Հունիսի 6-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մուշի բաժին էր դիմել 1937 թ. ծնված Ռազմիկ Դ.-ն և հայտնել, որ իր շենքի նկուղում անհայտ անձն իր գրպանից բացահայտ հափշտակել է 222.000 դրամ և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1968 թ. ծնված Արտաշ Կ.-ն:
Գումարի մի մասն առգրավված է:
Արտաշ Կ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Ալբերտի նկուղում հեղուկ թմրանյութ են հայտնաբերել
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ օրերս ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները 1972 թ. ծնված Ալբերտ Ա.-ի բնակարանի խուզարկությամբ` պատշգամբի տակ գտնվող նկուղում, հայտնաբերել են 1.5 լ տարողությամբ տարա` պատերին թմրամիջոցի նմանվող սպիտակագորշ զանգվածով, 0.5 լ տարողությամբ մեկ այլ տարա` թմրանյութի նմանվող սպիտակ հեղուկով:
Ալբերտ Ա.-ն հայտարարել է, որ թմրամիջոցը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու նպատակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Քննությունը վարում է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժինը:
Վարդանը դանակահարել է համագյուղացի Վոլոդիային
Հունիսի 8-ին, ժամը 14.45-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մարմաշեն գյուղից հիվանդանոց են տեղափոխել 1931 թ. ծնված Վոլոդյա Գ.-ին` որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վնասվածքով: Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանները պարզել են, որ նշված գյուղում, վիճաբանության ժամանակ, Վոլոդյա Գ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է համագյուղացին` 1961 թ. ծնված Վարդան Ս.-ն:
Վոլոդյա Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Դանակն առգրավված է:
Վարդան Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Ադրբեջանցիները սոցկայքերում քննարկում են “Azsığorta”-ի ցնցող գովազդը
Ադրբեջանական “Azsığorta” ապահովագրական ընկերությունը գովազդային հոլովակ է նկարահանել, որը օբյեկտիվ պատճառներով թույլ չեն տվել եթերում հեռարձակել: Սակայն դա չի խանգարել, որ այն դառնա սոցկայքերում ակտիվորեն քննարկվող տեսանյութերից մեկը:
Ինչպես տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը, գործողությունները տեղի են ունենում Բաքվի փողոցներից մեկում, որտեղ երկու մեքենաներ են բախվում: Դեպքի վայր են ժամանում երկու երիտասարդ, ովքեր սկսում են ծեծել մեղավոր վարորդին:
“Միգուցե դուք ցանկանայիք, որ ապահովագրական ընկերությունները ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավորների հետ հենց այսպես վարվեին: Ցավոք, մենք միայն կարող ենք ձեզ գումար վճարել”,- տեսանյութում հնչում է ընկերության ներկայացուցչի ձայնը:
Ըստ կայքի՝ այս տեսահոլովակը սոցկայքերի օգտատերերի կոշտ քննադատության պատճառ է հանդիսացել, սակայն որոշներին էլ դա շատ է դուր եկել:
Հետ դեպի Խորհրդային Միությու՞ն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկում է հանրաքվե անցկացնել Ստալինինգրադը վերականգնելու համար:
Պուտինն առաջարկել է հանրաքվե անցկացնել ռուսական Վոլգոգրադ քաղաքի անունը Ստալինինգրադ վերանվանելու համար: Նման հայտարարությամբ Պուտինը հանդես է եկել Նորմանդիայում պատերազմի ռուս վետերանների հետ հանդիպման ընթացքում, իսկ հանդիպումը նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում էր:
1925թ.-ից այս քաղաքը, որ ավելի քան մեկ միլիոն մարդու բնակավայրն է, դարձել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական կենտրոններից և հայտնի էր Ցարիցին անվամբ, այնուհետ այն վերանվանվել է Ստալինինգրադ` Սովետական առաջնորդ Իոսիֆ Ստալինի պատվին: Իսկ 1961թ.-ին Խրուշչովի վարչակազմն այն վերանվանել է Վոլգոգրադ:
Ռուս ուղղափառ եկեղեցու խոսնակ Վսեվոլոդ Չապլինը ևս իր հավանությունն է տվել քաղաքը վերանվանելու հարցում: Նա նշել է. Ստալինինգրադ բառն արդեն ինքնությույն նշանակություն ունի` անկախ Ստալինի անունից: Այն ասոցացվում է հայտնի ճակատամարտում հաղթանակի հետ, որը մեր պատմության մասն է,-փոխանցում է Ինտերֆաքս գործակալությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Ավստրիա
Քաշքշուկ Աֆրիկյանների տան մոտ. Մեկ տասնյակ ակտիվիստների բերման են ենթարկել (լուսանկար).news.am
Երեւանի Տերյան փողոցում գտնվող Աֆրիկյաննեի տան մոտ քիչ առաջ քաշքշուկ է եղել: Մի խումբ ակտիվիստներ հավաքվել էին գերակա շահ ճանաչված եւ քանդման ենթակա հին շենքի մոտ՝ իրենց հետ գործիքներ բերելով եւ փորձելով ապամոնտաժել Աֆրիկյանների տունը շրջապատող ցանկապատը, հաղորդում է news.am-ը:
Տարածք նաեւ ոստիկաններ են ժամանել, որոնք ակտիվիստներից պահանջել են դադարեցնել ապամոնտաժումը եւ հեռանալ: Առաջացել է քաշքշուկ, որի ընթացքում մոտ մեկ տասնյակ անձանց բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Բերման ենթարկվածների թվում են Վահագն եւ Հերբերտ Գեւորգյանները, Վահագն Մինասյանը, Անտոն Իվչենկոն, Սիփան Փաշինյանը եւ այլք:
Այս պահին Կենտրոնականի բաժնի մոտ է գտնվում նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով կարողացել է մուտք գործել բաժին եւ հանդիպել բերման ենթարկվածներին:
Նշենք, որ հունիսի 9-ին «Փրկենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որում ապօրինություն էր որակել 19-րդ դարի հայտնի շինությունը քանդելու որոշումը:
Բերման ենթարկվածների լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից
Դիմորդներն այսօր միասնական քննություն են հանձնում Ֆիզիկայից (լուսանկարներ)
Այսօր ՀՀ տարածքում ձևավորված 14 քննակենտրոններում 2150 դիմորդներ միասնական քննություն են հանձնում Ֆիզիկա առարկայից: Սա միասնական քննությունների երրորդ օրն է: Մինչ այս դիմորդներն արդեն քննություն են հանձնել Կենսաբանություն, Աշխարհագրություն, Ընդհանուր պատմություն, Հայոց լեզու և գրականություն առարկաներից:
ԵՊՀ-ում տեղակայված քննակենտրոնում այսօր քննություն է հանձնում մոտ 240 դիմորդ: Այստեղ կազմակերպիչները քննության կարգն ու քննաթերթիկը լրացնելու ձևն են բացատրում դիմորդներին, ապա կոչ անում բջջայինները հանձնել, եթե հանկարծ դեռ չեն հանձնել, այլապես քննասենյակից կհեռացվեն այն դիմորդները, որոնց մոտ բջջային կգտնվի: Կոչին արձագանքում են մի քանի դիմորդներ ու հանձնում բջջայինները, որոնք իրենց իսկ խոսքով, պարզապես մոռացել էին ու չէին հանձնել քննասենյակ մտնելիս:
Ապա բացվում են թեստերի ծրարները և 9:30 մեկնարկում է քննությունը: Այն կավարտվի երեք ժամից: Իսկ գնահատականները կհրապարակվեն հինգ օր անց:
Գեղամ Մարգարյանը ԵՊԲՀ դիմորդ է, սա բուհ ընդունվելու երկրորդ փորձն է: Ասում է, որ երկու տարի պարապել է կրկնուսույցի մոտ և ակնկալում է հնարավորինս բարձր գնահատական ստանալ: Ասում է, որ առանց պարապելու, դպրոցի գիտելիքներով կկարողանար ընդամենը նվազագույն դրական միավորի ակնկալիք ունենալ:
Գեղամը նաև նշում է, որ նախորդ տարվա համեմատ շտեմարանում առաջադրանքների ծավալն է ավելացել, իսկ առաջադրանքների թվում` պնդումների շարքը: Սակայն, նրա խոսքով, բարդության առումով այս տարվա շտեմարանները նախորդին նման են եղել, միայն թե սխալներն են համեմատաբար շատ եղել:
Քրիստինա Ղարիբյանն էլ Ավիացիոն ինստիտուտի դիմորդ է, այսօր իր միասնական առաջին քննությունն է հանձնում, ասում է, որ մոտ կես տարի է պարապել կրկնուսույցի մոտ: Խոսելով շտեմարանների որակից ասում է. «Միջին մակարդակի են, ձևակերպումների մեջ շատ սխալներ կան, չնայած խնդիրները շատ լավն են»:
ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանն ասում է, որ մինչ այս անցկացված քննությունները հարթ են անցել, թեստերում սխալներ չեն հայտնաբերվել: Հունիսի երեքի քննությունների բողոքարկումը կայացել է, սակայն բողոքարկել են հիմնականում կտրված դիմորդների ծնողները`պնդելով, որ քննության ժամանակ իրենց երեխան վատ է զգացել, պարզապես չի բարձրաձայնել այդ մասին: «Այն երեխաները որոնք դահլիճից դուրս չեն եկել, և բժիշկը չի արձանագրել վատ զգալը, նրանց չի թույլատրվի քննություն հանձնել երկրորդ անգամ»,- ասում է Մելիքյանը:
Բողոքարկման դիմումները կուսումնասիրի կառավարության կողմից ձևավորված բողոքարկման հանձնաժողովը: Բողոքարկումների վերաբերյալ որոշումները կհրապարակվեն միասնական քննությունների ավարտից հետո:
Խոսելով Կենսաբանության գնահատականների նվազման փաստից, Մելիքյանն ասում է, որ գնահատականները նույնն են, ինչ նախորդ տարի եղել է մյուս բնագիտական առարկաներից. «Ցանկալի կլիներ, որ Կենսաբանությունից կտրվողների թիվը փոքր լիներ, բայց դա որևէ ազդեցություն չի ունենա մրցույթի վրա»: Նրա խոսքով`նախորդ տարի կենսաբանության թեստերի հեշտ լինելն անհավասար պայմաններ էր ստեղծել բնագիտական առարկաներով բուհ ընդունվեղների համար, ինչն այս տարի չի լինի:
Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում՝
10-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 11-14-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Օդի ջերմաստիճանը 11-14-ին կնվազի 3-5 աստիճանով:

10-ին և 14-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 11-13-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Տեխնիկական սարքերով արձանագրված խախտումներ: Ո՞ւմ դիմել անհամաձայնության դեպքում. խորհուրդներ վարորդներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արթուր Վարդանյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ
Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.
Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաuտանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ` հինգ տարի ժամկետով:
Մեքսիկայում արգելվել է կենդանիներին կրկեսում օգտագործել
Մեքսիկայում վերջնականապես արգելվել է կենդանիներին կրկեսային ներկայացումներում օգտագործելը` կենդանիների պահման վատ պայմանների մասին հաճախակի բողոքների պատճառով:
Իրավազանցներին 45-60 հազար դոլար տուգանք է սպառնում: Ընդ որում, արգելքը չի տարածվում դելֆիններով ջրային շոուի, ցլամարտի ու ավանդական մեքսիկական ռոդեոյի վրա:
Սթիվեն Փեյնի կրկեսի ներկայացուցիչների կարծիքով` իշխանությունների նման միջոցների ձեռնարկումը «փոքր ինչ կեղծ է»:
«Եթե նրանց նպատակը կենդանիների կյանքի պայմանների բարելավումն է, ապա թող կարգավորեն դա: Հակառակ դեպքում, նրանք միայն ստիպում են, որ կրկեսը դաշնային մարզի սահմաններից դուրս հնարավորություններ փնտրի»,-ասում են կրկեսի ներկայացուցիչները:
Գերմանիայում կարկուտը 5 մարդ է սպանել
Ուժեղ քամին ու կարկուտը Գերմանիայի հյուսիս-արևմուտքում 5 մարդու մահվան պատճառ են դարձել: Բացի այդ, տարերքը մի քանի ժամով կաթվածահար է արել ավտոմայրուղու ու երկաթուղիների երթևեկությունը: Եղանակային վատ պայմանները Դյուսելդորֆի օդանավակայանից կատարվող չվերթները հետաձգելու պատճառ է դարձել:
Քամու արագությունը գերազանցել է 40 մ, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 3 մարդ զոհվել է Դյուսելդորֆում տապալված ծառի պատճառով, Քյոլնում աղետի հետևանքով հեծանվորդ է զոհվել, իսկ Հեսենում մի տղամարդ զոհվել է`ճանապարհը տապալված ծառերից մաքրելու ժամանակ:
Ներկայում մաքրման աշխատանքներ ու պատճառված վնասի հաշվարկ է կատարվում:
Ավտովթար Խորենացու փողոցում
Հունիսի 10-ին, ժամը 04.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 162 հասցեի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 01 MV 055 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել «Գարանտ Քնսալտ» փաստաբանական գրասենյակի պատին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1988 թ. ծնված Դ. Թ.-ը և 1993 թ. ծնված Մ. Հ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 1996 թ. ծնված Դ. Կ.-ին: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ Դ. Կ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Մ. Հ.-ինը և Դ. Թ.-ինը` ծանր:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
Օբաման պատրաստ է պատասխանել ամերիկացիների կրթական բոլոր հարցերին
ԱՄՆ Սպիտակ տունը մեզ տեղեկացրեց, որ Բ. Օբաման պատրաստ է ուսանողներին կաջակցել: «Մենք կապահովենք անհրաժեշտ աջակցությունը, որպեսզի ուսանողները լրացնեն քոլեջն ու հասնեն իրենց նպատակին: 2020 թվականին ԱՄՆ-ը ևս մեկ անգամ քոլեջի շրջանավարտներին կօգնի` կրթական լայն հնարավորություն ստանալ»:
Նախագահի խոսքով, բարձրագույն ուսումը ամենակարևոր ներդրումն է, որն ամերիկացիները կարող են անել իրենց ապագայի համար` մեծացնելով սեփական ապագայի ներուժը, աշխատավարձը և նվազեցնել իրենց գործազրկության ռիսկը: Չնայած այդ օգուտներին, դրան հասնելու համար վերջին մի քանի տասնամյակների ընթացքում բարդություններ են եղել: Քոլեջն անհասանելի էր շատ ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար:
Վերջին երեք տասնամյակի ընթացքում հասարակական քոլեջի միջին ուսումն ավելի քան եռապատկվել է, իսկ տիպիկ ընտանիքի եկամուտը հազիվ թե բավականացրել: Արդյունքում, շատ ուսանողներ հենվել են ուսանողական վարկերին, որպեսզի կարողանան վճարել իրենց կրթությունը: Այսօր ուսանողների 71 տոկոսը ստանում է բակալավրի աստիճան, որի միջինը 29,400 ԱՄՆ դոլար է, մինչդեռ ուսանողները կարող են մարել իրենց վարկերը, հաճախ պարտքեր կուտակելով:
«Ղեկավարությունը դեռ շատ անելիքներ ունի` քոլեջներն ավելի մատչելի ու հասանելի դարձնելու համար: Այնպես որ փորձելու եմ դա անել իմ գրչի և հեռախոսի օգնությամբ` այդպիսքվ ուսանողի պարտքը դարձնել ավելի մատչելի և մարելու համար կառավարելի», -նշել է ԱՄՆ նախագահը:
Այդ առիթով, Բ. Օբաման ստերագրել է նոր նախագահական հուշագիր, որը վարկառուներին մոտ 5 մլն լրացուցիչ ուսանողական վարկերը մարելուև եկամուտները 10 տոկոսով խնայելու հնարավորություն կտա: Հուշագիրը նաև նախանշում է մի շարք նոր գործողություններ` ուղղված դաշնային ուսանողական վարկերի փոխառուներին աջակցելուն, հատկապես խոցելի վարկառուներին:
Սպիտակ տան տեղեկացմամբ, հունիսի 10-ին, ժամը 4:00-ին ԱՄՆ նախագահը կմասնակցի իր առաջին «Tumblr Q&A (հարց և պատասխան)»-ին` կրթական բոլոր հարցերին պատասխանելու համար:
Հնդկաստանում ամբարտակից բաց թողնված ջուրը քշել է 25 ուսանողների
Փրկարարները Հիմալայների գետերից մեկում փնտրում են տասնյակ հնդիկ ուսանողների, որոնց քշել է ամբարտակից բաց թողնված մեծ քանակությամբ ջրի հոսքը:
25 ուսանողներ լուսանկարվելիս են եղել Հայդարաբադ քաղաքի մոտակայքում գտնվող Բիս գետի ափին, երբ նրանց վրա է թափվել հիդրոէլեկտրակայանից բաց թողնված ջուրը:
Ուսանողները շուրջ 48 այլ ուսանողների հետ 10 օրով ժամանել էին դաշտային աշխատանքների, ուսանողների մի մասին հաջողվել է փրկվել:
Մանալիի ոստիկանությունը երկուշաբթի առավոտյան հայտնաբերել է չորս ուսանողի մարմիններ: Նրանց տեղեկություններով՝ նավերի և սուզակների անբավարար քանակությունը խանգարում է որոնողական աշխատանքներին:
Յուսուֆ Հալաչօղլուն պնդում է, որ PKK-ի 80 տոկոսը հայեր են
Հայտնի հակահայ Ազգայնական շարժում կուսակցությունից պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, որ PKK-ի 80 տոկոսը հայեր են: «Հայերի շրջանում հանդիպող թուրքական անուններն ու հատկապես թուրքական ազգանունները իրենց ինքնությունը թաքցնելու համար է: «Özgür Gündem» թերթում հրապարակված մի հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ սարերում գտնվող ավազակների 34 տոկոսը զրադաշտ է, 34-ը՝ քրիստոնյա, 11 տոկոսը դավանում է մանիքեություն, 10 տոկոսը մահմեդական է, 7-ը՝ մովսեսական, իսկ 4-ը՝ աբրահամականության հետևորդ: 35 հազար PKK–յականների առաջնորդը՝ Ապոն հայ է, ում անունը Արթին Հակոբյան է: Հայեր են նաև քրդական ակտիվ գործիչներ Շեմդին Սաքըքը, Սըրը Սաքըքը, Էմինե Այնան»,-նշել է Հալաչօղլուն:
Մքարտնին հետաձգել է ԱՄՆ-ում կայանալիք իր մի քանի համերգները
Փոլ Մքարտնին վերադասավորում է Միացյալ Նահանգների համերգային շրջագայության օրերը՝ շարունակելով իր առողջությունը վերականգնել անցած ամիս վիրուսով վարակվելուց հետո:
Երկուշաբթի օրը նախկին Բիթլսի երգիչը հայտարարել է, որ հունիսի կեսին նախատեսված համերգները հետաձգվում են մինչև հոկտեմբեր: Նա պատրաստվում է հետաձգել Միացյալ Նահանգերի իր համերգային շրջագայության առաջին հատվածը՝ փոխարենը նրա առաջին համերգը տեղի կունենա հուլիսի 5-ին Նյու Յորքում:
Մքարտնին նշել է, որ ինքը հետևում է բժշկի խորհրդին և ավելի շատ կհանգստանա: Անցած ամիս նա հիվանդության պատճառով հետաձգել էր Ճապոնիայում իր համերգային շրջագայությունը:
Հունիսի համար նախատեսված համերգների տոմսերը կօգտագործվեն նոր նշանակված օրերի համար:
Մքարտնին հաջորդ շաբաթ կդառնա 72 տարեկան:
ԹՈՐՈՍ ՌՈՒԲԻՆՅԱՆ.հմուտ դիվանագետ
Հայ ժողովրդի պատմությունը զուրկ է օրինաչափությունից: Եղել են իրավիճակներ, երբ հայոց պետականությունը, գտնվելով իր փառքի գագաթնակետին, արագ անկում է ապրել, եղել են նաև դեպքեր, երբ կազմալուծված, հյուծված ու կեղեքված հայությունը հանկարծ զարթնել է նիրհից և մի ոստյունով դարձյալ անկախ պետականություն ծնել: Նման դեպքեր շատ կարելի է թվարկել:
Այս շարքում յուրօրինակ է Կիլիկիայի հայոց անկախ իշխանապետության ծնունդը:
Դեռ ոչ վաղ անցյալում` 1045 թ., Բագրատունյաց թագավորությունն անփառունակ վախճան ունեցավ: Դարերով թափված արյան ու մաքառումների գնով ձեռք բերված անկախությունը հայ կղերի թեթև ձեռքով կործանվեց: Սակայն Բագրատունյաց թագավորության կործանման մեջ միայն հայ եկեղեցին չէ, որ մեղավոր էր: Հայոց հասարակարգը սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական խոր ճգնաժամ էր ապրում: Շատ անվանի ու ազդեցիկ իշխաններ Գագիկ Բ Կրտսեր Բագրատունի թագավորից (1042-1045) հետո ուղղակի իրենց հայրենական կալվածքները հանձնեցին բյուզանդական կայսրությանն ու լքեցին երկիրը: Մասնավորապես` Գրիգոր Մագիստրոս Պահլավունի իշխանը, Վանանդի Գագիկ թագավորը….
Հայաստանից սկիզբ առավ հոծ արտագաղթ, և թվում էր` հայությունն այլևս ընդունակ չի լինի ոտքի կանգնել ու անկախ պետականություն ձեռք բերել:
Սակայն կատարվում է անսպասելին. Բագրատունյաց թագավորության անկումից անգամ կես հարյուրամյակ չէր անցել, երբ Կիլիկիայում` օտար հողի վրա, ծլեց հայոց նոր պետականությունը` Կիլիկիայի իշխանապետությունը:
Այս նոր պետության սկզբնավորողը հենց Գագիկ Բ թագավորի թիկնազորի իշխաններից Ռուբենն էր, հավանաբար` դարձյալ Բագրատունյաց տոհմից: Պատմությունը, փառաբանելով Ռուբենին, նրա ստեղծած նոր հարստությունը հենց նրա անունով կոչեց` Ռուբինյան:
Ռուբեն Առաջինը 1080 թ. ապստամբության դրոշ պարզեց Բյուզանդիայի դեմ ու Լեռնային Կիլիկիայում հռչակեց իր անկախությունը: Նա իր կառավարման 15 տարիների ընթացքում ընդարձակեց իր տիրույթները և որդուն ու ժառանգին` Կոստանդինին կտակեց արդեն կայացած ու ճանաչում ստացած հզոր իշխանությունը:
Կոստանդին Առաջինը (1095-1100), շարունակելով հոր քաղաքականությունը, կարճ իշխեց, նրան հաջորդեց որդին` Թորոս Առաջին Ռուբինյանը (1100-1129):
Գահ բարձրանալով` Թորոս Առաջինը ժառանգեց հզոր ու բարգավաճ մի երկիր, որտեղ, սակայն, անպակաս էին նաև խնդիրները:
Կիլիկիայի իշխանապետության հարատևման համար պարտադիր էր Դաշտային Կիլիկիայի նվաճումը, որը կամրապնդեր հայոց իշխանապետության ոչ միայն ռազմավարական դիրքերն ու միջազգային հեղինակությունը, այլև ձեռք կբերվեին Դաշտային Կիլիկիայով անցնող առևտրային հարուստ ճանապարհների հսկողությունն ու եկամուտները, երկիրը դուրս կգար Միջերկրական ծով: Ահա այս խնդիրը պետք է լուծեր Թորոս Ռուբինյանը: Սակայն նրա ծրագրերին մի շարք խանգարող հանգամանքներ կային` ընդդիմացող Բյուզանդիան, սելջուկների Իկոնիայի կայսրությունը, խաչակիրները և Կիլիկիայի տարածքում հաստատված հայ և հույն անջատողական ձգտումներով առանձին իշխանությունները:
Սակայն Թորոս Առաջինը բավականաչափ կամք ու եռանդ ուներ իր առջև դրված խնդիրների լուծման համար:
Գահակալման առաջին տարիներին ևեթ` 1104 թ., Թորոս Առաջինը նախահարձակ եղավ Բյուզանդիայի վրա և նախ ամրապնդեց իր դիրքերը Լեռնային Կիլիկիայում` նվաճելով Սիսը և Անարվազան: Ապա Դաշտային Կիլիկիան մաքրելով բյուզանդական կայազորներից` երկրամասը կցեց իր պետությանը: Թորոս Առաջինն իր իշխանապետության մայրաքաղաքը Վահկայից տեղափոխեց Անարբազա, որը գեղեցիկ շինություններով ու ապարանքներով ճոխացրեց: Նա այստեղ կառուցեց Սուրբ Զորավարաց եկեղեցին:
Դրանով հայոց իշխանն ազդարարեց իր նվաճողական նկրտումների մասին: Դա, բնականաբար, չէր մտնում հարևան տերությունների ծրագրերի մեջ, և շուտով Իկոնիայի սուլթանության մեծաթիվ բանակը ներխուժում է Կիլիկիա:
Թորոսին օգնության է փութում մեկ այլ ականավոր հայ իշխան և զորական` Գող Վասիլը: Կամսարականների տոհմից սերող այս իշխանը Ասորիքի և Հյուսիսային Միջագետքի տարածքում ստեղծել էր լայնատարած անկախ իշխանապետություն և Թորոսի պես նա էլ հավակնություններ ուներ վերականգնելու հայոց թագավորությունը: Երկու հայկական անկախ իշխանությունների միջև եղած հակամարտությունն ու առաջնության համար մղվող մրցակցությունը չխանգարեցին միավորվելուն սելջուկների դեմ պայքարում: Գող Վասիլը լավ էր հասկանում, որ տվյալ դեպքում Կիլիկիայի իշխանապետությունն ապահովում է իր պետության թիկունքը, և Թորոսին ընկճելով` թշնամին կանգ չի առնի: Նրա բանակը միացավ Թորոսի զորքերին, և 1107 թ. Բերդուսի վճռական ճակատամարտում հայերը ջախջախեցին սելջուկյան զորքերն ու դուրս շպրտեցին Կիլիկիայից:
Թորոսը նաև հմուտ դիվանագետ էր: Նա հակաբյուզանդական պայքարում իր պետության արևելյան սահմաններն ամրապնդելու և դաշնակիցներ ձեռք բերելու նպատակով իր դուստր Արտային կնության տվեց Եդեսիայի դուքս Բալդուին Բ-ին: Սա նպաստեց Թորոս Ա-ի դիրքերի ամրապնդմանը, քանի որ հետագայում իր ձեռնարկներում հաճախ էր ներգրավվում Անտիոքի դքսության զինուժը, որ բաղկացած էր խաչակիր ասպետների ծանրազեն հեծելազորից:
Թորոս Ա-ն ոչ միայն հայրենասեր ու զորեղ իշխանավոր էր, այլև պատվախնդիր:
Նա վրեժխնդիր եղավ հույն Մանդալե եղբայրներին Բագրատունյաց արքայատոհմի վերջին գահակալի` Գագիկ Բ Կրտսեր (1042-1045) արքայի նենգ սպանության համար:
Գահազուրկ Գագիկ արքան իր կյանքի մայրամուտին շարժում էր սկսել Կիլիկիայում հայոց երկրի ազատագրման նպատակով: Դա աննկատ չմնաց բյուզանդական արքունիքից, և հենց արքունիքի սադրանքով ազգությամբ հույն Մանդալե եղբայրները հյուրընկալության պատրվակով 1080 թ. ձերբակալեցին հայոց արքային, սպանեցին ու մարմինը մետաղալարով կախեցին իրենց ամրոցի պատից: Հայոց արքայի դիակը հետագայում ամփոփվեց Պիզու վանքում: Հայոց իշխանները հավաքվեցին և պաշարեցին Մանդալեների ամրոցը, բայց գրավել չկարողացան:
Նենգ հույներից վրեժ լուծելը Թորոս Ա իշխանի պատվի խնդիրն էր: Նա 1111 թ. գրավեց հույն եղբայրների Կնդռոսկավիս բերդը, երեք եղբայրներին տանջամահ արեց, սրի քաշեց նրանց ցեղն ու բռնագրավեց կալվածքները: Ժամանակակից պատմիչները վկայում են, որ նա, ձեռք բերելով հայոց արքայի թուրն ու հանդերձանքը, երկար ժամանակ դառնաղի արտասվում էր:
Հիրավի` արժանի պատիժ նենգ եղբայրների նկատմամբ:
Բյուզանդիան, տեսնելով Թորոսի հաջողությունները և հայոց իշխանապետության ամրապնդումը, ստիպված էր հաշտվել ստեղծված իրականության հետ, և Կոստանդնուպոլսի արքունիքը Թորոսին սիրաշահելու քայլեր ձեռնարկեց: Ալեքսիոս կայսրը պատգամավոր ուղարկեց Թորոսի մոտ հաշտության առաջարկով: Կայսրը Թորոսին շնորհեց «Առաջին Սեբաստոս» կոչում:
Թորոսը, լինելով քաջարի ռազմիկ, միաժամանակ շինարար էր ու գիտության, մշակույթի հովանավոր: Իր պետության մեջ նա աչքաթող չարեց նաև հոգևոր-մշակութային կյանքը: Սիս քաղաքի մոտ հիմնադրեց Մաշկևորի և Դրազարկի հռչակավոր վանական համալիրները: Դրազարկի վանքը հետագայում դարձավ նշանավոր գիտամշակութային կենտրոն: Թորոսը, իր կտակի համաձայն, թաղվեց հենց Դրազարկի վանքում, որ դարձավ նաև Ռուբինյանների տոհմական տապանատունը:
Թորոս Առաջինը մահացավ 1129 թ. ` ողջ կյանքում մաքառելով հանուն հայության ու փառավորելով իր իշխանությունը:
Քանի որ Թորոս Առաջինի որդիները` Կոստանդինն ու Օշինը, մահացել էին մանկահասակ տարիքում, նրա գահը ժառանգեց կրտսեր եղբայրը` Լևոն Առաջինը (1129-1137):
Վահե Անթանեսյան
Նեյմարը պարապմունքի ժամանակ վնասվածք է ստացել
Բրազիլիայի հավաքականի 22-ամյա հարձակվող Նեյմարը մարզման ժամանակ վնասվածք է ստացել: Նա դիմել է բժիշկների օգնությանը:
Այդուհանդերձ, Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հայտնել է, որ Նեյմարը կկարողանա հունիսի 12-ին մասնակցել Խորվաթիայի հավաքականի հետ կայանալիք աշխարհի առաջնության բացման հանդիպմանը:




