Համահայկական ձմեռային խաղերում մեդալները վիճարկեցին լեռնադահուկորդները

 

հձխPanArmenian-Winter-GamesՀամահայկական ձմեռային առաջին խաղերի ծրագրով այսօր մրցասպարեզ էին դուրս եկել լեռնադահուկորդները: Նրանք ուժերը չափեցին հսկա ոլորավայրէջքում:

Տղամարդկանց պայքարում առաջին տեղը գրավեց թբիլիսցի Նիկոլաս Կոզանաշվիլին: Օլիմպիական խաղերի մանակից Արման Սերեբրակյանը երկրորդն էր: Երրորդ տեղը գրավեց ծաղկաձորցի Արսեն Ներսիսյանը:

Կանանց պայքարում լավագույնը թբիլիսցի Թամարի Բարբարյանն էր:  Ծաղկաձորցի Եվա Պապոյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, իսկ վանաձորցի Սիրանուշ Նաղաթյանը հանգրվանեց 3-րդ տեղում:

Անկախ

Լուսինե Հարությունյանը և Թևոս Թորոսյանը Համահայկական ձմեռային խաղերի չեմպիոններ

ձմեռային-խաղեր
Ծաղակաձորում անցկացվող  համահայկական ձմեռային առաջինին խաղերի հատուկ ոլորավայրէջքի մրցաշարի մարզուհիների պայքարում հավասարը չունեցան Երևանի ներկայացուցիչները:Առաջին երեք տեղերը գրավեցին Լուսինե Հարությունյանը, Անի Ստեփանյանը, Մարիաննա Թովմասյանը:

Տղամարդկանցից նույն մրցաձևում չեմպիոն դարձավ հրազդանցի Թևոս Թորոսյանը: Նրա համաքաղաքացի Մոնթե Հարությունյանին բաժին հասավ բրոնզե պարգևը, իսկ ծաղկաձորցի Հայկ Հայրապետյանը կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:

Անկախ

Թուրքերը խուսափեցին պարտությունից

չելս8dՖուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Ստամբուլի «Գալաթասարայը» 1:1 հաշվով ավարտեց Լոնդոնի «Չելսիի» հետ խաղը:

Անգլիացիներն առաջինը բացեցին հաշիվը, սակայն ընդմիջումից հետո տանտերերը կարողացան վերկանգնել հավասարակշռությունը:

Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին Լոնդոնում:

Տեխնիկական արդյունքներ

«Գալաթասարայ» (Թուրքիա) – «Չելսի» (Անգլիա)՝ 1:1

Օրելեն Շեջու, 65 – Ֆերնանդո Տորես, 9

Անկախ

Մադրիդի «Ռեալը» գործնականում իր տեղն ապահովեց Եվրոպայի ՉԼ քառորդ եզրափակչում

մռ43Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը»  Հելզենկիրհենում 6:1 հաշվով հաղթեց «Շալկե 04»-ին և գործնականում իր տեղն ապահովեց քառորդ եզրափակչում: Պատասխան խաղը կկայանա մարտի 18-ին Մադրիդում:

Տեխնիկական արդյունքներ

«Շալկե 04» (Հելզենկիրհեն) – «Ռեալ» (Մադրիդ)՝ 1:6

Կլաս-Յան Հունտելար, 90+1 – Քարիմ Բենզեմա, 13, 57, Գարեթ Բեյլ, 21, 69, Կրիշտիանու Ռոնալդու, 52, 89

Անկախ

 

Պատասխան խաղեր` Եվրոպայի լիգայում

Եվրոպա լիգաarm136333175562Այսօր ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարում կկայանան 1/16 եզրափակիչի պատասխան խաղերը.

«Ռուբին» (Ռուսաստան) – «Բետիս» (Իսպանիա)(առաջին խաղում՝ 1:1)

«Բազել» (Շվեյցարիա) – «Մաքաբի» (Իսրայել, Թել Ավիվ) ( 0:0)

«Այնտրախտ» (Գերմանիա, Ֆրանկֆուրտ) – «Պորտու» (Պորտուգալիա) (2:2)

«Զալցբուրգ» (Ավստրիա) – «Այաքս» (Հոլանդիա) (3:0)

«Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Լացիո» (Իտալիա)՝ 22:00  (առաջին խաղ՝ 1:0)

«Սեւիլիա» (Իսպանա) – «Մարիբոր» (Սլովենիա) (2:2)

«Շախտյոր» (Ուկրաինա, Դոնեցկ) – «Վիկտորիա» (Չեխիա, Պլզեն) (1:1)

«Նապոլի» (Իտալիա) – «Սուոնսի» (Ուելս) (0:0)

«Տրաբզոնսպոր» (Թուրքիա) – «Յուվենթուս» (Իտալիա) ( 0:2)

«Լիոն» (Ֆրանսիա) – «Չեռնոմորեց» (Ուկրաինա)  (0:0)

«Տոտենհեմ» (Անգլիա) – «Դնեպր» (Ուկրաինա) (0:1)

«Վալենսիա» (Իսպանիա) – «Դինամո» (Ուկրաինա, Կիև) (2:0)

«Ֆիորենտինա» (Իտալիա) – «Էսբերգ» (Դանիա) (3:1)

«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) – «Լիբերեց» (Չեխիա) (1:0)

«Բենֆիկա» (Պորտուգալիա) – ՊԱՕԿ (Հունաստան) (1:0)

«Գենկ» (Բելգիա) – «Անժի» (Ռուսաստան) (0:0)

Անկախ

Անմոռանալին և տխուրը` ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքում

օլիմպիադա (1)Պատմություն դարձան Սոչիում կազմակերպված ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերը: Դրանք 18 օր շարունակ համայն աշխարհի ուշադրության կենտրոնում էին:
Խաղերի մայրաքաղաքում բոլոր պայմանները ստեղծված էին մրցումները բարձր մակարդակով անցկացնելու, նաև մասնակիցների, հյուրերի անվտանգությունն ապահովելու համար: Հեռուստատեսությամբ աներևակայելի թվով մարզասերներ էին ամեն օր հետևում խաղերի ընթացքին: Հիրավի, կազմակերպիչներին հաջողվեց զարմացնել, նաև կատարել խոստումը` հաղթել:

Ընդ որում, մեդալների ոչ պաշտոնական հաշվարկով տանտերերը երկար ժամանակ առաջատարներին հետապնդողների դերում էին, սակայն վերջին պահին կարողացան հավասարվել, հետո էլ առաջ անցնել և գրավել առաջին տեղը: Տանտերերի հավաքականը տիրացավ բոլորից շատ` 33 մեդալի: Ռուսաստանի ներկայացուցիչների համար հաղթանակը սկզբունքային էր: Այդ պարգևներից 13-ն ունի ոսկու, 11-ը` արծաթի, 9-ը` բրոնզի փայլ: Կա նաև քաղաքական ենթատեքստ: Ռուսաստանի ներկայացուցիչներն ամեն գնով փորձում էին համոզել, որ հզոր, նաև մարզական առումով էլ բոլորից ուժեղ երկիրն են: Իսկ մեդալներով վերադարձան 26 պետությունների պատվիրակներ:

Հայաստանի ներկայացուցիչները թեև դրանց թվում չէին, գոհանալ կարելի է, որ տհաճ անակնկալներ չմատուցեցին: Համենայն դեպս, մեր երկրի չորս մասնակիցներից (2 դահուկավազորդ, 1 դահուկավազորդուհի, 1 լեռնադահուկորդ) ոչ ոք կիսատ չթողեց մրցությունը, չորակազրկվեց:
Ստուգատեսի բացման և փակման թատերականացված հանդիսավոր արարողությունները տպավորիչ էին, անկրկնելի, նախկինում նման բաներ չէին ներկայացվել: Այդուհանդերձ, կային նաև թերություններ, ստվերոտ միջադեպեր, բայց այդ ամենի մասին` հերթականությամբ:

Նախ` խաղերի բացման արարողության ավարտին չվառվեց և չմեծացավ օլիմպիական խորհրդանիշ համարվող հինգ մեծ օղակներից մեկը: Հեռարձակողները հնարամտորեն գտան ելքը: Անմիջապես ներկայացվեց փորձի ժամանակ տեսագրված նորմալ ընթացքը: Հետագայում կազմակերպիչները խոստովանել են, որ ընդհանրապես չեն կասկածել, որ այդ դրվագում որևէ բան կարող է ձախողվել, քանի որ տեխնիկական առումով, որևէ բարդություն չի եղել: Ի դեպ, փակման հանդիսավոր արարողության ժամանակ նույն բանը բեմականացվեց, և արդեն միտումնավոր փակ մնացած 5-րդ օղակը միայն որոշ ժամանակ անց բացվեց: Դա հումորով արվեց` հուշելով, որ կյանքում ամեն ձախողում պետք է թեթև ընդունել և շտկել:

Այդուհանդերձ, խաղերի անցկացման օրերին անհավանական բան տեղի ունեցավ` փլուզվեց «Ադլեր արենա» սահադաշտի կախովի առաստաղի մի մեծ հատված: Այն փշրվեց և թափվեց: Բարեբախտաբար, գիշեր էր եղել, երբ սահադաշտում մարդիկ չկային: Կատարվածը բացահայտվել է անվտանգության համար տեղադրված տեսախցիկների օգնությամբ: Փլուզումը տեղի է ունեցել, երբ առաստաղի վրայով սև կատու է անցել, առաստաղը չի դիմացել անգամ այդ ծանրությանը: Թե ինչն է դրա պատճառը, դժվար թե պարզվի: Հայտնի է, որ «Ադլեր արենան» կառուցելու համար 38 մլն եվրո է ծախսվել:

Գաղտնիք չէ, որ կազմակերպիչները ցանկանում էին` հնարավորինս շատ երկրների ներկայացուցիչներ մասնակցեն խաղերին: Պատվիրակներ գործուղելը դժվար էր հատկապես տնտեսական վատ վիճակում գտնվող պետությունների համար: Ահա ընդամենը մեկ մարզիկ էր Տաջիկստանից` լեռնադահուկորդ Ալիշեր Կուդրատովը: Եվ նրա կողքին հպարտորեն քայլում էր ռուսաստանցի գործարար, Կրասնոյարսկի քաղաքային խորհրդի պատգամավոր Վլադիմիր Վլադիմիրովը: Թե ինչ կապ ուներ նա Տաջիկստանի, ընդհանրապես այդ ամենի հետ` հայտնի չէ:

Ի դեպ, Ռուսաստանի հավաքականը պատվիրակներ էր մրցասպարեզ հանել բոլոր 15 մարզաձևերում: Հսկայական բնակչություն և մարզական ներուժ ունեցող երկրի համար դա արտասովոր չէ: Ուշագրավն այն էր, որ ռուսաստանցիները միայն տափօղակով հոկեյում այլազգիների օգնությանը չէին դիմել, մյուս մարզաձևերում այդ երկրի հավաքականների անդամների կողքին էին ամերիկացի, գերմանացի, ավստրիացի, հոլանդացի, իտալացի, նորվեգացի, շվեդ, կուբացի 65 մասնագետներ, չենք ասում նախկին խորհրդային հանրապետությունների ներկայացուցիչների մասին: Անկասկած, նրանցից ամենատիտղոսակիրը շորթ տրեկի օլիմպիական խաղերի և աշխարհի բազմակի չեմպիոն Ան Հյոն Սուն էր, որը, Հարավային Կորեայի հավաքականին փառք բերելուց հետո, Ռուսաստանի թիմի կազմում նույնպես օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ, սակայն Վիկտոր Ան անունով: Ի դեպ, Ռուսաստանի դրոշի ներքո հանդես էր գալիս նաև սևամորթ մարզիկ: Նիգերիացի Նկեիրուկա Եզիդն այդ երկրի կյորլինգի հավաքականի կազմում էր:

Արդեն նշվեց, որ օլիմպիական խաղերը դիտարկվում էին որպես ոչ միայն մարզական միջոցառում, բայց թե ինչ կատարվեց բացման հանդիսավոր արարողության ընթացքում, երբ տարբեր երկրների ներկայացուցիչների երթի ժամանակ ցուցադրվում էր նրանց երկրների մեծադիր քարտեզը` տիեզերքից արված լուսանկարի պատկերով, վեր էր ամեն սպասվածից:

Մասնավորապես, Ադրբեջանի պատվիրակության քայլերթի ժամանակ, երբ այդ երկրի քարտեզն էր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը փակել էր սև ամպը: Նույն բանը կատարվեց նաև, երբ Վրաստանի քարտեզն էր: Տարբերությունն այն էր, որ արդեն երկու ամպ էր, և դրանք ծածկել էին Աբխազիան և Հարավային Օսիան: Կազմակերպիչներն ասես ցանկացել էին ընդգծել, որ հակամարտությունների կիզակետում հայտնված այդ հարավկովկասյան հանրապետությունները ոչ թե տվյալ երկրների, այլ միջազգայնորեն չճանաչվածների սահմաններում են: Ադրբեջանցիները կատարվածին չեն արձագանքել, մինչդեռ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ ամպերի հայտնվելը չի կարելի սադրանք համարել:

Զարմանալի է, որ Սոչիում ուկրաինացի մարզիկներին սուլոցներով էին դիմավորում, իսկ երբ նրանք ռուսաստանցիների հետ մրցում էին մեդալների համար, նաև վիրավորական խոսքեր էին ասում, «խորհուրդ էին տալիս» անմիջապես հեռանալ իրենց երկիր և տեսնել, թե այնտեղ ինչ է կատարվում իշխանության համար պայքարում:

Ուկրաինայում ծավալված իրադարձությունների թեժացման պատճառով Սոչի ժամանած ուկրաինացի մարզիկների մի մասը լքեց օլիմպիական խաղերի մայրաքաղաքը: Ստուգատեսին մասնակցելու էր եկել 43 մարզիկ: Իսկ Ուկրաինայի օլիմպիական կոմիտեի նախագահ Սերգեյ Բուբկան հավաքականի անդամներին մնալ-չմնալու ընտրություն կատարելու հարցում լիակատար ազատություն էր տվել: Ի վերջո, ուկրաինացիները նվաճած 1-ական ոսկե և բրոնզե մեդալներով զբաղեցրին 20-րդ տեղը:

Խաղերում եղան իրադարձություններ, որոնք խոսակցությունների առիթ տվեցին: Սկելետոնում հաղթեց ռուսաստանցի Ալեքսանդր Տրետյակովը: Արծաթե և բրոնզե մեդալակիրներ դարձան Լատվիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները: Եվ ահա, անհավանական իրողություն է պարզվել, չեմպիոնը 4 մեկնարկի առաջին մասում, անգամ հարյուրերորդական վայրկյան ճշգրտությամբ ցույց է տվել նույն արդյունքը: Նման բան այս մրցաձևում առաջին անգամ է կատարվում: Կասկած կա, որ տեխնիկական միջոցները հօգուտ ռուսաստանցի մարզիկի են աշխատել: Եվ լատվիացիները պաշտոնական բողոք են ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությանը: Բողոքել էին նաև Հարավային Կորեայի ներկայացուցիչները:

օլիմպիադա (2)Բանն այն է, որ ռուսաստանցի մենասահորդուհի Ադելինա Սոտնիկովան 2010-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած օլիմպիական խաղերում չեմպիոնուհի դարձած հարավկորեացի Յու Նա Կիմին շրջանցել է, որը Սոչիում էլ ազատ ծրագրով փայլուն մրցելույթ է ունեցել, սակայն մրցավարներն ավելի բարձր են գնահատել վերջին մրցելույթի ժամանակ սխալ կատարած ռուսաստանցի մարզուհուն: Հարավային Կորեայի գեղասահքի ֆեդերացիան նույնպես պաշտոնական բողոք է ներկայացրել ՄՕԿ-ին` անհամաձայնություն հայտնելով, որ գեղասահորդների արդյունքն արդարացի չէ: Այդուհանդերձ, բողոքները դեռևս որևէ բան չեն փոխել, և սպասելիք էլ չկա:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայացուցիչներին, ապա մերոնք այդպիսի գլխացավանքից հեռու էին: Նրանք խնդիր էին դրել տեղ զբաղեցնել որևէ մրցաձևի 30 պայքարողների շարքում: Մոտ էր դրան ԱՄՆ-ում բնակվող լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը, որը ոլորավայրէջքում 34-րդն էր: Նա հսկա ոլորվայրէջքում 46-րդն էր: Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը նույն տեղը գրավեց սկիատլոնի (30 կմ) մրցումներում: Արթուր Եղոյանն էլ 63-րդն էր: Միքայելյանը դասական ոճով 15 կմ դահուկավազքում ևս 46-րդն էր: Իսկ Կատյա Գալստյանը դասական ոճով 10 կմ դահուկավազքում 64-րդն էր:

Մեր դահուկորդները հայտավորված էին նաև տղամադկանց ազատ ոճով արագավազքում և 50 կմ վազքում, սակայն երկուսն էլ հրաժարվեցին մասնակցել:
Այդուհանդերձ, աղմկահարույց իրադարձություններ կատարվեցին նաև մեր փոքրիկ պատվիրակության ճամբարում: ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, Սոչիում Հայաստանի պատվիրակության գլխավոր հանձնակատար Հրաչյա Ռոստոմյանը «առաջարկել էր» դահուկավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանին խաղերը դեռ չավարտված հեռանալ օլիմպիական ավանից: Պատճառն այն է եղել, որ նա մարզուհուն մեկնարկի չի հանել նոր գնված դահուկներով: Սարգսյանը պարզաբանել է, որ դա հնարավոր չէր, քանի որ նոր դահուկները պետք է հղկվեին, իսկ Ռուստոմյանն իրեն «մեղադրում է մի բանում, ինչից ինքը չի հասկանում»: Դա էլ ճակատակագրական է եղել. նրան, իր իսկ խոսքով, վռնդել են Սոչիից, այն էլ, երբ մեր դահուկավազորդներին ևս մեկ մեկնարկ էր սպասում: Սարգսյանին նաև հայտնվել է, որ այլևս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չէ:

Նշենք, որ դա պետք է որոշի Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան, որի նախագահն է Արմեն Երիցյանը: Սարգսյանն այն կարծիքին է, որ ալիքները խառնողը ֆեդերացիայի նախագահության անդամ Գագիկ Սարգսյանն է, որը ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Արթուր Միքայելյանին: Սլավիկ և Գագիկ Սարգսյանների տարաձայնությունները նոր չեն, այնպես որ դժվար է ասել, թե այս ամենն ինչ ընթացք կստանա: Ունենք այն` ինչ ունենք:

Իսկ Ռուսաստանի ներկայացուցիչները բոլոր առումներով զարմացրին աշխարհին, նաև տպավորիչ կազմակերպելով վերջին ակորդը` խաղերի փակման թատերականացված հանդիսավոր արարողությունը: Ավարտին էլ հպարտորեն հայտարարվեց` մենք արեցինք դա…

2018-ին ձմեռային հաջորդ օլիմպիական խաղերը կկայանան Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում:

Հալկը կդառնա՞ Հենրիխ Մխիթարյանի խաղընկերը, թե՞ ոչ

հալկ42593Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին  պատրաստվում է ամռանը տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»: Չի բացառվում, որ նրան փոխարինի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Հալկը:

Բրազիլիայի հավաքականի խաղացողն անթաքույց  հայտնել է, որ մտադիր է հանդես գալ Դորտմունդի «Բորուսիայում»։

Հիշեցնենք, որ Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի 1/8 եզրափակչի շրջանակում տանն անցկացրած խաղում  Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» պարտվել էր «Բորուսիային» 2:4 հաշվով, իսկ 27-ամյա Հալկը  հաջող էր իրացրել 11 մ-ոց տուգանային հարվածը` երկրորդ գնդակն ուղարկելով գերմանական թիմի դարպասը։

Խաղից հետո Հալկը  դորտմունդցիների ավագ Սեբաստիան Կելին հարցրել է, թե կկարողանա ամռանից խաղալ «Բորուսիայում»։

Սակայն դեռ ոչ մի բան հաստակ չէ, քանի այդ ֆուտբոլիստին գնելու համար մեծ փողեր են անհրաժեշտ: Հալկը հեղինակություն է, անվանի խաղացող և փոխահատուցման գումարը մեծ կլինի:

Անկախ

Ուկրաինայում քաղաքական իրավիճակը խանգարում է ֆուտբոլին

Ուկրաինա230494Ուկրաինայում քաղաքական իրավիճակը լարված է: Դա անդրադարձել է նաև ֆուտբոլին: Ուկրաինայի առաջնության 19-րդ տուրի հանդիպումները հետաձգվել են: Հավանական է, որ դրանք կկայանան մարտի 26-ին: Իսկ տուրը պետք է մեկնարկեր փետրվարի 28-ին` Զապորոժիեի «Մետալուրգ»-«Գովերլա»  հանդիպումով: Բացի այդ, այս տուրում պետք է կայանա Կիևի «Դինամո» – Դոնեցկի «Շախտյոր» կենտրոնական հանդիպումը:

Իսկ Դոնեցկի «Մետալուրգը», որի կազմում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, մարտի 2-ին պետք է մրցեր Օդեսայի «Չեռնոմորեցի» հետ:

Անկախ

Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Զենիթի» հետ խաղում տարած հաղթանակը

հմ36261Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթել է Սանկտ Պետերբուրգի  «Զենիթին» և Մխիթարյան  էլ  առաջին գնդակն է խփել մրցակցի դարպասը:

Հայ ֆուտբոլիստը, մեկնաբանելով հանդիպման ընթացքը, ասել է . «Դժվարին խաղ էր: Կարողացանք երկու արագ գոլեր խփել, և, կարծում եմ, դա մեզ օգնեց: Ամեն դեպքում, մենք գիտեինք, թե ինչպես պետք է գործել ամբողջ հանդիպման ընթացքում: Տանտերերը երկու անգամ կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, այն կարծիքին չեմ, որ առաջին երկու գոլերը որոշիչ էին: Չէի ասի, որ «Զենիթը» շատ թույլ էր: Մեր մրցակիցը լավ էր խաղում, պարզապես, մենք ավելի լավ հանդես եկանք: Հիմա մեզ բարդ հանդիպում է սպասում Դորտմունդում: Մեզնից ոչ ոք չի մտածում, որ դիմակայության ելքը վճռված է: Ամեն ինչ էլ հնարավոր է: Արդյո՞ք այն «Շախտյորը» որտեղ ես խաղում էի այս «Զենիթից» ուժե՞ղ է:, թե՞ որ: Կարծում եմ` այո: Դա ասում եմ ոչ այն պատճառով, որ ես էի այնտեղ խաղում, պարզապես,  իսկապես այդպես եմ կարծում»:

Անկախ

Վանես Մարտիրոսյանի առաջին մրցամարտը` պարտվելուց հետո

վանեսVglovesԱՄՆ-ում մարզվող և մրցելույթներ ունեցող միջին քաշային հանրածանոթ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը մարտի 21-ին Կալիֆորնիա նահանգի Կաբազոն քաղաքում WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի գոտու համար 10 ռաունդանոց մրցամարտ կայցկացնի Մարիո Լոզանոյի հետ:

Հավելենք, որ վերջին մենամարտում Մարտիրոսյանն (32-1-1, 20 KO) իր առաջին պարտությունն էր կրել` միավորներով զիջելով Դեմետրիուս Անդրադեին:

Անկախ

Հենրիխ Մխիթարյանը Սանկտ Պետերբուրգում դարձավ գոլի հեղինակ

հմ12225Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի շրջանակում անցկացրած 1/8 եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 4:2 հաշվով առավելության հասավ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նկատմամբ:

Գոլի հեղինակ դարձավ նաև Մխիթարյանը: Նա երկրորդ խաղակեսում փոխարինվեց:

Տեխնիկական արդյունքներ

«Զենիթ» (Սանկտ Պետերբուրգ) – «Բորուսիա» (Դորտմունդ)՝ 4:2

Օլեգ Շատով, 57, Հալկ, 69 (11մ) – Հենրիխ Մխիթարյան, 4, Մարկո Ռոյս, 5, Ռոբերտ Լևանդովսկի, 61, 71

Թիմերի կազմերը.

«Զենիթ». Յուրի Լոդիգին, Ալեքսանդր Անյուկով (Իգոր Սմոլնիկով, 84), Լուիշ Նետու, Նիկոլաս Լոմբերտս, Դոմենիկո Կրիշիտո, Ակսել Վիտցել, Վիկտոր Ֆայզուլին (Ալեքսանդր Կերժակով, 84), Օլեգ Շատով, Հալկ, Անդրեյ Արշավին (Անատոլի Տիմոշչուկ, 15), Սալոմոն Ռոնդոն

«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր, Լուկաս Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մանուել Ֆրիդրիխ, Մարսել Շմելցեր, Նուրի Շահին, Սեբաստիան Կել, Կեւին Գրոսկրոյց (Էրիկ Դուրմ, 90+1), Մարկո Ռոյս (Յունաս Հոֆման, 85), Հենրիխ Մխիթարյան (Պյեր-Էմերիկ Օբեմեյանգ, 70), Ռոբերտ Լևանդովսկի

Անկախ

Ինչո՞ւ Հայաստանի ֆուտբոլի երկու մրցավար չեն հանձնել ֆիզիկական պատրաստվածության թեստը

մրցավարներsport-futbol2-470x265Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն և 1-ին խմբերի հանդիպումները սպասարկող 24 մրցավարներ ուսումնամարզական հավաք են անցկացրել Թուրքիայի Անթալիա քաղաքում:

ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը հայտնել է, որ մրցավարներից երկուսը վնասվածքների պատճառով չեն կարողացել հանձնել ֆիզիկական պատրաստվածության թեստը:

Հավելենք, որ Հայաստանի մրցավարները սպասարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Հունգարիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի բարձրագույն խմբի թիմերի մասնակցությամբ հանդիպումներ, ընդհանուր առմամբ՝ 32 խաղ:

Անկախ

 

Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականը նախապատրաստվում է «Չելենջ Տրոֆ» մրցաշարին

tbilisi_2013_148Հայաստանի մինչև 23 տարեկան հանդբոլիստուհիների հավաքականը մասնակցելու է «Չելենջ Տրոֆ» ստուգատեսին: Եվրոպայի առաջնությունից հետո այն երկրորդ խոշոր մրցաշարն է:
Մարտի 26-30-ը Հունաստանի Լարիսսա քաղաքը հյուրընկալելու է A և B խմբերի հավաքականներին:
Մերոնք B խմբում են և ուժերն են չափելու Բուլղարիայի, Էստոնիայի, Իսրայելի ներկայացուցիչների հետ:
A խմբում են` Հունաստանի, Լատվիայի, Մոլդովայի, Բելգիայի թիմերը:
Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Անահիտ Հարությունյանի և մարզիչ Աստղիկ Գյուրջինյանի ղեկավարությամբ, սկսել է նախապատրաստությունը:
Թիմը երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին պարապում է Երևանի տնտեսագիտական համալսարանի դահլիճում, իսկ չորեքշաբթի օրը մարզվում է Արաբկիրի համայնքի համալիր մարզադպրոցի մարզասրահում:

Համալրում է սպասվում նաև  Ֆրանսիայից: Նախատեսվում է, որ  Հայաստանի թիմի կազմը կուժեղացնեն այդ երկրում բնակվող և խաղացող մեր չորս հայրենակցուհիներ:

Անկախ

Հենրիխ Մխիթարյանը` երրորդ անգամ ընդդեմ «Զենիթի»

հմ1010-500x360Այսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Եվևոպայի Չեմպիոնների լիգայի շրջանակում արտագնա խաղում կմրցի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ: Հայ կիսապաշտպանի թիմը 1/8 եզրափակչի առաջին հանդիպումն է անցկացնելու:

Մխիթարյանը մարզական իր կենսագրության  ընթացքում երրորդ անգամ Չեմպիոնների լիգայի շրջանակում խաղալու է ընդդեմ  «Զենիթի»:

Նա  2011-2012-ի մրցաշրջանում խմբային փուլի ժամանակ կրում  էր Դոնեցկի «Շախտյորի» մարզազգեստը:

Մխիթարյանը հայտնել է, որ պետք է չթերագնահատել, հարգել մրցակցին, առավելևս, որ  այդ թիմում են խաղացել Հայաստանի հավաքականի ճանաչված ֆուտբոլիստներ Սարգիս Հովսեփյանը և Ռոման Բերեզովսկին:

«Սարգիս Հովսեփյանը նույնիսկ իր անհատական վանկարկումն ուներ. «Самый лучший из армян – наш защитник Овсепян»: Հովսեփյանը և Բերեզովսկին իրենց լավագույն տարիները անցկացրել են «Զենիթում»»,-ասել է նա:

Մխիթարյանը նաև նշել է, որ Սանկտ Պետերբուրգում  «Բորուսիան» խաղալուէ միայն հաղթանակի հասնելու համար:

Անկախ

Մարկոս Պիզելին և Ռոբերտ Արզումանյանն ընդհանրապես չեն հայտավորվել

մպ0uq7kolHsvGKYJF4mSGz_tnՂազախական «Ակտոբեն», որի կազմում են Հայաստանի  հավաքականի երկու ֆուտբոլիստ, Թուրքիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում:

Թիմը ստուգողական խաղում մրցել է ռուսական «Կրասնոդարի» հետ: Գրանցվել է մարտական ոչ-ոքի` 2:2 հաշիվը:

Մարկոս Պիզելին և Ռոբերտ Արզումանյանն ընդհանրապես չեն հայտավորվել: Առաջինը հիվանդ է եղել, իսկ երկրորդին խանգարել է վնասվածքը:

 «Ակտոբեն»  փետրվարի 27-ին կմրցի Օրեբուրգի «Գազովիկի» հետ:

Անկախ

«Պարտիզանի» հայ ֆուտբոլիստը շատ արդյունավետ է խաղում

գբ0230241309984236Սլովակիայի «Պարտիզանը» , որի կազմում է հանդես գալիս Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Գևորգ Բադալյանը, ստուգողական խաղում 5:2 հաշվով հաղթել է լեհական «Մուշինա Պոպրադին»:

Բադալյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում և երկու գնդակ է խփել մրցակցի դարպասը: Նա աչքի է ընկել 47-րդ և 69-րդ րոպեներին:

Ընդհանրապես, հայ ֆուտբոլիստը շատ արդյունավետ է խաղում: Նա նույնպես երկու գնդակ էր խփել «Վրանովի» հետ խաղում, որում նրա թիմն առավելության էր հասել 8:0 հաշվով, իսկ Կոշիցի «Լոկոմոտիվի» հետ մրցամարտում դարձել էր հեթտրիկի հեղինակ:

Անկախ

Յուրա Մովսիսյանը փոխարինեց խաղընկերոջը, իսկ Արազ Օզբիլիսը չմասնակցեց հանդիպմանը

ՅուՄ1000296_10201555907000701_59558454_nԻսպանիայում  ուսումնամարզական հավաք անցկացնող Մոսկվայի «Սպարտակի» ստուգողական խաղում ուժերը չափեց Շվեդիայի «Յուրգորդեն» ակումբի հետ: Ռուսական թիմը զիջեց 0:2 հաշվով:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը փոխարինման դուրս եկավ 68-րդ րոպեին: Իսկ ահա «Սպարտակի» մարզազգեստը կրող մեր երկրի հավաքականի մեկ այլ խաղացող` Արազ Օզբիլիզը , նախօրեին վնասվածք էր ստացել և բաց թողեց հանդիպումը:

Տեխնիկական արդյունքներ

«Սպարտակ» Մոսկվա – «Յուրգորդեն» Ստոկհոլմ՝ 0:2

Ֆեյզալահու, 54, Օստբերգ, 85

Անկախ

Նախագահը ներկա է գտնվել Համահայկական ձմեռային առաջին խաղերի բացման արարողությանը

Opening of the Winter Pan-Armenian Games in Tsaghkadzor, Kotayk marz

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային առաջին խաղերի բացման արարողությանը:

Նախագահը ողջունել է համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին և հյուրերին, նշելով, որ իր 15-ամյա պատմության ընթացքում, ընդլայնելով աշխարհագրությունը և ավելացնելով մասնակիցների քանակը, համահայկական խաղերը հուշում են, որ պահանջված են: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել և այս 15 տարիների ընթացքում ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի խաղերը կայանան և ընդգծել է, որ այսօր վստահությամբ կարելի է փաստել՝ համահայկական խաղերը կայացել են: «Համահայկական խաղերը մեզ համար կարևոր նշանակություն ունեն: Ակնհայտ է, որ այդ խաղերն ամրապնդում են Հայրենիք-Սփյուռք կապը, որ այդ խաղերը հնարավորություն են տալիս հազարավոր հայ երիտասարդների, առողջ ապրելակերպ դավանող մարդկանց ծանոթություններ հաստատել, և ժամանակակից աշխարհում այս հանգամանքը չափազանց կարևոր է»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ մաղթելով մասնակիցներին արդար մրցակցություն, թեժ պայքար ու մարզական հաջողություններ և համահայկական ձմեռային առաջին խաղերը հայտարարել բացված:
Անկախ

Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանին խանգարեց վնասվածքը

դսarm138933258715Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած ըմբշամարտի  միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները տիրացան 3 ոսկե, 1 արծաթե, 3 բրոնզե մեդալի:

Հունահռոմեական ոճի ըմբիշների մրցաշարում հավասարը չունեցան 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը, նրա եղբայրը` Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ),  Արթուր Ալեքսանյանը (98 կգ):  Կարեն Ասլանյանը (59 կգ) գրավեց երկրորդ տեղը: Բրոնզե մեդալ նվաճեցին քաշային Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ)

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում բրոնզե մեդալակիր դարձավ Անդրանիկ Գալստյանը (125 կգ):

65 կգ քաշային աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 1/8-րդ եզրափակչում վստահորեն առավելության հասավ չինացի Լյան Չենի նկատմամբ: Ցավոք, այդ գոտեմարտի ժամանակ Դավիթը վնասվածք ստացավ, և մարզիչները որոշեցին նրան հանել մրցաշարից: Մեր ըմբիշը  քառորդ եզրափակչի բուլղարացի Բորիսլավ Նովաչկովի հետ մրցամարտին չմասնակցեց:

Անկախ

Եռացատկորդ Լևոն Աղասյանը Բալկանյան երկրների աթլետիկայի ձմեռային առաջնության հաղթող

լա2f50426d00029c1b3f403a3ae99a19f1Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում, որին մասնակցում էին 15 երկրների հավաքականներ, 2013 թվականի Եվրոպայի պատանիների չեմպիոն, կապանցի Լևոն Աղասյանը, եռացատկելով 16 մ 16 սմ,  դարձավ հաղթող:

Նույն մրցաձևի կանանց մրցաշարում երևանցի Սաթենիկ Հովհաննիսյանը 12 մ 84 սմ արդյունքով 3-րդն էր:

Թիմային պայքարում Հայաստանի և՛ տղամարդկանց և՛կանանց հավաքականները գրավեցին 6-րդ տեղը: 

Անկախ