Երևանում համաժամանակ անցկացվում է հանդբոլի երկու մրցաշար:
Շենգավիթի համայնքի համալիր թիվ 1 մարզադպրոցի դահլիճում 2-րդ տուրի խաղերն անցկացրին Երևանի պատանեկան առաջնության մասնակիցները:
Շենգավիթի հավաքականը երկրորդ անընմեջ հաղթանակը տարավ:
Այն 38:33 (19:16) հաշվով առավելության հասավ ԽՄՕՄՄ-ի թիմի նկատմամբ: Իսկ ահա, առաջին տուրում հաջողության հասած Աջափնյակի ընտրանին չկարողացավ զարգացնել այն` զիջելով Դավթաշենի հավաքականին`19:23 (8:10) հաշվով:
Այսպիսով, վաստակած 4 միավորով առջևում է Շենգավիթի հավաքականը: Ապա հաջորդում են Դավթաշենի (2), Աջափնյակի (2), ԽՄՕՄՄ-ի (0) թիմերը:
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում մրցավեճը սկսած Հայաստանի մինչև 18 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությունում գրանցվեցին այսպիսի արդյունքներ` Շենգավիթ-Վանաձոր` 27:20 (14:9), Հանդբոլի մասնագիտացված դպրոց-Արցախ` 23:18 (11:7):
Tag Archives: հանդբոլ
Երևանի ճարտարագիտական համալսարանի հանդբոլի հավաքականը` Հայաստանի ուսանողական մարզական խաղերի չեմպիոն
Երևանում Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով ավարտվեց հանդբոլի մրցաշարը:
Երևանի ճարտարագիտական համալսարանի հավաքականը, շարունակելով հաղթարշավը, 29:22 (15:9) հաշվով առավելության հասավ Վանաձորի մանկավաժական ինստիտուտի թիմի նկատմամբ և հռչակվեց չեմպիոն:
ԵՊՀ- Երևանի ժողտնտեսության ինստիտուտ խաղում էլ գրանցվեց 33:25 (17:12) հաշիվը:
Այսպիսով, վաստակած 6 միավարով առաջին տեղը գրավեց Երևանի ճարտարագիտական համալսարանի հավաքականը (մարզիչ` Արմինե Անտոնյան): Ապա հաջորդեցին 3-ական միավոր հավաքած ԵՊՀ-ի և Վանաձորի մանկավարժական ինստիտուտի թիմերը:
Աղյուսակը եզրափակեց Երևանի ժողտնտեսության համալսարանի ընտրանին (0) միավոր:
Հանդբոլի ուսանողական մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա այսօր
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում պայքարը շարունակեցին Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող հանդբոլիստների մրցաշարի մասնակիցները:
Անզիջում էր Վանաձորի մանկավարժական ինստիտուտի և Երևանի պետական համասարանի թիմերի մրցավեճը:
Առաջին խաղակեսում վանաձորցիներին հաջողվեց երեք գնդակի առավելությամբ առաջ անցնել: Նրանք հանդիպումը շահում էին 11:8 հաշվով: Սակայն հանգստից հետո երևանցիները կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Ի վերջո, խաղն ավարտվեց 20:20 հաշվով:
Իսկ ահա, Երևանի ճարտարագիտական համալսարանի ընտրանին ուժեղ էր Երևանի տնտեսագիտական համալսարանի հավաքականից` 36:28 (19:12):
Ապագա ճարտարագետներներ էլ վաստակած 4 միավորով գլխավորում են աղյուսակը: Վանաձորցի հանդբոլիստներն ունեն 3 միավոր: Ապա հաջորդում է Երևանի պետհամալսարանի ընտրանին`1 միավոր: Ժողտնտեսության համալսարանը երկու պարտություն է կրել և եզրափակում է աղյուսակը:
Այսօր կայանալիք Երևանի ճարտարագիտական համալսարանի և Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հավաքականների մրցամարտն էլ ի հայտ կբերի հաղթողին:
Կկայանա նաև ԵՊՀ-Երևանի տնտեսագիտական համալսարան հանդիպումը:
Խաղահրապարակում` ուսանող հանդբոլիստներն են
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում մեկնարկեց Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով հանդբոլիստների մրցաշարը: Պայքարի ոլորտ է ներգրավվել չորս թիմ:
Ուժերն են չափում Երևանի պետական համալսարանի, Երևանի ճարտարագիտական համալսարանի, Երևանի տնտեսագիտական համալսարանի և Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հավաքականները:
Երևանի Ճարտարագիտական համալսարանի ընտրանին 27:21 (13:10) հաշվով առավելության հասավ Երևանի պետական համալսարանի հավաքականի նկատմամաբ: Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հավաքականն էլ 35:30 (20:14) հաշվով հաղթեց Երևանի ժողտնտեսության համալարանի թիմին:
Չեմպիոնը հայտնի կդառնա ապրիլի 3-ին:
Անկախ
Հանդբոլի ուսանողական մրցաշար` չորս թիմի մասնակցությամբ
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասահում մեկնարկեց Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով հանդբոլիստների մրցաշարը: Պայքարի ոլորտ է ներգրավվել չորս թիմ:
Ուժերն են չափում Երևանի պետական համալսարանի, Երևանի ճարտարագիտական համալսարանի, Երևանի տնտեսագիտական համալսարանի և Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հավաքականները:
Հաղթողը հայտնի կդառնա ապրիլի 3-ին:
Շենգավիթի հանդբոլիստուհիների հավաքականը հաղթեց բոլոր մրցակիցներին
Երևանում ավարտվեց մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության առաջին շրջանի մրցաշարը:
Վերջին` 5-րդ տուրում, Շենգավիթի հավաքականը (Մարզիչ` Աստղիկ Գյուրջինյան), շարունակելով հաղթարշավը, առավելության հասավ ԽՄՕՄՄ-ի թիմի նկատմամբ 24:17 (12:7) հաշվով:
Մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Քաջարան-Աջափնյակ` 7:15 (3:10), Արցախ- Կոտայք` 25:14 (12:6):
Ի վերջո, հավաքականները տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` 1. Շենգավիթ (10 միավոր), 2. Արցախ (8), 3. ԽՄՕՄՄ (6), 4. Աջափնյակ (4), 5. Կոտայք (2), 6. Քաջարան (0):
Առաջին չորս տեղերը զբաղեցրած հավաքականները պայքարը կշարունակեն եզրափակչում:
Հավասար պայքար` մինչև հանգստի գնալը
Հունաստանի Լարիսսա քաղաքի մարզապալատում «Չելենջ տրոֆի» մրցաշարի շրջանակում կայացած խաղում Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականը Մոլդովայի ներկայացուցիչների հետ հավասար պայքար մղել կարողացավ միայն առաջին կեսում:
Գրանցվեց 13:13 հաշիվը:
Հանգստից հետո մրցակիցն ավելի հաջողակ էր:
Ի վերջո, մերոնք պարտվեցին 20:27 հաշվով:
Հայաստանի հավաքականի խաղացողներից ամենից արդյունավետն Անի Ասատրյանը և Կլարա Թերզյանն էին, որոնք դարձան 7-ական գոլի հեղինակ:
2-ական գնդակ մրցակցի դարպասը խփեցին Լիանա Գիգորյանը և Մարիամ Մուրադյանը, 1-ական` Մարիամ Առաքելյանը և Մարիամ Մովսիսյանը:
Անկախ
Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականի «Չելենջ տրոֆի» մրցաշարի հաջորդ հակառակորդը Լատվիայի ընտրանին է
Հունաստանի Լարիսսա քաղաքի մարզպալատում ավարտվեցին հանդբոլիստուհիների «Չելենջ տրոֆի> մրցաշարի խմբային փուլի հանդիպումները:
B խմբում հանդես եկող Հայաստանի հավաքականը 16:25 (7:14) հաշվով զիջեց Իսրայելի ներկայացուցիչներին:
Մեր թիմի կազմում 6 գոլի հեղինակ դարձավ Կլարա Թերզյանը: 4 անգամ մրցակցի դարպասը գրավեց Անի Ասատրյանը, 3 անգամ` Մանո-Ռոզ Կարապետյանը, 2 անգամ`Մերի Վահանյանը, 1 անգամ` Մարիամ Մովսիսյանը:
Բուլղարիայի ընտրանին 37:12 (22:1) հաշվով հաղթեց Էստոնիայի թիմին:
Բուլղարուհիները բոլոր հանդիպումներն ավարտեցին հաղթանկով և վաստակած 6 միավորով զբաղեցրին առաջին տեղը: Ապա հաջորդում են` Իսրայելի (4), Էստոնիայի (2), Հայաստանի (0) հավաքականները:
A խմբում թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` Հունաստան (6), Բելգիա (4), Լատվիա (2), Մոլդովա (0):
Մարտի 29-ին մերոնք կմրցեն Լատվիայի հավաքականի հետ, որը հաղթել է Մոլդովայի թիմին 27:23 (13:10) հաշվով և զիջել Հունաստանի ու Բելգիայի հավաքականներին համապատասխանաբար 19:29 (10:18) ու 26:30 (11:15) հաշիվներով:
Մրցեցին Հայաստանի հանդբոլիստուհիների առաջնության առաջատարները
Երևանում անցկացվող մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության 3-րդ տուրում մրցեցին առաջտարները`4-ական միավոր վաստակած Արցախի և Շենգավիթի հավաքականները:
Արցախցիները պարտվեցին 12:32 (4:12) հաշվով:
Շենգավիթի հավաքականը (մարզիչ`Աստղիկ Գյուրջինյան) 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Մյուս երկու խաղերում անկանկալներ չգրանցվեցին, կողմերից մեկն ակնհայտորեն ուժեղ էր. Կոտայք-Աջափնյակ` 9:23 (4:7), ԽՄՕՄՄ-Քաջարան` 20:3 (9:12):
Արցախի և Շենգավիթի հանդբոլիստուհիների հավաքականները շարունակեցին հաղթարշավը
Արցախի և Շենգավիթի հավաքականները շարունակեցին հաղթարշավը
Մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության 2-րդ տուրում կրկին հաղթանակներ տարան Արցախի և Շենգավիթի հավաքականները:
Արցախցիները 39:9 (19:4) հաշվով առավելության հասան Քաջարանի թիմի նկատմամբ, իսկ Շենգավիթի ընտրանին 36:8 (19:3) հաշվով հաղթեց Կոտայքի ներկայացուցիչներին:
ԽՄՕՄՄ- Աջափնյակ մրցամարտում գրանցվեց 29:19 (13:11) հաշիվը:
Վաստակած 4-ական նիավորով աղյուսակը գլխավորում են Շենգավիթի և Արցախի հավաքականները, որոնք հաջորդ տուրում մրցելու իրար հետ:
Հայաստանի հավաքականի հանդբոլիստուհիներն արժանի մրցակցություն ցույց տվեցին
Հունաստանի Լարիսսա քաղաքում անցկացվող «Չելենջ տրոֆի» մրցաշարում Հայաստանի հավաքականի հանդբոլիստուհիները 15:24 (6:10) հաշվով պարտվեցին Բուլղարիայի թիմին (B խումբ):
Մեր երկրի ընտրանին թեև համալրված է մրցակիցներից 4-5 տարի տարիքով փոքր խաղացողներով, այդուհանդերձ, կարողացավ երկու խաղակեսում էլ արժանի մրցակցություն ցույց տալ իրենցից մեծ, նաև պրոֆեսիոնալ խաղացողներ ունեցող Բուլղարիայի հավաքականին: Այս ստուգատեսում հանդես են գալիս մինչև 23 տարեկանները:
Հայաստանի հավաքականի խաղացողներից ամենից արդյունավետը Մանո-Ռոզ Կարապետյանն էր, որը 6 անգամ գրավեց մրցակցի դարպասը:
Մեր թիմի կազմում «ամենատարեցը»` 22-ամյա Լիանա Գրիգորյանը, 3 գոլի հեղինակ դարձավ: Նույնքան անգամ աչքի ընկավ նաև Կլարա Թերզյանը: Անի Ասատրյանը խփեց 2, Մարիամ Մովսիսյանը`1 գնդակ:
Իսրայելի հավաքականը 33:25 (16:12) հաշվով առավելության հասավ Էստոնիայի ներկայացուցիչների նկատմամբ:
4 միավորով աղյուսակը գխավորում է Բուլղարիայի ընտրանին: 2-ական միավոր ունեն էստոնիայի, Իսրայելի թիմերը: Հայաստանի հավաքականը վերջին տեղում է` 0 միավոր:
Հանդիպումներ Լարիսսայում կոշտ խաղաոճ ունեցող թիմերի հետ
Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականը Հունաստանի Լարիսսա քաղաքում կարողությունները փորձելու հնավորություն է ստացել Եվրոպայի առաջնությունից հետո իր նշանակությամբ երկրորդ` ,Չելենջ տրոֆիե մրցաշարում:
Մրցավայրում 8 հավաքականներ տեղաբաշխվել են երկու խմբերում: Նախնական փուլի մրցաշարերը կավարտվեն մարտի 28-ին: Մերոնք B խմբում են, և Էստոնիայի, Բուլղարիայի, Իսրայելի ներկայացուցիչների հետ խաղալուց հետո միայն հայտնի կդառնա, թե հաջորդ մրցակիցը որ թիմն է լինելու:
Հայաստանի հավաքականը կխաղա այն թիմի հետ, որը մյուս խմբում զբաղեցրած կլինի այդ նույն տեղը: Հանդիպումները կկայանան մարտի 29-ին և 30-ին:
Ի դեպ, նախկինում մերոնք հնարավորություն ունեցել են այս մրցաշարի շրջանակում խաղալու ներկայիս մրցակիցների հետ: 2006-ին Հայաստանի հավաքականը երկու խաղ է անցկացրել էստոնիայի ներկայացուցիչների հետ: Վերջիններս հաղթել են 22:18 (10:11), իսկ երկրորդ հանդիպումում գրանցվել է մարտական ոչ-ոքի` 25:25 հաշիվը: Ընդ որում, մերոնք ինչպես առաջին խաղում, երկրորդի առաջին կեսում առջևում են եղել (13:9) և ձեռքից բաց են թողել հաղթանակը: Իսկ ահա 2010-ին և 2012-ին Հայաստանի թիմը պարտվել է Բուլղարիայի և Իսրայելի հավաքականներին:
Մրցավայր ուղևորվելուց առաջ մեր երկրի ընտրանիի գլխավոր մարզիչ Անահիտ Հարությունյանը հայտնեց, որ բարդ խմբում ենք հայտնվել: Կազմակերպիչները հնարավորն արել են, որպեսզի իրենց երկրի հավաքականը համեմատաբար թույլ մրցակիցներ ունենա, ուժեղագույնները B խմբում են: A խմբում են Հունաստանի, Մոլդովայի, Լատվիայի, Բելգիայի հավաքականները:
Մարզիչն ասաց, որ մեր խմբում ընդգրկված Բուլղարիայի թիմը բարձրակարգ խաղացողներ ունի, իսկ Իսրայելի հավաքականի կազմում են բանակային ծառայություն անցած, ֆիզիկապես ամուր մարզուհիներ: Երկու թիմերն էլ կոշտ խաղոճ ունեն, և դժար է լինելու մրցակցելը: Այդուհանդերձ, Հայաստանի հավաքականը պետք է փորձի անել հնարավորն այս քննությունից պատվով դուրս գալու համար: Հարությունյանը տեղեկացրեց, որ նախապատրաստական շրջանում ծանրաբեռնված մարզումներ են անցկացրել և հիմնականում փորձելու են պաշտպանվել և սուր հակագրոհներ ձեռնարկել:
Այս մրցաշարին թույլատրվում է մասնակցել մինչև 23 տարեկան մարզուհիներին: Մեր թիմում ամենափորձառուն 22-ամյա Լիանա Գրիգորյանն է: Մյուս խաղացողները տարիքով ավելի փոքր են: Կա նաև 17-ամյա հանդբոլիստուհի: Թիմի փորձառուներն են մարզչի դուստրը` Անի Ասատրյանը, Լուսինե Մկրտչյանը, Մերի Վահանյանը: Հայաստանի պատիվը կպաշտպանեն նաև Լուիզա Թուխիկյանը, Մարիամ Մովսիսյանը, Անի Գաբրիելյանը, Մարիամ Առաքելյանը, Մարիամ Մուրադյանը: Դարպասապահն է Սոֆիկ Թորոսյանը: Ֆրանսիայից Հայաստանի հավաքականը համալրել են Կլարա և Մարգո Թերզյանները, Մանո-Ռոզ Կարապետյանը: Ֆրանսիայից է նաև մարզիչ Պատրիկ Օթամյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչը տեղեկացրեց, որ մեր թիմի խաղացողները նախկինում միասին հանդես են եկել եվրոպական միջազգային տարբեր ստուգատեսներում, Ֆրանսիայի մեր հայրենակիցներն էլ թիմի կազմում նորեկներ չեն:
Եզրափակիչը կկայանա Ստեփանակերտում
Մեկնարկեց մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությունը:
Խաղերն անցկացվում են Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի և Երևանի Շենգավիթի համայնքի թիվ 1 համալիր ՄՊՄԴ-ի մարզասրահներում:
Ուժերն է չափում 6 թիմ: Առաջին 4 տեղերը գրավողները պայքարը շարունակելու հնարավորություն կստանան:
Եզրափակիչ մրցաշարը կկայանա Ստեփանակերտում:
Ուրախալի է, որ ընդգրկուն է մասնակից թիմերի աշխարհագրությունը:
Երևանի Աջափնյակի, Շենգավիթի համայնքի, ԽՄՕՄՄ-ի թիմերից բացի, պայքարի ոլորտ են ներգրավվել Արցախի, Կոտայքի, Քաջարանի հավաքականները:
Մրցումների առաջին օրը գրանցվեցին այսպիսի արդյունքներ.
Արցախ-Աջափնյակ` 26:9, ԽՄՕՄՄ-Կոտայք` 21:10, Շենգավիթ-Քաջարան` 34:5:
Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականի խաղացողներից իրենց լավագույնս դրսևորեցին Ֆրանսիայում բնակվող մեր երկու հայրենակիցները
Հունաստանի Լարիսսա քաղաքում մեկնարկած «Չելենջ տրոֆի» մրցաշարի առաջին խաղում Հայասատանի հանդբոլիստուհիների հավաքականի մրցակիցը Էստոնիայի ընտրանին էր: Մեր երկրի ներկայացուցիչները պարտվեցին 17:33 հաշվով: Առաջին կեսում մերոնք մրցակցին զիջեցին 7:12 հաշվով:
Հայաստանի հավաքականի խաղացողներից իրենց լավագույնս դրսևորեցին Ֆրանսիայում բնակվող մեր երկու հայրենակիցները: Մանո-Ռոզ Կարապետյանը և Կլարա Թերզյանը 7-ական գնդակ մրցակցի դարպասը խփեցին: 2 անգամ աչքի ընկավ Անի Ասատրյանը: Մեկ գոլի հեղինակ դարձավ Մարիամ Առաքելյանը;
Նույնպես B խմբում ընդգրկված մյուս երկու թիմերի մրցավեճը լարված բնույթ կրեց: Բուլղարիայի հավաքականը Իսրայելի ընտրանիի հետ խաղում հանգստի գնաց միայն մեկ գնդակի առավելությամբ` 10:9: Ի վերջո, բուլղարացիները հաղթեցին 24:21 հաշվով:
Այսպիսով, վաստակած 2-ական միավորով աղյուսակը գլխավորում են Էստոնիայի և Բուլղարիայի հավաքականները: Ապա հաջորդում են Իսրայելի և Հայաստանի ներկայացուցիչները:
Այսօր երեկոյան մերոնք կմրցեն բուլղարուհիների հետ: Կկայանա նաև Իսրայել- Էստոնիա հանդիպումը:
Պայքարը կշարունակեն Վանաձորի, ԼՂՀ-ի, Ալավերդիի հավաքականների հանդբոլիստները
Երևանի Շենգավիթի համայնքի համալիր մարզադպրոցի դահլիճում ավարտվեց մինչև 16 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության փնջային մրցաշարը:
Վերջին օրը վճռորոշ էր ԼՂՀ- Ալավերդի խաղը:
Բանն այն է, որ երկու թիմերն էլ հավակնում էին աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու պատվին:
ԼՂՀ-ի ներկակացուցիչները մարտականորեն էին տրամադրված և առաջին խաղակեսի ավարտից հետո առջևում էին 19:6 հաշվով: Ի վերջո, նրանք առավելության հասան 35:11 հաշվով:
Վերելքով հանդես եկած Վանաձորի հավաքականը (մարզիչ` Արարատ Բարսեղյան) երրորդ հաղթանակը տարավ: Այս անգամ վանաձորցիները 28:16 (16:5) հաշվով առավելության հասան Կոտայքի ներկայացուցիչների նկատմամբ:
Այսպիսով, թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` Վանաձոր (6 միավոր), 2. Արցախ (4), 3. Ալավերդի (2), 4. Կոտայք (0):
Առաջին երեք տեղերը զբաղեցրած հավաքականները կշարունակեն պայքարը:
Հայաստանի հանդբոլիստուհիների թիմի առաջին մրցակիցը Էստոնիայի հավաքականն է
Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ Հայաստանի մինչև 23 տարեկան հանդբոլիստուհիների հավաքականը Հունաստանի Լարիսսա քաղաքի մարզապալատում մասնակցելու է «Չելենջ տրոֆի» միջազգային մրցաշարի, որը Եվրոպայի առաջնությունից հետո իր նշանակությամբ երկրորդն է: Մերոնք ընդրկված են B խմբում: Եվ ահա, հայտնի է խաղացանկը:
Մերոնք մարտի 26-ին ուժերն են չափելու էստոնիայի հավաքականի հետ: Իսկ մարտի 27-ին և 28-ին Հայաստանի հավաքականի մրցակիցներն են լինելու Բուլղարիայի և Իսրայելի ներկայացուցիչները:
Ի դեպ, նախկինում մերոնք «Չելենջ տրոֆի» մրցաշարի շրջանակում տարբեր տարիներին խաղացել են այս երկրների հավաքականների հետ:
Մասնավորապես, Հայաստանի թիմը 2006-ին երկու խաղ է անցկացրել էստոնիայի հավաքականի հետ:
Էստոնացիները հաղթել էին առաջին հանդիպումում` 22:18 (10:11) հաշվով, իսկ երկրորդում գրանցվել էր ոչ-ոքի`25:25 (9:13) հաշիվը: Ուշագրավն այն է, որ մինչև հանգստի գնալը, առաջին խաղակեսում մերոնք երկու մրցամարտում էլ առջևում են եղել:
2010-ին և 2012-ին էլ Հայաստանի հավաքականը զիջել էր Բուլղարիայի և Իսրայելի թիմերին:
Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականը նախապատրաստվում է «Չելենջ Տրոֆ» մրցաշարին
Հայաստանի մինչև 23 տարեկան հանդբոլիստուհիների հավաքականը մասնակցելու է «Չելենջ Տրոֆ» ստուգատեսին: Եվրոպայի առաջնությունից հետո այն երկրորդ խոշոր մրցաշարն է:
Մարտի 26-30-ը Հունաստանի Լարիսսա քաղաքը հյուրընկալելու է A և B խմբերի հավաքականներին:
Մերոնք B խմբում են և ուժերն են չափելու Բուլղարիայի, Էստոնիայի, Իսրայելի ներկայացուցիչների հետ:
A խմբում են` Հունաստանի, Լատվիայի, Մոլդովայի, Բելգիայի թիմերը:
Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Անահիտ Հարությունյանի և մարզիչ Աստղիկ Գյուրջինյանի ղեկավարությամբ, սկսել է նախապատրաստությունը:
Թիմը երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին պարապում է Երևանի տնտեսագիտական համալսարանի դահլիճում, իսկ չորեքշաբթի օրը մարզվում է Արաբկիրի համայնքի համալիր մարզադպրոցի մարզասրահում:
Համալրում է սպասվում նաև Ֆրանսիայից: Նախատեսվում է, որ Հայաստանի թիմի կազմը կուժեղացնեն այդ երկրում բնակվող և խաղացող մեր չորս հայրենակցուհիներ:
Ֆրանսիայի հանդբոլի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի եռակի չեմպիոն
Դանիայի Հերնինգ քաղաքի մարզապալատում կայացած Եվրոպայի հանդբոլի տղամարդկանց առաջնության եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը 41:32 (23:16) հաշվով հաղթեց Դանիայի թիմին և երրորդ անգամ դարձավ այս ստուգատեսի չենպիոն: Ֆրանսիացիները նախկինում հաղթել էին 2006-ի և 2010-ի առաջնություններում:
Ֆրանսիացիներն անկաշկանդ անցկացրին խաղը և տանտերերին ոչ մի հնարավորություն չթողեցին: Ի դեպ, հանդիպմանը ներկա էր 14 հազար հանդիսական:
Բրոնզե մեդալները բաժին հասան Իսպանիայի հավաքականի խաղացողներին, որոնք 29:28 (16:13) հաշվով առավելության հասան Խորվաթիայի ներկայացուցիչների նկատմամբ:
Եվրոպայի առաջնությունում թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` 1. Ֆրանսիա, 2. Դանիա, 3. Իսպանիա, 4. Խորվաթիա, 5. Իսլանդիա, 6. Լեհաստան, 7. Շվեդիա, 8. Հունգարիա, 9. Ռուսաստան, 10. Մակեդոնիա, 11. Ավստրա, 12. Բելառուս, 13. Սերբիա, 14. Նորվեգիա, 15. Չեխիա, 16. Չեռնոգորիա:
Եվրոպիայի հանդբոլի տղամարդկանց առաջնության եզրափակիչը կցուցադրվի «Լայմ» հեռուստաալիքով
Դանիայում անցկացվող Եվրոպայի հանդբոլի տղամարդկանց առաջնությունում հունվարի 26-ին հայտնի կդառնա չեմպիոնը: Եզրափակչում կմրցեն Ֆրանսիայի և Դանիայի հավաքականները:
Ֆրանսիայի ներկայացուցիչները Հերնինգի «Ջիսկե Բանկ Բոկսեն» մարզասրահում կայացած կիսաեզրափակչում 30:27 (12:14) հաղթեցին Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականին: Այդուհանդերձ, կատարվածը պատահական չէ:
Ֆրանսիացի հանդբոլիստներն ուժեղագույն են ճանաչվել 2006-ի և 2010-ի Եվրոպայի առաջնություններում: Այս ստուգատեսը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ:
Նույն մարզասրահում կայացած խաղում Դանիայի հավաքականը 29:27 (13:15) հաշվով առավելության հասավ խորվաթ հանդբոլիստների թիմի նկատմամբ:
Ուշագրավն այնէ, որ եզրափակչի երկու մասնակիցներն էլ կիսաեզրափակիչ հանդիպումների առաջին խաղակեսերում զիջել են մրցակցին, սակայն հանգստից հետո կարողացել են շտկել դրությունը և հաղթել:
Ի դեպ, հաջողակ այս երկու հավաքականներն առաջին են եղել խմբային առաջին և երկրորդ մրցափուլերում:
Դանիացիները չեն պարտվել և իրենց օգտին են գրանցել առաջնության նախորդ բոլոր խաղերը: Իսկ ֆրանսիացիները կիսաեզրափակչից առաջ զիջել են միայն շվեդներին: Ընդ որում, այդ խաղը նրանց համար նշանակություն չուներ, քանի որ արդեն պայքարը շարունակելու իրավունք էին ստացել: Իսկ հաղթել են մյուս բոլոր մրցակիցներին:
Այսպիսով, առջևում անկանխատեսելի խաղն է:
Ի դեպ, Հայաստանի մարզասերները լավ նվեր են ստացել: Ֆրանսիա- Դանիա մրցամարտը հունվարի 26-ին ժամը 20:30-ից կցուցադրվի «Լայմ» հեռուստաալիքով:
Սամվել Ասլանյանի թիմը հաղթեց Բելառուսի հավաքականին
Դանիայի Օրհուս քաղաքի մարզապալատում անցկացվող Եվրոպայի հանդբոլի առաջնությունում Սամվել Ասլանյանի թիմը`Ռուսաստանի հավաքականը, 39:33 (23:17) հաշվով առավելության հասավ Բելառուսի թիմի նկատմամբ:
Ուշագրավն այն է, որ այս երկու երկրների հավաքականների խաղացողներն իրար լավ են ճանաչում: Ռուսաստանի ներկայացուցիչներից մի քանիսը խաղացել կամ խաղում են Մինսկի «Դինամոյում»: Մասնավորապես, Օլեգ Սկոպինցևը և Պավել Ատմանը դեռ նախորդ մրցաշրջանում պաշտպանում էին Մինսկի «Դինամոյի» պատիվը, իսկ ռուսաստանցիներ Վադիմ Բոգդանովը և Սերգեյ Շելմենկոն ներկայումս էլ այդ թիմում են: Դինամոյականներից մի քանիսն էլ, ովքեր Բելառուսի հավաքականն են ներկայացնում, վարձավճարով խաղում են ռուսական տարբեր ակումբներում:
Գլխավորը, Ռուսաստանի հավաքականի առաջատար Սերգեյ Գորբոկն ազգությամբ բելառուս է և Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել: Խաղից առաջ նա հայտարարել էր, որ վնասվածք ունի և չի մասնակցելու հանդիպմանը:
Այս հակամարտությունում մեր հայրենակից Ասլանյանը հիմնականում դիտորդի դերում էր` պահեստայինների նստարանին: Նա խաղահրապարակ դուրս եկավ երկրորդ խաղակեսի 45-րդ րոպեին և դարձավ մեկ գոլի հեղինակ:
Ռուսաստանի հավաքականը 2-րդ խմբում 5-րդն է. 1. Ֆրանսիա (8 միավոր), 2. Խորվաթիա (8), 3. Լեհաստան(6), 4. Շվեդիա (6), 5. Ռուսաստան (2), 6. Բելառուս (0):
1-ին խմբում հավաքականները տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` 1.Դանիա (10), 2. Իսպանիա (8), 3. Իսլանդիա (5), 4. Հունգարիա (3), 5. Մակեդոնիա (2), 6. Ավստրիա (2):
Հունվարի 24-ին կայանալիք կիսաեզրափակչում կմրցեն` Դանիայի և Խորվաթիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները: