Թուրք ոստիկաններին ճաշին ճանճով փչացած սենդվիչներ են բաժանել (տեսանյութ)

sendwichՄայիսի 26-ին Ստամբուլում տեղի էր ունեցել «Vialand» ժամանցի կենտրոնի բացման արարողությունը, որին մասնակցել էր նաև Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: Այդ օրը կենտրոնի տարածքը հսկող ոստիկանության աշխատակիցներին կեսօրին որպես ճաշ սենդվիչներ են բաժանել, որոնք փչացած են եղել:

«Doğan»  լրատվական գործակալությունը հայտնում է, որ ոստիկաններից մեկը տեսագրել է իրենց տրված ճաշը, տեղադրել է այն համացանցում՝ հայտնելով իր դժգոհությունը: «Սենդվիչի մեջ դրված հազարի թերթիկները սև գույնի էին, ավելի ճիշտ դրանք փչացած էին: Ինչպես կարող է մարդ ուտել այն, ինչ միայն կարելի աղբը նետել: Առավոտյան յոթից աշխատում ենք և մեզ տրված ճաշն էլ այդ փչացած սենդվիչն էր: Մեջը ամենաքիչը մեկ շաբաթվա հնության պանիր էր դրված, որի վրա սև կետեր էին երևում, հավանբար ճանճ էր: Սա ի՞նչ խայտառակություն է, ոստիկանները այսպիսի՞ վերաբերմունքի են արժանի»,-զայրույթով նշել է ոստիկանը:

Ռուս Էքստրեմալը Էվերեստից ռեկորդային թռիչք է կատարել

էվերեստՌուս Էքստրեմալը Էվերեստից ռեկորդային թռիչք է կատարել: Նիժնի Նովգորոդից 48-ամյա Վալերի Ռոզովը  ավելի քան երկու տարի պատրաստվել է, որպեսզի թռչի ավելի քան ծովի մակերևույթից 7կմ  բարձրությունից:

Թռիչքը կատարվել է մինուս 18աստիճան ջերմաստիճանի և ուժեղ հանդիպակաց քամու պայմաններում : Ազատ անկումից նա անցում է կատարում թռիչքի `համարյա մեկ րոպե  հատուկ կոստյում հագած բեյսջամփերը թռել է ժամում 200կմ արագությամբ: Իսկ դրանից հետո ռուսաստանցին իջել է մոտ վեց հազար մետր բարձրության Ռոնգբուկ սառցաբեկորի վրա:

Պետք է  նկատենք, որ Ռոզովն ու իր թիմը, որի մեջ կան նաև պրոֆեսիոնալ ալպինիստներ և նկարահանող խումբ, Հիմալայներում անց են կացրել մոտ երեք շաբաթ: Եվ միայն տուն հասնելով , էքստրեմալը կարողացել է գնահատել, թե ինչ մեծ աշխատանք է իրենից պահանջել այդ թռիչքը:

“Միայն տուն վերադառնալոց հետո ես հասկացա, թե ինքան ծանր է եղել ինձ համար այդ թռիչքը թե ֆիզիկապես և թե հոգեբանորեն, սակայն ես կարողացա կատարել իմ վաղեմի երազանքը”:-Ռոզովի խոսքերն է փոխանցում  Metro-ն:

Վալերի Ռոզովը արդեն հայտնի էիր էքստրեմալ թռիչքներով: այսպես 2009թ. Հեռավոր Արևելքում նա թռել է գործող հրաբխի մեջ: 2010թ. Անտարկտիկայում ալպինիստը թռել է Ուլվետան գագաթից, 2011թ.`Մոնբլանից(Ալպեր): 2012 թ. նա Հիմալայներում թռիչք է կատարել Շիվլինգ սարից,6420մ. բարձրությունից, որ փաստորեն վերջնական մարզումն էր Էվերեստից առաջ:

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությանը

3057Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, մասնակցել՝ Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությանը և իր շնորհավորական խոսքը հղել Հանրապետության տոնի առթիվ:

Սարդարապատում տոնի կապակցությամբ տեղի է ունեցել զորահանդես, Պատվո պահակախումբը հանդես է եկել ցուցադրական ելույթով, որից հետո Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Վեհափա՛ռ Տեր,

Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ,
Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ:

95 տարի առաջ Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և մանավանդ այստեղ՝ Սարդարապատում մենք ճակատագրական քննություն էինք հանձնում: Հանձնում էինք ազգովին՝ մեծով ու փոքրով, հոգևորականով ու զինվորականով, դաշնակցականով ու կոմունիստով, պաշտոնյայով ու շինականով: Բոլորո՛վ: Պատմական Հայաստանի գոնե մի փոքր մասի գոյության համար կռվում էր հայրենաբնակ հայության վերջին հատվածը: Այստեղ մենք դիմագրավեցինք և հետ շպրտեցինք թշնամուն, որի ռասիզմի և հակահայ ծրագրերի մասին աշխարհում ոչ ոք այլևս չուներ ո՛չ պատրանքներ և ո՛չ էլ կասկածներ: Այստեղ Արևելյան Հայաստանի հայությունը փրկվեց վերահաս աղետից: Օսմանյան Թուրքիայում սկիզբ առած Մեծ եղեռնը, որ հետևողականորեն շարունակվում էր ու տարածվում, կասեցվեց այստեղ՝ շնորհիվ մեր միասնական ոգու:

Եթե շատ ազգերի համար անկախության հռչակումը քաղաքական ակտ էր և նույնիսկ՝ հանդիսավոր արարողություն, ապա մեզ համար այն ծանր երկունք էր: Մենք նույնիսկ չգիտեինք, որ մայիսյան հերոսամարտերից մեկ-երկու օր անց անկախություն ենք հռչակելու: Հայաստանի պետականությունը մենք կերտում էինք ուղղակի կռվի դաշտում՝ մեծագույն զոհողությունների ու կորուստների գնով: Արյամբ ու հավատով, իրար թիկունք պահելով ու առաջ նայելով: Միասին:

1918 թվականի մայիսի 28-ը արձանագրումն է մեր ֆիզիկական փրկության և քաղաքական վերածննդի: Արձանագրումն է մեր ժողովրդի արիության ու բազկի ուժի, ինչը հետագայում փառահեղորեն դրսևորվեց նաև Մեծ հայրենականի ճակատներում ու Արցախյան գոյամարտում: Եվ այսօր այստեղ՝ Սարդարապատում կանգնած հայ զինվորի խրոխտ քայլերթն ու հաղթական ոգին լավագույն ապացույցն են այն բանի, որ մենք գիտենք լինելու ու հաղթելու բանաձևը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչո՞ւ ենք մենք այստեղ հուշարձան կանգնեցրել և ինչո՞ւ ենք պարբերաբար գալիս այստեղ: Սևակն ասում էր. «Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից»: Մենք կարիք ունենք հիշելու և հիշեցնելու, երիտասարդ սերունդներին նաև փոխանցելու կարևոր պատգամներ, որ մեզ թողել են Մայիսի 28-ը նախապատրաստողներն ու կերտողները:

Եղե՛ք միասնական:
Եղեք՛ պետականորեն կազմակերպված:
Ապավինե՛ք սեփական ուժերին:

Այս պարագայում մենք ի զորու ենք ոչ միայն վերականգնել դարերով ընդմիջված պետականությունն ու անկախությունը, այլև այդ պետությունը տանել դեպի լուրջ բարձունքներ: Դրանց մեկնարկը տրվել է այստեղ, և այսօր մենք այստեղ կանգնած ենք բաց ճակատով՝ որպես ազատ ու անկախ երկրի հպարտ քաղաքացիներ, որպես հերոս պապերի ժառանգորդներ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

3065Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառահեղ տոնի կապակցությամբ: Մեր ժողովրդին մաղթում եմ երջանկություն և հաջողություններ, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և վերելք:

Փա՛ռք մայիսյան հերոսամարտը կերտած հայ ժողովրդին:
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը:
Փա՛ռք Հայաստանի Հանրապետության զինված ուժերին:
Ուռա՜:

Հենրիխ Մխիթարյանը խփեց իր ռեկորդային 25 գոլը և ճանաչվեց Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու

24168Ուկրաինայի 2012/2013թթ. ֆուտբոլի  առաջնության լավագույն ռմբարկու դարձավ Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ուկրաինայում ավարտվեց  2012/2013թթ. ֆուտբոլի   առաջնությունը և  24-ամյա Մխիթարյանը դարձավ  25-րդ գոլի հեղինակ, 8 գնդակով գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած նիգերիացի հարձակվող Բրաուն Իդեյեին («Դինամո» Կիեւ): Լավագույն եռյակը եզրափակեց Խարկովի «Մետալիստի» բրազիլացի կիսապաշտպան Կլեյտոն Շավիերը, ով խփել է 15 գոլ:

Լավագույն ռմբարկու դառնալուց բացի, Մխիթարյանը նաեւ Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդ սահմանեց:

Հաղթանակից հետո Ուկրաինացի երգչուհի Գայտանան  Հենրիխ Մխիթարյանի հետ կատարել է «Ով սիրուն, սիրուն» երգը:

Ավելի վաղ Գայտանան հայտարարել էր, որ եթե Մխիթարյանը 25 գոլ խփի Ուկրաինայի 2012/2013թթ. առաջնությունում, ապա ինքը կերգի հայերեն:

Իրաքում թունավոր օձերի խայթոցից 60 մարդ է մահացել (տեսանյութ)

kobraԻրաքի հարավում գտնվող Սայիդ Դխել քաղաքում թունավոր օձերը սարսափելի իրավիճակի պատճառ է դարձել: Չափազանց շոգ եղանակի հետևանքով թունավոր օձերը հարձակվում են գործել քաղաքի վրա: «El Arabia» փոխանցած լուրի համաձայն՝ մի քանի ամսվա ընթացքում քաղաքում նվազագույնը 60 մարդ մահացել է թունավոր օձերի խայթոցներից: Նշվում է նաև, որ շատերը վախենալով օձերից, հեռանում են վտանգավոր քաղաքից:
Տեղական պաշտոնյաները նշել են, որ շոգի պատճառով օձերը զով տեղ գտնելու համար հայտնվել են քաղաքի գրեթե ամեն փողոցում, դրանք հիմնականում կոբրաներ են: Քաղաքի հիվանդանոցներում հակաթույն չլինելու հետևանքով աճել է զոհերի թիվը:

Վերջին դաս. ավանդական շոուի փոխարեն շրջանավարտներն իրենց գիտելիքներն են ցուցադրում

վերջին դասՀանրապետության բոլոր դպրոցներում այսօր ուսումնական տարվա վերջին դասն է. 9-րդ դասարանցիները մնաս բարով են ասում  հիմնական դպրոցին և մուտք գործում ավագ դպրոց, իսկ 12-րդ դասարանցիներն էլ` հասուն կյանք:

Այսօր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի 41 սաները ևս վերջին դասին մնաս բարով ասացին իրենց դպրոցին: Նրանց վերջին դասը, սակայն, տարբերվում էր նրանից, ինչ սովոր ենք տեսնել վերջինզանգյան բեմից:

Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցը հայագիտական թեքում ունի և այստեղ արդեն մեկ տարի 8-րդ և 9-րդ դասարաններում ուսանում են «Հայ մշակույթի պատմություն» առարկան: Դպրոցի շրջանավարտները վերջին դասն օգտագործեցին` ցույց տալու, թե ինչ են հասցրել սովորել մեկ տարվա ընթացքում:

Դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանն ասում է, որ դպրոցը կրթելու առաքելություն ունի, աշակերտն էլ`գիտելիքը սերտելու, ուստի վերջին դասը պետք է ճիշտ օգտագործել և ցույց տալ, թե դպրոցից ինչ գիտելիքներով են հեռանում. «Սա իսկապես վերջին դաս էր, որ չվերածվեց շոուի»:

Մեկժամյա միջոցառման ընթացքում աշակերտները հարց ու պատասխանի, բեմադրությունների, երգ ու պարի միջոցով անդրադարձան հայոց պատմությանը, գրականությանը, երգարվեստին, մանրանկարչությանն ու կերպարվեստին, ճարտարապետությանը, հայոց եկեղեցու պատմությանը:

Միջոցառման ավարտին Ռաֆայել Իշխանյանի այրի Բյուրակն  Չերազ-Անդրեասյանն ասաց, որ  թիվ 153 դպրոցն իսկապես Ռաֆայել Իշխանյանի երազած դպրոցն է: «Այս վայրէջքները վերջանալու են և մենք վերելք ենք ունենալու ու դառնալու ենք արևելքի լույսը: Կարծում էի, որ մեր ժողովրդի մեջ ինչ-որ ոգի մահացել է, բայց դա այդպես չէ»,- ասաց նա:

 «Անկախ»-ը ներկայացնում է մի քանի դրվագ միջոցառումից` տեսանյութերի տեսքով:

Թուրքիայում սպանվել է Չեչնիայի հյուպատոսը (տեսանյութ)

Թուրքիայում սպանվել է Չեչնիայի հյուպատոսը (տեսանյութ)Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հրազենային հարձակման պատճառով սպանվել է Չեչնիայի Հանրապետության(վարչական միավոր ՌԴ-ում) հյուպատոս Մեդեթ Ունլյուն, հաղորդում է թուրքական “Hurriyet”-ը։

Ոստիկանության հետաքննության համաձայն` հարձակումն իրականացնողները երկուսն են եղել։ Նրանցից մեկը սպասել է մեքենայում, իսկ մյուսը խլացուցիչ ատրճանակով սպանել է հյուպատոսին։

Շենքի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են հանցագործներին: Ոստիկանությունը փնտրում է նրանց։ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը ևս մասնակցելու է այդ գործին:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Ըստ նախնական վարկածի՝ երկու անհայտ անձինք հյուպատոսի դռան զանգն են տվել այն պահին, երբ վերջինս պատրաստվում էր նամազ անել։ Դուռը բացելուց հետո հանցագործները մի քանի անգամ կրակել են նրա ուղղությամբ և փախուստի դիմել։

Ավելի ուշ հարազատներն անհանգստացել են, քանի որ նա չի պատասխանել հեռախոսազանգերին, և դիմել են ոստիկանությանն ու շտապօգնության աշխատակիցներին։ Վերջիններս գտել են հյուպատոսի անկենդան մարմինը։

Հեռուստահաղորդավարին ուղիղ եթերում կերակրել են կրծքով

article-2328571-19EA6004000005DC-628_634x396-1Հոլանդացի հայտնի հեռուստահաղորդավար Պոլ դե Լիուն ցնցել է հասարակությանն իր անսովոր արարքով` հաղորդմանը հրավիրված  կերակրող մոր կրծքից կաթ համտեսելով:

Շաբաթօրյա շոուից մի քանի օր առաջ, հեռուստաալիքի աշխատակիցները նկարահանումների են հրավիրել բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ կանանց, որոնք աջակցում են կրծքի կաթով  ուրիշ մայրերին օգնելու ծրագրին:

Բուռն քննարկման ժամանակ  հաղորդավարն իր զրուցակցին հարցրեց, թե ինչ համ ունի  կաթը, որով կերակրում են նորածիններին: Նա խոստովանեց, որ երբեք գիտակցական կյանքում դրա համը չի տեսել ու հաճույքով դա կաներ:

Կնոջն ասես դա ամենևին էլ չզարմացրեց ու նա հանգիստ կատարեց հաղորդավարի խնդրանքը:

“Եթե դուք չեք կծում, ապա կարող եք անել դա հենց հիմա, խնդիր չկա”,-ասել է հաղորդման հերոսուհին` Վենդին:

400-225Հաղորդավարը կտրականապես հրաժարվել է կաթի շշից համտեսել  և ուղիղ եթերում  սկզբում  հյուրի  աջ, ապա ձախ կրծքից է փորձել կաթի համը:

“Ուղղակի հրաշալի է համտեսումը,ես նույնիսկ  կաթի համով կարող եմ ասել, թե ինչ եք դուք կերել երեկ”:

Հաղորդավարի արարքը կտրուկ քննադատության է արժանացել  ոչ միայն գործընկերների, այլև հեռուստաալիքի ադմինիստրացիայի կողմից ու վրդովմունք առաջ բերել շոուի դիտորդների մեջ:

Հոլանդիայի բնակիչները պարզվում է, պատրաստ չեն  համարձակ էքսպրոմտի ու ղեկավարությանը կոչ են արել հեռացնել “համադամասերին”:

Սև լաբրադորը կատարում է Ադելի հիթը

labradorՇնորհիվ բրիտանական երգչուհի Ադելի երգի նկատմամբ արձագանքի, ցանցի նոր աստղ է դարձել Ռև  անունով սև լաբրադորը: Տեսանյութը, որի գլխավոր հերոսը շունն է, տեղադրվել է YouTube և հավաքել մեկ միլիոն դիտում: 

“Սա Ռևի  սիրած երգն է, որը նա լսել է, երբ լակոտ էր: Նրա արձագանքը շատ  ազդեցիկ է”,- գրում է շան տիրուհին superdatsun նիկի տակ ` նկարագրելով երկու րոպեանոց հոլովակը: Տեսանյութում երգչուհու սանիկը, հազիվ լսելով սիրած երաժշտության առաջին նոտաները, ձայնակցում է “Make You Feel My Love” հիթին և վազում նոութբուքի մոտ: Ամբողջ երգի ընթացքում շունը ինքնամոռաց գռմռում է :

Հոլովակը համացանցում է հայտնվել մայիսի 15-ին: Մի շաբաթից ավելի քիչ ժամանակահատվածում այն դիտել է մոտ 3 միլիոն մարդ:

Կոլորադոյի բնակչուհին մի  փոքր պատմել է իր սիրելիի մասին. նա հաղորդել է, որ շանը վերցրել է ապաստարանից: Նա կոչ է արել բոլորին, ովքեր ցանկանում են ունենալ այդպիսի հիանալի զգացմունքային բարեկամ , փրկել փորձանքի մեջ հայտնված կենդանիներին:

Ընդհանրապես, երգող կենդանիները հաճախ են գրավում ցանցի օգտատերերի ուշադրությունը: Այպիսով մեծ ուշադրության արժանացավ  այծը, որը ձայնակցում էր հայտնի քանթրի երգչուհի Թեյլոր Սվիֆթի  “I Knew You Were Trouble” երգին: Հիթի ոչ սովորական կատարումը գրավեց ավելի քան 2 միլիոն մարդու ուշադրությունը:

Օկլահոմայում պտտահողմի զոհերի թիվը հասել է 91-ի

pic_1369112420Զոհերի թվում առնվազն 20-ը երեխաներ են, քանի որ  պտտահողմի հարվածի տակ է հայտնվել տարրական դպրոց: Ականատեսների վկայությամբ, շենքն ավերվել է գրեթե ամբողջությամբ: Տուժածների թիվը ներկա դրությամբ 233 է: Նրանցից 10-ի վիճակը ծայրահեղ է գնահատվում:

Նախագահ Օբաման կատարվածն աղետ է անվանել ու կարգադրել տեղական իշխանություննեին դաշնային օգնություն ցուցաբերել հետևանքները վերացնելու գործում:  Reuters գործակալության տվյալներով, նման օգնությունը կարող է ներառել սուբսիսդիաներ ժամանակավոր կացարաններ կառուցելու, վնասված տները նորոգելու ու չապահովագրված ունեցվածքի կորստի դիմաց որպես փոխհատուցում տրամադրելու համար:

Միասեռական երեխաների ծնողների մասին պատմող «Իմ երեխան» վավերագրական ֆիլմը ցնցել է նաև Դիրաբեքիրը (տեսանյութ)

benim_cocugum_afisԹուրք ռեժիսոր Ջան Ջանդանի հեղինակած «Իմ երեխան» վավերագրական ֆիլմը, որը պատմում է լեզբի, առվամոլ, բիսեքսուալ և տրանս երեխաներ ունեցող հինգ ծնողների ապրումների մասին, երեկ պրեմիերա է ունեցել Դիարբեքիրում: Ֆիլմը, որի ցուցադրությանը ներկա են եղել հասարակական մի շարք կազմակերպությունների և տեղական կառույցների ներկայացուցիչներ, մեծ տպավորություն է թողել լսարանի վրա:

Ինչպես գրում է «Ակօս»-ը՝ Թուքիայում մեծ աղմուկ հանած ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունը նկատելի էր, քանի որ Դիարբեքիրի 350 հոգանոց դահլիճը լի էր հանդիսականներով, որոնք եկել էին նաև շրջակա քաղաքներից՝ Մալաթիայից, Մարաշից, Թունջելիից (Դերսիմ) և այլ շրջաններից: Վերջիններս երկար ծափահարում և գովեստի խոսքեր էին ասում ֆիլմը ստեղծած անձնակազմին: Ցուցադրությանը ներկա գտնված Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության փոխհամանախագահ իրավաբանը Դանըշ Բեշթաշը «Twitter»-ում կիսվել է իր տպավորություններով: «Շատ արժեքավոր է այն պայքարը, որը ընտանիքները մղում են իրենց երեխաների համար: Մենք միասին ենք կանգնելու խտրականության և օտարման դեմ»,-նշել է Բեշթաշը:
Ֆիլմի ռեժիսոր Ջան Ջանդանը նշել է, որ Դիրարբեքիրում տեղի ունեցած ցուցադրությունը նվիրվում է 2012 թվականին այդ քաղաքում միասեռական լինելու համար սպանված 17-ամյա Ռոժին Չիչեքի հիշատակին:

Թուրք հայտնի օդաչուն ցուցադրական ելույթի ժամանակ զոհվել է (տեսանյութ)

2Երեկ`մայիսի 19-ին, հայտնի թուրք օդաչու Մուրատ Օզթյուրքը դժբախտ պատահարի արդյունքում մահացել է, հաղորդում է թուրքական “Hurriyet”-ը:

1Դեպքը տեղի է ունեցել Օդային խաղերի միջազգային փառատոնի շրջանակներում, որը անցկացվել է Ադանայում: Թուրք հայտնի օդաչու, օդային լուսանկարիչ Մուրատ Օզթյուրքի ինքնաթիռը դեռևս անհայտ պատճառներով ընկել է ցած և պայթել:

Ըստ ականատեսների՝ օդանավը կործանվել է ցածր թռիչքի ժամանակ բախվելով նարնջենուն:
60-ամյա օդաչուն մահացել է:

http://webtv.hurriyet.com.tr/2/49527/0/1/gosteri-ucagi-boyle-dustu.aspx

Ռեյհանլըում ցույց է տեղի ունեցել (տեսանյութ, լուսանկարներ)

1Ռեյհանլըում տեղի ունեցած պայթյունների դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է թուրքական “Վաթան” պարբերականը, Հաթայի շրջանի Ռեյհանլը բնակավայրում տեղի ունեցած պայթյունների դեմ իրենց բողոքը արտահայտելու համար մոտ 1500 մարդ է ցույցի դուրս եկել, որոնց ոստիկանները բարիկադներով փորձել են խոչընդոտել:

2Չթույլատրված ցույցի մասնակիցները, հաղթահարելով բարիկադները, շարունակել են իրենց երթը: Ոստիկանները ամբոխը ցրելու համար արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են օգտագործել: 1 ոստիկան և 4 ցուցարար գազից թունավորվել են և տեղափոխվել հիվանդանոց:

2 4Երթի ժամանակ ցուցարարները հանդես են եկել “Կառավարությո՛ւն, հրաժարակա՛ն տուր” կարգախոսով:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ռեյհանլըում 4 պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել էր շուրջ 51 մարդ:

 ՏԵՍԱՆՅՈՒԹ  

Ամուրի մանկատան 3 դայակ է ձերբակալվել որբերին ծեծելու փաստով

xlPGSfOwyMwՌԴ Ամուրի երկրամասում անչափահաս 3 դաստիարակչուհի է ձերբակալվել 10 երեխաների  ծեծելու համար: Հիմա նրանք մեկուսարանում են: Հետաքննությունը շարունակվում է:

Անչափահաս 3 աղջիկները դաժան ծեծի են ենթարկել մանկատան սաներին ու բջջայինով տեսանկարահանել իրենց արարքը:

10 երեխաները հիվանդանոց են տեղափոխվել` բժշկական ու հոգեբանական օգնություն ստանալու: Բժիշկները երեխաների մոտ արյունազեղումներ, կապտուկներ են հայտնաբերել, որոնք հետևանք են սիստեմատիկ ծեծի:

Հակաօրինական գործողությունների կատարման մասնակիցները ինտերնատի 15-17 տարեկան սաներ են: Տուժածների մեջ 2003-2005 թթ. ծնունդ տղաներ են: Ինտերնատի աշխատակիցները հավատացնում են, որ ծեծի մասին իմացել են ոստիկանության աշխատակիցներից:

Հիմա ոստիկանությունը ձերբակալվածներին պատրաստվում է ուղարկել իրավախախտումներ կատարածների հատուկ կենտրոն: Աղջիկները միասին էին սովորում ինտերնատի ավարտական դասարաններում ու պատրաստվում էին բուհ ընդունվել:

Հայաստանը Եվրատեսիլի եզրափակչում է (լուսանկարներ)

եվրատեսիլ-գոռԵրեկ Շվեդիայի Մալմո քաղաքում կայացավ «Եվրատեսիլ 2013»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ ելույթ ունեցավ նաև Հայաստանը ներկայացնող Dorians խումբը` կատարելով Lonely planet երգը:

Կիսաեզրափակչի արդյունքներով Հայաստանը 7-րդն է, այսինք Dorians-ը եզրափակիչ անցած տասնյակում է:

Մասնակից 17 երկրներից եզրափակիչ են անցել նաև Հունգարիան, Հունաստանը, Նորվեգիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Մալթան,  Ադրբեջանը, Վրաստանը և Ռումինիան:

Եզրափակիչը կկայանա մայիսի 18-ին:


Թուրքիայի TRT հեռուստաընկերությամբ ցուցադրվում է պոլսահայ երգչուհու արևմտահայերեն երգը (տեսանյութ)

Թուրքիայի TRT հեռուստաընկերությամբ ցուցադրվում է պոլսահայ երգչուհու ÕՊոլսահայ երգչուհի Էրլին Թոմաօղլուի “Ձյունի փաթիլ” երգի տեսահոլովակը մայիսի 11-ից ի վեր ցուցադրվում է թուրքական “TRT Müzik” պետական հեռուստաընկերությամբ։
Ինչպես տեղեկացնում է “Հայ թերթը”, Էրլին Թոմաօղլուի այս արևմտահայերեն երգը տեղ է գտել “Տարիներ անց” անվամբ ալբոմում, որը Թուրքիայում արևմտահայերենով լույս տեսած առաջին ալբոմն է:

Թոմաօղլուն տեսահոլովակը ցուցադրելու խնդրանքով դիմել է TRT հեռուստաընկերությանը և 10 օր անց դրական պատասխան ստացել։

Հայերեն երգը ներկայացվում է թուրքերեն ենթագրերով։ “Դա հատկապես շատ էի ցանկանում, քանի որ ուզում էի, որ իմ երգը հասկանան ոչ միայն հայերը, այլև թուրքերը։ Իմ տեսահոլովակի հեռարձակումը TRT-ի եթերում Թուրքիայում ապրող հայերի համար շատ կարևոր և ուրախալի է: Անչափ ուրախ եմ”,-ասել է երգչուհին։

TRT-ն երկու տարի առաջ հեռարձակել էր երգչուհի Սիբելի տեսահոլովակը, որը ևս հայերենով էր:

Ադրբեջանի դպրոցներից մեկում աշակերտը ուսուցչի պատճառով սրտի կաթվածից մահացել է (տեսանյութ)

7931_srcԱդրբեջանի դպրոցներից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել. 11-րդ դասարանի աշակերտը սրտի կաթվածից մահացել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը, դեպքը տեղի է ունեցել առավոտյան Սումգայիթ քաղաքի թիվ 17 դպրոցում: 11-րդ դասարանի աշակերտ Ազադ Իլյասովը դասից ուշացել է, ինչի պատճառով ուսուցիչը որպես պատիժ նրան ստիպել է վազել դպրոցի շուրջը: Վազքի ժամանակ Իլյասովը սրտի կաթված է ստացել:Շշտապօգնության բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը:

Ադրբեջանական կայքը հիշեցնում է, որ նույն այդ դպրոցում ամիսներ առաջ մեկ այլ ուսուցիչ բռնի ուժ էր գործադրել աշակերտների նկատմամբ: Դասը խանգարելու համար ուսուցիչը աշակերտներին շարել  էր գրատախտակի մոտ և բռունցքներով հարվածել նրանց: Նման անմարդկային արարքի համար ուսուցիչը դպրոցից հեռացվել էր: Այդ անգութ արաքի տեսանյութը հայտնվել էր սոցցանցերում և հեռուստաալիքներում:

Ձեզ ենք ներկայացնում այդ տեսանյութը.

 

Միջազգային տիեզերակայանի անձնակազմի հրամանատարի տեսահոլովակը ռեկորդային դիտումներ է ունեցել

o_773985 (1)Տիեզերքում ստեղծված առաջին տեսահոլովակը YouTube-ում տեղադրվելուց մեկ օրից քիչ պակաս ժամանակահատվածում ավելի քան  մեկուկես մլն դիտում է ունեցել: Այն միջազգային տիեզերակայանում  նկարահանել է հրամանատար Քրիս Հեդֆիլդը. Նա կատարում է  Դևիդ Բոուիի “Տիեզերական ոդիսական” երգը:

Փսիխոդելիկ կոմպոզիցիան, որը 1969-ին  բրիտանացի երգչին ճանաչում բերեց, այս անգամ  հռչակ է բերել կանադացի տիեզերագնացին, որը երգը կատարել է ակուստիկ կիթառի նվագակցությամբ: Նա փոքր-ինչ փոփոխել է  երգի տեքստը` հարմարեցնելով այն այսօրվա տիեզերական իրականության հետ: Երգում հայտնվել է “Փակիր “Սոյուզի” դիտանցքը և սաղավարտ հագիր” տողը: Երգի կատարման ժամանակ տիեզերական սարքի իլյումինատորներից երևում են  տիեզերական տարածություններ ու հեռավոր Երկիրը: ”Երկիր մոլորակը երկնագույն է ու ես արդեն ոչինչ չեմ կարող անել”,-խոստովանում է այս պատմության հերոսը: