Հայ գրոսմայստերները Դուբայում

chess3Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Տիգրան Պետրոսյանը Դուբայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած յոթ տուրից հետո վաստակել են 5-ական միավոր: Նրանք մեկ քայլով են ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Ռոման Էդուարից (Ֆրանսիա):

Վլադիմիր Հակոբյանն ունի 4,5 միավոր:

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը` Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր

սմMovsesian-2Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանի թիմը` «Սանկտ Պետերբուրգը», Լոոյում ավարտված Ռուսաստանի շախմատի ակումբային առաջնությունում գրավեց երրորդ տեղը:

Չեմպիոնի կոչումը նվաճեց Սվերդլովսկի «Մալախիտը»:

Առաջին չորս տեղերը գրաված թիմերը, այդ թվում` «Սանկտ Պետերբուրգը», իրավունք ստացան մասնակցելու 2014 թ. Եվրագավաթին:

Հայաստանի շախմատիստները Դուբայում անցկացվող մրցաշարում

chess3Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Զավեն Անդրիասյանը Դուբայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացաշ  երեք տուրից հետո վաստակել են 2,5-ական միավոր: Նրանք կես քայլով են ետ մնում վեց առաջատարներից:

Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանն ունի 2 միավոր:

Սերգեյ Գրիգորյանցը` Սկոպիեում կայացած շախմատի միջազգային մրցաշարում

սգ60cfff1526758280df094060dcf0ed92-472x265Գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան) Մակեդոնիայի Սկոպիե քաղաքում անցկացված շախամատի միջազգային մրցաշարում  9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 262 մասնակիցների պայքարում բաժանեց 2-8-րդ տեղերը:

Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստն 8-րդն է: 

Անկախ

Լևոն Արոնյանը ԱՄՆ-ում կգլխավորի շախմատային ճամբարը

լևոն35236Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հուլիսի 9-13-ը կգլխավորի ամառային շախմատային ճամբարը Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում:
Ճամբարը կազմակերպում են «Մետրոպոլիտեն չես» ընկերությունը և Ամերիկյան շախմատի ակադեմիան (տնօրեն` Արմեն Համբարձումյան): Պարապմունքների ընթացքում Արոնյանի օգնականները կլինեն, գրոսմայստերներ Մելիքսեթ Խաչիյանը, Տաթև Աբրահամյանը, միջազգային վարպետներ Անդրանիկ Մատիկոզյանը, Արմեն Համբարձումյանը:

Երևանցի շախմատիստ Մանվել Ավետիսյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա

ֆիդե34782Երևանցի ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Ավետիսյանը Իրաքի մայրաքաղաք Բաղդադում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում լրացրել է միջազգային վարպետի նորմա:

Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը` Գերմանիայի չեմպիոններ

ամ1347452972_6021822_ts1347456108Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը «Բադեն-Բադեն» ակումբի կազմում նվաճեցին Գերմանիայի չեմպիոնի տիտղոսներ: «Բադեն-Բադենը», շահելով անցկացրած բոլոր 14 մրցախաղերը, 28 հնարավորից վաստակել է 28 միավոր և եզրափակիչ տուրից առաջ անհասանելի է մրցակից թիմերի համար:

Նախավերջին տուրում «Բադեն-Բադենի» առաջատար Արոնյանը պարտության մատնեց Խանտի Մանսիյսկում վերջերս կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում իր մարտավկա Մաքսիմ Ռոդշտեյնին: Նա  հանդես է գալիս «Էպինգեն» ակումբի կազմում:

Կոչումներ` իմաստաուն խաղի Հայաստանի ներկայացուցիչներին

chess3Շախմատի միջազգային ֆեդերացիան երևանցի 20-ամյա շախմատիստ Ռոբերտ Աղասարյանին շնորհել է գրոսմայստերի կոչում:

16-ամյա շախմատիստ Տիգրան Հարությունյանին շնորհվել է միջազգային վարպետի կոչում:

Գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանն զայսուհետ կկրի ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում:

Անկախ

Հայ շախմատիստները Բաքու չգնալով շատ բան կարող են կորցնել

ֆիդե34782

Ինչպես հայտնի է, Երևանում անցկացված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը անմասն չմնացին եկող տարի Բաքվում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք տվող խաղարկված ուղեգրերից: Այդ պատվին էին արժանանում 1-23-րդ տեղերը զբաղեցնողները: Շարունակ խոսվում է, որ ադրբեջանցի շախմատիստները հրաժարվել էին Հայաստանում ստուգատեսի մասնակցելուց, և հավանականությունը քիչ է, որ մեր երկիրն էլ պատվիրակներ ուղարկի Ադրբեջան: Բայց դա հաշտվողական մտածելակերպ է:

Հայ շախմատիստները, Բաքու չգնալով, շատ բան կարող են կորցնել:

Ի դեպ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, բացահայտ հայտարարելով գնալու քիչ հավանականության մասին, նաև պարզաբանեց, որ շախմատիստները մտքի ճմշման չպետք է ենթարկվեն, և դա կարող է ազդել, որ նրանք չկարողանան ստեղծագործաբար հանդես գալ:

Ի դեպ, նախկինում մեր երկրի տարբեր մարզաձևերի ներկայացուցիչները վարկանիշային տարբեր մրցաշարերի են մասնակցել Բաքվում, նաև բարձրացնել են տվել Հայաստանի եռագույնը: Այս անգամ ևս նժարին շատ բան է դրված, նաև աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգրի համար պայքարելու հնարավորություն կա: Ընդ որում, եթե աշխարհի գավաթակիրը խաղալու է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրացաշարում, ապա եզրափակչի մասնակիցը ևս այդ ստուգատեսում հանդես գալու իրավունք է ստանալու: Դա կատարվեց Խանտի Մանսիյսկում, և աշխարհի գավաթակիր, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկից բացի, մասնակցում էր նաև նրա հայրենակից Դմիտրի Անդրեյկինը:

Այնպես որ, Հայաստանի շախմատիստների Բաքու չգնալու հարցին պետք է համակողմանի մոտենալ: Ընդ որում, եթե ավելանա աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարի ուղեգիր ունեցող հայ շախմատիստների թիվը, Շախմատի միջազգային ֆեդերացիան հարկադրված կլինի համապատասխան քայլեր ձեռնարկել: Ու եթե անգամ մրցավայրը չփոխվի, ապա կազմակերպիչներին կպարտադրվի, որ ընդառաջ քայլեր կատարեն, կոմպրոմիսային տարբերակներ գտնեն և հայ շախմատիստների անվտանգության համար երաշխիքներ տան, նաև հնարավորություն ստեղծեն, որ մերոնք անկաշկանդ մթնոլորտում դրսևորեն իրենց կարողությունները:
Դա կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե մեծ թվով հայ շախմատիստների Բաքվում խաղալու հնարավորությունից զրկելու«վտանգ» առաջանա:
2015-ի փետրվարին Իսրայելում անցկացվելու է ևս մեկ վարկանիշային մրցաշար, և խաղարկվելու է գրեթե նույնքան ուղեգիր, ինչքան Երևանում: Եթե մերոնք ևս մի քանի ուղեգիր նվաճեն, ասենք` խաղալու իրավունք ստացած 5-6 շախմատիստ ունենանք, ապա Շախմատի միջազգային ֆեդերացիան փաստի առաջ կարող է հայտնվել և ստիպված լուծել այդ խնդիրը: Նշենք, որ այլ երկրների առաջատար հայ շախմատիստներն էլ անպայման ուղեգրերի կտիրանան:
Բաքվում խաղալու է 128 շախմատիստ: Հնարավոր է` Ադրբեջանին 4 մասնակցի լրացուցիչ ներկայացնելու հնարավորություն տրվի: ՖԻԴԵ-ն 8 հրավեր անելու իրավունք կունենա, սակայն հազիվ թե այդ ուղեգրերից գեթ մեկը տրվի հայ շախմատիստի:

Հայ շախմատիստուհին` Մոսկվայի առաջնության բրոնզե մեդալակիր

ԿհKARINAԳրոսմայստեր Կարինա Համբարձումովան Մոսկվայի կանանց առաջնությունում, 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, դարձավ բրոնզե մեդալակիր:

7,5 միավորով Մոսկվայի չեմպիոնուհի դարձավ գրոսմայստեր Դարիա Չարոչկինան:

Անկախ

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտրյանը` Գերմանիայի չեմպիոն

լմ134616763119Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը «Բադ Քյոնիգշոֆեն» ակումբի կազմում նվաճեց Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը:

Եզրափակիչ մրցախաղում «Բադ Քյոնիգշոֆենը» 3,5:2,5 հաշվով պարտության մատնեց գլխավոր մրցակից «Բադեն-Բադենին»: Վճռական միավորն իր թիմին բերեց Մկրտչյանը, որը հաղթեց գրոսմայստեր Աննա Զատոնսկիխին:

Անկախ

Ալինա Բալայանը բավարարվեց 3-րդ տեղով

աբAlina-BalayanՍանկտ Պետերբուրգի շախմատի առաջնությունում Ալինա Բալայանը բավարվեց 3-րդ տեղով: Նա 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր:

Առաջնությայան եզրափակիչ մրցաշարին 12 շախմատիստուհի էր մասնակցում:

21-ամյա Բալայանը նախորդ տարվա չեմպիոնուհին էր, սակայն այս անգամ նա փոփոխակի հաջողություններով հանդես եկավ:

Վաստակած 8,5 միավորով չեմպիոնուհու կոչումը նվաճեց 22-ամյա Վիկտորյա Կորչագինան: 8 միավորով 2-րդ մրցանակակիր դարձավ 20-ամյա Դինն Բելենկան:

Անկախ

Լևոն Արոնյանի կորուստները

լևոն38276Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կայացած աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում անհաջող հանդես եկած Լևոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում շարունակում է  2-րդ տեղում ընթանալ: Այդուհանդերձ, նա վարկանիշային 18 միավոր է կորցրել:

Արոնյանից առաջ է նորվեգացի  աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը:

 

Իսկ ահա, աշխարհի նախկին չեմպիոն, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդը առաջադիմել 14,8 միավորով և հայտնվել է երրորդ տեղում։

Հայաստանի հավաքականի շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 63-րդն է (2684), Վլադիմիր Հակոբյանը՝ 72-րդը (2674), Սերգեյ Մովսիսյանը՝ 76-րդը (2670):

Առաջատարների տասնյակը

1. Մագնուս Կառլսեն`  2882,3 միավոր
2. Լևոն Արոնյան` 2812,0
3. Վիշվանաթհան Անանդ` 2784,8
4. Վլադիմիր Կրամնիկ` 2783,4
5. Ֆաբիանո Կարուանա`  2783,0
6. Ալեքսանդր Գրիշչուկ`  2777,0
7. Սերգեյ Կարյակին` 2772,2
8. Հիկարու Նակամուրա` 2772,0
9. Վեսելին Տոպալով` 2771,6
10. Շաքրիար Մամեդյարով` 2759,8

Անկախ

Լևոն Արոնյանը սոսկ 6-րդն է

Լևոն38654Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացված շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի վերջին` 14-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, պարտվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին:

Մեր երկրի ներկայացուցիչը հանգրվանեց աղյուսակի 6-րդ հորիզոնականում: Իսկ հաղթող դարձավ Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդը:

Ահա թե ինպիսի ելքեր ունեցան մյուս պարտիաները

Անանդ – Սվիդլեր` ½ – ½
Մամեդյարով – Կրամնիկ` ½ – ½
Տոպալով – Անդրեյկին` ½ – ½

Աղյուսակ

1.

Վիշվանաթհան Անանդ 8,5

2.

Սերգեյ Կարյակին 7,5

3.

Վլադիմիր Կրամնիկ 7

4.

Շաքրիար Մամեդյարով 7

5.

Դմիտրի Անդրեյկին 7

6.

Լևոն Արոնյան 6,5

7.

Պյոտր Սվիդլեր 6,5

8.

Վեսելին Տոպալով 6

 

Ի՞նչ խնդիրներ են ծագել Եվրոպայի շախմատի երևանյան առաջնությունում

OՀայաստանի մայրաքաղաքում կայացած Եվրոպայի շախմատի անհատական առաջնության մասին տարբեր խոսակցություններ են հնչում: Այն բաց չէր, խաղացողները պարտիաներն անցկացնում էին մեկուսացած, մարզասերներից, նաև մամուլի ներկայացուցիչներից անջատ և չէին զգում հանդիսականների հևքը: Մրցավայրը` «Էլիտ պլազան», այդ առումով թերևս լավագույն մրցատեղին չէր, սակայն կազմակերպիչները չէին գտել մեկ այլ տարբերակ: Ի դեպ, չեմպիոն դարձած ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլյովն էլ զարմացած էր մնացել, որ պարտիաներից մեկի ժամանակ վերևից անձրևաջուր է կաթացել խաղատախտակին, և պարտիան ընդհատել են, որպեսզի տեղափոխվեն: Իմաստ ունե՞ր մեր երկրում Եվրոպայի շախմատի առաջնություն անցկացնել: Այդ և ծագած մի շարք հարցերի շուրջ զրուցեցինք առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանի հետ:

– Առաջնության կազմակերպումը դժվարությունների հետ էր կապված, խնդիրներ առաջացան, այդուհանդերձ այն Հայաստանի համար շատ օգտակար էր: Մեր երկրի մեծ թվով շախմատիստներ հնարավորություն ունեցան խաղալու ուժեղագույնների մասնակացությամբ ստուգատեսում: Հայաստանի շախմատիստներից ոմանք բարձրացրին իրենց վարկանիշները: Մերոնցից 8-ը լրացրին միջազգային տարբեր նորմեր: Դա հնարավոր չէր լինի, եթե առաջնությունը չանցկացվեր Հայաստանում: Վերջին մի քանի տարվա Եվրոպայի առաջնություններում, Հայաստանի հավաքականի անդամներից բացի, սահմանափակ թվով շախմատիստներ էին խաղում, իսկ այս անգամ հանդես էր գալիս 82 շախմատիստ: Մամուլում մեկնաբանություններ եղան, թե ինչու են Հայաստանից այդքան շատ խաղացողները: Այդ անտեղյակությունը զարմացնում է: Բանն այն է, որ Եվրոպայի առաջնությունը բաց է, նույնիսկ վարկանիշ չունեցող շախմատիստը կարող է խաղալ, եթե մուծել է սահմանված մուտքավճարը, այն 220-225 եվրո է: Իսկ մեր պատանի, վետերան լավագույն շախմատիստները, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջնորդությամբ, մասնակցելու համար զեղչերով էին վճարումներ կատարել:

– Նաև մեդալի մյուս երեսը նայենք: Չնայած մեծ ծախսերին, մեդալակիր չունեցանք: Ընդ որում, Եվրոպայի ուժեղագույնները չէին խաղում: Ի վերջո, աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր ստացած շախմատիստներից 3-ը մեր երկրից են, սակայն մերոնք ամենայն հավանականությամբ չեն գնա Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի մասնակցեն այդ ստուգատեսին:
– Բացակայում էր մեր առաջատարը` Լևոն Արոնյանը: Ուժեղագույնները` Հայաստանի հավաքականի մյուս անդամները, իրենց վարկանիշով 100 լավագույնների շարքում շատ բարձր տեղեր չեն զբաղեցնում: Երբ բարձրակարգ շախմատիստներ են խաղում, նրանց հետ մրցավեճում դժվար է հաջողության հասնել, անակնկալ մատուցել: Չէի ասի, թե մերոնք ընդհանրապես հնարավորություն չունեին մրցանակակիր դառնալու: Վլադիմիր Հակոբյանի բախտը մի փոքր չբերեց, թեև նա պայքարում էր ամեն պարտիայում, որպեսզի միավոր վաստակի և բարձր տեղ գրավի: Գաբրիել Սարգսյանին, Հրանտ Մելքումյանին, Սամվել Տեր-Սահակյանին մարզական չարությունը չբավականացրեց: Թերես գիտակցելով, որ մրցանակային տեղի համար պայքարելը դժվար է, նրանք գործնական տարբերակների անցան և ցանկացան անպայման տեղ գրավել 23 ուղեգրերի համար մրցողների խմբում: Այդուհանդերձ, եթե հայացք գցենք վերջին տարիների Եվրոպայի առաջնություններին, ապա կնկատենք, որ մեր երկրի ներկայացուցիչներն այս անգամ ակնհայտորեն ավելի լավ են հանդես եկել: Աշխարհի գավաթի խաղարկության 3 ուղեգիր այդ ստուգատեսներում մերոնք երբեք չեն նվաճել: Երբեք Հայաստանից 13 տարեկան պատանին Եվրոպայի առաջնությունում գրոսմայստերի նորմ չի լրացրել: Խոսքը Հայկ Մարտիրոսյանի մասին է: 11-ամյա Շանթ Սարգսյանն էլ զարմացրեց` լրացնելով միջազգային վարպետի նորմ: Մի՞թե կարելի է առաջնությունը մեր համար անհաջող համարել:

– Խոսակցություններ եղան, նաև հրապարակումներ մամուլում պարտիաներն առանց պայքարի հանձնելու մասին, իբրև թե մեր անվանի գրոսմայստերները, «առատաձեռնություն» դրսևորելով, այդ արել են պատանի մեր այն շախմատիստների հետ մրցամարտերում, որոնք միջազգային նորմեր լրացնելու են հավակնել:
– Ինձ համար տարօրինակ էր, որ դա ասվել է գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմ լրացրած Հայկ Մարտիրոսյանի և Շանթ Սարգսյանի հասցեին, քանի որ երկուսն էլ պատանեկան միջազգային մրցաշարերում քանիցս մեդալների են արժանացել: Վերջերս էլ Հայկը Բելառուսում կայացած միջազգային մրցաշարում, վստահորեն խաղալով, լրացրել էր միջազգային վարպետի նորմ, նաև հաղթել է ադրբեջանցի միջազգային երեք վարպետի: Ընդ որում, պատնիների հետ մրցած գրոսմայստերներ էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պրոֆեսիոնալ խաղացողներ են, և նրանց մարզական կենսագրության ընթացքում նախկինում որևէ դեպք չի արձանագրվել, որ պայմանավորված միավոր նվիրեն կամ ստանան:

– Մեծ գումարներ էին ծախսվել: Դա արդարացրե՞ց իրեն, առաջնությունը ստացվե՞ց:
– 160 հազար դոլար պարգևատրման հիմնադրամն էր, 40 հազար դոլար էլ մուծվել էր Եվրոպայի շախմատի ֆեդերացիայի գանձարկղը, միայն այն բանի համար, որ այդ ստուգատեսն անցկացնելու իրավունքը Հայաստանին էր վերապահվել: Խնդիր կար, մենք պատրաստ չէինք Երևանում շախմատի առաջնություն անցկացնելու: Բանն այն է, որ դժվար էր գտնել համապատասխան պայմաններ ունեցող դահլիճ: Եղած տարբերակներից ընտրվել էր լավագույնը: «Էլիտ պլազան» ժամանակակից պայմաններ ունի: Վատն այն էր, որ մարզասերները դահլիճում գտնվելու, անմիջականորեն շախմատիստների գործողություններին հետևելու հնարավորություն չունեին:

– Իրոք, մարզասերները, նաև լրագրողները դժգոհ էին, որ այդպիսի հնարավորություն չկա: Մինչդեռ 1996-ին, երբ Երևանի մարզահամերգային համալիրը հյուրընկալել էր Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մասնակիցներին, այդ ստուգատեսի ընթացքին հետևելու համար ավելի անկաշկանդ պամաններ էին:
– Անցած ժամանակամիջոցում կյանքում, նաև շախմատում շատ բան է փոխվել: Այժմ շախմատի մրցաշարերի ընթացքում այնքան էլ ցանկալի չէ, որ դահլիճում հանդիսականներ լինեն: Մարզասերները տեխնիկական միջոցների, համացանցի օգնությամբ կարող են, համակարգչի առջև նստած, հետևել պարտիաների ընթացքին, մեկնաբանություններին, հստակեցնեն, թե այս կամ այն պարտիայում որ շարունակությունն է ավելի ճիշտ և այլն: Ամբողջ աշխարհում այս միտումը տարածված է:

– Այդուհանդերձ, լրագրողները գերադասում են գտնվել կատարվող իրադարձությունների վայրում: Խաղից առաջ դահլիճում անցկացնելու համար տրամադրված մի քանի րոպեն բավական չէ աշխատելու համար: Թերևս այդ է պատճառը, որ Երևանում կազմակերպված Եվրոպայի առաջնությունը մամուլում մեծ ուշադրության չարժանացավ:
– Մի շարք լրագրողներ գտել էին ելքը և պարտիաների ավարտից հետո շախմատիստների հետ հարցազրույցներ էին անցկացնում, փորձում ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Եթե դահլիճում լրագրողներ, նաև հանդիսականներ գտնվեին, ավելի ճոխ կլիներ, բայց միևնույն է, էական տարբերություն չէր լինի, և լրագրողներն էլ չէին կարող զրուցել խաղացողների հետ: Ի դեպ, շախմատիստներից ոմանք դժգոհ էին, որ հանդիսականների աչքից հեռու են եղել և այն կարծիքին են, որ ինչպես ֆուտբոլի մարզադաշտում, մարզասերների ներկայությունը ոգևորում է խաղացողներին, նույն բանը կարող է կատարվել նաև շախմատում: Ինքս համոզված չեմ, որ շատերն են այդ կարծիքին, քանի որ եթե մարզասերների ներկայությունը ոմանց կարող է քաջալերել, ապա մի մասին էլ կարող է խանգարել:

– Առաջնության օրերին Հայաստանում էին Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, Շախմատի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Սիլվիո Դանաիլովը, բայց նրանք էլ լրագրողներից հեռու էին: Իսկ առաջնության փակման հանդիսավոր արարողությանը դրսից ներկա չէր շախմատի ոչ մի պաշտոնյա:
– Քանի որ Եվրոպայի առաջնություն էր, ապա Իլյումժինովի Երևանում գտնվելը սոսկ վերաբերմունք էր: Դա Դանաիլովի գլխավորած կազմակերպության միջոցառումն էր: Ցավալի էր, որ փակմանը ոչ մի արտասահմանցի ղեկավար չկար: Բանն այն է, որ շախմատի պաշտոնյաները շարունակ տարբեր երկրներ են այցելում, զբաղված են: Դանաիլովն Իսլանդիայում ներկա էր միջազգային խոշոր մրցաշարի` նվիրված աշխարհի չեմպիոն Ռոբերտ Ֆիշերի հիշատակին: Իլյումժինովը Խանտի Մանսիյսկում էր, ապա` Թբիլիսիում, հետո էլ` Աֆրիկայում և այլն:

– Ձեր` որպես մրցավարի միջամտության կարիքը զգացվե՞ց: Առիթներ ունեցա՞ք պատժելու կարգազանց շախմատիստների:
– Ուշանալու պատճառով երկու մասնակցի պարտություն գրանցվեց: Դրանցից մեկը հայ, մյուսը` ֆինն շախմատիստ էր: Մեր հայրենակիցը պատանի խաղացող է, ոչ այնքան ուժեղ և անլուրջ մոտեցում էր դրսևորել: Իսկ Ֆինլանդիայի ներկայացուցիչը առավոտյան ուղևորվել էր Սևան: Նա հաշվի չէր առել, որ ցերեկը Երևանում խցանումներ են լինում, և չէր հասցրել ժամանակին մրցավայր ներկայանալ: Իսկ կանոնակարգով, երբ սկսվում է տուրը, բացակայողներին անմիջապես պարտություն է գրանցվում: Ի դեպ, նրա մրցակիցը հայ էր և պատրաստ էր մրցելու: Բայց ֆինն շախմատիստը հայտնեց, որ ինքը խախտել է կարգը և գիտակցում է, որ պետք է տուժի:

– Իսկ տուրերի ընթացքում հեռախոսազանգեր չհնչեցի՞ն, դրա համար պատժվողներ չեղա՞ն:
– Ոչ: Նախասրահում խաղացողները հնարավորություն ունեին հանձնելու բջջային հեռախոսները: Արտասահմանցիների մեծ մասը գերադասում էր հետը հեռախոս չբերել: Ի դեպ, դահլիճից դուրս մյուս գոտիներում մեր երկրի ներկայացուցիչները` մարզիչները, ծնողները և այլք, երբեմն կարգը խախտելով` հեռախոսով փորձում էին զրուցել, որի համար խիստ դիտողությունների էին արժանանում: Երևանում երկար ժամանակ խոշորամասշտաբ շախմատի մրցաշար չէր անցկացվել, մարդիկ հավանաբար տնավարի էին վերաբերվում խստացված նոր կանոններին:

– Առաջնությանը մասնակցած 62-ամյա Ռաֆայել Վահանյանի խաղի մասին ի՞նչ կասեք: Ինչո՞ւ էր բացակայում Սերգեյ Մովսիսյանը:
– Վահանյանի փայլուն մեկնարկը, տպավորիչ հաղթանակով ավարտած պարտիաները գեղեցկացրին առաջնությունը: 3-4 տարի է` նա խոշորամաշտաբ ստուգատեսների չի մասնակցում, հանդես է գալիս Գերմանիայի ակումբային առաջնությունում: Նա երկար տարիներ Հայաստանի լավագույն շախմատիստն է եղել, ուժեղագույններից մեկը աշխարհում: Փաստորեն, ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Վահանյանը մնում է Վահանյան: Ցավոք, նա մի փոքր վատառողջ էր և առաջնությունը կիսատ թողեց: Դժվարանում եմ ասել, թե Մովսիսյանն ինչու չխաղաց: Հնարավոր է, որ նա ծանրաբեռնված աշխատանք էր կատարել և օգնել Խանտի Մանսիյսկում կազմակերպված աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում խաղացող Լևոն Արոնյանին ու չէր հասցրել նախապատրաստվել:

Լևոն Արոնյանը վերջնականորեն փչացրեց բոլոր գործերը

ԼևոնAronian-Andreikin-2Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ավարտին մեկ տուր է մնացել, սակայն արդեն հաղթողը հայտնի է:

Առաջին տեղն իր համար ապահովել է Հնդկաստանի ներկայացուցիչ, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթհան Անանդը:

Նախավերջին՝ 13-րդ տուրում, նա, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ և, վաստակելով 8 միավոր, անհասանելի դարձավ մրցակիցների համար:

Ցավոք, Լևոն Արոնյանը  սևերով զիջեց ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինին: Ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը սպիտակներով հաղթեց բուլղարացի Վեսելին Տոպալովին: Ռուսաստանի բազմակի չեմպիոն Պյոտր Սվիդլերը սպիտակներով խաղաղ դաշն կնքեց ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովի հետ:

Արոնյանը, Անդրեյկինը, Մամեդյարովը, Կարյակինը, Կրամնիկը 6,5 ական միավոր ունեն: Սվիդլերը հավաքել է 6, Տոպալովը՝ 5,5 միավոր:

14-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Կարյակինն է, որը խաղալու սևերով:

Կկայանան նաև Անանդ – Սվիդլեր, Մամեդյարով – Կրամնիկ, Տոպալով – Անդրեյկին մրցամարտերը:

Այսպիսով, Անանդն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ կմրցի չեմպիոնական թագի համար:

Անկախ

Լևոն Արոնյանի մրցակիցը ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինն է

լևոն արոնյանՄեկօրյա ընդմիջումից հետո, այսօր Խանտի Մանսիյսկում պայքարը կվերսկսեն շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մասնակիցները:

Կկայանան 13-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցը ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինն է:

Վերջինս հանդես կգա սպիտակ խաղաքարերով:

Միայն հրաշքով մեր երկրի ներկայացուցիչը կկարողանա առաջիկա երկու տուրերում շրջանցել առաջատարին` Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանադին:

Հիշեցնենք, որ հավասար արդյունքի դեպքում` հաղթող կճանաչվի վերջինս, քանի որ մրցաշարի միկրոմրցամարտում նա առավելության է հասել Լևոնի նկատմամբ` 1,5:0,5 հաշվով:

13-րդ տուրում կկայան նաև հետևյալ հանդիպումները.

 Սերգեյ Կարյակին- Վիշվանաթհան Անադ

Վլադիմիր Կրամնիկ- Վեսելին Տոպալով

Պյոտր Սվիդլեր- Շաքրիար Մամեդյարով

ԱՂՅՈւՍԱԿ

1. Անանդ 7,5
2. Արոնյան 6,5
3. Կարյակին 6
4. Մամեդյարով 6
5. Սվիդլեր 5,5
6. Կրամնիկ 5,5
7. Անդրեյկին 5,5
8. Տոպալով 5,5

Անկախ

Արոնյանի և Կրամնիկի խաղացած պարտիան կարճատև էր

լևոնAronian-Kramnik-12Խանտի Մանսիյսկում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ:

Պարտիան կարճև էր, կատարվեց 31-րդ քայլ:  Արոնյանի և Կրամնիկի առաջին շրջանի մրցամարտը ևս խաղաղ ելք էր ունեցել:

Մյուս պարտիաներն այսպիսի ելքեր ունեցան.

Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան) – Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան)` 0,5:0,5

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 1:0

Շաքրիար Մամեդյարով (Ադրբեջան) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)`0,5:0,5

Անկախ

Տուրի կենտրոնական պարտիան` Արոնյան-Կրամնիկ

Լևոնkramnik-aronianԽանտի Մանսիյսկում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի12-րդ տուրումի Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում է ռուսատանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Այս երկու շախմատիստները ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում հաջորդում են առաջին տեղը զբաղեցնող աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենին:

Մրցամարտի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, այն տուրի կենտրոնական պարտիան է:

Աղյուսակը գլխավորում է Անանդը` 7 միավոր: Լևոնն ունի 6 միավոր: Մամեդյարովը, Կարյակինը, Սվիդլերը  վաստակել են 5,5-ական միավոր: Կրամնիկն ու Անդրեյկինը հավաքել են 5-ական, իսկ Տոպալովը՝ 4,5 միավոր:

Այսօր կայանում են նաև հետևյալ մրցամարտերը

Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան) – Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան)

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)

Շաքրիար Մամեդյարով (Ադրբեջան – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Անկախ

Գրոսմայստերները խաղաղասիրաբար էին տրամադրված

լևոնAronian-Svidler-11Խանտի Մանսիյսկում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի  կոչման հավակնորդների մրցաշարին 11-րդ տուրի բոլոր պարտիաներն էլ խաղաղ ելք ունեցան:

Լևոն Արոնյանը սևերով 33-րդ քայլին որ-ոքի ավարտեց պարտիան Ռուսաստանի բազմակի չեմպիոն Պյոտր Սվիդլերի հետ:

Մեր երկրի ներկայացուցիչը  մեկ միավորով ետ մնում  առաջատարից`Հնդկաստանի դրոշի ներքո հանդես եկող Վիշվանաթհան Անանդից:

 

Ահա թե ինչպես ավարտվեցին մյուս պարտիաները.

 

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան)՝ 0,5։0,5

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0,5։0,5

Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան) – Շաքրիար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0,5։0,5

Աղյուսակ

Անանդ՝ 7

Արոնյան՝ 6

Մամեդյարով՝ 5,5

Կարյակին՝ 5,5

Սվիդլեր՝ 5,5

Կրամնիկ՝ 5

Անդրեյկին՝ 5

Տոպալով՝ 4,5

Անկախ