«Դինամիկ Բուրգ» խաղաձևի Հայաստանի առաջնության հաղթող ճանաչվեց Ավետիս Ավետիսյանը

Avetis_AvetisyanԵրեկ, սեպտեմբերի 11-ին, Հայաստանի բիլիարդային սպորտի ֆեդերացիայի կենտրոնակայան «Էֆֆե» բիլիարդ ակումբում ավարտվեց «Դինամիկ Բուրգ» խաղաձևի Հայաստանի 2013թ.-ի առաջնությունը:

Եզրափակչում հանդիպեցին Հայաստանի «Ազատ Բուրգ» խաղաձևի այս տարվա հաղթող Ավետիս Ավետիսյանը և Կորյուն Հովհաննիսյանը: Համառ և հետաքրքիր պայքարում հաղթանակ տոնեց Ավետիս Ավետիսյանը:

Այս հաղթանակի շնորհիվ Ավետիս Ավետիսյանը իրավունք նվաճեց Հայաստանը ներկայացնելու սեպտեմբերի 17-22 ՌԴ Յակուտսկ քաղաքում կայանալիք «Ազատ Բուրգ» խաղաձևի բիլիարդի աշխարհի առաջնությանը: Աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն նաև Խաչատուր Ավետիսյանը և «Լոնգոնի» գավաթակիր Արմեն Գաբրիելյանը: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում են ՀԲՍՖ նախագահ Իգոր Խաչատուրովը և փոխնախագահ Սամվել Չախալյանը:

Պատվիրակության ղեկավարները նաև կմասնակցեն առաջնությանը զուգահեռ անցկացվող «Բուրգի Միջազգային Կոնֆեդերացիայի» տարեկան կոնգրեսին:

Նշենք, որ «Դինամիկ բուրգ» խաղաձևի առաջնությունը 2013թ.-ին Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիայի կողմից կազմակերպված չորրորդ խոշոր ստուգատեսն էր: Մինչ այդ ընթացել էին «Մոսկովյան բուրգ» և «Ազատ Բուրգ» խաղաձևերի Հայաստանի բաց առաջնությունները, նաև անց էր կացվել Հայաստանի Թիմային Գավաթ խոշոր մրցաշարը:

ՀԲՍՖ աշխատակազմ

Հայաստանի նարդիստների հաջող մրցելույթները Վրաստանում

29256Վրաստանի Չակվի քաղաքում կայացած նարդու միջազգային մրցաշարում հաջող մրցելույթներ են ունեցել Հայաստանի ներկայացուցիչները: Կարողություններն էին փորձում 13 երկրների 100-ից ավելի խաղացողներ:

Զույգերով մրցաշարում Գոռ Նիկողոսյանը և Արթուր Մուրադյանը զբաղեցրել են 3-րդ տեղը։ Հիմնական մրցաշարում 3-րդ տեղն է գրավել Վազգեն Մաթևոսյանը, իսկ Աբրահամ Արշակյանը հավասարը չի ունեցել «Լա Շանս» մրցաշարում:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է 12 քայլով

ffa5Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի հավաքականն առաջընթաց է ունեցել 12 քայլով և զբաղեցնում է 54-րդ տեղը:

Աղյուսակը գլխավորում է Իսպանիայի ընտրանին, իսկ բրազիլացվիներն 8-րդ տեղում են:

1. Իսպանիա – 1514 միավոր

2. Արգենտինա – 1263

3. Գերմանիա – 1261

4. Իտալիա – 1199

5. Կոլումբիա – 1180

6.Բելգիա – 1159

7. Ուրուգվայ – 1126

8. Բրազիլիա – 1067

9. Հոլանդիա – 1058

10. Խորվաթիա–1051
15. Ռուսաստան – 968

23. Դանիա – 825

26.Ուկրաինա-799

33. Չեխիա – 738

54. ՀԱՅԱՍՏԱՆ – 592

57.Ուզբեկստան – 579

64. Բուլղարիա – 549

80.Բելառուս – 458

88. Էստոնիա- 405

97. Վրաստան – 364

107. Ադրբեջան – 315

112.Լիտվա – 299

115.Լատվիա – 288

117.Տաջիկստան 281

125.Թուրքմենստան-254

129.Մոլդովա- 237

132.Ղազախստան -127

142. Մալթա – 199

144 Ղրղզստան – 186

Արման Փաշիկյանը շարունակեց հաղթարշավը

chess3Մարտունիում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում  Արման Փաշիկյանը շարունակեց հաղթարշավը: Նա տարավ 3-րդ անընդմեջ հաղթանակը և վաստակած 3 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Փաշիկյանի մրցակիցը Ռոբերտ Հովհաննիսյանն էր:  Իսկ ահա, մյուս առաջատարը` Կարեն Գրիգորյանն զիջեց Ավետիք Գրիգորյանին:

2,5 միավորով Փաշիկյանին հետապնդում է բելառուս գրոսմայստեր Սերգեյ Ժիգալկոն, որն առավելության հասավ մրցաշարում առայժմ անհաջող հանդես եկող Զավեն Անդրեասյանի նկատմամբ: Զավենը 3 հնարավորից կես միավոր է վաստակել:

Կարեն Գրիգորյանն ու Յուրի Կուզուբովն ունեն 2-ական միավոր: Վերջինս պարտության մատնեց Դարիուշ Սվիերչին:

Խաղաղ ելք ունեցավ Մարկուս Ռագերի և Իվան Պոպովի պարտիան:

Սենթ Լուիսում ավարտվեց շախմատի գերմրցաշարի առաջին շրջանը

Լևոն Արոնյան202t_levon_aronian_gmԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող շախմատի «Sinquefield Cup 2013» գերմրցաշարի 3-րդ տուրում  Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան ամերիկացի Գատա Կամսկու հետ:
Խաղաղ ելք ունեցավ նաև նորվեգացի Մագնուս Կարլսենի և ամերիացի Հիկարու Նակամուրյի հանդիպումը:
Այսպիսով, մրցաշարի առաջին շրջանն ավարտվեց:
Միանձնյա առաջատարը Նակամուրան է՝ 2,5 միավոր: Նրան հաջորդում են Կառլսենը՝ 2, Արոնյանը՝ 1,  Կամսկին՝ 0,5 միավոր:

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն Իսպանիայի առաջնությոևւնում վստահ է խաղում

գսGabriel-Sargsyan.hayyer.com_Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը «Մեջիք Էքստրեմադուրա» ակումբի կազմում վստահ է շարունակում հանդես գալ  Իսպանիայի թիմային առաջնությունում:
Նա 3-րդ և 4-րդ տուրերում ոչ-ոքի  խաղաց ֆրանսիացի Էթյեն Բաքրոյի և կանադացի Քևին Սպրագեթի հետ:
Հիշեցնենք, որ առաջին տուրում  Գաբրիելն առաջին խաղատախտակի վրա հաշտություն  էր կնքել կուբացի  Լազարո Բրուզոնի հետ, իսկ 2-րդ տուրում հաղթել էր կուբացի Պերես Դոմինգուեսին:
 Գաբրիելը 4 հնարավորից իր թիմին 2,5 միավոր է պարգևել և առաջատարն է:

Չեմպիոնուհին սկսեց պարտությամբ

chp_chess_gameԹայչժոուում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնուհու կոչման համար մրցամարտը: Աշխարհի չեմպիոնուհի Աննա Ուշենինան պարտությամբ սկսեց Հոու Հիֆանի հետ մրցավեճը:

Մրցակիցները կատարեցին 41 քայլ:

Տեղի կունենա ՌԴ «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ» հոկեյի ակումբների ցուցադրական ընկերական հանդիպումը

գմfd2a8fc52bed5a82080e5a676a2b6444Սեպտեմբերի 19-ին՝ ժամը  19:00-ին,  Երևանի Մարզահամերգային համալիրում տեղի կունենա  ՌԴ «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ»  հոկեյի ակումբների ցուցադրական ընկերական  հանդիպումը՝  ի պատիվ հոկեի հայազգի առաջին օլիմպիական չեմպիոն Գրիգոր Մկրտչյանի: Այս տարի լրացել է Կրասնոդարում ծնված հայազգի լեգենդար չեմպիոնի մահվան տասներորդ տարին:  Տափօղակով հոկեյի  մեծանուն վարպետն  օժտված է եղել դարպասապահի բնածին տաղանդով  և ԽՍՀՄ հավաքականի դարպասը մշտապես պահել է անառիկ:

Գ.Մկրտչյանի  մարզական ընկերները՝  «Հոկեյի լեգենդներ»  ակումբի անդամները,   գնահատելով հայ մարզիկի վաստակը՝ նրա տասներորդ խնկելի հիշատակին նվիրված միջոցառման նախաձեռնությամբ  դիմել են  Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

ԽՍՀՄ տասնյակ մեդալների և շքանշանների ասպետի  մեծարման պաշտոնական  միջոցառումների ծրագիրն իրականացնում են՝ ՀՀ-ից ՀՀ նախագահի աշխատակազմը,  կառավարությունը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու ՀԱՕԿ-ը,  ՌԴ-ից՝ ԱՊՀ սահմանապահ զորքերի Կոորդինացիոն ծառայությունը, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, ՌԴ ԴԱԾ Սահմանապահ վարչությունը` ՀՀ-ում, «ТЭН» ընկերության խումբը, «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ»  հոկեյի ակումբները:

Մասնակիցները Մոսկվայից Երևան կժամանեն  սեպտեմբերի 18 –ին , ժամը 13 անց  30 –ին :

Սեպտեմբերի 18-ին հանրահայտ մարզիկները  կբարձրանան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իսկ  սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ին, ՄՀՀ-ում  նախատեսված է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի, նախաձեռնության հեղինակ Ալ.Գվոզդևի և Ալ.Յակուշևի հանդիպումը՝ միջոցառմանը հավատարմագրված լրագրողների հետ, ինչից հետո  ՄՀՀ-ում կմեկնարկի «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ»  ակումբների մրցամարտը:

Սեպտեմբերի 19-ին լեգենդար թիմերը սահադաշտ դուրս կգան հետևյալ կազմով՝ « Հոկեյի լեգենդներ» ակումբից՝ օլիմպիական խաղերի , աշխարհի , Եվրոպայի բազմակի չեմպիոններ , ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ   դարպասապահ ` Վլադիմիր Միշկին , պաշտպաններ ` Վլադիմիր Լուտչենկո , Սերգեյ Բաբինով , Յուրի Լապկին , Ալեքսանդր  Գվոզդև , հարձակվողներ ` Իրեկ Գիմաև , Ալեքսանդր Գոլիկով , Վլադիմիր Գոլիկով , Վիկտոր Շալիմով , Իգոր Միշուկով , Ռոման Իլյին , Եվգենի Դավիդով , Անդրեյ Կովալենկո  և Ալեքսանդր Յակուշև :

 «Գրադ » մարզակումբից ՝   դարպասապահ ` Սերգեյ Բարզանով ,  պաշտպաններ ` Օլեգ Բուրլուցկի , Ռուսլան Գուտնով , Ալեքսանդր Ստեպանով , հարձակվողներ `  Սերգեյ Ժեբրովսկի , Նիկոլայ Կոպիտին , Ալեքսանդր Շաշկով , Ալեքսեյ Ուստինով , Օլեգ Կոզին , Ալեքսանդր Ժեվելյուկ և Վլադիմիր Սիմակով :

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի բաժին  

ՀԱՕԿ-ի նախագահը շնորհավորել է ՄՕԿ-ի նորընտիր նախագահին

images ՀԱՕԿՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ուշադրությամբ հետևում էր Բուենոս Այրեսում անցկացված   ՄՕԿ –ի  125 –րդ գագաթաժողովի աշխատանքներին : Վերջին օրը տեղի ունեցավ ՄՕԿ –ի նախագահի ընտրությունը : Ուրախ ենք ,որ Դուք ձայների բացահայտ  առավելությամբ հաղթեցիք և  դարձաք միջազգային օլիմպիական կոմիտեի 9 –րդ նախագահը :

Հավատում ենք  ,  որ  հաջողությամբ կղեկավարեք համաշխարհային սպորտի գլխավոր կառույցը , քանզի ունեք  սպորտային փառավոր անցյալ , մարզական և աշխատանքային  հարուստ փորձ  :

Շնորհավորում եմ Ձեզ ` հարգելի  նախագահ , մաղթում հաջողություններ `   նոր պաշտոնում և կյանքում :

ԳԱԳԻԿ  ԾԱՌՈՒԿՅԱՆ

ՀԱՕԿ  -ի  նախագահ

Գերմանացի Թոմաս Բախը` ՄՕԿ-ի նոր նախագահ

թբThomas_Bach_-_6546Բունոս Այրեսում անցկացված ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանի աշխատանքային վերջին օրը ` սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ՄՕԿ-ի նախագահի ընտրությունը : Իր լիազորությունները վայր դրեց այժմ արդեն նախկին նախագահ  բելգիացի Ժակ Ռոգեն:

 

Թեկնածուները վեցն էին` Սեր  Միանգը  / Սինգապուր / , Չինգ Կուո  Վունը / Թայվան / , Ռիչարդ Կերրիոնը / Պուերտո Ռիկո / , Դենիս Օսվալդը / Շվեյցարիա /  , Սերգեյ Բուբկան / Ուկրաինա  /  և  Թոմաս Բախը / Գերմանիա / :

Առաջին քվերակությունից հետո պայքարից դուրս մնաց   Չինգ Կուո  Վուն :

Երկրորդ փուլում  ձայների մեծ առավելությամբ / 49 /  հաղթեց  և ՄՕԿ –ի 9 –րդ նախագահ ընտրվեց  Թոմաս Բախը : Նրան հաջորդեցին  Ռիչարդ Կերրիոն / 29 / , Սեր  Միանգը / 6 / ,   Դենիս Օսվալդը  / 5 /    և Սերգեյ Բուբկան   / 4 / :

 

Բախին   վաղուց էին  Ժակ Ռոգեին  փոխարինող համարում : Գերմանացի 59-ամյա Բախը  ՄՕԿ –ի փոխնախագահ էր , Գերմանիայի օլիմպիական մարզական միության ղեկավարը ,  ունի մարզական փառավոր անցյալ , ղեկավարին անհրաժեշտ հարուստ  փորձ ` մարզաշխարհում և բիզնեսի ոլորտում :

Ընտրությունների ավարտից անմիջապես հետո , լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում Բախն ասել է , որ  թեև շատ է  ուզում տիրապետել զգացմունքներին , բայց սաստիկ հուզված է : Սպորտում մարզիկը րոպեների ընթացքում  է տեղեկանում մրցավարների տված գնահատականին : Այս ընտրությունում հարկադրված էի արդյունքին սպասել ավելի քան մեկ ժամ  :

ՄՕԿ-ի  126-րդ նստաշրջանը տեղի կունենա  2014 թ. փետրվարի 5-7 -ը `Սոչիում , որտեղ փետրվարի  7-ին կկատարվի  ձմեռային օլիմպիական խաղերի  բացման հանդիսավոր արարողությունը :

ՀԱՕԿ –ի լրատվության բաժին

 

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը` հայկական ֆուտբոլի մասին

16799Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ձախողումն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, մասնավորապես Երևանի «Հրազդան» մարզադաշտում կրած վերջին պարտությունը Դանիայի հավաքականից (0:1), անտարբեր չի թողել ոչ մեկին:

Եվ ահա, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը  Հայաստանի և Դանիայի հավաքականների հանդիպումից հետո ֆեյսբուքյան էջում իր մտորումներն է հայտնել.

«Մինչ օրս ձեռնպահ եմ մնացել մեր ֆուտբոլում տիրող իրավիճակի մասին տեսակետ արտահայտելուց, սակայն, երեկվա Հայաստան-Դանիա խաղից հետո, գտնում եմ, որ պետք է անպայման ասեմ իմ անձնական կարծիքը:

Նախ, ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել հավաքականի բոլոր անդամներին, խաղի ընթացքում ներդրած ուժերի և իրենց հնարավորությունների առավելագույն սահմաններում մինչև վերջ պայքարելու համար: Բազմիցս եմ նշել, որ սպորտում հաղթանակներն ու պարտությունները մշտապես զուգորդում են իրար, ուստի պետք է մեր մարզիկների կողքին լինել, սատարել, ոգևորել նրանց, ինչպես հաղթանակների, այնպես էլ պարտությունների ժամանակ, ավելին, նրանք մեր լավ վերաբերմունքի կարիքն հատկապես ունեն անհաջող խաղերից հետո: Ցավոք, իմ մոտ այնպիսի տպավություն է ստեղծվել, որ երեկվա խաղից հետո մեր ֆուտբոլիստերը մնացել են այդ պարտության հետ միայնակ, ինչը, կարծում եմ, անթույլատրելի է:

Միաժամանակ գտնում եմ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ մարզիչ Վարդան Մինասյանը, չնայած իմ կարծիքով, որպես ֆուտբոլիստ միջինին մոտ արդյունքներ է գրանցել, որպես մարզիչ լավ պոտենցիալ ունի և բավականին տաղանդավոր է: Եվ այդ լավ մարզավիճակը պահպանելու, միջազգային փորձը ուսումնասիրելու և կիրառելու, մարզական մասնագիտական վերելք ունենալու համար մարզիչներին նույնպես անհրաժեշտ է աշխատանքային փորձ ձեռք բերել արտերկրում: Վ. Մինասյանը որպես հավաքականի ավագ մարզիչ, կարծում եմ, հասել է իր առավելագույնին, այնպես որ, եթե նա իր աշխատանքային գործունեությունը չշարունակի հզոր ներքին առաջնություն ունեցող արտասահմանյան ֆուտբոլային ակումբներից մեկում, ապա նրա մոտ աշխատանքային «լճացումը» շարունակվելու է, ինչի արդյունքին հետագայում ևս ականատես ենք լինել: Հաճախ են նրան մեղադում մեր հավաքականի մեկ անգամ հաջող, իսկ հաջորդ անգամ անհաջող խաղ ցույց տալու համար, սակայն, դա ունի իր հասարակ բացատրությունը: Հայաստանի հավաքականը խաղային համապատասխան դիրքերում ունի ընդամենը մեկ լուրջ` միջազգային մակարդակի, ֆուտբոլիստ, բնականաբար մեկ խաղացողի բացակայությունը շատ մեծ և զգալի ազդեցություն կարող է ունենալ ողջ հավաքականի խաղի վրա: Սրա ապացույցին նունպես ականատես եղանք երեկ: Եթե Բերեզովսկու խաղին չմասնակցելը հնարավոր եղավ լրացնել Կասպարովով, ով ի դեպ մի քանի անգամ փրկեց մերոնց վերահաս գոլից, ապա Յուրա Մովսիսյանին փոխարինել ոչ ոքի չհաջողվեց: Այո’, երեկ խաղում էր Հենրիխ Մխիթարյանը, և խաղում էր իր ուժերի առավելագույն ներդրմամբ, սակայն, նա նույնպես չկարողացավ հաղթանակ ապահովել մերոնց համար, քանի որ ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ հնարավոր չէ միայնակ հաղթել:

Հայաստան-Դանիա երեկվա հանդիպումը ապացուցեց նաև, որ մեր ֆուտոլիստներն ունեն բավականին թույլ ֆիզիկական պատրաստվածություն: Փաստորեն, նրանք չէին կարողացել վերականգնել իրենց մարզավիճակը Պրահայում անցկացրած խաղից հետո: Եվ ունենալով մեկ հիմնական կազմ, առանց համապատասխան փոխարինողների, հնարավոր չեղավ լավ խաղ ապահովել իրար հաջորդող 2 լուրջ հանդիպումներում, առավել ևս ընդամենը քառօրյա ընդմիջումով: Չնայած, պետք է ասեմ, որ մեր հավաքականը ընտրել էր ճիշտ մարտավարություն, օգտագործելով արագ հակահարձակումները:

Հայկական ֆուտբոլում տիրող վիճակի ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ ֆուտբոլի մարզադպրոցների, ակումբների բացակայությունը, տարբեր տարիքային խմբերի հավաքականների հետ տարվող ոչ արդյունավետ աշխատանքները, շատ ֆուտբոլային ավանդույթներ ունեցող քաղաքներում (Վանաձոր, Դիլիջան, Արմավիր, Աբովյան) արդեն փակված և չգործող ֆուտբոլի մարզադպրոցները, ցավոք պետք է տար այս պատկերը: Ավելի, գտնում եմ, որ այսպես շարունակվելու դեպքում, մոտ ապագայում նույնպես հայկական ֆուտբոլում իրավիճակի փոփոխություն դժվար թե նկատվի: Այնպես որ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը, համապատասխան ստորաբաժանումներն ու պատասխանատուները պետք է վերոհիշյալ իրավիճակի շտկման ուղղությամբ ակտիվ միջոցառումներ իրականացնեն: Անհրաժեշտ է կազմակերպել և անցկացնել որակապես ավելի բարձր մակարդակ ունեցող ներհանրապետական խաղեր, որոնց միջոցով իսկապես կբարձրանա մեր ֆուտբոլիստների մասնագիտական որակավորումը և նրանց լուրջ փորձի ձեռքբերման հնարավորություն կտա: Ցավոք, մեր մոտ բացարձակ հակառակ պատկերն է: Եվ երեկ ունեցանք այն` ինչ ունեցանք:

Մյուս, ոչ պակաս կարևոր հարցը, կազմակերպչական բնույթի է, որն իր ազդեցությունն ունեցավ խաղի արդյունքի վրա, կարծում եմ, երկամյա ցիկլում ամենակարևոր հանդիպումներից մեկը «Հրազդան» մարզադաշտում անցկացնելու որոշումն էր: Բնականաբար, միշտ էլ կիսադատարկ խաղադաշտը վատ հոգեբանական ազդեցություն է թողնում մարզիկների վրա: Եվ այս դեպքում, մերոնց չօգնեց նաև տանը խաղալու հանգամանքը: Վստահ եմ, որ չափսերով ավելի փոքր, բայց երկրպագուներով լի մարզադաշտը էմոցիոնալ առումով շատ դրական կազդեր մեր ֆուտբոլիստների վրա: Եվ այդ դեպքում, կարող է խաղի հաշիվը բոլորովին այլ` ի օգուտ մեզ, լիներ:

Եզրափակելով, ասեմ, որ, բոլորս ենք ցավում երեկվա պարտության համար, և իմ մտահոգությունը պայմանավորված է միմիայն նրանով, որ վաղն ավելի կազմակերպված հավաքական ունենանք, որ Հայաստանում հնարավոր լինի ի վերջո վերականգնել ֆուտբոլային լավ ավանդույթները, որ մեր ֆուտբոլիստների խաղը դիտելիս յուրաքանչյուր անգամ բղավելով . «Հայաստան, առաաաա~ջ», հայկական ֆուտբոլն իսկապես մեկ քայլ առաջ տեղափոխվի»:

Լրոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կառլսենի հետ

29291ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան միջազգային դասակարգման աղյուսակը գլխավորող նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Մրցակիցները կատարեցին 40-րդ քայլ:

Ամերիկացի Հիկարու Նակամուրան սպիտակներով 42-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել ամերիկացի  Գատա Կամսկուն:

Երրորդ տուրում կկայանան Կամսկի – Արոնյան և Կառլսեն – Նակամուրա հանդիպումները:

Մասնակիցների դասավորությունը

1. Նակամուրա  2
2. Կարլսեն   1,5
3. Արոնյան  0,5
4. Կամսկի  0

Մրցամարտ` շախմատի աշխարհի չեմպիոնուհու կոչման համար

25441 chessԱյսօր Թայչժոուում պայքարը կսկսեն  շախմատի աշխարհի կանանց առաջնության եզրափակիչ մրցամարտի մասնակիցները: Աշխարհի ներկայիս չեմպիոնուհի, ռուսաստանցի Աննա Ուշենինան իր տիտղոսը կփորձի պահպանել աշխարհի նախկին չեմպիոնուհի, չինացի Հոու Յիֆանի հետ խաղում:

Կանցկացվի դասական շախմատի 10 պարտիա: Ոչ-ոքի արդյունքի դեպքում մրցակցուհիները հաղթողին կորոշեն լրացուցիչ պարտիաներում:

 

Երկու առաջատար

chess-1Մարտունիում շարունակվող շախմատի «Սևանա լիճ-2013» մրցաշարում կայացած երկու տուրից հետո Կարեն Գրիգորյանն ու Արման Փաշիկյանը 2-ական միավորով գլխավորում են աղյուսակը:

Փաշիկյանը հաղթեց Մարկուս Ռագերին, Գրիգորյանը` Յուրի Կուզուբովին: Առաջատարներին հետապնդում է Սերգեյ Ժիգալկոն` 1,5 միավոր: Նա պարտության մատնեց Ավետիք Գրիգորյանին: Վերջինս 2-րդ անգամ անհաջողության մատնվեց:

Դարիուշ Սվիերչ – Ռոբերտ Հովհաննիսյան, Իվան Պոպով – Զավեն Անդրեասյան պարտիաները խաղաղ ելք ունեցան:

Իտալիայի ֆուտբոլի հավաքականն ավելի ամրապնդեց դիրքը

բրազimagesԱվարտվեց աշխարհի առաջնության խմբային մրցաշարում Հայաստանի հավաքականի հետ միասին միևնույն խմբում ընդգրկված Իտալիայի և Չեխիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը: Իտալացիներն առավելության հասան 2:1 հաշվով և 8 խաղից հետո վաստակած 20 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: 13 միավոր ունեն Բուլղարիայի ներկայացուցիչները: Դանիայի հավաքականը հավաքել է 12 միավոր: Չեխիայի և Հայաստանի ընտրանիները ձեռք են բերել  9-ական միավոր: Աղյուսակը եզրափակում է Մալթայի հավաքականը` 3 միավոր: Վերջինս  միայն մեկ անգամ է հաջողության հասել և Երևանում հաղթել է Հայաստանի թիմին:

Վարդան Մինասյանը կրկին գոհ է իր ղեկավարած Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղից

2010 National football ChampionshipՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր ղեկավարած թիմի աշխարհի առաջնության խմբային  մրցաշարի շրջանակում սեփական հարկի տակ անցկացրած բոլոր` 4 խաղում կրած պարտությունից, հերթական ձախողումից հետո (Հայաստան-Դանիա` 0:1), հանդիպելով լրագրողներին, ասել է, որ գոհ է և շնորհակալություն է հայտնել իր թիմի ֆուտբոլիստներին:
Դա այն դեպքում, երբ մրցակցի  դարպասին ոչ մի վտանգավոր պահ չի ստեղծվել:

Կարելի է ենթադրել, որ նա պատրաստվում է շարունակել «հաջող» աշխատանքը:

Հավելենք, որ նույնպես B խմբում ըմնդգրկված Բուլղարիայի ընտրանին հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության է հասել Մալթայի թիմի նկատմամբ:

Այս պահին հանդիպման 77-րդ րոպեն է ընթանում մյուս խաղում, և իտալացիները նույն` 2:1 հաշվով հաղթում են չեխերին: Ընդ որում, առաջինը խաղի հաշիվը բացել էին Չեխիայի ներկայացուցիչները: 19-րդ րոպեին չեխերից աչքի էր ընկել Կոզակը: Իսկ տանտերերից Կիելինին և Բալոտելին  մրցակցի դարպասը գրավել են 51-րդ և 54-րդ րոպեներին: Ընդ որում, Բալոտելին հստակ է իրացրել 11 մ-ոց տուգանային հարվածը:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սեփական հարկի տակ ընթացիկ մրցափուլում 4-րդ անգամ պարտվեց

բրազimagesԱշխարհի ֆուտբոլի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալել էր Դանիայի ընտրանուն:

Հանդիպումը կարևոր էր երկու թիմերի համար, քանի որ երկուսն էլ 7 խաղից հետո ունեին 9-ական միավոր և պարտվողը կորցնելու էր խմբից դուրս գալու բոլոր հույսերը:

Թեև մրցակցի հարկի տակ մերոնք առավելության էին հասել 4:0 հաշվով, սակայն պատասխան խաղից առաջ մտավախություն կար: Փաստն այն է, որ ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը 4 պարտություն էր կրել, որից 3 անգամը ձախողվել էր տանը:

Զարմանալին այն է, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը  մրցամարտի նախօրյակին հայտնել էր, որ  իր ղեկավարած թիմը պաշտոնական խաղերում Երևանում լավ է հանդես գալիս և վատ է անցկացրել միայն Մալթայի թույլ հավաքականի հետ հանդիպումը:

Ցավոք, մեր երկրի ընտրանին հերթական անգամ պարտվեց 0:1 հաշվով։ Սա տխրահռչակ ռեկորդ է` 4 խաղ տանը և 4 պարտություն:

Ընդ որում, մերոնք մրցակցի դարպասին ոչ մի վտանգավոր հարված չկատարեցին: Միայն կարելի է առանձնացնել, որ երկրորդ խաղակեսում խառն իրավիճակում գնդակ ուղղվեց դանիացիների դարպասը և դիպավ հորիզոնական դարպասաձողին

Դրանից հետո, 73-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները, ստացավ երկրորդ դեղին քարտը, հեռացվեց։ Նա բաց կթողնի նաև հաջորդ խաղը: Մրցավարը 11 մետրանոց տուգանային հարված նշանակեց: Իսկ Դանիել Ագերը հստակ իրացրեց այն։

Ի դեպ, հաջորդ հանդիպմանը չի մասնակցի նաև Արթուր Եդիգարյանը, որի այս խաղի ժամանակ ստացած դեղին քարտը երկրորդն է:

Հայաստանի հավաքականի հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 11-ին: Այն Երևանում կհուրընկալի Բուլղարիայի ընտրանուն:

Տեխնիկական արդյունքներ

Հայաստան – Դանիա՝ 0:1

Դանիել Ագեր, 73 (11մ.)

Հեռացվեց Վարազդատ Հարոյանը, 73 (Հայաստան)

Հայաստանի հավաքականի կազմը. Գևորգ Կասպարով, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Հրայր Մկոյան, Լևոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան (Արթուր Սարկիսով, 27, Սարգիս Ադամյան, 46), Արթուր Եդիգարյան, Արազ Օզբիլիս, Գևորգ Ղազարյան, Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի (Դավիթ Մանոյան, 70):

Դանիայի հավաքականի կազմը. Ստեֆան Անդերսեն, Նիկի Զիմլինգ (Կասպոր Սլոթ, 45+2), Դանիել Ագեր, Նիկոլայ Բոյլեսեն, Անդրեաս Բիելանդ, Պետեր Անկենսեն, Ուիլյամ Կվիստ, Կրիստիան Էրիկսեն, Միքայել Կրոն-Դեյլի, Նիկի Բիլե Նիլսեն, (Սիմոն Կրիստոֆերսեն, 83) Մարտին Բրայթվեյթ (Վիկտոր Ֆիշեր, 66):

Լևոն Արոնյանն անհաջող սկսեց շախմատի Սենթ Լուիսի մրցաշարը

լևոնimagesԳրոսմայստեր Լևոն Արոնյանն անհաջող սկսեց  ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարը:

Նա, հանդես գալով սև խաղաքարերով, զիջեց ճապոնական ծագումով ամերիկացի Հիկարու Նակամուրային: Մրցակիցները կատարեցին 41 քայլ:

Նորվեգացի Մագնուս Կառլսենը սպիտակ խաղաքարերով 49-րդ քայլին առավելության հասավ ամերիկացի Գատա Կամսկու նկատմամբ:

Երկրորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Կառլսենի հետ:

Սենթ Լուիսի մրցաշարի հաղթողը կստանա 70 հազար դոլար: Երկրորդ մրցանակակիրը կհարստանա 50 հազար դոլարով: Երրորդ տեղը զբաղեցնողին կհանձնվի 30 հազար, չորրորդ տեղը գրավողին՝ 20 հազար դոլար:

«Սևանա լիճ-2013» շախմատի միջազգային մրցաշարը 16-րդ կարգի է

շchess-000Մեկամյա ընդմիջումից հետո  կրկին Մարտունիում անցկացնում է «Սևանա լիճ-2013» մրցաշարը: Այն Շախմատի միջազգային ֆեդերացիայի դասակարգմամբ16-րդ կարգի է: Մասնակցում են 10 շախմատիստներ` Հայաստանից, Ավստրիայից, Բելառուսից, Լեհաստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից:

Առաջին տուրում մեր շախմատիստներից հաղթեցին միայն Արման Փաշիկյանն ու Կարեն Գրիգորյանը: Արմանը պարտության մատնեց Զավեն Անդրեասյանին, Կարենը` Ռոբերտ Հովհաննիսյանին: Ավետիք Գրիգորյանը պարտվեց Յուրի Կուզուբովին: Միավորը բաժանեցին Իվան Պոպովն ու Սերգեյ Ժիգալկոն: Մարկուս Ռագերը հաղթեց Դարիուշ Սվիերչին: