Ուշադրություն`ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներին

116ՀՀ  սպորտի  և  երիտասարդության  հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանն ընդունեց և պարգևատրեց ՀՀ-ում գործող ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներին, որոնք ակտիվ համագործակցում են «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հետ:

Ողջունելով ներկաներին, Յուրի Վարդանյանը շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար, ապա՝ հետաքրքրվեց ֆեդերացիաներում առկա խնդիրներով, իրականացվելիք ծրագրերով և պետական կառույցի հետ սերտ համագործակցություն ծավալելու հեռանկարներով:

ՀՀ-ում գործող ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների (Քիք-բոքսինգ, ավանդական ուշու, այկիդո-այկիկայի, կիոկուշին-կան կարատե-դո, մուայթայ ….. և այլն) նախագահները ներկայացրեցին իրենց մարզաձևերում գրանցած հաջողությունները, անցկացրած առաջնությունների, միջազգային սեմինարների և վերապատրաստման դասընթացների մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը:

Այնուհետև, խրախուսելով ներկաներին՝ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հետ ակտիվ համագործակցելու, Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրում ունենալու, արևելյան մարտարվեստների և մատաղ սերնդի ֆիզիկական պատրաստականության զարգացմանը նպաստելու համար, Յուրի Վարդանյանը ֆեդերացիաների նախագահներին արժանացրեց պարգևների:

  «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչմանն արժանացավ և համանուն կրծքանշանով պարգևատրվեց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը;

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրերով պարգևատրվեցին Հայաստանի Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը, Հայաստանի այկիդո-այկիկայի ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը և Հայաստանի «Կենտրոն» ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանը;

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրեր հանձնվեցին Ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանին, Հայաստանի «Մուայթայ» ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանին, Հայաստանի «Կիոկուշին-Կան Կարատե-դո» ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանին, «Պանկրատյոն» պրոֆեսիոնալ ասոցիացիայի նախագահ Արման Բուդուրյանին, «Արսենալ» սպորտային ասոցիացիայի նախագահ Վարդան Աբգարյանին, «Մարտարվեստների» ասոցիացիայի նախագահ Արտակ Մելիքյանին և «ՀԳՏՖԻ» թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Արա Սարգսյանին:

 

 


Գոլազուրկ ոչ-ոքի Մադրիդում

47888Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական  հարկի տակ 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը Լոնդոնի «Չելսիի» հետ` 0:0:

Պատասխան խաղը կկայանա ապրիլի 30-ին Լոնդոնում:

Տեխնիկական արդյունքներ

«Աթլետիկո» (Իսպանիա) – «Չելսի» (Անգլիա)՝ 0:0

ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ

«Աթլետիկո». Տիբո Կուրտուա, Խուանֆրան, Դիեգո Գոդին, Միրանդա, Ֆելիպե Լուիս, Մարիո Սուարես (Խոսե Սոսա, 79), Կոկե, Գաբի, Դիեգո (Արդա Թուրան, 60), Ռաուլ Գարսիա (Դավիդ Վիլյա, 86), Դիեգո Կոստա:

«Չելսի». Պետեր Չեխ (Մարկ Շվարցեր, 18), Սեզար Ասպիլիկուետա, Գերի Կեհին, Ջոն Թերի (Անդրե Շյուրլե, 73), Էշլի Քոուլ, Դավիդ Լուիս, Ջոն Օբի Միկել, Ֆրենկ Լեմպարդ, Ռամիրես, Վիլիան (Դեմբա Բա, 90+3), Ֆերնանդո Տորես:

Բեռնար Շալանդը չկարողացավ օգնել մեր երկրի ֆուտբոլիստներին, որպեսզի նրանք չպարտվեն

ֆուտբոլՀայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Սկոպյեում այս օրերին մասնակցում է ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որտեղ նրա մրցակիցներն են ՆՀՀ Մակեդոնիայի, Վրաստանի և Կիպրոսի մինչև 17 տարեկանների հավաքականները:

Մեր երկրի հավաքականի հետ է Հայաստանի ազգային ընտրանիի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, և նա չկարողացավ օգնել մեր ֆուտբոլիստներին, որպեսզի  չպարտվեն:

Այսօր մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր Վրաստանի իրենց հասակակիցների հետ: Հանդիպման միակ գոլը խփել են Վրաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստները: Աչքի է ընկել Իրակլի Բուգրիձեն: Հանդիպումն ավարտվել է՝ Վրաստանի Մ-17 հավաքականի հաղթանակով 1:0 հաշվով:

Ովքեր են ֆուտբոլի աշխարհի լավագույն մարզչիները

47342Աշխարհում ֆուտբոլի բարձրակարգ մարզիչները քիչ չեն, սակայն կան լավագույններից` լավագույնները:

Նրանց առանձնացրել է Coachworldranking.com-ը` 1. Խերարդո Մարտինո («Բարսելոնա»)՝ 17 273 միավոր, 2. Դիեգո Սիմեոնե («Աթլետիկո»)՝ 16 326,  3.  Կառլո Անչելոտի («Ռեալ»)՝ 15 787,  4.  Խոսեպ Գվարդիոլա («Բավարիա»)՝ 15 225,  5.  Ժոզե Մոուրինյո («Չելսի»)՝ 12 580,  6.  Ժորզե Ժեզուշ («Բենֆիկա»)՝ 12 232,  7.  Յուրգեն Կլոպ («Բորուսիա»)՝ 12 103 ,  8.  Ռաֆաել Բենիտես («Նապոլի»)՝ 11 933,  9.  Արսեն Վենգեր («Արսենալ»)՝ 11 527,  10.  Լորան Բլան (ՊՍԺ)՝ 10533:

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը բավարարվեց 3-րդ տեղով

chess3Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Վեչինդարիո քաղաքում անցկացված Պեդրո Մոնտալվոյի 7-րդ հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և 119 մասնակիցների պայքարում նվաճեց երկրորդ մրցանակը:

Մովսիսյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` իսպանացի գրոսմայստեր Դավիդ Լարինոյից:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

ըմբ37979Մայիսի  13-17-ը Թեհրանում  կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի  թիմային խաղարկությունը մասնակցելու են 2013-ի աշխարհի  առաջնության  թիմային պայքարում 1-10-րդ տեղերը գրավողները: Այդ իրավունքին են արժանացել`  Ռուսաստանի, Կորեայի, Հունգարիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքիայի,  Իրանի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի հավաքականները:

Հայաստանի հավաքականի կազմից կբացակայեն առաջատարները:

Ի դեպ, 2013-ի աշխարհի գավաթի խաղարկությունը նույնպես կայացել էր Թեհրանում: Առաջին երեք տեղերը  զբաղեցրել  են համապատասխանաբար Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչները: Հայաստանի հավաքականը հանգրվանել էր 4-րդ հորիզոնականում:

Յուրգեն Կլոպը չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

Հմ և յու կլ1098208_563631460364228_863602034_nՇատ է խոսվում այն մասին, որ Հենրիխ Մխիթարյանի թիմի` Դորտմունդի «Բորուսիայի», գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հնարավոր է տեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

Բայց պարզաբանել են, որ գերմանացի մասնագետն առայժմ  չի պատրաստվում փոխել ակումբը:

««Մանչեսթեր Յունայթեդըե հզոր ակումբ է, և ինձ շատ հոգեհարազատ են այդ թիմի նվիրված երկրպագուները: Բայց իմ նվիրվածությունը «Բորուսիային» և մեր մարդկանց անսասան է», – ասել է Կլոպը:

Ավելի վաղ հայտնվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը»  բանակցություններ է սկսելու հոլանդացի մարզիչ Լուի վան Գալի հետ:

Ցրվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբը

2Vh2WXBD5qMz6yamhRCiRX05zQԶբաղեցրած պաշտոնն ազատել է «Մանչեսթեր Յունայթեդի»  գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը: Վերջին` 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 0:2 հաշվով զիջել էր  «Էվերտոնին»:

Մոյեսը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում էր 2013-ի ամռանից:  Նա այդ պաշտոնում փոխարինել էր Ալեքս Ֆերգյուսոնին, որն անփոփոխ աշխատել էր 1986 -ից:

Ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնությունում  զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը և կորցրել է հույսը, որ հաջորդ մրցաշրջանում Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարին մասնակցելու հնարավորություն կստանա: Սա վերջին 19  տարվա ընթացքում նման առաջին դեպքն է:

Հեռացվել են նաև Մոյեսի օգնականներ Սթիվ Ռաունդը և Ջիմի Լամսդենը: Ամենայն հավանականությամբ, թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի 40-ամյա ֆուտբոլիստ Ռայան Գիգսը:


Մարզիչներ Սթիվ Ռաունդը և Ջիմի Լամսդենը հեռացել են «Մանչեսթր Յունայթեդի» մարզչական շտաբից: Երկու մարզիչներն էլ Դեվիդ Մոյեսի մարզչական շտաբից էին: – See more at: http://www.manutd.am/hy/1398157846#sthash.lHGGgg7v.dpuf

Բուքմեյքերները ն ավելի բարձր են դասում «Աթլետիկոյի» հաղթանակի հասնելու հնարավորությունները

չ53561591162d4_large-300x150Այսօր Մադրիդում  կկայանա ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների Լիգայի խաղարկության մրցաշարի կիսաեզրափակչի «Աթլետիկո» -«Չելսի» հանդիպումը: Այն կսպասարկի շվեդական մրցավարական բրիգադը՝ Յոնաս Էրիկսենի գլխավորությամբ:

Գրավախաղերի կազմակերպիչները նախատվությունը տալիս են «Աթլետիկոյին», ավելի բարձր են դասում իսպանական թիմի հաղթանակի հասնելու հնարավորությունները:

Բուքմեյքերները «Ատլետիկոյի» հաղթանակի  համար սահմանել են  1,86, «Չելսիի» հաղթանակի համար ՝ 4,50 գործակիցը: Ոչ- ոքին ունի 3,35 գործակիցը:

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը` երրորդ մրցանակակիր

հմ15348Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Ավստրալիայի Կանբերա քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և նվաճեց երրորդ մրցանակը:

Մելքումյանը միայն կես միավորով ետ մնաց գրոսմայստերներ Լիվիու-Դիթեր Նիսիպեանուից և Լևենտե Վայդայից (Ռումինիա):

Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող ճանաչվեց Նիսիպեանուն:

Միջազգային վարպետ Սամուել Սևյանը մեկ միավորով ետ մնաց հաղթողից

սսSevian-14ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարի եզրափակիչ` 9-րդ տուրում, 13-ամյա միջազգային վարպետ Սամուել Սևյանը սև խաղաքարերով պարտության մատնեց գրոսմայստեր Մագեշ Պանաչատանին (Հնդկաստան) և վաստակեց 6,5 միավոր:

Սամուելը միայն մեկ միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Գատա Կամսկիից (ԱՄՆ):

Մեր ֆուտբոլիստները դրսում

ffa5Ահա թե ինչպես են իրենց դրսևորել վերջին օրերին կայացած հանդիպումներում  արտասահմանյան թիմերում հանդես եկող մեր ֆուտբոլիստները:

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի առաջնություն, «Դինամո»-«Կրասնոդար»` 1:2, չի մասնակցել հանդիպմանը:

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Կայսար»՝ 3:0, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Արտակ Եդիգարյան, Լիտվայի առաջնություն, «Բանգա»-«Ժալգիրիս»՝ 1:2, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Լևոն Հայրապետյան, Չեխիայի առաջնություն, «Սիգմա»–«Պրիբրամ»՝ 0։0, չի մասնակցել հանդիպմանը:

Արթուր Եդիգարյան,  Ղազախստանի առաջնություն, «Տոբոլ»-«Կայրաթ»՝2:2, չի մասնակցել հանդիպմանը:

Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Անժի»-«Զենիթ»՝ 1:2, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Շախտյոր»-«Մետալուրգ»՝2:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման  դուրս եկել 59-րդ րոպեին:

Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Բորուսիա» Դորտմունդ – «Մայնց»` 4:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 80-րդ րոպեին, կատարել է գոլային փոխանցում:

Արազ Օզբիլիս, Ռուսաստանի առաջնություն, «Ռուբին»-«Սպարտակ»՝ 2:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 72-րդ րոպեին:

Մարկոս Պիզելի, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Կայսար»՝ 3:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 67-րդ րոպեին:

Յուրա Մովսիսյան, «Ռուբին»-«Սպարտակ»՝ 2:1, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ, փոխարինվել է 88-րդ րոպեին:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի առաջնություն, «Վոլգա»-«Ռոստով» հանդիպումը կկայանա այսօր:

Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը ՆՀՀ Մակեդոնիա մեկնեց Բեռնար Շալանդի գլխավորությամբ

ffa5Ապրիլի 21-25-ը Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը ՆՀՀ Մակեդոնիայում կմասնակցի ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն ՆՀՀ Մակեդոնիայի, Վրաստանի եւ Կիպրոսի մինչև 17 տարեկանների հավաքականները: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, ով, ինչպես հայտարարվել է, ստանձնել է նաեւ Հայաստանի ազգային հավաքական թիմերի հետ տարվող աշխատանքների համակարգումը, անձամբ է գլխավորել մինչև 17 տարեկանների հավաքականը ՆՀՀ Մակեդոնիայում կայանալիք մրցաշարում եւ այսօր առավոտյան հավաքականը հենց Բեռնար Շալանդի գլխավորությամբ է մեկնել ՆՀՀ Մակեդոնիա: Մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականի հետ ՆՀՀ Մակեդոնիա են մեկնել նաեւ մարզչի օգնական Ալեն Գասպոն և ֆիզպատրաստության մարզիչ Թոմաս Ռիչարդսը:

ՆՀՀ Մակեդոնիայում տեղի ունենալիք ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարի խաղացանկն այսպիսի տեսք ունի.

22.04.2014 Վրաստան-Հայաստան (13:00)

22.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Կիպրոս (18:00)

23.04.2014 Կիպրոս-Վրաստան (13:00)

23.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան (18:00)

25.04.2014 Հայաստան-Կիպրոս (13:00)

25.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Վրաստան (18:00)

Խաղերի սկիզբը նշված է Երևանի ժամանակով

Արթուր Սարկիսովը` գոլի հեղինակ

աս pfc_cska_moskva_Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի վերջին խաղում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» 2:1 հաշվով առավելության հասավ «Ռոստովի» նկատմամբ:

Գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Նա փոխարինվեց 83-րդ րոպեին:

Արթուր Մինոսյանը «Վոլգայի» փոխարինողների կազմում էր:

«Վոլգան» 21 միավորով նախավերջին տեղում է: «Ռոստովն» ունի 35 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

Տեխնիկակակն արդյունքներ

«Վոլգա» – «Ռոստով»՝ 2:1

Պետր Պոլչակ, 1, Արթուր Սարկիսով, 64 – Արտյոմ Ձյուբա, 90

 

Նարեկ Մանասյանը բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակչում է

սոֆիա4657201397763546Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը քառորդ եզրափակիչում առավելության հասավ լեհ Ռաֆայել Ստարժևսկիի նկատմամբ:

Նա  իր համար ապահովել է առնվազն բրոնզե մեդալը:

Անուշ Գրիգորյանն ապահովել է իր համար առնվազն բրոնզե մեդալը

ագ 5555Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում  51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը քառորդ եզրափակչում  առավելության հասավԱնգլիայի պատվիրակ Քրիստալ Բարկերի նկատմաբ և պայքարը կշարունակի կիսաեզրափակչում: Նա իր համար ապահովել առնվազն բրոնզե մեդալ:

Մինչև 16 տարեկանների աշխարհի փոխչեմպիոնն արդեն  տիրացել է Չինաստանում կայանալիք ամառային պատանաեկան օլիմպիական խաղերի ուղեգրի:

Անկախ

Աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակում ներկայումս Լևոն Արոնյանը երկրորդն է

լևոն13240151335_12203c6e59_z

1. Կարլսեն 2882.3
2. Արոնյան 2814.8
3. Գրիշչուկ 2792.1
4. Անանդ 2785.0
5. Կրամնիկ 2783.0
6. Կարուանա 2783.0
7. Տոփալով 2772.0
8. Նակամուրա 2772.0
9. Կարյակին 2770.3
10. Դոմինգես 2768.3
 Անկախ

Մեր ծանրորդները փորձում են վերականգնել սասանված հեղինակությունը

խուրշուդյանՀայաստանի ծանրորդների համբավը հայտնի է, ունեցել ենք օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ: Այդուհանդերձ, օրերս Իսրայելում անցկացված Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում մեր երկրի ներկայացուցիչների նվաճած մեդալները շատ կարևոր են: Բանն այն է, որ երկար ժամանակ մերոնց չէր հաջողվում ցանկալի արդյունքի հասնել, այն տպավորություններ էր, թե ձախորդ օրերին վերջ չի լինելու:

Մեր առաջատար մարզիկները, շարունակ ապաքինելով վնասվածքները, ի վիճակի չէին լիովին դրսևորել կարողությունները: Փաստն այն է, որ մերոնք ներկայացուցչական ստուգատեսներում անմասն էին մնում խաղարկված մեդալներից: Իսկ եթե ավելացնենք այն, որ մեր երկրի մեկ տասնյակ ներկայացուցիչներ վերջին շրջանում որակազրկվել են արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար, և տարբեր պատիժներ են կրում, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան էլ պատկառելի ֆինանսներ է վճարում մեղքը քավելու համար, ապա պատկերն ավելի կամբողջանա:

Ինքնին հարց է ծագում, թե արժե՞ մեծ փողեր ծախսել մի մարզաձև զարգացնելու համար, որը տխուր վիճակում է հայտնվել:

Թել Ավիվում կազմակերպված ստուգատեսին մեր երկրից 7 մարզիկ և 3 մարզուհի էր մասնակցում: Գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը, Վանիկ Ավետիսյանը (69 կգ) երկամարտում դարձան արծաթե մեդալակիր, 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն էլ բավարարվեց բրոնզե մեդալով: Ընդհանուր հաշվով մերոնք տիրացան 7 մեդալի` 3 մեծ (2 արծաթե, 1 բրոնզե) և 4 փոքր (2 ոսկե, 2 արծաթե)` թիմային ընդհանուր հաշվարկով գրավելով 8-րդ տեղը:
Հավելենք, որ 2008-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ) պոկում վարժությունում տիրացավ ոսկե մեդալի, Մարգարյանը ոսկե մեդալի արժանացավ հրում վարժությունում, իսկ Ավետիսյանը, Ալեքսանյանը նույն վարժությունում դարձան արծաթե մեդալակիր:
Փաստորեն, երկաթախաղի մեր վարպետները մասամբ վերականգնեցին սասանված հեղինակությունը: Այդուհանդերձ, բոլոր հարցականներին վերջ չի տրվել:

Եթե 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը մայր էր դաձել, տևական` 3 տարվա ընդմիջումից հետո էր միջազգային մրցումների մասնակցում, և +75 կգ քաշային կարգում զբաղեցնելով 5-րդ տեղը` հավատ է ներշնչում, ապա մեր մի շարք մարզիկ-մարզուհիների մասին նույնը չի կարելի ասել:
Խոսքը հատկապես վերաբերում է նրանց, ովքեր տարբեր պատճառներով երկար ժամանակ բացակա էին տեսադաշտից ու Եվրոպայի առաջնությունում էլ ոչնչով իրենց չդրսևորեցին: Մասնավորապես, 77 կգ Առաքել Միրզոյանը 2012-ի օլիմպիական խաղերում ձախողվելուց` 0 ստանաուց հետո չէր երևացել մրցահարթակում: Այս անգամ նա բավարարվեց 10-րդ տեղով, որը գուցե մեկ ուրիշի համար կարող է պատվաբեր համարվել, բայց ոչ Եվրոպայի նախկին չեմպիոնի:
Այնպես որ, մտածելու առիթներ կան: Նոյեմբերի սկզբին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալու է աշխարհի առաջնութունը, որը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար:

«Բանանցը» մոտեցավ «Արարատին»

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Ապրիլի 19-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի երկու հանդիպում:

Աաջատարը` «Արարատը», զիջեց երկրորդ տեղում ընթացող «Բանանցին»:

ընդ քրում, հյուրերի հաղթական գոլը խփեցին խաղավարտից 6  րոպե առաջ:

«Արարատի» և «Բանանցի» միավորների տարբերությունը հասավ 4-ի:

Տեխնիկական արդյուններ

 

«Գանձասար»-«Շիրակ» 0:0

Կապան, «Գանձասար» մարզադաշտ

Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան

 

«Արարատ»-«Բանանց» 1:2 (0:1)

Երևան, «Հրազդան» մարզադաշտ

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

Գոլերը՝ Ալեքսանդր Ռակիչ, 65 («Արարատ»), Պետր Ստեփանովսկի, 2, Հովհաննես Համբարձումյան, 83 («Բանանց»)

Աղյուսակ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 22 42
2. Բանանց 22 38
3. Շիրակ 22 35
4. Միկա 21 31
5. Փյունիկ 21 27
6. Գանձասար 22 25
7. Ալաշկերտ 21 16
8. Ուլիս 21 16

Հենրիխ Մխիթարյանը` կրկին առանց գոլի

հմ31716Գերմանիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 31-րդ տուրում  Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», սեփական հարկի տակ 4:2 հաշվով առավելության հասավ «Մայնցի» նկատմամբ:

Մխիթարյանը «Բորուսիայի»  մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 80 րոպեին: Նա՝ գոլային փոխանցում կատարեց Ռոբերտ Լեւանդովսկիին:

«Բորուսիան» 64 միավորով երկրորդն է: Գերմանիայի չեմպիոնի տիտղոսն ապահոված «Բավարիան» ունի 81 միավոր:

Տեխնիկական արդյունքներ

Դորտմուբդի «Բորուսիա» – «Մայնց»՝ 4:2

Օլիվեր Կիրխ, 6, Ռոբերտ Լեւանդովսկի, 18, Լուկաշ Պիշչեկ, 58, Մարկո Ռոյս, 79 (11մ.) – Սինձի Օկազակի, 14, 53

Հեռացում՝ Նիկո Բունգերտ, 79 («Մայնց»)