Հայաստանի ազատ և հունահռոմեկան ոճի ըմբիշները մեկնում են Սասարի

ըմբշամարտ1Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի կայքը տեղեկացնում է, որ Իտալիայի Սասարի քաղաքում մայիսի 29-31-ը կկայանա ըմբշամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշար, որին 6-ական ըմբիշով կմասնակցեն նաև Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի հավաքականները:

Ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը մրցավայր կտանի 57 կգ քաշային Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանին, 61կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանին, 65 կգ քաշային  աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանին, 70 կգ քաշային, եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանին, 86 կգ քաշային Եվրոպայի մրցանակակիր Մուսա Մուրթազալիևին և 97 կգ քաշային եվրոպայի մրցանակակիր Էդգար Ենոքյանին: Շատ ուժեղ կազմ ունի նաև մեր հունահռոմեական հավաքականը:

Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը այս մրցաշարին հայտավորել է օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիր Ռոման Ամոյանին, Արամ Ջուլֆալակյանին, օլիմպիական արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի բազմակի մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանին, Մաքսիմ Մանուկյանին, Արթուր Շահինյանին և օլիմպիական մրցանակակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն և աշխարհի բազմակի մրցանակակիր Արթուր Ալեքսանյանին:

Մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 6-րդն է

մարմն41076Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Վիգեն Խաչատրյանը բազմամարտում գրավեց 6-րդ տեղը՝ 81,664 միավոր: Նա եզչափակիչ էր մտել 10-րդ արդյունքով:

Բազմամարտի առանձին մրցաձևերի պարգևների խաղարկությունում Խաչատրյանը 8-րդ արդյունքով օղակների վրա վարժությունների  և 4-րդ արդյունքով հենացատկերի եզրափակչում է:

Հավելենք, որ մեծահասակների Եվրոպայի առաջնության օղակների վրա վարժությունների եզրափակչում կարողությունները կփորձեն Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը: Բազմամարտի որակավորման փուլից հետո 4-րդ արդյունքով եզրափակիչ է մտել Արթուր Դավթյանը:

Այսօր մադրիդյան դերբի` Եվրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակչում

չլ41135Այսօր Լիսաբոնի «Էշտադիու դա Լուշ» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայիկայի եզրափակիչը:

Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին պայքարը կսկսեն Մադրիդի «Ռեալը» և  «Աթլետիկոն»: մայիսի 24-ին կհանդիպեն ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:

Գրավախաղերի կազմակերպիչները նածապատվությունը տալիս են արքայական ակումբին: Բուքմեյքերները «Ռեալի»  հաղթանակի համար սահմանել են  2,02 գործակից: «Աթլետիկոյի» հաղթանակը գնահատվում է 4 գործակցով: Ոչ- ոքին ունի 3,45 գործակիցը:

Թիմերի հավանական մեկնարկային կազմերը.

«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Ֆաբիու Կոենտրաու, Դանիել Կարվախալ, Ասյեր Իլյարամենդի, Լուկա Մոդրիչ, Անխել Դի Մարիա, Կրիշտիանու Ռոնալդու, Գարեթ Բեյլ, Քարիմ Բենզեմա։

 

«Աթլետիկո». Տիբո Կուրտուա, Միրանդա, Դիեգո Գոդին, Խուանֆրան, Ֆելիպե Լուիս, Գաբի, Տիագու, Կոկե, Ռաուլ Գարսիա, Արդա Թուրան, Դիեգո Կոստա։

 

Գրոսմայստեր Արման Փաշիկյանը մոտ է հաջողությանը

ափ46814242_PashikianԳրոսմայստեր Արման Փաշիկյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող շախմատի Գ. Աղզամովի հուշամրցաշարում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և գրոսմայստերներ Աբհիջիթ Գուպտայի (Հնդկաստան), Յուրի Կուզուբովի (Ուկրաինա), Միխեիլ Մչեդլիշվիլիի (Վրաստան) և Պավել Սմիռնովի (Ռուսաստան) հետ գլխավորում է աղյուսակը: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատարներից ետ է մնում կես միավորով:

Հայ շախմատիստները`«Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջատարներ

դպ16388Միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը և Ռուսատանի դրոշի ներքո հանդես եկող Դավիթ Պառավյանը Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարում կայացած 9 տուրից հետո վաստակել են 6,5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանն ունի 5,5 միավոր:

Փողոցային վաճառականը բռնել է լուսամուտից ընկած երեխային

276Բարեբախտաբար, ողբերգությամբ չի ավարտվել չինական Չժունշան քաղաքում կատարված դեպքը: Մեկամյա երեխան ընկել է երկրորդ հարկի լուսամուտից: Նրա բախտից այդ պահին փողոցում էր Լի ազգանունով փողոցային մի առևտրական: Տեսանկարահանող սարքերն արձանագրել են կատարվածի ընթացքը:

Կադրերում երկու տղամարդիկ կանգնած են փողոցում` ձեռքերը վեր բարձրացրած ու բարձրաձայն գոռգռում են, փորձելով երեխային հեռացնել լուսամուտից: Սակայն փոքրիկը չի հասկանում: Մի քանի վայրկյան հետո նա ընկնում է տղամարդկանցից մեկի թևերի մեջ:

«Ես քայլում էի փողոցով, երբ հանկարծ պատուհանի գոգին փոքրիկին տեսա: Ըստ երևույթին նա իր մորն է փնտրում: Ես վախեցա: Միակ բանը,որ այդ պահին մտածում էի` պահը բաց չթողնել:  Մարդիկ լուսամուտի տակ մի կույտ ստվարաթուղթ էին հավաքել` անհաջողության դեպքում հարվածը մեղմելու համար»: Բարեբախտաբար ամեն ինչ հաջող է ավարտվել: Երեխայի մայրն անմիջապես փողոց է վազում ու երեխային վերցնում վաճառականի ձեռքից:
Անկախ

Գլազգոյում հրդեհվել է Արվեստների հանրահայտ դպրոցը

20140524-891B127E524A5ECB-0-0-3CD42E6B-70D7D5C16181FBCEԵրեկ , մայիսի 23-ին շոտլանդական Գլազգոյում հրդեհից լուրջ  տուժել է Մեծ Բրիտանիայի ճարտարապետական հայտնի հուշարձաններից մեկը` Արվեստների դպրոցի շենքը, որը կառուցվել է XIX – XX դարերի սահմանագծին, Չարլզ Ռեննի Մակինտոշի նախագծով: Բրիտանիայի ճարտարապետներն արդեն այդ հրդեհն  անվանել են «ազգային ողբերգություն»:

Հրդեհի հետևանքով այրվել է շենքի արևմտյան թևն ու միջանցքը, որը միացնում է արևելյան թևի հետ: Հաջողվել է պահպանել շինության կոնստրուկցիաների 90 %-ն ու այնտեղ պահպանվող արվեստի գործերի ու մշակութային այլ արժեքների 70%-ը: Ցավոք, ուսումնական հաստատության հարստագույն գրադարանն է կրակի ճարակ դարձել:

Արվեստների դպրոցի շենքում բռնկված հրդեհի դեմ մի քանի ժամ պայքարել է հրշեջ 17 հաշվարկ: Գլազգո են բերվել ուժեր նաև այլ քաղաքներից:

Անկախ

Ուկրաինայում լռության օր է

476Վաղը, մայիսի 25-ին Ուկրաինայում նախագահական ընտրություններ են: Իսկ այսօր լռության օր է: Ագիտացիայի վերջին օրն ազգային հեռուստատեսության եթերում ելույթ է ունեցել թեկնածուների եռյակը` Վալերի Կոնովալյուկը, Յուլյա Տիմոշենկոն ու Սերգեյ Տիգիպկոն:

Սկզբում նրանք պատասխանել են հանդիսատեսի ու լրագրողների հարցերին,ապա, ավարտին միմյանց կարող էին հարցեր ուղղել:

Սոցիոլոգիական մի քանի կենտրոնների համատեղ հարցման տվյալներով, նախագահական մրցավազքում առաջատար է Պետր Պորոշենկոն: Նրա համար պատրաստ է քվեարկել հարցվածների 1/3-ից ավելին: Տիմոշենկոյի համար, որը հարցման արդյունքներով երկրորդ հորիզոնականով է ընթանում, պատրաստ է քվեարկել հարցավածների 6,5%-ը: Իսկ Սերգեյ Տիգիպկոյի համար` 5,8%-ը: Հարցվածներից յուրաքանչյուր  տասներորդը հայտարարել է, որ ընտրություններին չի մասնակցելու:

Անկախ

Խոշոր ավտովթար Գյումրիում, կան զոհեր

ԱվտովթարՄայիսի 24-ին, ժամը 06.25-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում՝ Արվեստի ակադեմիայի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 32ՍՏ830  և «Մերսեդես» մակնիշի 80ՍՍ222 պետհամարանիշերի ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 2 ուղևոր տեղում զոհվել են ,իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ը (ծնվ. 1990թ.)՝ հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և երկու ուղևորների դիերը:

Վերջին դասն` առանց վալսի

10175070_746072308748694_6572667188883819966_nՏավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի միջնակարգ դպրոցին այսօր հրաժեշտ տվեց ընդամենը հինգ աշակերտ` երեք տղա երկու աղջիկ` Ռաֆայելը, Հակոբը, Նարեկն ու Սոնան: Նրանց հետ հայրենի գյուղում ավարտական միջոցառմանը մասնակցեց նաև Երևան տեղափոխված Ամրամը, սակայն վալսի համար պարային զույգերը այդպես էլ չձևավորվեցին` չորս տղա, երկու աղջիկ:
10336818_746072368748688_286499344117873782_nՉորաթանի միջնակարգ դպրոցի տնօրեն Վազգեն Զարգարյանը Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Վերջին զանգի սցենարում գերիշխում էր տոնական տրամադրությունը, ուսուցիչներին նվիրված երգեր ու բանաստեղծություններ` համեմված փոխադարձ շնորհակալական բարեմաղթանքներով: Չորաթանի միջնակարգ դպրոցի շրջանավարտներից միայն մեկն է դիմել բարձրագույն ուսումնական հաստատություն, աղջիկներից մեկն էլ որոշել բուժքույր դառնալ, մյուսները` տղաները, կզորակոչվեն բանակ: Ավարտական միջոցառումը կնշանավորվի փոքրիկ խնջույքով, որը նախատեսված է վաղը: Դա կլինի Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանի նվերը` շրջանավարտների Վերջին զանգի առիթով: Վազգեն Զարգարյանի խոսքով, դպրոցի գլխավոր խնդիրը ժամանակակից չափորոշիչներով կրթության և դաստիարակության ապահովումն է: Դպրոցը 2011-ին մասնակի նորոգվել է, ու թեև գյուղը գազիֆիկացված է, բայց դպրոցն ունի ջեռուցման խնդիր: Ըստ դպրոցի տնօրենի` կան դասասենյակներ, որոնք ունեն նորոգման խնդիր, սակայն դրա մասին կարելի է մտածել միայն դպրոցը ջեռուցելուց հետո: Չորաթանում ջանում են բարձր պահել դպրոցի պատիվը, քանի որ ժամանակին Չորաթանը Շամշադինի առաջավոր, ամենամեծ թվով մտավորականներ տված գյուղն էր, դրամատուրգ, ՙՙՄի բուռ ծիծաղ՚՚-ի հեղինակ Արտաշես Քալանթարյանի գյուղը:
Անկախ

Իրաքը Թուրքիայի դեմ դատական հայց է ներկայացրել Միջազգային առևտրական պալատում

իրաք    Ինչպես հաղորդում թուրքական «Հյուրիյեթը»՝ Իրաքի ղեկավարությունը արբիտրաժում Թուրքիայի դեմ բողոքի դիմում է ներկայացրել կապված Հյուսիսային Իրաքի նավթի արտահանման վերականգման հետ: Համաձայն տեղեկության ՝ Իրաքի ղեկավարությունը Փարիզում գտնվող միջազգային առևտրական պալատում դատական հայց է ներկայացրել Թուրքիայի և թուրքական «BOTAŞ» ընկերության դեմ: Դատական հայցում նշվում է, որ թեև Թուրքիան նավթի արտահանման վերակագնումը համաձայնեցրել էր տարածքային կառավարության հետ, սակայն չէր ստացել Իրաքի նավթի նախարարության համաձայնությունը: Դրա հետևանքով խախտվել է թուրք-իրաքյան նավատարի վերաբերյալ համաձայնագիրը:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի բնական պաշարների և էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր իրաքյան նավթի արտահանման վերականգման մասին, որը պետք է անցներ Ջեհյան նավահանգստով:

 

Անկախ

Թուրքիայի տնտեսությունը պետք է ազատվի գերությունից. Ալի Բաբաջան

բաբաջան Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ազատվի տնտեսական գերությունից և դառնա այնպիսի մի երկիր, որը մեծ դեր կունենա համաշխարհային տնտեսության մեջ: Բաբաջանի խոսքերով՝ տնտեսության ազատագրումը հեշտ գործընթաց չէ: Փոխվարչապետը խոսել է նաև համաշխարհային շուկայում սեփական բրենդ ունենալու անհրաժեշտության մասին: «Անկարան պետք է բարեփոխումներ իրականացնի տնտեսության բնագավառում: Տվյալ պահին մեկ անձին բաժին ընկնող ազգային շահույթը կազմում է շուրջ 2500 դոլար, ինչը տնտեսության զարգացման ցուցանիշ է»,-նշել է Բաբաջանը: Վերջինիս կարծիքով՝ Թուրքիան վերջին 30 տարում տնտեսական առաջընթաց է գրանցել, սակայն համաշխարհային ճգնաժամը բացասականորեն է անդրադարձել երկրի տնտեսության վրա:

Անկախ

Զինյալները հարձակվել են Աֆղանստանում Հնդկաստանի հյուպատոսության վրա

ԶինյալներՈւրբաթ օրը՝ առավոտյան, չորս զինված տղամարդիկ հարձակման փորձ են կատարել Աֆղանստանի Հերատ նահանգում գտնվող Հնդկաստանի հյուպատոսության վրա:

Հերատում գտնվող հյուպատոսության շենքը այդ պահին հսկող Հնդկաստանի տիբեթյան սահմանապահ ոստիկանության անդամը կրակել է հակառակորդների ուղղությամբ:

Հարձակվողները զինված են եղել ատրճանակներով և նռնակներով, դեպքի վայրում նաև մեքենայի մեջ տեղադրված ռումբ է պայթել, սակայն ոչ մի վնաս չի պատճառել:

Հարձակվողներին շրջապատել են հյուպատոսության շենքին մոտեցող Աֆղանստանի անվտանգության ուժերը:

Զինյալներից երկուսը սպանվել են, հյուպատոսության շենքը չի վնասվել, աշխատակիցների շրջանում վիրավորներ չկան:

Հարձակվողների ինքնությունը և հարձակման պատճառը դեռևս չի պարզվել:

 Անկախ

Վարչապետը կարևորում է ՄԱԿ-ի հետ ակտիվ փոխգործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը

11333_am_3Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)

Մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին:
Վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից մեր երկրին ցուցաբերվող օժանդակության տարբեր ծրագրերը և կարևորել երկկողմ հետագա ակտիվ փոխգործակցությունը:
Բրեդլի Բուզետտոն շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին հանդիպման համար և ողջունել մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրերը կառավարության առաջնահերթությունների թվում ներառելու փաստը:
Վարչապետը և ՄԱԿ-ի մշտական համակարգողը կարևորել են սահմանների կառավարման և սահմանային անցակետերի արդիականացման, ինչպես նաև տարածքային կառավարման բնագավառում (այդ թվում համայնքների խոշորացման գործընթացում) համատեղ բարեփոխումների իրականացումը, անդրադարձել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին:
Այնուհետև կառավարության ղեկավարը ներկայացրել է ՓՄՁ-ների զարգացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը և նշել, որ այժմ քննարկումներ են անցկացվում առկա խնդիրների վերացման ու նոր մեխանիզմների ներդրման ուղղությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի կողմից փախստականներին ցուցաբերվող աջակցությանը և այլ հարցերի:

Իտալիայի բանակը հրավիրվել է Քիմի և Քանյեի հարսանիքի անվտանգությունը ապահովելու համար

Kim-bachelorette partyԸստ տեղեկությունների՝ նախքան շաբաթ օրը կայանալիք 33-ամյա Քիմ Քարդաշյանի և 36-ամյա Քանյե Ուեսթի հարսանեկան արարողությունը՝ առանց համազգեստի Իտալիայի բանակի անդամներ են հրավիրվել Ֆլորենցիայում գտնվող 16-րդ դարի Բելվեդեր ամրոց՝ զույգի անվտանգության աշխատակիցներին օգնելու համար:
կիմ, քանիյեՉնայած կանխավ հայտարարվել էր, որ հարսանիքը միայն նեղ շրջապատի համար է լինելու, այնուամենայնիվ, զույգը ըստ տեղեկությունների, 3000 հյուր է հրավիրել:
Կիրակի օրը հարսանեկան արորողությունից հետո Ֆլորենիցայից դուրս գտնվող Կոստելոյի Կորսինի վիլլայում երեկույթ կկազմակերպվի:
Քիմը և Քանյեն չեն վաճառի իրենց հարսանեկան արարողության լուսանկարները՝ չնայած մինչև 1 միլիոն դոլար արժողությամբ առաջարկներ են ստացել:

Անկախ

Տոկիոյում հոսպիտալացրել են Փոլ Մաքարտնին

Փոլ ՄաքարտնիՓոլ Մաքարտնին վարակի պատճառով հետաձգել է Հարավային Կորեայում հաջորդ շաբաթ տեղի ունենալիք համերգը, մինչ այդ նա հետաձգել էր նաև Ճապոնիայի իր ողջ համերգային շրջագայությունը:

Նախկին Բիթլը, որը հաջորդ ամիս կդառնա 72 տարեկան, նախատեսել էր համաշխարհային համերգային շրջագայության շրջանակներում համերգներ ունենալ Ճապոնիայում և Հարավային Կորեայում:

Հայտարարության մեջ ասվում է, որ Փոլը դեռևս լավ չի զգում և այս հետաձգումը անխուսափելի է:

Համերգի կազմակերպիչները նշել են, որ Մաքքարտնիի կողմը իրենց մանրամասներ չի տրամադրել նրա հիվանդության վերաբերյալ:

Hyundai Card-ի աշխատակիցները հայտնել են, որ իրենք կփոխհատուցեն 55-290 դոլար արժողությամբ տոմսերի համար:

Նախատեսվում է, որ Մաքարտնին հաջորդ ամիս հանդես կգա ԱՄՆ-ում:

 Անկախ

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Միջազգային անվտանգության երրորդ համաժողովին

Սեյրան ՕհանյանՄայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայում կայացած Միջազգային անվտանգության երրորդ համաժողովին:

Համաժողովի աշխատանքի շրջանակներում Սեյրան Օհանյանն երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև իր գործընկերների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ:

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք օրակարգային հարցեր: Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև 2012 թվականի հոկտեմբերի 3-ի` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1 Արձանագրությունը:

 

Ադրբեջանցի խմբագիր Ռաուֆ Միրկադիրովի տարեց ծնողների բնակարանում խուզարկություն է իրականացվել

Ռաուֆ ՄիրկադիրովՄայիսի 23-ին խուզարկություն է իրականացվել “Զերկալո” թերթի ձերբակալված ադրբեջանցի խմբագիր Ռաուֆ Միրկադիրովի տարեց ծնողների բնակարանում: Խուզարկությանը փաստաբանները ներկա չեն եղել, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Փաստաբան Ֆուադ Աղաևի խոսքով՝ Միրկադիրովը հիշյալ բնակարանում վաղուց չի ապրել: Նրա հայրն արդեն 84 տարեկան է, երկու ծնողներն էլ տարբեր հիվանդություններ ունեն:

Առավելագույնը 10 րոպե տևած խուզարկությունն  իրականացրել են մեկ քննիչ և ոստիկանության օպերատիվ բաժնի երեք աշխատակիցներ: Արդյունքում քննության համար կարևորություն ներկայացնող ոչ մի իր չի հայտնաբերվել: Ինչ վերաբերում է լրագրողի գործով քննությանը, ապա փաստաբանի խոսքով՝ այն արդեն ավարտվել է:

Ռաուֆ Միրկադիրովը վերջին տարիներին Անկարայում է բնակվել: Ապրիլի 17-ին նրան, առանց որևէ բացատրությունների, զրկել են հավատարմագրումից  և արտաքսել Թուրքիայի տարածքից: Բաքու ժամանելուն պես՝ ապրիլի 19-ին, Միրկադիրովն անմիջապես օդանավակայանի տարածքում ձերբակալվել է: Նա մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Լրագրողն ինքը հերքում է ներկայացված բոլոր մեղադրանքները:

Վերջին զանգը՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում

001Երևանի քաղաքապետարանի ենթակայության արվեստի հանրակրթական միակ դպրոցում՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում, Վերջին զանգն ազդարարվել է դեպի նոր կյանք կանչող արվեստի ղողանջներով:

Կրթահամալիր է այցելել և Վերջին զանգի միջոցառումների շրջանակում 12-րդ  ավարտական դասարանների աշակերտների ու առաջինցիների խորհրդանշական հանդիպմանը ներկա գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Միջոցառման ընթացքում հանդիսավորությամբ աշակերտներին և ուսուցչական անձնակազմին է փոխանցվել օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը:

Դպրոցական վերջին դասի գլխավոր միջոցառմանը շրջանավարտները հանդես են եկել մշակութային հարուստ ծրագրով: Կոջոյանցիները հյուրերին նախ դիմավորել են ֆլեշմոբով, ապա ուղեկցել իրենց աշխատանքների ցուցադրության սրահ, որտեղ վառ գույներով ներկայացրել են վերջին ամիսների իրենց ապրումները, սպասումներն ու նպատակները:

Ուշագրավ է, որ ապագա արվեստագետներն իրենց հագուստին ամրացված օրվա խորհրդանիշ  զանգերը պատրաստել էին սեփական  ձեռքերով:

Քաղաքապետի անունից մեկ անգամ ևս շնորհավորելով շրջանավարտներին՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ կրթվելով և դաստիարակվելով արվեստի շնչով՝ կրթահամալիրի սաները որոշակի պարտավորություն են ստանձնում իրենց ներդրումն ունենալ մայրաքաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում:

«Վստահ եմ, որ հանրակրթարանում ձեռք բերած մասնագիտական ունակությունները կգործադրեք ձեր գաղափարների իրագործման ու  սկզբունքների պահպանման համար:  Վստահ եմ նաև, որ հայկական մշակույթի մեջ հանդես եք գալու նոր խոսքով, և մենք տեսնելու ենք ձեզ ոչ միայն որպես անհատների, այլև անհատականություների»,-նշել է Արամ Սուքիասյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ