Հեմոֆիլիա. ինչպե՞ս է Հայաստանում բուժվում կամ կանխվում այս ծանր հիվանդությունը

հեմոֆիլիաՀեմոֆիլիան ժառանգական հազվադեպ հիվանդություն է, որով, ըստ վիճակագրության, տառապում է 10 հազարից մեկ մարդ։ Այն գոյություն ունի նաև մեզանում: Հիվանդությունը բնութագրվում է արյան ցածր մակարդելիությամբ, դրսևորվում է հաճախակի արնահոսությունների և հոդերի, մկանների ու ներքին օրգանների արնազեղումների ձևով, ինչը հանգեցնում է հենաշարժական համակարգի ծանր վնասվածքների: Կենսական կարևորություն ունեցող օրգաններում արյունազեղումները կարող են հանգեցնել մահվան, իսկ հաճախակի արյունազեղումները հոդերում` վաղ հաշմանդամության: Հիվանդացությունը բնութագրվում է ժառանգականությամբ և առավելապես հանդիպում է տղամարդկանց շրջանում:

Մեզանից գրեթե քչերը գիտեն, թե իրականում ինչ դարաշրջանի հիվանդություն է այն, ինչպես է բուժվում կամ ինչպես կարելի է կանխարգելել դրա հետագա զարգացումն ու առաջացումը:
Հեմոֆիլիայի կլինիկական երևույթները կարող են ի հայտ գալ կյանքի առաջին տարում, բայց արյունահոսությունը հաճախ առաջանում է այն ժամանակ, երբ երեխաները սկսում են քայլել և ենթարկվում են զանազան կենցաղային վնասվածքների։
Արյունահոսությունները կարող են առաջանալ նույնիսկ ամենաթույլ վնասվածքների ժամանակ, անմիջապես հետո կամ որոշ ժամանակ անց։ Առաջացած ուժեղ և տևական արյունահոսությունները կարող են նույնիսկ կյանքին սպառնացող բնույթ կրել։ Արյունահոսությունները հաճախ լինում են քթից, լնդերից, բերանի լորձաթաղանթից և այլն։ Ուժեղ արյունահոսություններ կարող են լինել ատամի հեռացումից, նշիկազատումից և այլ միջամտություններից։
Այսօր աշխարհում ախտորոշման ժամանակակից մեթոդները հնարավորություն են տալիս ախտորոշելու հեմոֆիլիան դեռևս նորածնային շրջանում:
Ինչպիսի՞ն է վիճակագրությունը Հայաստանում: Մասնագետների հավաստմամբ` հիվանդացության ցուցանիշն այնքան էլ բարձր չէ ԱՊՀ երկրների շրջանում, սակայն քիչ էլ չէ: Ըստ ԱՀԿ-ի տվյալների` աշխարհում հեմոֆիլիայով տառապում է շուրջ 400 հազար մարդ: Հայաստանում ամեն տարի արձանագրվում է հեմոֆիլիայով հիվանդացության 15 դեպք: Հեմոֆիլիայի կենտրոնում այժմ հաշվառված է մոտ 250-300 հիվանդ, որոնցից 199-ը ստանում են ակտիվ բուժօգնություն: Նրանցից 157-ը երեխաներ են: Մասնագետները վստահեցնում են, որ վաղ տարիքից կանխարգելիչ ներարկումները հնարավորություն են տալիս բացառելու արյունահոսությունները, ներհոդային և մկանային արյունազեղումները, ինչպես նաև կանխելու հաշմանդամությունը:
Մեր երկրում այս հիվանդության ամենատարածված տեսակը հեմոֆիլիա A-ն է: Նշենք, որ բուժման հետ կապված խնդիրները մեր երկրում հիմնականում կախված են ֆինանսական ռեսուրսների հետ: Ինչպես փաստում են ոլորտի ներկայացուցիչները, հիվանդության բուժման ընթացքը բավական թանկ արժի և դեղորայքի ձեռքբերման համար բյուջետային միջոցների սղությունը երբեմն դառնում է խնդրահարույց: Մեկ հիվանդի համար տարեկան բուժման համար անհրաժեշտ գումարը 12-15 հազար դոլար արժի: Բավական թանկ արժեն նաև լաբորատոր հետազոտությունները:
Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում գրանցվել է ուղեղի արնազեղումից հեմոֆիլիայով հիվանդի մահվան միայն մեկ դեպք։ Հիվանդների 70 տոկոսն ունի այս կամ այն աստիճանի հաշմանդամություն։ Բոլոր հիվանդները, անկախ բուժման արժեքից, օգտվում են պետպատվերից, այսինքն` բուժումը լիովին անվճար է:
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից տեղեակացանք, որ բուժման անհրաժեշտ դեղորայքը ներկրվում է արտերկրից, որն արտադրվում է դոնորական արյան պլազմայի միջոցով: Եթե կարողանանք Հայաստանում հավաքել մեծաքանակ դոնորական պլազմա և կարողանանք տեղում իրականացել դեղորայքի արտադրություն, ապա ավելի հեշտ և արդյունավետ կլինի հիվանդության բուժման հետ կապված գործընթացների իրականացումը: Կենտրոնի աշխատակիցները կոչ են անում հանրությանը ակտիվ մասնակցել դոնորական քարոզչությանը, միայն դոնորների թվի ավելացումը կփրկի հիվանդների կյանքը:
Նշենք, որ հիվանդության բուժման արդյունավետությանը Հայաստանում հնարավոր է եղել հասնել մի շարք ճանապարհներով: ՀՀ առողջապահության նախարարության և Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի միջև կնքված համաձայնագրից ի վեր արյունաբանական կենտրոնը ստացել է հակահեմոֆիլային գործոններ, որոնք հիվանդության բուժման բաղկացուցիչներն են: Արյունաբանական կենտրոնում հիմնվել է հեմոֆիլիայի բաժանմունք, մշակվել է հիվանդության ազգային ծրագիր, արտերկում վերապատրաստում են անցել արյունաբաններ և լաբորանտներ, մակարդելիության լաբորատորիայիում ներդրվել են արյան մակարդելիության ժառանգական հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդներ, ինչպես նաև ներդրվել է հոդային բարդությունների ժամանակակից բուժման արդյունավետ եղանակ:
Գոյություն ունեն հիվանդության սուր և կանխարգելիչ բուժման տեսակներ: Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Ղաղբաշյանը գոհ է դեղորայքի ձեռքբերման գործընթացից և ասում է, որ հայ մասնագետներն այսօր կարողանում են բուժել հիվանդության բոլոր սուր դեպքերը: Խոսքը արյունահոսության դադարեցման մասին է: «Մեր կառույցում ԱՆ-ի ֆինանսավորմամբ գործում է հեմոֆիլիայի կենտրոն, և մասնագետների միահամուռ ջանքերի շնորհիվ հնարավոր է դառնում սպասարկել և բուժում իրականացնել նաև մարզերի հեմոֆիլիկներին»,- նշեց արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Ղաղբաշյանը: Բացի այդ, բավական մեծ ճշգրտությամբ իրականացվում են նաև լաբորատոր հետազոտություններ: Դրանք գնահատվել են գործող Համաշխարհային հեմոֆիլային ֆեդերացիայի կողմից, որոնք եռամսյակը մեկ ուսումնասիրություն են իրականացնում այս ոլորտում:
Արյունաբանական կենտրոնում ստեղծվելու է նաև բաժանմունք, որն առաջիկայում հնարավորություն է տալու իրականացնելու բարդ վիրահատություններ` վերականգնելով նաև հոդերի շարժունակությունը: Վերջին 4-5 տարվա ընթացքում իրականացվել է 20-25 վիրահատություն:
Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ասոցիացիայի տնօրեն Տատյանա Խաչատրյանն էլ հավելում է, որ իրենց հիմնական նպատակը հիվանդության արդյունավետ բուժումն է և հաշմանդամության կանխարգելումը: Այս խնդրի լուծումը տիկին Խաչատրյանը իրատեսական է համարում միայն արյունաբանական կենտրոնի հետ համագործակցության արդյունքում: Նրա համոզմամբ` հիվանդների շրջանում առկա խնդիրները հնարավոր կլինի նվազեցնել ներկրվող դեղերի խմբաքանակն ավելացնելու և ասոցիացիայի կողմից ցուցաբերված հումանիտար օգնության ծավալների մեծացման պարագայում: Նա հարկ համարեց նշել, որ դեղորայքի մյուս անհրաժեշտ մասը ձեռք է բերվում համապատասխան միջազգային կազմակերպություններից ստացված մարդասիրական օգնության հաշվին, Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի ծրագրերի և այլ բարեգործական նախագծերի շրջանակներում։

Լ.Ն

 

Հյու Ջեքմանին կրկին վիրահատել են

o_945711Հոլիվուդյան դերասան Հյու Ջեքմանը քաղցկեղային ուռուցքի հերթական վիրահատության է ենթարկվել. 45-ամյա դերասանը «Իքս մարդիկ.անցյալ ապագայի օրեր» ֆիլմի պրեմիերային ներկայացել է վիրակապով:

Ջեքմանը Associated Press լրագրողներին պատմել է, որ 2 օր առաջ նրան վիրահատել են, հեռացրել բազալիոման` որն առաջանում է մաշկի քաղցկեղի տարատեսակի դեպքում: Անցած տարի նա արդեն մեկ անգամ ենթարկվել է նման վիրահատության: Այն ժամանակ բժիշկները նրան հանգստացրել էին, ասելով, որ նոր ուռուցքներ մոտ չեն առաջանա: Դրանից հետո նա պարբերաբար բուժզննում էր անցնում: «Իքս մարդիկ» ֆիլմի աստղը «Ինստագրամ»-ում իր լուսանկարն է տեղադրել` քթին սպեղանիով ու մակագրել է, որ իրեն կրկին վիրահատել են և իր երախտագիությունն է հայտնել բժիշկներին, իսկ իր երկրպագուներին կոչ է արել արևապաշտպան քսուքներ կիրառել: Ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ Ջեքմանի մոտ հայտնաբերված քաղցկեղի տեսակն ամենատարածվածներից է ԱՄՆ-ում: Հիվանդությունը հայտնաբերման վաղ փուլում բուժվում է, ակայն հաճախ` վիրաբուժական եղանակով:

Անկախ

Ֆրանսիացիները հայելի-ռենտգեն են ստեղծել

536e5e38-7dc4-e93a-7dc4-e9351a9044cb.photo.0

Ֆրանսիայում ստեղծել են  3D հայելի, որի օգնությամբ ցանկացողը կարող է իրական ժամանակում սեփական ներքին օրգանները տեսնել: Ռենտգեն հայելի ստեղծվել է  համակարգչային ու մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի, ռենտգենյան հետազոտության, համակարգչային անիմացիաjի ու  շարժումը որսացող Kinect համակարգի միավորումից:

«Հայելու» մակերեսին, որն իրենից  հսկայակաn  էկրան է ներկայացնում, բեռնվում են ռենտգեն ու մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի պատկերները: Տվյալների մշակումից հետո, հայելու մեջ լուսավորվում է ներքին օրգանների համակարգն ու մարդու կմախքը: Իսկ շարժումները որսացող Microsoft Kinect  համակարգը հետևում է 2 տասնյակ տարբեր հոդերի աշխատանքին, այդ թվում` ծնկների, արմունկների ու դաստակների:

Բժշկական բոլոր պատկերները անիմացիայի են վերածվում գրաֆիկական պրոցեսորների միջոցով.այդպիսով, մարդուն հնարավորություն տալով նայել սեփական մարմնի ներսը` իրական ժամանակում:

Գիտնականները հույս ունեն, որ նոր հայտնագործությունը կկիրառվի բժշկության մեջ: Օրինակ, տվյալ համակարգի օգնությամբ մարդիկ կկարողանան նաև ինքնուրույն հետազոտել մարմնի որոշակի հատվածը կամ էլ նախապատրաստվել առաջիկա վիրահատության:

Անկախ

Մեղրու բժշկական կենտրոնը շահագործման կհանձնվի 2015-ին

gen planՄեղրու տարածաշրջանի մի խումբ բնակիչներից ստացված հարցման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրով Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքները կավարտվեն 2015 թվականին։  Մեղրու և Ագարակի միջև ընկած հատվածում` երկու քաղաքների  բնակչության համար մատչելի վայրում կառուցվող կենտրոնը  կհագեցվի միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներով։  Նորակառույց շենքում կմիավորվեն  այժմյան Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի  ստացիոնար բոլոր ծառայությունները, որոնք ներկայումս տրամադրվում են Մեղրու բժշկական կենտրոնում և Ագարակի հիվանդանոցում` երկու քաղաքների բնակիչների համար ստեղծելով ծառայությունների մատչելիության անհավասար պայմաններ։

ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1172 որոշմամբ նախատեսվել էր Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի համար կառուցել նոր շենք մինչև 2012 թվականի ավարտը: Սակայն պարտադիր ընթացակարգերի ապահովումն այդ հնարավորությունը չընձեռեց։

Նոր հիվանդանոցի կառուցման համար Մեղրու քաղաքապետարանը հողատարածք է հատկացրել 2010 թվականի հուլիսի 15-ին: Բժշկական կենտրոնի  նախագծման պայմանագիրը կնքվել է 2011 թվականի օգոստոսի 30-ին, իսկ նախագծման աշխատանքներն ավարտվել են 2012 թվականի օգոստոսին: Մշակվել է նաև շինարարական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման զեկույցը և բժշկական կենտրոնի շահագործման բնապահպանական կառավարման պլանը, որի վերաբերյալ 2012 թվականի նոյեմբերի 6-ին կազմակերպվել են հանրային լսումներ:

Համաշխարհային բանկի գնումների ընթացակարգին համապատասխան` 2012 թվականի օգոստոսի 24-ին հայտարարվել է շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության ընտրության միջազգային մրցույթ: Սակայն հաղթող չի ճանաչվել` նախահաշվային գնից գնառաջարկների առնվազն 60%-ով բարձր լինելու պատճառով:

Համաշխարհային բանկի ընթակարգերով նախատեսված միջոցառումներն ապահովելուց հետո 2013 թվականի ապրիլի 11-ին հայտարարվել է կապալառու կազմակերպության ընտրության միջազգային նոր մրցույթ, և 2013 թվականի օգոստոսի 6-ին Համաշխարհային բանկի ընթացակարգերին համաձայն, ընտրված կապալառու «Պառեքս–գազ»  ՍՊԸ հետ կնքվել է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր: Պայմանագրի ավարտ է նախատեսված 2015 թվականի երկրորդ կիսամյակը:

 

 Անկախ

 

 

Սոյայի թանձրահյութ` ՁԻԱՀ-ի դեմ

b_896995Սոյան կարող է փրկարար դեղամիջոց դառնալ ՁԻԱՀ-ով հիվանդների համար: Նման եզրահանգման է եկել Միսսուրի նահանգի մոլեկուլյար կենսաբանության ու իմունոլոգիայի համալսարանի հետազոտական խումբը, որն աշխատում է  պրոֆեսոր Ստեփան Սարաֆյանոսի ղեկավարությամբ:

Բժիշկների ուշադրությունը գրավել է EFdA մոլեկուլը, որը դեռևս 2001-ին էին հայտնաբերել  սոյայի թանձրահյութ արտադրող ճապոնական Yamasa ընկերության մասնագետները: Պարզվում է, որ  համն ընդգծելու համար  կիրառվոայդ միացությունն, իր հատկությամբ շատ նման է  տենոֆովիր դեղամիջոցին, որը կիրառվում է ՁԻԱՀ-ով հիվանդների բուժման նպատակով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Ընդ որում, այդ տենոֆովիրի արդյունավետությունը ժամանակի հետ թուլանում է, ինչից էլ օրգանիզմը հարմարվում է դրան: Իսկ  EFdA-ի նկատմամբ հիվանդների մոտ հարմարվելու հավանականությունը նվազ է , քանի որ մոլեկուլը շատ ավելի արագ է սկսում գործել ու  ավելի դանդաղ է քայքայվում, քան տենոֆովիրը:

Գիտնականներն արդեն փորձարկումներ են կատարել կապիկների վրա. «Այդ կապիկներն այնքան հիվադ էին, որ նախատեսվում էր շուտով քնեցնել նրանց: Սակայն, EFdA-ն ընդունելուց մեկ ամիս անց, նրանք իրենց գերազանց են զգում, իսկ ՁԻԱՀ-ի խտությունը նրանց օրգանիզմում նվազել է»: Ներկայում EFdA-ի արդյունավետությունը ստուգում է ամերիկյան Merck դեղագործական  հսկան:

Անկախ

Ընթերցանությունն օգնում է հաղթահարել սթրեսը

girqԲրիտանացի գիտնականները եզրակացրել են, որ սթրեսի դեմ ամենաարդյունավետ պայքարի միջոցը գիրք կարդալն է:

Սթրեսն  ալկոհոլի կամ զբոսանի միջոցով հաղթահարելը շատ ավելի քիչ արդյունավետ է, քան տպագիր գիրք կարդալը:

Սթրեսը հաղթահարելու առավել արդյունավետ միջոցներ հայտնաբերելու նպատակով փորձագետները հրավիրել են կամավորների` փորձ իրականացնելու համար: Փորձի ավարտին նրանք պետք է ընտրեին այն մեթոդը, որի օգնությամբ նրանք հանգստանում էին: Առավել արդյունավետ մեթոդը  որոշվել է  մկանների տոնուսի և արյան զարկերակային ճնշման չափման միջոցով:

Փորձի արդյունքները ցույց են տվել, որ կարդալը 68%-ով օգնում է հաղթահարել սթրեսը: Բավական է կարդալ  գրքի ընդամենը 2-3 էջ:

Սթրեսից ազատվելու արդյունավետ մեթոդներից երկրորդ տեղում է երաժշտությունը: Հավանած երաժշտական հավաքածուն լսելը սթրեսի մակարդակը նվազեցնում է  61%-ով:

Հաշվի առնելով վերը նշվածը` կարելի է ասել, որ IT-տեխոլոգիաների զարգացման դարաշրջանում գրքերը երկրորդ պլան են մղվել, սակայն դրանց նշանակությունը մարդկանց համար ինչպես միշտ մեծ է: Այդ պատճառով ոչ մի գործիք չի կարող փոխարինել գիրքը ձեռքում հանգստին:

40 տարեկանից հետո ցերեկային քունը կարճացնում է կյանքը. գիտնականներ

dreamՔեմբրիջի համալսարանի գիտնականները մի շարք ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել են կյանքի տևողության և ցերեկային քնի կապը:

Ստացված տվյալներից ելնելով`   բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ 40 տարեկանից հետո ցերեկային քունը վատ է ազդում կյանքի տևողության վրա:

Ուսումնասիրություններին մասնակցել են 16,374 բրիտանացիներ: Մասնագետները պարզել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր քնի նորմայից (7-8 ժամ) մեկ ժամ են ավել քնում, մոտակա 13 տարիների ընթացում վաղաժամ մահվան վտանգը 14% է: Իսկ այն հետազոտվողների մոտ, ովքեր նորմայից 2 ժամ են ավել քնում, վաղաժամ մահվան վտանգը 32%-ից բարձր է:

Բրիտանացի գիտնականները դեռևս չեն բացահայտել այդ կապվածության պատճառները, սակայն կարծում են, որ ցերեկային քնից հետո թուլությունը և քնկոտությունը կարող են որոշակի հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:

Արդյունքում բրիտանացի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ երկար քունը առողջության համար ռիսկային գործոն է հանդիսանում, հատկապես 40 և բարձր տարիքում:

Պատվաստումները վտա՞նգ են, թե՞ անհրաժեշտություն

պատվաստումԱվելի հեշտ է հիվանդությունները կանխարգելելը, քան բուժելը: Կան վտանգավոր վարակներ, որոնք կարող են երեխայի մահվան կամ հաշմանդամության պատճառ դառնալ: Հիվանդությունների և հակամարմինների ներթափանցումն օրգանիզմ սովորաբար սպառնում է հատկապես թիրախային խմբերին` նորածիններին: Այդ հիվանդություններից են տուբերկուլյոզը, հեպատիտ Բ-ն, դիֆթերիան, փայտացումը, կապույտ հազը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը և պոլիոմիելիտը:

Աշխարհում նշված հիվանդություններից երեխաներին պաշտպանելու թերևս միակ միջոցը պատվաստումներն են, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում կանխարգելել դրանք և ինֆեկցիաները դարձնել կառավարելի:
Նախ փորձենք պարզաբանել, թե որքանով է պատվաստումների անհրաժեշտությունը մեծ և ինչ կարող է սպառնալ դրանցից հրաժարվելու դեպքում:
Սովորաբար պատվաստումների անհրաժեշտությունը երեխաների շրջանում առաջանում է բավական վաղ տարիքում: Մասնագետների դիտարկմամբ, ինչպես ներարգանդային կյանքում, այնպես էլ մայրական կաթի միջոցով նորածնին են փոխանցվում հակամարմիններ, որոնք նրան պաշտպանում են որոշ հիվանդություններից: Սակայն մեծանալու հետ (6 ամսականից սկսած) երեխայի մոտ նվազում է մորից ստացած իմունիտետը, և կարիք է առաջանում հիվանդությունների հարուցիչների նկատմամբ անընկալություն առաջացնելու նպատակով կատարել պատվաստումներ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` պատվաստումների շնորհիվ ամեն տարի հաջողվում է փրկել ավելի քան 3 մլն կյանք: Տեսնենք, թե այս ուղղությամբ ինչպիսին է պատկերը Հայաստանում: Մեր երկրում վերջին տարիներին բավականաչափ նվազել են մանկական և մայրական մահացության ցուցանիշները: ՀՀ Առողջապահության նախարարության կողմից հրապարակված տվյալների համաձայն` մանկական մահացության ցուցանիշը վերջին երեք տարվա ընթացքում նվազել է մոտ 16 տոկոսով: Այս նվազումը, ի դեպ, ուղեկցվել է ինչպես երեխաների հիվանդանոցային, այնպես էլ տնային մահացության ցուցանիշների կրճատմամբ:
Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը վստահեցնում է, որ 1994-1995 թթ. դիֆթերիայի բռնկման դեպքերի և մահացության ցուցանիշների համեմատ` պատվաստումների շնորհիվ իրավիճակը հանրապետությունում կայունացել է, և վերջին տասնամյակում դիֆթերիայի դեպքեր չեն գրանցվել: Եվ եթե նախկինում ամեն տարի արձանագրվում էր պոլիոմիելիտով հիվանդացության 5-10 դեպք, ապա 1995-ից առ այսօր անբուժելի համարվող այս հիվանդության տարածման դեպքեր ևս չեն գրանցվել: Հայաստանը, ի տարբերություն հարևան բոլոր երկրների, համարվում է պոլիոմիելիտի տարածման ամենացածր ռիսկային երկիրը: Իսկ կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ համակցված պատվաստումների արդյունավետ իրականացման շնորհիվ ցածր է նաև դրանց վարակման հավանականությունը:
Վերջին 1-2 տարում արձանագրվել են կարմրուկի ընդամենը 11 և կարմրախտի 4 դեպք:, «Այժմ մեզ մոտ համաճարակային իրավիճակը բավական կայուն է, թեպետ ՌԴ-ի հայաշատ վայրերում կարմրուկի բռնկումներ կան, դա մեզ չի սպառնում ամենևին»,- հուսադրում է Գայանե Սահակյանը:
Հայաստանում տարիներ առաջ ներդրվել է նաև հեմոֆիլուսային բաղադրիչով հնգավալետ պատվաստանյութը: Հանրապետությունում, 7 տարվա կտրվածքով, մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մոտ 2,4 անգամ նվազել է մենինգիտով հիվանդացությունը: Հաշվի առնելով նաև աշխարհում տարածված ռոտովիրուսային վարակի ծանր ընթացքը` 2012-ից մեր երկրի առողջապահական ոլորտում ևս ներդրվել է վերոնշյալ վարակների դեմ պատվաստումը: Այդ վարակը սովորաբար ուղեկցվում է ջրազրկումով և համարվում է դիարեաների հիմնական պատճառ: Ինչպես նշում է իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, մինչ պատվաստանյութի ներդրումը, ամեն տարի գրանցվում էր վարակների սեզոնային ավելացում և նույնիսկ, մինչև 5 տարեկան երեխաների 50-60 տոկոսի հոսպիտալացում: Իսկ, աշխարհում ամեն տարի ռոտավիրուսային վարակի (ՌՎ) պատճառով մահանում է 527,000 հազար մարդ, և ավելի քան 2 մլն նորածին ու երեխա հոսպիտալացվում են: Զարգացող երկրներում առաջին ՌՎ վարակը, որպես կանոն, ի հայտ է գալիս մինչև 6-9 տարեկան հասակում: Դեպքերի շուրջ 80 տոկոսը արձանագրվում է մինչև մեկ տարեկան երեխաների շրջանում: Պարզվել է նաև, որ գրեթե յուրաքանչյուր երեխա մինչև 3 տարեկանը առնվազն մեկ անգամ վարակվում է ռոտավիրուսով: Հայաստանում պատվաստանյութի ներդրման արդյունքում արդեն դիտվում է հոսպիտալացման մակարդակի կրկնակի նվազում:
Նախկինում մանկական ազգաբնակչության շրջանում հաճախակի էին նաև սուր հեպատիտ Բ-ով հիվանդացության դեպքերը, որոնք այսօր ևս կառավարելի են համապատասխան պատվաստանյութի ներդրման շնորհիվ: 1999-ից հեպատիտ Բ-ի հիվանդացության դեպքերը նվազել են, իսկ վերջին 5-6 տարիների ընթացքում դրանցով հիվանդացության դեպքեր առհասարակ չեն գրանցվել
Սակայն խնդիրն այն է, որ որոշ ընտանիքներ հրաժարվում են նորածիններին պատվաստման ենթարկել` փաստարկելով, որ դրանք կարող են առողջության վատթարացման պատճառ դառնալ: ԱՆ-ի աշխատակիցները հստակ վիճակագրություն չունեն, թե նորածինների կամ ավելի ուշ տարիքի երեխաների քանի տոկոսն է պարտադիր պատվաստման ենթարկվում: Ծնողների` պատվաստումներից հրաժարվելու ամենատարածված պատճառը հետպատվաստման բարդություններն են, որոնք կարող են ուղեկցվել տարբեր երևույթներով: Պատահում են դեպքեր, երբ երեխաները դժվար են հաղթահարում օրգանիզմում առաջացած սթրեսը: Որոշ ծնողների շրջանում կարծիք կա, որ պատվաստումները կարող են առաջացնել աուտիզմ կամ նպաստել իմունային համակարգի անկմանը: Բացի այդ, հաճախակի են շրջանառվում նաև լուրեր պատվաստանյութերի անհայտ ծագման կամ դրանց ժամկետանց լինելու վերաբերյալ: Ուստի, հաշվի առնելով պատվաստումների խնդրահարույց կողմերը` փորձեցինք որոշ պարզաբանումներ ստանալ հենց ոլորտի պատասխանատուներից:

Առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը վստահ հերքում է և ապատեղեկատվություն համարում պատվաստանյութերի անորակ լինելու հանգամանքը: Նա հավաստիացնում է, որ երկիր ներկրվող բոլոր պատվաստանյութերը գնվում են Բելգիայից, Ֆրանսիայից և Կանադայից: Ինչ վերաբերում է ժամկետայնությանը, ապա ներկրված խմբաքանակը նախատեսված է լինում միայն ընթացիկ տարում օգտագործելու համար ու չնայած 2-3 տարվա պիտանիությանը` մինչև տարեվերջ ամբողջությամբ սպառվում է: Տիկին Սարիբեկյանը վստահեցնում է, որ մարդկանց անհանգստությունն այս կապակցությամբ անհարկի է, միաժամանակ հավելում, որ Հայաստան ներմուծվող պավաստանյութերն ունեն ԱՀԿ-ի կողմից պարտադիր որակավորված սերթիֆիկատ:

Նշենք, որ հետպատվաստման շրջանում օրինաչափ են այն երևույթները, որոնք ուղեկցվում են ներարկման հատվածում այտուցով, բարձր ջերմությամբ ու ցանով և տևում են 2-3 օր, այն էլ` ոչ միշտ: Իսկ շեղումներն անհատական բնույթ ունեն և կախված են տվյալ օրգանիզմի իմունային համակարգից: Հետպատվաստման շրջանում աուտիզմի առաջացման և երեխաների իմունային համակարգի անկման հավանականությունը մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը ևս բացառում է` փաստելով, որ այդ ուղղությամբ անցկացված հետազոտությունները հերքել են հետպատվաստման շրջանում դեպքերի նման զարգացումը:

Հետպատվաստման շրջանում ամենածայրահեղ ելքը մահն է: Դժբախտաբար, բայց նման երկու միջադեպ մեզանում արձանագրվել է: Մասնագետները փաստում են, որ երեխաների մահացության պատճառները հետպատվաստման շրջանում ծագած բարդությունների հետ որևէ կապ չունեն և հրապարակված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Երեխաների մոտ այդ շրջանում կայծակնային արագությամբ զարգացած թոքաբորբ է եղել` առանց որևէ դրսևորման: Առաջին երեխայի դեպքում այն վրա է հասել հետպատվաստման շրջանի 7-8 րդ օրը, իսկ մյուսի մոտ` 3 օրվա ընթացքում: «Ապացուցողական բժշկության մեջ նկարագրված չէ, որ պատվաստման շրջանում կարող է թոքաբորբ զարգանալ»,- վստահեցնում է մասնագետը:

Այսօր իսկապես հստակ վիճակագրություն չկա, թե պոտենցիալ պատվաստման ենթակա երեխաներից քանի տոկոսն է պատվաստման ենթարկվում: Կան պարզապես պաշտոնական թվեր, որոնց հավաստիությունը ապացուցված չէ: Գերատեսչության աշխատակիցները վստահեցնում են, որ պատվաստումներից հրաժարվողները հիմնականում աղանդավորական ընտանիքներն են և կազմում են պատվաստման ենթակաների ընդամենը 1-2 տոկոսը: Նրանց մեկնաբանմամբ, լինում են նաև թերի պատվաստման դեպքեր, որոնք ընթացքում փոխլրացվում են: Ոլորտի ներկայացուցիչները հարկ են համարում նշել, որ թերի պատվաստման կամ դրանց միջև երկարատև ընդմիջումների պարագայում երեխաների մոտ կարող են իմունիտետի ձևավորման խնդիրներ ծագել: Նրանք հորդորում են ժամանակին դիմել համաբուժարանների (պոլիկլինիկաներ) տարածքային տեղամասեր և հերթագրվել անհրաժեշտ պատվաստումներ ստանալու համար: Դրանք, անշուշտ, անհրաժեշտ են բոլոր նորածիններին, քանի որ վարակներից ապահովագրվելու պարագայում է միայն հնարավոր ապահովել առողջ սերնդի հետագա զարգացումն ու բազմացումը:
Լ.Ն

Անկախ

 

Մի ծեր կնոջ արյունը հնարավորություն է տվել մոտենալ երկարակեցության գաղտնիքի բացահայտմանը

երկարակեցությունԳալլանդկա Հենդրիկե վան Անդել-Շիպերը մահացել է 2005թ 115 տարեկան հասակում: Կինը երբեք չի դժգոհել իր առողջականից և մինչև կյանքի վերջին օրերը պահպանվել է նրա գիտակցությունը: Նա իր մարմինը կտակել է գիտությանը:

Գիտնականները հետազոտել են նրա ցողունային բջիջները, որոնցից էլ կախված է կյանքի երկարակեցությունը: Ցողունային բջիջները բաժանվում են և հյուսվածքներին մատակարարում  նոր բջիջներով, որոնք փոխարինում են ծեր և վնասված բջիջներին: Տարեցտարի ցողունային բջիջների քանակը նվազում է, նրանք աստիճանաբար մահանում են և հյուսվածքների բջիջները այլևս չեն նորացվում:

Ի զարմանս գիտնականների՝ Հենդրիկեի լեյկոցիտների 2/3-րդը կազմված են եղել ընդհամենը երկու ցողունային՝ արյունաստեղծ բջիջներից, իսկ մնացած ցողունային բջիջները այդ ժամանակ արդեն մահացել էին, գրում էՙՙгазета.ру՚՚ կայքը: Հայտնի է, որ արյան ցողունային բջիջների քանակը  նորածնության շրջանում հասնում է մինչև 20.000-ի, իսկ ծերության շրջանում ՝ ակտիվ վիճակում դրանց քանակը հասնում է մինչև 1300:

Ինչպես նաև վերլուծությունը ցույց է տվել, որ արյան բջիջներում թելոմերները շատ կարճ են եղել: Դրա հետ կապված հետազոտողները գտնում են, որ արյան  ցողունային բջիջների մեծ մասը  մահացել են մաշվածությունից՝ հասնելով բջիջների բաժանման սահմանին:

Չնայած այն հանգամանքին, որ արյան բջիջներում հայտնաբերվել են բազմաթիվ երկարակյաց մուտացիաներ, այնուամենայնիվ դրանք առողջության համար վտանգ չեն ներկայացրել: Այստեղից էլ գիտնականները եզրակացրել են, որ կնոջ մահանալու պատճառը եղել է  արյունաստեղծ ցողունային բջիջների պոպուլյացիայի մաշվածությունը:

Չի բացառվում, որ ապագայում հնարավոր կլինի ծեր օրգանիզմի ՙՙերիտասարդացում՚՚ կատարել, ցողունային բջիջների համալրման միջոցով, որոնք կվերցնեն օրինակ՝ ծննդյան պահին նորածնի պորտալարից:

Անկախ

Հայաստանում 17 տոկոս անպտղություն կա

Գարիկ ՀայրապետյանՀայաստանում անպտղության մակարդակը 2,7 տոկոսով աճել է:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՄԱԿ բնակչության հիմնադրամի գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը` ամփոփելով ՄԱԿ հայաստանյան գրասենյակի հետազոտությունը: Ըստ այդ հետազոտության արդյունքների` Հայաստանում 17 տոկոս անպտղություն կա, որից առաջնայինը ( ի ծնե եղած խնդիրները) կազմում է 5 տոկոս, երկրորդայինը (ձեռքբերովի խնդիրները) ` 12: Հայաստանում երկրորդային անպտղության պատճառներ կարող են լինել սեռավարակները և հղիության արհեստական ընդհատումը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամեն 3-րդ անպտուղ կինը իր կյանքում կատարել է աբորտ:
Անպտղության ամենաբարձր  ցուցանիշները գրանցվել են Երևանում, Գեղարքունիքում, Շիրակում և Արմավիրում:

Հայրապետյանը ընդգծեց, որ անպտղությամբ տառապողների 60 տոկոսը կանայք են, իսկ  40 տոկոսը` տղամարդիկ, ինչը ցույց է տալիս, որ այն կարծիքը, թե անպտղության համար պատասխանատու է միայն կինը, սխալ է. «Կանանց 14,6 տոկոսը, ում մոտ  եղել է այդ խնդիրը, չգիտեն` ունեցել են սեռավարակ, թե ոչ, այսինքն` տեղեկացվածության պակաս կա նաև: Կարող է խնդիրը գալ տղամարդուց, որովհետև սեռավարակների տարածողը հիմնականում տղամարդիկ են: Պետք է նշեմ, որ կանանց մոտ առաջնային անպտղությունը երկու անգամ  ցածր է, քան տղամարդկանց մոտ, իսկ երկրորդային անպտղությունը ավելի բարձր է. դա, թերևս, խոսում է այն մասին, որ Հայաստանում կանայք անուշադիր են իրենց առողջության նկատմամբ»,-ասաց Հայրապետյանը: Նա խորհուրդ է տալիս առնվազն երկու տարին մեկ անգամ ընդհանուր հետազոտություն կատարել:

Գարիկ Հայրապետյանը նաև հայտնեց, որ ՄԱԿ-ը և Հայաստանի կառավարությունը համատեղ ծրագրեր են մշակում անպտղության հետագա աճը երկրում կասեցնելու համար. դպրոցներում համապատասխան կրթական ծրագրեր կներկմուծվեն, ինչպես նաև` անապահով ընտանիքների համար ավելի հասանելի կդարձվեն հակաբեղմնավորիչները:

Անկախ

Կլոնավորումը կարող է բուժել շաքարախտը

cloning-2_2563895b (1)The Telegraph-ը հայտնում է, որ գիտնականները օգտագործել են մարդկային կլոնավորման տեխնիկաներ` ստեղծելու առողջ ցողունային բջիջներ դիաբետով հիվանդների օրգանիզմից: Գիտնականները հուսով են, որ այդ բջիջները կարտադրեն ինսուլին հիվանդի մարմնում դրանց փոխպատվաստումից հետո:

Մարդու կլոնավորումն օգտագործվել է, որպեսզի ստեղծվեն  ցողունային բջիջներ, որոնք կարող են բուժել շաքարախտով  հիվանդներին  ինսուլինի արտադրությունը խթանելու միջոցով:

Առաջին անգամ  գիտնականները հաջողությամբ 1-ին կարգի հիվանդների վնասված ԴՆԹ-ն փոխարինել են մանկական դոնորի առողջ գենետիկական նյութով:

Հույս կա, որ երբ այս բջիջները նորից հետ ներարկվեն շաքարախտով տառապող հիվանդի օրագնիզմ, դրանք կսկսեն ինքնուրույն արտադրել ինսուլին:

“Սրանով մեկ քայլ առաջ ենք գնում ինսուլին արտադրող սեփական բջիջների միջոցով շաքարախտով տառապող հիվանդների բուժման  ճանապարհին”,- նշել է Դիեթեր Էգլին` Նյու Յորքի Ցողունային Բջիջների հիմնադրամի բժիշկը, ով ղեկավարել է այդ հետազոտոթույունը:

Մազաթափություն

մազաթափությունՄարդու ամբողջ կյանքի ընթացքում մազերի «հերթափոխություն» է կատարվում: Յուրաքանչյուրի մոտ 3-4 տարին մեկ երիտասարդ մազ է ծլում, ընդ որում ծեր մազը բարեհաջող թափվում է: Սակայն, եթե թափվող մազերը շատ ավելի են, քան սովորաբար է լինում, ուրեմն պետք է հետազոտվել բժշկի մոտ, ու եթե պարզվի, որ առատ մազաթափությունը հիվանդության հետևանք չէ, սկսել մազածածկույթի վերականգնմանն ուղղված միջոցառումները:
Կանանց մոտ օրական 20-100 մազի թափվելը նորմալ է համարվում, նման քանակի մազաթափությունը չի կարելի որակել առատ մազաթափություն: Սակայն, եթե այդ թափն ավելի է, ապա պետք է սկսել մազաթափությունը կանխող միջոցներ ձեռնարկել:
Մազաթափության պատճառները
Կանանց մոտ մազաթափության ամենատարածված պատճառը սթրեսային իրավիճակն է, ընդ որում, դժվար է սթրեսի պատճառը պարզել, քանի որ ալոպեցիան (մազաթափությունը) կարող է ի հայտ գալ ուժեղ սթրեսից ամիսներ անց:
Ալոպեցիան կարող է նաև այնպիսի ժառանգական հիվանդության հետևանք լինել, որի պատճառը թաքնված է հորմոնալ ֆոնի փոփոխության մեջ, ասենք` վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարում, դաշտանադադար կամ հետծննդաբերական շրջան:
Մազաթափության պատճառ կարող են դառնալ նաև մաշկի զանազան վարակները: Գարնանն օրգանիզմը վիտամինների ու միկրոտարրերի անբավարարություն է ունենում, որն իր հերթին կարող է մազաթափության հանգեցնել: Նման դեպքերի համար խորհուրդ են տալիս մազաթափության դեմ դիմակներ կամ խոտաբույսեր կիրառել:
Սննդակարգեր
Նիհարելուն ուղղված սննդակարգերը ևս մազաթափության վտանգներից են: Անհաջող սննդակարգի դեպքում լրիվ հավանական է, որ օրգանիզմը ճարպերից զրկվի (ճարպն է, որ էսթրոգեն` կանանց սեռական հորմոն է մշակում): Ճարպերի կորստի հետ օրգանիզմում նվազում է էսթրոգենների քանակը, բնականաբար, սկսվում է ուժեղ մազաթափություն: Սննդակարգը «թեթևացնելով»` պակասեցնում ենք երկաթի, կրեմնիումի, ցինկի, ծծմբի, սելենի, կալցիումի ու մազերին անհրաժեշտ մյուս նյութերի աղբյուրը` խորացնելով ստեղծված իրավիճակը: Քաշը նվազեցնելուն միտված ցանկացած սննդակարգ պետք է ճշգրիտ ընտրված լինի: Երբ փորձում ենք արագ արդյունք ստանալ, չպետք է մոռանալ, որ խորհուրդ չի տրվում մեկ ամսում 3 կգ-ից ավելի կորցնել:
Մազաթափության բուժումը
– Նեխուրե թրջոցներ. նեխուրի արմատը լավ մանրացնել ու մեկ բաժակ հյութ ստանալ դրանից: Թանզիֆե անձեռոցը թաթախել այդ հյութի մեջ ու դնել գլխին, ծածկել պոլիէթիլենով կամ թաղանթով ու խավավոր սրբիչ փաթաթել վրայից, որ տաք լինի: Մեկ ժամից հարկավոր է գլուխը լվանալ:
– Հալվեի 2 տերև մանրացնել` օգտագործելով բույսի այն տերևները, որոնք առնվազն 3 տարեկան են (ստորին հատվածից): Հյութը ճզմել ու թանզիֆե անձեռոցիկը թաթախել այդ հյութի մեջ: Ապա դնել գլխին, վրայից ծածկել թաղանթով ու տաք փաթաթել: Զգուշացեք, որ հալվեի հյութն աչքի մեջ չհայտնվի: 30 րոպեից թրջոցը հանել ու գլուխը լվանալ տաք ջրով: Նման թրջոցները կարելի է ու պետք է անել օրական 2 անգամ` առավոտ և երեկո:
Չորացած մազերի դեպքում, երբ մազաթափությունը ներկերի ու գունաբացման հետևանք է, խորհուրդ է տրվում ջրաբաղնիսի պայմաններում 40 աստիճան տաքացնել 100 մլ զեյթունի ձեթը, ապա վրան ավելացնել 50 մլ կիտրոնահյութ: Խառնուրդը ներմերսող շարժումներով քսել գլխին ու փաթաթել, որ տաք լինի, ապա մեկ ժամից լվանալ լավ շամպունով: Նման գործողությունը պետք է կրկնել շաբաթական մեկ անգամ:
Մազերի աճի համար
Հարմար է անել Նոր տարուց հետո, եթե տոնածառ եք գնել: Փշատերևի 100 գ կանաչ ասեղների վրա պետք է 1 լ եռման ջուր լցնել, տաքացնել 20 րոպե ջրային գոլորշու վրա: Հովացնել ու քամել, ապա օրը մեջ այդ եփուկով ողողել մազերը` 15 րոպե ներմերսելով:
Յուղոտ մազերի դեպքում հարկավոր է 15 րոպե 3 ճ. գդալ կաղնու կեղևը եփել մեկ լիտր ջրում ու քամել: Մեկ օր անց գլուխը լվանալ այդ եփուկով. ուժեղ մազաթափությունը ոչ միայն կդադարի, այլև հրաշալի կմաքրվեն թե՛ մազերը և թե՛ մաշկը:
Սոխի դիմակ. սոխը մանրատամ քերիչով անցկացնել ապա քերուկը խառնել զեյթունի ձեթին: 15 րոպե այդ խառնուրդը մատների ծայրերով ներմերսել, ապա թաղանթով ու սրբիչով փաթաթել, 30 րոպեից լվանալ լավ շամպունով:
Այս դիմակը պետք է անել 3 օրը մեկ, 6 ամիս: Այն կօգնի դադարեցնելու մազաթափությունը, ակտիվացնելու քնած մազարմատները:
Տղամարդկանց ու կանանց մազաթափության պատճառները տարբեր են, սակայն դրա դեմ պայքարի միջոցները` նույնը: Գոյություն ունեն խորհուրդներ, որոնք հավասարապես վերաբերում են բոլորին: Սանրվելիս աշխատեք չվնասել գլխամաշկը, ծանր սանրվածքներ չանել, գլխարկներից ազատեք մազերն ու թողեք` հանգստանան: Խնամեք մազերը և ունեցեք հիմնական վարսավիր, որը կնկատի ձեր մազերի վիճակի փոփոխությունը:
Սանր
Սանրը միայն մազերը կոկիկ դարձնելու համար չէ: Այն նաև էական դեր ունի մազերի առողջության գործում: Նախնադարում մարդիկ սանրեր էին պատրաստում կենդանիների ոսկրերից, հետո սկսեցին սանրեր պատրաստել փայտից, ապա` երկաթից: Կար ժամանակ, երբ ձուլածո թանկարժեք քարերով դրվագված սանրերը զարդ էին համարվում:
Այսօր սանրերի բազմազանությունը ոչ ոքի չի զարմացնում. կան տարբեր նշանակության ու տարբեր նյութերից պատրաստված սանրեր:
Առողջ մազերի համար մի քանի րոպե խոզանակով մերսումը բարերար է ազդում գլխամաշկի առողջության վրա: Խոզանակը մազերից ոչ միայն փոշին ու կեղտն է հեռացնում, այլև ակտիվացնում է արյան շրջանառությունն ու խթանում աճը: Մազերը պետք է սանրել ծոծրակից դեպի ճակատ, ապա` բոլոր ուղղություններով: Ի դեպ, սանրելու օգնությամբ կարելի է գլխացավը մեղմել ու հոգնածությունը վանել:
Եթե մազերը փշրվող են, ապա պետք է սանրել ոչ թե խոզանակով, այլ սովորական սանրով:
Եթե մազերը յուղոտ են` ապա խոզանակը ձեզ համար չէ: Պետք չէ նաև գլուխը մերսել, քանի որ մաշկից յուղային շերտը փոխանցվում է մազերին:
Սանր ընտրելիս պետք է ուղղորդվել մազերի տեսակով (առատ, թե նոսր, յուղոտ, թե չոր) և կիրառման նպատակով: Բնական նյութերից պատրաստված խոզանակներն ավելի հիգիենիկ են ու օգտակար, դրանք թեթև մերսում են մաշկն ու սանրում առանց վնասելու ու լիցքավորելու: Շատ կարևոր է, որ սանրի ատամների ծայրերը մշակված լինեն, այլապես դրանք վնասում ու միևնույն ժամանակ` վարակ են փոխանցում մազարմատներին:
Որքան մազերը կոշտ են, այնքան սանրը պետք է պինդ լինի: Թույլ ու բարակ մազերին հարմար են փափուկ խոզանակը կամ փայտե նոսրատամ սանրերը:
Պլաստմասսայե սանրերը շուտ են կեղտոտվում. յուղոտվում են ու փոշոտվում: Ուստի սանրերը պետք է հաճախ լվանալ ու 3 ամիսը մեկ փոխել:
Այսօր հնարավորությունները բազմազան են, ուստի կարելի է միաժամանակ մի քան սանր ունենալ:
Պարզապես սանրվելու նպատակով հարմար են հարթ էբոնիտե կամ փայտե սանրերը` նոսր ատամներով, իսկ սանրվածք անելու նպատակով պետք է հատուկ սանրեր ու խոզանակներ ընտրել:
Եթե որոշել եք տնային պայմաններում մազերը ներկել, ուրեմն հարկավոր է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի մետաղական սանր կիրառել. ներկի հետ մետաղի քիմիական ռեակցիան հնարավոր է` ազդի մազերի որակի վրա:
Երբեք խնայողություն մի արեք սանր ընտրելիս: Սխալ ընտրված սանրը կարող է մազաթափություն առաջացնել, իսկ ճիշտ ընտրվածը մազերը դարձնում է խիտ ու հնազանդ:

Դեռ հնագույն ժամանակներում էին մարդիկ նկատել, որ մազերի խնամքի համար ամենահարմարը փայտե սանրերն են: Փայտի ջերմությունը հաղորդվում է սանրին, դրա հետ էլ` մազերին` դրանք դարձնելով փափուկ ու մետաքսե: Պարզապես պետք է ընտրել ոչ լաքապատ փայտե սանրեր, որոնց օգնությամբ մազերը կկենդանանան:
Ի դեպ, առաջին սանրերն ի հայտ են եկել քարե դարում, սակայն կովի կոտոշից պատրաստված սանրերն այն հեռավոր ժամանակներում ծառայում էին որպես զարդ:
Հին Հունաստանի գեղեցկուհիների սանրերում հաճախ անուշաբույր նյութերի կամ էլ թույնի պարկուճներ էին տեղադրվում:
Արևելքի հավատալիքներով` սանրը պաշտպանում էր հիվանդություններից, ուստի տարբեր հիվանդությունների դեմ սանրերի հավաքածուները փոխանցվում էին սերունդներին:
Միջնադարյան Եվրոպայում հավատացած էին, որ գիշերը սանրվելը շատ վնասակար է, առավոտյան անպայման գլխացավով կարթնանաս:
XVIII դարում սանրագործ վարպետների գիլդիա ձևավորվեց, կարծիք կար, որ այդ մասնագիտությունը լիարժեք յուրացնելու համար 10 տարի պետք է սովորել: Շատ գնահատվում էին կրիայի պատյանից պատրաստված սանրերը, ինչը կրիաների որոշ տեսակների իսպառ բնաջնջման հանգեցրեց:
Սանրը սովորական պարագայի վերածվեց միայն 1862-ից հետո, երբ հայտնաբերվեց պլաստմասսան:
Իսկ ժամանակակից անգլիացի գործատուները սանրն օգտագործում են որպես վնասակար սովորությունները հայտնաբերելու թեստ: Դիմորդին առաջարկում են սանրել մազերն ու ներկայացել սանրը: Մազերի վերլուծությունը հնարավորություն է տալիս որոշելու, թե որքան հաճախ է մարդն ալկոհոլ ու թմրանյութ օգտագործել վերջին ամիսներին: Փորձագիտության արժեքը 700 դոլար է, սակայն գործատուն գիտի, որ հարբեցող աշխատակիցն ավելի թանկ է նստում:

Ի՞նչ են հուշում կանանց առողջության պահպանման միամսյակի արդյունքները

DSC_0173Մայրության և գեղեցկության տոների կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հանրապետության ողջ տարածքում կազմակերպված «Կանանց առողջության պահպանման միամսյակի» հիմնական նպատակն էր «Բաց դռների օրերի» կազմակերպման միջոցով կանանց շրջանում առավել հաճախ հանդիպող առողջական խնդիրներին (գինեկոլոգիական, ակնաբուժական, սրտաբանական, ուռուցքաբանական, ներզատաբանական,  նյարդաբանական) ուղղված մասնագիտացված բուժօգնության մատչելիության ապահովումը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նախաքաղցկեղային հիվանդությունների և օստեոպարոզի հայտնաբերմանն ուղղված սկրինինգային հետազոտությունների անցկացմանը։

Մարզերում «Բաց դռների օրերին» նախապես կազմված ժամանակացույցով  արտագնա այցեր են կատարվել Երևանի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնների նեղ մասնագետների կողմից` ուռուցքաբանների և ակնաբույժների ուղեկցությամբ։ Միամսյակի ընթացքում «Բաց դռների օրեր» են կազմակերպվել նաև մարզերի մասնագիտական ներուժով։

Միամսյակի շրջանակներում առաջնային օղակի բուժհաստատություններում կանանց տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, կազմակերպվել է գինեկոլոգիական առաջնակի զննում, ըստ ցուցումների կատարվել են մասնագիտական այլ զննումներ: Անհրաժեշտության դեպքում տեղերում իրականացվել են լաբորատոր-գործիքային հետազոտություններ։ Բժշկական ցուցումներից ելնելով կազմակերպվել է կանանց հիվանդանոցային բուժօգնություն։

Կանանց միամսյակի ընթացքում Երևանում և մարզերում բուժօգնություն է ստացել 45.953 կին, որից 28.896-ը Երևանում, 17.057-ը` մարզերում։

Մարզերում 17.057 կնոջից 1.166-ը (շուրջ 7%) ուղեգրվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններ: 10.177-ը դիմել է մարզային բժշկական կազմակերպությունների մասնագետների ուժերով կազմակերպված «Բաց դռների օրերի» ընթացքում: Նրանցից 400-ն ուղեգրվել է Երևան։

Մարզային բժշկական կազմակերպություններում Երևանից կցված կենտրոնների մասնագիտներին դիմել է 6.880 կին, որոնցից 5790-ին (84%) տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, 1.994-ին (30%) բժշկական ցուցումներով  կատարվել են տարբեր հետազոտություններ, 5.338 կին (78%) ենթարկվել է  գինեկոլոգիական առաջնակի զննման: 1171 կնոջ մոտ բացահայտվել են առողջական տարբեր խնդիրներ։ Նրանցից 405-ի բուժօգնությունը կազմակերպվել է մարզային բուժհաստատություներում, իսկ 766-ն ուղեգրվել է մայրաքաղաքի մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Առաջնային օղակում տրամադրված բուժօգնության նեղ մասնագիտական ուղղվածությունը մարզերում եղել է այսպիսին`  ակնաբուժական ծառայություն` 20%, մանկաբարձագինեկոլոգիան` 18.5%, նյարդաբանական` 18%, ներզատաբանական և սրտաբանական` 16%, ուռուցքաբանական` 4%։

Միամսյակի ընթացքում Երևանի առողջության առաջնային պահպանման բուժհաստատություններ է դիմել 28.896 կին, նրանցից 21.345-ին (74%) տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, 16.011 կնոջ (55%) բժշկական ցուցումներով  կատարվել են տարբեր հետազոտություններ, 18.906 կին (65%) ենթարկվել է  գինեկոլոգիական առաջնակի զննման, 11.739-ին (41%) ցուցաբերվել է բուժօգնություն տեղում, իսկ 4.008 կին (14%) ուղեգրվել է հիվանդանոցային բուժման:

Մայրաքաղաքի հիվանդանոցներ է դիմել 4.397 կին: Նեղ մասնագիտական խորհրդատվությունների և հետազոտությունների  արդյունքում  1.607 կին (36.6%) ստացել է հիվանդանոցային բուժում, այդ թվում` 1.330 կին (83%) ենթարկվել է վիրահատության, որից 491-ը (37 %) աչքի ախտաբանություններ, 411-ը (31%)` ընդհանուր վիրաբուժական, 345-ը (26%)` գինեկոլոգիական, 88-ը (6.6 %)` ուռուցքաբանական։

Գինեկոլոգիական խնդիրներով դիմել է 1.320 կին, որից 736-ը ստացել է ստացիոնար բուժօգնություն (56%), այդ թվում, գրեթե կեսը` 345-ը ստացել է  վիրահատական (47%), իսկ  391-ը` կոնսերվատիվ բուժում:

Կանանց նախաքաղցկեղային հիվանդությունների և օստեոպորոզի հայտնաբերման նպատակով իրականացվել են կրծքագեղձի սոնոգրաֆիա, մամոգրաֆիա, դենսիտոմետրիա, ինչպես նաև, բժշկական ցուցումներով, դժվարամատչելի այլ հետազոտություններ: Իրականացվել է սկրինինգային 10.902 հետազոտություն, որից կրծքագեղձի սոնոգրաֆիա` 2.582,  մամոգրաֆիա` 379:  Արդյունքում 111 կնոջ մոտ ախտորոշվել է չարորակ նորագոյացություն, որից 98-ը` կրծքագեղձի քաղցկեղ:            Սկրինինգային ընթացակարգով (50տ և բարձր տարիքի) 402 կին անցել է դենսիտոմետրիա, որոնց 80%-ի մոտ հայտնաբերվել են ախտաբանական տարբեր շեղումներ, իսկ 120 կնոջ մոտ ախտորոշվել է օստեոպորոզ:

Ընդհանուր առմամբ, Երևանի բժշկական կազմակերպություններում միամսյակի շրջանակներում բուժօգնության համար պոլիկլինիկական հաստատություն է դիմել 28.896 կին։ Նրանց  կեսից ավելիի մոտ (55%) հայտնաբերվել է որևէ ախտաբանություն, որոնցից 1/3-ը բուժվել է ստացիոնար պայմաններում: Հիվանդանոց դիմած 4.397 կնոջից յուրաքանչյուր երրորդն օգտվել է գինեկոլոգիական ծառայություններից, նրանց 56%-ն ստացել է ստացիոնար բուժում: Այս հիվանդների գրեթե կեսը (47%) ենթարկվել է վիրաբուժական միջամտության:

Հիվանդանոցային պայմաններում բուժված կանանց 80%-ից ավելիին տրամադրվել են վիրաբուժական ծառայություններ: Թե’ ամբուլատոր, թե’ հիվանդանոցային մակարդակում մասնագիտական բուժօգնության տեսակներից առավել մեծ պահանջարկ են ունեցել մանկաբարձագինեկոլոգիական և ակնաբուժական ծառայությունները:

Ի դեպ, միամսյակի ավարտից հետո մայրաքաղաքի մասնագիտացված բժշկական կենտրոններում շարունակվել է մինչ այդ հաշվառված կանանց բուժօգնության տրամադրումը, վիրահատվել է ևս 116 կին։

Ի՞նչ են հուշում միամսյակի արդյունքները

  • ՀՀ առողջապահութան նախարարի հրամանով հանրապետության ողջ տարածքում կազմակերպված աշխատանքների շնորհիվ հազարավոր կանանց համար մատչելի դարձան մի շարք բժշկական ծառայություններ, ինչը հնարավորություն տվեց  ստանալու անվճար բուժօգնության այնպիսի տեսակներ, որոնք հասու չեն եղել այդ կանանց համար:
    • Միամսյակի շրջանակներում շուրջ 17.000 կին մարզերում և 30.000 կին Երևանում ստացան մասնագիտական խորհրդատվություն, գրեթե 19.000 կին անցավ գինեկոլոգիական առաջնակի զննում, կազմակերպվեց ավելի քան 10.000 հետազոտություն, որոնցից շուրջ 3.200-ը` սկրինինգային: Արդյունքում հայտնաբերված տարբեր ծանր պաթոլոգիաներով շուրջ 5.000 կին մասնագիտացված բժշկական կենտրոններում ստացավ անվճար բուժօգնություն, նրանցից 1.600-ը` ստացիոնար պայմաններում, այդ թվում 1.330-ը ենթարկվեց վիրաբուժական միջամտության: Սկրինինգային հետազոտությունների շնորհիվ հայտնաբերվեց չարորակ նորագոյացության 111 դեպք, որից 98-ը` կրծքագեղձի քաղցկեղ (հիվանդության համեմատաբար վաղ փուլերում), 100 կնոջ մոտ ախտորոշվեց օստեոպորոզ:
    • Մարզերում և մայրաքաղաքում թե՛ ամբուլատոր, թե՛ հիվանդանոցային մակարդակում բուժօգնության առավել պահանջված տեսակներն էին ակնաբուժական (համապատասխանաբար` 12% և 32%) և մանկաբարձագինեկոլոգիական (18% և 30%) ծառայությունները։
    • Մեծ է նախաքաղցկեղային հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգ ծրագրերի և կանխարգելիչ միջոցառումների պահանջարկը, որոնց ծախսարդյունավետությունը ևս մեկ անգամ ապացուցվեց միամսյակի շրջանակներում ստացված արդյունքներով:

Միամսյակի արդյունքերից ելնելով անհրաժեշտություն է առաջանում`

  • ուսումնասիրել ակնաբուժական և գինեկոլոգիական ծառայությունների ֆինանսավորման վերանայման հնարավորությունը,
  • դիտարկել կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման, ինչպես նաև կանխարգելիչ այլ ծրագրերի մշակման և ներդրման հարցը։

Կարելի է նիհարել մտքի ուժով

ol3001397735067

«Guardian Liberty Voice» ռեսուրսը գրում է, որ ավելորդ կիլոգրամներից ազատվելու ու  բարեկազմ դառնալու համար պարտադիր չէ խիստ սննդակարգի հետևել ու պարբերաբար սպորտդահլիճ հաճախել, սակայն շատ անհրաժեշտ է մտքերը կարգի բերել:

Նյու Յորքի Կոլումբիական բիզնես դպրոցի մասնագետների անցկացրած հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ, եթե մարդը մտածում է, թե որքան կալորիական ու կազմվածքի համար վնասակար է տվյալ սնունդը, նրա նյութափոխանակությունն էականորեն արագանում է: Եթե սննդի օգտագործումն ուղեկցվում է դրա ցածրկալորիականության մասին մտքերով, ապա նյութափոխանակությունը դանդաղում է:

Փորձի ընթացքում մասնակիցների մի խմբին առաջարկվել է  380 կկալորիա պարունակող կաթնային կոկտեյլ, ընդ որում,առաջին խմբին հայտնել են, թե այն 620 կկալորիա է պարունակում, իսկ երկրորդ խմբին ներկայացրել են որպես 140 կկալ պարունակող մթերք: Նյութափոխանակության բարձր մակարդակ է  դիտվել  առաջին խմբի մասնակիցների մոտ: isra.com

Կարելի է նիհարել մտքի ուժով

Արյունը պատմում է մարդու բնավորության մասին

արյունԺամանակակից հետազոտողները հետաքրքիր թեզ են առաջ քաշել. արյունը կարող է պատմել մարդու բնավորության մասին:Առաջին խմբի արյուն ունեցողները տարբերվում են մեծ հետաքրքրություններով  և կատարյալի ձգտումով: Երկրորդ խմբի ներկայացուցիչները աչքի են ընկնում ուրախ, բայց եսասեր և էքսցենտրիկ բնավորությամբ: Երրորդ խմբի արյուն ունեցողները հետաքրքրասեր են, առատաձեռն, բայց համառ:Չորրորդ խումբն ունի գեղարվեստական ճաշակ, բայց նրանք անկանխատեսելի են և հանելուկային: Այս բոլոր փաստերը նման են  հորոսկոպի գուշակության; Այնուամենայնիվ անենօրյա կյանքում մարդիկ դրանք օգտագործում են աշխատանքի ընդունելու համար, ամուսին ընտրելու կամ կարևոր պայմանագրեր կնքելու դեպքերում:

Անկախ

Ուղեղի քաղցկեղը` բջջային հեռախոսների հետևանք

images (1)Բջջային հեռախոսների միկրոալիքային ճառագայթումը չի կարող քաղցկեղ առաջացնել: «Ո՞վ ասաց, որ չի առաջացնում»,- պնդում են որոշ գիտնականներ՝ ասելով, որ բջջային հեռախոսների և ուղեղի քաղցկեղի միջև կապն ապացուցված է:

Այս հիմնահարցը վերջին տարիներին շատ է շրջանառվում համացանցում: Ոմանք ուշադրություն չեն դարձնում դրան, ոմանք էլ խճճվում են իրարամերժ տեսանկյունների, գիտական եզրահանգումների մեջ: Հայաստանում ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել, իսկ այլ երկրներում գիտնականները հանգել են որոշ եզրակացությունների։ Օրինակ` դանիացի գիտնականները հայտարարել են, որ բջջային հեռախոսն ուղեղի քաղցկեղ չի կարող առաջացնել, իսկ շվեդ գիտնականները համոզված են, որ գոյություն ունի նույնիսկ բջջային ալերգիա։ Նյու Յորքի Սլոան Քեթերինգի ուռուցքաբանական կենտրոնի մասնագետների մշակած մեթոդն էլ հնարավորություն է տալիս մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի օգնությամբ գնահատելու բջջայինի ազդեցությունը:
«Ապացույցներ կան, որ բջջային ճառագայթումը կարող է հանգեցնել ուղեղի քաղցկեղի տեսակի՝ գլիոմայի զարգացմանը»,- նշել է ՔՀՄԿ գիտնականների խմբի ղեկավար Ջոնաթան Սամեթը: 2013 թ. հունիսին ԱՄՆ-ում՝ Սան Ֆրանցիսկոյում ընդունված օրենքը պարտադրում է, որ բոլոր վաճառվող հեռախոսների վրա նշված լինի ճառագայթման մակարդակը, իսկ Ֆրանսիայում աշխատում են սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը, մինչև 12 տարեկան երեխաներին էլ խիստ արգելել բջջայինից օգտվել։ Ամերիկացի երգչուհի Շերլ Քրոուն էլ իր ուղեղի ուռուցքի պատճառը համարում է բջջային հեռախոսից հաճախակի օգտվելը, մինչդեռ Նորվեգիայի փորձագիտական հանձնաժողովը հավաստիացնում է, որ բջջային հեռախոսներն ու անլար ցանցն առողջական վտանգ չեն առաջացնում:
Ըստ որոշ հետազոտությունների՝ բջջայիններից 10-ը միջինը 290%-ով մեծացրել են ուղեղի ուռուցքի զարգացման վտանգը, և այդ ուռուցքի զարգացումը բացահայտվել է գլխի այն կողմում, որտեղ բջջային հեռախոսն ավելի շատ է օգտագործվել: Բջջային հեռախոսն արձակում է մոտ 1-2 վատ էլեկտրամագնիսական ճառագայթ՝ փոխանցելով ռադիոհաճախականության էներգիա՝ ճառագայթման ոչ-իոնիզացնող տեսակ: Իսկ մեր մարմինն այն ներծծում ու դժվարանում է մշակել, ինչն էլ հանգեցնում է բազմաթիվ մարմնական բարդությունների:
Մասնագետները հորդորում են ճառագայթման վնասակար ազդեցությունը նվազեցնելու համար փոքր ճառագայթմամբ հեռախոսներ օգտագործել, օրինակ՝ Samsung Galaxy Note: Խորհուրդ են տալիս կիրառել բարձրախոսով ականջակալներ, քանի որ գարնիտուրայի ճառագայթող հզորությունը 2000 անգամ ավելի ցածր է (1 միլիվատտ), քան բջջային հեռախոսինը (հեռախոսն ավելի շատ ճառագայթում է ինֆորմացիա ուղարկելիս), այն ականջին դնել միացնելուց հետո, որքան հնարավոր է հեռու մնալ հեռախոսից, քնելու ընթացքում հեռու պահել, խոսելու փոխարեն ավելի շատ լսել և տեքստ՝ sms ուղարկել, մեքենա վարելիս էլ բջջային հեռախոս չօգտագործել, քանի որ այդ կերպ հեռախոսն ավելի ակտիվ է ճառագայթում: Խորհուրդ չի տրվում բջջային հեռախոսից օգտվել մետրոյում և այնտեղ, որտեղ կապի որակը թույլ է, հեռախոսը հեռու պահել երեխաներից և հղիներից, որովհետև նրանք ավելի զգայուն են ճառագայթման նկատմամբ, բջջայինը պահել գրպանի կամ պայուսակի մեջ, որովհետև հեռախոսը զանգի ընթացքում է միայն ճառագայթում: Ի վերջո, անհրաժեշտ է տեղադրել էլեկտրամագնիսական դաշտի պաշտպանիչն ու նվազեցնել բջջայինով խոսելը: Հարկ եղած դեպքում էլ օգտագործել Tawkon ծրագիրը, որը կզգուշացնի օգտագործողի ճառագայթման ենթարկվելու աստիճանը:
Այլ գիտնականների կարծիքով էլ բջջային հեռախոսի ճառագայթահարումը վտանգավոր է քաղցկեղածին նյութերի, DDT թույների, մեքենայի արտանետած գազերի նման, քանի որ այն վնասում է նույնիսկ մարդու ԴՆԹ-ի կոդը, թունավոր է դարձնում լյարդի լեղին, ազդում է հորմոնների բաղադրության վրա, թուլացնում մարդու դիմադրողականությունը, նպաստում է վարակահարույց մանրէների զարգացմանը, մեծացնում կենսաբանական տարիքը, բացասաբար ազդում սեռական ֆունկցիաների վրա, ազդում արյունատար անոթների վրա, նվազեցնում արյան մատակարարումը ուղեղին, առաջացնում անքնություն, նևրոզներ, դեպրեսիա, հոգնածություն, վնասում է գլխամաշկի երակները, հիշողությունը՝ ականջներում աղմուկ առաջացնելով, հոտառությունը, մարսողությունը, աչքի և գլխուղեղի քաղցկեղ (գլիոմա) առաջացնում և այլն:
Ճառագայթման հիմնական մասը մարդը ստանում է ճառագայթման հիմնական աղբյուրներից՝ տիեզերքից և երկրակեղևի ռադիոակտիվ նյութերից, իսկ որոշ հեռախոսների մեջ ճառագայթակիրը տատանվում է 1900 մեգահերց (MHz) հաճախականությամբ և վնաս չի հասցնում մարդու առողջությանը: Բայց ավելի շատ հաճախականության ճառագայթման պարագայում արձակվում են զանազան մասնիկներ, օրինակ՝ իոնացնող (տեսանելի լույս), ուլտրամանուշակագույն, ռենտգենյան, գամմա ճառագայթներ, ռադիոալիքներ և այլն: Իոնացնող մասնիկները հանգեցնում են բջիջների քայքայման, արյան բաղադրության փոփոխման և այրվածքների:
Հայ մասնագետների համոզմամբ` տարեկան 620 միլիբեր ճառագայթումը մարդու համար վնասակար չէ, սակայն այն տարիների ընթացքում շատ վատ հետևանքներ կարող է ունենալ: Փրկարար ծառայության տեխնածին վթարների և հակաքիմիական, հակաճառագայթային բաժնի պետ Կարապետ Կարապետյանի կարծիքով` մարդու վրա ճառագայթման բացասական ազդեցությունն անմիջականորեն կապված է նրա օրգանիզմում ջրի 75 տոկոս պարունակության հետ: Ճառագայթումը ջրի կազմության մեջ մեծ փոփոխություններ է առաջացնում, իսկ ճառագայթների հոսքը ստանում է մինչև 500 և ավելի արժեք, ինչն էլ 10-20 տարի անց բացասական ազդեցություն է թողնում առողջության վրա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետներն առաջին անգամ հայտարարել են, որ բջջային հեռախոսների օգտագործումը կարող է կապված լինել ուղեղի քաղցկեղի զարգացման հետ: Մինչդեռ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության նիստում 14 երկրներ ներկայացնող 31 գիտնականներից բաղկացած խումբը հայտարարել է, որ բջջային հեռախոսների օգտագործման և քաղցկեղի առաջացման կապը բավականաչափ հստակ ապացուցված չէ ։ Բայց ավելի վաղ ԱՀԿ-ն պնդում էր, որ քաղցկեղի առաջացման և բջջային հեռախոսների օգտագործման կապն ապացուցված չէ, իսկ հետագա եզրակացությունը ԱՀԿ-ին կստիպի վերանայել հեռախոսների օգտագործման վերաբերյալ խորհուրդները։
Թեպետ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարող է կապ լինել բջջայինների ճառագայթման և քաղցկեղի միջև, հետազոտությունները դեռ շարունակվում են: Իսկ բջջային հեռախոս արտադրող ընկերություններն ամեն կերպ փորձում են խոչընդոտել այդ ուսումնասիրությունների արդյունքների հրապարակումը` կաշառելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, ՄԱԿ-ին և Կարմիր խաչին: Բջջային հեռախոսների և գլխուղեղի քաղցկեղի սերտ կապը վերջնականապես ապացուցելու պարագայում միայն կարելի է պատկերացնել՝ ինչ վիճակում կհայտնվեն տվյալ ընկերությունները: «Այս ոլորտը դեռ բազմաթիվ ստուգումների կարիք ունի»,- եզրահանգել է համաճարակաբան Փոլ Դիմրսը:

Ելենա Չոբանյան

Անկախ

 

Ջոլին ու իր սննդակարգը

3c72f9b522ca84bb54d9a90899e1f_736dd22e9ce55b473dad8f5c4ce62_prepared_dd28a12a57b689b9180f0a7033b7ed3c

Վերջին շրջանում Անջելինա Ջոլին նկատելի փոփոխել է իր կենսակերպը: Նա հիմա փորձում է առանց տան ծառայողների յոլա գնալ, պատրաստհում է ինքնուրույն: Ավստրալիայում դերասանուհին խոհարարական դասընթացների է հաճախել, որպեսզի իր երեխաները վերջապես ճիշտ ու լիարժեք սնվեն, առանց ֆասթֆուդի:

Հիմա նա հետևում է Տոսկի Ռենոյի «Eat-Clean Diet» անվանումով սննդակարգի, որն ավելի ճիշտ կլիներ սնվելու պլան կոչել. ըստ այս պլանի, օրգանիզմին պետք է տալ այն ամնեը` ինչ ուզում է, ինչի կարիքն ունի ու պահանջում է:

Այս սննդակարգի կարևոր սկզբունքը օրական 6-անգամյա  սնումն է` յուրաքանչյուր 2-4 ժամը մեկ: Սակայն սննդի չափաբաժինները պետք է փոքր լինեն: Սնունդը պետք է ներառի պրոտեիններ (ձուկ, հավ, սոյայից պատրաստված մթերք  ու լոբազգիներ) և ածխաջրեր:  Պետք է օրական առնվազն 2 լ ջուր խմել, չմոռանալ միրգն ու բանջարեղենը: Սննդաբաժնի մեջ պետք է ներառել ամբողջահատիկ հացաբույսեր, “ճիշտ ճարպեր “, որոնք պարունակվում են ընկույզի, ձկան, սերմերի ու ացահատիկների մեջ: Եվ, որ ամենակարևորն է` հրաժարվել ֆասթ-ֆուդից:

“Ես միշտ էլ նիհարիկ եմ եղել, սակայն դրա համարա առանձնահատուկ ոչինչ չեմ արել: Միայն` եթե դրա անհրաժեշտությունը եղել է ինչ որ դերի համար:

Ես չեմ ցանկանում այդ իմաստով օրինակ դառնալ այն աղջիկների համար, ովքեր ենթադրում են, թե նիհարությունը հավասարազոր է սեքսուալությանը: Բոլորովին չեմ ցանկանում, որ նրանք կենտրոնանան դրա վրա: Նաև դրա համար եմ որոշել առողջ սնվել ու սնել իմ երեխաներին, որպեսզի ոչ ոք մեզանից վատ օրինակ չվերցնի”:

Անկախ

Հանգիստ քուն. ո ՞ ր մթերքներն են օգտակար և ո ՞ ր մթերքներից է պետք խուսափել

Վիճակագրական տվյալների համաձայն 5 մարդուց  յուրաքանչյուր 3-ը շաբաթական ամենաքիչը մեկ անգամ բախվում է հանգիստ քնի հետ կապված խնդիրների:

Ինչպե ՞ ս մեր քունը դարձնենք առողջ, ի ՞ նչն է նպաստում հանգիստ քնին: Պարզվում է, որ քնի համար պատասխանատու են առանձին հորմոններ, որոնք գիտնականները հայտնաբերել են ոչ վաղ անցյալում:

«Մետալոնին». ասպես է կոչվում է քնի հորմոնը: Այն տիրապետում է ոչ միայն հանգստացնող, այլ նաև հակաօքսիդային, երիտասարդացնող հատկանիշների, ամրապնդում է իմունային համակարգը, անգամ պայքարում քաղցկեղային բջիջների դեմ:

Մեր օրգանիզմում մետալոնինի քանակը անհրաժետության դեպքում հնարավոր է բարձրացնել ՝ շնորհիվ որոշակի մթերքների, որոնք պարունակում են այս հորմոնը:

Այսպիսով, ո ՞ ր մթերքներն են ընդգրկված «հանգիստ քնի ճաշացանկում»:

բանանԲանան: Բանանը նպաստում է մեր օրգանիզմում մելատոնինի, ինչպես նաև մագնեզիումի արտադրությանը, որ պատասխանատու է տրամադրության կայունացման ու մկանների թուլացման համար :

բալԲալ և կեռաս: Այս հատապտուղները մետալոնինի բնական աղբյուր են: Մասնագետները խորհուրդ են տալիս մի բուռ բալ և կեռաս ուտել քնելուց առաջ: Այս մթերքները կարող եք վերցնել ձեզ հետ նաև ինքնաթիռում և գնացքում քնելու համար:

Կաթ: Կացիումի և տրիպտոֆանի միությունը ևս համարվում է քնի լավ միջոց: Երեխաների համար տաք կաթը՝ մեղրով կարող է հիանալի քնաբեր լինել: Կաթը դրականորեն ազդում է նաև  հոգեկանի վրա: Իսկ Փենսիլվանիայի համալսարանի բժիշկ, հետազոտող Մալքլ Գրանդերը ուսումնասիրելով 3500 չափահասների կենսակերպը, վերջերս նշել է քնին նպաստող ամենաօգտակար սնունդները՝ դրանց մեջ ներառով մեկ բաժակ կաթն ու մի բուռ բրազիլական ընկույզը:

Հնդկահավի միսը, նուշը, սոճու ընկույզը ևս օգտակար են: Գլյուկոզայի ոչ մեծ քանակությունը /մեղրի կամ մուրաբայի տեսքով/ ևս կկասեցնի ավելորդ նյութերի արտադրությունը, որոնք խանգարում են մեզ քնել: Միայն պետք չէ չարաշահել…քաղցրի մեծ քանակությունը ուղեղը ընկալում է որպես ակտիվ գործունեություն սկսելու ազդակ:

Պատահական չէ, որ երիցուկի թեյը ևս քնին նպաստող ըմպելիքների ցանկում է: Քնելուց առաջ մեկ բաժակ երիցուկի թեյը մարմնի և հոգու մեղմ, բնական և իդեալական հանգստացնող միջոց է:

Խորոված կարտոֆիլի ոչ մեծ չափաբաժինը ներծծում է այն թթուները, որ խանգարում են հանգիստ քնին: Արդյունքն ավելի մեծացնելու համար կարտոֆիլը կարելի է խառնել մեկ գդալ տաք կաթի հետ:

մյուսլիՎարսակի շիլան կաթով և մեկ գդալ մեղրով: Այն կունենա հանգստացնող ներգործություն, կբավարարի քաղցի զգացումը: Եթե քնի խանգարման պատճառն է ընկճախտը, անհաջողությունները, փորձե՛ք երեկոյան շիլային ավելացնել 2 գդալ կտավատի սերմ: Այն հարուստ է տրանադրությունը բարձրացնող նյութերով:

Սոխով ապուր: Սոխը պարունակում է «կվերցետին» հանգստացնող նյութը, որի շնորհիվ դեռ Հին Եգիպտոսում սոխը համարվում էր անքնության դեմ պայքարի արդյունավետ միջոց:

Իսկ հանգիստ քունը խաթարող մթերքների մեջ ներառում են՝

Պահածոյացված ու ապխտած միս: Ուշ ժամին վիչինայով սենդվիչն այնքան էլ լավ գաղափար չէ: Բեկոնը, նրբերշիկը և ապխպտած միսը նպաստում են նորեպինեֆրինի արտադրությանը՝ հորմոնի, որ խթանում է ուղեղի աշխատանքը. առաջանում է անքնություն, թեթևակի նյարդային վիճակ:

Զգույշ պետք է լինել նաև շոկոլադի յուրաքանչյուր տեսակի ընտրության դեպքում: Հասուն տարիքի մարդիկ շուտ են ենթարկվում կոֆեինի ազդեցությանը և դրա անգամ ամենաքիչ քանակությամբ ընդունումը օրինակ՝ պաղպաղակի հետ, կարող է անքնություն առաջացնել:

Հետազոտությունները նաև վկայում են, որ առողջ քուն ունենալու համար պետք է զգուշանալ  անգամ օրվա ընթացքում էներգետիկ ընմպելիքների օգտագործումից. դրանք պարունակում են կոֆեին, որն առաջացում է լարվածություն, նպաստում ադրենալինի արտադրությանը:

Կետչուպ: Չիլլի պղպեղը, պիցցան, կծու սնունդը ընդհանրապես դժվարամարս են, հետևաբար, կխաթարեն քունը:

Ալկոհոլ: Երեկոյան մեկ-երկու բաժակ գինին կարող է թուլացնել, նաև կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Ալկոհոլը նպաստում է ջրազրկմանը, որի հետևանքով ստիպված կլինեք հաճախ արթնանալ:

Իհարկե,  հանգիստ քնին նպաստող կամ այն խաթարող մթերքների թիվը չի սահմանափակվում վերը նշված մթերքներով, բայց խորհուրդները, իհարկե, օգտակար են հանգիստ քուն ունենալու և առողջ կենսակերպ վարելու համար:

 

 

 

 

 

 

 

Ալյուր` այրոցքի դեմ

20140416210951 (1)Այրոցքից կազատի շատ պարզ մի բաղադրատոմս. Մեկ ճաշի գդալ ցորենի ալյուրը պետք է լուծել մեկ բաժակ ջրի մեջ, խմել օրական 3-4 անգամ` մեկ ամիս:

Բուժման ժամանակ պետք է խուսափել կծու, թթու, աղի կերակուրներից ու սոդայից, գրում է econet.ru-ն:

Անկախ

Օրացույցի այս օրը

2598

Այսօր Հեմոֆիլիայի համաշխարհային օրն է: Ամեն տարի, ապրիլի 17-ին աշխարհի շատ երկրներ միանում են Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիային և ԱՀԿ-ին ու նշում այս օրը: Նպատակը հասարակության ուշադրությունը հեմոֆիլիայի խնդիրներին հրավիրելն է ու հնարավոր ամեն բան անելը` գենետիկ այս հիվանությունն ունեցողներին  ցուցաբերվող բուժօգնության որակը բարձրացնելու համար:

Ապրիլի 17-ը Հեմոֆիլիայի համաշխարհային կազմակերպության WFH հիմնադիր Ֆրենկ Շնայբելի ծննդյան օրն է ու նշվում է 1989-ից:

Հեմոֆիլիան կամ արյան մակարդելիության բացակայությունը ամենածանր գենետիկ հիվանդությունն է, որը արյան մեջ մակարդման VIII և IXգործոնների բնածին բացակայությամբ է պայմանավորված: Որոշ տվյալների համաձայն, աշխարհում հեմոֆիլիայով հիվանդների թիվը կազմում 400 հազար մարդ (10 հազար տղամարդուց մեկը):

Անկախ