Տեղաբնակները գտել են 40 տարի առաջ Վիետնամի պատերազմի տարիներին ջունգլիներում կորած հորը և որդուն

Ho Van Lang, 41, has been living in the jungle of Vietnam since he was two years oldՎիետնամի ջունգլիներում գտնվել են հայր և որդի, որոնք ԱՄՆ-ի հետ Վիետնամի պատերազմի տարիներին՝ չորս տասնամյակ առաջ, անհետացել էին:

Նրանք իրենց գյուղի տնից հեռացել էին 40 տարի առաջ, երբ ռումբի պայթյունից նրանց ընտանիքի երեք անդամները մահացել էին:

82-ամյա հորը և 41-ամյա որդուն գտել էին ջունգլիներ փայտ հավաքելու գնացած տեղաբնակները:

Երեկ իշխանությունները հաստատել են նրանց ինքնությունը:

Հայրը և որդին անտառում գոյատևել էին միրգ հավաքելով և ցորեն աճեցնելով:

Փայտ հավաքողները, նկատելով տարօրինակ պահվածքով մարդկանց, զգուշացրել են իշխանություններին, որոնք նրանց կարողացել են գտնել միայն հինգ ժամ փնտրտուքից հետո:

Հայրը կարողացել է մի փոքր խոսել տեղի փոքրամասնության լեզվով, սակայն տղան միայն մի քանի բառ է իմացել:

Ջունգլիներից գտնված մարդիկ այժմ բժշկական հետազոտություն են անցնում:

 

Արգենտինայում գազի արտահոսքի պատճառով շենքի պայթյունից մահացել է 12 մարդ

building explosion in Argentina3Պետական լրատվամիջոցները չորեքշաբթի հայտնել են, որ երեքշաբթի Արգենտինայում գազի արտահոսքի պատճառով շենքի պայթյունի հետևանքով մահացել է 12 և վիրավորվել 60 մարդ:

Ռոսարիո քաղաքում տեղի ունեցած դեպքի վայրում նախքան պայթյունի տեղի ունենալը աշխատող տղամարդը կալանավորվել է:

Պայթյունը կործանել է մեկ բազմաբնակարան շենք և ավերել հարևան շենքերից ևս մեկը:

Մայրաքաղաք Բուենոս Այրեսից 200 մղոն հեռավորության վրա գտնվող քաղաքի մեծ մասը ծխով և փոշով է պատվել:

Տեղական Clarin թերթը հաղորդում է, որ փրկարարները դեռևս շարունակում են փնտրել փայթյունի ժամանակ շենքում գտնված տասնյակ մարդկանց:

 

Հյուսիսային կորեացի կատակերգուն ածխի հանքում տաժանակիր աշխատանքի է ուղարկվել՝ ներկայացման ժամանակ իշխանությունների վերաբերյալ լեզվի սայթաքման համար

Kim Jong UnՀյուսիսային կորեացի կատակերգուն տաժանակիր աշխատանքի է ուղարկվել ածխի հանք՝ ներկայացման ժամանակ երկրի դրակոնյան ռեժիմի վերաբերյալ լեզվի սայթաքում ունենալու համար:

Ըստ տեղեկությունների՝ Հյուսիսային Կորեայում իր սատիրայով հայտնի կատակերգու Լի Չուն Գոնգը ղեկավարության հասցեին ոչ տեղին արտահայտություններ էր թույլ տվել հսկայական ֆերմայի աշխատակիցների համար երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի պատվերով կազմակերպված ներկայացման ընթացքում հանդես գալիս:

Կատակերգուին անմիջապես ուղարկել են ածխի հանքում աշխատելու՝ նույնիսկ թույլ չտալով հրաժեշտ տալ իր ընտանիքի անդամներին:

Դեռևս պարզ չէ, թե ինչքան ժամանակ նա կանցկացնի հանքում, սակայն սովորաբար տաժանակիր աշխատանքի ուղարկված մարդիկ վեց ամիս գնահատման շրջան են անցկացնում հանքում, որի ընթացքում նրանց հետևում են՝ նախքան նրանց ազատելու որոշում կայացնելը:

Տեղեկատվության մեջ չի հրապարակվել, թե ինչ է ասել կատակերգում, սակայն սա երկրորդ անգամն է եղել, որ նա վրդովեցրել է հյուսիսային Կորեայի իշխանություններին. նա նաև 2000 թվականին էր ուղարկվել ուղղիչ աշխատանք կատարելու կրկին «սխալ» խոսելու համար:

 

Հարավային Կորեան հաստատել է հյուսիսային Կորեային 6 միլիոն դոլար օգնություն հատկացնելու որոշումը

Park Geun-hyeՀարավային Կորեան հաստատել է հյուսիսային Կորեայի երեխաների համար պատվաստանյութեր, դեղամիջոցներ և սնունդ ձեռք բերելու նպատակով հատկացված 6 միլիոն դոլար օգնությունը: Պաշտոնական Սեուլը տեղեկացրել է, որ փետրվարին նախագահ Փարկ Գին-հեի իշխանության գալուց հետո սա առաջին մարդասիրական օգնությունն է Փհենյանին:

Երեքշաբթի Սեուլի միասնականության նախարարությունից հայտնել են, որ իրենք գումարը չորեքշաբթի օրը կուղարկեն UNICEF-ին: Սեուլը հյուսիսայի Կորեային վերջին անգամ օգնություն հատկացրել է 2011թ-ին ՄԱԿ-ի միջոցով:

Փարկը խոստացել է շատ խիստ արձագանքել հյուսիսային Կորեայի ցանկացած պրովոկացիայի, սակայն քայլեր է ձեռնարկում նաև վստահության հաստատման և խաղաղ երկխոսությունների մեկնարկման ուղղությամբ:

Երկու Կորեաները դեռևս չեն կարողանում լուծել հյուսիսային Կորեայի տարածքում համատեղ աշխատեցվող գործարանի հարցը այն բանից հետո, երբ Փհենյանը ապրիլին երկրից դուրս հանեց հարավային Կորեայի աշխատակիցներին:

Հուլիսին Փհենյանը չի արձագանքել Սեուլի՝ բանակցությունների շրջան սկսելու կոչերին:

 

Լուցկի երկու բնակիչներ որոշել են լողալով առաջ անցնել ավտոբուսից

835594589Ուկրաինական քաղաքում անսովոր ջրհեղեղը մարդկանց անսովոր, ծայրահեղ քայլերի է դրդել:

Հուլիսի 30-ին տեղատարափ անձրևի հետևանքով քաղաքում ջրհեղեղ է , քանի որ քաղաքային կոյուղին “ի վիճակի չի եղել” տարերքի հետևանքների դեմ պայքարելու:835594791

Չինացին կրիային բուրգերի մեջ է թաքցրել

pic_dd7378fa70a0d0e4f371d9dbc59b4eaaՉինացին փորձել է  Գուանչժոուից Պեկին ուղևորվող  ինքնաթիռ բարձրացնել իր տնային կրիային: Որպեսզի անվտանգության ծառայությունները չկարողանան նկատել կրիային, նա խեղճին խցկել է բուրգերի մեջ ու դրել իր բեռի հետ: Սակայն անողոք ռենտգենը ցույց է տվել կրիային: Չինացին իր արարքը բացատրել է այն հանգամանքով, որ չի կարողանում իր սիրելի կրիայից բաժանվել: Արդյունքում, ստացվեց այնպես, որ նա առանց կրիայի մեկնեց : Չի հայտնվում, թե չինացին առանց փաստաթղթի կրիային փոխադրելու փորձի համար կպատժվի, թե ոչ:

Մեթիլային ալկոհոլ խմելու հետևանքով Կուբայում 7 մարդ է մահացել

AlcoholԿուբայի պետական հեռուստաընկերության տեղեկություններով մեթիլային ալկոհոլի օգտագործումից հետո մահացել է յոթ մարդ, իսկ 41-ը հոսպիտալացվել է:

Առղոջապահության նախարարության զեկույցում նշվում է, որ երկուշաբթի բազմաթիվ մարդիկ են դիմել Հավանայի շտապօգնություն սուր թումավորման ախտանշաններով:

Պարզվել է, որ նրանք խմել են լաբորատորիաներում և հետազոտական կենտրոններում օգտագործվող մեթիլային ալկոհոլ, որը անվանվում է նաև մեթանոլ: Մեթանոլի օգտագործումը վնասակար է մարդու առողջության համար և կարող է հանգեցնել մահվան կամ այլ առողջական խնդիրների՝ ներառյալ կուրություն:

Առողջապահության նախարարությունից չորեքշաբթի տեղեկացրել են, որ տուժածները խմիչքը ձեռք են բերել սև շուկայի առևտրականներից, որոնք այն ստացել էին դեղագործական ոլորտի երկու աշխատակիցներից:

41 հոսպիտալացված տուժածներից ութի վիճակը ծանր է:

 

Չինացի բժիշկներն ատամնահյուսվածք են ստացել մեզից

130730130108_teeth_304x171_spl_nocreditՉինացի գիտնականներին հաջողվել է ռուդիմենտար ատամներ աճեցնել անսովոր  միջոցից` մարդկային մեզից:

Cell Regeneration Journal  ամսագրում հրապարակված նյութում ասվում է, որ մեզը կարող է կիրառվել որպես ցողունային բջիջների աղբյուր:

Մասնագետները հույս ունեն, որ ապագայում նոր մեթոդը կարելի է կիրառել կորցրած ատամները վերականգնելու համար:

Սակայն ուրիշ ֆիզիոլոգներ զգուշացնում են, որ այդ գաղափարի իրագործման ճանապարհին շատ խոչընդոտներ կլինեն:

Զիմբաբվեում մեկնարկեցին նախագահական ընտրությունները

i (2)Այսօր Զիմբաբվեում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Քվեարկությունը կձգվի մինչև 09:00-21:00: Ռեկորդային մասնակցություն է սպասվում: Ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն 5 օր հետո:

Քվեարկության նախօրեին երկրի 89-ամյա նախագահ Ռոբերտ Մուհաբեն հայտնել է, որ եթե պարտվի` կհեռանա: Մուհաբեն Զիմբաբվեի նախագահի պաշտոնում է 33 տարի:

Պակիստանը նոր նախագահ ընտրեց

PAKISTAN-POLITICS-ELECTION-PRESIDENTԿառավարող կուսակցության թեկնածու Մամնուն Հուսեյնը հաղթանակեց նախագահական ընտրություններում:

Պակիստանցի գործարարը երկրում թվով 12-րդ նախագահն է: Պետության ղեկավարին, ավանդության համաձայն, խորհրդարանում քվեարկության եղանակով են ընտրել:

Հուսեյնը կառավարող “Պակիստանյան մահմեդական լիգա” կուսակցության թեկնածուն էր:

Գործող նախագահ Ազիֆ Ալի Զարդարիի իրավասություններն ավարտվում են այս տարվա սեպտեմբերին:

Պակիստանյան օրենսդրության համաձայն, ողջ իշխանությունը կենտրոնացված է վարչապետի ձեռքում: Պակիստանի նախագի դերն ավելի շատ հանդիսավոր բնույթ է կրում:

Անդրես Բրեյվիկը գործերը հանձնել է Օսլոյի համալսարան

iՆորվեգացի ահաբեկիչը մտադիր է քաղաքագիտություն ուսումնասիրել: Նրան ընդառաջել է  “Իլա” բանտի պետը:”Բանտը միշտ կնպաստի, որ բանտարկյալները կրթություն ստանան, որ կարողանան աշխատանք գտնել, երբ ազատ արձակվեն”:

Համալսարանում հայտնել են, որ կքննարկեն Բրեյվիկի դիմումը, չնայած այն փաստին, որ արդեն որոշ պրոֆեսորներ հրաժարվել են ուսուցանել նրան.”Մենք չենք կարող ոչ ոքի զրկել  համալսարանում սովորելու հնարավորությունից: Մենք պետք է ընդունելության տեխնիկական կողմը պաշտպանենք”,-նշել է համալսարանի ռեկտոր Օլե Պետեր Օթերսենը:

Թե ինչ կերպ է կատարվելու Բրեյվիկի ուսուցումը, եթե նրան ընդունեն համալսարան,  չեն հայտնում:

Ազատ սաուդյան լիբերալներ կայքը ստեղծելու համար խմբագիրը դատապարտվել է յոթ տարվա ազատզրկման և 600 մտրակի հարվածների

Editor Raif BadawiԵրեքշաբթի Սաուդյան լրատվամիջողների տեղեկություններով՝ Սաուդյան Արաբիայի սոցիալական կայքերից մեկի խմբագիրը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման և 600 մտրակի հարվածի՝ համացանցում լիբերալ գաղափարներ գովազդող և իսլամական արժեքները ոտնահարող ֆորումի ստեղծման համար:

Ռաիֆ Բադավին, որը հիմնադրել էր «Ազատ սաուդյան լիբերալներ» կայքը Սաուդյան Արաբիայում կրոնի դերակատարությունը քննարկելու համար, կիբեր հանցագործության և իր հայրիկին չենթարկվելու մեղադրանքներով 2012թ-ի հունիսից բանտում է գտնվում:

Al-Watan թերթը հայտնում է, որ դատավորը կարգադրել է նաև փակել կայքը:

Ըստ մարդու իրավունքների պաշտպանների՝ Բադավիի կայքում հրապարակված էին հոդվածներ, որոնք քննադատում էին այնպիսի կրոնական դեմքերի, ինչպիսին Մեծ մուֆթին է:

Աշխարհի խոշոր նավթ արտահանող երկիրը հետևում է իսլամական խիստ օրենքներին կամ շարիաթին:

Դատավորները իրենց որոշումները կայացնում են՝ հիմնվելով կրոնի՝ իրենց սեփական մեկնաբանության և ոչ թե գրված իրավական օրենսդրության վրա:

 

Նոր Զելանդիայի իշխանությունները ավելորդ քաշի պատճառով մարդկանց արտաքսում են

o_677913Նորզելանդական պաշտոնյաները մերժել են երկարացնել ՀԱՀ-ից 130 կիլոգրամ քաշ ունեցող խոհարարի աշխատանքային վիզան: Իշխանությունները բացատրել են, որ տղամարդը տառապում է ավելորդ քաշից և գործատուների համար կարող է խնդիրներ առաջացնել: Ընդ որոմ աֆրիկացին այժմ ավելի նիհար է, քան այն ժամանակ, երբ  առաջին անգամ եկել էր Նոր Զելանդիա, հաղորդում է բրիտանական  BBC-ն:

Ալբերտ Բյուտենգուսը կնոջ հետ եկել էր Նոր Զելանդիա 2007թ: Այն ժամանակ նա կշռում էր 160 կգ: Չնայած  6 տարվա ընթացքում տղամարդը նիհարել է 30 կգ, երկրի իշխանությունները պատրաստվում են նրան արտաքսել: Նրանք բացատրում են, որ 130կգ քաշը “չի համապատասխանում բժշկական թույլատրելի նորմերին”:

Նոր Զելանդիայի ներգաղթի ծառայության մամուլի քարտուղարը բացատրել է, որ խոհարարի ավելորդ քաշը նրան տարբեր ռիսկերի է ենթարկում, որոնցից են շաքարախտի առաջացումը, սիրտ-անոթային հիվանդությունները և արյան ճնշումը: Պաշտոնյաները վախենում են, որ եթե աֆրիկացու մոտ առողջական խնդիրներ առաջանան, ապա Նոր Զելանդիայի առողջապահական համակարգը “անդառնալի” կորուստներ կկրի:

Նոր Զելանդիան առաջնորդում է այն  երկրների ցուցակը, որոնց բնակիչները տառապում են ավելորդ քաշից: Տեղի բնակչության մոտ 30% -ը նույն խնդիրնեռրն ունի ինչ որ ՀԱՀ-ից խոհարարը:

Մեքսիկացիների 45%-ն աղքատ է

iՄեքսիկայում 53 մլն մարդ ապրում է աղքատության մեջ: Դա բնակչության 45%-ն է կազմում: Ազգային հանձնաժողովի ուսումնասիրության գնահատմամբ, 11,5 մլն մեքսիկացի ստիված է ծայրահեղ աղքատության պայմաններում ապրել: Նրանց մեծամասնությունը մինչև  18 տարեկան երիտասարդներ են (21,2 մլն մարդ):

Դրա հետ կապված հանձնաժողովի գործադիր քարտուղար Գոնսալո Լիկոնան հայտարարել է, որ “սոցիալական քաղաքականությունը պետք է կենտրոնացվի երիտասարդների ու երեխաների վրա, որոնց շրջանում աղքատությունը  գերազանցում է  պատմական ցուցանիշը” :

Այսօր Պակիստանում նախագահական ընտրություններ են

iԱյսօր Պակիստանում նախագահական ընտրություններ են` թվով 12-րդը երկրում:

Փորձագետները գլխավոր թեկնածու են համարում Նավազ Շարիֆին, որը մայիսին  հաղթել է  խորհրդարանական ընտրություններում:

Ներկայիս նախագահ Ասիֆ Ալի Զարդարին հայտարարել է, որ Պակիստանի ժողովրդական կուսակցության պարտության հետ կապված` հրաժարվում է նախագահական ընտրություններին մասնակցելուց:

Քվեարկությանը մասնակցելու է 706 խորհրդական: Ընտրությունների արդյունքները կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի այսօր:

Ուզբեկական թերթն Իսլամ Քարիմովին փադիշահ է հայտարարել

pic_8827a3dfffc7b4208b037d9f96931bfbՈւզբեկական “Թուրքիստան” թերթում մի մեծ հոդված է լույս տեսել նաագահ Իսլամ Քարիմովի գովաբանությամբ: Ընդ որում հանրապետության նախագահը հոդվածում փադիշահ է անվանվում:

“Հազար անգամ շնորհակալ ենք բարձրյալին, այն բանի համար, որ նա մեզ նման իմաստուն ու արդարամիտ փադիշահ է տվել: Ամենուրեք պատերազմներ են, աղքատություն է տիրում, տնտեսական ճգնաժամ է, իսկ մենք շարունակում ենք զարմացնել աշխարհը արարումների  մեր հաջողություններով: Միթե մեր անկախ երկրի վստահ քայլերն անցած 22 տարում մեր խելացի քաղաքական գործիչ իսլամ Քարիմովի իմաստուն վաստակը չեն”,-ասում է հոդվածագիրը:

Փադիշահը միապետական տիտղոս է, որ կրում էին կառավարիչները, մասնավորապես` Օսմանյան կայսրությունում ու Մեծ մողոլների կայսրությունում: Նման դիմելաձևերը, ինչպես նշում է “Ֆերգանան”, ընդունված է հարևան Տաջիկստանում. Այնտեղ հանրապետությունը ղեկավարող Էմոմալի Ռահմոնին դիմում են “Չանոբի օլի (“ձերդ գերազանցություն”): Տարածաշրջանի մեկ ուրիշ հանրապետությունում` Ղազախստանում, Նուրսուլթան Նազարբաևն ունի պաշտոնական “Ելբասի” տիտղոս (“Ազգի առաջնորդ”), իսկ Թուրքմենիայում հանրապետության նախագահ Գուրբանգուլի Բրդիմուհամեդովը գրեթե պաշտոնապես կրում է “Արխադաշ” (“հովանավոր”) տիտղոսը, իսկ նրա կառավարման ժամանակաշրջանը հայտարարվել է Հզորության ու Երջանկության դարաշրջան:

Իսլամ Քարիմովը Ուզբեկստանը փաստացի ղեկավարում է 1989-ից (երբ նա զբաղեցրեց Ուզբեկական ԽՍՀ-ի ԿԿ- առաջին քարտուղարի պաշտոնը: Նա նախագահ է ընտրվել 1991-ին:

Չիլի.նախագահի թեկնածուի հորը մեղադրում են սպանության մեջ

Бачелета МишельՉիլիում իրավապաշտպան Ֆերնանդո Կոնտրերասը հավատացնում է, որ աջցենտրիստական կոալիցիայից նախագահի թեկնածու  Էվելին Մատեի հորը պետք է սպանության մեղադրանքով դատի տալ:

Կոնտրերասը հայտարարել է, որ ինքը ապացույցներ ունի, որ գեներալ Ֆերնանդո Մատտեին մասնակցել է երկրի նախկին նախագահ Միշել Բաչելետիի հորը`  գեներալ Ալբերտո Բեչելետին կտտանքների ենթարկելուն ու սպանությանը:

Նա 2013-ին  նախագահական ընտրություններում Էվելին Մատտեի մրցակիցն է:

Բաչելետը նախագահ Սալվադոր Ալիենդեի զինակիցն էր, որին 1973-ի հեղաշրջման ժամանակ սպանեցին:

Գեներալ Բաչելետի դուստրը Չիլիի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2006-2010-ին:

Սալվադորում ուշացած աբորտի համար կնոջը բանտ են ուղարկել

iՍալվադորցի 31-ամյա կինը 30 տարվա ազատազրկման է դատապարտվել 8 ամսական հղիությունը դադարեցնելու համար, ինչը գնահատվում է  որպես սպանություն:

Հայտնի է նաև, որ կնոջ մասին ոստիկանությանը հայտնել են այն հիվանդանոցի բժիշկները, ուր նա դիմել էր:

Սալվադորն աշխարհի այն երկրներից է, որտեղ խստորեն պատժվում է աբորտը:

Շեֆ-խոհարարին գիրության պատճառով Նոր Զելանդիայից արտաքսում են

1350528257_1Նոր Զելանդիայի իշխանությունները գիրությամբ տառապող ՀԱՀ-ի քաղաքացուն հայտարարել են, որ նա չափազանց գեր է իրենց երկրում բնակվելու համար:

Ալբերտ Բուիթենհուիսուի, որը մասնագիտությամբ շեֆ-խոհարար է, ու նրա կնոջը` Մարտայի աշխատանքային վիզան հրաժարվել են երկարացնել: Իշխանություներն իրենց որոշումը բացատրել են, որ քաշի պատճառով (130 կգ) տղամարդը կարող է առողջական խնդիրներ ունենալ ու սոցիալական ծառայությունները ստիպված կլինեն վճարել նրա բուժման համար:

Ամուսնական զույգը դիմել է  Նոր Զելանդիայի  համապատասխան նախարարություն, նշելով, որ Բուիթենհուիսուին վերջին տարիներին հաջողվել է նիհարել:

Տնտեսական համագործակցության ու զարգացման  կազմակերպության վերջին զեկույցներից մեկում Նոր Զելանդիան աշխարհում գիրությամբ տառապողների թվաքանակով ԱՄՆ-ից ու Մեքսիկայից հետո երրորդ տեղն է զբաղեցնում:

Օգտատերերի էլեկտրահարումներից հետո Apple-ը հրապարակել է հատուկ ցուցումներ կեղծ լիցքավորման սարքերը իրականից տարբերելու վերաբերյալ

Apple in China has posted instructions on how to tell an official power adapter from a fake one1iPhone -ի օգտատերերի իրենց հեռախոսներից էլեկտրահարման վերաբերյալ բողոքներից հետո Չինաստանում Apple-ի ներկայացուցիչը հրապարակել է ցուցումներ, թե ինչպես կարելի է տարբերել իրական լիցքավորման սարքը կեղծից:

Apple in China has posted instructions on how to tell an official power adapter from a fake oneՀրապարակման մեջ ցուցադրված են Apple-ի յուրքանչյուր սարքի համար նախաեսված լիցքավորող սարքեր՝ ներառյալ Phone 5-ը և iPad 2-ը, որոնց հաջորդում են դրանց օգտագործման անվտանգության կանոնները:

Վերջերս Չինաստանում՝ Պեկինում և Սինցզյանում, հեռախոսից էլեկտրահարված տղամարդը կոմայի մեջ էր ընկել, իսկ մեկ այլ կին մահացել էր:

Կայքի հրապարակման մեջ ասվում էր, որ անվտանգության կանոնները կօգնեն մարդկանց տարբերակել Apple-ի իրական USB ադապտերները:

Բոլոր iPhone-ների և iPad –ների հետ վաճառվում է պաշտոնական Apple-ի լիցքավորման սարքեր՝ չնայած առցանց կարելի է գնել նաև դրանց կեղծված տարբերակները:

Այս շաբաթվա սկզբներին չինացի տղամարդը կոմայի մեջ էր ընկել իր iPhone 4-ը լիցքավորման սարքին միացնելիս էլեկտրահարվելուց հետո:

Apple-ի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենց համար շատ կարևոր է հաճախորդների անվտանգությունը և իրենք ամեն բան անում են, որպեսզի իրենց արտադրանքը համապատասխանի անվտանգության ստանդարտներին՝ խորհուրդ տալով Apple-ի արտադրքներ գնել միայն Apple-ից կամ Apple-ի լիազորված վերավաճառողներից: