Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը կնախապատրաստվի Բուլղարիայում

արարարատ ֆա3hkfkr2vrj8Երևանի «Արարատը» կուղևորվի Բուլղարիա: Հայաստանի ընթացիկ առաջնության առաջատարը փետրվարի սկզբից ուսումնամարզական հավաք կանցկացնի և կմասնակցի «Albena Cup» միջազգային  մրցաշարին:

Սկզբում թեև հայտնվել էր, որ մրցաշարին մասնակցելու է ութ թիմ, սակայն մասնակիցների թիվը նվազել է: Բացի «Արարատից», կխաղան նաև բուլղարական «Սպարտակը» (Վառնա), «Ռակովսկին» և ռումինական ԿՍՄՍ-ն:

«Արարատի»  կազմում  է 19 ֆուտբոլիստ. դարպասապահներ` Ստեփան Ղազարյան, Մանվել Աֆրիկյան, պաշտպաններ` Գորիկ Խաչատրյան, Նորայր Գրիգորյան, Միլոշ Ստամենկովիչ, Արտակ Անդրիկյան, Արմեն Թահմազյան, Վաչագան Կարապետյան, Վաչիկ Եղիազարյան, կիսապաշտպաններ` Դարկո Բոնջիչ, Խորեն Վերանյան, Արամ Բարեղամյան, Դավիթ Ժ. Գրիգորյան, Վահե Մարտիրոսյան, Դավիդ Գ. Գրիգորյան, Անդրեյ Պերեպլյոտկին, հարձակվողներ` Գևորգ Նռանյան, Ալեքսանդր Ռակիչ, Արսեն Բալաբեկյան:

Հայաստանի առաջնությո՞ւն է, թե՞ քուչի ֆուտբոլ

ֆուտբոլՖուտբոլի պատմության և վիճակագրության  միջազգային ֆեդերացիան  հրապարակել է աշխարհի տարբեր երկրների առաջնությունների վարկանիշային աղյուսակը:

Հայաստանի առաջնությունը  125 երկրների պայքարում 87-րդ տեղում է: 2013-ի համեմատ այն նահանջել է 7 տեղով:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը հետաքրքրություն չի ներկայացնում` ոչ Հայաստանի, ոչ էլ տարբեր երկրների մարզասերների շրջանում, բայց  որ այդպիսի անփառանուկ վիճակում կարող ենք հայտնվել, անսպասելի է:

Համեմատության կարգով նշենք, որ մեր սահմանակից Ադրբեջանի և Վրաստանի առաջնությունները  համապատասխամնաբար 43-րդ և 50-րդ տեղերում են:

Ավելի բարձր  դիրքերում են նաև նախկին խորհրդային մի շարք հանրապետությունների ներկայացուցիչները. Ռուսաստան (8-րդ տեղ), Ուկրաինա (14), Մոլդովա (41), Էստոնիա (54), Լատվիա (57), Բելառուս (60), Լիտվա (68), Ուզբեկստան (69),Ղազախստան (83):

Ինքնին հարց է ծագում` Հայաստանի առաջնությո՞ւն է, թե՞ քուչի ֆուտբոլ:

Իսկ լավագույնը  Իսպանիայի առաջնությունն է: Ապա հաջորդում են` Անգլիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հոլանդիայի, Ռումինիայի առաջնությունները:

Անկախ

Հայ ֆուտբոլիստներ` Նիժնի Նովգորոդի «Վոլգայում»

ասmagesՆիժնի Նովգորոդի «Վոլգան» ուսւմնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում։

Բելեկում  հավաքը կավարտվի փետրվարի 11-ին։ Թիմին է միացել Եկատերինբուրգի «Ուրալի» և ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:

Առաջիկա օրերին 27-ամյա հարձակվողն աշխատանքային  պայմանագիր կկնքի: Նա  Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 13 հանդիպման և մեկ գնդակ խփել մրցակիցների դարպասը:

Սարկիսովը «Վոլգայի» կազմում է խաղացել 2012-13 մրցաշրջանում։

Ի դեպ, այս թիմի կազմում փորձաշրջան է անցնում մեր հայրենակից Արթուր Մինոսյանը: Նա մասնակցել է ուկրաինական «Սևաստոպլի» հետ ստուգողական խաղին` 0:0:

24-ամյա հայ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 62-րդ րոպեին:  Նա անցյալ մրցաշրջանում  խաղացել է Նովոռոսիյսկի «Չեռնոմորեցում»:

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը մտածելու առիթ ունի

լհ18060Հայաստանի ֆուտբոլի  հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանն Անթալիայում, պարապում է ղազախական «Իրտիշի»  խաղացողների հետ:

Ամենայն հավանականությամբ, կողմերը համաձայնության կգան և նա աշխատանքային պայմանագիր կկնքի այդ ակումբի ղեկավարության հետ:

Ուշագրավն այն է, որ Հայրապետյանն անսպասելիորեն խաղալու առաջարկ է ստացել  Չեխիայի բարձրագույն խմբի առաջնության 16 թիմերի պայքարում 14-րդ տեղը զբաղեցնող «Պրիբրամ» ակումբից: Այնպես որ, մտածելու նոր առիթ կա:

Անկախ

Հայ ֆուտբոլիստը` Նիժնեկամսկի «Նեֆտեխիմիկի» կազմում

ռգ20121222Սամարայի «Կռիլյա Սովետովի» նախկին կիսապաշտպան Ռոման Գրիգորյանը Նիժնեկամսկի «Նեֆտեխիմիկի» ֆուտբոլիստ է դարձել:

31-ամյա ֆուտբոլիստը, որը նախկինում հասցրել է հանդես գալ «Կոլոմնայի», «Տիտանի», «Մետալուրգ-Կուզբասի» և «Շիննիկի» կազմերում,  վերջին շրջանում խաղում էր  Պոդոլսկի «Վիտյազում»:

 

Շնորհալի հայ ֆուտբոլիստը, որը երազում է խաղալ Ղազախստանի հավաքականում

գն450_52e9dedb9f727Ղազախստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի ավագ Գևորգ Նաջարյանը հեռանակարային խաղացող է: Նրան իր հասակակիցներներն են ընտրել թիմի ավագ:

Գևորգը Կարագանդայի «Շախտյորի» դպրոցի սան է: Նա թեև ծնվել է Երևանում և 2000-ին է տեղափոխվել,  sports.kz-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երազում է խաղալ Ղազախստանի ազգային հավաքականում:

Հայ պատանին 7 տարեկանից է զբաղվել ֆուտբոլով: Նրա ֆուտբոլային կուռքը պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է, իսկ երազանքն է` խաղալ Ղազախստանի ազգային հավաքականում:

Քանի որ նա արդեն հեղինակություն է մինչև 17 տարեկանների Ղազախստանի հավաքականում  մեծ հնարավորություններ ունի իր նպատակին հասնելու համար:

Անկախ

Եվս մեկ հայ ֆուտբոլիստ է բախտ որոնում Ղազախստանում

աառաքելյան815663_w2Արարատ Առաքելյանը, որը, Հայաստանի հավաքականի կազմում 33 խաղ անցկացնելով դարձել է երկու գոլի հեղինակ, նախկինում  խաղացել է «Բանանցի», « Գանձասարի» , Դոնեցկի «Մետալուրգի» և իրանական «Մեսումի » կազմերում, այժմ փորձաշրջան է անցնում ղազախական «Ժետիսուում»:

30-ամյա ֆուտբոլիստն ընկերական երկու խաղի է մասնակցել:

Անկախ

13 ֆուտբոլիստներ 2 տարով տարկետում են ստացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից

ֆուտբոլ27560Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Գործադիրի  որոշմամբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես եկող 13 ֆուտբոլիստ մինչև 2016թ. ամառային զորակոչը տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից, մեկ ֆուտբոլիստ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Անկախ

Լիոնել Մեսին` «Բարսելոնայի» պահեստայինների նստարանին

լմLionel_MesiԿատալոնական «Բարսելոնան» հունվարի 30-ին ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումում կմրցի  «Լևանտեի» հետ:

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին չի լինի  իր թիմի մեկնարկային կազմում: Նա տեղ կզբաղեցնի պահեստայինների նստարանին:

Արգենտինայի հավաքականի ավագին, ամենայն հավանականությամբ, խաղադաշտում կփոխարինի Անդրես Ինյեստան:

Հավելենք, որ Վալենսիայում կայացած առաջին խաղում «Բարսելոնան» առավելության է հասել մրցակցի նկատմամբ 4:1 հաշվով:

Անկախ

Յուրա Մովսիսյանն առաջին մարզումն է անցկացրել «Սպարտակի» ընդհանուր խմբում

սպարտակ2Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի թիմը` Մոսկվայի «Սպարտակը», ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբու Դաբիում:

Վիրահատությունից հետո առաջին անգամ այսօր Յուրան մարզվել է ընդհանուր խմբում: Այդուհանդերձ, նա պարապել է ոչ լրիվ բեռնվածությամբ` սահմանափակումներով:

«Շատ ուրախ եմ, որ սկսել եմ մարզվել ընդանուր խմբում: Հաճելի է թիմի հետ միասին ֆուտբոլ խաղալ և խաղային վարժություններ կատարել: Դեռ աշխատում եմ սահմանափակումներով, բայց, հուսով եմ, որ մոտ ապագայում կմարզվեմ ամբողջ ուժով»,- ասել է Մովսիսյանը:

Անկախ

 

Ֆուտբոլի աշխարհի 2018-ի առաջնության վիճակահանությունը` 2015-ին

ֆուտբոլ27560Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը  կանցկացվի 2015-ի հունիսի 25-ին Սանկտ Պետերբուրգում:
Այդպես են որոշել կազմակերպիչները:

2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում, Վոլգոգրադում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Սոչիում, Եկատերինբուրգում:

Անկախ

«Փյունիկ»-«Ֆակել»`1:1

փյունիկ32878Երևանի «Փյունիկը», որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Անթալիայում, ստուգողական խաղում մրցել է Վորոնեժի «Ֆակելի» հետ:

Գրանցվել է մարտական ոչ-ոքի` 1:1 հաշիվը:

«Ֆակելը» Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 3-րդ տեղը:

«Ֆակելի» ֆուտբոլիստները 6-րդ րոպեին գրավել են մեր թիմի դարպասը, իսկ 33-րդ րոպեին Աղվան Պապիկյանը վերականգնել է հաշվի հավասարակշռությունը:

 

Գևորգ Ղազարյանը Ղազախստանի «Կայրաթի» կազմում չի մեկնել Թուրքիա

գղGevorg_GhazaryanՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը  Ղազախստանի «Կայրաթի» կազմում չի մեկնել Թուրքիա:

25-ամյա ֆուտբոլիստը կրել է Կարագանդայի «Շախտյորի» մարզագեստը, սակայն ցանկանում է տեղափոխվել նոր ակումբ:

Նա վերջերս ԱՄԷ-ում միացել էր «Կայրաթի» խաղացողներին:

Այդուհանդերձ, կողմերը պայմանագիր չստորագրեցին:

Կառլեն Մկրտչյանը ստիպված է մարզվել անհատական ծրագրով

կմkarlenՀայաստանի ֆուտբոլի Հավաքականի և Մախաչկալայի «Անժիի»  կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը մարզվում է անհատական ծրագրով: «Անժին» ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում։

25-ամյա խաղացողն ուկրաինական «Վոլինի» հետ  կայացած ընկերական խաղում վնասվածք է ստացել։

 

«Արարատը» կմասնակցի ֆուտբոլի միջազգային մրցաշարի

Հայաստանի ֆուտբոլի ընթացիկ առաջնության առաջատար Երևանի «Արարատը» լրջորեն է նախպատրաստվում 2014-ի մրցաշրջանին: կմասնակցի Բուլղարիայում փետրվարի 2-12-ը կայանալիք «Albena Cup-2014» միջազգային մրցաշարին:

արարարատ ֆա3hkfkr2vrj8Ստուգատեսի մասնակից 8 թիմերը տեղաբաշխվել են երկու խմբում:

«Արարատի»  մրցակիցներ են` Բուլղարիայի Վառնա քաղաքի «Սպարտակը», «Ռակովսկին» և ռումինական ԿՍՄՍ-ը (Յասի):

Փետրվարի 3-ին «Արարատը» կխաղա «Սպարտակի», փետրվարի 5-ին` ԿՍՄՍ-ի, փետրվարի 7-ին` «Ռակովսկիի» հետ:

 

Անկախ

Ֆրանսիայի հանդբոլի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի եռակի չեմպիոն

ֆրանսիաa- frans- 2-684320-9692698-640-360Դանիայի Հերնինգ քաղաքի մարզապալատում կայացած Եվրոպայի հանդբոլի տղամարդկանց առաջնության եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը 41:32 (23:16) հաշվով հաղթեց Դանիայի թիմին և երրորդ անգամ դարձավ այս ստուգատեսի չենպիոն: Ֆրանսիացիները նախկինում հաղթել էին 2006-ի և 2010-ի առաջնություններում:
Ֆրանսիացիներն անկաշկանդ անցկացրին խաղը և տանտերերին ոչ մի հնարավորություն չթողեցին: Ի դեպ, հանդիպմանը ներկա էր 14 հազար հանդիսական:
Բրոնզե մեդալները բաժին հասան Իսպանիայի հավաքականի խաղացողներին, որոնք 29:28 (16:13) հաշվով առավելության հասան Խորվաթիայի ներկայացուցիչների նկատմամբ:
Եվրոպայի առաջնությունում թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` 1. Ֆրանսիա, 2. Դանիա, 3. Իսպանիա, 4. Խորվաթիա, 5. Իսլանդիա, 6. Լեհաստան, 7. Շվեդիա, 8. Հունգարիա, 9. Ռուսաստան, 10. Մակեդոնիա, 11. Ավստրա, 12. Բելառուս, 13. Սերբիա,  14. Նորվեգիա,  15. Չեխիա, 16. Չեռնոգորիա:

Անկախ

Հենրիխ Մխիթարյանը կրկին չկարողացավ դրսևորել իրեն և փոխարինվեց

ՀՄ221286851373746587Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վարկածով 2013-ի մեր երկրի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կրկին կաշկանդված էր և չկարողացավ իրեն դրսևորել Գերմանաիայի առաջնությունում:

Երկրորդ շրջանի առաջին խաղում, որը կայացավ 18-րդ տուրի շրջանակում նրա թիմը` Դորտմունդի «Բորուսիան», հյուրընկալել էր  «Աուգսբուրգին»: Գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2:

Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր: «Բորուսիան» երկու անգամ հաշվի մեջ առաջ անցավ, սակայն չկարողացավ պահպանել առավելությունը: Հենրիխը 84 րոպեին փոխարինվեց:

«Բորուսիան» ունի 33 միավոր: Նույնքան միավոր է վաստակել նաև Մյոնխենգլադբախի «Բորուսիան»: «Բայերը» հավաքել է 37 միավոր: Իսկ աղյուսակը  47 միավորով գլխավորում է Մյունխենի «Բավարիան», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» Դորտմունդ – «Աուգսբուրգ»՝ 2:2

Գնդակները խփեցին`Սվեն Բենդերը, 6, Նուրի Շահինը, 66 – Սվեն Բենդերը, 56 (ինքնագոլ), Չի Դոն Վոնը, 72

Անկախ

Արտակ Դաշյանի առաջին խփած գնդակը նոր թիմում

ադartak_dashyanՀայաստանի ֆուտբոլի հավաքականի  կիսապաշպան Արտակ Դաշյանը վերջերս Կապանի «Գանձասարից»  տեղափոխվել  է Բահրեյնի «Ալ Մուարաք» ակումբ:

Եվ ահա, 24-ամյա հայ ֆուտբոլիստը առաջին գնդակն է խփել նոր թիմի կազմում և հաղթանակ է բերել:

Բահրեյնի արքայական գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում նրա ակումբը սեփական հարկի տակ  մրցեց Մանամայի «Ալ Ահլիի» հետ  և առավելության հասավ 1:0 հաշվով: Դաշյանը 11-րդ րոպեին հեռահար հավածով  գրավեց մրցակցի դարպասը: «Ալ Մուարաքը»  գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց:

Հայ ֆուտբոլիստի թիմն ազգային առաջնությունում վաստակել է 16 միավոր և «Մանամայի» հետ  բաժանում է 3- 4-րդ տեղերը:

«Ալ Մուարաքը» հերթական՝ 11-րդ տուրում, հունվարի 30-ին տանը  հյուրընկալելու է «Ալ Հալային», որը  7-րդ տեղում է` 11միավոր:

Մարկոս Պիզելին մեկ տարով աշխատանքային պայմանագիր կնքեց Ղազախաստանի չեմպիոն «Ակտոբեի» ղեկավարության հետ

մպ0uq7kolHsvGKYJF4mSGz_tnՀայաստանի ֆուտբոլի  հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին մեկ տարով աշխատանքային պայմանագիր կնքեց Ղազախաստանի չեմպիոն «Ակտոբեի»  ղեկավարության հետ:

Մեր երկրի ներկայացուցիչը  ղազախական ակումբի պատիվը կպաշտպանի վարձավճարով:

«Ֆինանսական առումով «Ակտոբեի» առաջարկը գոհացնում է: Բացի այդ, հնարավորություն կունենամ ավելի շատ խաղերի մասնակցել, քան այդ արել եմ նախորդ մրցաշրջանում: Սա ինձ համար շատ լավ փորձություն է»,- ասել է Մարկոսը:

Հավելենք, որ «Ակտոբեում» հանդես է գալիս  Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Այնպես որ, բրազիլացի Հայաստանի հավաքականի խաղացողը նոր թիմում իրեն միայնակ չի զգա:

Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի մեծ են համարում «Բորուսիայի» հաղթելու հնարավորությունները

հմ-3331446Այսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում կհյուրընկալի «Աուգսբուրգին»։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին։

Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի մեծ են համարում տանտերերի թիմի հաղթելու հնարավորությունները: Բուքմեյքերները «Բորուսիայի» հաղթանակը գնահատում են 1,33, «Աուգսբուրգի» հաղթանակը` 8,6 գործակցով: Ոչ-ոքիի համար սահմանվել է 5,2 գործակիցը: