ՖԻՄԱՆ` Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց առաջնության առաջատար

վոլ3180Արմավիրում կայացավ Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց բարձրագույն խմբի 1-ին շրջանը: Մասնակցում էր 5 թիմ:

Ուժերն էին չափում Ստեփանակերտի, Արմավիրի հավաքականները, Երևանի «Դինամո-Նոր Նորքը», ՖԻՄԱ-ն և Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի (ԽՄՕՄՄ) թիմը:

Առաջին տեղում է ՖԻՄԱ-ն, որն առավելագույն` 3:0 հաշվով հաղթանակ  տարավ բոլոր հանդիպումներում: Ապա հաջորդում են`  Արմավիրի հավաքականը և ԽՄՕՄՄ-ի թիմը: 

Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության 2-րդ շրջանը կանցկացվի  հոկտեմբերին Երևանում:

Անկախ

 

 

 

Միջբուհական մարզական խաղեր՝ 5 մարզաձևից

DSC_5751Ապրիլի 7-ին շախմատի մրցաշարով մեկնարկեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված միջբուհական մարզական խաղերը: Դրանք անցկացվում են ՀՀ ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում 5 մարզաձևից՝ սեղանի թենիս, բազկամարտ, արագ շախմատ, վոլեյբոլ և ֆուտբոլ:

Շախմատի մրցաշարում 1-ին տեղը զբաղեցրեց Հայկական բժշկական ինստիտուտի ուսանող Գառնիկ Ցուցույանը, 2-րդ տեղում էր Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Երևանի մասնաճյուղի ուսանող Բորիս Կառակոզովը, իսկ երրորդ հորիզոնականում՝ նույն բուհի ուսանող Էդգար Պապյանը։

Երեկ տեղի ունեցան նաև սեղանի թենիսի մրցումները: Մրցավար Մեսրոպ Ղուկասյանը տեղեկացրեց, որ միջբուհական խաղերին մասնակցող թենիսիստները պրոֆեսիոնալ մարզիկներ չեն, սակայն բավականին լավ են խաղում։ Նա նկատեց, որ սեղանի թենիսը Հայաստանում տարածված մարզաձև է, վայելում է մեծ մասսայականություն։

Այս մարզաձևում առաջինը Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանը ներկայացնող Սերյոժա Մկրտչյանն էր, երկրորդ տեղում Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ուսանող Պատվական Մաթևոսյանն էր, երրորդում՝ Հայկական բժշկական ինստիտուտի ուսանող Ազատ Չախոյանը։

Այսօր միջբուհական մարզական խաղերում իրենց բազկի ուժը կչափեն բազկամարտիկները, ապրիլի 8-9-ին կմրցեն վոլեյբոլի թիմերը, իսկ ապրիլի 10-13-ը տեղի կունենան ֆուտբոլային խաղերը:

Միջբուհական մարզական խաղերի նպատակն է նպաստել ՀՀ ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում մի շարք սպորտաձևերի զարգացմանը, երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի քարոզմանը:

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Վանիկ Ավետիսյանը` Եվրոպայի ծանրամարտի առաջնության արծաթե մեդալակիր

2011 EWC KazanԹել Ավիվում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 69 կգ քաշայինների պայքարում Վանիկ Ավետիսյանը, երկամարտում իրենից առաջ թողնելով ռուսաստանցի Օլեգ Չենին` 227  (176+151) կգ, դաձավ արծաթե մեդալակիր` 315 (140+175) կգ:

Ավետիսյանն անակնկալ մատուցեց: 2013-ին Վանիկը դարձել էր Կազանում անցկացված Համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր և սա նոր ձեռքբերում է նրա մարզական կենսագրությունում:

Անկախ

Ծանրորդ Սմբատ Մարգարյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

սմ201439161396813921Թել Ավիվում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Երկամարտի նրա արդյունքն է` 256 (109+147) կգ: Հրում վարժությունում Մարգարյանը լավագույնն էր:

Եվրոպայի չեմպիոն դարձավ ռումինացի Ֆլորին Կրոիտորուն` 259 (122+137) կգ:

Կանանց պայքարում 48 կգ քաշային Էլեն Գրիգորյանը 149 (64+85) կգ արդյունքով 10-րդ տեղում է:

53 կգ քաշային Աննա Գովելյանը 5-րդն է` 174  (80+94) կգ:

Երևանցի շախմատիստ Մանվել Ավետիսյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա

ֆիդե34782Երևանցի ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Ավետիսյանը Իրաքի մայրաքաղաք Բաղդադում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում լրացրել է միջազգային վարպետի նորմա:

Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը` Գերմանիայի չեմպիոններ

ամ1347452972_6021822_ts1347456108Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը «Բադեն-Բադեն» ակումբի կազմում նվաճեցին Գերմանիայի չեմպիոնի տիտղոսներ: «Բադեն-Բադենը», շահելով անցկացրած բոլոր 14 մրցախաղերը, 28 հնարավորից վաստակել է 28 միավոր և եզրափակիչ տուրից առաջ անհասանելի է մրցակից թիմերի համար:

Նախավերջին տուրում «Բադեն-Բադենի» առաջատար Արոնյանը պարտության մատնեց Խանտի Մանսիյսկում վերջերս կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում իր մարտավկա Մաքսիմ Ռոդշտեյնին: Նա  հանդես է գալիս «Էպինգեն» ակումբի կազմում:

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում ոչ գոլառատ խաղեր

FC Ararat vs FC Alashkert. Armenian Football Championship 2013Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության  20-րդ տուրում առաջատարը`  Երևանի «Արարատը», 1:0 հաշվով առավելության հասավ աղյուսակը եզրափակող Երևանի «Ալաշկերտի» նկատմամբ:

Երևանի «Բանանցը» սեփական հարկի տակ հաղթեց Կապանի «Գանձասարին»:

Երևանի «Միկան» հյուրընկալվելիս առավելության հասավ Երւանի  «Ուլիսի» նկատմամբ՝ 1:0:

Իսկ ահա, Գյումրիի «Շիրակի» և Եևւանի  «Փյունիկի» մրցամարտը գոլառատ էր: տանտերերը հաղթեցին 3:1 հաշվով:

«Արարատը» վաստակած 39 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:  «Բանանցը» հետ է մնում 5 միավորով, սակայն  հետաձգված մեկ խաղ ունի:

 

Տեխնիկական արդյունքներ

«Բանանց»-«Գանձասար»` 1:0 (1:0)

Երևան, «Բանանց» մարզադաշտ

Մրցավար՝ Սուրեն Բալիյան

Գոլը՝ Պետեր Ստեփանովսկի, 45+1

«Ուլիս»-«Միկա»` 0:1 (0:1)

Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան

Գոլը՝ Արթուր Ադամյան, 44

«Արարատ»-«Ալաշկերտ»` 1:0 (0:0)

Երևան, «Հրազդան» մարզադաշտ

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

Գոլը՝ Ալեքսանդր Ռակիչ, 85

«Շիրակ»-«Փյունիկ» 3:1 (1:1)

Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան

Գոլերը՝ Դամե Դիոպ, 42, Անդրանիկ Բարիկյան, 66 («Շիրակ»), Սարգիս Բալոյան, 24, Գրիգոր Հովհաննիսյան, 90+4, ինքնագոլ («Փյունիկ»)

ԱՂՅՈՒՍԱԿ

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 20 39
2. Բանանց 19 34
3. Շիրակ 20 33
4. Փյունիկ 20 27
5. Միկա 19 27
6. Գանձասար 19 24
7. Ուլիս 20 13
8. Ալաշկերտ 19 12

«Քանի դեռ պետությունը կանգնած չէ մարզիկի թիկունքին, մենք կշարունակենք կորուստներ ունենալ». Արսեն Ջուլֆալակյան

arm139684987762Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Եթե մեր պատկան մարմինները շարունակեն իրենց որդեգրած գիծը, շատ հնարավոր է, հաճախ, ամենաորոշիչ պահերին նման կորուստներ ունենանք…
Քանի դեռ մրցավարը չի տեսնում, չի զգում, որ տվյալ մարզիկի թիկունքին մի ամբողջ պետություն է կանգնած, չունի ոչ մի մտավախություն պատժված լինելու, կգործի այնպես, ինչպես իրեն կթելադրեն, կամ ինչպես ինքն առավել շահեկան կհամարի:
Վստահ եմ` ոչ մեկը հետևողականորեն չի պահանջելու Կարեն Ասլանյանի (59կգ) և իմ գոտեմարտը դատող մրցավարների պատիժը որակազրկման տեսքով: Ամեն ինչ կավարտվի մամուլի շրջանակներում քննարկմամբ և քննադատմամբ: Իսկ դա բոլորս ենք հասկանում, որ առնվազն ոչ էֆեկտիվ է:
Նման հարթակներում միայն ուժով պայքարելը շատ քիչ է՝ այն էլ մեր երկրի համար: Այսօր նույն այդ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Հունգարիան այնքան են հզորացրել իրենց մրցավարական և ՖԻԼԱ—ի ղեկավար կազմում ունեցած դիրքերը, որ ցանկացած հավասար գոտեմարտ ի զորու են իրենց ուզածով ավարտել: Ծիծաղալու կհնչի` այս մրցումներին մենք նույնիսկ մեկ մրցավար չունեինք, այն դեպքում, երբ Հայաստանում առնվազն 3-4 բարձրակարգ դատավոր կա:
Եվ մենք oլիմպիական ոսկիներ ենք ուզում…
Ինչևէ, գործել է պետք, թե չէ խոսել շատերն են կարող:
P.S. Եզրափակիչ գոտեմարտս դատում էր այն նույն մրցավարը, ով ջանասիրաբար «օգնեց» Արթուր Ալեքսանյանին՝ աշխարհի առաջնության ոսկին նվիրել ռուս մարզիկին:
Փաստորեն, որոշ երկրների ներկայացուցիչներ շատՎորով են գորգ դուրս գալիս)))”,-գրել է նա:

 

Անկախ

Արսեն Ջուլֆալակյանը Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում բավարարվեց արծաթե մեդալով

աջ134424105321Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացված Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում հունահռոմեական ոճի 75 կգ քաշային ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը  բավարարվեց արծաթե մեդալով:

2012-ի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը եզրափակչում 3:4 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ալեքսանդր Չեխիրկինին:

Ջուլֆալակյանը  1/16 եզրափակչում հաղթել էր խորվաթ Նևեն Զուհաջին (6:0), ապա` ավստրիացի Ֆլորիան Մարչլին (8:0), Շվեդիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ռոսենգերենին (5:0), դանիացի Մարկ Մադսենին (2:2):

Հայաստանի մյուս ներկայացուցիչներն այսօր անհաջող են հանդես եկել:

71 կգ քաշային Վարշամ Բորանյանն մեկնարկային փուլում պարտվել էր բելառուս Ալեքսանդր Դեմյանովիչին:

80 կգ քաշային Հրաչյա Հովհաննիսյանը, լատվիացի Ցեսլավս Բեստենիսին, ավստրիացի Միշել Վագներին հաղթելուց հետո, քառորդ եզրափակիչում զիջել էր վրացի Գեորգի Ցիրեկիձեին:

85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 1/8 եզրափակչում առավելության էր հասել հունգարացի Վիկտոր Լորենցին, բայց  պարտվել էր գերմանացի Յան Ֆիշերին:

Հայաստանի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի  հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 մեդալով:

Երեկ երրորդ անգամ անընդմեջ Եվրոպայի չեմպիոն էր դարձել 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը::

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքանը Ֆինլանդիայում տիրացել էր 3 մեդալի`1 արծաթե և 2 բրոնզե:

Անկախ

Անկախացումից հետո առաջին անգամ Հայաստանում կանցկացվի վոլեյբոլի միջազգային մրցաշար

կարենԱնցյալ տարվա հոկտեմբերից Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի: Կազմակերպությունը գլխավորում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, որին անդամակցում են մեր երկրի տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներ, անօրինական է համարում Բաղդասարյանի այդ պաշտոնը զբաղեցնելը: Այդուհանդերձ, Հայաստանում վոլեյբոլը շարունակում է իր գոյությունը: Իսկ տեղաշարժեր կտարվե՞լ են: Պարզաբանում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

– 2014-ից սկսել ենք ծրագրերի իրականացումը: Ինքս գնահատականներ տալուց փորձում եմ զերծ մնալ, սակայն ակնառու է, որ կազմակերպչական մի շարք հարցեր, մարզագույքի խնդիրներ են լուծվել, գնդակներ են ձեռք բերվել և այլն: Ներկայումս ներհայաստանյան մրցումները կազմակերպվում են միջազգային չափանիշներին համապատասախան: Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ եղած մարզասրահներն իրենց պայմաններով դեռևս գոհացնող չեն, բայց մնացածը բարձր մակարդակի վրա է:

– Մարզագույքի բացն ինչպե՞ս է հաջողվել լուծել:
– Հիմնականում աջակցել է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիան: Մեր երկրի ֆեդերացիան համագործակցության համաձայնագիր է կնքել այդ կազմակերպության հետ: Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահը Ստանիսլավ Շևչենկոն է, իսկ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն այդ կազմակերպության հսկողական խորհրդի նախագահն է: Նա լավ հարաբերություններ է պահպանում Հայաստանի իր գործընկերոջ` Արթուր Բաղդասարյանի հետ: Գնդակներ են ուղարկվել, մարզագույք, մրցավարական հանդերձանք: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան էլ իր հերթին մարզահագուստ է տրամադրել ապրիլին Պորտուգալիայում կայանալիք դպրոցականների աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի վոլեյբոլիստների և վոլեյբոլիստուհիների թիմերին:
Ռուսաստանի ներկայացուցիչները խոստացել են շարունակել աջակցությունը, մարզագույքի նոր խմբաքանակ է սպասվում: Բացի այդ, ամռանը Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքականները Անապայում ուսումնամարզական հավաք են անցկացնելու: Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիան բոլոր ծախսերն իր վրա է վերցրել: Վերջերս Մոսկվայում հանդիպել եմ այդ կազմակերպության նախագահի հետ, հստակեցրել առաջիկա անելիքը: Հունիսին «Վոլեյգրադում» ոչ միայն ուսումնամարզական հավաք է նախատեսվում, այլև մերոնք խաղալու են Ռուսաստանի լողափնյա վոլեյբոլի բաց առաջնությունում: Բացի այս ամենից, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ֆինանսական կարիքները հոգում է կազմակերպության նախագահը:

– Եղե՞լ եք «Վոլեյգրադում», ի՞նչ է այն իրենից ներկայացնում:
– Անապայի մոտ է գտնվում, հատուկ վոլեյբոլի համար կառուցված մեծ «քաղաք» է: Եթե նախկինում այն միայն վոլեյբոլի համար էր, ապա այժմ արդեն պարապելու նպատակով գալիս են ձյուդոյիստները, սամբիստները, արևելյան տարբեր մարտարվեստի ձևերի ներկայացուցիչները: 2014-ի հոկտեմբերին եմ եղել «Վոլեյգրադում» և շատ զարմացել եմ, ուղղակի հրաշալի պայմաններ են: Լողափնյա վոլեյբոլի 4 խաղահրապարակ կա, լողափնյա վոլեյբոլի մեկ ծածկած մարզասրահ, որի ավազը տաքացվում է, և անգամ ձմռան ամիսներին միջազգային մրցաշարեր են անցկացվում:

– Նախկինում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Սյունիքի այժմ արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, սակայն նա ակտիվ դերակատարությունը վստահել էր Ռազմիկ Սուլթանյանին: Տարաձայնությունները քիչ չէին կազմակերպության նախագահության կազմի ներկայացուցիչների միջև: Այս առումով ի՞նչ է փոխվել:
– Ֆեդերացիան 11 հանձնաժողով ունի: Դրանցից յուրաքանչյուրը կատարում է իր աշխատանքը: Ֆեդերացիայում 7 վարչական աշխատող կա: Հավաքվել են երիտասարդներ, նրանց կողքին են ֆեդերացիայի փորձառու ներկայացուցիչները: Կարևորն այն է, որ որևէ փորձառու մասնագետ անտեսված չէ, բոլորն էլ աշխատելու, օգտակար լինելու հնարավորություն են ստացել: Իսկ որևէ հարց վճռելու համար համատեղ նիստ է հրավիրվում, և համապատասխան որոշում է ընդունվում: Օրինակ` Պորտուգալիա ուղևորվող դպրոցական թիմերի պատվիրակության կազմի թեկնածուների ընտրության հետ կապված խնդիրներ կային: Վերջերս համատեղ քննարկվեց և որոշվեց, թե ինչ պետք է արվի: Նախկին գործելաոճը, երբ հայտարարվում էր, որ այդպես պետք է արվի և վերջ, իսպառ վերացել է: Եթե նախկինում մեծամասնությունը տեղյակ չէր , թե ինչ է կատարվում, ապա այժմ բոլորն են տեղեկացված: Ընտրվում են հավաքական թիմերի մարզիչներ, կազմակերպիչներ միջոցառումների անցացման համար և այլն: Աշխատանքը խոչընդոտողներ չկան: Սուլթանյանը մարզչական հանձնաժողովի նախագահն է, նա հրավիրվում է նախագահության նիստերին, հայտնում իր կարծիքը, և այն հաշվի է առնվում:

խաղ– Ինչպես խաղային բոլոր մարզաձևերը, գարնանը վոլեյբոլը ևս աշխուժանում է: Ինչո՞ւ միայն գարնանը, ո՞րն է ձմեռային պարապուրդի պատճառը, ի՞նչ է արվում ներկայումս:
– Իրոք: Հնարավոր է` ֆեդերացիային աջակցության կարգով պետության կողմից հատկացվող ֆինանսավորումը առաջիկայում մեծանա, այժմ այն տարեկան 8 մլն դրամ է: Դրա հետ կապված` հավանական է, որ աշխատանքի ծավալն ավելի մեծանա: Թեև արդեն հայտնի է, թե ինչքան են ստանալու ֆեդերացիաները, հնարավոր է` փոփոխություններ կատարվեն: Օրինակ` եթե Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի բյուջեն 10 մլն դրամով ավելանա` էական տեղաշարժեր կլինեն: Ինչ վերաբերում է ձմեռային շրջանին, ապա ջեռուցվող մարզադահլիճների, թիմերի խաղացողների մարզվածության խնդիր կա: Ի վերջո, թիմերը ոչ միայն Երևանից են, այլև Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից են գալիս: Ձմռանն այդ խնդիրը լուծելը դժվարությունների հետ է կապված: Արդեն Սիսիանում և Երևանում մինչև 17 տարեկան վելոյբոլիստուհիների և վոլեյբոլիստների Հայաստանի առաջնության փնջային մրցաշարեր են անցկացվել: Առաջիկայում եզրափակիչ մրցաշարերն են: Միանալու են ևս 4-ական թիմեր: Մեծահասակների Հայաստանի առաջնության փնջային մրցաշար է անցկացվել տղամարդկանց 5, կանանց 2 թիմերի մասնակցությամբ: Տղամարդկանց մրցաշարում թիմերը տեղաբաշխվել են հետևյալ հերթականությամբ. 1. «Դինամո-Նոր Նորք», 2. Գյումրի, 3. Վանաձոր, 4. Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարան, 5. Բժշկական համալսարան: Կանանց մրցաշարում` 1. Ավան, 2. ԽՄՕՄՄ: Առաջին տեղերը գրավողներն իրավունք են ստացել մասնակցելու Հայաստանի առաջնությանը:

– «Դինամո-Նոր Նորքը» նոր թիմ չէ, ինչո՞ւ էր այն փնջային մրցաշարի մասնակցում:
– Անցյալ տարի այն եզրափակել է մրցաշարային աղյուսակը և տեղը կորցրել է բարձրագույն խմբում: Այդ թիմը մարզում է փորձառու մասնագետ Նիկոլայ Նիկողոսյանը: Ի դեպ, նրան վստահվել է նաև Հայաստանի հավաքականի ղեկը: Թեև Նիկողոսյանի թիմն անցած տարի հրաժեշտ է տվել ուժեղագույնների խմբին, սակայն առաջարկ եղավ, որ նա գլխավորի հավաքականը, և նիստում հաստատվեց դա:

– Ինչո՞ւ է փոքր կանանց մրցաշարերի մասնակցող թիմերի թիվը:
– ԽՄՕՄՄ-ը, ևս երեք թիմեր կմասնակցեն Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը: Արթիկում շարժ է նկատվում, և առաջիկայում հավանաբար թիմ մասնակցի Հայաստանի ուժեղագույնների պայքարին: Բանն այն է, որ մարզերում այս մարզաձևը եռանդուն մարդկանց ջանքերով է գոյատևում: Եթե այս կամ այն մասնագետը հեռանում է` թիմը ցրվում է: Արթիկում այդպիսի իրավիճակ էր, և նոր-նոր է տեղաշարժ սկսվել: Գյումրիում ընդհանրապես ոչինչ չունենք: Սիսիանում թիմ կա: Հայաստանում դժվար է կանանց թիմեր պահելը: Կարծում եմ` Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների մասնակից 5 և 4 թիմերի քանակը նորմալ է: Ապրիլին Արմավիրում Հայաստանի առաջնությունը կվիճարկեն տղամարդկանց ՖԻՄԱ, Ստեփանակերտ, ԽՄՕՄՄ, Արմավիր, «Դինամո-Նոր Նորք» թիմերը: Կանանց առաջնությանը, որը կանցկացվի Գորիսում մայիսի սկզբին, կմասնակցեն Երևանի «Նժդեհը», ԽՄՕՄՄ-ի, Սիսիանի, Ստեփանակերտի հավաքականները:

-Ինչո՞ւ այդ մրցումերից որևէ մեկը Երևանում չի անցկացվում:
– Որոշում է կայացվել, որ մայրաքաղաքից դուրս մրցումներ անցկացվեն, քանի որ մարզերում էլ մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, լավ թիմերը քիչ չեն: 1996-ից հետո Արմավիրում Հայաստանի առաջնություն չի անցկացվել: Մինչդեռ տեղի թիմը եղել է մեր երկրի չեմպիոն, այժմ էլ ուժեղ թիմ է մրցասպարեզ հանում: Արմավիրի մարզպետը, քաղաքապետը վոլեյբոլի մեծ սիրահարներ են և պատրաստ են աջակցել, որպեսզի ստուգատեսը բարձր մակարդակով կազմակերպվի: Վոլեյբոլիստուհիների առաջնություն նախկինում Սիսիանում է անցկացվել, բայց որոշվեց այն Գորիսում կազմակերպել: Սիսիանում մարզասրահի հետ կապված խնդիրներ կային, մինչդեռ Գորիսի մարզաբազան լավն է, նաև հանդիսականների համար տրիբունաներ կան: Իսկ ահա երկրորդ շրջանի խաղերը կկայանան Երևանում:
Սեպտեմբերին նախատեսվում է Երևանում անցկացնել վոլեյբոլիստների միջազգային մրցաշար, որին կմասնակցի 8 թիմ: Անկախացումից հետո Հայաստանում վոլեյբոլի միջազգային մրցաշար չի անցկացվել: Արդեն խաղալու համաձայնություն են տվել Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Իրանի, Վրաստանի ներկայացուցիչները: Հնարավոր է նաև Լեհաստանի կամ Գերմանիայի թիմերի մասնակցությունը: Միայն թե մարզասրահի խնդիր կա: Եղածը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, հատակն այն չէ: «Միկան» վոլեյբոլի ոչ մի հարմարություն չունի: Հնարավոր է` մրցաշարը կայանա «Դինամո» կամ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մարզասրահում: Ի դեպ, Ռուսաստանի վոլեյբոի ֆեդերացիան խոստացել է, որ հատակի ժամանակակից ծածկ կտրամադրի: Դա թանկ արժի` 40 հազար եվրո: Հայաստանի ներկայացուցիչները Մինսկում (մարզուհիներ), Վիլնյուսում, Բաթումում ( երկուսն էլ` տղամարդիկ) լողափնյա վոլեյբոլի միջազգային մրցաշարերի կմասնակցեն: Նոյեմբերին նախատեսվում է Կիևում դասական վոլեյբոլի պատանեկան մրցաշարի մասնակցություն: Հնարավոր է` ամռանը Երևանի «Գրանդ սան» ակումբում լողափնյա վոլեյբոլի միջազգային մրցաշար անցկացնենք:

– Ֆեդերացիան թիմերին գնդակներ տրամադրո՞ւմ է:
– Ներկայումս միայն մրցումների անցկացման ժամանակ են դրանք տրամադրվում, և թիմերը մրցավայր գնդակներ բերելու կարիք չեն ունենում: Գնդակներ հատկացվում են նաև Հայաստանի հավաքական թիմերին: Հետագայում հիմնականում օգնելու ենք մանկապատանեկան մարզադպրոցներին: Իսկ ակումբների համար գնդակներ չեն նախատեսվում: Ֆեդերացիան պարտավոր չէ ակումբներին գնդակներ հատկացնել:

– Մրցավարների վճարման չափն ավելացե՞լ է:
– Դեռևս նույնն է` մրցումների ընթացքում օրական 2 հազար դրամ: Բայց ֆեդերացիայի նախագահը խոստացել է պահուստային հիմնադրամից ֆինանսներ տրամադրել մրցավարական աշխատանքները լավ կազմակերպելու համար:

Հենրիխ Մխիթարյանը կրկին չդրսևորեց իրեն, իսկ նրա թիմը կամային հաղթանակ տարավ

ՀՄhenrikh_mkhitaryan-640x360-300x168Հայաստանի ֆուտբոլի Հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան»,  Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում  սեփական հարկի տակ անցկացրած խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ  «Վոլֆսբուրգի» նկատմամբ:

Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր:  Նա այս խաղում էլ մոտ տարածությունից չկարողացավ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը: Մխիթարյանը 76-րդ րոպեին փոխարինվեց:

Ընդ որում, դրանից անմիջապես հետո նրա խաղընկեր Մարկո Ռոյսը մրցակցի դարպասը խփեց հաղթական գնդակը:

«Բորուսիան» 58 միավորով երկրորդ տեղում է: Մյունխենի «Բավարիան» ունի 78 միավոր:

Տեխնիկական արդյունքներ

Դորտմունդի «Բորուսիա» – «Վոլֆսբուրգ»՝ 2:1

Ռոբերտ Լևանդովսկի, 51, Մարկո Ռոյս, 77 – Իվիցա Օլիչ, 34

Անկախ

Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն

աա38930Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացվող  հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը երրորդ անգամ անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Նա ծննդյան օրվա առթիվ լավ նվեր մատուցեց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանին, որը թևակոխեց իր 50-րդ գարունը:

Ոսկե մեդալի համար պայքարում Ալեքսանյանը 5:0 հաշվով ատավելության հասավ թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ:

Հիշեցնենք, որ 1/16 եզրափակչում Արթուրը հաղթել էր  ուկրաինացի Վլադիմիր Վասիլևին, 1/8 եզրափակչում`խորվաթ Սինիշա Հոգանիչին,  քառորդ եզրափակչում` գերմանացի Ֆելիքս Ռադինգերին, կիսաեզրափակչում`նորվեգացի Մարտին Նիլսենին:

Ուշագրավ է, որ 22-ամյա Ալեքսանյանը ոչ մի մրցակցի ոչ մի միավոր չտվեց:

Թեր առաջնությունը շարունակվում է, սակայն հավանական է, որ գյումրեցի մարզիկը ճանաչվի լավագույն ըմբիշ:

Անկախ

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում կպայքարի թուրք ըմբիշի հետ

աա38912Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 1/16 եզրափակիչում հաղթեց ուկրաինացի Վլադիմիր Վասիլևին, 1/8 եզրափակչում`խորվաթ Սինիշա Հոգանիչին,  քառորդ եզրափակչում` գերմանացի Ֆելիքս Ռադինգերին, կիսաեզրափակչում`նորվեգացի Մարտին Նիլսենին: Ոսկե մեդալի համար Ալեքսանյանը կպայքարի թուրք Չենկ Իլդեմի հետ։

130 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը մեկնարկում պարտվեց ռուսաստանցի Վասիլի Պարշինին:

66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը հաղթեց թուրք Յուքսել Աթաքանին, սակայն 1/8 եզրափակիչում պարտվեց Սլովակիայի ներկայացուցիչ Իշթվան Լևային:

59 կգ քաշային Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակիչում պարտվեց բուլղարացի Ալեքսանդր Կոստանդինովին։  Քանի որ բուլղարացին դուրս էր եկել եզրափակիչ, Կարենը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Ցավոք, նա սփոփիչ գոտեմարտում պարտվեց Ֆինլաբդիայի ներկայացուցիչ Յանի Հաապամակիին:

Անկախ

 

 

Սպասելիքներ Թել Ավիվում` երկաթախաղի հայ վարպետներից

ծանրամարտԱյսօր Թել Ավիվում մրցահարթակ դուրս կգան ծանրամարտի  Եվրոպայի տղամարդկանց  և կանանց առաջնությունների  առաջին մասնակիցները:

Հայաստանի պատիվն այդ ստուգատեսում կխաշտպանի 7 ծարորդ և 3 ծանորդուհի:

Մեր մարզիկներից սպասելիքները մեծ են:

Ապրիլի 5-ին Հայաստանի պատվիրակներից կարողությունները կփորձեն Էլեն Գրիգորյանը (48 կգ) և Սմբատ Մարգարյանը (56 կգ):

Անկախ

ՖԻՄԱ-ի և Արմավիրի հավաքականները Հայաստանի վոլեյբոլի առաջնության առաջատարներ

վոլ3180Արմավիրում մեկնարկած վոլեյբոլի տղամարդկանց Հայաստանի առաջնությունում Երևանի ՖԻՄԱ-ն 3:0 հաշվով առավելության հասավ Ստեփանակերտի հավաքականի նկատմամբ:

ՖԻՄԱ-ն երկրորդ հաղթանակը տարավ, իսկ ստեփանակերտցիները երկրորդ անգամ խաղահրապարակը լքեցին գլխիկոր:

Արմավիրի հավաքականը 3:0 հաշվով առավելության հասավ ԽՄՕՄՄ-ի թիմի նկատմամբ: Արմավիրցիները նույնպես երկու հաղթանակ են տարել և ՖԻՄԱ-ի ներկայացուցիչների հետ միասին առջևում են:

Մեկական հաղթանակ ունեն ԽՄՕՄՄ-ի և Ստեփանակերտի հավաքականները:  «Դինամո-Նոր-Նորքը» երկու անընդմեջ պարտություն է կրել:

Այսօր կկայանան Ստեփանակերտ – «Դինամո-Նոր Նորք», ՖԻՄԱ-ԽՄՕՄՄ մրցամարտերը:

Անկախ

Մովսիսյանի, Օզբիլիսի թիմը պարտվեց Մանուչարյանի ակումբին

էմ38002Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում մրցեցեին  Մոսկվայի «Սպարտակը» և Եկատերինբուրգի «Ուրալը»: Երկու թիմերի կազմերում հայ ֆուտբոլիստներ են:

Սեփական խաղադաշտում հանդես եկած «Սպարտակը»  պարտվեց 0:1 հաշվով:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արազ Օզբիլիսն ու Յուրա Մովսիսյանը խաղադաշտ էին դուրս եկել «Սպարտակի» մեկնարկային կազմում, իսկ Էդգար Մանուչարյանը՝ «Ուրալի»:

Ի դեպ, գոլը գրանցվեց վերջինիս փոխանցումից հետո: Մանուչարյանը փոխարինվեց 68-րդ րոպեին, իսկ Օզբիլիսը`  76-րդ րոպեին:

Մովսիսյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և նպաստավոր դիրքից վրիպեց:

 

«Սպարտակը»  41 միավորով 5-րդ տեղում է,  «Ուրալը» 24 միավորով  11-րդն է:

Տեխնիկական արդյունքներ

 

«Սպարտակ» – «Ուրալ»՝ 0:1

 

Գոլը՝ Վլադիմիր Խոզին 20

Անկախ

 

Ազա ոճի ըմբիշ Մուսա Մուրթազալիևը` Եվրոպայի առաջնությունում այս անգամ երրորդն է

մմ4471211363977844Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթեց իռլանդացի Ալեքսանդր Դոլին: Հանդիպումն ավարտվեց 6:6 հաշվով: Լրացուցիչ ցուցանիշներով առավելությունը տրվեց Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Մուրթազալիևին:

Այսպիսով, 2013-ի արծաթե մեդալակիր Մուրթազալիևն այս անգամ երրորդն է:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը երրորդ մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում:

57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը  դարձել էր բրոնզե, 70 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը` արծաթե մեդալակիր:

Անկախ

Գրիգոր Գրիգորյանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում բավարարվեց արծաթե մեդալով

գգ-1imagesՖինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային ԳրիգորԳրիգորյանը եզրափակչչում 2:12 հաշվով պարտվեց  Ադրբեջանը ներկայացնող դաղստանցի Ռուսլան Դիբիրհաջիևին և բավարարվեց արծաթե մեդալով:

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական ևս մեկ խաղ կանցկացնի

ֆուտբոլԱյսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, հանդիպելով մարզասերների, լրագրողների հետ, հայտնել է, որ մայիսի 25-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Իրաքի ազգային թիմի հետ, որը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 103-րդ հորիզոնականը:

Հավելենք, որ Հայաստանի հավաքականը մայիսի 30-ին Ժնևում ընկերական խաղում ուժերն է չափելու Ալժիրի ներկայացուցիչների հետ, իսկ հունիսի 6-ին Մայնցում մրցելու է Գերմանիայի ընտրանիի հետ:

Անկախ

Կոչումներ` իմաստաուն խաղի Հայաստանի ներկայացուցիչներին

chess3Շախմատի միջազգային ֆեդերացիան երևանցի 20-ամյա շախմատիստ Ռոբերտ Աղասարյանին շնորհել է գրոսմայստերի կոչում:

16-ամյա շախմատիստ Տիգրան Հարությունյանին շնորհվել է միջազգային վարպետի կոչում:

Գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանն զայսուհետ կկրի ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում:

Անկախ