Երախտագիտության օրը Կանադայում

o_700710Կանադան նշում է իր ազգային տոնը` Երախտագիտության օրը: Բնակիչները երկարաշունչ ձմեռվան նախորդող վերջին տաք օրերն են տոնում, զարդարում բնակարանը դդումով, ծղոտե իրերով: Ճաշասեղանին հնդկահավ է` համեմված լոռամրգի թանձրահյութով, ինչպես նաև  խնձորով կամ դդմով պատրաստված կարկանդակ:

Տոնի հիմքում եվրոպացի առաջին վերաբնակների ավանդույթներն են: 1578-ին անգլիացի ծովագնաց Մատին Ֆրոբիշերը, հասնելով Նյուֆաունդլենդի ափերին, երախտագիտության աղոթք արեց երկարատև նավագնացության բարեհաջող ավարտի կապակցությամբ:

Երախտագիտության օրվա ավանդույթը նոր խթան ստացավ Եվրոպայում 7-ամյա պատերազմի ավարտից հետ, երբ Գալիֆաքսի նավահանգստում 1763-ին այդ առիթով հատուկ հանդիսություն կազմակերպվեց:

1879-ին Կանադական խորհրդարանը նոյեմբերի 6-ը տոն հայտարարեց: Հետագայում այն տեղափոխվեց հոկտեմբերի երրորդ շաբաթ: Անցած դարում տոնը տեղափոխեցին նոյեմբեր, իսկ 1957-ին` հոկտեմբերի 2-րդ շաբաթ:

 

Տղամարդիկ կանանց նկատմամբ իրականացվող բռնության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով բարձրակրունկ կոշիկներով քայլերթ են կազմակերպել

men donned high heels and teetered around TorontoԿանանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ իրազեկության մակարդակը բարձրացնելու նպատակով այսօր հարյուրավոր տղամարդիկ բարձրակրունկ կոշիկներով շրջել են Տորոնտոյում:

«Մեկ մղոն նրա կոշիկներով» մենամյա բարեգործական միջոցառումը հինգերորդ տարին է ինչ անց է կացվում Կանադայում:

Ականատեսները Twitter կայքում տեղադրել են միջոցառման մասնակից տղամարդկանց լուսանկարները, որտեղ նրանք կրում են նեոնային վարդագույն բարձրակրունկներից մինչև հաստ պլատֆորմներ:

«Մեկ մղոն նրա կոշիկներով» միջոցառումը տղամարդկանց միջազգային քայլերթ է, որի նպատակը բռնաբարությունը, սեքսուալ բռնությունը և գենդերային բռնությունները դադարեցնելու կոչ անելն է, սկսվել է Կալիֆորնիայում 2001թ-ին:

Բարձրակրունկ կոշիկներով տղամարդկանց ուշադրություն գրավող միջոցառումը ստեղծվել է սովորաբար հանրությունից թաքցվող և արդյունքում մոռացվող խնդիրների շուրջ երկխոսությունների ստեղծման նպատակով:

2009թ-ին Տորոնտոյում կազմակերպված այս միջոցառման ժամանակ հավաքվել էր 400,000 դոլար:

Կազմակերպիչներից մեկի խոսքով անցած տարի միջոցառմանը 11 տարեկանից մինչև 70 տարեկան 1000 տղամարդ է մասնակցել:

Այս տարի միջոցառումը նպատակ ունի Կանադայում կանանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ տղամարդկանց իրազեկությունը բարձրացնելու նպատակով իրականացվելիք ծրագրերի համար հավաքել 125,000 դոլար:

 

Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնի այցը Արցախ եւ Հայաստանի Հանրապետություն

Stéphane DionՍտեֆան Դիոն՝ (Stéphane Dion, ծն. 1955թ. սեպտեմբերի 28) կանադացի քաղաքական գործիչ: 1996 թվականից ի վեր Կանադայի խորհրդարանի անդամ է՝ ընտրված Մոնթրեալի Սեն-Լորան-Կարտիեվիլ հայաշատ ընտրատարածքից։
2006-2008-ին Դիոնը եղել է Լիբերալ կուսակցության, ինչպես նաեւ պաշտոնական ընդդիմության ղեկավար՝ խորհրդարանում։
Մինչեւ պատգամավոր ընտրվելը, որպես քաղաքական գիտությունների մասնագետ եւ սոցիոլոգ, Ստեֆան Դիոնը եղել է ակադեմիական բնագավառի ճանաչված դեմք՝ Քվեբեկի անկախական շարժման վերաբերյալ արտահայտած իր տեսակետներով։ Սկզբում եղել է Քվեբեկի անկախական շարժման կողմնակից, իսկ հետագայում՝ կանադական ֆեդերալիզմի ջատագով։
1996-2003 թվականներին, Ստեֆան Դիոնը եղել է Կանադայի Միջկառավարական հարցերի նախարար, 2004-2006 թվականներին՝ բնապահպանության:
Ստեֆան Դիոնը Կանադայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման ջատագովն է: Նա մշտապես օգնել է հայ համայնքին, ինչի համար էլ համայնքը նրան շնորհել է «Պատվավոր Հայ» կոչումը։ Դիոնը աջակցել է 2002թ. հունիսի 13-ին Կանադայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի որդեգրմանը եւ կողմ քվեարկել 2004թ. ապրիլի 21-ին, խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին։
Ստեֆան Դիոնը կողմնակից է Հայաստանի Հանրապետությունում կանադական դեսպանատուն բացելու հայ համայնքի տեսակետին։
Ստեֆան Դիոնի Հայաստանի Հանրապետություն եւ Արցախ այցելությունը կազմակերպել է Հայ Դատի Կանադայի հանձնախումբը, Կանադայում ՀՀ դեսպանատան եւ ԼՂՀ ներկայացուցչության հետ միասին։ Այցի նպատակն է.
ա) Տեղում ծանոթանալ Արցախի իրականությանը.
բ) Աջակցել հայ-կանադական հարաբերությունների սերտացմանը.
գ) Ծանոթանալ ՀՀ-ում եւ Արցախում գտնվող սիրիահայերի խնդիրներին, դրանց լուծմանը Կանադայի աջակցությունն ապահովելու նպատակով։
Դիոնը Երեւան է ժամանել սեպտեմբերի 21-ի երեկոյան։ Սեպտեմբերի 22-ին, Հայ Դատի Կանադայի հանձնախմբի նախագահ Ժիրայր Բասմաջյանի ընկերակցությամբ՝ մեկնել Արցախ։ Սեպտեմբերի 22-ին Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, սեպտեմբերի 23-ին ՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:
Ստեֆան Դիոնը Հայաստանում կմնա մինչեւ սեպտեմբերի 27-ը եւ կունենա մի շարք հանդիպումներ։
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի
Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակ

Կանադայում երկհարկանի ավտոբուսի և գնացքի բախումից վեց մարդ է զոհվել, 11 մարդ ծանր վիճակում է

train collided- a double-decker bus -Ottawa2Օտտավայում մարդատար գնացքը բախվել է երկհարկանի ավտոբուսին, որի հետևանքով մահացել է վեց և ծանր վիրավորվել 11 մարդ:

Ականատեսների խոսքով ավտոբուսը անցել էր փակ արգելապատնեշով:

Սա հուլիսին տասնյակ մարդկանց կյանք խլած նավթատար գնացքի վթարից հետո Կանադայում տեղի ունեցած գնացքի ամենամեծ վթարն էր:

train collided- a double-decker bus -OttawaՕտտավայի հրշեջ ծառայության ներկայացուցիչը հայտնում է, որ  ավտոբուսի  մի շարք ուղևորներ են վիրավորվել, իսկ Twitter-ում տեղադրված հայտարարության համաձայն՝ գնացքի անձնակազմի անդամներից կամ ուղևորներից տուժածներ չկան:

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը Twitter կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ցավակցել էր դժբախտ պատահարից տուժածների հարազատներին:

Վթարը տեղի էր ունեցել Կանադայի մայրաքաղաք Օտտավայի արևմտյան հատվածում:

 

Կանադացի լրագրողը քաղաքապետի հետ հարցազրույցի ժամանակ մերկացրել է կուրծքը

canadian journalist1Այս շաբաթ կանադացի ռադիոհաղորդավարը և թերթի լրագրողը քաղաքապետի հետ հարցազրույցի ժամանակ հանել է իր վերնազգեստը և կիսամերկ շարունակել հարցեր տալ:

cnadian journalistԼրագրող Լորի Ուելբուրնը Կանադայի Կելոունա քաղաքի քաղաքապետ Ուոլթեր Գրեյի հետ հարցազրույց էր վարում հանրության մեջ կանանց կիսամերկ քայլելու թեմայով:

Լրագրողը հարցնելով, ինչ կլինի եթե ինքը կիսամերկ քայլի քաղաքում՝ խոսափողը փոխանցել է քաղաքապետին և մերկացրել կուրծքը՝ պատճառաբանելով, որ շոգ է:

Քաղաքապետը պատասխանել էր, որ եթե տղամարդիկ կարող են կիսամերկ շրջել, ապա կանայք ևս իրավունք ունեն:

Կանադայում կիսամերկ քայլելը անօրինական չէ, եթե չի անցնում պարկեշտության սահմանները:

Օգոստոսի 25-ին կանանց խմբերը կիսամերկ շրջում էին Նյու Յորքում կիսամերկ քայլելու կանանց իրավունքը նշելու համար: Այս ամենամյա միջոցառումը նշվում է 2007թ-ից ի վեր:

 

Կանադացի զույգը մեղադրվել է մոթելի սենյակում 40 պիթոն պահելու համար

pythonԿանադացի զույգը մոթելի սենյակում 40 պիթոն պահելու համար մեղադրվել է կենդանիների նկատմամբ դաժանության մեջ:

Այս բացահայտումը ավելի է մեծացրել Կանադայում օձերի տարածման նկատմամբ վախը, քանի որ այս ամսվա սկզբին Նյու Բրանսուիկում վանդակից փախած պիթոնի կծելուց երկու տղաներ էին մահացել:

Սողունները, որոնցից մի քանիսը մեկ մետր երկարություն ունեին, անցած շաբաթ հայտնաբերվել էին Օնտարիո նահանգի Բրանթֆորդ քաղաքի մոթելներից մեկում:

Օնտարիոյի կենդանիների նկատմամբ հասրակության դաժանության կանխարգելման վարչությունից ուրբաթ հայտնել են, որ օձերը ջրազրկված վիճակում են եղել և գոյատևելու համար բավականաչափ տարածք չեն ունեցել: Տղամարդուն և կնոջը մեղադրել են կենդանիների նկատմամբ դաժանության մեջ: Նրանց անունները չեն հրապարակվել:

Աղջիկը գտել է 52 տարի կորած համարվող մորը

52 tariԹուրքական «Ռադիկալը» պատմում է 52 տարի առաջ տնից դուրս եկած և վերջերս հայտնված մի կնոջ մասին: Կանադայի արևմուտքում գտնվող Բրիթիշ Կոլումբիա նահանգում 1961 թվականից Լուսի Ջոնսոնը տնից դուրս է գալիս և անհետանում՝ առանց որևէ լուր հաղորդելու իր մասին: Բոլորը կարծում են, թե նրան սպանել է ամուսինը՝ Մարվին Ջոնսոնը: Վերջինս կնոջ կորելու մասին 4 տարվա ընթացքում ոստիկանությանը չէր հայտնել, այդ պատճառով էլ բոլոր կասկածները նրա վրա են ընկնում: Տարիներ առաջ գործը վարած ոստիկանը պատմել է, որ ժամանակին Մարվին Ջոնսոնին ձերբակալել են սեփական կնոջը սպանելու մեղադրանքով և նույնիսկ դիակը գտնելու նպատակով փորել են նրանց տան ետևի այգին:

1990 թվականին Մարվին Ջոնսոնի մահից հետո նրանց աղջկա՝ Լինդայի խնդրանքով կրկին բացվում է անհայտ կորած կնոջ գործը: Առանց մոր մեծացած աղջկա միակ երազանքը մեկ օր նրան նորից հանդիպելն է դառնում: Լինդան սկսում է ամենուր ուղարկել մոր լուսանկարը, հրապարակել դրանք մամուլում, փակցնել քաղաքի փողոցներում: Վերջապես ոստիկանությունը մի հաղորդագրություն է ստանում, որը փոխանցում է Լինդա Ջոնսոնին: Ոստիկանությունից ստացած հասցեում Լինդան գտնում է 52 տարի առաջ հեռացած մորը:
Այժմ 77 տարեկան Լուսի Ջոնսոնը մեկ այլ տղամարդու հետ է ամուսնացել և չորս երեխա ունի: Հետաքրքիր է, որ Լինդան ամենևին էլ բարկացած չէ մոր վրա, ընդհակառակը, հույս ունի անդամագրվել նրա նոր ընտանիքին: Լինդան գումար է հավաքում Կանադայի հյուսիսում գտնվող Յուկոնի շրջան մորը տեսության գնալու համար և անհամբեր սպասում է այդ պահին:

 

Կանադական քաղաքի բնակչությունը տեղահանվել է նավթ տեղափոխող գնացքի պայթյունից հետո

ABC_canada_derailmentABC News-ի տեղեկություններով՝ չմշակված նավթ տեղափոխող գնացքի հրդեհվելուց հետո Կանադայի Լաք Մեգանտիք քաղաքի բնակչույթունը տարհանվել է:

80 մեքենայի երկարություն ունեցող գնացքը պայթել է շաբաթ առավոտյան՝ օդը լցնելով խիտ, սև ծխով:

Մեն նահանգի Ֆրանկլին շրջանի շերիֆի գրասենյակի դիսպետչեր Սթան Ուիլերը ABC News Radio-ին հայտնել է, որ 30 հրշեջներ են ուղարկվել դեպքի վայր:

Radio-Canada-ի տեղեկություններով՝ գնացքը ուղևորվում էր Մեն նահանգ: Պայթյունի պատճառները դեռևս պարզ չեն, տուժածների մասին ևս տեղեկություններ չկան:

Կանադան արգելք է դրել Իրանից ներկրվող գրեթե բոլոր ապրանքների վրա

bairdԿանադան արգելք է դնրել գրեթե բոլոր Իրան արտահանվող և այնտեղից ներկրվող ապրանքների վրա:

Կանադայի արտաքին գործերի նախարար Ջոն Բերդը չորեքշաբթի հայտարարել է, որ Կանադան անհանգստացած է Իրանի միջուկային ծրագրերով: Կանադան նաև 30 ֆիզիկական անձանց և 82 իրավաբանական անձանց ավելացրել է իր տնտեսական սև ցուցակի մեջ:

Բերդը ավելացրել է, որ Իրանը բացի սուտ խոստումներից ոչ մի քայլ չի կատարել իր միջուկային ծրագրի կապակցությամբ:

Իրանի նկատմամբ վերջին շրջանի պատժամիջոցները կիրառվել են Գերմանիայի և ՄԱԿ-ի կոմղից տվյալ երկրի հետ համաձայնության չհասնելուց հետո:

Կանադան անցած տարվա սեպտեմբերին փակել էր իր դեսպանատունը Թեհրանում և Իրանի ներկայացուցիչներին խնդրել էր հեռանալ իր երկրից՝ հայտնելով, որ Իրանը մեծ վտանգ է ներկայացնում համաշխարհային խաղաղությանը: