Լևոն Արոնյանը կխաղա Բիլբաոյում

Լևոն Արոնյան202t_levon_aronian_gmԼևոն Արոնյանն ուժերը կչափի  հոկտեմբերի 7-14-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայանալիք շախմատի «Մեծ սաղավարտի»  խաղարկության եզրափակչին:

Աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու Մագնուս Կառլսենը նախապատրաստվում են շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտին, որի գլխավոր մրցավարը երևանցի Աշոտ Վարդապետյանն է: Նրանք  հրաժարվել են «Մեծ սաղավարտի» մրցաշարին մասնակցելուց: Այդ պատճառով որոշվել է 4 շախմատիստների մասնակցությամբ 2 շրջանով մրցաշար անցկացնել:

Արոնյանը Բիլբաոյում կմրցի ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի և անգլիացի Մայքլ Ադամսի հետ:

Անի Ամիրաղյանը պարտվեց առաջին խաղում

անի2239_anim7Վրաստանի Թելավի քաղաքի կորտերում մեկնարկած թենիսի միջազգային մրցաշարում, որի պարգևատրման հիմնադրամը  50 հազար դոլար է, Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանն առաջին խաղում անհաջողության մատնվեց: Նա զիջեց ռումինուհի Անդրեա Կրիստինա Միտուին` 1:6, 2:6:

 

Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը կպայքարի օլիմպիական ուղեգրի համար

սհSlavik+Hayrapetyan+2012+ISU+World+Figure+Skating+gbIzWrNzE14lԳերմանիայի Օբերստդորֆ քաղաքի մարզապալատում այսօր պայքարը կսկսեն մենասահորդները: Նրանք կվիճարկեն 2014-ին Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրեր: Պայքարի ոլորտ կներգրավվի նաև Սլավիկ Հայրապետյանը:

Նա կկատարի «կարճ» ծրագիրը, իսկ շաբաթ օրը հանդես կգա կամավոր ծրագրով:

Սլավիկի մարզիչն է հայրը` Սամվել Հայրապետյանը:

 

Էլինա Դանիելյանի առաջին հաղթանակը Տաշքենդում

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող շախմատիստուհիների «Գրան պրի» մրցաշարի 6-րդ տուրում Էլինա Դանիելյանը խաղաղ դաշն կնքեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Նաֆիսա Մումինովայի հետ:

Մեր մարզուհին վաստակած 1,5 միավորով 12 մասնակիցների պայքարում նախավերջին` 11-րդ տեղում է:

4,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Հնդկաստանի ներկայացուցիչներ Համփի Կոներուն, Հարիկա Դրոնավալին և ուկրաինուհի Եկատերինա Լահնոն:

Ահա թե ինչպես ավարտվեցին 6-րդ տուրի մյուս պարտիաները.

– See more at: https://archive2.ankakh.com/sport-32/#sthash.G4nVYVjM.dpuf

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող շախմատիստուհիների «Գրան պրի» մրցաշարի 6-րդ տուրում Էլինա Դանիելյանը խաղաղ դաշն կնքեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Նաֆիսա Մումինովայի հետ:

Մեր մարզուհին վաստակած 1,5 միավորով 12 մասնակիցների պայքարում նախավերջին` 11-րդ տեղում է:

4,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Հնդկաստանի ներկայացուցիչներ Համփի Կոներուն, Հարիկա Դրոնավալին և ուկրաինուհի Եկատերինա Լահնոն:

Ահա թե ինչպես ավարտվեցին 6-րդ տուրի մյուս պարտիաները.

– See more at: https://archive2.ankakh.com/sport-32/#sthash.G4nVYVjM.dpuf

էimagesՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող շախմատիստուհիների «Գրան պրի» մրցաշարի 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը հաղթեց չինացի Ժաո Քսյուին: Դա մեր մարզուհու առաջին հաղթանակն է այս մրցաշարում:

2,5 միավորով Դանիելյանը Ուզբեկստանի ներկայացուցիչ Նաֆիսա Մումինովայի հետ միասին բաժանում է 10-11-րդ տեղերը:

Վաստակած 5,5-ական միավորով աղյուսակը գլխավորում է Հնդկաստանի ներկայացուցիչ Համփի Կոներուն: Հարիկա Դրոնավալին (Հնդկաստան) և ուկրաինուհի Եկատերինա Լահնոն ունեն 5-ական միավոր:

Ահա թե ինչպես ավարտվեցին 7-րդ տուրի մյուս պարտիաները.

Ստեֆանովա – Կոստենյուկ`  1/2:1/2

Դրոնավալի – Լահնո`  1/2:1/2

Մումինովա – Կոներու`  0:1
Խոտենաշվիլի – Յու Վենյու`  0:1
Նախբաևա – Գիրյա`  0:1

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը վերջնականորեն կորցրեց մրցանակակիր դառնալու բոլոր հույսերը

chess-5Թուրքիայում անցկացվող մինչև 20 տարեկան շախմատիստների և շախմատիստուհիների աշխարհի առաջնությունում կայացան 12-րդ տուրի հանդիպումները: Մերոնցից հաղթեց միայն բարձր տեղի չհավակնող  Վահե Բաղդասարյանը: Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, զիջելով մրցակցին, վերջնականորեն կորցրեց մրցանակակիր դառնալու բոլոր հույսերը:

Տեխնիկական արդյունքներ

Սամվել Տեր-Սահակյան – Յանգ Յու` 0:1
Պեդրո Նեվես – Վահե Բաղդասարյան` 0:1
Սարասադատ Խադեմալշարիե  – Մարիա Գևորգյան` 1:0

Հայ շախմատիստները Եվրոպայի պատանեկան առաջնությունում. Կայծակնային

25441 chess

 

 

 

 

1

2

3

4

5

6

7

8

9

Pts. 

Rk.

Group

Martirosyan Haik M.

½

1

1

½

1

1

1

1

½

7.5

1

OpenU14
Yayloyan Konstantin

1

0

1

0

1

1

0

1

0

5

21

OpenU14
Davtyan Artur

0

1

0

0

1

1

½

0

0

3.5

40

OpenU14
Grigoryan Karen H.

½

0

1

1

0

1

1

1

1

6.5

4

OpenU18
Gabuzyan Hovhannes

1

0

1

1

1

1

0

1

1

7

3

OpenU18
Petrosyan Manuel

1

1

1

1

0

½

0

½

1

6

7

OpenU18
Mikaelyan Arman

1

0

1

0

0

1

1

1

½

5.5

14

OpenU18
Hovhannisyan Karen

0

0

1

1

1

0

1

1

1

6

9

OpenU18
Hovhannisyan Mane

1

0

1

1

1

0

1

0

1

6

4

GirlsU10
Smbatyan Qristine

1

0

0

0

1

0

1

0

1

4

18

GirlsU14
Ghukasyan Siranush

1

1

0

1

0

1

1

0

0

5

10

GirlsU18
Mirzabekyan Svetlana

0

1

½

0

½

1

1

0

½

4.5

16

GirlsU18

 

Յուրա Մովսիսյանը գրավեց իր նախկին թիմի դարպասը

Յու մ-1 221328641380121466Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալելիս 3:2 հաշվով հաղթեց «Կրասնոդարին»։ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը 27-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։ Նա գրավեց իր նախկին թիմի դարպասը, սակայն հաջողությունը բուռն չնշեց:

«Կրասնոդարի» մարզազգեստը կրող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին փոխարինման դուրս եկավ հանդիպման 78-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի  մեկ այլ ներկայացուցիչ, կիսապաշտպան Արազ Օզբիլիսը «Սպարտակի» պահեստայինների նստարանին էր։

Այս հաղթանակից հետո «Սպարտակը» վաստակեց 23 միավոր և շարունակում է  մնալ աղյուսակի վերին հորիզոնականում:

Տեխնիկական արդյունքներ

«Սպարտակ» – «Կրասնոդար»՝ 3։2

Խոսե Մանուել Խուրադո, 5, 30, Յուրա Մովսիսյան, 27 – Մաուրիսիո Պերեյրա, 16, Իսայել, 6

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանի մրցանակակիր դառնալու հնարավորություններն նվազեցին

25441 chessԹուրքիայում շարունակվող մինչև 20 տարեկան շախմատիստների և շախմատիստուհիների աշխարհի առաջնության 11-րդ տուրում գրոսմայստեր Սամվել Սահակյանը մրցեց առաջտարներից Ալեքսանդր Իպատովի հետ: Պարտիան խաղաղ ելք ունեցավ: Մեր շախմատիստին անհրաժեշտ էր հաղթել: Մրցանակակիր դառնալու նրա հնարավորություններն նվազեցին: Մնացել է երկու տուր:

Տեր-Սահակյանն ունի 8 միավոր և զբեղեցնում է 7-րդ հորիզոնականը: Վահե Բաղդասարյանը 5 միավորով 68-րդն է:

Առաջին երեք տեղերում են` չինացի Յանգ Յուն (9,5), Թուրքիայի դրոշի ներքո հանդես եկող Իպատովը (9), Պերուի ներկայացուցիչ Յորգ Քորին (8,5):

Շախմատիստուհիների մրցաշարում Մարիա Գևորգյանը 7 միավորով 14-րդ տեղում է: Առաջատարներն են` ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաշկինան (8,5), ռումինուհի Իրինա Բուլմագան (8), ղազախստանցի Ժանսայա Աբդումալիկը (8):

Տեխնիկական արդյունքներ.11-րդ տուր

Ալեքսանդր Իպատով – Սամվել Տեր-Սահակյան` 1/2:1/2

ՎիկտորԿառնեյրո – Վահե Բաղդասարյան `1/2:1/2

Մարիա Գևորգյան – Աննա Ստյաժկինա` 1:0

Էլինա Դանիելյանը նախավերջին տեղում է

էimagesՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող շախմատիստուհիների «Գրան պրի» մրցաշարի 6-րդ տուրում Էլինա Դանիելյանը խաղաղ դաշն կնքեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Նաֆիսա Մումինովայի հետ:

Մեր մարզուհին վաստակած 1,5 միավորով 12 մասնակիցների պայքարում նախավերջին` 11-րդ տեղում է:

4,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Հնդկաստանի ներկայացուցիչներ Համփի Կոներուն, Հարիկա Դրոնավալին և ուկրաինուհի Եկատերինա Լահնոն:

Ահա թե ինչպես ավարտվեցին 6-րդ տուրի մյուս պարտիաները.

Կոստենյուկ – Նախբաևա` 1:0
Գիրյա – Խոտենաշվիլի` 0:1
Յու Վենյու – Ժաո Քսյու` 1:0
Կոներու – Դրոնավալի` 1/2:1/2

Լահնո – Ստեֆանովա` 1:0

Ռոբերտ Լևանդովսկին հաստատել է, որ հեռանում է «Բորուսիայից»

ՀՄ28193Դորտմունդի «Բորուսիա» ակումբում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղընկերը` Լեհաստանի հավաքականի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին, հաստատել է շրջող այն լուրերը, որ առաջիկայում տեղափոխվելու է Մյունխենի «Բավարիա»: «Այդպես է, կարծում եմ հունվարին կկարողանամ տեղափոխվել  «Բավարիա»: Այդ ժամանակ էլ պայմանագիր կկնքեմ այդ ակումբի ղեկավարության հետ»,- ասել է Լևանդովսկին:

Մեդալներ` Տալլինում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

03.03.12-2538ծանրամարտԷստոնիայի մայրաքաղաք Տալլինում պայքարն են սկսել մինչև 20 և մինչև 23 տարեկան ծանրորդների և ծանրորդուհիների Եվրոպայի առաջնության մասնակիցները:

Մինչև 20 տարեկանների պայքարում 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը երկամարտի 241(104+137) կգ արդյունքով ճանաչվեց երրորդը։

Պոկում վարժությունում Մարգարյանը ցույց  տվեց հինգերորդ, հրում վարժությունում՝ երկրորդ արդյունքը։

Մինչև 20 տարեկանների մրցաշարում հայտավորված Իզաբելա Յայլիյանը  (58 կգ) երկամարտի 182 (82+100) կգ արդյունքով  նույնպես դարձավ բրոնզե մրցանակակիր:

Պոկում վարժությունում նա արժանացավ բրոնզե մեդալի: Հրում վարժությունում Իզաբելան 4-րդն էր:

 

Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ

ՀՄ221286851373746587Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան,  ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում լրացուցիչ խաղաժամանակում 2:0 հաշվով առավելության հասավ Գերմանիայի առաջնության երկրորդ խմբում հանդես եկող «Մյունխեն 1860» թիմի նկատմամբ: Մյունխենում անցկացված հանդիպման հիմնական ժամանակում կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0:

Խաղընկերոջը փոխարինած գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը 105-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոց տուգանային հարվածը:  2 րոպե անց գոլի հեղինակ դարձավ Մխիթարյանը:

«Բորուսիան» դուրս եկավ երրորդ շրջան:

Տեխնիկական արդյունքներ

«Մյունխեն 1860» – «Բորուսիա »Դորտմունդ՝ 0:2

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 105 (11 մ), Հենրիխ Մխիթարյան, 107

 

«Շիրակը»` Հայաստանի քառակի սուպերգավաթակիր

ֆուտimagesԵրևանի  «Հանրապետական» մարզադաշտում քիչ առաջ ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթի խաղարկության հանդիպումը: Պատվավաոր ավարը վիճարկեցին Երևանի «Փյունիկը» և Գյումրիի «Շիրակը»: Վերջինս չորրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթակիր: Հայաստանի գործող չեմպիոնը 2:0 հաշվով առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ:

«Շիրակը» նախկինում այդպիսի հաջողության էր հասել  1996-ին, 1999-ին, 2002-ին:

Տեխնիկական արդյունքներ

«Շիրակ» – «Փյունիկ»՝ 2:0

Սերժ Դեբլե, 28, Դիդյե Բորիս Կադիո, 86

Հայաստանի Պաուերլիֆթինգի ֆեդերացիան հաջող է հանդես եկել

1239958_10202384142988873_1770125650_nՀայաստանի Պաուերլիֆթինգի ֆեդերացիան հաջող հանդես է եկել սեպտեմբերի 23-29 Հունգարիայի Էգեր քաղաքում անցկացվող ,,ՈՒԺային եռամարտի աշխարհի առաջնությունում,, : 75 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Ասատուրվը ցուցաբերելով 167,5 կգ արդյունք, գրավել է առաջին տեղը: 67,5 կգ քաշային կարգում հանդես եկող Սևակ Մանուկյանը ցուցաբերելով 157,5 կգ արդյունք, նույնպես գրավել է առաջին տեղը :

Անի Ամիրաղյանը կմրցի ռումինացի թենիսիստուհու հետ

անիAni-AmiraghyanՀայաստանի լավագույն թենիսիտուհի Անի Ամիրաղյանն այս օրերին Վրաստանի Թելավի քաղաքում է: Նա մասնակցելու է միջազգային մրցաշարի, որի պարգևատրման հիմնադրամը 50 հազար դոլար է:

Մեր մարզուհու առաջին մրցակիցը մրցաշարի առաջին համար, ռումինուհի Անդրեա Կրիստինա Միտուն է:

Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների ընտրանին ուսումնամարզական հավաք կանցկացնի

ffa5Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը շարունակում է նախապատրաստվել հոկտեմբերի 23-30-ը Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2013/2014 առաջնության որակավորման փուլի 7-րդ խմբի մրցաշարին: Մեր երկրի հավաքականը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքի շրջանակներում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կանցկացնի նաև ընկերական հանդիպումներ Վրաստանի իրենց հասակակիցների հետ: Հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 28-ին և 30-ին՝ ժամը 14:00-ին, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Սուրեն Ալոյան, «Բանանց»
Մայիս Դոլմազյան, «Փյունիկ»
Վարդան Վարդանյան, «Փյունիկ»

Պաշտպաններ

Հակոբ Հակոբյան, «Բանանց»
Արմեն Միքաելյան, «Փյունիկ»
Դավիթ Տերտերյան, «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»
Արթուր Օբուխով, «Մետալիստ» Խարկով, Ուկրաինա
Նարեկ Պետրոսյան, «Անդերլեխտ», Բելգիա
Գառնիկ Հովակիմյան, «Բանանց»
Արման Խաչատրյան, «Բանանց»
Սամվել Իգիթյան, «Բանանց»

Կիսապաշտպաններ

Վոլոդյա Բաբայան, «Բանանց»
Էմիլ Եղիազարյան, «Բանանց»
Հովհաննես Իլանգյոզյան, «Բանանց»
Հովաննես Փանոսյան, «Բանանց»
Վահագն Հայրապետյան, «Փյունիկ»
Սամվել Խաչիկյան, «Փյունիկ»
Հովհաննես Պողոսյան, «Փյունիկ»
Հայկ Գալստյան, «Միկա»
Դավիթ Մարտիրոսյան, «Զենիթ», Ռուսաստան
Միխաիլ Մարտիրոսյան, ԲԿՄԱ, Ռուսաստան

Հարձակվողներ

Ռաֆայել Դարբինյան, «Բանանց»
Ռոբերտ Մինասյան, «Փյունիկ»
Տիգրան Ղազարյան, «Բանանց»

Սամվել Տեր-Սահակյանը մրցանակակիր դառնալու հնարավորություններ է պահպանում

25441 chessԹուրքիայում ընթացող մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնության 10-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց և իր միավորների պաշարը հասցրեց 7,5-ի: Նա մրցանակակիր դառնելու հնարավորություններ է պահպանում, քանի որ կես միավորով է ետ առաջատարներից`չինացի Յու Յանգից և Ալեքսանդր Իպատովից (Թուրքիա):

Հերթական տուրում ահա թե ինչպես խաղացին մեր երկրի ներկայացուցիչները.

Սամվել Տեր-Սահակյան – Ժան Կրժիշտոֆ Դուդա` 1:0
Վահե Բաղդասարյան – Գաբրիել Գայվիլեր` 0:1
Մարիա Գևորգյան – Վո Թի Քիմ Պանգ` 1:0

Գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան` երկրորդ մրցանակակիր

եդndexԳրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան (Ուկրաինա) Դնեպրոպետրովսկում շրջանաձև մրցակարգով անցկացված շախմատի մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և նվաճեց երկրորդ մրցանակը:

7 միավորով մրցաշարի հաղթող դարձավ միջազգային վարպետ Մարիա Ֆոմինիխը (Ռուսաստան):

Դենիս Թումասյանը` խորհրդանշական հավաքականում

դթnghieshn978978Ֆուտբոլի Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության հերթական` 9-րդ տուրից հետո կազմվել է  այդ երկրի խորհրդանշական հավաքականը: Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները Եկատերինբուրգի «Ուրալի» ավագ Դենիս Թումասյանին ընդգրկել են այդ թիմում:

Խոսակցությունները շատ են, որ Ռուսաստանի քաղաքացի հայ ֆուտբոլիստի ծառայություններից օգտվի Ռուսաստանի  հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն:

Ցավալի է, որովհետև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն ընդհանուր հայտարարի չկարողացավ գալ այդ պաշտպանի հետ, որպեսզի նա կրի մեր երկրի ընտրանու մարզաշապիկը:

Ճշմարտությունն այն է, որ նրա հասցեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն անցանկալի արտահայտություններ էր արել, որից հետո մեր թիմում  նրա խաղալու հարցը սոսկ տեսական է դարձել:

Արազ Օզբիլիսն առաջին գնդակը խփեց մրցակցի դարպասը` խաղալով «Սպարտակի» կազմում

աօ27142Ֆուտբոլի Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության  9-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը»  ջախջախեց  առաջատար ԲԿՄԱ-ին` 3:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը «Սպարտակի» մեկնարկային կազմում էին: Օզբիլիսը 40-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը: Նա առաջին անգամ աչքի ընկավ իր նոր թիմի կազմում:

«Սպարտակը» վաստակեց 3 միավոր 20 միավորով հավասարվեց  աղյուսակը գլխավորող ԲԿՄԱ-ին: 20 միավոր է վաստակել նաև «Զենիթը»:

Ահա թե ինչ է ասել խաղից հետո Մովսիսյանն իր հայրենակցի մասին. «Շատ ուրախ եմ, որ ռուսական առաջնությունում նա խփեց իր առաջին գոլը «Սպարտակի» կազմում: Գոլը շատ գեղեցիկ ստացվեց: Իհարկե ես ջերմ շնորհավորեցի նրան: Թե ինչ ասեցի նրան` անկեղծորեն արդեն չեմ հիշում»:

Տեխնիկական արդյունքներ

«Սպարտակ» – ԲԿՄԱ՝ 3:0

Արաս Օզբիլիս, 40, Դմիտրի Կոմբարով, 52, Սերգեյ Պարշավլյուկ, 59