Հնդկաստանը իր 1 միլիարդ դոլար արժողությամբ տիեզերական ծրագրի շրջանակներում պատրաստվում է տիեզերանավ ուղարկել Մարս

Հնդկաստան,տիեզերանավ,ՄարսՀնդկաստանը վերջին պատրաստություններն է տեսնում վաղը դեպի Մարս տիեզերանավ ուղարկելու համար:

Այս փորձի նպատակն է ստուգել Հնդկաստանի տիեզերական տեխնոլոգիաները, որպեսզի համոզվեն արդյոք այն արեգակնային համակարգը ուսումնադիրելու հնարավորություն ունի, թե ոչ:

Եթե փորձը հաջողվի Հնդկաստանը Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոպայից հետո կդառնա Մարս հասած չորրորդ երկիրը:

Աշխարհում Մարս հասնելու 40 փորձերից 23-ը ձախողվել են՝ ներառյալ 1999թ-ին Ճապոնիայի և 2011թ-ին Չինաստանի փորձերը:

Mangalyaan կամ թարգմանաբար «Մարսագնաց» անվամբ տիեզերանավը կմեկնարկի Շրիխարիկոտա կղզու վրա գտնվող Հնդկաստանի տիեզերական կենտրոնից և կսկսի 780 միլիոն կիլոմետրանց իր ճամփորդությունը, որը այն կանցնի 300 օրում՝ Մարսի մթնոլորտը և երկրաբանական յուրահատկությունները ուսումնասիրելու համար:

Նախատեսվում է, որ 1,350կգ կշիռ ունեցող հրթիռը նշանակված կետին կհասնի 2014թ-ի սեպտեմբերի 24-ին:

Mangalyaan-ը վեց ամիս կանցկացնի մոլորակի լանդշաֆտը և մթնոլորտը ուսումնասիրելով:

 

Սաուդյան Արաբիան Գերմանիային 5 սուզանավ է պատվիրել

pic_caefd99401c6298346ca2139fd909d69Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է Գերմանիայից Type 209 տեսակի 5 սուզանավ պատվիրել, գրում է газета Bild am Sonntag-ը: Գնման համար սաուդյան ռազմական վարչությունը պլանավորում է շուրջ 2,5 մլրդ եվրո ծախսել: Ընդ որում, հետագայում հնարավոր է, որ դրանց թիվը հասցվի 25-ի: Նման գնումը Սաուդյան Արաբիայի վրա 12 մլրդ  եվրո կնստի: Գերմանիան սուզանավ մատակարարելու մասին դիմում արդեն ստացել է: Իշխանությունները խոստացել են “արագ ու դրական” պատասխանել դեռևս 2013-ի ամռանը, սակայն ներկա պահին այդ գործարքի ճակատագիրը պարզ չէ: Բանն այն է, որ Քրիստոնյա-դեմոկրատական միությունն ու Քրիստոնյա-սոցիալական միությունը բանակցություններ են վարում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ` կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ: Սոցիալ-դեմոկրատներն էլ դեմ են Սաուդյան Արաբիային գերմանական զենք մատակարարելուն:

Այդուհանդերձ, ինչպես գրում է Bild am Sonntag-ը, Սաուդյան Արաբիայի դիմումը կբավարարվի, սուզանավերի կառուցմամբ կզբաղվի Howaldtswerke-Deutsche Werft և  Nodseewerke Emden ընկերությունները, որոնք  ThyssenKrupp կոնցեռնի մեջ են  մտնում:

Պամելա Անդերսոնը Հաիթիին օգնության համար մարաթոնյան վազքի է մասնակցել

o_783405Հայտնի ֆոտոմոդելն ու դերասանուհին կարողացել է 75864  դոլար հավաքել Հաիթիի  Հանրապետության համար, որը 2010-ին տուժել է երկրաշարժից: 46-ամյա դերասանուհին մասնացել է կիրակի, նոյեմբերի 3-ին կայացած մարաթոնյան վազքին:

Պամելա Անդերսոնը հաղթահարել է 42 կմ 195 մ հեռավորությունը:”Ես լավ էի պատրաստվել մարաթոնին: Հիմա կարող եմ հայտարարել, որ այնքան էլ լավ  մարզավիճակում չեմ, ինչպես “Մալիբուի փրկարարները” սերիալի նկարահանումների ժամանակ: Վազքի ընթացքում Անդերսոնի երկրպագուները հատուկ  ավերված կղզի-պետության բնակիչների համար ստեղծված հիմնադրամին գումար նվիրաբերեցին: Ի սկզբանե դերասանուհին ակնկալում էր ավելի մեծ գումար ստանալ.”Հույս ունեմ, որ միասին կհավաքենք Հաիթիի համար առնվազն 500 հազար դոլար”,- իր սոցէջում գրել էր նա մեկնարկից առաջ :

Երկրաշարժից գրեթե 4 տարի է անցել, սակայն Հաիթին ոչ մի կերպ չի կարողանում ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնել: Հարյուր հազարավոր տեղաբնակներ դեռևս ապրում են ժամանակավոր տներում: Անդերսոնը հույս ունի, որ հավաքված գումարը կօգնի վերականգնելու ենթակառույցները:

 

 

Այսօր սկսվում է Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսիի դատավարությունը

o_765185Կահիրեում սկսվում է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի  դատավարությունը: Նրա ու ներկայում արգելված “Մահմեդական եղբայրներ” կազմակերպության 14 անդամների մեղադրում են նախագահական “Ալ-Իթիհադիա” պալատի մոտ ցուցարարների զոհվելու մեջ: Մուրսին հակակառավարական զանգվածային հուզումների  արդյունքում հեռացվել է իշխանությունից ու կալանքի տակ գտնվել հուլիսի 26-ից մինչ օրս:

Մուրսին, կողմնակիցների խոսքով, իրեն մեղավոր չի ճանաչում ու առաջվա պես իրեն նախագահ է համարում: Եթե մեղադրյալների մեղքն ապացուցվի, ապա նրանց խստորեն կպատժեն` ցմահ բանտարկությունից մինչև մահապատիժ: Սակայն  մտավախություն կա, որ նման ելքի դեպքում երկրում  առանց այդ էլ բարդ իրավիճակը մեծ լարվածությունների կհանգեցնի: Հնարավոր է ակտիվանան “Մահմեդական եղբայրների” կողմնակիցները` ընդհատակյա անաբեկիչները: Հարձակումներ են սպասվում Սինայի թերակղզում, Կահիրեում ու Եգիպտոսի տարբեր անկյուններում: Անցած շաբաթ մայրաքաղաքի արվարձանում պայթուցիկ արտադրող խոշոր գործարան է հայտնաբերվել. 57 կգ պայթուցիչ, 141 մահապարտի գոտի, ինքնաձիգներ  ու շուրջ մեկ տ քիմիական նյութ, որն օգտագործվում է  ինքնաշեն ռումբ ստեղծելու համար:

 

 

Թաիլանդում փրկել են խորտակված լաստանավի 200 ուղևորներին

iԹաիլանդում լաստանավ է խորտակվել, ինչի հետևանքով 6 մարդ է զոհվել: Ավելի քան 200 ուղևոր փրկվել է, նրանցից 15-ը լուրջ վնասվածքներ են ստացել: Լաստանավի ուղևորների մեծամասնությունը զբոսաշրջիկներ են եղել: 150 ուղևորատեղով լաստանավը գերբեռնվել է, իսկ 2 մետրանոց ալիքներն  էլ ավելի են բարդացրել իրավիճակը: Ի վերջո այն ափից մի քանի կմ հեռավորության վրա խորտակվել է:

Ռազմածովայինները շարունակում են անհետ կորածների որոնումները, տեղեկություն կա, որ լաստանավի վրա շատ ռուսներ են եղել:

 

 

Մեքսիկայի արևմտյան ափերին արևադարձային “Սոնիա” փոթորիկն է ձևավորվել

940371Մեքսիկայի արևմտյան ափերին, որոնք ողողվում են Խաղաղ օվկիանոսի ջրերով, արևադարձային “Սոնիա” փոթորիկն է ձևավորվել:Ինչպես  փոթորիկների ուսումնասիրման Մայամիի Ազգային կենտրոնի մասնագետներն են ասում, քամու արագությունը էպիկենտրոնում հասնում է 72 կմ/ժամի: Ներկայում այն գտնվում է  Մեքսիկայի հարավային ափերից 185 կմ հեռավորության վրա ու շարժվում է դեպի ափ` 22կմ/ժամ արագությամբ:

ԱՄՆ-ում մթնոլորտային այն երևույթը, որը փոթորիկ է դասակարգվում, ստանում է սեփական անունը, եթե քամու արագությունը էպիկենտրոնում հասնում է 63 կմ/ժամի: 119 կմ/ժամի դեպքում այն վերածվում է մրրիկի:

 

 

Սիդնեյում շուրջ 200 կայք է ենթարկվել հաքերական հարձակման

940412

 

Սիդնեյում, ավստրալական ոչ մեծ ընկերությունների   շուրջ 200 կայք է ենթարկվել հաքերական հարձակման: Կայքերի էջերում հայտնվել են “Դադարեցրեք լրտեսել Ինդոնեզիային” կոչը: Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել հաքերական “Anonymous Indonesia”  հաքերական խումբը:

Ավստրալիայի լրտեսությունը

Հինգշաբթի “Սիդնեյ մորնինգ գերալդ” թերթը հղում տալով ԿՀՎ-ի նախկին աշխատակից Սնոուդենին, հայտնել է, որ ավստարալական հատուկ ծառայությունները զբաղվում են Ասիայի երկրների էլեկտրոնային լրտեսմամբ, դրա համար օգտագործելով դեսպանությունների ինֆրակառույցները:

Հինգշաբթի Ինդոնեզիան Ավստրալիայից բացատրություն է  պահանջել: Ինչպես տեղի ԶԼՄ-ներն են հայտնել, Ինդոնեզիայում Ավստրալիայի դեսպան Գրեգ Մորիաթին կանչվել է ԱԳՆ,որտեղ նրան հայտնել են, որ “նման լուրջ սպառնալիքն անվտանգության համար անընդունելի է” ու “չի համապատասխանում” երկու երկրների միջև հարաբերությունների բարեկամական բնույթին”:

Ավստրալիայի անվտանգության ծառայությունն իր հերթին չի ընդունում, որ տվյալներ է հավաքագրում այլ երկրնեում` դրա համար օգտագործելով դեսպանատներն ու հյուպատոսությունները:

Չինաստանում հրավառությունների գործարանի պայթյունի հետևանքով 11 մարդ է զոհվել

china-fireworks factory blastՇաբաթ օրը պետական լրատվաիջոցները հայտնել են, որ  Չինաստանի հարավում՝  հրավառությունների գործարանում,  տեղի ունեցած պայթյունից մահացել է 11 և վիրավորվել 17 աշխատակից:

՛՛Սինհուա՛՛  պաշտոնական լրատվական գործակալության տվյալներով՝ զոհվածները հիմնականում հրավառության մասեր հավաքող կանայք են եղել:

Հայտարարության մեջ նշված է, որ պայթյունը տեղի է ունեցել Գուանսի ինքնավար շրջանում, որի արդյունքում գործարանը քարերի կույտի է վերածվել: Պայթյունից ջարդվել են նաև մոտակա շենքերի պատուհանների ապակիները:

Պայթյունի պատճառած վնասի չափը դեռևս հայտնի չէ:

Թալիբան առաջնորդը զոհվել է ամերիկյան անօդաչու ինքնաթիռի հարձակումից

i (1)Ամերիկյան զինվորականները օդային հարված են իրականացրել Պակիստանի “Թալիբանի” բաժանմունքի վրա, Դանդի-Դարպա-Հել շրջանում, որտեղ բացի առաջնորդ Հակիմուլլա Մեքսուդից, շարժման ևս 3 անդամներ էին գտնվում: Բոլորը զոհվել են: Մեքսուդը պակիստանյան թալիբների առաջնորդն էր 2009-ից: Թաղումը կատարվելու է այսօր:

Տաս տարեկան տղան ուսուցչի պահանջով ցատկել է 30-րդ հարկի պատուհանից, քանի որ հրաժարվել է ինքնաքննադատական նամակ գրել դասի ժամանակ խոսելու համար

Չինաստան,դպրոց,ծնողներՈւսուցչուհին տաս տարեկան տղային ստիպել է շենքի պատուհանից ցատկել, որից հետո երեխան մահացել է:

Յուն Յուն անունով չինացի տղան ցատկել էր շենքի 30-րդ հարկից, քանի որ հրաժարվել էր ուսուցչի պահանջով ինքնաքննադատական տեքստ գրել:

Ուսուցիչը դասի ժամանակ խոսելու համար հինգերորդ դասարանի աշակերտից պահանջել էր գրել 1,000 նիշ պարունակող ներողության խնդրանքով նամակ:

Այժմ երեխայի ծնողները ակցիա են սկսել Չինաստանում աշակերտների նկատմամբ կիրառվող ծայրահեղ ճնշման դեմ:

Երեխան ընկել էր շենքի տակ կանգնեցված մեքենայի վրա:

Չինաստանի՝ մեկ երեխա քաղաքականության պատճառով, ըստ երևույթին՝ Յուն Յունը զույգի միակ երեխան է եղել:

Ցզինցզյան շրջանի պաշտոնյան Hindustan Times-ին հայտնել էր, որ հետաքննությունը շարունակվում է, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել:

Տղայի դպրոցից հայտնել են, որ երեխայից և նրա մի քանի համադասարանցիներից պահանջել են ակնարկներ գրել իրենց վարքի վերաբերյալ, իսկ տղայի մահը պատահականություն է եղել:

 

Ուզբեկստանի նախագահի դստեր վրա մահափորձ է կատարվել

i (4)Ուզբեկստանի նախագահի ավագ դուստր  Գուլնարա Քարիմովան  թվիթերում հայտարարել է իր  նկատմամբ կատարված մահափորձի մասին: “Բոլորիդ շատ շնորհակալություն: Ինձ արդեն փորձել են թունավորել այնպիսի ծանր մետաղով, ինչպիսին սնդիկն է: Աստծու կամոք ես կենդանի մնացի, սակայն մինչև հիմա բուժվում եմ”:

Նրա կարծիքով, դրանում հնարավոր է ազգային անվտանգության ղեկավար Ռուստամ Ինոյատովը խառնված լինի, որը ցանկանում է երկրում իշխանությունն  իր ձեռքը վերցնել, քանի որ “վախենում է Քարիմովայի ժողովրդականությունից”:

Ուզբեկական ԶԼՄ-ները ենթադրում են, որ Ինոյատովի մատը խառն է հոր` Իսլամ Քարիմովի  ու դստեր  վեճի մեջ:

Տորոնտոյի քաղաքապետը կրեկ է ծխում

o_843326Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը, որը հայտնի է իր սկանդալային ու  անմիտ հնարքներով, բռնվել է կրեկ ծխելիս: Տորոնտոյի ոստիկանությունը հայտարարել է, որ դա հաստատող տեսանյութ ունի ու պատրաստ է  քաղաքապետի դեմ  հետաքննություն սկսել: Իսկ քաղաքապետն ի պատասխան հայտարարել է, որ չի հեռանա իր պաշտոնից:

Քաղաքապետի թմրանյութ օգտագործելու վերաբերյալ ապացույցների մասին տեղեկությունը հայտնվել է Տորոնտոյի ոստիկանության կայքում: Տեղական իրավապահ  մարմինների  ղեկավար Բիլլ Բլերը այդ հարցի շուրջ մամլո կոնֆերանս անցկացրեց: Շերիֆը հայտնեց, որ իրավասու չէ հասարակայնությանը տվյալ կադրերը ներկայացնել:

Նրա խոսքով, տեսանյութը հայտնաբերվել է հակաթմրանյութային ստուգման ժամանակ, որ անց են կացրել իրավապահները 2013-ի ամռանը: Ավելի վաղ այդ տեսանյութի մասին գրել էր կանադական մամուլը, սակայն մինչ վերջերս այդ տեղեկությունը հաստատում չէր ունեցել:Ինքը` քաղաքապետը,  դրա առնչությամբ ոչ մի մեկնաբանություն չի  անում, սակայն ասում է, որ ինքը ոչնչում մեղավոր չէ ու պաշտոնից հեռանալ չի պատրաստվում:

Տորոնտոցիները վաղուց են քաղաքապետի հրաժարականը պահանջում: Նա քանիցս ծեծկռտուքի է բռնվել լրագրողների հետ, հասարակության առջև հայտնվել հարբած վիճակում,  ռասիստական ու սեքսիստական արտահայտություններ  իրեն թույլ տվել:

 

Նիգերիայում խոլերայի համաճարակից 86 մարդ է մահացել

1287895708_0267.200x160Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Նիգերիայում խոլերայի համաճարակի պատճառով 86 մարդ է մահացել: Հիվանդանոցներում 1623 մարդ է բուժում ստանում: Պաշտոնական տվյալներով, մահացու ելքով խոլերայի դեպքեր են արձանագրվել Զամֆարա, Լագոս, Պլատո, Նասարավա և Օյո նահանգներում:

Առողջապահության նախարար Օնյեբուչի Չուկվուն տագնապ է հայտնել տարածվող համաճարակի կապակցությամբ: Նա տեղեկացրել է, որ  կառավարության կողմից անհետաձգելի միջոցառումներ են իրականացվում տուժած նահանգներին օգնելու համար. դեղորայք ու ախտորոշման միջոցներ են ուղարկվում: Հիվանդության բռնկման  նոր օջախներ մասնագետների հատուկ խմբեր են ուղարկվում` պարզելու հիվանդության պատճառները: Բնակչության շրջանում բացատրական աշխատանքների և անձնական հիգիենայի տարրական նորմերի պահպանման քարոզվարշավ է իրականացվում:

Վիետնամում 90 մլն-երորդ քաղաքացին է ծնվել

ubicvkfijitw dneojrzhoefefbԱյսօր  վաղ առավոտյան Վիետնամի մայրաքաղաքում ծնված աղջիկը, որին անվանել են Թհյուի Զունգ, երկրի 90 մլն-երորդ քաղաքացին է դարձել:

Այդպիսով, Վիետնամը բնակչության թվով աշխարհում 14-րդ ու Հարավարևելյան Ասիայում`3-րդ հորիզոնականում է հայտնվել:

Երկրի Պետական վիճակագրական վարչության նախագահի խոսքով, երեխան ու ևս 9 փոքրիկներ, որոնք ծնվել են ուրբաթ 0:00-ից մինչև առավոտյան 5:00-ն,  կստանան հատուկ հուշանվերներ երկրի  փոխնախագահ Նգուեն Թհի Զոանից: Մայրաքաղաքի իշխանությունները նորածնի պատվին տոն ու երաժշտական փառատոն կկազմակերպեն “Վիետնամը սիրող 90 մլն սիրտ” վերնագրով:

Ներկայում երկրում կանանց թիվը կես մլն-ով գերազանցում է տղամարդկանց, սակայն շուտով հնարավոր է , որ իրավիճակը կտրուկ փոխվի: Վերջին շրջանում ավելի շատ են տղաներ ծնվում` տղա ժառանգ ունենալու ձգտման արդյունքում:

Չիլիում տեղի է ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ

iՉիլիի կենտրոնական հատվածում 6,6 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: Դրա մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժից ցնցվել են Սանտյագոյի շենքերը: Էպիկենտրոնը գտնվել է Կոկիմբա քաղաքից  65 կմ հարավ-արևմուտք:

Տեղեկություններ ավերածությունների ու զոհերի մասին  չեն ստացվել:

Էշթոն Կատչերը նշանակվել է Lenovo-ի արտադրանքի ինժիներ

Էշթոն Կատչեր, LenovoԷշթոն Կատչերը նշանակվել է Lenovo ֆիրմայի արտադրանքի ինժիներ: Հայտարարությունը արվել էր երեքշաբթի երեկոյան Lenovo-ի նոր Yoga պլանշետի թողարկման ժամանակ, որին մասնակցում էր նաև դերասանը:

Կատչերը իր նոր աշխատանքի վերաբերյալ USA Today-ի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Lenovo-ն իրոք շատ լավ սարքեր է արտադրում և հույս ունի նրանց արտադրանքը որքան հնարավոր է սպառողների համար ընդունելի դարձնել:
Կատչերը այդ հայտարարությունից գրեթե անմիջապես հետո մեկնել էր Չինաստան ընկերության ներկայացուցիչների և ինժիներների հետ հանդիպելու:

Lenovo-ի մարկետինգի բաժնի տնօրեն Դեվիդ Ռոման հայտնել է, որ ինքը հավատացած է, որ իրենց համագործակցությունը համարձակ առաջարկություններով նոր հարթակներ կբացի՝ նոր հեռանկարներ բացելով և նպաստելով Yoga պլանշետի և այլ սարքերի հարցում նրա մասնագիտացմանը:

 

Պեկինը Տյանանմեն հրապարակի վթարը ահաբեկչական գործողություն է համարել

Չինաստան,Պեկին,Տյանանմեն հրապարակ,հրդեհՊեկինի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած մեքենայի վթարից երկու օր անց Չինաստանի իշխանությունները դեպքը բնորոշել են որպես «կազմակերպված, կանխամտածված, դաժան ահաբեկչական գործողություն»:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը երեք ուղևորներով մեքենան մխրճվել էր Պեկինի Տյանանմեն հրապարակում գտնվող զբոսաշրջիկների խմբի մեջ և պայթել: Դեպքի արդյունքում զոհվել էր հինգ մարդ, իսկ 40-ը՝ վիրավորվել:

Օրեր շարունակ պետական լրատվամիջոցները և կառավարությունը այն համարում էին դժբախտ պատահար:

Չորեքշաբթի երեկոյան պետական Սինխուա լրատվական գործակալությունը հայտարարել է, որ ահաբեկչական գործողության կապակցությամբ հինգ կասկածյալներ են ձերբակալվել:

Մեքենայի երեք ուղևորները, որոնք մահացել էին, բոլորն էլ Չինաստանի Սինցզյան ապստամբ նահանգի փոքրամասնություն կազմող մահմեդական ույգուրներ են եղել: Սինխուան հայտնում է, որ մեքենայի ուղևորներ Ուսմեն Հասանը, նրա մայրը և կինը, մեքենայով մխրճվելով ամբոխի մեջ, իրենց վրա բենզին են լցրել և ինքնահրկիզվել:

Պեկինի ոստիկանության տեղեկություններով՝ մեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերվել են բենզինով լի սարք, երկու դանակ, մետաղյա ձողեր, ինչպես նաև կրոնական ծայրահեղական գրությամբ դրոշ:

Ըստ Սինխուա լարտվամիջոցի՝ ոստիկանությունը պնդում է, որ ձերբակալված մարդիկ հաստատել են, որ ճանաչում են Հասանին՝ հայտնելով, որ նրանք ծրագրել են հարձակում իրականացնել:

 

Սան Դիեգոն Մեքսիկայի Տիխուանա նահանգին միացնող թմրանյութերի տեղափոխման թունել է հայտնաբերվել

Մեքսիկա,թմրանյութերի տեղափոխման թունելԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային վերահսկաման մարմնից տեղեկացրել են, որ հետախույզները Մեքեսիկայի Տիխուանա նահանգի և Սան Դիեգոյի միջև սահմանի երկայնքով ձգվող թմրանյութերի տեղափոխման նորակառույց թունել են փակել:

Ներգաղթի և մաքսային վերահսկման մարմնի խոսնակ Վիրջինյա Քայսը չորեքշաբթի երեկոյան հայտնել է, որ թունելը իրենց հայտնաբերումից առաջ չէին հասցրել օգտագործել:

Թունելը հայտնաբերել էին Սան Դիեգոյի Թունելների միտվածությամբ մասնագիտացված ուժերը, որի մեջ մտնում են Ներգաղթի և մաքսային վերահսկման, ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության, ինչպես նաև Թմրանյութերի տարածման վերահսկման մարմինների անդամներ: Խոսնակի տեղեկություններով՝ հետաքննությունը շարունակվում է:

2010թ-ի նոյեմբերին սահմանի երկայնքով հայտաբերված 500կմ թունելի նման՝ այս մեկը ևս ուներ լուսավորման և երկաթգծային համակարգեր:

Նախորդ թունելը Տիխուանան միացնում էր Սան Դիեգոյի Օտեյ Մեսա արդյունաբերական շրջանի հետ:

Այդ օպերացիայի ժամանակ հայտնաբերվել էր շուրջ 30 տոնա մարիխունա:

Փորձագետները հայտնում են, որ վերջին տարիների ընթացքում թմրադիլերները այնքան են ուժեղացել, որ Մեքսիկայի սահմանային բազմաթիվ համայնքներ և շրջաններ հայտնվել են անկառավարելի բռնությունների կենտրոնում:

 

Հարյուր հազարավոր ինդոնեզացիներ գործադուլ են անում

i (4)Ինդոնեզիայում հարյուր հազարավոր աշխատավորներ  ինֆլյացիայի ու վառելիքի գների բարձրացման պատճառով գործադուլ են անում, պահանջում բարձրացնել աշխատավարձերը: Ցուցարարները պահանջում են ավելացնել նվազագույն աշխատավարձը, որի միջին մակարդակը երկրում 50%-ով  ավելի ցածր է, քան Չինաստանում ու Հնդկաստանում: Վերջին շրջանում երկրի տնտեսությունը վերելք է ապրում, սակայն արհմիությունները չեն կարողանում շահույթից ավելի մեծ բաժին ստանալ:

 

Սահարայի անապատում ծարավից ավելի քան 100 միգրանտ է մահացել

iՆիգերի հյուսիսում՝ Սահարա անապատում, գտել են ավելի քան  100 միգրանտի դի, որոնք մահացել են ծարավից:

Մեքենաները, որոնք միգրանտներին էին տեղափոխվում, ջարդվել են, ու նրանք առանց ջրի հայտնվել են են  անապատի մեջտեղում: Փրկարարներն արդեն գտել են 113 մարդու դի: Բոլորը մահացել են ծարավից: Դիակներն արդեն  սկսել էին քայքայվել, իսկ դրանց մի մասին լեշակերներն են հոշոտել:

BBC-ի Ռուսական ծառայության տվյալներով, միգրանտները հնարավոր է աշխատանքի հետևից Եվրոպա կամ էլ Ալժիր էին ուղևորվել: