնեզիայում գտնվող գործող հրաբուխը կրկին լավա և գազեր է արտանետել՝ դժվարություններ ստեղծելով օդանավակայանների համար, իսկ գյուղացիները խուճապի մեջ են:
Ինդոնեզիայի աղետի վտանգների նվազեցման գործակալությունից հայտնել են, որ երեքշաբթի օրը հյուսիսային Սումատրայի նահանգում գտնվող Սինաբունգ լեռը ժայթքել է ինը անգամ:
Գործակալության տեղեկություններով նոյեմբերից մինչ այժմ, երբ իշխանությունները հայտարարել են ժայթքման վտանգավորության բարձրագույն մակարդակի մասին, վտանգավոր համարվող 5 կմ շրջագծով զոնայից տարհանվել է 19,000 մարդ:
Հրաբխից արձակված մոխիրը ծածկել է 70 կմ հեռավորության վրա գտնվող գյուղերը, ֆերմաները և ծառերը:
2,600մ բարձրություն ունեցող Սինաբունգ լեռը սեպտեմբերից ի վեր ժամանակ առ ժամանակ ժայթքում է: 2010թ-ի ժայթքման հետևանքով մահացել է երկու մարդ:
Տրանսպորտի նախարարությունից օդնավակայաններին զգուշացրել են խուսափել լեռան մոտակայքով չվերթներ իրականացնել:
Երկուշաբթի օրը հիվանդանոցից հայտնել են, որ Ֆորմուլա 1-ի պատմության մեջ ամենահաջողակ վարորդ Միխայել Շումախերը Ֆրանսիական Ալպերում դահուկասահքի ժամանակ տեղի ունեցած պատահարի ընթացքում գլխի վնասվածք է ստացել և շարունակում է գտնվել ծանր վիճակում:
Գրենոբլի համալսարանի բժշկական կենտրոնում Շումախերին բուժող բժիշկները մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել են, որ չափազանց շուտ է վարորդի վիճակի վերաբերյալ կանխատեսումներ կատարել:
44-ամյա գերմանացին, որը էլիտար ավտոմարզաձևից երկրորդ անգամ հեռացել էր 2012թ-ին, կիրակի օրը դահուկասահքի ժամանակ ընկել է և գլուխը հարվածել քարին:
Շումախերը կոմայի մեջ տեղափոխվել է հիվանդանոց և շտապ գլխուղեղի վիրահատության ենթարկվել: Բժիշկների տեղեկություններով՝ մինչ այս պահը նա մեկ վիրահատության է ենթարկվել և գտնվում է կոմայի վիճակում:
Պատահարի պատճառը դեռևս պարզ չէ: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է իրականացվում:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել ուրբաթ օրը նրա 45-ամյա տարեդարձից մի քանի օր առաջ:
Պակիստանի ոստիկանությունից հայտնել են, որ իրենք նախկին նախագահ և բանակի հրամանատար Պերվեզ Մուշարաֆի բնակարանի մոտակայքում վնասազերծել են չորս փոքր ռումբներ: Դեպքը տեղի է ունեցել դավաճանության մեղադրանքով Մուշարաֆի դատարան ներկայանալուց երկու օր առաջ:
Ոստիկանության սպայի տեղեկություններով՝ ռումբները հայտնաբերվել են Իսլամաբադի ծայրամասում գտնվող նրա տնից կես կիլոմետր հեռավորության վրա գտնվող ճանապարհի եզրին:
Ռումբները գտնվում էին առանձին պայուսակների մեջ, որոնց ընդհանուր կշիռը երեք կիլոգրամ էր կազմում:
Իշխանությունները դեռևս հաստատ չգիտեն թիրախը Մուշարաֆն է եղել, թե ոչ:
Անկախ
Բոլորը սիրում են Ամանորը և սպասում տոներին ոչ միայն արձակուրդի և ուրախ հավաքույթների, այլ հատկապես հաճելի նվերների համար: Աշխարհի տարբեր երկրներում Ամանորը յուրովի են նշում՝ իրար ուրախացնելով իրենց սովորույթներին hատուկ նվերներով: Տեսնենք, թե ինչպիսի նվերներ են նախընտրում Ամանորին աշխարհի տարբեր ազգերի ներկայացուցիչները:
Ավստրիացիները Նոր Տարուն իրար նվիրում են առօրյայում անհրաժեշտ իրեր, քանի որ այնտեղ ապրելը բավական թանկ է: Բազմաթիվ Ավստրիացի ընտանիքները Ամանորին գեղեցիկ հագուստ և աքսեսուարներ են գնում: Այս երկրում նաև ընդունված է նվիրել հրավեր՝ մասնակցելու տոնական երեկոյի հանրահայտ Վիեննական օպերայում: Նման ուշադրությունը գնահատում են և տարեց, և երիտասարդ ավստրիացիները:
Անգլիացիները Ամանորին չեն ընտրում որևէ թանկարժեք զարդ կամ հուշանվեր: Նրանք իրար գեղեցիկ բարեմաղթանքներ են հղում, սիրում են ոչ թանկարժեք մանրուքները՝ կողպեք, կախազարդեր, գարեջրի բաժակներ, հոտավետ մոմեր, հետաքրքիր հուշանվեր-տիկնիկներ և այլն: Նման մանր մունր իրերը խորհրդանշում են նվիրողի սրտի մաքրությունն ու նվիրվածությունը ձեր ընտանիքին:
Փոխարենը ԱՄՆ-ում նվերներն ունեն միջինում 50-ից 800 դոլարի արժեք: Ամերիկացիներն իրար նվիրում են սիգար, գինի, օծանելիք, հագուստ: Այստեղ ընդունված է նվերները մատուցել կտրոնով, որպեսզի անհրաժեշտ ության դեպքում հնարավոր լինի նվերը ետ վերադարձնել խանութ: Հունվարի սկբին խանութներում նվերները հետ հանձնելու համար մեծ հերթեր են գոյանում: Այդ պատճառով վերջին ժամանակներում ԱՄՆ-ում շատ ակտուալ են դարձել Gift Certificate-ները (նվերի հավաստագրեր): Դրանք պլաստիկ քարտեր են 50 դոլար և ավելի արժողությամբ: Անձը, որը ստանում է այդ քարտը, ցանկացած ժամանակ կարող է գնալ խանութ և ընտրել իր հավանած նվերը:
Հունգարացիները, սովորաբար, իրար նվիրում են գրքեր, տաք զուգագուլպաներ, իսկ երեխաները մեծերին՝ սեփական ձեռքով պատրաստված բացիկներ և այլ իրեր:
Իսկ ահա հոլանդացի երեխաներն Ամանորին ստանում են թխվածքով կամ քաղցրավենիքով լի պարկեր: Ըստ ավանդույթի՝ այդ պարկերը մոգերը դնում են երեխաների կոշիկների մեջ:
Գրելանդիայի էսկիմոսները ևս նշում են Նոր Տարին: Նրանք միմյանց նվիրում են սառցե մարդուկներ՝ սպիտակ արջերի և ծովառյուծների տեսքով, և քանի որ Գրելանդիայում նույնիսկ ամռանն է շատ ցուրտ, սառցե մարդուկները կարելի է պահել շատ երկար:
Հույները սիրում են իրար պարզապես քարեր են նվիրում՝ մաղթելով հետևյալը՝ «Թող հասցեատիրոջ փողերը լինեն նույնքան ծանր, որքան այս քարն է»: Իսկ եթե քարը փոքր է, ապա մաղթում են՝ «Թող հասցեատրիոջ աչքի փուշը լինի այնքան փոքր, որքան այս քարն է»: Վերջին ժամանակներում հույները որպես ամանորյա նվեր ընտրում են թղթախաղը:
Դանիացիների համար գլխավորը տոնի հնչեղությունն ու ճոխությունն է, նրանք նվերներին մեծ նշանակություն չեն տալիս և սովորաբար իրար հասարակ մի բան են նվիրում: Իսկ ահա դանիացի երեխաների համար նվերի փնտրտուքը իսկական տոնի է վերածվում: Առավոտյան բարձի տակ երեխաները ոչինչ չեն գտնում և իրենց նվերը գտնելու համար նրանք ստիպված են ամբողջ տունը տակնուվրա անել : Հյուր գնալիս դանիացիները սիրում են որպես նվեր տանել տարբեր տեսակի և չափերի մոմեր: Ըստ վիճակագրական տվյալների՝ դանիացիները համարվում են աշխարհում ամենաշատ մոմ օգտագործողները:
Իտալացիները նվերը համարվում է նրբաճաշակության նշան: Մեկ շիշ բարձրակարգ գինին իտալացու համար լավագույն նվերն է: Զարմանալի չէ, որ նորաձևության երկրում իտալացիները սիրում են իրար քաշմիրե հագուստ կամ ոճային փողկապ նվիրել: Սիրահար զույգերը միմյանց նվիրում են կարմիր ներքնազգեստ՝ որպես կապվածության նշան:
Չինացիները Նոր Տարուն իրար նվիրում են իրեր, որոնք խորհրդանշում են միասնություն, ընտանեկան ներդաշնակություն: Չինացիների համար անընդունելի նվեր է համարվում ժամացույցը, քանի որ նրանց ենթագիտակցության մեծ քրոնոմետրաժը մահվան խորհրդանիշ է:
Մեքսիկացիները ամանորյա նվերների հարցը հեշտ են լուծում՝ գնելով երկրում հայտնի ծաղկի մի տեսակ, որը Մեքսիկայում փոխարինում է տոնածառին:
Գերմանացիները սիրում են գրքեր նվեր ստանալ, իզուր չէ, որ այս ազգը համարվում աշխարհում ամենակարդացողը: Բայց ամենահաճելի անակնկալն այստեղ համարում են ճանապարհորդությունը, որի ուղղությունն ու տևողությունն արդեն կախված է ընտանիքի հնարավորություններից:
Պորտուգալացիների համար հատուկ ուշադրության է արժանի ձեռքի աշխատանքը: Ձեռքով կարված, ասեղնագործված սփրոցները, փայտե սպասքը, զարդատուփերն ու նկարի շրջանակները համարվում են ամանորյա լավագույն նվերները:
Ֆինների համար նվերի ունիվերսալ տարբերակ է համարվում սպորտային համազգեստը և մոմը՝ սիրո և ընկերության խորհրդանիշը:
Ֆրանսիացիները համարվում են ինքնատիպ և ոչ պրակտիկ նվերների սիրահարներ: Ավելի հաճախ նրանց ընտրությունն կանգ է առնում յուրօրինակ հուշանվերների կամ բացիկների վրա: Չնայած նրան, որ Ֆրանսիան համարվում է օծանելիքի երկիրը, այստեղ ամուսնացած կնոջը օծանելիք նվիրել չի կարելի: Այս իրավունքը վերապահված է միայն կնոջ ամուսնուն:
Ճապոնացիները միմյանց օսեյբո են նվիրում: Սա նվերի ավանդական հավաքածու է, որում ներառված են պահածոյի տուփեր, հոտավետ օճառի կտորներ և առօրյայում անհրաժեշտ այլ իրեր: Պատմաբանների կարծիքով՝ այս ավանդույթն առաջացել է դեռ միջնադարում: Այն ժամանակ սամուրայները դեկտեմբեր ամսվա վերջի օրերին միմյանց զոհ էին մատուցում խիստ կանոնակարգված հերթականությամբ՝ ըստ ֆեոդալական աստիճանակարգի: Իսկ ճապոնացի երեխաները մինչև օրս հավատում են, որ իրենց երազանքը կկատարվի, եթե բարձի տակ դնեն երազանքն արտահայտող նկար:
Աշխարհի մի շարք երկրներում ավանդույթները տարբեր են, նվերները՝ յուրօրինակ և հետաքրքիր: Սակայն Ամանորը միավորում է բոլոր մարդկանց, նրանց ընտանիքներ բերելով սեր և ջերմություն, տոն ու ուրախություն: Թող այս տարին բոլորիս համար լինի միայն հաջողությունների ու նվաճումների տարի: Ամանորյա լավագույն մաղթանքներով՝
Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ
Երկրագնդի շուրջ պտտվող արբանյակները և Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները հաճախ լուսանկարում են հրաբուխների ժայթքումները, փոթորիկները և բնության այլ երևույթներ:
Այժմ NASA-ն հրապարակել է ամբողջ տարվա ընթացքում տիեզերքից արված ամենատպավորիչ լուսանկարները:
Լուսանկարների շարքում ընդգրկված են նաև երկրագնդի ամենագեղեցիկ վայրերի լուսանկարներ՝ ներառյալ Ավստրալիայի Արքայադուստր Շառլոտի ծովածոցը, ինչպես նաև Նևադայի Ռինո քաղաքի գիշերային տեսքը:
Հրապարակված լուսանկարներից մեկը արվել է Խաղաղ օվկիանոսում նոր կղզու ձևավորումից մի քանի շաբաթ առաջ: