Հորդառատ անձրևները Հնդկաստանում ամբողջական գյուղեր են քշել. զոհվել է 23 մարդ, 50-ը անհետ կորած են համարվում,լուսանկարներ

rains in IndiaՀնդկաստանում փողոցներ հեղեղած, շենքերը և մեքենաներ քշած հորդառատ անձրևների հետևանքով մահացել է 23 մարդ, 50 մարդ անհետ կորած է համարվում:

Կառավարության խոսնակի տեղեկություններով՝ երեկ շենքի փլուզման հետևանքով, հեղեղից քշվելով երեք մարդ է մահացել:

Հիմնական ավերածությունները տեղի են ունեցել այն շրջաններում, որտեղ Գանգես գետի ջրի մակարդակը բարձր է:

Ալմորա շրջանում հողի սողանքի տակ մնացած ավտոբուսի մեջ մահացել են ևս երեք մարդ:

Բազմաթիվ մարդիկ իրենց տների, կամուրջների և փողոցների փլուզման հետևանքով անօթևան են մնացել:

Ճանապարհի անանցանելիության պատճառով հնդկական սրբավայրից մեկը տանող լեռնանցքից էվակուացվել են 10,000 ուխտագնացներ:

Բանակային զորքերը նույնպես դուրս են բերվել փրկարարական աշխատանքներին օգն

ելու համար:

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում ևս հորդառատ անձրևներ են գրանցվել: Այստեղ օդանավակայանը ամբողջությամբ ջրով էր լցվել և ուղևորները ստիպված են եղել դեպի տերմինալներ գնալ մինչև ծունկ հասնող ջրի միջով:

 

Ճապոնիայում սև ձմերուկը աճուրդում վաճառվեց 3 հազար դոլարով

o_788077Վերջերս ճապոնական դելիկատես “Դենսուկե” ձմերուկների ներկայացուցիչը գնահատվել է 300 000 իեն (մոտ 3 հազար դոլար ): Տվյալ տեսակը ածխի  պես  սև գույն ունի, իսկ միջուկը կարմիր և շատ քաղցր, հաղորդում է Haber 35:

Այդ յուրօրինակ տեսակի ձմերուկները  աճեցվում են  ճապոնական Տոմա քաղաքում, որը գտնվում է Հոկայդո կղզու վրա:Այն հայտնագործել են 1980-ականերին, երբ բրնձի բերքը կտրուկ նվազեց: Որպեսզի գյուղատնտեսական վնասները փոխհատուցեն, որոշեցին օգտվել այս նոր տիպի ձմերուկների արտադրությունից: “Դենսուկե” անունը կազմված է երկու հիերոգլիֆից “օգնություն” և “բրինձի դաշտ”:

Միայն 2013 թ. աճուրդի են հանվել այս սեզոնի բերքից 100 ձմերուկ, որոնցից յուրաքանչյուրը կշռում է 5-7 կգ: Ընդ որում,  գուրմանների համար դրանց արժանիքը շատ թարմ լինելն է, որի համար նրանք հազարավոր դոլարներ են վճարում: Առաջիկայում վաճառասեղանների վրա կհայտնվեն մոտ  60 հազար “Դենսուկեներ” : Իհարկե նրանք արդեն ավելի էժան կլինեն`ընդամենը  50-60 դոլար:

3000 դոլարը ունիկալ սև ձմերուկի համար դեռ վերջին  գինը չէ: Ինչպես հաղորդում է  Fox News, մայիսին երկու գյուղատնտեսական արտադրանքի արվեստի նմուշ վաճառվեցին  15 730 դոլարով: Այդ գումարը  գերազանցեց նախկին ռեկորդը, որ  2008-ին էր սահմանվել.   աճուրդում անհայտ գուրմանը “Դենսուկեի” համար վճարել էր  6 հազար դոլար:

Թուրքական առաջատար արհմիությունները գործադուլ են հայտարարել

pic_4698fd422c6b647bfaa2bf86d4a6876fԹուրքական KESK և  DISK արհմիությունները հունիսի 17-ին ազգային գործադուլ են անցկացնելու: Կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ գործադուլն անց է կացվելու Ստամբուլի կենտրոնում` որպես  Գեզի այգում ընդդիմադիրներին քշելու դեմ  բողոքի նշան:

KESK-ը  (պետծառայողների արհմիությունների միավորում) որը 240 հազար անդամ ունի,  գործադուլի կոչ էր արել որոշ ժամանակ առաջ: DISK (պրոգրեսիվ արհմիությունների միավորում) հետ, որն ավելի քան 300 հազար անդամ ունի, ակցիային  միացել են նաև բուժաշխատողների, ինժեներների ու ատամնաբույժների  շահերը ներկայացնող  արհմիությունները:

Գեզի այգուց ցուցարարներին ցրել են հունիսի 15-ին: Կիրակի գիշերը հազարավոր ցուցարարներ փորձել են մոտենալ այգուն ու Թաքսիմ հրապարակին, սակայն ոստիկանությունը նրանց  երթը  արցունքաբեր գազ կիրառելով կասեցրել է: Կիրակի ընդդիմադիրների `քաղաքի կենտրոն հասնելու փորձերը շարունակվել են, սակայն ոստիկանությունը  արգելափակել է Թաքսիմի մուտքը:

 

Անտարկտիդայում ձեռակերտ բուրգեր են հայտնաբերվել

51bdc389-f55c-ded7-f55c-ded8ab974e13.photo.0Ամերիկացի ու եվրոպացի գիտնական-հետազոտողների խումբն Անտարկտիդայում հայտնաբերել է ձեռակերտ 3 բուրգ: Նրանք վստահ են, որ դրանք արհեստական ծագում ունեն: Դրանցից 2-ը ափից 16 կմ հեռավորության վրա են, իսկ երրորդը` ափեզրի մոտ է գտնվում:

Գիտնականները մտադիր են գիտական արշավախումբ ստեղծել, որը կկարողանա հասնել բուրգերին ու այդ հսկաների առաջացման վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ հավաքել:

Այսօր երբեմնի կանաչ Անտարկտիդան ծածկված է հաստաշերտ սառույցով. այնտեղ մինչ օրս հայտնաբերվում են դինոզավրերի ու հնագույն այլ կենդանիների քարացած մնացորդներ:

Ամբոխը սպանել է հնդիկ կնոջը, քանի որ նրա դուստրը ջինս էր հագնում

traditional Indian dressԿնոջը ծեծելով սպանել են իր դստեր արևմտյան հագուկապից բողոքող հարևանները:
Նոր Դելից 144 կմ հեռավորության վրա գտնվող Հնդկաստանի Ալիգարա քաղաքում 55-ամյա կինը սպանվել է իր դստեր՝ ջինսե տաբատները ավանդական հնդկական հագուստից նախընտրելու շուրջ երկարատև վեճի արդյունքում:
Վեճը, որի ընթացքում մի քանի մարդ ևս վիրավորվել է, սկսվել էր այն բանից հետո, երբ հարևաններից մեկը շարունակաբար բողոքել էր 20-ամյա աղջկա հագուստի ընտրության վերաբերյալ:
Indian city AligarahԱղջկա հայրը India Today-ին հայտնել էր, որ հարևանը իրեն խնդրել էր՝ իր դստերը չթողնել ջինս հագնել, քանի որ նրա տղանները անընդհատ նայում են աղջկան:
Աղջկա հայրը նաև ավելացրել էր, որ հարևանը իրեն զգուշացրել էր, որ նման կերպ շարունակվելու դեպքում, իր աղջկան կբռնաբարեն:
Ըստ տղամարդու՝ հրացաններով և մահակներով զինված ամբոխը ներխուժել էր իր տուն, հրացանի ետնամասով խփելով իր կնոջ գլխին՝ սպանել նրան և վիրավորել իրեն ու իր դստերը:
Ոստիկանության տվյալներով՝ այս դեպքի կապակցությամբ մի կին ու մի տղամարդ են ձերբակալվել, որոնք մեղադրվում են սպանության և սպանության փորձ կատարելու մեջ:
Ոստիկանությունը աշխատում է մյուս մեղավորներին գտնելու ուղղությամբ:

Չինացի գրաքննադատները ինտերնետային որոնումից հանել են Վինի պուխի անունը, քանի որ մուլտ հերոսին համեմատել են Չինասատանի նախագահ Սի Ցզինպիի հետ

Winni the Pooh and TigerՎինի պուխը մեղրով սնվող, բոլորի կողմից սիրված կերպար է:

Սակայն երբ Չինաստանի նախագահ Սի Ցզինպիին համեմատել են Վինի պուխի հետ երկրի խիստ գրաքննական օրենքները գործի են անցել:

Չինական կայքերից մեկում հրապարակվել էր Կալիֆորնիայի գագաթնաժողովի ժամանակ հանդիպած Սի Ցզինպիի և Բարաք Օբամայի լուսանկարը:

Նկարի կողքին տեղադրվել էր նաև Վինի պուխի և նրա ընկեր վագրի նկարը, որոնք պատկերված էին այն նույն դիրքով, ինչ որ քաղաքական գործիչները:

Xi Jinping and Barak ObamaՆկարի տակ արված գրառումները և նկարը անմիջապես հեռացվել էին կայքից:

Ամեն դեպքում նկարը տարածվել էր ինտերնետում, իսկ քննադատները հայտնել էին, որ գրաքննադատները սխալ են հասկացել համեմատության իմաստը:

Կոմունիստական կուսակցության գրաքաննադատները միջամտում են ինտերնետային կայքերում կառավարության հասցեին արված նույնիսկ ամենաաննշան քննադատությանը:

Nicaragua Rabbit անունով բլոգերը Twitter –ին հավասարազոր չինական կայքում երկու նկարները տեղադրել էր երեքշաբթի օրը:

 

Գունավոր համազգեստներով Պերուի բանտարկյալները աերոբիկ շարժումներ ցուցադրելու աշխարհի ռեկորդ են սահմանել (լուսանկարներ,տեսանյութ)

peruvian prisonersԳունավոր համազգեստներով բանտարկյալները հատուկ պար են ստեղծել ռեկորդների գրքի մեջ ընդգրկվելու համար:

Պերուի տխրահռչակ Լուրիգանչո բանտի ավելի քան 1,200 բանտարկյալներ ետնաբակում բոլորը միասին որոշակի գործողություն կատարելու աշխարհի ռեկորդ են սահմանել:

Զինված գողերը, վարձու մարդասպանները, նարկոբարոնները և մանր գողերը հավաքվել էին բոլորը միասին մասնակցելու արեոբիկ շարժումներով պարային շոուին:

Նրանք այդ շոուին պատրաստվել էին ավելի քան երեք ամիս:

 

Պարը բանտարկյալներին սովորեցրել էր Պերուում աբողջ մարմնի աերոբիկ շարժումների ստեղծող Ռոջեր Ռոմերոն:

Լուրիգանչոն նախատեսված է 2,500 բանտարկյալների համար, սակայն այնտեղ այժմ պահվում են 7,000 բանտարկյալներ: Այն Պերուի ամենամարդաշատ բանտն է:

Մեքսիկայի նախկին նահանգապետը մեղադրվում է 150 մլն դոլարի յուրացման մեջ

i (4)Տաբասկոյի նախկին նահանգապետին տեղի ոստիկանությունը ձերբակալել է: Հետաքննության տվյալներով, Անդրես Գրանյեր Մելոն 2011-2012-ին պետական բյուջեից մսխել է 150 մլն դոլար:

Մեղադրանքի համար հիմք է ծառայել համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ Մելոն գլուխ է գովում թանկարժեք կոշիկների ու կոստյումների իր հավաքածուով:

Ինքը` նախկին պաշտոնյան իր մեղքը հերքում է ու հայտարարում, որ տեսանյութում ինքը հարբած է:

Ավստրալիայում ընդունվել է պաշտոնական փաստաթղթերում նշվող երրորդ սեռի անվանում այն մարդկանց համար, որոնք չեն կողմնորոշվում իրենց տղամարդ կամ կին լինելու մեջ

passportԱվստրալիայում նոր հրահանգ է հրապարակվել, որտեղ ասվում է, որ պաշտոնական փաստաթղթերում մարդիկ երրորդ սեռ՝ հերմաֆրոդիտ անվանումը նշելու հանրավորություն կունենան:

Հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող նոր համակարգի համաձայն՝  անհատները ստիպված չեն լինի հորմոնային թերապիա անցնել նոր սեռ նշելու համար:

2011թ-ից ի վեր կիսով չափ կին, կիսով չափ տղամարդ Ավստրալիայի քաղաքացիները իրավունք էին ստացել անձնագրերում իրենց սեռը նշել նաև ‘X’ նշանով, իսկ տրասնգենդերային մարդիկ կարող էին իրենց ցանկությամբ ընտրել իրենց սեռը՝ տղամարդ կամ կին:

Այս նոր փոփոխություններով մարդիկ կկարողանան ընտրել M (տղամարդ), F (կին) կամ X (անորոշ, հերմաֆրոդիտ, անհայտ) տարեբերակներից որևէ մեկը:

Ավստրալիայի գլխավոր դատախազ Մարկ Դրեյֆուսի կարծիքով նոր հրահանգը մարդկանց համար ավելի հեշտ է դարձնում իրենց սեռը նշելու կամ փոխելու գործընթացը:

Եթե ավստրալիացին ցանկանա փոխել փաստաթղթերում նշված իր սեռի անվանումը, ապա նա կարող է կառավարություն ներկայացնել բժշկի կամ հոգեբանի տված հավաստագիր, որից հետո այդտեղ նշված սեռի անվանումը կգրանցվի պաշտոնական փաստաթղթերում:

 

Դուբլինում Ռիհաննայի կիսամերկ նկարները ծածկվել են հագուստով

Rihanna's photo in Dublin42011թ-ին հյուսիսային Իռալանդիայի բնակիչները շոկ էին ապրել, երբ Ռիհաննան ծովափին մերկացել էր իր տեսահոլովակներից մեկը նկարահանելու համար: Ինչպես երևում է մինչ այժմ իռլանդացիները չեն կարողացել մոռանալ այդ դեպքը:

Դուբլինում երգչուհու տուրը գովազդող կիսամերկ նկարների մերկություն ցուցադրող հատվածները փակվել են կտորով:

Գովազդային վահանակների վրա մարդիկ հագուստով փակել էին Ռիհաննայի կուրծքը:

Սա առաջին դեպքը չէ, որ Ռիհաննան բարկացնում է Իռլանդիայի և հյուսիսային Իսլանդիայի բնակչությանը:

2011թ-ի սեպտեմբերին իր տեսահոլովակը նակարահանելու նպատակով բիկինիով շրջող Ռիհաննային նկատել էր 61-ամյա մի ֆերմեր, որը պահանջել էր դադարեցնել նկարահանումները: Ավելի ուշ ֆերմերը երգչուհու տեսքը որակել էր որպես «անպարկեշտ»:

 

Ատամնաբույժը ճամփորդում է ամբողջ աշխարհով կենդանիների ատամներ բուժելու համար

Steenkamp operating on a bearԱտամնաբույժ լինելը այնքան էլ հեշտ գործ չէ՝ հատկապես երբ գործ ունես անզուսպ հիվանդների հետ: Գործը ավելի է բարդանում, երբ այցելուն վեց տոնա կշիռ ունեցող, փիղ է կամ ատամի ցավից տառապող առույծ:

Ինչևէ սա բժիշկ Գերհարդ Սթինկամփի ամենօրյա աշխատանքն է: Հարավաֆրիկացին աշխարհի լավագույն կենդանիների ատամնաբույ

ժն է, որը գործ է ունենում վայրի գիշատիչ կենդանիների հետ:

Սթինկամփը աշխատանքային այցով ճամփորդել է Չինաստանում, Եգիպտոսում, Արաբական միացյալ Էմիրություններով, Աֆրիկայի շուրջ՝ տարեկան իրականացնելով 500 բուժական միջամտություն:

Ատամնաբուժը հայտնում է, որ ինքը չափազանց երջանիկ է իր կարիերայում բազմապիսի կենդանիների բուժելու համար: Բժիշկը իր կարիերայի ընթացքում բուժել է փոքր չղջիկներից մինչև վեց տոնա կշռով փղի ատամներ՝ այդ թվում նաև առյուծների, վագրերի, ընձառյուծների, վագրակատուների:

Ըստ ատամնաբույժի գոմշացուլերի, գետաձիերի, ռնգեղջյուրների, փղերի նման մեծ կենդանիների հետ աշխատելը բարդ է, քանի որ նրանք ծանր են և հնարավոր չէ նրանց դիրքը փոխել՝ ուստի նրանց հետ աշխատելուց առաջ պետք է մանրամասն կերպով պատրաստվել:

Ատամնաբույժը իրականացնում է տարբեր ատամնաբուժական միջամտություններ՝ ներառյալ արմատների անցքերի բուժում, ատամների հեռացում, ատամների փայլեցում:

Նրա հիվանդներիը հիմնականում ունենում են խնդիրներ՝ կապված ջարդված ատամների, վարակների և թարախային պրոցեսների հետ:

 

Բալկանյան թուրքերը աջակցում են Էրդողանին

mitingՄակեդոնական Գոստիվար քաղաքում թուրքական մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Կոսովոյից, Բուլղարիայից և Ալբանիայից եկած թուրքեր ցույց են անցկացրել՝ ի պաշտպանությունը Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ ցույցի մասնակիցները հայտնել են իրենց մտահոգությունը Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Նրանք նշել են, որ «Գեզի» այգու համար պայքար սկսած ցուցարարները պետք է գիտակցեն վարչապետ Էրդողանի դեմ դուրս չգալու անհրաժեշտությունը: Ցույցի մասնակիցները իրենց աջակցությունն են հայտնել Էրդողանին:

Օբաման, Պուտինը և Օլանդը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարություն կընդունեն

1Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման “Մեծ ությակի” (G-8) գագաթնաժողովի ընթացքում նախատեսում են ստորագրել երեք փաստաթուղթ։
Բացի դրանից Բարակ Օբաման, Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կստորագրեն Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարություն: Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է “Կոնտակտ”-ը:

“100 տոկոսանոց վստահությամբ կարող եմ ասել, որ Օբաման, Պուտինը և Օլանդը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարություն կընդունեն”,-ասել է Ուշակովը։

Երթևեկության գների բարձրացման պատճառով բրազիլացիները ջարդում են ավտոբուսները

i (6)Բրազիլիայի խոշորագույն քաղաքներում` Սան Պաուլուում, Ռիո դե Ժանեյրոյում տեղաբնակները բողոքի ակցիա են կազմակերպել հասարակական տրանսպորտով երթևեկության գների բարձրացման դեմ, որոնք ավելացել են միջինը 20%-ով:
Ներկայում Սան-Պաուլուում ավտոբուսի տոմսն արժե 3,2, Ռիո դե Ժանեյրոյում` 2,95 ռեալ (2,14 ռեալը համարժեք է  1 դոլարին):

Ցուցարարները դուրս են եկել փողոց ու սկսել ջարդել ավտոբուսները, դրանով խցանում առաջացնելով մայրուղիների վրա: Նրանց ցրելու նպատակով ոստիկանները ռետինե մահակներ ու արցունքաբեր գազ են կիրառել:

Վերջին տվյալներով, ոստիկանները ձերբակալել են 60 ցուցարարի: Ընդհանուր թվով 85 ավտոբուս է վնասվել, իսկ Ռիո դե ժանեյրոյում կոտրել են նաև ցուցափեղկեր ու լուսամուտներ:
Սան Պուլուի  քաղաքապետը հայտնել է, որ վանդալիզմին մասնակցել են  “քիչ թվով, սակայն ագրեսիվ տրամադրությամբ խմբավորումներ”: Իսկ Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետը վստահ է, որ բողոքը քաղաքականացված բնույթ է կրում: Ընդ որում, 2 քաղաքներում էլ չեն պատրաստվում երթևեկության տոմսերի գներն իջեցնել:

Մեքսիկայում բեռնատարը մխրճվել է ցույց կազմակերպած ուսուցիչների խմբի մեջ՝ կա 7 զոհ

truckԱրևմտյան Մեքսիկայի իշխանությունների տեղեկություններով՝ ձյութ տեղափոխող բեռնատարը մխրճվել է մայրուղու խցիկ անցումի մեջ, որը ժամանակավորապես զբաղեցրել էին բողոքի ցույց կազմակերպած ուսուցիչները: Դեպքի ընթացքում մահացել է յոթ, վիրավորվել14 մարդ:

Զոհվածների և վիրավորների մեծ մասը արևմտյան Միչոական նահանգում ցույց կազմակերպած ուսուցիչներ են եղել:

Ուսուցիչները բողոքում էին նոր կրթական ռեֆորմների դեմ, որոնցով նվազեցվում է արհմիության դերակատարությունը աշխատանքի ընդունման որոշումներ կայացնելու հարցում և սահմանվում է ուսուցիչների գնահատման համակարգ:

Մեքսիկացի ցուցարարները հաճախ են զբաղեցնում մայրուղիների խցիկ անցումները և վարորդներից գումար են պահանջում անցումով անցնելու թույլտվություն տալու համար:

 

Տղան իր ընկերուհուն ամուսնական առաջարկություն անելու համար հարսանեկան զգեստ է հագել

Liu and his girlfriendՏղամարդկանց մեծ մասը անհանգստանում է իրենց կյանքի կարևորագույն առաջարկությունը անելիս:

Սակայն կան նաև մարդիկ, ովքեր միանգամայն վստահ են, որ իրենց հարցին դրական պատասխան են ստանալու: Այդպիսի մի տղամարդ, ցանկանալով ցույց տալ իր մտադրությունների լրջությունը, հարսանյաց զգեստ էր հագել իր ընկերուհուն ամուսնության առաջարկություն անելիս:

23-ամյա չինացի Լյուն մտածել է, որ իր ընկերուհին իրեն լուրջ չի ընդունի, եթե ինքը համալսարանում առաջարկություն անի:

Այսպիսով՝ նա հարսանեկան զգեստ է հագել և ֆլորիստներ հրավիրել ծաղիկներից սրտաձև «Ես քեզ սիրում եմ հարսնացու» արտահայտությունը գրելու համար:

Լյուն հայտնել է, որ ինքը ընտրել է առաջարկություն անելու այս ձևը՝ ցանկանալով աղջկան ցույց տալ, որ ինքը ցանկանում է մի օր նրան այդ զգեստով տեսնել:

Նրա ջանքերը արդարացվել են և աղջիկը անմիջապես ընդունել է նրա առաջարկությունը:

Չինաստանում նաշանդրեքը և հարսանիքը ամբողջովին ավանդական արարողակարգեր են: Չինական հարսանքիը սովորաբար ունենում է երեք մաս՝ իրավական մաս, արարողություն և խնջույք:

Չինական ավանդույթները չպահպանած հարսանիքները չինացիների մեծ մասի կողմից դիտարկվում են որպես ոչ իսկական:

 

Ոստիկանությունը ձերբակալել է համացանցում այլմոլորակայինի հետ իր լուսանկարը տարածած չինացի ֆերմերին

Li posing with alienՉինացի ֆերմերը ձերբակալվել է իր էլեկտրահարած այլմոլորակայինի հետ լուսանկարը ինտերնետում տարածելու համար:

Ամբողջ Չինաստանի սոցիալական ցանցերում կաուչուկից պատրաստված այլմոլորակայինի լուսանկարը կասկածանքի հզոր ալիք էր բարձրացրել:

Լին նշել էր, որ ինքը Բինժոու Շանդուն նահանգում գիշերը թռչող ափսե է տեսել:

Սակայն ձերբակալվելուց և բանտում հինգ օր անցկացնելուց հետո նա ստիպված ընդունել էր, որ այդ ամենը ինքն է կազմակերպել:

Այնուամենայնիվ՝ նա չի ընդունել, որ կուչուկե տիկնիկը իսկական չէ՝ փոխարենը ավելացրել էր, որ ինքը մարմինը գնել է մի գյուղացուց և պահել սառնարանի մեջ:

Սակայն երբ ոստիկանությունը ուսումնասիրել էր նրա համակարգչի ինֆորմացին, Լին ստիպված է եղել ընդունել իր մեղքը: Ոստիկանությունը նոր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այդ նկարում պատկերված մարմինը կաուչուկից է:

57 ուղևորով լաստանավը Ֆիլիպինների ափերի մոտ խորտակվել է

i (5)Լաստանավը խորտակվել է Բուրիաս կղզու մոտ:

37 մարդ անհետ կորած է համարվում: Պատահարի վայր են մեկնել փրկարարները: Նրանց հաջողվել է 20  կենդանի մարդու փրկել: Մնացածի որոնումները շարունակվում են: Ողբերգության պատճառը փորձում են պարզել:

Արգենտինայի նախկին նախագահը զենքի առևտրի համար 7 տարվա ազատազրկման է դատապարտվել

iԱրգենտինայի դատարանը երկրի նախկին նախագահ Կառլոս Մենեմին Էկվադոր, Խորվաթիա անօրինական զենք մատակարարելու համար դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

Դատավճիռը հնչեցնելու պահին 82-ամյա քաղաքական գործիչը բժիշկների խորհրդով բացակայում էր դատարանի դահլիճից:

Դիտորդները համոզված են, որ առաջիկա տարիներին բանտը նրան չի սպառնում, քանի որ մեղադրական դատավճիռը դեռևս պետք է հաստատի Գերագույն դատարանը, իսկ սենատը`  հանի անձեռնմխելիությունը:

Մենեմն Արգենտինան կառավարել է 1989-1999 թթ: 1991-1995-ին նա անօրինական զենք է վաճառել այն ժամանակ ռազմական գործողությունների մեջ գտնվող Խորվաթիային ու Էկվադորին, իսկ իրականում պաշտոնապես զենքը նախատեսված էր Վենեսուելայի ու Պանամայի համար:

Ճապոնիան սիրիացի փախստականներին 10 մլն դոլար կհատկացնի

iՃապոնիայի վարչապետ Սինձո Աբեն սիրիացի փախստականների կարիքների համար 10 մլն դոլար հատկացնելու որոշում է կայացրել: Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են նաև Հորդանանին ցածր տոկոսով 100 մլն վարկ տրամադրել, քանի որ այդ երկիրը իր տարածքում  տեղ է տվել զգալի թվով սիրիացի փախստականների:

Վարչապետը օգնություն հատկացնելու վերաբերյալ համապատասխան  հայտարարություն կանի Հյուսիսային Իռլանդիայում հաջորդ շաբաթ կայանալիք “մեծ ութնյակի” գագաթնաժողովում: ԱՄՆ իշխանությունները նույնպես դիտարկում են սիրիացի ապստամբներին օգնությունն ավելացնելու հնարավորությունները:

Բարաք Օբամայի ադմինիստրացիան մտահոգված է Ասադի վարչակարգի արագ առաջխաղացմամբ ու հնարավոր է, որ զենք ու ռազմական ավիացիա ուղարկի Սիրիա` երկրի անթռիչք գոտին ապահովելու նպատակով: