Հնդկաստանում ՃՏՊ-ի հետևանքով 20 ուխտագնաց է զոհվել

i (3)Հյուսիսային Հնդկաստանում ուխտագնացներով բեռնատարն  անդունդն է գլորվել.զոհվել է 20 մարդ , 35-ը տարբեր վնասվածքներ են ստացել:

Ողբերգությունը տեղի է ունեցել Խոշիարպուր քաղաքի մոտ, 380 կմ երկրի մայրաքաղաքից հյուսիս: Տեղի ոստիկանության սպայի խոսքերով, բեռնատարի արգելակներն են խափանվել: Մեքենայի վարորդը չի կարողացել կառավարել և բեռնատարն ընկել է անդունդը:

Հնդկաստանում ճանապարհա-տրանսպորտային պատահարների հետևանքով տարեկան ավելի քան 110 հազար մարդ է զոհվում: Հնդկաստանի ճանապարհները աշխարհում ամենավտանգավորն են համարվում:

Լիբիայի վարչապետին առևանգել են

o_690789Այսօր` հոկտեմբերի 10-ին,  անհայտ ահաբեկիչներն առևանգել են Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանին: Երկրի կառավարության ներկայացուցիչն այդ պահին գտնվում էր Տրիպոլիի հյուրանոցներից մեկում, որտեղ իր շտաբ-բնակարանն էր տեղակայված: Զինյալները ներխուժել են հյուրանոցի շենք և  վարչապետին առևանգելով անհետացել:

Այս պահին նրա գտնվելու ու առևանգիչների պատկանելության մասին ոչինչ հայտնի չէ:

Վարչապետի առևանգման փաստը հաստատել են կառավարության ներկայացուցիչները:

Հյուսիսային Կորեան Չինաստանի մոտ հենակայան է կառուցել

i (2)Հյուսիսային Կորեան ավարտել է  2000-ականների կեսերին սկսած հրթիռների հենակայանի կառուցումը, որը գտնվում է Չինաստանի սահմանից ոչ հեռու: Հենակայանը Պեկտուսան լեռների շրջանում է տեղակայված: Տեղանքի նման ընտրությունը Չինաստանի մոտիկության հանգամանքով է պայմանավորված, քանի որ ԱՄՆ-ի կամ էլ Հարավային Կորեայի ուժերի  կողմից հարված հասցնելը բավականին բարդանում է:

Հարավային Կորեայի կառավարական աղբյուրի համաձայն, այդ հենակայանում մեծ քանակությամբ  ստորգետնյա հորատանցքեր կան միջին ու մեծ հեռահարությամբ հրթիռների արձակման համար:

Վերադարձել է զուգարանի անսարքության պատճառով

i (1)Ճապոնական JAL – Boeing 787 Dreamliner  ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել է Մոսկվայի Դոմոդեդովո  օդանավակայան` զուգարանի անսարքության պատճառով: Ինքնաթիռը թռիչքից 2 ժամ անց  վերադարձել է, քանի որ զուգարանների համար պատասխանատու համակարգը խափանվել է: Հիմա մասնագետները փորձում են դրա պատճառը պարզել:

Ի դեպ, տարվա սկզբին ողջ աշխարհի ավիաընկերությունները հրաժարվել են այդ ինքնաթիռը շահագործել` հաճախակի խափանումների պատճառով: Օրինակ` հունվարին  ճապոնական ANA ընկերության Dreamliner –ը  արտակարգ վայրէջք կատարեց ակումուլյատորի բռնկման պատճառով, իսկ օգոստոսին  կրկին ճապոնական JAL ընկերության  Dreamliner –ը  օդանավակայան վերադարձավ թևի դեֆեկտի պատճառով:

Ալպիական ջրածիծառները առանց կանգառի 200 օր անց են կացրել օդում՝ դառնալով երբևէ ամենաերկար թռիչք իրականացրած թռչունները

Alpine Swifts - the longest recorded flightՉվող թռչուններին ուսումնասիրող հետազոտողները պարզել են, որ նրանք առանց կանգառի 200 օր շարունակ թռչում են Աֆրիկայից Եվրոպա:

Գիտնականների խոսքով՝ ալպիական ջրածիծառների 2000 կմ երկարությամբ թռիչքը երբևէ որևէ թռչունի իրականացրած ամենաերկար թռիչքն է:

Չնայած մասնագետները գիտեին, որ ջրածիծառը տարվա մեծ մասը անց է կացնում օդում, սակայն առաջին անգամ էր, որ նրանք նման արդյունքներ էին գրանցում:

Նախքան ձմեռելու նպատակով թռչունների հարավ չվելը՝ Շվեյցարիայի թռչնաբանական ինստիտուտի և Բերնի կիրառական գիտությունների համալսարանի անդամներից բաղկացած թիմը վեց ջրածիծառների վրա փոքրիկ հսկիչ սարքեր էր տեղադրել:

Երբ նրանք վերադարձել էին հյուսիս թիմը կրկին բռնել էր այդ թռչուններին և ուսումնասիրել սարքերի գրանցած տվյալները:

Սարքերը ցույց են տվել, որ թռչունները սեպտեմբերի վերջից մինչև վաղ գարուն անընդհատ շարժման մեջ են եղել և չեն կանգնել:

Չնայած թիմի անդամների որոշ կասկածներին՝ այնուամենայնիվ նրանք պարզել են, որ թռչունները վայրէջք չեն կատարել նույնիսկ քնելու կամ հանգստանալու համար, իսկ գիշերվա մեծ մասը անց են կացրել ճախրելով և ուտելով:

Այս թռչունների սննդակարգը հիմնականում բաղկացած է օդային պլանկտոնից, ուժեղ քամիներից օդ նետված բզեզներից և սարդերից:

Թռչունները թռիչքի ժամանակ կարողանում են ջուր վերցնել լճերից և գետերից:

Սակայն գիտնականները չեն կարողանում հասկանալ, թե ինչու են նրանք այդքան երկար ժամանակ օդում անցկացրել՝ ենթադրելով, որ նրանք խուսափել են գիշատիչներից:

 

Չինաստանում ածխի հանքում տեղի ունեցած հեղեղումից 10 օր անց երկու հանքափորներ են փրկվել

china-miners-rescuedՉինաստանի պետական CCTV լրատվամիջոցի տեղեկություններով՝ հեղեղված ածխի հանքում 10 օր փակված մնացած երկու հանքափորներ են փրկվել:

Սակայն դեպքի վայրում հայտնաբերել են նաև 10 զոհված այլ հանքափորների:

Լրատվամիջոցը հայտնում է, որ դժբախտ պատահարը տեղի էր ունեցել սեպտեմբերի 28-ին Շանսի նահանգի Չժենշենի ածխի հանքում, որտեղ այդ պահին 42 հանքափորներ էին աշխատում: Երեսուն հանքափորները դեպքից հետո անմիջապես դուրս էին բերվել:

Դեպքի վայրում աշխատում էին ավելի քան 850 փրկարարներ:

Դժբախտ պատահարի պատճառները դեռևս պարզվում են:

 

“Դանաս” թայֆունը սպառնում է Ֆուկուսիմային

o_824847Ճապոնական Կահոսիմա (Կյուսյու կղզի) պրեֆեկտուրային երեկ պատուհասած “Դանաս” թայֆունի պատճառով (իր հետ հորդառատ անձրևներ է բերել), ջրհեղեղ է առաջացել,  8.5 հազար տուն է հոսանքազրկվել, 3 մարդ` վիրավորվել:

Երկրի հարավում Ճապոնիայի օդերևութաբանական ազգային վարչությունը փոթորկի նախազգուշացում է հայտարարել, հետաձգվել է 15 ավիաթռիչք: Ներկայում թայֆունի էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է 25 մետր/վրկ-ի, տեղ-տեղ` 35 մ/վրկ: “Դանասը” շարժվում է  հյուսիսարևելյան ուղղությամբ` դեպի Ճապոնական ծով, ու վաղը կարող է հասնել Ֆուկուսիմային: “Դանասը” (ֆիլիպինցի բնիկների լեզվով նշանակում է` “զգալ”) արդեն 24-րդ արևադարձային փոթորիկն է, որ այս սեզոնում գոյացել է Խաղաղ օվկիանոսում:

Վենեսուելայի նախագահը խորհրդարանից հատուկ իրավասություններ է խնդրել

o_757390Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խորհրդարանին խնդրել է իրեն հատուկ իրավասություններ տալ, որոնք անհրաժեշտ են կոռուպցիային ու տնտեսական պատերազմին դիմադրելու նպատակով:

“Եթե կոռուպցիայի մասշտաբները մեծանան քայքայման կապիտալիստական տրամաբանությանը համապատասխան, ապա մեզ մոտ սոցիալիզմ չի լինի:Մենք պատերազմ ենք սկսել կոռուպցիայի դեմ ու չենք կանգ առնի, քանի դեռ չենք հաղթանակել”,-հայտարարել է նա Ազգային ասամբլեայի պատգամավորների առջև ելույթի ժամանակ:

Նրա նախորդը` Ուգո Չավեսը, իր կառավարման 14 տարիների ընթացքում 4 անգամ Ազգային ասամբլեայից հատուկ իրավասություններ է ստացել, ինչը թույլ տվեց, որ նա ավելի քան 200 նախագահական հրաման ստորագրի, որոնք օրենքի ուժ ունեին: Հատուկ իրավասությունները  Չավեսին տրվում էին 6 ամսից մինչև  մեկուկես տարով:

 

Մադոննան հայտնել է, որ Ղուրան է ուսումնասիրում

MadonnaՄադոննան հայտնել է, որ ինքը Ղուրան է ուսումնասիրում:

55-ամյա երգչուհին կաթոլիկ դաստիարակություն է ստացել, սակայն վերջին 17 տարիների ընթացքում նա հուդաիզմի կաբալա ճյուղի հետևորդ է:

Երգչուհին, որի ներկայիս զուգընկերը մահմեդական է, այժմ սկսել է մահմեդականություն ուսումնասիրել:

Նա հայտնել էր, որ ինքը մահմեդական երկրներում աղջիկների համար դպրոցներ է կառուցում և Ղուրան ուսումնասիրում:

Նրա խոսքով բոլոր սուրբ գրքերն ուսումնասիրելը կարևոր է մարդու համար՝ ավելացնելով, որ իր ընկեր Յամանը հայտնում է, որ լավ մահմեդականը նաև լավ հրեա է, իսկ լավ հրեան՝ լավ քրիստոնյա և այդպես շարունակ:

Մադոննան 1996 թ-ից ի վեր կաբալայի հետևորդ է, իսկ մինչև 2008թ-ին իր ամուսնուց՝ բրիտանացի ռեժիսոր Գայ Ռիչիից բաժանվելը նրան համոզում էր մասնակցել կաբալայի պատարագների: Սակայն այժմ նա և իր 25-ամյա զուգընկեր Բրահիմ Զաիբատը կրոնի հետ կապված տարաձայնություններ ունեն:

Ըստ տեղեկությունների՝ Մադոննան իր երեխաների համար նարնջի հյութ պատրաստում է հատուկ օրհնված կաբալայի ջրով և հաճախ սպիտակ զգեստներ է հագնում, քանի որ դրանք դրական էներգիան են կլանում:

 

Չինաստանը ԱՄՆ-ից պահանջել է որոշակի միջոցներ ձեռնարկել աղետալի դեֆոլտը կասեցնելու համար

China warned  U.S. - potential global financial falloutԵրեկ Չինաստանը հանրային կերպով միջամտել է Ամերիկային սպառնացող պարտքի ճգնաժամին՝ պահանջելով, որ ԱՄՆ-ը որոշակի միջոցներ ձեռնարկի կառավարության պարտքի դեֆոլտը կասեցնելու համար, որը կարող է գլոբալ, աղետային հետևանքներ ունենալ:

Չինաստանը ԱՄՆ-ի ամենամեծ արտաքին պարտատերն է, որի ձեռքում են կենտրոնացած 794 միլիարդ ֆունտ արժողությամբ Միացյալ նահանգների գանձապետական պարտատոմսեր, ուստի երկրի ղեկավարները Վաշինգտոնին նախազգուշացրել են վտանգի տակ չդնել Ամերիկայի տնտեսությունում իրենց ունեցած հսկայական կապիտալը:

Չինաստանի ֆինանսների նախարար Չժու Գուանյաոն, հայտնելով իր մտավախությունները կառավարության պարտքի շեմը բարձրացնելու վերաբերյալ Վաշինգտոնում շարունակվող անելանելի վիճակի կապակցությամբ, նշել է, որ ԱՄՆ-ի ժամանակը սպառվում է:

Նա նաև հայտնել է, որ որպես աշխարհի երկու ամենամեծ տնտեսություններ Չինաստանը և ԱՄՆ-ը անբաժանելի են:

Նախարարը, նկատի ունենալով 2011թ-ի ԱՄՆ-ում ստեղծված նմանատիպ իրավիճակը, հույս է հայտնել, որ Միացյալ նահանգները դասեր կքաղեն պատմությունից:

Միացյալ նահանգները մինչև հոկտեմբերի 17-ը պետք է որոշում կայացնի իր պարտքի շեմը բարձրացնելու վերաբերյալ, իսկ եթե ոչ գանձարանի գումարը կվերջանա վճարումներ կատարելու համար:

 

Մարդկանց զոհաբերություն Աֆրիկայում

o_833647Աֆրիկայում  ռուս ոստիկանը փրկել է երեխային  զոհ մատուցելուց: Ոստիկանության փոխգնդապետը տեղեկություն է ստացել, որ վաճառում են 7-ամյա տղա  զոհ մատուցելու համար: Ընտրված էր նաև մի կին, որը պետք է գնորդի դեր կատարեր: Նա հանդիպել է երեխային վաճառողի հետ  և պայմանավորվել 150 դոլարով գործարք կատարել մասին: Այդ ընթացքում չարագործին ձերբակալում են, նա երեխայի հեռավոր ազգականն էր, որը ծնողների մահից հետո որոշել էր երեխային վաճառել:

Այս դեպքը մեկնաբանում է Մոսկվայի լեզվաբանական պետական համալսարանի դոցենտ, իսլամագետ Ռոման Սիլատևը.”Աֆրիկացիների համար 150 դոլարով  երեխային վաճառելը  և հետո զոհաբերելը   չի համարվում  վայրենություն: Ինձ թվում է, որ այդ կերպ վաճառվում և զոհ են մատուցվում հազարավոր երեխաներ ոչ միայն Աֆրիկայում: Դա տարածված է և Հաիթիում, և նույնիսկ այնպիսի եվրոպական քաղաքում, ինչպիսին Լոնդոնն է, որտեղ անընդհատ գտնում են երեխաների մասնատված մարմիններ: Սև կախարդության ծեսերի  համար կա հատկապես երեխաների պահանջարկ “: 

“Դա անցյալի ժառանգությունը չէ, դա ներկան է: Հաիթիում բնակչության մեծ մասը վուդու կրոնի հետևորդ է, որը հատկապես մարդկանց զոհաբերություն է ընդունում:Հարցն այն է, որ դա վուդուական կախարդություն է. որքան ուժեղ է, այնքան կարևոր է դևերին մատուցվող զոհը: Եթե աքլոր մորթեք, դա այլ է, իսկ երեխան բոլորովին այլ արդյունք  է: Այդ պատճառով ամենակարևոր կախարդանքների ժամանակ օգտագործվում է մարդկանց զոհաբերությունը: Դա ներկա է, ոչ թե անցյալ”,-ընդգծում է Սիլանտևը:

“Որոշ վայրերում պայքարում են այս ամենի դեմ, որոշ տեղերում,  եթե հիշում եք, նույնիսկ նախագահները մարդակերներ են եղել և զբաղվել կախարդությամբ: Հարկավոր է երկրները առանձին-առանձին դիտարկել: Շատ զարմանալի և վայրենի սովորույթներ կան: Օրինակ` որոշ տեղերում  հավատում են, որ եթե քնեն սպիտակ կնոջ հետ, ապա կբուժվեն ՁԻԱՀ-ից, որոշ տեղերում ալբինոսներ են որսում : Կան որոշակի թվով սևամորթ  ալբինոսներ, որոնք չեն ապրում մինչև հասունացման  տարիք, քանի որ այդ ծեսերում նրանց պահաջարկը շատ է: Վուդուիզմը Հաիթի և Կարիբյան կղզիներ  եկել է Աֆրիկայի արևմուտքից, հատկապես Նիգերիայից : Հետո տարածվել է Հարավային Օռլեանում և այլն: Նույնիսկ Ռուսաստանում ինչ-որ քանակի վուդուիստներ կան :

Թուրքիան ուզում է հանդիպել Մուհամադ Մուրսիի հետ

 

egiptos   Թուրքիան Եգիպտոսի կառավարությունից թույլտվություն է խնդրել, որպեսզի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հնարավորություն ունենա հանդիպելու նախկին նախագահ Մուհամադ Մուրսիի հետ: Այս մասին է հաղորդում թուրքական «Զամանը»: Տեղեկության համաձայն՝ Անկարան պատրաստ է հանդիպելու Եգիպտոսի ներկայիս իշխանությունների հետ միայն Մուրսիի հետ տեսակցության հնարավորության դեպքում: Այնուհանդերձ եգիպտական կողմը ողջունել է Դավութօղլուի հնարավոր այցը, սակայն մերժել է Մուրսիի հետ հանդիպելու Անկարայի խնդրանքը:

Նշենք, որ Թուրքիան Եգիպտեսի հետ խզեց դիվանագիտական բոլոր կապերը այն բանից հետո, երբ հուլիսի 3-ին Եգիպտոսում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում

Ապստամբած ուսուցիչները բանկեր են թալանել

o_690616Բրազիլացի ուսուցիչների բողոքի ակցիաները զանգվածային անկարգությունների ու ոստիկանության հետ բախման են վերաճել: Ցուցարարներին հանգստացնելու համար ոստիկանությունը ստիպված արցունքաբեր գազ է կիրառել:

Ուսուցիչները պահանջել են աշխատավարձերի բարձրացում: Ռիո-դե-Ժանեյրոյում բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 10 հազար մարդ: Սկզբում ցույցը խաղաղ էր, սակայն  մթնշաղի հետ որոշ մասնակիցներ սկսեցին իրենց ագրեսիվ պահել: Երբ ոստիկանական բաժանմունքի վրա այրվող խառնուրդով լցված շշեր գցեցին, կարգուկանոնի պահապանները դրան ի պատասխան արցունքաբեր գազ կիրառեցին: Նման ակցիա է եղել նաև Սան-Պաուլույում, որը նույնպես ավարտվել է ոստիկանության հետ ընդհարմամբ: Ցուցարարները, դեմքերը կնգուղներով փակելով, բանկի մի քանի բաժանմունքներ են թալանել:

ԿԺԴՀ-ում բանակը մարտական պատրաստվածության վիճակի է բերվել

i (3)ԿԺԴՀ-ում բանակը մարտական պատրաստվածության  վիճակի է բերվել` պայմանավորված  համատեղ զորավարժությամբ, որ անցկացնում են   ԱՄՆ-ը, Ճապոնիան ու Հարավային Կորեան Ճապոնական ծովում:

ԿԺԴՀ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը պարզաբանել է, ասելով, որ դա արվում է “ցանկացած պահի մարտական գործողություններ սկսելու համար”: Ըստ հրամանի, Կորեական ժողովրդական բանակը “զգոն հետևելու է ամերիկյան ու ճապոնական ագրեսորների, ինչպես նաև հարավկորեական վարչակարգի գործողություններին”:

Եթովպիայում նոր նախագահ են ընտրել

i (2)Եթովպիայի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել քաղաքական գործիչ ու դիվանագետ Մուլատ Տեշոմեին:

Երկրի սահմանադրության համաձայն, նախագահը ներկայացուցչական  գործունեություն է իրականացնում, իսկ կատարողական իշխանությունն իրականացնում է վարչապետն ու կառավարությունը,  որոնք պատասխանատու են ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի առաջ:

57-ամյա Տեշոմեն մանդատ է ստացել 6 տարով: Դրանից առաջ նա Չինաստանում, Ճապոնիայում ու Թուրքիայում դեսպան է եղել:

Արգենտինայի նախագահին վիրահատելու են

i (1)Քրիստինա Ֆերնանդես դը Կիրշներին հետազոտությամբ հայտնաբերված հեմատոման հեռացնելու նպատակով վիրահատելու են:

Ինչպես նախագահի մամլո ծառայությունից են հայտնել, նրան հոսպիտալացրել են Ֆոնդա Ֆավալորոյում` վիրահատությունից առաջ սրտաբանական հետազոտության ու անհրաժեշտ նախապատրաստության համար:

Օլիվոսում գտնվող նախագահական նստավայրում բժիշկների խումբը խորհրդակցելուց հետո ներգանգային հեմատոման վիարահատությամբ իսկույն հեռացնելու որոշում  է կայացրել:

Կամբոջայում ջրհեղեղն 83 մարդու կյանք է խլել

iԿամբոջայում չդադարող անձրևները հանգեցրել են խոշոր ջրհեղեղի: Երեք  շաբաթ անձրևները չեն դադարում, դրա հետևանքով առաջացած ջրհեղեղները 15 գավառից  ավելի քան 800 հազար մարդու ստիպել է հեռանալ տնից: 83 մարդ էլ պաշտոնապես ջրախեղդ է  համարվում:

Ջրի մակարդակի բարձրացման պատճառով 120 հազար տուն ու 120 հազար հա բրնձի դաշտ  ջրի տակ է մնացել:  Տեղի կարմիր խաչը փորձում է բոլոր տուժածներին օգնություն ցուցաբերել:

Ծոցի երկրները բժշկական ստուգման հատուկ տեսակ են մշակել նույնասեռականներին հայտնաբերելու և նրանց մուտքը երկիր արգելելու համար

KuwaitԿառավարության բարձրաստիճան պաշտոնիայի խոսքով՝ Քուվեյթում ստեղծվել է բժշկական հետազոտման մի ձև, որը կօգտագործվի նույնասեռականներին հայտնաբերելու և նրանց մուտքը երկիր ու Ծոցի համագործակցության երկրներ արգելելու համար:

Ծոցի համագործակցության երկրները՝ Բահրեյնը, Քուվեյթը, Քաթարը, Օմանը, Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները նույնասեռականությունը անօրինական են համարել:

Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի ղեկավարի խոսքով՝ ներկա հակսական վիճակը ավելի է բարդացել ԼԳԲՏ համայնքի համար, որոնց սահմանային անցակետերում կստուգեն և երկիր մուտք գործելու թույլտվություն չեն տա:
Քուվեյթում 21 տարեկանից ցածր տարիքում նույնասեռական հարաբերություններ ունենալու համար նախատեսվում է մինչև տաս տարի ազատազրկում:

 

Հնդկաստանում հանգստյան օրերին կայծակնահարումից 32 մարդ է մահացել՝ ներառյալ ինը երեխա

կայծակ

կայծակ

Հնդկաստանում հանգստյան օրերին տեղի ունեցած փոթորիկների ընթացքում կայծակնահարումից մահացել է 32 մարդ՝ ներառյալ ինը երեխա:

Անձրևային սեզոնների ժամանակ կայծակնահարումները սովորական երևույթ են, սակայն մահացության նման բարձր թիվ շատ հազվադեպ է լինում:

Մահացու ելքով կայծակնահարումները տեղի են ունեցել արևելյան Հնդկաստանում՝ Բիհար և Ջարկհանդ նահանգներում:

Կիրակի օրը ուժեղ քամիներով ուղեկցվող հորդառատ անձրևները արմատախիլ են արել ծառեր, վնասել տներ և կտրել էլեկտրալարեր:

Կայծակից տուժելու վտանգի տակ հիմնականում գտնվում են բամբուկով և խոտով պատրաստված խրճիթներում բնակվող գյուղացիները:

 

Մեքսիկայում հսկա ջիպի վթարի արդյուքնում 8 մարդ է զոհվել, 79-ը՝ վիրավորվել

Mexico monster truckՊաշտոնյաների տեղեկություններով՝ հույսիսային Մեքսիկայում միջոցառման ժամանակ ջիպը դուրս է եկել կառավարումից և մխրճվել հանդիսատեսի շարքերը, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ութ մարդ՝ ներառյալ չորս երեխա:

Իշխանությունների տվյալներով՝ վարորդը գլխին հարված ստանալուց հետո մահացել է:

Ըստ տեղեկությունների՝ շաբաթ օրը տեղի ունեցած վթարի պատճառ դարձած ջիպի վարորոդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել:

Այժմ արյան անալիզներ են արվում վթարի մեջ իրական մեղավորին պարզելու համար:

Վթարի հետևանքով 79 մարդ է վիրավորվել, որոնցից 28-ը հոսպիտալացվել են, իսկ 12 ծայրահեղ ծանր վիճակում են:

Միջոցառման կայքում նշված էր, որ շոուի ընթացքում հանդիսատեսին ներկայացվելու են օդաչուական բարձր վարպետություն, օդապարիկներով ցատկ, մոտոցիկլետներ, հրավառություն, հսկա ջիպեր և այլն: