Ամուսնական լրտես զույգը ձերբակալվել է Գերմանիայում 25 տարի Ռուսաստանին տեղեկություններ տրամադրելու համար

DresdenԳերմանիայում ամուսնական զույգը բանտարկվել է Ռուսաստանի օգտին  25 տարի լրտեսելու համար:

Զույգը Գերմանիայի արևմտյան հատվածում կեղծ անձնագրերով և Անդրեաս և Հեյդուն Անշլագ կեղծանուններով հաստատվել էին քառորդ դար առաջ:

Նրանք իրենց գործունեությունը սկսել էին Դրեսդեն քաղաքում:

Զույգին մեղադրել են առաջին հերթին նախկին Սովետական Միությանը Արևմտյան Գերմանիայի, իսկ Գերմանիայի միավորումից հետո Ռուսաստանի Դաշնությանը Գերմանիայի վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու մեջ:

Մեղադրող կողմի  տվյալներով` զույգը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վերաբերյալ քաղաքական, ռազմական, ինչպես նաև Գերմանիայի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի Ռուսաստանի նկատմամբ անվտանգության քաղաքականության վերաբերյալ տեղեկություններ հավաքելու առաջադրանք է ունեցել:

Հետախույզների տեղեկություններով` Գերմանիայում զույգի ձերբակալումը հնարավոր է դարձել Ամերիկայում ձերբակալված լրտեսների հարցքնության արդյունքում:

Նրանցից առգրավել են երկու ավստրիական կեղծ անձնագրեր, որոնք պատրաստել էին Սովետական միության կեղծարարները:

Շտուտգարտի դատարանը Անդրեաս Անշլագին դատապարտել է վեց տարի և վեց ամիս, իսկ Հեյդունին հինգ տարի և վեց ամիս ազատազրկման:

Գերմանիայում ծնված և մեծացած նրանց դուստրը տեղյակ չի եղել նրանց գործունեության, ինչպես նաև նրանց իրական ինքնության մասին:

Իտալացի մագնատը 20 մլն եվրո կնվիրաբերի Պոմպեյը վերականգնելու համար

Լուսանկարը` Reuters-ի

Լուսանկարը` Reuters-ի

Իտալացի շինարար-մագնատ Պետրո Սալինին պատրաստվում է 20 մլն եվրո նվիրաբերել հնագույն քաղաք Պոմպեյը վերականգնելու և պահպանելու համար, հաղորդում է Reuterts-ը:  Քաղաքը մեծապես տուժել է կլիմայի  ազդեցությունից, տեղական  մաֆիայից ու կոռումպացված մենեջմենթից:

«Հանցագործություն կլինի թողնել, որ Պոմպեյը կործանվի»,- ասել է Սալինին մամուլի ասուլիսի ժամանակ:

Երբ մ.թ.  79 թվականին Վեզուվ հրաբուխը ժայթքեց, Պոմպեյը թաղվեց մոխրակույտի տակ ու այդպես մնաց դարեր շարունակ: Պեղումների արդյունքում բացահայտվել է քաղաքի մի մասը` այն դարձնելով Իտալիայում ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրերից մեկը:

Սալինին ասել է, որ իր նպատակն է ներգրավել միջազգային դոնորների` օգնելու վերագործարկել աշխարհի ամենաարժեքավոր հնավայրերից մեկը:

Իտալիան Պոմպեյում արտակարգ դրություն է հայտարարել 2008-ից, այն բանից հետո, երբ հնագետները դժգոհություն հայտնեցին հուշարձանի վատ պահպանությունից, վատ կառավարումից և աղքատիկ ներդրումներից:

Փետրվարին ԵՄ-ն մեկնարկեց 105 մլն եվրո արժողությամբ ծրագիր, որով նախատեսվում է վերականգնել Պոմպեյը և հայտարարեց, որ կփորձի պաշտպանել միջոցները տեղական մաֆիայից:

ԵՄ ծրագիրը մեկնարկեց այն բանից հետո, երբ ոստիկանությունը ձերբակալեց մի ռեստավրատորի, ով մեղադրվում էր  քանդվող հնագույն քաղաքի վերականգնման համար հատկացված միջոցները  գրպանելու  մեջ:

Սալինիից բացի իտալական մի շարք ընկերություններ ներդրումներ են իրականացրել` օգնելու վերականգնել և պահպանել երկրի մշակութային ժառանգությունը:

Օրինակ,   շքեղ կոշիկներ արտադրող TOD-ը ֆինանսավորել է Հռոմի կոլիզեումի վերականգնումը:

Գերմանիայում Թուրքիային աջակցության ցույց կանցկացվի

germanyԳերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում հուլիսի 7-ին «Հարգանք ժողովրդավարության հանդեպ» անունը կրող ցույց կանցկացվի՝ ի աջակցություն Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների: Ցույցը կազմակերպել է Եվրոպայի թուրքական ժողովրդավարների միությունը:

Վերոնշյալ միության նախագահ Սուլեյման Չելիքի խոսքերով՝ մեկ ամիս առաջ Ստամբուլում ծավալված իրադարձությունները չեն անտեսվել իրենց կողմից: «Մենք որոշեցինք կազմակերպել այս ցույցը, որպեսզի աջակցենք թուրքական կառավարության»,-ասել է Չելիքը, նշելով, որ ցույցին հրավիրել են բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն ժողովրդավարության խնդիրների նկատմամբ:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Գերմանիայում կազմակերպվելիք ցույցին կմասնակցի նաև Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը:

Հունաստանը մտադիր է 400 մլն եվրոյով Ադրբեջանին վաճառել DESFA գազային ընկերությունը

2 (1) Հունական իշխանությունները մտադիր են DESFA գազային ընկերությունն ադրբեջանական SOCAR ընկերությանը վաճառել 400 մլն եվրոյով: Դրա արդյունքում Աթենքը կվաճառի գազի արդյունահանմամբ զբաղվող ձեռնարկության 66% բաժնետոմսերը։

Ներկայում DESFA-ի բաժնետոմսերի 35%-ը պատկանում է Hellenic Petroleum-ին, իսկ 31%-ը՝ կառավարությանը: Վաճառքի դեպքում կառավարությանը կստանա մոտ 188 մլն եվրո, հաղորդում է ադրբեջանական “Վեստի” կայքը:

Բացի SOCAR-ից DESFA–ն ցանկանում էին գնել նաև ռուսական “Սինթեզ” և հույն-չեխական “PPF-Terna” ընկերությունները, սակայն դրանք հունիսին հրաժարվել են այդ մտքից։

Մերկելն ու Օլլանդը կքննարկեն երիտասարդների զբաղվածության հարցը

1Մերկելն ու Օլլանդը կքննարկեն երիտասարդների զբաղվածության մասինՖրանսիայի և Գերմանիայի առաջնորդները հինգշաբթի կհանդիպեն քննարկելու երիտասարդներին հուզող հարցերը, հատկապես աշխատանքային ճգնաժամը:
Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը կհանդիպի իր գործընկեր Ֆրանսուա Օլլանդին քննարկելու երիտասարդների աշխատանքային հարցերը, որոնք հունիսի վերջին Եվրոպական միության վեհաժողովում քննարկվող հարցերից մեկն է:
Երկու առաջնորդները նախքան Էլիզեյում բանակցությունները սկսելը կայցելեն Լուվր:
Նրանք նաև կծանոթանան Եվրոպայում զարգացման և մրցակցության խթանմանն ուղղված ծրագրերի զեկույցին, որոնց համահեղինակներին են Siemens-ի խորհրդի ղեկավար Գերարդ Քրոմը և Saint Gobain-ի խորհրդի ղեկավար Ժան-Լուի Բեֆֆան:
Հիշեցնենք, ոչ Բերլինն ու Փարիզը որոշել են միասին մշակել ծրագիր երիտասարդների զբաղվածությունը ապահովելու համար:

Հայրը և 8 տարեկան դուստրը զոհվել են վերահսկողությունից դուրս եկած նավակից ջուրը նետվելու պատճառով, կան չորս այլ վիրավորներ

b3Երեկ արագաշարժ նավակի վերահսկողությունից դուրս գալու հետևանքով հայրը և դուստրը զոհվել են, մյուս չորս ուղևորները լրջորեն վնասվել են:

Նավակում գտնվող ուղևորները՝ ներառյալ չորս տարեկան տղան, նետվել էին ջուրը:

Բրիտանիայի Պադսոու քաղաքի մոտակայքում գտնվող Կամել գետի գետաբերանի ափին հանգստացող հարյուրավոր մարդիկ ականատես են եղել, թե ինչպես է նավակը արագ պտույտներ գործում և ջուրը նետում ուղևորներին:

Երեկ Քորնուոլի ոստիկանությունը հաստատել է, որ երկու մահացածներից մեկը 51-ամյա մի տղամարդ է, իսկ մյուսը՝ իր ութամյա դուստրը: Ըստ հետախույզ Ջեյմս Քլուելի՝ նրանք տեղացիներ չէին և մոտակայքում հանգստյան տուն էին վարձել իրենց արձակուրդը անց կացնելու համար՝ ավելացնելով, որ հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամների վնասվածքները լուրջ են:

Փրկված 39-ամյա կինը, չորս տարեկան տղան և 10, 12 տարեկան երկու աղջիկներ տեղափոխվել են Պլիմուտի հիվանդանոց:

Երեկ կեսօրին դեպքի ականատեսների կողմից մեծ քանակությամբ զանգեր են ստացվել շտապ օգնության ծառայություն:

Դեպքի վայր են ուղարկվել երեք փրկարար նավակներ և մեկ ուղղաթիռ:

Ստոկհոլմում կբացվի աշխարհի ամենաբարձր նստարան կարուսելը

World's tallest chair swing carousel opens at Grona Lund, Stockholm, Sweden - 23 Apr 2013121 մետր բարձրության վրա 64կմ/ժ արագությամբ պտտվելուց առաջ նույնիսկ ամենաքաջ մարդը մի պահ կմտածեր:

Այս հանգստյան օրերին Ստոկհոլմում կբացվի Էքլիպսը՝ աշխարհի ամենաբարձր նստարան կարուսելը:

Կարուսելը կհենվի 121 մետր բարձրություն ունեցող սյան վրա և այցելուների համար կբացի Շվեդիայի մայրաքաղաքի գեղեցիկ տեսարանները, եթե իհարկե նրանք վախից չփակեն աչքերը:

Կարուսելը կբացվի քաղաքի կենտրոնում գտնվող Gröna Lund այգում, որի 12 ճոճանակները կպտտվեն 64 կմ/ժ արագությամբ:

Զվարճանքների այգին զբաղեցնում է 6 հեկտար տարածություն, որի վրա տեղակայված են 30 կարուսելներ: Այն տարեկան ունենում է 1,2 միլիոն այցելու:

Էքլիպսը արդեն փորձարկվել է Շվեդիայի առաջին (և միակ) տիեզերագնաց Քրստեր Ֆուգլեսանգի կողմից, որը կարուսելի առաջին այցելուն էր դրա բացման արարողության ժամանակ:

Նստարանները երկու տեղանի են, ուստի դա հնարավորություն է ստեղծում տեղացիների հետ առավել մոտիկից շփվելու համար.  անցած տարի Travelers Digest ամսագիրը Ստոկհոլմը ճանաչել էր որպես աշխարհի ամենասեքսուալ տղամարդկանց և երկրորդ ամենագեղեցիկ կանանց քաղաք:

Կայսր Ֆրանս Ժոզեֆի մազերը աճուրդով վաճառվել են 13.720 եվրոյով

կայսրԱվստրո-Հունգարիայի կայսր Ֆրանս Ժոզեֆի մազերը Վիեննայում կայացած աճուրդում վաճառվել են 13.720 եվրոյով ($17,870):

Կայսրի մազափունջը պատկանել է նրա անձնական սպասավոր Եգեն Քեթլին: Այն աճուրդի է հանվել Դորոթեումի  աճուրդի տան կողմից:

Գնորդի անունը դեևս հայտնի չէ:

Աճուրդի էին դրվել նաև կայսեր  ճարմանդները, որոնք վաճառվել են 8.750 եվրոյով, ոսկե գնդասեղները՝ 6.875 եվրոյով և թաշկինակը՝ 2.750 եվրոյով:

Ֆրանս Ժոզեֆը ղեկավարել է 1848-ից 1916թթ.  և եղել է Հաբսբուրգյան դինաստիայի նախավերջին թագավորը:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում

236.Armenian Genocide  Commemoration event in  the Netherlands 22.04.2013                Ապրիլի 19-ին, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» հանձնախմբի նախաձեռնությամբ Հաագայի Մենոնական եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո:

                Երեկոյին բացման խոսքով հանդես եկավ «Ապրիլ 24» հանձնախմբի նախագահ Նուբար Սիփանը: Ելույթներ ունեցան նաեւ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Նիդերլանդների խորհրդարանի անդամներ Կես վան դեր Ստայը եւ Ջոել Ֆորդեվինդը, Իսրայելական տեղեկատվության կենտրոնի նախագահ Եսթեր Ֆուտը եւ նախկին պատգամավոր Լեն վան Դեյկեն:

Բանախոսները կարեւորեցին Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրվող ջանքերը, պատմական արդարության հաստատման ուղղությամբ պայքարի շարունակման կենսականությունը եւ ընդգծեցին թուրքական մերժողական քաղաքականության անընդունելիությունը:

Ոգեկոչման երեկոյին երաժշտական համարներով հանդես եկան Նիկոլայ Ռոմաշչուկ կրտսերը (դուդուկ), Աբովյան միության պարախումբը՝  կատարելով «Եղեռն» եւ «Քարավան» պարերը, իսկ հոլանդական «Արմենս օրատորիում» երգչախումբը՝ Ինես Լեյենի ղեկավարությամբ,, կատարեց Խաչատուր Ավետիսյանի «Օրատորիան»՝ նվիրված 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

***

                Ապրիլի 21-ին Ամստերդամի Հայ առաքելական եկեղեցու վարչության նախաձեռնությամբ, Ամստերդամի «Նյուվե Օստեր» հուշայգում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ տեղի ունեցավ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:

Արարողության սկզբում ծաղկեպսակներ զետեղվեցին Հայոց ցեղասպնության զոհերի հուշակոթողին, որից հետո Ամստերդամի հոգեւոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադեւոսյանը կատարեց հոգեհանգստի կարգ:

Միջոցառման ներկաներին իր խոսքն ուղղեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով, մասնավորապես, անդրադրաձավ հոլանդահայ համայնքի դերին Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում՝ կարեւորելով այդ ուղղությամբ գործադրվող միասնական ջանքերը: